Գրադարան
Դաս 149. Եթեր 12.1–22


Դաս 149

Եթեր 12.1–22

Նախաբան

Հարեդացիների պատմությունը շարադրելուց հետո Մորոնին ներկայացնում է մարգարե Եթերի ծառայությունը: Այնուհետև Մորոնին ընդհատում է պատմությունը, որպեսզի գրի առնի որոշ օրհնություններ, որոնք տրվում են նրանց, ովքեր գործադրում են հավատք առ Հիսուս Քրիստոսը: Այս դասը ներառում է Եթեր 12.1–22, մինչդեռ 150-րդ դասը ներառում է Եթեր 12.23–41:

Ուսուցանման առաջարկներ

Եթեր 12.1–4

Եթերն ապաշխարություն է քարոզում Հարեդացիներին

Դասը սկսեք, հրավիրելով մի ուսանողի գալ գրատախտակի մոտ և նկարել ալիքներ ու խարսխի օգնությամբ կայանած մի նավ:

  • Ինչո՞ւ է նավի համար կարևոր խարիսխ ունենալը:

  • Ինչպիսի՞ վտանգների ու դժվարությունների կենթարկվի նավը, եթե խարիսխ չունենա:

  • Ինչպիսի՞ ազդեցություն է ունենում ալիքը նավի վրա: (Պատասխանները կարող են լինել՝ ալիքները ստիպում են նավին շարժվել, թափառել կամ շպրտվել այս ու այն կողմ:)

Նավին անվանակոչեք ձեր կյանքը:

  • Եթե նավը ներկայացնում է մեր կյանքը, ապա ինչի՞ն նման կլինեն ալիքները: (Պատասխանները կարող են լինել՝ սոցիալական ճնշումները, ձախորդությունները, սխալ ուսմունքները կամ ամբարշտությունները:)

  • Ինչպե՞ս կարող է մարդու կյանքը նման լինել խարիսխ չունեցող նավի: (Ուսանողներին կարող եք առաջարկել կարդալ Մորմոն 5.17–18, որպեսզի օգնեք նրանց պատասխանել հետևյալ հարցին:)

  • Որո՞նք են Տիրոջ տված այն մի քանի բաները, որ կարող են մեր կյանքում ծառայել որպես հոգևոր խարիսխներ: (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել: Ավետարանի բազմաթիվ տեսակետեր կարելի է նմանեցնել խարսխի:)

Ուսանողներին հորդորեք Եթեր 12 ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել հոգևոր խարիսխների օրինակներին:

Բացատրեք, որ Եթեր 12-ը սկսվում է նրանով, որ Եթերին Մորոնին ներկայացնում է Հարեդացի մի մարգարեի, ով քարոզել է այն ժամանակաշրջանում, երբ մարդիկ մերժեցին մարգարեներին և ապրեցին ամբարշտության մեջ: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 12.1–3, բացահայտելով այն ամենը, ինչը նրանց վրա տպավորություն գործեց Եթերի պահվածքի մեջ: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց սովորածով:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 12.4: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, բացահայտելով այն, թե Աստծուն հավատացողները ինչ կարող են «հուսալ», անկախ շուրջը տիրող դժվարություններին և ամբարշտություններին: Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք նշել, որ «լավ աշխարհը», որի համար մենք հույս ունենք, դա «մի տեղ է՝ Աստծո աջ կողմում»:

  • Ի՞նչ է նշանակում ունենալ մի տեղ Աստծո աջ կողմում: (Վերադառնալ Նրա ներկայության մեջ և ստանալ հավերժական կյանք:)

  • Ձեր կարծիքով, ո՞րն է տարբերությունը «անկասկած» հույս ունենալու և պարզապես ինչ-որ բան ցանկանալու միջև: (Սուրբ գրություններում հույս ունենալը նշանակում է վստահություն ունենալ նրա հանդեպ, որ մենք կարող ենք ստանալ Աստծո խոստացած օրհնությունները, եթե պահենք մեր կապած ուխտերը Նրա հետ:)

  • Ըստ Եթեր 12.4-ի, ինչպե՞ս ենք մենք ստանում հույս՝ Աստծո աջ կողմում տեղ ունենալու համար: (Երբ ուսանողները պատասխանեն, բացատրեք, որԵթեր 12.4-ում նշված հավատքը վերաբերվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքին:) Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը թույլ տալիս մեզ «անկասկած» հուսալ Աստծո աջ կողմում մի տեղ ունենալու:

Գրատախտակին նկարված խարիխը անվանակոչեք հավատք և հույս:

  • Ըստ Եթեր 12.4-ի, ի՞նչ է պատահում, երբ ինչ-որ մեկն ունենում է հույս և հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ: (Չնայած ուսանողները կարող է տարբեր բառերով ներկայացնել դա, նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք ունենք հույս և հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կդառնանք հաստատուն և կհարստացնենք բարի գործերով: )

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հարստացնել» բարի գործերով: (Անել շատ բարի գործեր:)

  • Որո՞նք են այն բարի գործերը, որոնք «փառաբանում են Աստծուն»: (Պատասխանները կարող են ներառել աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ուրիշներին ծառայելը և տաղանդներ զարգացնելը:)

  • Մտածեք ձեզ ծանոթ այն մարդկանց մասին, ովքեր, կարծես, հարստացնում են բարի գործերով և չեն ամաչում փառաբանել Աստծուն: Որո՞նք են այն առանձնահատուկ բաները, որ նրանք անում են, դառնալով այս սկզբունքների լավ օրինակներ:

Ուսանողներին հրավիրեք մտածել այն ժամանակների մասին, երբ նրանց համար դժվար էր հաստատուն լինել և հարստացնել բարի գործերով: Որպեսզի ուսանողներին օգնեք իրենց կյանքում ունենալու նման իրավիճակներ, հորդորեք նրանց ուշադրություն դարձնել այն եղանակներին, որոնցով նրանք կարող են մեծացնել իրենց հավատքը և հույսը, երբ ուսումնասիրեն Եթեր 12:

Եթեր 12.5–22

Մորոնին մարգարեանում է հրաշքների ու մեծ բաների մասին, որոնք բխում են հավատքից:

Հետևյալ արտահայտությունը գրեք գրատախտակին. Ես կցանկանայի ձեռք բերել հոգևոր ապացույց, որ …:

Հանձնարարեք ուսանողներին առաջարկել ավետարանի ճշմարտություններ, սկզբունքներ կամ վարդապետություններ, որոնց համար մարդիկ կփնտրեն հոգևոր ապացույց: Ուսանողների պատասխաններից հետո գրեք նրանց պատասխանները գրատախտակին: (Պատասխանները կարող են ներառել՝ վկայություն, որՄորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ մաքուր և առաքինի կյանք ապրելը կարևոր է, որ Իմաստության Խոսքը Աստծո օրենք է, որ ես պետք է պատրաստվեմ միսիա ծառայելու համար: ) Հանձնարարեք ուսանողներին մտածել ավետարանի մի ճշմարտության մասին, որի համար նրանք կցանկանային ստանալ հոգևոր վկայություն կամ ավելի ուժեղ վկայություն:

Բացատրեք, որ որոշ մարդիկ հետևյալ կերպ են մտածում. «Ես չեմ հավատա կամ ապրի ավետարանի սկզբունքին համաձայն, մինչև որ չտեսնեմ ապացույցը, որ այն ճշմարիտ է»: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 12.5–6, ուշադրություն դարձնելով, թե ինչպես են այս հատվածները կապված այդ վերաբերմունքի հետ: Նշեք, որ Եթեր 12.6-ը սուրբ գրությունների սերտման հատված է: Կարող եք առաջարկել, որ ուսանողները տարբերակելի ձևով նշեն այդ հատվածը, որպեսզի հեշտությամբ գտնեն այն:

  • Ըստ Եթեր 12.6-ի, ի՞նչ պետք է պատահի նախքան մենք կստանանք վկայություն:

  • Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ մտածում եք «հավատքի փորձությունը» արտահայտության մասին:

Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք բացատրել, որ ոմանք սխալ են մեկնաբանում «հավատքի փորձությունը», մեկնաբանելով այն որպես դժվարություն: «Հավատքի փորձություն» արտահայտությունը նկարագրում է այն ամենը, ինչը մեզ հնարավորություն է տալիս ներկայացնելու կամ կիրառելու մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ արտահայտությունը, հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ արտահայտությունը: Նախքան այն կարդալը դասարանին հորդորեք լսել «հավատքի փորձություն» արտահայտության Երեց Սքոթի մեկնաբանությունը:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

««… Դուք վկայություն չեք ստանա, մինչև որ չստանաք ձեր հավատքի փորձությունը» Մորոնիի ուսուցանած սկզբունքը կիրառելով դուք սովորում եք ավելի արդյունավետ կերպով կիրառել հավատքը [Եթեր 12.6; շեղագրումն ավելացված է]: Այսպիսով, ամեն անգամ երբ դուք փորձեք ձեր հավատքը, այսինքն՝ գործեք արժանապատվորեն, դուք կստանաք հաստատող ապացույց Հոգու կողմից: Այդ զգացումները կամրացնեն ձեր հավատքը: Երբ հետևեք այդ ուղով, ձեր հավատքն ավելի կուժեղանա» (“The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Ensign կամ Liahona, May 2003, 76):

  • Ինչո՞վ է տարբերվում Երեց Սքոթի նկարագրած գործընթացը այն մարդկանց վերաբերմունքից, ովքեր ցանկանում են ստանալ ապացույց նախքան հավատալը կամ գործելը:

Հետևյալ սուրբգրքյան հատվածները գրեք գրատախտակին. Եթեր 12.7–12; Եթեր 12.13–18; Եթեր 12.19–22, 30–31: Դասարանը բաժանեք երեք խմբի և ամեն խմբին տվեք մեկական հատված: Հանձնարարեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք գալիս են յուրաքանչյուր հատվածում նկարագրված մարդկանց հավատքի արդյունքում: Նրանց ուշադրությունը հրավիրեք 7, 12, 17, 18, և 31 հատվածների «մինչև նրանք հավատք չունեցան» կամ «նախքան նրանց հավատքը» արտահայտություններին: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ հատվածները՝ ամեն անգամ դրանց հանդիպելիս:)

Ուսանողների պատասխաններից հետո հանձնարարեք նրանց ամփոփել այն, թե ինչ է Տերը տալիս Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը ցուցադրելուց հետո: Չնայած ուսանողները կպատասխանեն տարբեր բառերով, նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք ցանկանում ենք հոգևոր ապացույց, ապա մենք սկզբում պետք է կիրառենք հավատք առ Հիսուս Քրիստոսը: Բացատրեք, որ հոգևոր ապացույցների նման, հրաշքներ տեղի են ունենում միայն նրանից հետո, երբ մենք կիրառում ենք մեր հավատքը:

Հետևյալ իրավիճակը ներկայացրեք դասարանին: Հանձնարարեք ուսանողներին բացատրել, թե ինչպես պետք է յուրաքանչյուր իրադրության մեջ անձնավորությունը ցույց տա Տիրոջ հանդեպ իր հավատքը:

  1. Երիտասարդ աղջիկը ցանկանում է ստանալ վկայություն Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ:

  2. Երիտասարդ տղան ուժեղ ցանկանություն ունի օգնելու իր սիրելիներին ընդունել ավետարանը:

Հրավիրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ նրանք կամ իրենց ծանոթները ստացել են հոգևոր ապացույցներ կամ տեսել հրաշքներ այն բանից հետո, երբ ցույց են տվել Տիրոջ հանդեպ իրենց հավատքը: Մի քանի ուսանողների հանձնարարեք կիսվել իրենց սովորածով: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ նրանք պարտավոր չեն կիսվելու այն փորձառություններով, որոնք չափազանց գաղտնի ու անձնական են:) Դուք նույնպես կարող եք կիսվել փորձառությամբ:

Հանձնարարեք ուսանողներին վերհիշել ավետարանի մի ճշմարտություն, որի համար նրանք կցանկանային ստանալ հոգևոր ապացույց: Հանձնարարեք նրանց գրի առնել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսւոմնասիրության օրագրերում ինչ-որ բան, որ նրանք կցանկանային անել՝ Տիրոջ հանդեպ ավելի շատ հավատք գործադրելու համար:

սերտելու համար նախատեսված սուրբ գրության նյութՍուրբ գրության սերտման վարժություն —Եթեր 12.6

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել Եթեր 12.6 հատվածը, յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք հատվածը գրի առնել մի կտոր թղթի վրա՝ հիմնական բառերի ու արտահայտությունների տեղը բաց թողնելով: Ավարտելուց հետո նրանց տվեք մեկ րոպե հիշելու համար հատվածը, մտքով լրացնելով իրենց թղթերի դատարկ տեղերը:

Հանձնարարեք ուսանողներին փոխանակել թղթերը իրենց մոտ նստածի հետ: Ամեն մի ուսանող պետք է բարձրաձայն կարդա իր թղթին գրվածը և փորձի հիշողությամբ լրացնել դատարկ տեղերը: Եթե ժամանակը ներում է, թույլ տվեք ուսանողներին կրկնել վարժությունը՝ կրկին անգամ փոխանակելով թղթերը:

Հանձնարարեք ուսանողներին իրենց թղթերը տանել տուն և օգտվելով դրանցից Եթեր 12.6 հատվածն անգիր արտասանել ծնողներին: Հորդորեք նրանց խնդրել իրենց ծնողներին պատմել այն ժամանակների մասին, երբ նրանք իրենց հավատքն են ցույց տվել Հիսուս Քրիստոսի հանդեպ և ստացել իրենց փնտրած ապացույցը կամ հրաշք տեսել:

Դասն ավարտեք ձեր վկայությունը բերելով այս սկզբունքների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Եթեր 12.4–6 Ի՞նչ է հույսը:

Եթեր 12-ում հույսի ու հավատքի սկզբունքների մասին Մորոնիի ուսմունքները ցույց են տալիս, որ այդ երկուսը սերտորեն փոխկապակցված են: Նա հավատքը սահմանում է որպես «բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում» (Եթեր 12.6), և ուսուցանում է, որ փրկության մեր հույսը «գալիս է հավատքից» Հիսուս Քրիստոսի հանդեպ (Եթեր 12.4): Հավատքին հավատարիմ գրքույկը սովորեցնում է հույսի մասին.

«Երբ մենք ունենք հույս, մենք վստահում ենք Աստծո խոստումներին: Մենք հանգիստ համոզվածություն ունենք, որ եթե «արդարության գործեր» ենք կատարում, մենք «պիտի ստանանք [մեր] վարձքը, այսինքն՝ խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (ՎևՈւ 59.23): Հույսի սկզբունքը հավերժության համար է, սակայն այն կարող է պաշտպանել քեզ ամենօրյա կյանքի դժվարությունների ժամանակ» (Հավատքին Հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004], 85–86):

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը հույսը սահմանել է հետևյալ կերպ.

«Հույսը Հոգու պարգևն է»: [Sես Մորոնի 8․26] Հույսն է, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ և Նրա Հարության զորությամբ, մենք կբարձրանանք դեպի հավերժական կյանք և դա առ Փրկիչ հավատքի շնորհիվ: [Sես Մորոնի 7․41] Այդպիսի հույսը և խոստացված սկզբունք է և պատվիրան, [տես Կողոսացիս 1.21–23] և ինչպես բոլոր պատվիրանները, մենք պարտավոր ենք այն դարձնել մեր կյանքի ակտիվ մասը և հաղթահարենք հույսը կորցնելու գայթակղությունը: Մեր Երկնային Հոր ողորմած երջանկության ծրագրի հանդեպ հույսը տանում է դեպի խաղաղություն [տես Հռովմայեցիս 15.13], ողորմության [տես Սաղմոս 33.22], ցնծություն [տես Հռովմայեցիս 12.12] և ուրախություն: [Sես Առակաց 10․28] Փրկության հույսը նման է պաշտպանող սաղավարտի [տես Ա Թեսաղոնիկեցիս 5.8] և մեր հավատքի [տես Եբրայեցիս 11.1; Մորոնի 7.40] հիմքն ու մեր հոգիների։ [Sես Եբրայեցիս 6․19; Եթեր 12․4] (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հույսի անսահման զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 21-22):

Եթեր 12.6 «Ձեր հավատքի փորձությունը»

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին դրա հետ է կապել մի պատմություն, որը ցույց է տալիս հավատքի փորձությունից հետո ստացված ապացույցի սկզբունքը.

«Թույլ տվեք պատմել ձեզ մի պատմություն Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում ապրող մի կնոջ մասին: Նա սովորում և միևնույն ժամանակ աշխատում էր, որպեսզի ապահովեր իր ընտանիքին: Այս պատմությունը պատմելիս ես կօգտագործեմ նրա բառերը։ Նա ասում է.

«Այն համալսարանում, որտեղ ես սովորում էի, ներքին կանոնադրությունն արգելում էր հանձնել քննություն այն ուսանողներին, ովքեր պարտքեր ունեին: Այդ իսկ պատճառով աշխատավարձս ստանալուն պես, առաջին հերթին ես պետք է առանձնացնեի գումար տասանորդի և նվիրատվությունների համար, իսկ մնացածը հատկացվում էր համալսարանի վճարմանը և այլ ծախսերին:

Հիշում եմ, երբ մի անգամ ես … ունեցա լուրջ ֆինանսական դժվարություններ: Դա մի հինգշաբթի էր, երբ ես ստացա աշխատավարձս: Երբ ես հաշվեցի ամսական ծախսերը, ես նկատեցի, որ տասանորդի և համալսարանի միաժամանակ վճարման համար գումարը չի բավականացնի: Ես պետք է այդ երկուսի միջև ընտրություն կատարեի: Ամսական քննությունները սկսվելու էին հաջորդ շաբաթ, և եթե ես չհանձնեի դրանք, ես կարող էի կորցնել ուսումնական տարին: Ես մեծ ցավ էի ապրում,… Սիրտս ցավեց: Սիրտս նվաղեց: Ես իմ առջև ցավալի որոշում ունեի և չգիտեի, թե ինչ ընտրեմ: Ես մտածեցի այդ երկու որոշումների մասին՝ վճարել տասանորդը, թե վտանգի տակ ուսումս, չհավաքելով բավարար գնահատականներ համալսարան ընդունվելու համար:

«Այդ զգացմունքները ուժասպառ արեցին հոգիս և մնացին ինձ հետ մինչև շաբաթ օր: Այդ ժամանակ էլ ես հիշեցի, որ մկրտության ժամանակ ես համաձայնեցի ապրել տասանորդի օրենքով: Ես ինձ վրա էի վերցրել պարտավորություն, ոչ թե միսիոներների հետ, այլ իմ Երկնային Հոր հետ: Այդ պահին տառապանքն սկսեց անհայտանալ՝ իր տեղը զիջելով հանգստության ու ինքնորոշման զգացումներին:

Այդ գիշեր աղոթելիս, ես խնդրեցի Տիրոջը, որ նա ներեր իմ անվճռականությունը: Կիրակի օրը, նախքան հաղորդության ժողովը սկսելը ես հանդիպեցի իմ եպիսկոպոսին և մեծ ուրախությամբ վճարեցի իմ տասանորդն ու նվիրատվությունները: Դա հատուկ օր էր: Ես երջանիկ ու խաղաղ զգացի իմ և Երկնային Հոր հետ:

Հաջորդ օրը ես իմ գրասենյակում էի և միջոցներ էի փնտրում չորեքշաբթի օրը կայանալիք քննությունները հանձնելու առումով: Որքան երկար էի մտածում, այնքան հեռու էի թվում լուծումից:

Աշխատանքային օրը իր ավարտին էր մոտենում, երբ իմ գործատուն մոտեցավ և տվեց օրվա վերջին ցուցումները: Դա անելուց հետո, պայուսակը ձեռքին նա հրաժեշտ տվեց: Հանկարծ նա կանգ առավ ու ինձ նայելով հարցրեց. «Ինչպե՞ս են դասերդ»: Ես զարմացա և չեի հավատում իմ լսածին: Միակ բանը, որ կարողացա արտաբերել իմ դողացող ձայնով՝ «Ամեն ինչ կարգին է»: Նա մտամոլոր նայեց ինձ վրա և կրկին հրաժեշտ տվեց:

Հանկարծ քարտուղարուհին ներս մտավ սենյակ և ասաց, որ ես շատ բախտավոր մարդ եմ: Երբ ես հարցրեցի պատճառը, նա պարզապես պատասխանեց. «Գործատուն հենց նոր ասաց, որ այսուհանդերձ ընկերությունը պատրաստվում է ամբողջությամբ վճարել քո ուսման ու գրքերի ծախսերը: Գնալուց առաջ կանգ առ իմ սեղանի մոտ և տեղեկացրու ինձ քո ծախսերի մասին, որպեսզի վաղը ես կարողանամ քեզ տալ չեկը»:

Նրա գնալուց հետո ես լացակումած ու խոնարհաբար ծնկի իջա որտեղ որ էի և շնորհակալություն հայտնեցի Տիրոջը Իր առատաձեռնության համար: Ես … ասացի Երկնային Հորը, որ հարկավոր չէր ինձ այդքան օրհնություն տալ: Ինձ միայն անհրաժեշտ էր մեկ ամսվա ծախսերի փոխհատուցում և որ կիրակի օրվա վճարած տասանորդը շատ քիչ էր այն բանի համեմատ, ինչ ես պետք է ստանայի: Այդ աղոթքի ընթացքում Մաղաքիայի խոսքերը հիշեցի. «Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. Եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չլինի» (Մաղ. 3.10): Մինչ այդ պահը ես երբեք չեի զգացել սուրբ գրությունների խոստումի ուժգնությունը և որ այդ պատվիրանը իսկապես ապացույցն է Աստծո սիրո, մեր Երկնային Հոր, տրված Իր զավակներին այս երկրի վրա» (“We Walk by Faith,” Ensign, May 2002, 73–74):

Եթեր 12.6 «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Նախագահ Սպենսեր Վ Քիմբալն ուսուցանել է.

«Լինելով մարդ, մենք պետք է մեր կյանքից հեռացնենք ֆիզիկական ցավը և հոգեկան տառապանքը և ինքներս մեզ համար ապահովենք շարունակական հանգստություն և հարմարավետություն, սակայն եթե մենք փակենք վշտի ու տագնապի դռները, հնարավոր է, որ մենք չընդունենք մեր ամենամեծ ընկերներին ու բարերարներին: Տառապանքը կարող է մարդկանց դարձնել սրբեր, եթե նրանք սովորեն համբերություն, համբերատարություն և ինքնակառավարում» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 15):