Դաս 6
1 Նեփի 1
Նախաբան
Մորմոնի Գիրքը սկսվում է Լեքիի կողմից մարգարեի իր դերը հավատարմորեն կատարելով: Ինչպես Լեքին, այնպես էլ «շատ մարգարեներ եկան՝ մարգարեանալով ժողովրդին, որ նրանք պետք է ապաշխարեն» (1 Նեփի 1.4): Երբ նա մարգարեացավ Երուսաղեմի կործանման մասին և վկայեց Մեսիայի միջոցով փրկության մասին, շատ մարդիկ ծաղրեցին նրան և ցանկացան սպանել նրան: Այնուամենայնիվ, Լեքին ուրախանում էր Տիրոջ գթությամբ և ազատելու զորությամբ: Մինչ ուսանողները սովորեն Լեքիի ծառայության մասին, նրանց հասկացողությունը այսօրվա մարգարեների վերաբերյալ կարող է աճել: Մինչ նրանք փնտրեն Աստծո գթության ապացույց իրենց կյանքում, նրանց հարաբերությունը Նրա հետ կխորանա:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 1.1–3
Նեփին սկսում է իր հիշատակարանը
Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 1.1–3: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ինչու Նեփին գրեց իր հիշատակարանը:
-
Ի՞նչ պատճառներ բերեց Նեփին իր հիշատակարանը կազմելու վերաբերյալ:
-
Ձեր կարծիքով, ինչու՞ էր Նեփին զգում, որ նա «մեծապես հովանավորված [էր] Տիրոջ կողմից», չնայած որ նա ունենում էր «շատ չարչարանքներ»:
1 Նեփի 1.4–20
Լեքին տեսիլք է տեսնում և նախազգուշացնում է ժողովրդին, որ Երուսաղեմը կործանվելու է
Հրավիրեք ուսանողներին մտածել մի այնպիսի ժամանակի մասին, երբ նրանց ծնողները նախազգուշացրել են իրենց վտանգի մասին:
-
Ինչու՞ են ձեր ծնողները նախազգուշացնում ձեզ վտանգի մասին:
-
Ի՞նչ եղանակներով է Երկնային Հայրը նախազգուշացնում Իր զավակներին:
Բացատրեք, որ Մորմոնի Գրքի առաջին պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ շատ մարդիկ Երուսաղեմում չար էին: Հրավիրեք մի ուսանողի կարդալ 1 Նեփի 1.4: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ եղանակով Տերը նախազգուշացրեց Երուսաղեմի մարդկանց:
Բացատրեք, որ Նեփիի հայրը՝ Լեքին, միացավ «շատ մարգարեներին», որոնք նշված են այս հատվածում: Նա նախազգուշացրեց մարդկանց, որ նրանք պետք է ապաշխարեն: Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել Լեքիի նախազգուշացումները և ուսուցանումները, ուսանողներին բաժանեք զույգերի և թող յուրաքանչյուր զույգը կարդա 1 Նեփի 1.5–13: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ինչ տեսավ Լեքին տեսիլքում՝ իրենց սուրբ գրություններում նշումներ կատարելով կամ թղթի վրա ցուցակ կազմելով: Զույգերին տվեք մի քանի րոպե, որպեսզի քննարկեն հետևյալ հարցը: (Դուք կարող եք հարցը գրել գրատախտակին:)
-
Ինչպե՞ս դուք ձեզ կզգաք, եթե տեսիլքում տեսնեք, որ ձեր քաղաքը կործանվելու է:
Վարժությունից հետո հրավիրեք ուսանողներին լուռ ընթերցել 1 Նեփի 1.15՝ ուշադրություն դարձնելով Լեքիի զգացմունքներին այս տեսիլքից հետո:
-
Ինչպե՞ արձագանքեց Լեքին այն բաներին, որոնք տեսավ:
Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ 1 Նեփի 1.14–15: Օգնեք դասարանին գտնել պատճառները, թե ինչու էր Լեքին ուրախանում: (Անհրաժեշտության դեպքում դուք պետք է բացատրեք, որ չնայած Լեքին իմացավ, որ Երուսաղեմը կործանվելու էր, նա նաև տեսավ, որ նրանք, ովքեր վստահում էին Աստծուն, չեն կործանվի:)
-
Ե՞րբ եք դուք կարողացել փառաբանել Աստծուն նույնիսկ ձեր կյանքի դժվարագույն պահերին:
-
Որո՞նք են դժվար պահին Տիրոջ «բարությունը և ողորմությունը» հասկանալու որոշ օրհնությունները:
Թող ուսանողներից մեկը բարձրաձայն կարդա հետևյալ հայտարարությունը.
«Ինչպես հին ժամանակների մարգարեները, այնպես էլ այսօրվա մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում են Նրա ավետարանը: Նրանք հայտնի են դարձնում Աստծո կամքը և իրական էությունը: Նրանք խոսում են համարձակորեն և պարզ՝ դատապարտելով մեղքը և նախազգուշացնելով դրանց հետևանքների մասին: Երբեմն նրանք կարող են ոգեշնչվել, որ մարգարեանան ապագա իրադարձությունների մասին մեր օգտի համար» (True to the Faith: A Gospel Reference [2004], 129):
Շեշտեք, որ Լեքին օրինակ է այն ճշմարտության, որ մարգարեները նախազգուշացնում են մեղքի մասին և ուսուցանում են փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով: (Դուք կարող եք այս ճշմարտությունը գրել գրտախտակին:)
Հրավիրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 1.19–20:
-
Ի՞նչ էր ուսուցանում Լեքին:
-
Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում Լեքիի ուսմունքներին:
-
Ինչու՞ են որոշ մարդիկ մեր օրերում մերժում Տիրոջ մարգարեների ուղերձները:
-
Ե՞րբ եք դուք օրհնվել կամ ձեզ պաշտպանված զգացել այն պատճառով, որ հետևել եք մարգարեին:
1 Նեփի 1.20
Նեփին վկայում է Տիրոջ գորովագութ ողորմությունների մասին
Նշեք, որ 1 Նեփի 1.20-ի երկրորդ նախադասության մեջ Նեփին ընդհատում է իր պատմությունը, որպեսզի իր ուղերձով կիսվեր նրանց հետ, ովքեր կարդում են իր խոսքերը: Թող ուսանողները անձամբ կարդան 1 Նեփի 1.20, փնտրելով ուղերձը, որը Նեփին ուզում է, որ մենք տեսնեինք: Անհրաժեշտության դեպքում ուղղեք նրանց ուշադրությունը այն արտահայտության վրա, որը Նեփին օգտագործում է ուղերձը ներկայացնելու համար («Ես՝ Նեփիս, ցույց կտամ ձեզ …»):
-
Ինչպե՞ս կարող է այսպիսի արտահայտություններին ավելի շատ ուշադրություն դարձնելը օգնել ձեզ Մորմոնի Գրքի ձեր անձնական ուսումնասիրության ժամանակ:
-
Ի՞նչ էր Նեփին ուզում մեզ ցույց տալ:
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 1 Նեփի 1.20: Հրավիրեք մեկ այլ ուսանողի կարդալ Մորոնի 10.3: Խնդրեք ուսանողներին փնտրել նմանատիպ իմաստներ այս երկու հատվածներում:
-
Ի՞նչ նմանատիպ գաղափարներ են Նեփին ու Մորոնին ցանկացել, որ նկատեն Մորմոնի Գրքի ընթերցողները:
Օգնեք ուսանողներին ներկայացնել այս սկզբունքը. Տիրոջ գորովագութ ողորմությունները տարածվում են նրանց վրա, ովքեր հավատում են Նրան: (Դուք կարող եք սկզբունքը գրել գրատախտակին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե որոնք են Տիրոջ գորովագութ ողորմությունները և ինչպես կարելի է ճանաչել դրանք կյանքում, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ մտքով.
«Տիրոջ գորովագութ ողորմությունները շատ անձնական և առանձնահատուկ օրհնություններ, ուժ, պաշտպանություն, հավաստիացումներ, առաջնորդություն, սիրալիրություն, մխիթարություն, աջակցություն և հոգևոր պարգևներ են, որոնք մենք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսից, Նրա շնորհիվ և Նրա միջոցով: …
… Տիրոջ գորովագութ ողորմությունները չեն հայտնվում պատահականորեն կամ պարզապես զուգադիպության արդյունքում: Հավատարմությունը և հնազանդությունը մեզ հնարավորություն են տալիս ստանալ այս կարևոր պարգևները, և հաճախ Տերը ճիշտ ժամանակին օգնում է մեզ տեսնել դրանք:
Մենք չպետք է թերագնահատենք կամ անտեսենք Տիրոջ գորովագութ ողորմությունների զորությունը» («Տիրոջ գորովագութ ողորմությունները», Ensign կամ Լիահոնա,մայիս 2005, 99–100):
-
Ինչպե՞ս էր Երեց Բեդնարը բացատրում «Տիրոջ գորովագութ ողորմություններ» արտահայտությունը:
-
Տիրոջ գորովագութ ողորմությունների ի՞նչ օրինակներ եք դուք տեսել, որ ուղղված լինեն ձեզ կամ մեկին, ում դուք գիտեք:
Այս հարցին պատասխանելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տալուց հետո հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես կարող են նրանք իրենց կյանքում ավելի լավ գնահատել Տիրոջ գորովագութ ողորմությունները: Խրախուսեք նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել գորովագութ ողորմություններին, որոնք Տերը տալիս է իրենց: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք գրի առնեն գորովագութ ողորմությունների փորձառությունները իրենց անձնական օրագրերում: Նրանց ժամանակ տվեք, որ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում կամ դասարանային նոթատետրերում գրեն մեկ կամ երկու եղանակներ, որոնցով Տերը վերջերս ուղղել է իրենց Իր գորովագութ ողորմությունները:
Վերջում կրկնեք Տիրոջ գորովագութ ողորմությունների վերաբերյալ 1 Նեփի 1.20-ում Նեփիի վկայությունը: Կիսվեք ձեր վկայությամբ Տիրոջ առանձնահատուկ օրհնությունների ու հոգատարության վերաբերյալ: Խրախուսեք ուսանողներին փնտրել Տիրոջ գորովագութ ողորմությունների օրինակներ իրենց կյանքում և Մորմոնի Գրքում: