Դաս 146
Եթեր 4–5
Նախաբան
Տերը պատվիրում է Մորոնիին կնքել Հարեդի եղբոր գրված տեսիլքը և բացատրում է, որ այդ գրածները ի հայտ կբերվեն այն ժամանակ, երբ մարդիկ կունենան այնպիսի հավատք, որն ուներ Հարեդի եղբայրը: Մորոնին մարգարեանում է, որ երեք վկաները կբերեն իրենց վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ այս վերջին օրերում:
Ուսուցանման առաջարկներ
Եթեր 4.1–7
Մորոնին գրում է և կնքում է Հարեդի եղբոր տեսիլքի ողջ պատմությունը:
Ուսանողներին հանձնարարեք մտածել մի թանկարժեք իրի մասին, որն արժեքավոր է իրենց կամ իրենց ընտանիքի համար, որը նրանք կցանկանային հեռու պահել փոքր երեխաներից: Օրինակ, դուք կարող եք ցույց տալ կամ նկարագրել ինչ-որ բան, որն արժեքավոր է ձեզ համար:
-
Ինչո՞ւ դուք չէիք թույլ տա, որ երեխան դիպչի այդ առարկային:
-
Ի՞նչ պետք է անի կամ սովորի երեխան նախքան դուք նրան կվստահեք առարկան:
Բացատրեք, որ ավետարանի ճշմարտությունները արժեքավոր են Տիրոջ համար: Նա ցանկանում է կիսվել դրանցով մեզ հետ, սակայն Նա սպասում է, մինչև որ մենք պատրաստ լինենք դրան: Ուսանողներին հանձնարարեք այս դասի ընթացքում ուսումնասիրել Եթեր 4, հորդորելով նրանց ուշադրություն դարձնել այն սկզբունքներին, որոնք կօգնեն նրանց պատրաստվել ստանալու ճշմարտությունը Տիրոջից:
Մի ուսանողի հանձնարարեք կարդալ Եթեր 4.1–5, իսկ դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ Տերը պատվիրեց Մորոնիին, որ գրի առնի և կնքի:
-
Ի՞նչ էր Մորոնիին պատվիրված «կնքել»:
Բացատրեք, որ Մորոնին ներառել է Հարեդի եղբոր հիշատակարանը, որը հաճախ կոչվում է Մորմոնի Գրքի կնքված մասը: (Կարող եք ցույց տալ աղյուսակը, որը վերնագրված է Մորմոնի Գրքի աղբյուրները, որը գտնվում է այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածում:)
-
Ինչպե՞ս է Մորոնին բացատրում այն, թե ինչ տեսավ Հարեդի եղբայրը: (Տես Եթեր 4.4:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի շատ բան իմանալու այն մասին, թե Տերը ինչ ցույց տվեց Հարեդի եղբորը, հանձնարարեք նրանց ցածրաձայն կարդալ Եթեր 3.25–26 և 2 Նեփի 27.8–10: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.
-
Ըստ Եթեր 3.25–26 –ի, ի՞նչ Տերը ցույց տվեց Հարեդի եղբորը:
-
Ըստ 2 Նեփի 27.10, ի՞նչ է պարունակում Մորմոնի Գրքի կնքված մասը:
Մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 4.6–7: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել այն պայմանները, որոնք պետք է գոյություն ունենային նախքան Հարեդի եղբորը տրված հայտնությունները հայտնի կդարձվեին: Կարող եք ուսանողներին խորհուրդ տալ նշել իրենց սովորածը իրենց սուրբ գրություններում:
-
Ի՞նչ պայմաններ գտաք:
-
Ի՞նչ սկզբունքներ հայտնություն ստանալու մասին մենք կարող ենք սովորել այս հատվածից: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ եթե մենք ապաշխարում ենք և գործադրում հավատք առ Հիսուս Քրիստոսը, մենք կարող ենք ստանալ լրացուցիչ հայտնություններ:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք կարիք ունենք ապաշխարելու և դառնալու մաքուր լրացուցիչ հայտնություններ ստանալու համար:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում «հավատք կգործադրեն … ճիշտ ինչպես Հարեդի եղբայրն արեց» (Եթեր 4.7) արտահայտությունը, հանձնարարեք նրանց իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում թվել որքան հնարավոր է շատ տարբերակներ, թե Հարեդի եղբայրը քանի ձևով ցույց տվեց հավատքը Տիրոջ հանդեպ: Կարող եք նրանց առաջարկել իրենց ցուցակը կազմելիս վերանայել Եթեր 1–3: Մտածելուց և գրելուց հետո, մի քանի ուսանողների հանձնարարեք կարդալ իրենց թված որոշ օրինակներ և մեկնաբանել, թե ինչու են այդ օրինակները տպավորել իրենց:
Ուսանողներին հիշեցրեք դասի սկզբում սովորած արժեքավոր իրի մասին և այն պայմանները, որոնց դեպքում նրանք կվստահեին երեխային: Վկայեք, որ նմանապես Տերը պահանջում է, որ Իր զավակները բավարարեն որոշ պայմանների նախքան Նա կհայտնի նրանց Իր ողջ ճշմարտությունը: Նա մեզանից պահանջում է, որ ցույց տանք մեր հոգևոր պատրաստվածությունը և հավատքը:
Եթեր 4.8–19
Տերն ուսուցանում է, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի ստանանք հետագա հայտնություններ:
Մի կտոր շոր պահեք ձեռքում: Բացատրեք, որ Տերն ուսուցանել է սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ ստանալու հայտնություններ: Երբ Նա ուսուցանեց այդ սկզբունքները, Նա անդրադարձավ վարագույրին: Վարագույրը շոր է, որն օգտագործվում է ինչ-որ բան ծածկելու համար:
Ուսանողներին հանձնարարեք ցածրաձայն կարդալ Եթեր 4.15 և փնտրել արտահայտություն, որը պարունակում է վարագույր:
-
Ի՞նչ տեսակի վարագույրի մասին էր Տերը խոսում: («Անհավատության վարագույրը»:) Ինչպե՞ս է անհավատությունը նման վարագույրի:
-
Պատռել բառը նշանակում է ծվատել կամ բաժանել: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «պատռել անհավատության վարագույրը»:
Մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 4.8, մեկ ուրիշի՝ Եթեր 4.11, ևս մեկի՝ Եթեր 4.15: Դասարանին հանձնարարեք հետևել և բացահայտել, թե ինչը կարող է մեզ հետ պահել հայտնությունները ստանալուց և ինչը կարող է օգնել մեզ «պատռել անհավատության վարագույրը» և ստանալ ավելի շատ հայտնություններ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կհակառակի Տիրոջ խոսքին» (Եթեր 4.8):
-
Ըստ Եթեր 4.8–ի ի՞նչ հետևանքների ենք մենք հանդիպում, երբ մենք հակառակվում ենք Տիրոջ խոսքին:
-
Ըստ Եթեր 4.11–ի որն է օրհնություններից մեկը, որը մենք ստանում ենք Տիրոջ խոսքին հավատալու արդյունքում:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը.
Ուսանողներին հանձնարարեք ավարտել այս նախադասությունը համաձայն նրա, ինչ նրանք սովորել են այս հատվածներից: Չնայած ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, համոզվեք, որ նրանք բացահայտում են հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավատում ենք Տիրոջ խոսքին, Տերը կօրհնի մեզ հետագա հայտնություններում: Այս սկզբունքը գրեք գրատախտակին: Կարող եք նաև ուսանողներին հորդորել գրել դա իրենց սուրբ գրություններում Եթեր 4.11–ի կողքին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հարցրեք.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է հավատանք այն ճշմարտություններին, որոնք մենք արդեն ստացել ենք, նախքան Տերը կտա մեզ ավելին:
Մի ուսանողի հանձնարարեք գրատախտակին գրել հավատք Տիրոջ խոսքի հանդեպ գործադրելու հետևյալ օրինակները. սուրբ գրությունների անհատական ուսումնասիրություն, հետևել Սուրբ Հոգու հուշումներին, հետևել Եկեղեցու տեղի ղեկավարներին, ուսումնասիրել սուրբ գրությունները եկեղեցում և սեմինարիայում, հետևել վերջին օրերի մարգարեների խոսքերին:
Ուսանողներին առաջարկեք մտածել, թե հետևյալ ձևերով Տիրոջ խոսքի հանդեպ հավատք ցույց տալով ինչպես է բերել նրանց հետագա հայտնություններ: Մի քանի ուսանողի հրավիրեք կիսվել իրենց փորձառությամբ:
Կրկին անդրադարձեք գրատախտակին գրված օրինակներին: Ուսանողներին առաջարկեք լուռ մտածել, թե որքան լավ են իրենք ցույց տալիս իրենց հավատքը Աստծո խոսքի հանդեպ: Առաջարկեք, որպեսզի յուրաքանչյուր օրինակի համար իրենք իրենց գնահատական տան 1-10 սանդղակով, որտեղ 10 գնահատականը նշանակում է, որ նրանք լավ են դրանում: Ուսանողներին հանձնարարեք իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի եղանակի մասին, որով կարող են ցույց տալ ավելի մեծ հավատք այն ուղղությամբ, որն արդեն ստացել են Տիրոջից: Ձեր վկայությամբ կիսվեք գրատախտակին գրված սկզբունքի մասին և հորդորեք ուսանողներին հետևել դրան, նկատի ունենալով իրենց գրած նպատակը:
Գրատախտակից ջնջեք «հավատալ Տիրոջ խոսքին» նախադասությունը: Նշեք, որ Տերն ուսուցանել է լրացուցիչ սկզբունքներ այն մասին, թե ինչպես ստանալ հայտնություն: Հանձնարարեք ուսանողներին ցածրաձայն կարդալ Եթեր 4.13–15, փնտրելով այլ բաներ, որ կարող են անել, որպեսզի ստանան հայտնություն Տիրոջից:
Կարդալուց հետո ուսանողներին հանձնարարեք առաջարկել տարբերակներ նախադասությունը լրացնելու համար: Պատասխանները կարող են ներառել հետևյալ սկզբունքները. Երբ մենք գանք առ Տերը, Նա կօրհնի մեզ հետագա հայտնություններով: Երբ մենք խոնարհաբար աղոթենք, Տերը կօրհնի մեզ հետագա հայտնություններով:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հետևյալ սկզբունքները, տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ է ձեզ համար նշանակում գալ դեպի Տերը: (Պատասխանները կարող են լինել՝ ուսումնասիրել Նրա խոսքը, մեր սրտերը դարձնել դեպի Նա, ապաշխարել, և հետևել ու հնազանդվել Նրան:)
-
Ի՞նչ է նշանակում ունենալ կոտրված սիրտ և փշրված հոգի: (Լինել խոնարհ, ապաշխարող և ընկալունակ Տիրոջ կամքի հանդեպ:) Ինչո՞ւ են այս բնութագրերը կարևոր, երբ մենք աղոթում ենք Տիրոջից շարունակական հայտնություններ ստանալու համար:
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են ներառել այս սկզբունքները հայտնություններ ստանալու իրենց ջանքերում:
Ամփոփեք Եթեր 4.17–19, բացատրելով, որ Տերը հայտարարել է, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը կլինի նշանը այն բանի, որ Աստծո գործը վերջին օրերում սկսվել է: Նա նաև կոչ է արել բոլոր մարդկանց ապաշխարել և գալ դեպի Նա:
Եթեր 5
Մորոնին հայտարարում է, որ երեք վկաներ կտեսնեն և կբերեն վկայություն թիթեղների մասին:
Ցուցադրեք Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքը թարգմանելիս նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հ. 92): Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 5.1–3: Դասարանին հանձնարարեք հետևել և պատկերացնել, թե ինչ էր Ջոզեֆ Սմիթը զգում Մորմոնի Գիրքը թարգմանելիս, և գիտակցել, որ այդ խոսքերը գրված են անմիջապես իրեն Մորոնի կողմից շուրջ 1400 տարի առաջ:
-
Ի՞նչ ասաց Մորոնին «կնքված» թիթեղների մասին:
-
Ըստ Եթեր 5.2–3-ի, ի՞նչ էր Ջոզեֆ Սմիթին արտոնված անել թիթեղների հետ:
Ուսանողներին հարցրեք, թե արդյոք իրենք կարող են թվել Մորմոնի Գրքի երեք վկաներին և հիշել նրանց վերապրածը: (Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, հանձնարարեք նրանց կարդալ Մորմոնի Գրքի սկզբում գրված «Երեք վկաների վկայությունը»): Կարող եք նշել, որ ի հավելումն երեք վկաների, ուրիշները վկայել են ոսկյա թիթեղների իրականության մասին, այդ թվում նաև՝ Աստվածագլխի անդամները (տես Եթեր 5.4), Մորոնին (տես Եթեր 5.6), Ջոզեֆ Սմիթը և երեք վկաները:
-
Ինչպե՞ս դուք կարող եք լինել Մորմոնի Գրքի վկան, նույնիսկ առանց թիթեղները տեսնելու: Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գրքի մասին վկայությունը ազդեցություն թողնել այլ մարդկանց վրա:
Այս դասը ավարտելու համար մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց վկայությամբ Մորմոնի Գրքի մասին: