Ուսուցման փորձ 6
Հասկանալ ենթատեքստը և բովանդակությունը
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Հասկանալ ենթատեքստի և բովանդակության իմաստը
-
Հասկանալ ենթատեքստի և բովանդակության կարևորությունը
-
Բացահայտել սուրբ գրությունների ենթատեքստը և բովանդակությունը
Հիմնական գաղափարներ
Հաջորդ մի քանի ուսուցման փորձերում մենք ավելի մոտիկից մեկ-մեկ կուսումնասիրենք ուսումնասիրության օրինակի անհատական բաղադրիչները: Ուսումնասիրության օրինակը տրամադրում է հիմունքների հենքը, որն օգնում է ավետարանը սերմանել մեր մտքերում և սրտերում։ Այս ուսուցման փորձում մենք կսովորենք, թե ինչպես հասկանալ ենթատեքստն և բովանդակությունը:
Այս ուսուցման փորձի նպատակն է համառոտ ներկայացնել ուսումնասիրության օրինակի կողմերը: Երբ ծառայում եք որպես սեմինարիայի կամ ինստիտուտի ուսուցիչ, դուք կունենաք ավելի շատ հնարավորություններ` սովորել և կիրառել այս հմտությունները:
Սովորել սուրբ գրություններից. Հասկանալ ենթատեքստն ու բովանդակությունը
-
Թաքնված գանձերի առակում երիտասարդ կինը երազում է ավազի մեջ մարգարիտներ փնտրելու մասին: Նրա որոնումը խորհրդանշում է այն սովորողին, ով հավերժական ճշմարտություններ է փնտրում սուրբ գրություններում: Ավազը ներկայացնում է սուրբ գրությունների ենթատեքստն ու բովանդակությունը` մարդկանց, վայրերը, իրադարձությունները, սյուժեն, ուսմունքները և այլն, որտեղ կարելի է գտնել ավետարանի ճշմարտությունները:
-
Երբ սուրբ գրություններում փնտրwum enq հավերժական ճշմարտություններ, մենք պիտի սկսենք` փորձելով հասկանալ մեր կարդացած հատվածների նախադրյալները և հիմնական մանրամասները: Երբ ձգտենք հասկանալ սուրբ գրությունների ենթատեքստը և բովանդակությունը, այն կօգնի մեզ ավելի արագ գտնել կարևոր ավետարանական ճշմարտությունները:
Ենթատեքստի ու բովանդակության կարևորությունն ու իմաստը
Կրկնեք հետևյալ աղյուսակը, որպեսզի ավելի լավ հասկանաք ենթատեքստն ու բովանդակությունը.
Ենթատեքստ |
Բովանդակություն |
---|---|
Ի՞նչ է ենթատեքստը: Ենթատեքստը կազմված է այն հանգամանքներից, որոնք ուղեկցում են որոշակի սուրբ գրության հատվածին, իրադարձությանը կամ պատմությանը և տալիս է դրանց նախապատմությունը։ Ենթատեքստը ներառում է պատմական, մշակութային և աշխարհագրական միջավայր, հարցեր, որոնք հուշում էին սուրբ գրությունների իրադարձությունները և այլն: |
Ի՞նչ է բովանդակությունը: Բովանդակությունը ներառում է սյուժեն, մարդկանց, քարոզները և ներշնչված բացատրությունները, որոնք կազմում են սուրբ գրության տեքստը: Բովանդակության բացահայտումը ներառում է բարդ բառերի և արտահայտությունների իմաստի ընկալումը, ինչպես նաև առակների խորհրդանշանների մեկնաբանությունները և այլն: |
Ինչո՞ւ է ենթատեքստը կարևոր: Ենթատեքստը հստակեցնում և խորացնում է պատմությունների, ուսմունքների, վարդապետությունների և սկզբունքների ըմբռնումը սուրբ գրության տեքստում: |
Ինչո՞ւ է բովանդակությունը կարևոր: Բովանդակությունը կյանք ու կարևորություն է տալիս այն վարդապետությանն ու սկզբունքին, որոնք գտնվում են սուրբ գրության հատվածում։ |
Ուղղել հարցեր
Որպեսզի հասկանաք սուրբ գրությունների ենթատեքստն ու բովանդակությունը, նախ ձգտեք ծանոթանալ հատվածի հիմնական մանրամասների հետ, իսկ հետո հետազոտել այդ մանրամասները` ավելի լավ հասկանալու համար: Դուք կարող եք անել սա` սովորելով հարցեր ուղղել ձեր կարդացած հատվածում գտնվող մարդկանց, վայրերի, իրադարձությունների և այլնի մասին, ապա պատասխաններ որոնել այդ հարցերի համար` օգտագործելով օգտակար և վստահելի աղբյուրներ:
Հետևյալ տիպի հարցերը կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այն սուրբ գրության հատվածի ենթատեքստն ու բովանդակությունը, որը դուք ուսումնասիրում եք:
-
Ի՞նչ է իրենից ներկայացնում հատվածի պատմական հիմքը:
-
Ի՞նչ է իրենից ներկայացնում պատմական, մշակութային և աշխարհագրական միջավայրը:
-
Ո՞վ է գրողը:
-
Ովքե՞ր են մարդիկ այդ հատվածում: Ի՞նչ են նրանք անում կամ ասում և ինչո՞ւ:
-
Ի՞նչ է տեղի ունենում: Ո՞րն է սյուժեն:
-
Ո՞րն է անծանոթ բառերի, դարձվածների կամ արտահայտությունների իմաստը:
-
Ո՞րն է այս հատվածներում նկարագրված սովորույթների ու ավանդույթների կարևորությունը:
Փնտրել պատասխաններ
Հետևյալ միջոցները հանդիսանում են ամենալավն ու ամենավստահելին, որոնք կարող եք օգտագործել, որ օգնեք ձեզ գտնելու ձեր հարցերի պատասխանները:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման օժանդակ նյութերը, ինչպես օրինակ` գլխի կամ բաժնի վերնագրերը, ծանոթագրությունները, Աստվածաշնչի բառարանըԹեմատիկ ուղեցույցըՍուրբ գրությունների ուղեցույցըԵռահատորի թեմատիկ ցանկերը, քարտեզներ և այլն:
-
Առնչվող սուրբ գրություններ
-
Ապրող մարգարեների և առաքյալների խոսքերը (հատկապես գերագույն համաժողովի ելույթներում ընդգրկված խոսքերը)
-
Սեմինարիայի և ինստիտուտի սուրբ գրությունների դասընթացի ձեռնարկը (ներառյալ ուսուցչի և ուսանողի ձեռնարկը)
-
Բառարաններ
Երբ դուք սկսեք հասկանալ սուրբ գրության ենթատեքստն ու բովանդակությունը, դուք կկարողանաք ավելի լիարժեք մուտք գործել մարդկանց, վայրերի, իրադարձությունների և ուսմունքների աշխարհը, որի մասին դուք կարդում եք և կկարողանաք տեսնել իրադարձություններն այնպես, ինչպես գրողն էր տեսնում դրանք: Սա կօգնի դուռ բացել դեպի կարևոր ավետարանական ճշմարտությունների բացահայտումը:
Ստանալ աստվածային օգնություն ավետարանն ուսուցանելիս
Ցուցադրեք «Հասկանալ ենթատեքստը և բովանդակությունը» (7:39) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում երեք ուսուցիչներ քննարկում են ենթատեքստը և բովանդակությունը հասկանալու իրենց ջանքերը:
Երկու կամ երեք գաղափարներ, որոնք դուք սովորեցիք այս տեսանյութից, գրանցեք ձեր ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Ամփոփում և կիրառություն
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
-
Ենթատեքստը հստակեցնում և խորացնում է իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների ըմբռնումը սուրբ գրության տեքստում:
-
Բովանդակությունը կյանք ու կարևորություն է տալիս սուրբ գրությունների վարդապետություններին ու սկզբունքներին:
-
Սուրբ գրությունների ենթատեքստի ու բովանդակության ըմբռնումը կօգնի բացահայտել շատ ավետարանական ճշմարտություններ:
-
Որպեսզի սկսենք հասկանալ սուրբ գրությունների համատեքստը և բովանդակությունը, մենք պիտի հարցեր ուղղենք և հուսալի միջոցներ փնտրենք այդ հարցերի պատասխանների համար:
«Ծանոթացեք այն դասերի հետ, որոնք ուսուցանում են սուրբ գրությունները: Դուք պետք է ծանոթ լինեք Վարդապետի առակների և մարգարեների հորդորների պատմությանը և միջավայրին: Ուսումնասիրեք դրանք այնպես, ասես նրանք խոսում են ձեզ հետ, քանի որ այդպիսին է ճշմարտությունը» (Թոմաս Ս. Մոնսոն, «Ձգտեք լինել ամենալավը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 68).
«Ուրեմն ի՞նչ»:
Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: