Ուսուցման փորձ 8
Հասկանալ, զգալ և կիրառել վարդապետությունն ու սկզբունքները
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Հասցնել ավետարանը մեր սրտերին
-
Հասկանալ վարդապետությունը և սկզբունքները
-
Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը
-
Կիրառել արդապետությունը և սկզբունքները
Հիմնական գաղափարներ
Ուսումնասիրության օրինակը տրամադրում է այն հիմունքները, որոնք օգնում են ավետարանը սերմանել մեր մտքերում և սրտերում։ Այս ուսուցման փորձի ընթացքում մենք կկենտրոնանաք վարդապետությունների ու սկզբունքների ըմբռնման, դրանց ճշմարտությունն ու կարևորությունը զգալու և դրանք կիրառելու վրա:
Այս ուսուցման փորձի նպատակն է համառոտ ներկայացնել ուսումնասիրության օրինակի կողմերը: Երբ ծառայեք որպես սեմինարիայի կամ ինստիտուտի ուսուցիչ, դուք ավելի շատ հնարավորություններ կունենաք սովորել և կիրառել այս հմտությունները:
Հասկանալ վարդապետությունը և սկզբունքները, զգալ դրանց կարևորությունը ու կիրառել դրանք
Թաքնված գանձի առակը փոխաբերություն է սուրբ գրություններն ուսումնասիրելու համար: Հետևյալ երեք տարրերն օգնում են մեզ հասկանալ, թե մենք ինչ կարող ենք անել մեր ուսումնասիրության մեջ այն բանից հետո, երբ բացահայտենք կարևոր ավետարանական ճշմարտությունները:
-
Հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները
-
Երիտասարդ կինը, ով ուսումնասիրում էր յուրաքանչյուր մարգարտահատիկը, ուշադիր հետազոտում էր դրա մակերեսն ու ձևը:
-
Երբ մենք բացահայտում ենք ճշմարտության մարգարիտները վարդապետության ու սկզբունքների տեսքով, մենք կարող ենք զգուշությամբ ուսումնասիրել յուրաքանչյուրը, որպեսզի ավելի լավ հասկանանք դրա իմաստն ու նշանակությունը:
-
Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը
-
Երիտասարդ կինը արժեվորում էր յուրաքանչյուր մարգարիտը, որն աճում էր իր ներսում:
-
Երբ մենք ավելի խորը հասկացողություն ենք զարգացնում մեր հայտնաբերած ճշմարտությունների վերաբերյալ, մենք զգում ենք դրանց կարևորությունը, համապատասխանությունը և հրատապությունը:
-
Կիրառեք վարդապետությունը և սկզբունքները
-
Երիտասարդ կնոջ հայրը հրավիրեց նրան մտածել, թե նա ինչ կարող էր անել իր հայտնաբերած թանկարժեք մարգարիտների հետ:
-
Վարդապետության կամ սկզբունքի վերաբերյալ վկայություն և գնահատում ձեռք բերելուց հետո մենք պիտի կշռադատենք այն հատուկ ուղիները, որոնք կարող ենք կիրառել մեր սեփական կյանքում:
Վերջին օրերի մարգարեներն ու առաքյալները շեշտել են ավետարանը մեր սրտի խորքերը հասցնելու կարևորությունը: Ավետարանի կարևոր վարդապետությունն ու սկզբունքները ճանաչելու համար սուրբ գրությունների ենթատեքստի և բովանդակության ըմբռնումը լավ սկիզբ է, որ գիտելիքներ ձեռք բերենք ավետարանական ճշմարտությունների մասին: Բայց որպեսզի օգնենք, որ մեր մտքում եղած գիտելիքը թափանցի մեր սրտի խորքերը, հաճախ ավելի շատ բան կա անելու, քան մենք պիտի անենք.
-
Հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները, որոնք բացահայտել ենք:
-
Զգալ դրանց ճշմարտությունն ու կարևորությունը:
-
Կիրառել դրանք մեր կյանքում։
Ուսումնասիրության օրինակի այս երեք տարրերը աշխատում են միասին, որպեսզի հրավիրեն Սուրբ Հոգուն, ով օգնում է մեզ, որ ավետարանը թափանցի մեր սրտի խորքերը:
Օգտագործել ուսումնասիրության օրինակը
Դիտեք «Հասկանալ, զգալ և կիրառել սկզբունքները» (7:12) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում երեք ուսուցիչներ քննարկում են իրենց ջանքերը, որպեսզի հասկանան և զգան Ղուկասի 5.1–11 հատվածներում տրված վարդապետության ու սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը և կիրառեն դրանք:
Գրանցեք երկու կամ երեք գաղափարներ, որոնք ձեզ համար ակներև դարձան այս տեսանյութը դիտելիս, ձեր ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Ամփոփում և կիրառություն
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
-
Ավետարանի ուսումնասիրության նպատակն է` հրավիրել Սուրբ Հոգուն օգնել մեզ ավետարանի վարդապետությունն ու սկզբունքը մեր մտքից հասցնել մեր սրտերին:
-
Վարդապետության կամ սկզբունքի ըմբռնումը ներառում է ոչ միայն այն, թե ի՞նչ է նշանակում դա, այլև, թե ինչպե՞ս կարող է դա ներգործել մեր կյանքի վրա:
-
Վարդապետության կամ սկզբունքի պարզ ըմբռնումը պատրաստում է մեզ զգալ դրա ճշմարտությունն ու կարևորությունը:
-
Երբ զգում ենք վարդապետության կամ սկզբունքի կարևորությունը, մեծանում է դրանք մեր կյանքում կիրառելու մեր ցանկությունը:
-
Կիրառումը տեղի է ունենում, երբ մենք մտածում, խոսում և ապրում ենք ըստ մեր սովորածի:
«Իսկական ուսուցիչը ավետարանի փաստերն ուսուցանելուց հետո … , ուսանողներին մեկ քայլ առաջ է մղում, որ ձեռք բերեն հոգևոր վկայություն և հասկացողություն իրենց սրտերում, որն իրականացնում է արարքներ և գործեր» (“Teaching by Faith” address to CES religious educators, Feb.1, 2002, 5, si.churchofjesuschrist.org):
«Ուրեմն ի՞նչ»:
Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: