Ուսուցման փորձ 2
Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակը
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակը
-
Հասկանալ ձեր նպատակը` որպես ուսուցիչ
-
Օգնել ուսանողներին իրապես դարձի գալ
Հիմնական գաղափարներ
Հասկանալ ձեր նպատակը
Որպեսզի մեր ջանքերը կենտրոնացնենք Տիրոջն օգնելու գործում, ՍևԻ-ի ուսուցիչների համար սահմանվել է մի հստակ նպատակ: Այս նպատակը կոչվում է Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակ: Կարևոր է, որ դուք խորապես զարգացնեք այս նպատակի հասկացողությունը և հասկանաք, թե այն ինչպես կարող է որպես ուսուցիչ ձեզ առաջնորդել ձեր ամենօրյա աշխատանքում:
Ո՞րն է մեր նպատակը։
«Մեր նպատակն է` օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանանալ տաճարային օրհնություններին, նախապատրաստվել և նախապատրաստել իրենց ընտանիքներին և մյուսներին՝ իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], x):
Ցուցադրեք «Մեր նպատակը» (1:32) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում մի քանի ուսուցիչներ խոսում են Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակի մասին:
Տեսանյութի դիտումից հետո գրի առեք ձեր կողմից ընկալված նյութը և տպավորությունները ձեր ուսումնասիրության օրագրում կամ մի այլ տեղ, որին կարող եք անդրադառնալ և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Հասցնել ավետարանը ուսանողների սրտերին
Սեմինարիայի հարյուրամյակին նվիրված հեռարձակման ժամանակ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվեց սեմինարիայի ծագման և նպատակների վերաբերյալ իր որոշ մտքերով.
Դիտեք տեսանյութը «Հավատքի հիմքը. Սեմինարիայի հարյուրամյակը» (7:36), Նախագահ Այրինգի ելույթից մի հատված մատչելի է churchofjesuschrist.org կայքում: Տեսանյութը դիտելիս վկայություն փնտրեք այն մասին, թե սեմինարիան ինչպես է օգնում, որ ավետարանը հասնի ուսանողների սրտերին:
Տեսանյութի դիտումից հետո գրի առեք ձեր կողմից ընկալված նյութը և տպավորությունները ձեր ուսումնասիրության օրագրում կամ մի այլ տեղ, որին կարող եք անդրադառնալ և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Ամփոփում և կիրառում
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
-
Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակի հստակ ըմբռնումը կառաջնորդի մեզ` որպես ուսուցիչներ մեր ամենօրյա աշխատանքում:
-
Արդյունավետ ուսուցումը կարող է օգնել, որ ավետարանն ավելի խորը ներթափանցի նրանց սրտերի մեջ:
-
Մեր նպատակը պիտի լինի օգնել ուսանողներին իսկական դարձ ապրել դեպի ավետարանը:
«Եթե մենք մեր երիտասարդներին ուսուցանենք սիրել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, նրանք կդառնան Ուսուցչի ճշմարիտ հետևորդներ: Այս գործընթացը կնախապատրաստի նրանց դառնալ հավերժական ընտանիքների ղեկավարներ: Տաճարը կդառնա նրանց կյանքի բնական ու կարևոր մասը: (Dieter F. Uchtdorf, “A Teacher of God’s Children” [an evening with President Dieter F. Uchtdorf, Jan. 28, 2011], 5)
«Ուրեմն ի՞նչ»:
Որպեսզի եզրափակեք այս ուսումնական փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօր ձեր սովորած սկզբունքների: