Լրացուցիչ օգնություն ուսուցիչների կատարելագործման համար
Ուսուցման փորձ 3. Ուսուցանել և սովորել Հոգով


Ուսուցման փորձ 3

Ուսուցանել և սովորել Հոգով

Ակնարկ

Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.

  • Սուրբ Հոգու դերի ըմբռնումը ուսուցման և ուսումնասիրության մեջ

  • Բավարարել ուսանողների տեսանելի և չարտահայտված կարիքները

  • Հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը

Հիմնական գաղափարներ

Սուրբ Հոգու դերը ուսուցման և ուսումնասիրության մեջ

«Ավետարանի ուսուցումն ու ուսումնասիրությունը տեղի է ունենում Սուրբ Հոգու զորության միջոցով: … Միայն Հոգով ուսուցման և ուսումնասիրության միջոցով ուսանողները կսկսեն հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու կապավինեն դրանց այնպիսի եղանակներով, որոնք նրանց արժանի կդարձնեն հավերժական կյանքին»(Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], 10):

Ինչո՞ւ ուսուցանել և սովորել Հոգու միջոցով:

video iconՔույր Քրիստինա Փարքը դասավանդել է Ռեդդինգի (Կալիֆորնիա) ամենօրյա սեմինարիայում հինգ տարի և անընդհատ ձգտել է բավարարել իր ուսանողների հատուկ կարիքներն ու պայմաններըը: Ցուցադրեք «Ուսանողների կարիքները» (1:35) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Քույր Փարքը կիսվում է ուսանողների հետ կապված իր հույսերով և նրանով, ինչը ծանրանում է նրա սրտի ու մտքի վրա, երբ ձգտում է օգնել իր ուսանողներին ավելի խորը զգալ դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը:

1:31
սեմինարիայի դաս

Ինչպես Քույր Փարքը, դուք նույնպես կունենաք ուսանողներ, ովքեր կունենան տարբեր կարիքներ ու դժվարություններ: Հետևյալ օրինակները ներկայացնում են ուսանողներին բնորոշ մի քանի հատուկ հանգամանքներ: Մտածեք, թե ձեր ուսանողների կարիքներն ինչպես կարող են ներգործել այն կերպի վրա, որով Հոգին ուղղորդում է ձեր ուսուցումը:

  • «Երբեմն շատ զբաղված եմ լինում դպրոցի դասերով: Ես այնքան շատ բան ունեմ անելու իմ մյուս դասերի համար»:

  • «Հուսով եմ, կարող եմ կենտրոնանալ այսօրվա դասին: Ես իրականում լավ չեմ կարդում և դժվարանում եմ կենտրոնացնել ուշադրությունս»:

  • «Ես շրջապատված եմ չափազանց շատ մարդկանցով, բայց այնուամենայնիվ, մենակ եմ զգում»:

  • «Ինձ դուր է գալիս լինել այստեղ` սեմինարիայում, սա ի վերջո մի տեղ է, որտեղ ինձ ընդունում են»:

  • «Չգիտեմ, արդյոք այսօր այստեղ պիտի լինեի: Ես քիչ բան եմ արել, ես ամաչում եմ»:

  • «Ես զգում եմ, որ միակ մարդն եմ ընտանիքում` առանց վկայության»:

Եթե մենք ապավինենք միայն մեր կարողություններին, մենք չենք կարողանա արձագանքել մեր ուսանողների բոլոր հատուկ կարիքներին: Սակայն, եթե մենք պատրաստվենք և հետևենք Սուրբ Հոգու հուշումներին, մենք կառաջնորդվենք ուսուցանել այն եղանակով, որը կխորացնի մեր ուսանողների դարձը և կօգնի բավարարել նրանց տեսանելի ու չարտահայտված կարիքները:

video iconՑուցադրեք «Ուսուցանել Հոգով» (1:39) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Քույր Փաքերը կիսվում է այն մտքով, թե իր համար` որպես ուսուցիչ, որքան կարևոր է Հոգին որպես է ուղեկից ունենալը:

1:39

video iconՊատրաստվեք ցուցադրել «Տերը գիտե յուրաքանչյուր կարիքի մասին» տեսանյութը (3.20), որը մատչելի է churchofjesuschrist.org կայքում։ Այս տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) մեկնաբանում է, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է առաջնորդել ձեզ` բավարարել ձեր ուսանողների կարիքները:

0:45

Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն Ձեռնարկի վարժություն

Ձեռնարկի կազմ

«Հոգով ուսուցումը և ուսումնասիրությունը տեղի է ունենում, երբ Սուրբ Հոգին կատարում է Իր դերը կամ գործունեությունը ուսուցչի հետ, ուսանողի հետ կամ երկուսի հետ միասին» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն, 10):

Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկը օգնում է ավելի խորացնել և պարզաբանել մեր հասկացողությունը, թե ինչու ուսուցիչներն ու ուսանողները պիտի ուսուցանեն և ուսումնասիրեն Սուրբ Հոգու զորությամբ: Ուսումնասիրեք 2.1 բաժինը («Ուսուցանել և ուսումնասիրել Հոգով») էջ 10-ից մինչև էջ 11-ի պարբերանշված ցուցակը:

Ձեր ձեռնարկում նշեք կարևոր սկզբունքներն ու փորձառությունները, որոնք կօգնեն ձեզ անել հետևյալը.

  • Ընդունեք, որ ավետարանի ուսուցումն ու ուսումնասիրությունը տեղի է ունենում միայն Սուրբ Հոգու ազդեցությամբ:

  • Խորացրեք ձեր հասկացողությունը Սուրբ Հոգու դերերի և գործունեության մասին ավետարանի ուսուցման և ուսումնասիրության գործում:

Ձեր անձնական օրագրում բացատրեք, թե Սուրբ Հոգու դերի ըմբռնումն ու դրան հավատալը ինչպես կանդրադառնան այն եղանակի վրա, որով դուք պատրաստում եք դասը և ուսուցանում ձեր ուսանողներին:

Հրավիրել Հոգուն` կատարել Իր դերը

Երբ մենք հասկանանք Սուրբ Հոգու դերը ավետարանի ուսուցման և ուսումնասիրության գործում, մենք կանենք ամենը, ինչ կկարողանանք, որպեսզի հրավիրենք Նրան իրականացնել Իր դերը մեր և մեր ուսանողների կյանքում (տես Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն բաժին 2.1 [«Ուսուցանել և սովորել Հոգով»], էջ 11):

Ուսուցիչները կարող են անել հետևյալը, որպեսզի հրավիրեն Հոգուն` կատարելու Իր դերը.

  • Ձգտել անձնական արժանավորության:

  • Առաջարկեք «հավատքի աղոթք» (ՎևՈւ 42.14):

  • Ձգտել հիմնավորապես պատրաստվել յուրաքանչյուր դասի համար:

  • Ձգտել կենտրոնանալ իրենց ուսանողների ուսումնասիրության փորձի վրա:

  • Ձգտել խաղաղության`զայրանալու և ուրիշ բաների համար անհանգստանալու փոխարեն:

  • Հրավիրել խոնարհ հարցման հոգին:

  • Խրախուսեք ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգուն իրենց ուսուցման փորձերին:

video iconԴիտեք «Հրավիրել Սուրբ Հոգուն. Ուսուցիչներ» (2:47) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում ուսուցիչները կիսվում են այն քայլերով, որոնք նրանք կարող են կատարել, որպեսզի հրավիրեն Հոգուն դեպի իրենց սրտերը և դասարան: Տեսանյութը դիտելիս նշումներ կատարեք ձեր Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում այն կարևոր գործառույթների վերաբերյալ, որոնք դուք ցանկանում եք հիշել:

NaN:NaN

Ուսուցիչներն ու ուսանողները կարող են անել հետևյալը, որպեսզի հրավիրեն Հոգուն կատարելու Իր դերը.

  • Կարդալ և ուսուցանել սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից:

  • Կենտրոնացնել օրինակները և քննարկումները Փրկիչի վրա և վկայություն բերել Նրա մասին:

  • Ներկայացնել ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները պարզ ու հստակ ձևով:

  • Ոգեշնչված լռության պահերին ժամանակ տրամադրել մտքերով լի խորհրդածության համար:

  • Կիսվել պատշաճ անձնական օրինակներով և վկայել վարդապետության և սկզբունքների մասին:

  • Սեր և երախտագիտություն արտահայտել միմյանց և Տիրոջ հանդեպ:

video iconԴիտեք «Հրավիրել Հոգուն. Ուսուցիչներ և ուսանողներ» (2:23) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում ուսուցիչներն ու ուսանողները կիսվում են այն քայլերով, որոնք նրանք կարող են կատարել, որպեսզի հրավիրեն Հոգուն դեպի իրենց սրտերն ու դասարանը: Տեսանյութը դիտելիս նշումներ կատարեք ձեր Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում այն կարևոր գործառույթների վերաբերյալ, որոնք դուք ցանկանում եք հիշել:

2:23

Ձեր անձնական օրագրում գրի առեք մի քանի տպավորություններ կամ գործողություններ, որոնք որպես հուշում ստացել եք, երբ խորհել եք, թե դուք և ձեր ուսանողները ինչպես կարող են հրավիրել Սուրբ Հոգուն` կատարելու Իր դերը ավետարանի ուսուցման և ուսումնասիրության գործում:

share iconՏես այս ձեռնարկի հավելվածը, որը վերնագրված է` «Հրավիրել Սուրբ Հոգին` կատարելու Իր դերը ավետարանի ուսուցման և ուսումնասիրության գործում» և թվարկում է այն եղանակները, որով ուսուցիչներն ու ուսանողները կարող են հրավիրել Հոգուն` կատարելու Իր դերը:

Ամփոփում և կիրառում

Սկզբունքներ, որոնք պետք է հիշել

  • «Հոգով ուսուցումը և ուսումնասիրությունը տեղի է ունենում, երբ Սուրբ Հոգին կատարում է Իր դերը կամ գործունեությունը ուսուցչի հետ, ուսանողի հետ կամ երկուսի հետ միասին» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն, 10):

  • Երբ զգայուն եք Հոգու հանդարտ հուշումների հանդեպ, դուք կառաջնորդվեք՝ օգնելու բավարարել ուսանողների տեսանելի և չարտահայտված կարիքները:

  • Երբ դուք և ձեր ուսանողները հասկանաք Սուրբ Հոգու վճռական դերը, որ Նա կատարում է հոգևոր ուսուցման գործում, դուք կանեք ամեն բան, որպեսզի հրավիրեք հոգուն` իրականացնելու այս գործունեությունը:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Ոչ մի հավերժական ուսուցում չի կարող տեղի ունենալ, եթե այն չարագացվի երկնքի Հոգու միջոցով: … Այդ պատճառով դուք պիտի ուսուցանեք ավետարանը «Հոգու, նույնիսկ Մխիթարիչի միջոցով, որն ուղարկվել էր ուսուցանելու ճշմարտությունը» [D&C 50:14]” (Dieter F. Uchtdorf, “A Teacher of God’s Children” [evening with President Dieter F. Uchtdorf, Jan. 28, 2011], 7, si.churchofjesuschrist.org):

«Ուրեմն ի՞նչ»:

Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօր ձեր սովորած սկզբունքների: