Գրադարան
Դաս 144. Եթեր 2


Դաս 144

Եթեր 2

Նախաբան

Բաբելոնյան աշտարակից մեկնելուց հետո Հարեդը, նրա եղբայրը և նրանց ընտանիքներն ու ընկերները անապատում առաջնորդվեցին Տիրոջ կողմից: Տերը հրահանգներ տվեց Հարեդի եղբորը, որպեսզի կառուցի ութ բեռնանավ իրենց մարդկանց ծովի վրայով խոստումի երկիր հասցնելու համար: Քանի որ Հարեդի եղբայրը և նրա մարդիկ հավատքով հնազանդվեցին Տիրոջը, Տերը նրանց տվեց ապահով ճամփորդության համար անհրաժեշտ առաջնորդություն ու ուղղություն:

Ուսուցանման առաջարկներ

Եթեր 2.1–12

Հարեդացիները սկսեցին իրենց ճամփորդությունը դեպի խոստումի երկիր

Որպեսզի օգնենք ուսանողներին հասկանալ, թե Աստծուց ստացված հրահանգներին հետևելը ինչպես կարող է մեզ նախապատրաստել ստանալու հետագա առաջնորդություն և հրահանգներ Նրանից՝ վարեք հետևյալ վարժությունը.

Դասից առաջ միևնույն սենյակում թաքցրեք մի առարկա, որը ներկայացնում է գանձ: Նախապատրաստեք երեք կամ չորս հուշումներ, որոնք տանում են դեպի գանձը: Տվեք առաջին հուշումը: Այդ հուշումը կտանի հաջորդ հուշմանը և այդպես շարունակ, քանի դեռ ուսանողները չեն գտել գանձը: Այն բանից հետո, երբ նրանք գտնեն գանձը, հարցրեք՝

  • Ի՞նչ կպատահեր, եթե անտեսեիք առաջին հուշումը: (Նրանք չեին գտնի հաջորդ հուշումը:)

Ուսանողներին հանձնարարեք մտքում վերընթերցել Եթեր 1.41–42 , ուշադրություն դարձնելով Տիրոջ առաջին հրահանգներին, որոնք առաջնորդում են Հարեդացիներին դեպի խոստումի երկիր:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես Հարեդացիները արձագանքեցին այս հրահանգներին, հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 2.1–3:

  • Ինչպե՞ս Հարեդացիները արձագանքեցին Տիրոջ առաջին հրահանգներին:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 2.4–6: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով այն օրհնություններին, որոնք Հարեդացիները ստացան առաջին հրահանգներին հետևելուց հետո:

  • Ի՞նչ պատահեց այն բանից հետո, երբ Հարեդացիները հետևեցին առաջին հրահանգներին: (Տերը Հարեդի եղբոր միջոցով նրանց տվեց լրացուցից հրահանգներ:)

  • Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից այն մասին, թե ինչպես ստանալ առաջնորդություն Տիրոջից: (Հնարավոր է ուսանողները օգտագործեն տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատքով արձագանքենք Տիրոջ տված հրահանգներին, մենք կարող են ստանալ ապագա առաջնորդություն Նրանից: Կարող եք առաջարկել, որպեսզի նրանք իրենց սուրբ գրություններում Եթեր 2.6–ի կողքին գրեն այդ ճշմարտությունը:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ և կիրառել այս սկզբունքը, հանձնարարեք նրանց մտածել Տիրոջից վերջերս ստացված մի զգացողության կամ հուշման մասին: Այնուհետև կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ արտահայտությունը այն մասին, թե ինչպես ենք մենք հաճախ ստանում հայտնություն.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Այն կտրվի ամեն անգամ մի կտորով, փոքրիկ փաթեթներով, որպեսզի դուք աճեք կարողությամբ: Երբ ամեն կտորին հավատքով հետևեք, ձեզ կտրվեն այլ կտորներ, մինչև որ կունենաք լրիվ պատասխանը: Այդ ձևը պահանջում է ձեզանից հավատալ մեր Հոր պատասխանելու կարողությանը: Չնայած երբեմն շատ դժվար է, դա բերում է անհատական նշանակալի աճի» («Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Ensign կամ Լիահոնա, Մայիս 2007, 9):

Հանձնարարեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին: Կարող եք դրանք գրել գրատախտակին կամ դանդաղ կարդալ, որպեսզի ուսանողները հասցնեն գրի առնել:

  • Ե՞րբ եք հետևել հոգևոր հուշումներին, իսկ հետո ստացել հետագա հրահանգներ Աստծուց:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ հաճախ մենք պետք է արձագանքնեք հոգևոր հուշումներին նախքան լրացուցիչ հայտնություն ստանալը:

Ամփոփեք Եթեր 2.8–12, բացատրելով, որ Տերը Հարեդի եղբորն ասել է, որ երբ Հարեդացիները ժամանեն խոստումի երկիր, նրանք պետք է «ծառայեն իրեն՝ ճշմարիտ և միակ Աստծուն» (Եթեր 2.8), երբ Իր խոստումի համաձայն նրանք կդառնան մեծ ազգ: Եթե նրանք չծառայեն Իրեն, նրանք «կվոչնչացվեն» երկրի երեսից (Եթեր 2.8–10): Մորոնին ասել է, որ սա «հավիտենական հրամանագիրն» է (Եթեր 2.10), նկատի ունենալով այն, որ դա կկիրառվի բոլոր նրանց համար, ովքեր կապրեն երկրում:

Եթեր 2.13–15

Տերը խրատեց Հարեդի եղբորը, որովհետև նա չէր կանչել Տիրոջ անունը իր աղոթքում

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 2.13–15 ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ արեցին Հարեդացիները ծովափ հասնելուն պես:

  • Ի՞նչ արեցին Հարեդացիները: (Նրանք խփեցին իրենց վրանները և չորս տարիների ընթացքում բնակվեցին ծովափին:)

  • Ինչո՞ւ համար Տերը խրատեց Հարեդի եղբորը:

  • Ի՞նչ դաս մենք կարող ենք քաղել Եթեր 2.14–ից: (Ուսանողները կմեկնաբանեն տարբեր ճշմարտություններ, այդ թվում և հետևյալը՝ Տերը ցանկանում է, որ մեր աղոթքներում մենք անընդհատ կանչենք Նրա անունը, Տերը գոհ չէ, երբ մենք չենք կանչում Նրա անունը մեր աղոթքներում, և Հոգին չի լինի մեզ հետ, եթե մենք մեղավոր ենք:))

Յոթանասունից Երեց Դոնալդ Լ. Ստահելիի հետևյալ արտահայտությունը կարդալիս, ուսանողներին խնդրեք մտածել իրենց անձնական աղոթքների մասին.

«Ներում, հատուկ օգնություն և առաջնորդություն պահանջող մեր ամենօրյա ջերմեռանդ աղոթքները շատ կարևոր են մեր կյանքում և սնուցում են մեր վկայությունները: Երբ մենք շտապում ենք, կրկնվում, դառնում անկանոն կամ մոռացկոտ մեր աղոթքներում, մենք հակվում ենք կորցնելու Հոգու մտերմությունը, որն այնքան կարևոր է շարունակական հրահանգներ ստանալու համար, որպեսզի մենք մեր ամենօրյա կյանքի դժվարությունները կառավարենք» (“Securing Our Testimonies,” Ensign or Nov. 2004, 39):

Գրատախտակի վրա դասարանի առջև գրեք հետևյալ հարցը: (Կամ կարող եք նրանց համար թռուցիկ պատրաստել, կամ էլ դանդաղ կարդալ, որպեսզի ուսանողները հասցնեն գրի առնել:) Ուսանողներին տրամադրեք երկու, երեք րոպե, որպեսզի իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն կարճ պատասխաններ այդ հարցի վերաբերյալ:

Ի՞նչ եք կարծում ձեր անձնական աղոթքների հաճախականության վերաբերյալ:

Ի՞նչ եք կարծում ձեր անձնական աղոթքների անկեղծության վերաբերյալ:

Ձեր անձնական աղոթքներում արդյո՞ք դուք զգում եք, որ իսկապես հաղորդակցվում եք Երկնային Հոր հետ: Ինչո՞ւ այո և ինչո՞ւ ոչ:

Եթե ձեր անձնական աղոթքներում մեկ փոփոխություն անեիք, ո՞րը կլիներ դա:

Եթեր 2.16–25 (նաև Եթեր 3.1–6; 6.4–9)

Հարեդացիները կառուցեցին բեռնանավեր դեպի խոստումի երկիր օվկիանոսը հատելու համար

Ուսանողներին խնդրեք մտածել իրենց ունեցած մի դժվարության մասին կամ մի կարևոր որոշման մասին, որը նրանք պետք է կատարեն այժմ կամ ապագայում: Օրինակի համար նրանք կարող են մտածել ընտանեկան տարբեր իրավիճակների մասին, դպրոցում դժվարությունների մասին, ամուսնական զուգընկերոջ ընտրության որոշումների մասին, կամ էլ նախընտրելի մասնագիտության որոշման մասին: Հանձնարարեք նրանց խորհել, թե ինչպես Տերը կարող է նրանց հրահանգներ կամ օգնություն տրամադրել: Եթեր 2-ի մնացած մասը կարդալիս, նրանց ուշադրությունը հրավիրեք այն սկզբունքի վրա, որը կօգնի նրանց ստանալ Տիրոջ օգնությունը ճիշտ որոշումների կայացման հարցում:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 2.16–17: Դասարանին հանձնարարեք հետևել նրան ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ասաց Հարեդացիներին, որ նրանք անեն, որպեսզի հասնեն խոստումի երկիր: Երբ ուսանողը ավարտի կարդալը, ըստ ցանկության որևէ մեկը թող մոտենա գրատախտակին և արագ կերպով նկարի, թե ինչ տեսք կունենային Հարեդացիների բեռնանավերը:

Արտագրեք գրատախտակի աղյուսակը առանց ներառելու ներքևի երեք տողերի պատասխանները: Թռուցիկի կերպով բաժանեք աղյուսակը կամ հանձնարարեք ուսանողներին արտագրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Եթեր 2.18–19

Եթեր 2.20–25; 3.1–6; 6.4–9

Բեռնանավերի խնդիրը

Լուծումը

Ինչ արեց Տերը

Ինչ արեց Հարեդի եղբայրը

Օդ չկար

Անցք բացել բեռնանավերի վերին մասում, և նաև հատակին, որպեսզի այն հնարավոր լինի բացել և փակել

Տվեց Հարեդին հրահանգներ

Անցքեր բացեցին

Չկար ուղղություն

Քամին կքշի բեռնանավերը դեպի խոստումի երկիր

Քամի առաջացրեց

Վստահեցին Տիրոջը

Լույս չկար

Նախապատրաստել հատուկ քարեր և խնդրել Տիրոջը, որ դիպչի նրանց լույս տալու համար

Խորհուրդ տվեց Հարեդի եղբորը այն բաների մասին, որոնք չէին աշխատի, և ցուցում տվեց գտնելու լուծումն այն բաների որոնք կաշխատեին:

Հարեդի եղբոր պատրաստելուց հետո դիպավ քարերին

Պատրաստեց քարերը և խնդրեց Տիրոջը դիպչելու դրանց, որպեսզի նրանք լույս տային մթի խավարի մեջ

Հանձնարարեք ուսանողներին ինքնուրույն ուսումնասիրել Եթեր 2.18–19 և գտնել այն երեք խնդիրները, որոնք Հարեդի եղբայրը տեսավ բեռնանավերի մեջ:

  • Ի՞նչ խնդիրներ Հարեդի եղբայրը տեսավ: (Ուսանողների պատասխանները գրեք աղյուսակի առաջին սյունակում ինչպես ցուցադրված է: Խրախուսեք նրանց, որ արտագրեն այն իրենց աղյուսակներում:)

Խնդիրները բացահայտելուց հետո ուսանողներին խնդրեք ուսումնասիրել Եթեր 2.20–25; 3.1–6; 6.4–9: (Նշում. Եթեր 3 և 6-ի հատվածները ավելի մանրամասնորեն կներկայացվեն դաս 145 և 147-ում:) Նրանց ժամանակ տրամադրեք ինքնուրույն լրացնելու աղյուսակի մնացած մասը:

Աղյուսակը լրացնելու համար հատկացված ժամանակից հետո տվեք նրանց հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք նրանց բացահայտել այն սկզբունքները, որոնք Հարեդի եղբայրը ունեցավ իր փորձառության ժամանակ.

  • Ըստ օդի խնդրի հետ կապված լուծման օրինակի, ինչպե՞ս է երբեմն Տերն օգնում մեզ լուծել մեր խնդիրները կամ պատասխանում մեր հարցերին: (Երբեմն Տերն ասում է, թե ինչպես լուծել խնդիրը և մեզանից ակնկալվում է հետևել Նրա հրահանգներին:)

  • Ըստ ուղղության խնդրի հետ կապված լուծման օրինակի, ինչպե՞ս է երբեմն Տերն օգնում մեզ լուծել մեր խնդիրները կամ պատասխանում մեր հարցերին: (Երբեմն Տերն Ինքն է հոգում խնդրի մասին:)

  • Ըստ լույսի խնդրի հետ կապված լուծման օրինակի, ինչպե՞ս է երբեմն Տերն օգնում մեզ լուծել մեր խնդիրները կամ պատասխանում մեր հարցերին: (Երբեմն Տերը պահանջում է, որ մենք խնդրի լուծման առաջարկ անենք և խնդրենք Նրա հաստատումը և օգնությունը այն իրագործելու համար:)

Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Եթե մենք կանչենք Տիրոջ անունը և անենք մեր բաժինը մեր խնդիրների լուծման համար, մենք կստանանք Տիրոջ օգնությունը: Օգնելու համար ուսանողներին կիրառել այս սկզբունքը, խնդրեք նրանց մտածել այն կարևոր որոշմամ մասին, որի մասին մտածում էին մի քանի րոպե առաջ: Այնուհետև խնդրեք նրանց խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է Տերն ակնկալում ձեզանից, որ անեք կարևոր որոշումներ կայացնելիս:

  • Ի՞նչ կարող է անել Տերը ձեզ օգնելու համար:

  • Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր վստահությունը Աստծո հանդեպ այդ որոշումը կայացնելիս:

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք այսօրվա սովորածը գրելու համար: Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ երբ մենք հավատարմորեն կանչում ենք Տիրոջ անունը և անում մեր բաժինը մեր խնդիրների լուծման համար, Նա կուղեկցի և կօգնի մեզ համաձայն Իր իմաստության և զորության:

Բացատրական և պատմական տեղեկություն

Եթեր 2.4–5 Աղոթքների պատասխանը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.

«Շատ կարևոր է հասկանալ, որ Տերը աղոթքի ժամանակ երրորդ ձևով է պատասխանում աղոթքին՝ զսպելով պատասխանը: Ինչո՞ւ է Նա անում դա:

Նա մեր կատարյալ Հայրն է: Նա սիրում է մեզ մեր հասկացողությունից վեր: Նա ցանկանում է ամենալավը մեզ համար: Նա տեսնում է սկզբից մինչև վերջ: Նա ցանկանում է, որ մենք գործենք անհրաժեշտ փորձ ստանալու համար.

Երբ Նա պատասխանում է այո, դա միայն մեզ վստահություն տալու համար է:

Երբ Նա պատասխանում է ոչ, դա միայն մեզ սխալից հեռու պահելու համար է:

Երբ Նա զսպում է պատասխանը, դա մեզ Նրա հանդեպ հավատքով աճելու, Նրա պատվիրանների հանդեպ հնազանդություն ունենալու և ճիշտը գործելու ցանկության համար է: Մեզանից ակնկալվում է պատասխանատվություն ստանձնել առանց նախնական հաստատման գործելու այն որոշման համաձայն, որը համապատասխան է Նրա ուսմունքներին: Մենք չպետք է պասիվ կերպով նստենք կամ տրտնջանք, որովհետև Տերը չի խոսում մեզ հետ: Մենք պետք է գործենք:

Շատ հաճախ այն, ինչ մենք անում ենք, ճշմարիտ է: Նա մեր որոշումների ճշտությունը կհաստատի իր ձևով: Այդ հաստատումը հիմնականում գաիս է ճանապարհի ընթացքում օգնությունների փաթեթների տեսքով: Մենք դրանք հայտնաբերում ենք հոգևոր կերպով զգայուն լինելու դեպքում: Դրանք, կարծես, գրություններ են սիրող Երկնային Հորից, որպես Նրա հաստատման ապացույց» (“Learning to Recognize Answers to Prayer,” Ensign, Nov. 1989, 31–32):

Եթեր 2.14–15 Տիրոջ խրատը որպես սիրո արտահայտում

Հղում անելով Եթեր 2.14–15-ին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հիացել է Հարեդի եղբոր բնավորության ուժով և Աստծո սիրող ներողամտությամբ.

«Դժվար է պատկերացնել, թե երեք-չորս ժամյա նկատողութոյւնը Տիրոջ կողմից ինչ է նշանակում, սակայն Հարեդի եղբայրը դիմացավ դրան: Անմիջական ապաշխարության և աղոթքի միջոցով այս մարգարեն կրկին փորձեց առաջնորդություն գտնել իրենց նշանակված ճամփորդության և նրանց համար, ովքեր պետք է իրականացնեին այն: Աստված ընդունեց նրա ապաշխարությունը և սիրով տվեց հետագա հրահանգներ նրանց կարևոր միսիայի համար» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 15):

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերն ուսուցանել է. «Ում որ սիրում եմ, ես նաև խրատում եմ, որ նրանց մեղքերը ներվեն, քանզի խրատելով՝ ես ուղի եմ հարթում բոլոր բաների գայթակղությունից նրանց ազատելու համար, և ես սիրում եմ ձեզ» (ՎևՈւ 95.1):

Եթեր 2.22–23 Աղոթքը պետք է զուգորդվի ջանքերով

Շատ մարդիկ ասում են, որ մենք պետք է աղոթենք այնպես, կարծես ամեն ինչ կախված է Տիրոջից և աշխատենք այնպես, կարծես ամեն ինչ կախված է մեզանից: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասել է, որ հաճախ է լսել Նախագահ Գորդոն Բ. Հինքլիից. «Ես չգիտեմ, թե ինչպես ավարտեմ ամեն բան, բացի նրանից, որ ծնկի իջնեմ և աղերսեմ օգնություն, իսկ հետո ոտքի կանգնեմ և գնամ աշխատելու» (“Spiritual Capacity,” Ensign, Nov. 1997, 16):