Ուսուցման փորձ 4
Զարգացնել սիրո, հարգանքի և նպատակի մթնոլորտ
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Հասկանալ Քրիստոսանման սիրո ազդեցությունը
-
Զարգացնել սիրո և հարգանքի մթնոլորտ
-
Դասարանում ստեղծել նպատակի զգացում
Հիմնական գաղափարներ
«Երբ ուսուցիչները և ուսանողները սիրում ու հարգում են Տիրոջը, միմյանց և Աստծո խոսքը, ուսուցումը լավանում է: Նպատակի մթնոլորտը կենտրոնացնում է ջանքերը, ակնկալիքները և ուղղություն տալիս դասարանական փորձառությանը» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար, (2012) 13):
Քրիստոսանման սեր. Բարի ազդեցություն
Մեր կյանքը կդառնա հոգեպես ավելի հարուստ և լիարժեք Քրիստոսանման անհատների ազդեցությամբ: Եթե մենք մտորենք, մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում կարող է ճանաչել հոգատար մարդկանց բարի գործերը, ովքեր բարի ազդեցություն են ունեցել մեզ վրա:
Հիշեք մի ուսուցչի, ղեկավարի կամ այլ մարդու, ով Քրիստոսանման սեր է ցուցաբերել և փոխել ձեր կյանքը: Ինչպե՞ս եք զգացել նրանց օգնությամբ և ինչո՞ւ: Գրանցեք ձեր ըմբռնած նյութը և տպավորությունները ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Մենք, որպես սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչներ, նույնպես կարող ենք փոփոխություն բերել մեր ուսանողների կյանք, հիշելով այն մարդկանց, ովքեր դրական են ազդել մեզ վրա: Մենք անում ենք սա`դասարանում զարգացնելով Քրիստոսանման սիրո և հարգանքի մթնոլորտ:
Զարգացնել սիրո և հարգանքի մթնոլորտ. ինչու և ինչպես
Հետևյալ տեսանյութերը պարզաբանում են շատ սկզբունքներ և գործառույթներ, որոնք գտնվում են 2.2.1 բաժնում («Սեր և հարգանք») Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում: Դիտեք այս տեսանյութերը և խորհեք ձեր պատասխանների վերաբերյալ, որոնք կտրվեն տեսանյութի նկարագրություններին հաջորդող հարցերին ստորև:
Դիտեք «Ուսուցանել կարեկցանքով» (1:44) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը հայտարարում է, որ անհրաժեշտ է, որ ուսուցիչները լցված լինեն Քրիստոսի մաքուր սիրով: Դիտելու ընթացքում ուշադրություն դարձրեք, թե Փրկիչն ինչպե՞ս էր ցույց տալիս Իր սերն այն մարդկանց հանդեպ, ում Նա ուսուցանում էր:
Տեսանյութը դիտելուց հետո ձեր ուսումնասիրության օրագրում գրեք կարճ պատասխաններ հետևյալ հարցերին․
-
Ինչպե՞ս էր Փրկիչը ցուցադրում Իր սերն այն մարդկանց հանդեպ, ում Նա ուսուցանում էր:
-
Ես ինչպե՞ս կարող եմ սեր և հարգանք ցուցաբերել նրանց հանդեպ, ում ուսուցանում եմ:
Դիտեք «Քույր Իգանի դասը» (2:17) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում սեմինարիայի ուսուցիչ քույր Իգանը լուսաբանում է, թե ինչպես արդյունավետ կերպով զարգացնել սիրո, հարգանքի և նպատակի մթնոլորտ: Հետևեք, թե ինչպես նա և նրա ուսանողները հոգ են տանում միմյանց մասին և ստեղծում այդպիսի մթնոլորտ:
Տեսանյութը դիտելուց հետո ձեր ուսումնասիրության օրագրում գրեք կարճ պատասխաններ հետևյալ հարցերին․
-
Ի՞նչ արեցին քույր Իգանը և նրա ուսանողները, որպեսզի զարգացնեն սիրո և հարգանքի մթնոլորտ:
-
Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ստեղծեմ ուսմանը նպաստող սիրո և հարգանքի մթնոլորտ:
Հասնել բոլոր ուսանողներին
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
«Եթե այդ ուսանողները չեն արձագանքում այսօր, գուցե դուք դեռ չեք կարող ուսուցանել նրանց, սակայն սիրել կարող եք: Եվ եթե դուք սիրեք նրանց այսօր, միգուցե կարողանաք ուսուցանել նրանց վաղը»: (“Teaching and Learning in the Church,” Ensign, June 2007, 102):
Ուսանողները կարող են պայքարել տարբեր դժվարությունների դեմ. ընտանեկան լարվածություն, հիվանդություն, սովորելու անընդունակություն, ֆիզիկական թուլություն և այլն: Եղեք զգայուն նրանց անհատական պայմաններին ու կարիքներին: Ոչ բոլոր ուսանողներն անմիջապես կարձագանքեն սիրո և հարգանքի մթնոլորտ ստեղծելու ձեր ջանքերին: Հետևյալ տեսանյութը պարզաբանում է, թե ուսուցիչներն ինչպես կարող են ներգործել այն ուսանողների վրա, ովքեր երբեմն անտարբեր են դասարանում:
Դիտեք «Հասնել անհատին» (1:28) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Տեսանյութը դիտելիս փնտրեք, թե ինչպես ուսուցչի Քրիստոսանման սերն ու բարությունը փոփոխություն մտցրեց ուսանողների սրտերում:
Հաստատել նպատակի զգացողություն
Նպատակի զգացողությունը, որը կիսում են ուսուցիչն ու ուսանողը, կարող է ավելացնել հավատը և ուղղորդել ու իմաստ տալ դասարանական փորձին: Ուսանողները պիտի հասկանան, որ նրանք հաճախում են դասերին, որպեսզի ճանաչեն Երկնային Հորը և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, և առաջ ընթանան դեպի հավերժական կյանք` Նրա սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի ուսումնասիրման միջոցով» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն 15):
Դասարանում ուսուցիչների համար նույնքան կարևոր է զարգացնել նպատակի զգացողություն, որքան զարգացնել սիրո և հարգանքի մթնոլորտ:
Գործառույթներ, որոնք օգնում են զարգացնել նպատակի զգացողություն:
Ցուցադրեք «Նպատակի զգացողություն» (08:32) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում մի քանի ուսուցիչներ և ուսանողները կիսվում են այն քայլերով, որոնք կարող են օգնել զարգացնել նպատակի զգացողություն իրենց դասարաններում: Տեսանյութը դիտելիս փնտրեք եղանակներ ձեր դասարանում զարգացնել նպատակի զգացողություն։
Հարցեր, որոնք կօգնեն ուսուցիչներին զարգացնել սիրո, հարգանքի և նպատակի մթնոլորտ
Ուսուցանելիս պարբերաբար անդրադարձեք հետևյալ հարցերին, որոնք կօգնեն ձեզ զարգացնել սիրո, հարգանքի և նպատակի մթնոլորտ.
-
Արդյո՞ք իմ ուսանողները գիտեն, որ սիրում եմ նրանց:
-
Ե՞րբ ինձ համար դժվար է հոգատար լինել, արդյո՞ք ես աղոթում եմ, որպեսզի լցվեմ Քրիստոսի մաքուր սիրով (տես Մորոնի 7.47–48):
-
Փրկիչի ուսմունքներն ու օրինակը ի՞նչ ձևով են ազդում այն բանի վրա, թե ես ինչպես եմ հաղորդակցվում իմ ուսանողների հետ, և նրանք ինչպես են հաղորդակցվում միմյանց հետ:
-
Ինչ պարզ քայլեր եմ ես կատարում, որպեսզի կանոնավոր ծառայեմ, օրհնեմ և աղոթեմ իմ ուսանողների համար:
-
Արդյո՞ք իմ ուսանողները հասկանում են, որ մեր դասի նպատակն է իրականացնել Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակը` օգնել նրանց հասկանալ և ապավինել Հիսուս Քրիստոսի Քավությանն ու ուսմունքներին:
-
Արդյո՞ք իմ ընտրած ուսումնական վարժությունները օգնում են կատարել մեր նպատակը և չեն շեղում մեզ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակներին հասնելու գործից:
-
Արդյո՞ք ես ժամանակ եմ հատկացնում սուրբ գրությունների փաթեթի ուսումնասիրությանը և դրանց հասկանալուն և տեսնում, թե Փրկիչն ինչպե՞ս է կենտրոնական դիրք գրավում այս դասում:
-
Արդյո՞ք ես պատրաստ եմ իմ ուսանողներին պատշաճ ուշադրություն հատկացնել այն պահից, երբ նրանք մտնում են դասարան` մինչև այն պահը, երբ նրանք հեռանում են դասարանից:
-
Ի՞նչ ուղիներով եմ ես կանոնավոր ուսուցանում և հրավիրում իմ ուսանողներին կատարել իրենց դերը հոգևոր ուսումնասիրության գործում։
Ամփոփում և կիրառություն
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
-
Երբ դուք և ձեր ուսանողները սիրում ու հարգում եք Տիրոջը, միմյանց և Աստծո խոսքը, ուսուցումը լավանում է:
-
Դուք կարող եք զարգացնել իսկական սեր ձեր ուսանողների հանդեպ` փնտրելով գթության պարգևը անկեղծ աղոթքի միջոցով, ինչպես հրահանգել է Մորմոն մարգարեն (տես Մորոնի 7.47–48):
-
Նպատակի զգացողությունը, որը դուք կիսում եք ձեր ուսանողների հետ, կարող է ուժեղացնել հավատը և դասարանական փորձին տալ ուղղություն և իմաստ:
-
Նպատակի զգացողությունը կարող է հաստատվել, երբ դուք և ձեր ուսանողները հասկանաք, որ նրանք հաճախում են դասերին, որպեսզի ճանաչեն Երկնային Հորը և Իր Որդուն` Հիսուս Քրիստոսին, և որպեսզի առաջ ընթանան դեպի հավերժական կյանքը սուրբ գրությունների ուսումնասիրության և մարգարեների խոսքերի միջոցով:
«Մտածեք ամենամաքուր, ամենաուժեղ սիրո մասին, որը կարող եք պատկերացնել: Հիմա բազմապատկեք այդ սերը անսահման քանակությամբ` սա է Աստծո սիրո չափը ձեզ համար» (Dieter F. Uchtdorf, «Աստծո սերը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 22):
«Ուրեմն ի՞նչ»:
Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: