Գրադարան
Դաս 19. 1 Նեփի 18


Դաս 19

1 Նեփի 18

Նախաբան

Տիրոջ հրահանգներին հետևելով Նեփին և այլոք ավարտեցին նավը կառուցելը և ճանապարհ ընկան դեպի խոստումի երկիր: Իրենց ուղևորության ընթացքում Լամանը և Լեմուելը և Իսմայելի որդիները և նրանց կանայք ապստամբեցին Տիրոջ դեմ: Երբ Նեփին խրատեց նրանց, Լամանը և Լեմուելը կապեցին նրան պարաններով: Դրա արդյունքում Լիահոնան դադարեց աշխատել և նրանք չէին կարողանում որոշել, թե որ ուղղությամբ վարեին նավը: Երբ մեծ փոթորիկը սպառնում էր նավում եղողներից յուրաքանչյուրի կյանքին, նրանք ապաշխարեցին և ազատեցին Նեփիին: Նեփին աղոթեց փոթորիկը հանդարտեցնելու համար, և Տերը կրկին առաջնորդեց նրանց ճամփորդելու դեպի խոստումի երկիր:

Ուսուցանման առաջարկներ

1 Նեփի 18.1–8

Լեքիի ընտանիքը նախապատրաստվում է դեպի խոստումի երկիր նավարկելուն

Գրատախտակին գրեք Տիրոջ զորությունը և իմ ջանքերը: Խնդրեք ուսանողներին մտածել մի խնդրի մասին, որը նրանք ունեն այժմ: Հրավիրեք նրանց ընտրել, թե որը (Տիրոջ զորությունը կամ իմ ջանքերը) կարող է ավելի արդյունավետ լինել խնդիրը լուծելու համար, և խնդրեք նրանց բացատրել, թե ինչու: Կարճ քննարկումից հետո հրավիրեք ուսանողներին ուղիներ փնտրել 1 Նեփի 18 հատվածում Նեփիի օրինակում, որոնք կօգնեն նրանց հաղթահարել խնդիրները, որոնց նրանք հանդիպել են:

Լեքին և նրա ժողովուրդը ոտք են դնում խոստացված երկիր

Ցուցադրեք Լեքին և նրա ժողովուրդը ոտք են դնում խոստացված երկիր (62045; Gospel Art Book [2009], no. 71) նկարը:

Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 18.1–8: Խնդրեք նրանց փնտրել, թե (1) ինչ արեցին Նեփին ու իր ընտանիքը, որ պատրաստվեին դեպի խոստումի երկիր իրենց ճամփորդությանը և (2) ինչ արեց Տերը նրանց աջակցելու համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր այն, որ Նեփին «ժամանակ առ ժամանակ» հայտնություններ էր ստանում:

  • 1 Նեփի 18.2–3-ում ի՞նչ կապ եք դուք տեսնում Նեփիի գործերի և օգնության միջև, որը նա ստանում էր Տիրոջից:

  • Ինչպե՞ս էին Տիրոջ առաջնորդությունը և Նեփիի սեփական ջանքերը՝ երկուսն էլ կարևոր նավը ավարտին հասցնելու և դեպի խոստումի երկիր ճամփորդությունը իրականացնելու համար:

Խնդրեք ուսանողներին ամփոփել մի քանի սկզբունքներ, որոնք մենք կարող ենք սովորել Նեփիի օրինակից: Ուսանողներին իրենց սովորած ճշմարտությունները ներկայացնելու հնարավորություն տալուց հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Որպեսզի իրագործենք այն, ինչ պատվիրում է Տերը, մենք պետք է փնտրենք Նրա օգնությունը և մեր սեփական ջանքերը գործադրենք:

  • Ե՞րբ եք դուք ստացել առաջնորդություն կամ ուղղություն Տիրոջից և կարիք եք ունեցել գործադրելու ձեր սեփական ջանքերը, որպեսզի պահեք Նրա պատվիրաններից մեկը:

Հրավիրեք ուսանողներին գրի առնել մեկը մյուսի պատասխանները վերևում տրված հարցին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում:

Նշեք, որ մենք բոլորս էլ ունենք Աստծո օգնության կարիքը Իր պատվիրաններին հնազանդվելու և ավետարանի չափանիշներին հետևելու համար, որոնք տրված են Երիտասարդներին Զորացնելու համար գրքույկում: (Դուք կարող եք ձեռք բերել և վերանայել Երիտասարդներին Զորացնելու համար գրքույկը նախքան դասը:) Խրախուսեք ուսանողներին ներկայացնել մի պատվիրան կամ ավետարանի չափանիշ, որին հնազանդվելու համար նրանք հատկապես ունեն Աստծո օգնության կարիքը: Ժամանակ տվեք նրանց իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել այն մասին, թե (1) ինչ կարող են անել նրանք, որ փնտրեն Տիրոջ օգնությունը դրան հնազանդվելու համար և (2) ինչ սեփական ջանքեր պետք է նրանք գործադրեն դրան հնազանդվելու համար:

1 Նեփի 18.9–25

Լամանը և Լեմուելը ապստամբություն են կազմակերպում, որը խոչընդոտում է դեպի խոստումի երկիր ճամփորդությունը

Տվեք հետևյալ հարցը.

  • Ձեր կարծիքով, որո՞նք են որոշ պատճառները, որ մենք դժվարություններ ենք ունենում:

Որոշակի քննարկումից հետո հրավիրեք մի ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել երեք պատճառների վրա, որոնք տալիս է Երեց Քլեյթոնը մեր նեղություններ ունենալու հետ կապված.

«Ընդհանուր իմաստով ասած՝ մեր բեռները գալիս են երեք աղբյուրներից: [1 ]Բեռներից մի քանիսը մեր աշխարհի ստեղծած պայմանների բնական արդյունքն են: Ժամանակ առ ժամանակ հիվանդությունները, ֆիզիկական տկարությունը, փոթորիկներն ու երկրաշարժերը տեղի են ունենում մեզանից անկախ: …

[2] Բեռների մյուս մասը մեզ վրա են դրվում ուրիշների սխալների պատճառով: Բռնությունը, վատ հակումները կարող են մեր տները դարձնել ցանկացած վայր, բայց ոչ երկնքի կտոր երկրի վրա ընտանիքի անմեղ անդամների համար: Մեղքը, թյուր ավանդությունները, անարգանքը և հանցանքը ծանրության զոհեր են սփռում կյանքի ճանապարհին: …

[3] Մեր անձնական սխալներն ու թերություններն առաջացնում են շատ խնդիրներ և կարող են ծանր բեռներ դնել մեր ուսերին: Ամենածանր բեռը, որ մենք դնում ենք մեզ վրա, մեղքի բեռն է» («Որ ձեր բեռները թեթև լինեն», Ensign կամ Լիահոնա,Նոյեմբեր 2009, 12–13):

Գրատախտակին գրեք (1) աշխարհի ստեղծած պայմանները, (2) ուրիշների սխալները, և (3) մեր անձնական սխալներն ու թերությունները:

Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Լեքիի ընտանիքը նավ նստեց օվկիանոսով ճամփորդելու համար, Լամանը, Լեմուելը և մյուսները կատարեցին վատ ընտրություններ, որոնց արդյունքում նավի վրա գտնվող յուրաքանչյուր անձնավորություն նեղություն կրեց: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 18.9: Խրախուսեք ուսանողներին ձեռք բարձրացնել, երբ նրանք լսեն սխալ ընտրություն կատարելու որևէ մեկի օրինակը:

  • Ի՞նչ սխալ ընտրություն կատարեցին Լամանը, Լեմուելը, Իսմայելի որդիները և նրանց կանայք: Ինչո՞ւ էր դա սխալ:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ պարելը, երաժշտություն լսելը կամ ուրախանալը սխալ չէ, սակայն այս հատվածը նշում է, որ Լամանը, Լեմուելը և մյուսները անում էին այս բաները «շատ գռեհկորեն» (1 Նեփի 18.9): Բացատրեք, որ այս ենթատեքստում գռեհկորեն բառը վերաբերվում է անպարկեշտ կամ կոպիտ լինելուն: Հակառակորդը կարող է օգտագործել պարելը, երաժշտությունը և մեր խոսելաձևը մեր սրտերը և մտքերը այլասերելու համար և պատճառ դառնա, որ մենք կորցնենք Սուրբ Հոգու ընկերակցությունը:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 18.10:

  • Համաձայն 1 Նեփի 18.10-ի, ի՞նչ էր Նեփին վախենում, որ կպատահեր, եթե նրանք, ովքեր խռովություն էին առաջացնում, չապաշխարեին:

  • Ի՞նչ արեց Նեփին, որ փորձեր օգնել նրանց: (Ուսանողների համար կարող է օգտակար լինել իմանալը, որ լրջորեն բառը նշանակում է մտահոգված:)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կարձագանքեին, եթե ընտանիքի անդամը կամ Եկեղեցու ղեկավարը խնդրեր նրանց փոխել երաժշտությունը, որը նրանք լսում են, իրենց պարելու ձևը կամ իրենց խոսելու ձևը: Խրախուսեք նրանց խորհել, թե արդյոք նրանք կկամենան լսել և փոխվել:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 18.11:

  • Համաձայն 1 Նեփի 18.10–11-ի, ինչպե՞ս արձագանքեցին Լամանը և Լեմուելը Նեփիի խորհրդին:

  • Ինչո՞ւ Տերը թույլ տվեց, որ Լամանը և Լեմուելը կապեին Նեփիին:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 18.12–14, 17–19: Խնդրեք ուսանողներին փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս Լամանի և Լեմուելի վարքագծի հետևանքները: Հրավիրեք ուսանողներին ներկայացնել ավետարանի սկզբունքները, որոնք նրանք կարող են սովորել այս պատմությունից: Մի պատասխանը կարող է լինել այն, որ մեղքը մեզ տանում է դեպի մեր սեփական, և երբեմն, ուրիշների տառապանքը: Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այս սկզբունքը, դուք կարող եք տալ նմանատիպ հարցեր.

  • Ինչպե՞ս մի քանի հոգու խռովարար վարքը ազդեց ամբողջ խմբի վրա:

  • Ինչպե՞ս կարող են ոչ խելամիտ կամ խռովարար ընտրությունները խոչընդոտ հանդիսանալ հայտնություն ստանալու մեր կարողության համար:

Որպես այս դասի մի մաս, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.

«Մենք Եկեղեցում տեսել ենք ակնածանքի և ոչ հարգալից վերաբերմունքի օրինաչափություններ: Թեև շատերն են գովասանքի արժանի, այնուամենայնիվ մենք կաղում ենք: Մենք խորապես մտահոգվելու պատճառ ունենք:

Աշխարհը դառնում է չափազանց աղմկոտ: Հագուստը, արտաքին տեսքը և վարքը դառնում են ավելի վատը, անփույթ և ավելի խճճված: Խռպոտ երաժշտությունը …, անպարկեշտ բառերով, պայթում է ձայնի ուժեղացուցիչների միջոցով: Այս բաների տարատեսակները մեծ ընդունելություն են ստանում և ազդեցություն են ունենում մեր երիտասարդների վրա: …

Այս հակումը դեպի ավելի շատ աղմուկը, ավելի շատ ոգևորությունը, ավելի շատ հակառակությունը, ավելի քիչ ինքնազսպվածությունը, ավելի քիչ արժանապատվությունը, ավելի քիչ անկեղծությունը՝ ոչ զուգադիպություն է, ոչ՝ պատահականություն, ոչ էլ՝ անվնաս:

Զինվորական արշավանքի գնացող հրամանատարի առաջին հիմնահարցն է խափանելը նրանց կապի միջոցները, ում նա մտադրվել է հաղթել:

Անարգանքը ծառայում է հակառակորդի նպատակներին՝ խափանելով հայտնության նուրբ ուղիները մտքում և հոգում» (“Reverence Invites Revelation,” Ensign, Nov. 1991, 22):

  • Եթե դուք դարձել եք ըմբոստ և անհնազանդ, ինչպե՞ս դա կարող է ազդել ձեր ընտանիքի վրա: Ինչպե՞ս կարող է դա ազդել ձեր ընկերների վրա: Ինչպե՞ս դա կարող է ազդել ձեր դասարանի կամ քվորումի վրա:

Կրկին անդրադարձեք գրատախտակին գրված նեղությունների երեք աղբյուրներին: Բացատրեք, որ այս գլխի մնացած մասը կարող է օգնել մեզ սովորել, թե ինչպես մենք պետք է արձագանքենք դժվարություններին, անկախ այն բանից, թե արդյոք դրանք գալիս են մեր ընտրությունների, թե ուրիշների ընտրությունների արդյունքում: Հրավիրեք ուսանողներին անհատապես կարդալ 1 Նեփի 18.15–16, 20–23: Խրախուսեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են վերաբերվել իրենց իրավիճակին: Թող նրանք կիսվեն իրենց իսկ բառերով, թե ինչ են սովորել: Նրանց պատասխանները կարող են ներառել հետևյալը.

  • Մենք կարող ենք նայել Աստծուն և հավատարիմ մնալ մեր փորձությունների ընթացքում:

  • Աղոթքը կարող է օգնել մեզ խաղաղություն գտնել մեր փորձությունների ընթացքում:

Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, չմոռանաք նշել Նեփիի արդար օրինակը իր փորձության ընթացքում: Հրավիրեք մի ուսանողի կարդալ Երեց Լ. Վիթնի Քլեյթոնի հետևյալ վկայությունը: Թող դասարանը ներկայացնի, թե ինչ խորհուրդ տվեց անել մեզ Երեց Քլեյթոնը փորձությունների հանդիպելիս.

«Անկախ նրանից, թե մեր կրած բեռներն առաջացել են բնական պայմաններից, ուրիշների սխալներից, թե մեր անձնական թերություններից ու թուլություններից, բոլորս Երկնային Հոր սիրված զավակներն ենք, որը մեզ ուղարկել է երկիր որպես Իր հավերժական ծրագրի մաս՝ մեր աճի ու զարգացման համար: Մեր եզակի անհատական փորձառությունները կարող են օգնել մեզ նախապատրաստվել Նրա մոտ վերադառնալուն: … Մենք պետք է ամեն բան անենք, որ կարողանանք «լավ» տանել մեր բեռները [տես ՎևՈՒ 121.7–8]: …

… Ես գիտեմ, որ երբ պահում ենք պատվիրանները և Աստծո հետ կապած մեր ուխտերը, Նա թեթևացնում է մեր ուսերի բեռները: Նա ուժ է տալիս մեզ: Երբ ապաշխարում ենք, Նա ներում է մեր մեղքերը և մեզ օրհնում է խղճի խաղաղությամբ և ուրախությամբ» («Որ ձեր բեռները թեթև լինեն», 13-14):

Հրավիրեք ուսանողներին մտածել այս դասի ժամանակ սովորած ճշմարտություններից մեկի մասին:

  • Ե՞րբ եք դուք տեսել այս ճշմարտությունը ձեր կյանքում կամ մեկի կյանքում, ում դուք ճանաչում եք:

Դուք կարող եք ավելացնել ձեր վկայությունը, որ Աստված կարող է օգնել մեզ մեր փորձությունների ժամանակ, եթե մենք լինենք հավատարիմ և եթե մենք ապաշխարենք և վերադառնանք Նրա մոտ:

Վերջում հիշեցրեք ուսանողներին, որ չնայած նեղություններին, որոնց հանդիպեցին Նեփին և նրա ընտանիքը, նրանք ի վերջո հասան խոստումի երկիր: Վկայեք, որ եթե մենք փնտրենք Տիրոջ առաջնորդությունը և ջանասիրաբար աշխատենք հետևել դրան, մենք նույնպես կարող ենք հաջողությամբ ավարտել ճանապարհորդությունը, որի փորձառությունը ունենալու համար Տերը մեզ ուղարկել է աշխարհ: