Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս 29


Տնային ուսումնասիրության դաս

Մորմոն 8.12Եթեր 3 (Դաս 29)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրեցին Մորմոն 8.12Եթեր 3 (դաս 29), որը նախատեսված չէ ձեր դասի ընթացքում ուսուցանելու համար: Դասը, որը դուք ուսուցանում եք, կենտրոնանում է միայն այս վարդապետություններից և սկզբունքներից մի քանիսի վրա միայն: Ձեր ուսանողների կարիքները իմանալու համար հետևեք Սուրբ Հոգու հուշումներին:

Օր 1 (Մորմոն 8.12–41)

Ուսանողները բացահայտեցին, որ Մորոնին տեսավ մեր օրերը և որ նա գրեց այն պայմանների մարգարեական նկարագրությունների մասին, որոնցում մենք ապրում ենք: Նրանք կարողացան տեսնել, թե ինչու է Մորմոնի Գիրքը արժեքավոր նվեր հանդիսանում Տիրոջից, որը կարող է առաջնորդել նրանց վերջին օրերի ընթացքում: Վերջին օրերի մասին Մորոնիի նկարագրությունից ելնելով, ուսանողները նաև սովորում են, որ Աստված մեզանից հաշիվ կպահանջի այն բանի համար, թե ինչպես ենք մենք վերաբերվում աղքատներին և կարիքավորներին:

Օր 2 (Մորմոն 9)

Մորոնին ավարտեց իր հոր հիշատակարանը՝ հայտարարելով, որ եթե մենք ապաշխարենք և կանչենք առ Աստված, մենք կլինենք անբիծ, երբ մտնենք Նրա ներկայության մեջ: Մորոնիից ուսանողներն իմանում են, որ քանի որ Աստված անփոփոխ է, Նա հրաշքներ ի հայտ կբերի համաձայն Իր զավակների հավատքի, և եթե մենք հավատքով աղոթենք Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով, Նա մեզ կշնորհի օրհնություններ, որոնք կօգնեն մեզ մեր փրկության ժամին:

Օր 3 (Եթեր 1–2)

Ուսանողները սովորեցին, որ Եթերի գիրքը Մորոնիի 24 ոսկյա թիթեղների կրճատումն է, որը հայտնաբերվել էր Լիմքիի ժողովրդի կողմից, ինչպես գրված է Մոսիայի գրքում: Այդ թիթեղները տալիս են Հարեդացիների պատմությունը, ովքեր Տիրոջ կողմից առաջնորդվել են խոստումի երկիր: Հարեդացիների փորձառությունները կարդալով, ուսանողները սովորեցին, որ երբ մենք հավատքով ենք շարժվում Տիրոջ կողմից ցույց տրված ուղղությամբ, մենք կարող ենք հետագա առաջնորդությունը ստանալ Նրանից: Խոստումի երկիր ճամփորդության ժամանակ մի պահի Տերը խրատում է Հարեդի եղբորը Իրեն չդիմելու համար: Այդ փորձառությունը ուսումնասիրելիս, ուսանողները սովորեցին Երկնային Հորը պարբերաբար իրենց աղոթքներում կանչելու կարևորության մասին: Հարեդի եղբոր փորձառությունը Տիրոջ հետ բեռնանավերը կառուցելու ժամանակ օգնեց ուսանողներին հասկանալ, որ երբ մենք կանչում ենք առ Տերը և անում ամեն ինչ մեր խնդիրները լուծելու համար, ապա մենք կստանանք Տիրոջ օգնությունը:

Օր 4 (Եթեր 3)

Երբ Հարեդի եղբայրը փորձեց լուծել խնդիրը՝ բեռնանավերին լույս տրամադրելով, նա ցույց տվեց, որ եթե մենք խոնարհաբար կանչենք առ Տերը, Նա կօրհնի մեզ համաձայն մեր հավատքի և Իր կամքի: Ուսանողները սովորեցին, որ եթե մենք հավատք գործադրենք Տիրոջ հանդեպ, մենք ավելի կմոտենանք Նրան: Հարեդի եղբայրն ապրեց այդ սկզբունքներով և նա տեսավ Փրկչի հոգևոր մարմինը և երկրի երեսին բոլոր բնակիչների մասին ամենահրաշալի տեսիլքը:

Նախաբան

Եթերի գիրքը Հարեդացիների պատմության Մորոնիի կրճատումն է: Մարգարե Եթերը կազմել է այդ հիշատակարանը 24 ոսկյա թիթեղների վրա, որոնք հայտնաբերվել են Թագավոր Լիմքիի մի խումբ մարդկանց կողմից: Հետևյալ ուսումնական մտքերը կօգնեն ուսանողներին հասկանալ որոշ սկզբունքներ աղոթքի մասին, որոնք ուսուցանվում են Եթեր 1-ում:

