Ուսուցման փորձ 5
Օգտագործել ուսումնասիրության օրինակը
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Ներկայացնել որևէ ուսումնասիրության օրինակ
-
Հասցնել ավետարանը ուսանողների սրտերին
-
Հասկանալ ուսումնասիրության օրինակները
-
Կիրառել ուսումնասիրության օրինակը ավետարանի ուսումնասիրման գործում
Հիմնական գաղափարներ
Վերջին Օրերի մարգարեները և առաքյալները հանձնարարել են Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչներին` ուսանողներին ուսուցանել հայտնաբերել, հասկանալ և կիրառել ավետարանի վարդապետությունը և սկզբունքները, որոնք գտնվում են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Այս հանձնարարության վերաբերյալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերն (1871–1961) ուսուցանել է.
«Դուք պիտի ուսուցանեք այս ավետարանը` որպես ձեր սկզբնաղբյուրներ և հիմքեր` օգտագործելով Եկեղեցու կանոնիկ գրքերը և նրանց խոսքերը, ում Աստված է կանչել առաջնորդելու Իր ժողովրդին այս վերջին օրերում» (The Charted Course of the Church in Education 1994, 10–11):
Ներկայացնել որևէ ուսումնասիրության օրինակ
Երբ ուսանողները սովորում են Հիսուս Քրիստոսի ավետարանը` ինչպես տրված է սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում, անհրաժեշտ է, որ ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները խորը արմատներ ձգեն նրանց սրտերում: Որպեսզի օգնեք այս գործընթացի իրականացմանը, Սեմինարիաները և Կրոնի Ինստիտուտները շեշտադրում են ուսումնասիրության հիմնական օրինակները, որոնք ուսուցիչներին և ուսանողներին հնարավորություն են տալիս բացահայտել, հասկանալ և կիրառել ավետարանական ճշմարտություններն իրենց կյանքում: Այս օրինակը կազմված է հետևյալ հիմունքներից.
-
Հասկանալ ենթատեքստը և բովանդակությունը:
-
Ճանաչել վարդապետությունն ու սկզբունքները:
-
Հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները:
-
Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը:
-
Կիրառել վարդապետությունն ու սկզբունքները:
Որքան լավ սկսեք հասկանալ և օգտագործել այս հիմունքները ավետարանի ուսումնասիրման ընթացքում, այնքան լավ կկարողանաք օգնել ուսանողներին կատարել դրանք:
Այս ուսուցման փորձի նպատակն է համառոտ ներկայացնել ուսումնասիրության օրինակի հինգ հիմունքները: Յուրաքանչյուր հիմունքը մանրամասն կներկայացվի ուսուցման փորձեր 6-8-ում:
Ցուցադրեք «Թաքնված գանձի առակը» (6:47) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Երբ դիտեք այս տեսանյութը, հարցրեք ինքներդ ձեզ.«Ինչպե՞ս կարող է ավազի մեջ գանձի որոնումն ու հայտնաբերումը համեմատվել սուրբ գրություններն ուսումնասիրելու և դրանցից սովորելու հետ»:
Տեսանյութի դիտումից հետո գրի առեք ձեր ըմբռնած նյութը և տպավորությունները ձեր ուսումնասիրության օրագրում կամ մի այլ տեղ, որին կարող եք անդրադառնալ և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Կիրառեք առակը ուսումնասիրության օրինակների համար
Թաքնված գանձի առակն օգնում է հասկանալ ուսումնասիրության օրինակների հիմունքները: Կարդացեք ներքևում տրված նկարագրությունները, որպեսզի ավելին սովորեք յուրաքանչյուր հիմունքի մասին:
-
Հասկանալ ենթատեքստը և բովանդակությունը.Ավազի մեջ գանձ փնտրող երիտասարդ կինը խորհրդանշում է այն սովորողին, ով հավերժական ճշմարտություններ է փնտրում սուրբ գրություններում և մարգարեների ուսմունքներում: Ավազը ներկայացնում է սուրբ գրությունների կամ ուսմունքների մանրամասները`սյուժեն, մարդիկ, վայրերը, տարեթվերը և այլն: Ավազի մեջ գանձ որոնող կինը նման է այն սովորողին, ով թափանցում է սուրբ գրությունների մանրամասների մեջ`փնտրելով վարդապետություն, սկզբունքներ և այլ հիմնարար ճշմարտություններ: Այս գործընթացը համարվում է ենթատեքստի և բովանդակության ըմբռնում:
-
Ճանաչել վարդապետությունը և սկզբունքները.Մեր նպատակին հասնելու համար մենք ուսուցանում ենք ուսանողներին ավետարանի վարդապետությունը և սկզբունքները, ինչպես դրանք տրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Ինչպես որոշ գանձեր թաքնված են մակերեսին, իսկ մյուսները` ավելի խորը ավազի մեջ, այնպես էլ որոշ հավերժական ճշմարտություններ հեշտ է գտնել սուրբ գրություններում, իսկ մյուսները հայտնաբերելու համար ջանքեր են պահանջվում:
-
Հասկանալ վարդապետությունը և սկզբունքները.Գանձը ուշադիր զննող կինը ներկայացնում է մի սովորողի, ով ջանասիրաբար ուսումնասիրում է, որպեսզի ավելի խորը հասկանա վարդապետությունը և սկզբունքները:
-
Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը.Երիտասարդ կինը, ով արժեվորում է յուրաքանչյուր մարգարիտի յուրահատկությունն ու նշանակությունը, կարող է համեմատվել այն սովորողի հետ, ով զգում է սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում գտնված վարդապետության և սկզբունքների կարևորությունն ու ճշմարտությունը:
-
Կիրառել վարդապետությունն ու սկզբունքները.Ինչպես երիտասարդ կնոջ խոհերը դարձան դեպի այն հատուկ ուղիները, որոնցով նա կարող էր օգտագործել յուրաքանչյուր մարգարիտը, սովորողները նույնպես պիտի կշռադատեն, թե ինչպես անձնավորել և կիրառել վարդապետությունը և սկզբունքները, երբ Հոգին անհատական ուղղորդում է տալիս նրանց մտքերին ու սրտերին:
Կիրառել ուսումնասիրության օրինակը ավետարանի ուսումնասիրության գործում:
Հետևյալ արտահայտությունները օրինակ են այն բանի, թե այս ուսումնասիրության օրինակն ինչպես է օգնում ժամանակակից ուսանողներին օգտագործել սուրբ գրությունները, որպեսզի հայտնաբերեն, հասկանան և կիրառեն ավետարանի ճշմարտություններն իրենց կյանքում.
-
«Ես շատ ավելի լավ եմ հասկանում սուրբ գրությունները: Ես գիտեմ, թե ինչպես հարցեր տամ ու գտնեմ պատասխաններ: Հիմա ես կարդում եմ ճշմարտությունը, որպեսզի գտնեմ և ավելի լավ հասկանամ, թե ինչպես պիտի գործեմ:
-
Ես երբեք ինքնուրույն չեմ նստել սուրբ գրություններ կարդալու, բայց հիմա ես ձևավորում եմ այդ գործն անելու սովորությունն ամեն երեկո: Որքան հրաշալի է գտնել և կարդալ ճշմարտությունները, որոնք հուզում են քեզ և անմիջապես ներթափանցում քո սիրտը»:
-
«Ես նախկինում հաճախ չէի կարդում սուրբ գրությունները, քանի որ չէի հասկանում դրանք: Բայց հիմա ես գիտեմ, որ դրանք լի են սկզբունքներով, և որ ես կարող եմ հետազոտել դրանք` պատասխաններ գտնելու համար: Այս տարի ես այնքան շատ կարդացի, որքան չէի կարդացել իմ ողջ կյանքում»:
-
Մի բան, որով սեմինարիան օգնեց ինձ գրեթե ավելի շատ, քան որևէ այլ բանով, այն է, որ սկսեցի սիրել ու հասկանալ սուրբ գրությունները: Իմ աղոթքների մեծ մասը ստացան իրենց պատասխանները: Ես նաև ամրացրի իմ կապը իմ Փրկիչի հետ և շատ երախտապարտ եմ դրա համար: Ինչպե՞ս կարող էի ավելին խնդրել»:
-
«Ես իսկապես սովորեցի, թե ինչպես ուսումնասիրել սուրբ գրությունները, և հիմա դրանք ինձ այլևս ձանձրալի չեն թվում: Ես փաստորեն ցանկանում եմ ուսումնասիրել դրանք և խորհել այն մասին, թե ինչպես պիտի ապրեմ, որ վերադառնամ իմ Երկնային Հոր մոտ»:
-
«Երբեմն կարդալիս ինձ թվում է, որ ես ոչ միայն տոգորված եմ սիրով և ջերմությամբ, այլև էջերն ու կազմը համարյա բռնկված են գիտելիքներով»:
Ամփոփում և կիրառություն
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
-
Որպես սեմինարիաների և ինստիտուտների ուսուցիչներ, դուք պարտավոր եք ուսանողներին ուսուցանել ավետարանի վարդապետությունը և սկզբունքները, ինչպես տրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում:
-
Ուսուցիչներն ու ուսանողները պիտի սովորեն` ինչպես վերցնել ավետարանը սուրբ գրությունների էջերից և մարգարեների խոսքերից ու հասցնել իրենց սրտերին:
-
Սեմինարիաները և Կրոնի Ինստիտուտները շեշտում են ուսումնասիրության այն հիմնական օրինակը, որը հրավիրում է ուսուցիչներին և ուսանողներին բացահայտել, հասկանալ և կիրառել ավետարանի ճշմարտություններն իրենց կյանքում:
-
Ինչքան լավ եք դուք հասկանում և օգտագործում ուսումնասիրության օրինակի հիմունքները ավետարանի ձեր ուսումնասիրության գործում, այնքան լավ կկարողանաք օգնել ուսանողներին նույնպես կատարել դրանք:
«Ի տարբերություն աշխարհում գտնվող հաստատությունների, որոնք ուսուցանում են մեզ իմանալ ինչ-որ բան, Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ կոչ է անում դառնալ ինչ-որ բան» (Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32):
«Ուրեմն ի՞նչ»:
Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: