Գրադարան
Դաս 9. 1 Նեփի 5


Դաս 9

1 Նեփի 5

Նախաբան

Մինչ Լեքիի կինը՝ Սարիան, սպասում էր Երուսաղեմից իր որդիների վերադարձին, նա վախեցավ, որ նրանք կարող էին կործանված լինել արույրե թիթեղները ձեռք բերելու համար ջանքեր գործադրելիս: Երբ նրանք ապահով վերադարձան՝ թիթեղները բերելով, նա ավելի ամուր վկայություն ձեռք բերեց, որ Աստված առաջնորդում և պահպանում էր իր ընտանիքին: Լեքին ուսումնասիրեց արույրե թիթեղները և գտավ, որ դրանք մեծ արժեք ունեին իր ընտանիքի համար: Մինչ նա կարդաց այն, նա լցվեց Սուրբ Հոգով և մարգարեացավ, որ այնտեղ պարունակվող սուրբ գրությունները կպահպանվեին իր սերունդների համար:

Ուսուցանման առաջարկներ

1 Նեփի 5.1–9

Լեքիի որդիները ապահովությամբ վերադառնում են իրենց ընտանիքի մոտ անապատ

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 5.1–3: Խնդրեք դասարանին փնտրել պատճառները, թե ինչու Սարիան սկսեց բողոքել:

  • Ի՞նչ բողոքներ ուներ Սարիան: (Պատասխանները կարող են ներառել, որ Լեքին տեսիլատես մարդ էր, որ նա ընտանիքին հեռու էր տարել իրենց ժառանգության երկրից, և որ նա որոշումներ էր ընդունել, որոնք կարող էին տանել իրենց որդիների կորստին և որ կարող էին տանել իրենց իսկ մահվանը անապատում:)

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակահատվածի մասին, երբ նրանք բողոքել են մի իրադրության վերաբերյալ, չնայած որ նրանք չեն ունեցել այդ իրադրության վերաբերյալ լիարժեք տեղեկություններ:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 1 Նեփի 5.4–6: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես Լեքին արձագանքեց Սարիայի բողոքներին:

  • Ի՞նչն է ձեզ վրա տպավորություն թողնում Սարիայի բողոքներին տված Լեքիի արձագանքի հետ կապված: (Դուք կարող եք նշել, որ Լեքին արձագանքեց վկայությամբ և վստահությամբ առ Տերը, այլ ոչ թե վախով կամ կասկածով: Նա չարձագանքեց բարկությամբ կամ անհամբերությամբ:)

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Սարիային տրված Լեքիի պատասխանից:

Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 5.7–9:

  • Ի՞նչ ստացավ Սարիան այս փորձառությունից:

1 Նեփի 5.10–22

Լեքին ուսումնասիրում է արույրե թիթեղները

Խնդրեք ուսանողներին մտածել, թե կա արդյոք որևէ բան, ինչը ձեռք բերելու կամ պահպանելու համար նրանք կմտածեն իրենց կյանքը զոհաբերելու մասին:

Հրավիրեք մի ուսանողի ամփոփել 1 Նեփի 3–4 և պատմել զոհաբերությունների մասին, որ Լեքիի ընտանիքը կատարեց արույրե թիթեղները ձեռք բերելու համար: (Նեփին և նրա եղբայրները վտանգեցին իրենց կյանքը, զոհաբերեցին իրենց հարստությունը և երկար ճանապարհ կտրեցին:)

  • Ձեր կարծիքով, ինչու՞ էր անհրաժեշտ նման զոհաբերությունը:

Բացատրեք, որ այն բանից հետո, երբ ընտանիքը զոհ մատուցեց և գոհություն հայտնեց Տիրոջը, Լեքին անմիջապես սկսեց կարդալ թիթեղների բովանդակությունը: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 5.11–16: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել նրան, թե ինչ բացահայտեց Լեքին արույրե թիթեղներում: Դուք կարող եք գրատախտակին համառոտ գրել նրանց պատասխանները:

Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 5.10: Խնդրեք նրանց գտնել այն բառը, որը նկարագրում է Լեքիին սուրբ գրությունները կարդալիս: (Նա «ուսումնասիրեց դրանք»:) Հրավիրեք ուսանողներին զույգերի բաժանվել, որ քննարկեն հետևյալ հարցը:

  • Ի՞նչ տարբերություն կա սուրբ գրությունները ուսումնասիրելու և պարզապես կարդալու միջև: (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին պատմել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանք ուսումնասիրել են սուրբ գրությունները:)

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը.

«Երբ ես ասում եմ «ուսումնասիրել», ես ի նկատի ունեմ ավելին, քան կարդալը: Լավ է երբեմն կարդալ սուրբ գրության մի գիրք որոշակի ժամանակահատվածում դրա ընդհանուր ուղերձը հասկանալու համար, սակայն դարձի գալու համար դուք պետք է ավելի շատ մտահոգվեք սուրբ գրությունների հետ ձեր անցկացրած ժամանակահատվածի համար, և ոչ թե այդ ժամանակահատվածում կարդացածի ծավալի համար: Ես տեսնում եմ ձեզ երբեմն մի քանի հատվածներ կարդալիս, հետո դուք կանգ եք առնում, որ խորհեք դրանց մասին, կրկին ուշադիր կարդում եք հատվածները, և երբ դուք մտածում եք դրանց նշանակության մասին, աղոթելով հասկացողության համար, ձեր մտքում հարցեր տալով, սպասելով հոգևոր տպավորությունների, և գրում եք ոգեշնչումներն ու մտքերը, որ գալիս են, որպեսզի դուք կարողանաք հիշել և սովորել ավելին: Այս ձևով ուսումնասիրելիս դուք, միգուցե, շատ գլուխներ կամ հատվածներ չկարդաք կես ժամում, սակայն դուք ձեր սրտում տեղ կհատկացնեք Աստծո խոսքին, և Նա կխոսի ձեր հետ: Հիշեք Ալմայի նկարագրությունը, թե ինչ զգացողություն է դա. «Այն սկսում է մեծացնել իմ հոգին. այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը, այո, այն սկսում է հրաշալի լինել ինձ համար» [Ալմա 32.28]» (“When Thou Art Converted,” Ensign or Liahona, May 2004, 11–12):

Ուսանողներին ժամանակ տվեք, որ անդրադառնան սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությանը: Խնդրեք նրանց գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում սուրբ գրությունները իմաստալից եղանակներով ուսումնասիրելու մասին: Գրելուց հետո հրավիրեք նրանց խորհել, թե ինչպես կարող են զարգացնել սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը: Խնդրեք նրանց ընտրել մի եղանակ, որով նրանք կարող են զարգացնել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունը: Խրախուսեք նրանց գրել այս նպատակը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները կիսվեն նպատակով ինչ-որ մեկի հետ (օրինակ, ձեզ հետ, ծնողի հետ կամ մեկ այլ ուսանողի հետ), ով կհիշեցնի իրենց նպատակի մասին և կխրախուսի իրագործել այն:

Բացատրեք, որ Տերն օրհնեց Լեքիին սուրբ գրությունները ուսումնասիրելու համար: Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այս օրհնությունները, հրավիրեք նրանց լուռ կարդալ 1 Նեփի 5.16–20:

  • Ի՞նչ ազդեցություն գործեց Լեքիի վրա արույրե թիթեղների ուսումնասիրությունը:

Նշեք, որ երբ Լեքին ուսումնասիրում էր սուրբ գրությունները, նա լցվեց Սուրբ Հոգով և հայտնություն ստացավ «իր սերնդի վերաբերյալ»: Վստահեցրեք ուսանողներին, որ երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով և ստանալ հայտնություն: Նմանապես, երբ մենք զոհաբերում ենք մեր ժամանակն ու էներգիան սուրբ գրությունները Լեքիի պես ուսումնասիրելու համար, մենք կարող ենք ուժ ստանալ Աստծո պատվիրանները պահելու համար:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել սուրբ գրությունները ուսումնասիրելու արդյունքում:

  • Ե՞րբ եք դուք զգացել Սուրբ Հոգին, երբ ուսումնասիրել եք սուրբ գրությունները:

Հրավիրեք ուսանողներին կարդալ հետևյալ մեջբերումը, որտեղ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը վկայում է սուրբ գրությունները ուսումնասիրելու օրհնության վերաբերյալ.

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Երբ մենք ուզում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք: Եվ երբ մենք ուզում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, քանզի Նրա խոսքերը ասվել են Նրա մարգարեների միջողով: Նա այնուհետև կուսուցանի մեզ, մինչ մենք լսենք Սուրբ Հոգու հուշումներին:

Եթե դուք վերջին ժամանակներում չեք լսել ձեզ հետ խոսող Նրա ձայնը, վերադարձեք սուրբ գրություններին նոր աչքերով և նոր ականջներով: Նրանք մեր հոգևոր հենարանն են» (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 26–27):

Բարձրաձայն կարդացեք 1 Նեփի 5.21–22, խնդրելով ուսանողներին հետևել իրենց սուրբ գրություններում: Մինչ դուք կարդում եք, շեշտեք այս բառերը. «Տիրոջ իմաստությամբ էր, որ մենք պետք է տանեինք դրանք մեզ հետ, երբ ճամփորդում էինք անապատով դեպի խոստումի երկիր»:

  • Ինչու՞ է մեզ համար իմաստուն տանել մեզ հետ սուրբ գրությունները մեր ճամփորդության ժամանակ:

  • Ի՞նչ ձևերով մենք կարող ենք տանել սուրբ գրությունները մեզ հետ:

Նշեք, որ Լեքին ու իր ընտանիքը ձեռք բերեցին արույրե թիթեղները մեծ զոհաբերության շնորհիվ: Առանց սուրբ գրությունների Լեքին ու իր ընտանիքը հաջողության չէին հասնի իրենց ճամփորդության ընթացքում: Խրախուսեք ուսանողներին պահել սուրբ գրությունները իրենց մոտ, մինչ նրանք ճամփորդում են մահկանացու կյանքում:

Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ իրենց անձնական սուրբ գրությունների ուսումնասիրությանը: Հրավիրեք մի ուսանողի, ով կանոնավոր կերպով կարդում է սուրբ գրությունները, խրախուսել և վկայել իր հասակակիցներին: Քաջալերեք ուսանողներին սուրբ գրությունները ամեն օր ուսումնասիրելու համար ժամանակ տրամադրելու սովորություն ձեռք բերել:

Նշում. Այս դասի տևողությունը կարող է թույլ տալ ժամանակ տրամադրել նախորդ դասի սերտման սուրբ գրության համար:

Բացատրական և պատմական տեղեկություն

1 Նեփի 5.10-22: Արույրե թիթեղների արժեքավոր բովանդակությունը

Մեզ սովորեցնելու համար, թե ինչպես կարող ենք առաջնորդություն ստանալ սուրբ գրությունները ուսումնասիրելու ընթացքում, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը կիսվել է արույրե թիթեղները ուսումնասիրելու Լեքիի օրինակով.

«Երբ Նեփին և նրա եղբայրները վերադարձան [Երուսաղեմից արույրե թիթեղներով], Լեքին` նրանց հայրը, ուրախացավ: Նա սկսեց ուսումնասիրել սուրբ գրությունները «սկզբից» և «գտավ, որ դրանք բաղձալի էին. այո, նույնիսկ շատ մեծ արժեքի, այնպես որ [Լեքին ու նրա սերունդները] կկարողանային պահպանել Տիրոջ պատվիրանները իրենց զավակների համար»:

Իսկապես, արույրե թիթեղները Լեքիի հայրերի հիշատակարաններն էին, ներառյալ նրանց լեզուն, տոհմաբանությունը և, ամենակարևորը, Աստծո սուրբ մարգարեների ուսուցանած ավետարանը: Երբ Լեքին ուսումնասիրում էր թիթեղները, նա սովորեց այն, ինչ մենք բոլորս սովորում ենք սուրբ գրություններն ուսումնասիրելիս.

Երեմիայի գիրքը

Արժեքավոր պարգև սուրբ մարգարեներից (տես 1 Նեփի 5.13)

Օգնել Լեքիի ընտանիքին և սերունդներին պահել Աստծո պատվիրանները

Մարգարեի գրառումները, ով ապրել է Երուսաղեմում Լեքիի հետ նույն ժամանակահատվածում (տես 1 Նեփի 5.13)

Մովսեսի գրքերը

«Այնքան կարևոր են այս ճշմարտությունները, որ Երկնային Հայրը տվեց Լեքիին ու Նեփիին տեսիլքներով, որ մանրամասնորեն ներկայացնում էին Աստծո խոսքը որպես երկաթյա ձող: Հայրը և որդին՝ երկուսն էլ սովորեցին, որ այս ամուր, անհողդողդ, կատարելապես հուսալի առաջնորդությունից բռնվելը միակ ճանապարհն է այդ նեղ ու անձուկ արահետին մնալու համար, որը տանում է դեպի մեր Փրկիչը» (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 25):

1 Նեփի 5.18-19: Արույրե թիթեղները

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին վկայել է Լեքիի ընտանիքի կողմից արույրե թիթեղները ձեռք բերելու կարևորության մասին.

Արույրե թիթեղների արժեքը Նեփիացիների համար անգնահատելի է։ Դրանց միջոցով նրանք կարողացան պահպանել լեզուն (1 Նեփի 3․19), քաղաքակրթության մեծ մասը և իրենց ժողովրդի կրոնական գիտելիքը։ (1 Նեփի 22.30) Ի տարբերություն, Մուղեկացիները, որոնք Երուսաղեմից դուրս եկան Լեքիի մեկնումից 11 տարի անց և որոնք չունեին Արույրե Թիթեղներին համարժեք գրառումներ, շատ շուտ ընկան ուրացության և անհավատության մեջ և կորցրեցին իրենց լեզուն, քաղաքակրթությունը և կրոնը։(Օմնի 14–18)

Մարգարեից մարգարե և սերնդից սերունդ Արույրե Թիթեղները փոխանցվեցին և պահպանվեցին Նեփիացիների կողմից։(Մոսիա 1․16; 28․20; 3 Նեփի 1․2) Ավելի ուշ Տերը խոստացավ նրանց առաջ բերել, չենթարկված ժամանակին և պահպանելով իրենց սկզբնական փայլը, և դրանցում տեղ գտած սուրբ գրառումները պետք է հասնեին բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին։(Տես Ալմա 37․3–5; 1 Նեփի 5․18–19)Mormon Doctrine, 2nd ed. [1966], 103).