Ուսուցանման առաջարկներ

Եթեր 1

Իր աղոթքների շնորհիվ Հարեդի եղբայրը, նրա ընտանիքը և ընկերները ստացան գթություն և առաջնորդություն:

Դասը սկսեք ուսանողներին հանձնանարելով մտածել մի իրավիճակի մասին, որտեղ իրենք հայտնվել էին և իսկապես զգում էին, որ աղոթքի կարիք ունեն: Մի քանի ուսանողի հրավիրեք կիսվել իրենց անձնական փորձառություններով:

Ուսանողներին հիշեցրեք, որ Եթերի գիրքը Հարեդացիների հիշատակարանի Մորոնիի կրճատումն է: Հարեդը և նրա եղբայրը, նրանց ընկերներն ու նրանց ընտանիքները ապրել են Բաբելոնյան Աշտարակի ժամանակներում (մոտավորապես 2200 Ք.ա), երբ Աստված խառնեց մարդկանց լեզուները: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 1.33–35, և դասարանի անդամներին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն պատճառներին, որոնց համար Հարեդը և իր եղբայրը զգացին աղոթելու կարիքը: Նախքան նա կկարդա, դուք կարող եք բացատրել, որ «աղաղակել առ Տերը» ևս մեկ ձև է «աղոթք» ասելու: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ օգնության կարիք ունեին Հարեդը և Նրա եղբայրը Տիրոջից:

  • Ի՞նչ են ուսուցանում ձեզ այս հատվածները իր եղբոր հավատքի հանդեպ Հարեդի զգացումների մասին:

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգի հերթականությամբ բարձրաձայն կարդալ Եթեր 1.35–42: Նախքան նրանց կարդալը խնդրեք նրանց ուշադրություն դարձնել հետևյալ արտահայտություններին՝(1) ամեն անգամ Հարեդի եղբայրը աղաղակում է առ Տերը և (2) ամեն անգամ, երբ Տերը գութ է ունենում Հարեդի եղբոր հանդեպ՝ որպես նրա աղոթքների արդյունք: Բավարար ժամանակ անց, մի քանի զույգի հրավիրեք կիսվել օրինակներով, երբ Տերը շարունակական աղոթքների արդյունքում գութ է ցուցաբերում Հարեդի եղբորը և նրա ընտանիքին:

Հարցրեք. Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել աղոթքի մասին այս հատվածների միջոցով: (Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտած սկզբունքներով, նշեք հետևյալ սկզբունքը՝ Եթե մենք հավատքով անընդհատ աղաղակենք առ Աստված, Նա գութ կունենա մեր հանդեպ: Այս սկզբունքը գրեք գրատախտակին):

Ուսանողներին բացատրեք, որ կարևոր է հիշել, որ «աղոթքը մի գործողություն է, երբ Հոր և զավակի ցանկությունները համընկնում են: Աղոթքի նպատակը ոչ թե Աստծո կամքը փոխելն է, այլ ապահովելը մեր և ուրիշների օրհնությունները, որոնք Աստված կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք, որպեսզի ստանանք» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Աղոթք»):

Ուսանողներին հանձնարարեք վերանայել Եթեր 1.34, 36, 38 և ուշադրություն դարձնել այն բանին, թե Հարեդի եղբայրը ինչ խնդրեց իր աղոթքներում: Մի ուսանողի խնդրեք «աղաղակել առ Աստված» արտահայտությանը առնչվող բաները գրել այն սկզբունքի, որը դուք գրել եք գրատախտակին:

Ընդգծեք, որ Հարեդը և նրա եղբայրն ունեին հավատք և ցանկանում էին լինել հնազանդ Տիրոջը: Ուսանողներին առաջարկեք նշել Եթեր 1.38–ի վերջում գտնվող «Եկեք հավատարիմ լինենք Տիրոջը» արտահայտությունը:

Ուսանողներին հանձնարարեք վերանայել Եթեր 1.35, 37, 40–42 և ուշադրություն դարձնել այն հատուկ եղանակին, որով Աստված օրհնեց Հարեդի եղբորը և նրա ընտանիքին ու ընկերներին: Երբ ուսանողները բացահայտեն այդ օրհնությունները, հանձնարարեք մի ուսանողի գրատախտակին գրված գթություն բառի տակ թվել այդ օրհնությունները: Նշեք, որ Տերը Հարեդի եղբորը տվեց այն օրհնությունները, որոնք նա խնդրել էր իր աղոթքում:

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին կամ նախապատրաստեք թերթիկի տեսքով: Ուսանողներին հանձնարարեք՝ վերագրելով գրատախտակին գրված սկբունքները իրենց, զույգերով քննարկել հարցերը: Այս հարցերը կօգնեն նրանց հասկանալ և զգալ սկզբունքի կարևորությունը:

Ձեր կարծիքով, «աղաղակել առ Աստված» ինչո՞վ է տարբերվում պարզապես «աղոթք ասելուց»:

Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը զգացել Երկնային Հոր գթությունը՝ ի պատասխան ձեր աղոթքների:

Ի՞նչ կարող եք սովորել Տիրոջ մասին՝ ի պատասխան Հարեդի եղբոր աղոթքներին տրված Նրա պատասխաններից:

Երբ ուսանողները ժամանակ ունենան քննարկելու այս հարցերը, կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց խմբում քննարկած փորձառություններով կամ իրենց քննարկած մտքերով:

Կիսվեք մեր հանդեպ Երկնային Հոր սիրո մասին վկայությամբ և մեզ օրհնելու Նրա ցանկությամբ, երբ մենք անընդհատ կանչում ենք Նրա անունը: Ուսանողներին խնդրել մտածել, թե ինչպես նրանք կարող են կիրառել գրատախտակին գրված սկզբունքը: Օրինակ, նրանք կարող են նպատակ դնել ավելի կանոնավոր կերպով աղոթելու կամ իրենց աղոթքները ավելի անկեղծ դարձնելու: Կարող եք նրանց ժամանակ տալ գրելու իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում այն, ինչ ցանկանում են անել:

Բացատրեք, որ Հարեդի եղբոր աղոթքների ուսումնասիրությունը կարող է մեզ տալ լրացուցիչ գաղափարներ մեր հանդեպ Տիրոջ սիրո մասին և այն օրհնությունների մասին, որոնք գալիս են աղոթքի շնորհիվ: Մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 1.43: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն լրացուցիչ օրհնությունների վրա, որոնք Աստված խոստացավ Հարեդին և նրա եղբորը: Ուսանողների պատասխաններից հետո նշեք, որ Հարեդի եղբայրը հատուկ չէր աղոթել այն օրհնության համար, որ իր սերունդները դառնան մեծ ազգ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները իրենց սուրբ գրություններում նշեն Եթեր 1.43 –ի վերջին արտահայտությունը, որը պատասխանում է, թե ինչու Աստված Հարեդի եղբոր աղոթքին պատասխանում է այսպես՝ «Որովհետև այս երկար ժամանակաընթացքում դու աղաղակել ես առ ինձ»:

Հարցրեք. Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել Հարեդի և նրա եղբայրների հանդեպ Տիրոջ առատաձեռնությունից, ինչպես երևում է Եթեր 1.43–ում:

Կան մի քանի սկզբունքներ, որոնք կարող են ուսուցանվել այդ հատվածից: Մեկ կարևոր սկզբունքն այն է, որ եթե մենք հավատքով կանոնավոր կերպով աղոթենք Աստծուն, մենք կստանանք օրհնություններ մեր խնդրածից առավել:

Հարցրեք. Ե՞րբ եք ունեցել փորձառություն, որը ցույց է տալիս, որ այս սկզբունքը ճշմարիտ է: Գիտե՞ք որևէ մեկի, ով ունեցել է նման փորձառություն, կամ կարող եք հիշել որևէ մեկի սուրբ գրություններում: (Ասացեք ուսանողներին, որ մինչև հարցնելը ժամանակ կտաք մտածելու համար: Կարող եք նաև կիսվել ձեր կյանքի օրինակով:)

Այս դասը ավարտեք ձեր վկայությամբ, որ Աստված լսում և պատասխանում է մեր աղոթքներին: Նա իմաստությամբ և գթությամբ լի է և ուրախ է օրհնելու Իր զավակներին: Նա ուրախանում է, երբ մենք անկեղծորեն և շարունակաբար աղոթում ենք Իրեն: Հորդորեք ուսանողներին ավելի շատ ջանք թափել հավատքով աղոթելու համար: Հորդորեք նրանց հիշել, որ Երկնային Հայրը գթությամբ լի է և կպատասխանի նրանց աղոթքներին համաձայն նրա, ինչը, Նրա կարծիքով, կբերի ամենամեծ օրհնությունները իրենց կյանքում:

Հաջորդ դասը (Եթեր 4–12)

Հաջորդ դասին ուսանողները կիմանան ավելին Հարեդացիների մասին: Չնայած մարգարեները զգուշացրել էին Հարեդացիներին թագավորներ չկարգել, մարդիկ չլսեցին և թագավորները բերեցին ժողովրդին գերության: Մարդիկ, ովքեր ցանկանում են աշխարհիկ զորություն, սովորաբար, օգտագործում են գաղտնի խմբակցություններ՝ առաջ տանելու համար իրենց եսասիրական ցանկությունները: Մորոնին գրում է շատ հրաշալի բաների մասին, որոնք արվեցին, որովհետև որոշ մարդիկ մեծ հավատք ունեին: Նա ուսուցանում է, որ ովքեր իրենց խոնարհեցնում են Ատծո առաջ և ունենում հավատք Նրա հանդեպ, կստանան Նրա փառքը, որը կօգնի հաղթահարել իրենց թուլությունները: