Դաս 147
Եթեր 6
Նախաբան
Տիրոջ պատվիրաններին համաձայն պատրաստություններ տեսնելով, Հարեդացիները բեռնեցին իրենց նավերը՝ հավատալով, որ Տերն իրենց դժվար ճամփորդության միջոցով կհասցնի խոստումի երկիր: Տերն ուղարկեց քամիներ, որոնք քշում էին բեռնանավերին ալիքների վրայով և շատ անգամներ նրանք թաղվեցին ծովի խորքերում, այդուհանդերձ քամիները տեղափոխում էին նրանց նավերը դեպի խոստումի երկիր: Նոր երկրում հարմարվելուց հետո մարդիկ ընտրեցին թագավոր, չնայած Հարեդի եղբոր նախազգուշացումներին:
Ուսուցանման առաջարկներ
Եթեր 6.1–12
Տերը քամի է առաջացնում Հարեդացիների բեռնանավերը խոստումի երկիր քշելու համար
Դասից առաջ գրեք հետևյալը գրատախտակին.
Նշեք, որ սրանք օրինակներ են, թե ինչ էր Տերը ցանկանում, որ մենք անենք: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ մտածում են, որ այս բաները շատ դժվար են: Ուսանողներին հրավիրեք մտածել այլ օրինակների մասին, որոնք կարելի է ավելացնել ցուցակին: Բացատրեք, որ խոստումի երկիր Հարեդացիների ճամփորդության պատմությունը պարունակում է սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել մեզ այն ժամանակ, երբ մենք գտնում ենք, որ դժվար է անել այն , ինչ Տերը պատվիրել է: Հորդորեք ուսանողներին Եթեր 6 ուսումնասիրելու ժամանակ ուշադրություն դարձնել այն սկզբունքների վրա, որոնք կօգնեն նրանց գրատախտակին թվարկված դժվարությունների ժամանակ:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 2.24–25: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով Հարեդացիներին՝ խոստումի երկիր իրենց ճամփորդության Տիրոջ նախազգուշացման վրա:
-
Ի՞նչ Տերը խոստացավ անել՝ օգնելու համար Հարեդացիներին ապահով հասնել խոստումի երկիր:
Հիշեցրեք ուսանողներին, որ ալիքներին ու քամիներին դիմակայելու նպատակով Հարեդացիները բեռնանավերը պատրաստել էին «ամանի պես անջրանցիկ» (Եթեր 2.17), ունենալով անցքեր վերևում և ներքևում, որոնք կարող էին բացվել օդի համար: Մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 6.1–4: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել այլ եղանակները, որոնցով Հարեդացիները պատրաստվեցին այս դժվարություններին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում նստել նավերը «իրենց հանձնելով Տիրոջը՝ իրենց Աստծուն»: (Նրանք վստահեցին իրենց Աստծո խնամքին ու պահպանմանը:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր Հարեդացիների համար հանձնել իրենց Տիրոջը, այն բանից հետո, ինչ նրանք կարողացել էին անել նախապատրաստվելու համար:
-
Այս իրավիճակում ինչո՞ւ կարող էր Տիրոջը վստահելը դժվար լինել: (Եթե ուսանողները չնշեն հետևյալը, ապա դուք կարող եք նշել, որ Հարեդացիները պատրաստեցին իրենց անձնական բեռնանավերը, նրանք չէին կարող կառավարել իրենց նավերը և, հավանաբար, նրանք չգիտեին խոստումի երկրի ճանապարհը կամ թե քանի օր կտևեր ճամփորդությունը:)
Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերավոր դարձնել Եթեր 6-ում նկարագրված դեպքերը, հանձնարարեք նրանց պարզ գծագրել Հարեդացիների բեռնանավերը իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Այնուհետև հանձնարարեք նրանց նկարել կամ թվարկել բեռնանավերի պարունակությունը ըստ Եթեր 6.1–4–ի:
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթականությամբ և բարձրաձայն կարդալ Եթեր 6.5–11: Դասարանին հանձնարարեք հետևել և նայել իրենց նկարածին, մինչ լսում ու պատկերացնում են, թե ինչ է նշանակում ճանապարհորդել այդպիսի նավերով:
-
Ձեր կարծիքով, ի՞նչը կարող էր դժվար լինել Հարեդացիների համար բեռնանավերով ճանապարհորդելիս:
-
Ըստ Եթեր 6.11–ի, որքա՞ն ժամանակ Հարեդացիները այդպես ճամփորդեցին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ալիքների լեռներ» արտահայտությունը (Եթեր 6.6): Ձեր կարծիքով, ինչպե՞ս դուք կզգայիք, եթե լինեիք Հարեդացիների բեռնանավերում, երբ այդ ալիքները պատճառ հանդիսանային «թաղվելու ծովի խորքերում»: (Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ Հարեդացիները պետք է սպասեին, որպեսզի բեռնանավերը դուրս գային ջրի երես, մինչև որ նրանք կկարողանային բացել անցքերը օդ ստանալու համար:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ սկզբունքը, հարցրեք.
-
Ծովն անցնելիս ինչպե՞ս Հարեդացիները ցույց տվեցին իրենց վստահությունը առ Տերը: (Տես Եթեր 6.7, 9:)
-
Եթեր 6.5–11 –ում որո՞նք են այն մի քանի արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ արեց Տերը Հարեդացիների համար Իր հանդեպ ունեցած նրանց վստահության պատճառով:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 6.12, բացահայտելով Հարեդացիների ճամփորդության արդյունքը:
-
Ինչո՞ւ համար Հարեդացիները ուրախության արցունքներ թափեցին: Ինչպիսի՞ «գորովագութ ողորմություններ» Տերը տվեց նրանց:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հարեդացիների փորձառության մեջ ցուցադրված սկզբունքը, հարցրեք.
-
Հարեդացիների ճամփորդության մասին ձեր սովորածից ելնելով, ի՞նչ կանի Տերը մեզ համար, եթե մենք վստահենք Նրան և կատարենք Նրա կամքը: (Սկզբունքներից մեկը, որն ուսանողները կնշեն, այն է, որ եթե մենք վստահենք Տիրոջը և կատարենք Նրա կամքը, Նա մեր կյանքում ուղղություն ցույց կտա: Այս սկզբունքը գրեք գրատախտակին: Ուսանողներին հանձնարարեք մտածել սկզբունքի մասին և կիսվել փորձառություններով, որոնք օգնել են նրանց իմանալ, որ այն ճշմարիտ է:)
Հանձնարարեք ուսանողներին անդրադառնալ նրան, թե ինչպես կարող են ավելի շատ վստահել Տիրոջը և հետևել Նրա ցուցումներին դժվարին իրավիճակներում, որոնք այժմ առկա են իրենց կյանքում: Բացատրեք, որ նրանք կարող են այլ սկզբունքներ գտնել Եթեր 6.1–12-ում: Գրատախտակից ջնջեք ամեն ինչ, բացի Տիրոջը վստահելու մասին արված արտահայտությունից: Գրատախտակի մի մասում նկարեք բեռնանավի պարզ նկար: Մյուս մասում գրեք Խոստումի երկիր:
-
Փրկության ծրագրում ինչի՞ հետ կարող է համեմատվել խոստումի երկիրը: (Հավերժական կյանքի:)
-
Երբ մենք բախվում ենք կյանքի դժվարություններին, ինչպե՞ս մենք կարող ենք հետևել Հարեդացիների այդ օրինակին: Ինչպե՞ս է Տերն օգնում մեզ, ինչպես Նա օգնեց Հարեդացիներին, մահկանացու կյանքի մեր ճամփորդության ժամանակ: (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք վստահենք Տիրոջը, Նա կաջակցի մեզ, մինչ մենք աճում ու նախապատրաստվում ենք հավերժական կյանքին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սկզբունքները իրենց սուրբ գրություններում՝ Եթեր 6.5–12–ի կողքին:)
Ուսանողներին հանձնարարեք մտածել իրենց կյանքում ունեցած կամ այժմ առկա դժվարությունների մասին: Խնդրեք իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչպես են իրենց զգացել, երբ հավատարմորեն են արձագանքել այդ դժվարություններին, և թե ինչպես է Տերը աջակցել իրենց:
Մի քանի ուսանողի հորդորեք կիսվել իրենց գրածով: Այնուհետև տվեք հետևյալ հարցը.
-
Այսօրվա ձեր սովորածից ելնելով, ի՞նչ խորհուրդ կտաք ինչ-որ մեկին, ով հանդիպում է դժվարությունների:
Եթեր 6.13–18
Հարեդացիներն ուսուցանում են իրենց երեխաներին խոնարհաբար քայլել Տիրոջ առաջ:
Ամփոփեք Եթեր 6.13–18, բացատրելով, որ երբ Հարեդացիները ժամանեցին խոստումի երկիր, նրանք ընտանիքներով հաստատվեցին և սկսեցին մշակել հողը: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 6.17, ուշադրություն դարձնելով, թե ինչ ուսուցանեցին Հարեդացիներն իրենց երեխաներին: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «խոնարհաբար քայլել Տիրոջ առաջ»: Որո՞նք են այն օրինակները, որ դուք տեսել եք մարդկանց մեջ այս սկզբունքներին հետևելիս: Ինչպե՞ս են ձեր ծնողները և այլոք հորդորել ձեզ խոնարհաբար քայլել Տիրոջ առաջ:
-
Ի՞նչ է նշանակում սովորեցվել «ի վերուստ»:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ կապ կա խոնարհաբար Տիրոջ առաջ քայլելու և ի վերուստ սովորեցվելու միջև: (Ուսանողների պատասխանները պետք է պարունակեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք խոնարհաբար քայլենք Տիրոջ առաջ, մենք կարող ենք սովորեցվել ի վերուստ:)
Ուսանողներին կարող եք հանձնարարել գրել այն պահի մասին, երբ, իրենց կարծիքով, իրենք «սովորեցվել են ի վերուստ»: Կարող եք հորդորել, որպեսզի մի քանիսը կիսվեն իրենց գրածով: Հրավիրեք ուսանողներին հետևել Եթեր 6.17–ում գրված սկզբունքին:
Եթեր 6.19–30
Հարեդացիներն ընտրեցին թագավոր
Ամփոփեք Եթեր 6.19–22, բացատրելով, որ երբ Հարեդը և նրա եղբայրը ծերացան, Հարեդացիները ցանկացան թագավոր ունենալ: Ուսանողներին հանձնարարեք ուսումնասիրել Եթեր 6.23, որպեսզի իմանան, թե Հարեդի նախազգուշացմամբ ի՞նչ կպատահի, եթե նրանք թագավոր ընտրեն:
Ավարտեք այս դասը, բերելով ձեր վկայությունը դասի սկզբունքների մասին: