Լրացուցիչ օգնություն ուսուցիչների կատարելագործման համար
Ուսուցման փորձ 13. Որոշել՝ ինչպես ուսուցանել. Հավատք գործադրել


Ուսուցման փորձ 13

Որոշել՝ ինչպես ուսուցանել. Հավատք գործադրել

Ակնարկ

Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.

  • Վստահել Աստծո խոսքի զորությանը

  • Հավատք գործադրել առ Տերը և Հոգին

  • Վստահել ձեր ուսանողներին

Հիմնական գաղափարներ

Երեք հիմնական համոզմունքներ

Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների նպատակի «ուսուցանել» պարբերությունը սահմանում է. «Մենք ուսանողներին ուսուցանում ենք ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, ինչպես տրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Ավետարանի այդ վարդապետություններն ու սկզբունքները ուսուցանվում են այնպիսի եղանակով, որը տանում է դեպի ըմբռնում և կատարելագործում: Մենք օգնում ենք ուսանողներին իրականացնել իրենց դերը ուսումնական գործընթացում և պատրաստում ենք նրանց՝ ավետարանը մյուսներին ուսուցանելուն» (Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], x):

Այս պարբերությունը ենթադրում է, որ արդյունավետ ուսուցիչների գործողություններում արտացոլվում են երեք կարևոր առանցքային համոզմունքները.

  1. Մենք կարող ենք վստահել խոսքի զորությանը

  2. Մենք կարող ենք հավատք գործադրել առ Տերը և Հոգին

  3. Մենք կարող ենք վստահել ուսանողներին

Ուսուցման այս փորձում դուք կուսումնասիրեք հիմնական հասկացությունները, որոնք նախատեսված են խորացնել ձեր հասկացողությունը և հավատը այդ երեք տարրերից յուրաքանչյուրի վերաբերյալ:

3-legged stool

Եռոտանի աթոռի առանձին ոտքերի պես այդ երեք առանցքային համոզմունքներից յուրաքանչյուրը կարևոր է: Ուսուցիչները հավանաբար հաջողության կհասնեն, երբ իրենց եղանակները համահունչ կլինեն այդ երեք առանցքային համոզմունքների հետ:

2-legged stool

Ինչևէ, երբեմն ուսուցիչների մեթոդները չեն համապատասխանում նրան, ինչին նրանք հավատում են իրենց սրտում: Ճիշտ ինչպես եռոտանի աթոռը չի կարող կանգնած մնալ, երբ մի ոտքը կոտրված կամ վնասված է, Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկն առաջարկում է, որ երբ ուսուցիչները հաջողության չեն հասնում, հաճախ պատճառով այն է, որ բացակայում է հետևյալ տարրերից մեկը.

  1. Վստահել խոսքի զորությանը

  2. Հավատք գործադրել առ Տերը և Հոգին

  3. Վստահել ուսանողներին

video iconԴիտեք «Երեք առանցքային համոզմունքները» (1:47) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Չադ Վեբը՝ Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների կառավարիչը, հիշում է այն ժամանակը, երբ զգացել էր, որ իր ուսուցման եղանակը չէր համապատասխանում իր հիմնական համոզմունքներին: Ուշադրություն դարձրեք, թե արդյունքում նա ինչ վճռեց անել:

1:47

Վստահել խոսքի զորությանը

Կարդացեք 4.1.3 բաժնի «Վստահել խոսքի զորությանը» ենթախորագրի երկու պարբերությունը՝ Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկ (էջ 47-48): Ապա կարդացեք սուրբ գրության հետևյալ հատվածները:

Ձեռնարկից և սուրբ գրություններից կարդալիս կատարեք հետևյալը.

  • Ուշադրություն դարձրեք այն բառերին կամ արտահայտություններին, որոնք ցույց են տալիս այն օրհնությունները, որ սուրբ գրությունները բերում են ձեր կյանք և ձեր ուսանողների կյանք:

  • Խորհեք այն փորձառությունների մասին, երբ սուրբ գրություններն օրհնել են ձեր կյանքը կամ ուրիշների կյանքը: Կարող եք գրի առնել ձեր մտքերն ու տպավորությունները:

video iconԴասարաններում, որտեղ ուսուցիչները և ուսանողները վստահում են խոսքի զորությանը, սուրբ գրությունները առանցքային դեր են խաղում ուսուցման և ուսումնասիրության ընթացքում: Դիտեք «Սուրբ գրությունների վրա կենտրոնացած ուսուցում» (3:20) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Եղբայր Վեբը բացատրում է, թե ինչպես դա կարտահայտվի դասարանում և ինչու է դա կարևոր: Դիտելիս հիշեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կտեսնեք դասարանում, որտեղ սուրբ գրությունները ուսուցման և ուսումնասիրության առանցքում են գտնվում:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ ուսուցիչները սուրբ գրությունները պահեն ուսանողների դասարանային փորձառության կենտրոնում:

3:20

share iconԱյս հարցերի ձեր պատասխանները գրի առեք ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:

Հավատք գործադրել առ Տերը և Հոգին

Կարդացեք 4.1.3 բաժնի «Հավատք առ Տերը և Հոգին» ենթախորագրի երկու պարբերությունը՝ Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկ (էջ 48): Կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես կարող է առ Տերը և Հոգին հավատք գործադրելը փոփոխություն բերել ձեր ուսանողների կյանք:

video iconԴիտեք «Տերը գիտե յուրաքանչյուր կարիքի մասին» (0:45) տեսանյութը, որը մատչելի է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութը կօգնի խորացնել ձեր հասկացողությունը, թե ինչպես կարող է Տիրոջ և Հոգու հանդեպ հավատք գործադրելն օգնել թե ձեզ և թե ձեր ուսանողներին: Դիտելիս հիշեք հետևյալ հարցերը.

  • Որպես ուսուցիչ՝ ինչպե՞ս կարող եք հավատք դրսևորել առ Տերը և Հոգին:

  • Ինչպե՞ս կարող է ձեր վստահությունն առ Տերը և Հոգին օրհնություն լինել ձեր ուսանողների համար:

0:45

share iconԱյս հարցերի ձեր պատասխանները գրի առեք ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:

Վստահություն ուսանողների հանդեպ

Կարդացեք 4.1.3 բաժնի «Վստահել ուսանողներին» ենթախորագրի երկու պարբերությունը. Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկ (էջ 48): Կարդալիս ուշադրություն դարձրեք այն բառերին կամ արտահայտություններին, որոնք ցույց են տալիս, թե ինչու պետք է վստահեք ավետարանի վարդապետությունը և սկզբունքները սովորելու, ուսուցանելու և կիրառելու ձեր ուսանողների ունակություններին:

video iconԴիտեք «Ավելին ակնկալել ձեր ուսանողներից» (2:21) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է մի ուսուցչի ակնկալիքները և վստահությունը իր ուսանողների հանդեպ օգնել նրանց «զգալ Հոգու թելադրանքները» (Bonnie L. Oscarson, “Greater Expectations” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 5, 2014], churchofjesuschrist.org/broadcasts) և ազդեցություն թողել նրանց դարձի վրա: Դիտելիս հիշեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կարող է ավետարանը սովորելու, ուսուցանելու և ավետարանով ապրելու ուսանողների ունակությունների հանդեպ վստահություն դրսևորող ուսուցիչ ունեցող դասարանը տարբերվել այն դասարանից, որտեղ ուսուցիչը ցածր ակնկալիքներ կամ քիչ վստահություն ունի իր ուսանողների հանդեպ:

2:21

share iconԱյս հարցի վերաբերյալ ձեր մտքերը գրի առեք ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:

Ամփոփում և կիրառություն

Սկզբունքներ, որոնք պետք է հիշել

Արդյունավետ ուսուցանելու համար ուսուցման ձեր մեթոդները պետք է համահունչ լինեն հետևյալ երեք առանցքային համոզմունքներին.

  1. Մենք կարող ենք վստահել Աստծո խոսքի զորությանը:

  2. Մենք կարող ենք հավատք գործադրել առ Տերը և Հոգին:

  3. Մենք կարող ենք վստահել ուսանողներին:

Ժամանակ առ ժամանակ օգտակար կլինի, որպեսզի ինքներդ ձեզ հարցնեք, թե ինչպես են դասարանում ձեր մեթոդներն ու գործողություններն արտացոլում այդ առանցքային համոզմունքների կիրառումը:

Elder Henry B. Eyring

«Ես խնդրում եմ ձեզ, ձեր համար և ուսանողների համար, հավատք ունենալ, որ նրանք կկամենան կարդալ [Մորմոնի Գիրքը], ոչ թե, որ դուք պետք է մղեք նրանց դեպի այն, այլ, որ Գիրքը կձգի նրանց դեպի իրեն» (Henry B Eyring, “The Book of Mormon Will Change Your Life” [CES symposium on the Book of Mormon, Aug. 17, 1990], 2, si.churchofjesuschrist.org):

«Ուրեմն՝ ի՞նչ»:

Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: