Ուսուցման փորձ 7
Բացահայտել վարդապետություններն ու սկզբունքները
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Բացահայտել հաստատված վարդապետությունը և սկզբունքները
-
Բացահայտել քողարկված վարդապետությունը և սկզբունքները
-
Գրել սկզբունքի հայտարարությունները
Հիմնական գաղափարներ
Ուսումնասիրության օրինակը, որը ներկայացված է ուսուցման փորձ 5-ում, տրամադրում է հիմունքներ, որոնք օգնում են սերմանել ավետարանը մեր մտքերում և սրտերում։ Այս ուսուցման փորձում մենք կսովորենք, թե ինչպես ճանաչել վարդապետությունն ու սկզբունքները:
Այս ուսուցման փորձի նպատակն է համառոտ ներկայացնել ուսումնասիրության օրինակի կողմերը: Երբ ծառայում եք որպես սեմինարիայի կամ ինստիտուտի ուսուցիչ, դուք կունենաք ավելի շատ հնարավորություններ սովորել և կիրառել այս հմտությունները:
Բացահայտել վարդապետություններն ու սկզբունքները
-
Թաքնված գանձերի առակում երիտասարդ կինը երազում է ավազի մեջ մեծարժեք գանձեր գտնելու մասին:
-
Նմանապես, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, կարող ենք հայտնաբերել սուրբ գրքերի գանձերը, որոնք կարող են օրհնել մեր կյանքը:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է.
«Եղբայրներ և քույրեր, սուրբ գրությունները մեզ առաջարկում են այնքան շատ վարդապետական ադամանդներ: Եվ երբ Հոգու լույսը խաղում է նրանց մի քանի նիստերի հետ, դրանք առկայծում են սելեստիալ զգացողությամբ և լուսավորում այն արահետը, որով մենք պիտի քայլենք» (“According to the Desires of [Our] Hearts,” Ensign, Nov. 1996, 21):
Մարգարիտներն ավազի մեջ խորհրդանշում են այն հիմնական վարդապետությունն ու ճշմարտության կարևոր սկզբունքները, որոնք տրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում:
Վարդապետություն և սկզբունքներ. սահմանվածն ընդդեմ ակնարկվողի
Թաքնված գանձերի առակում երիտասարդ կինը ջանում է թանկարժեք մարգարիտներ հայտնաբերել: Երբ նա որոնում է, գտնում է մի քանի հատ մակերեսին, իսկ մնացածները` ավելի խորը ավազի մեջ: Նմանապես, դուք կպարզեք, որ որոշ վարդապետություններ ու սկզբունքներ բացահայտ կերպով սահմանված են սուրբ գրություններում և հեշտ են ճանաչվում: Մյուսներն ուղղակիորեն սահմանված չեն սուրբ գրություններում, այլ փոխարենը ակնարկվում են։ Դրանց բացահայտման համար ավելի շատ ջանքեր են հարկավոր:
Սահմանված վարդապետություն և սկզբունքներ |
Ակնարկվող վարդապետություններ ու սկզբունքներ |
---|---|
Վարդապետություն և սկզբունքներ, որոնք հստակ ու բացահայտ սահմանված են սուրբ գրության տեքստում: |
Վարդապետություն և սկզբունքներ, որոնք ուղղակիորեն սահմանված չեն սուրբ գրությունը գրողի կողմից, այլ փոխարենը ակնարկվում են տեքստում։ |
Վարդապետության և սկզբունքների հայտնաբերման մասին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն (1928–2015) ուսուցանել է հետևյալը.
«Փնտրեք սկզբունքներ: Ուշադիր առանձնացրեք դրանք մանրամասներից, որոնք օգտագործվել են դրանք բացատրելու համար» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 86):
Այս ուսուցման փորձի մնացած մասը կօգնի ձեզ զարգացնել ձեր կարողությունը` ուսումնասիրության ընթացքում ճանաչելու թե՜ սահմանված, թե՜ ակնարկվող վարդապետությունն ու սկզբունքները: (Տես նաև Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012], 27:)
Բացահայտել սահմանված վարդապետությունն ու սկզբունքները
Սահմանված վարդապետությունն ու սկզբունքները նրանք են, որոնք արդեն հստակ ու բացահայտ հայտարարված են սուրբ գրության տեքստում:
Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները, որպեսզի տեսնեք հստակ սահմանված վարդապետության և սկզբունքների օրինակներ (շեշտված է մուգ տառերով):
-
Հովհաննեսի 15.10—«Եթե իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մեջ կկենաք. ինչպես ես իմ Հօր պատուիրանքները պահեցի և կենում եմ նորա սէրի մեջ»:
-
Ծննդոց 1.27—«Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց»:
-
Վարդապետություն և Ուխտերի 59.23—«Բայց իմացեք, որ նա, ով արդարության գործեր է անում, պիտի ստանա իր վարձքը, այսինքն՝ խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»:
-
Հելաման 3.27— «Այսպիսով, մենք կարող ենք տեսնել, որ Տերը ողորմած է բոլորի հանդեպ, ովքեր իրենց սրտի անկեղծությամբ կկանչեն նրա սուրբ անունը»:
-
Հոբի 36.5—«Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարհիլ. հզոր է սրտին զօրութեամբը»:
Բացահայտել ակնարկվող վարդապետությունը և սկզբունքները
-
Թաքնված գանձերի առակում երիտասարդ կինը չէր գոհանում միայն ավազի մակերեսին գտնվող մարգարիտները բացահայտելով: Նա իմացավ, որ ավազն ավելի խորը փորելով և այն մաղելով, կարող էր բացահայտել մեծ արժեք ունեցող այլ մարգարիտներ:
-
Նմանապես, երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, դուք կարող եք սովորել «փորել» ու «մաղել» սուրբ գրությունների ենթատեքստն ու բովանդակությունը, որպեսզի գտնեք ակնարկվող վարդապետությունն ու սկզբունքները։ Սրանք հաճախ կլինեն այն մի քանի ամենաարժեքավոր և ամենակարևոր բացահայտումները, որ դուք կանեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր աշխատանքում: Ակնարկվող վարդապետության բացահայտումը հաճախ պահանջում է ժամանակ և ուշիմ միտք:
Առաջարկներ ակնարկվող վարդապետությունը և սկզբունքները ճանաչելու վերաբերյալ
Ավետարանի ուսուցման և ուսումնասիրության ձեռնարկը հետևյալ առաջարկներն է տալիս, որպեսզի օգնի ուսուցիչներին և ուսանողներին ճանաչել վարդապետությունն ու սկզբունքները:
-
Փնտրեք պատճառա-հետևանքային հարաբերություններ
«Եթե վերլուծենք սուրբ գրության պատմության մեջ անհատների կամ խմբերի գործողությունները, վերաբերմունքը և վարքագիծը, և ճանաչենք այն օրհնությունները կամ հետևանքները, որոնք գալիս են որպես արդյունք, ավետարանի սկզբունքները ավելի ակնհայտ կդառնան» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն 27):
Մինչ ես կարդում էի Մատթեոսի 4.1-11 հատվածները, ես սկսեցի կենտրոնանալ Փրկիչի գործողությունների վրա, թե ինչպես Նա ծոմ պահեց և ջանասիրաբար աղոթեց, որ «լինի Աստծո հետ»: Ես հետո տեսա, թե Նա ինչպես օգտագործեց սուրբ գրությունները, որպեսզի հեռացնի այն գայթակղությունները, որոնք ուղղված էին դեպի Իրեն հակառակորդի կողմից: Նրա ծոմապահությունը և սուրբ գրությունների օգտագործումը (պատճառ) բավարար հոգևոր ուժ ապահովեցին, որպեսզի հաղթահարի գայթակղությունը (հետևանք): Երբ ես կատարեցի այս բացահայտումը, իմ օրագրում գրեցի հետևյալ պարզ հայտարարությունը. Երբ մենք ծոմ ենք պահում, աղոթում և հասկանում սուրբ գրությունները, մենք կարող ենք ձեռք բերել ավելի մեծ հոգևոր ուժ գայթակղությունը հաղթահարելու համար:
«Ես գտա մի հրաշալի ակնարկվող սկզբունք 1 Նեփի 18.3 հատվածում: Նեփին «հաճախ էր սար գնում և աղոթում Տիրոջը»: Արդյունքում Տերը մեծ բաներ ցույց տվեց նրան: Երբ ես խորհում էի այս ուղերձի մասին, իմ սուրբ գրությունների լուսանցքում գրեցի հետևյալ սկզբունքը. Ես ինչքան շատ էի աղոթքով հաղորդակցություն փնտրում Տիրոջ հետ, Նա այնքան ավելի շատ էր մեծ բաներ ինձ բացահայտում»:
-
Հարցեր տվեք
Ակնարկվող սկզբունքները կարող են նաև ներկայացվել նմանատիպ հարցեր տալու միջոցով.
-
Ո՞րն է պատմության բարոյախրատական իմաստը կամ նպատակը:
-
Ձեր կարծիքով, ինչու՞ է հեղինակը ընդգրկել այս իրադարձությունները կամ հատվածները:
-
Ի՞նչ էր ուզում մեզ սովորեցնել հեղինակը:
-
Որո՞նք են այս հատվածում ուսուցանված հիմնական ճշմարտությունները:
«Մինչ ես կարդում էի Վարդապետություն և Ուխտերի 9 բաժինը, որն ընդգրկում էր Տիրոջ խորհուրդը Օլիվեր Քաուդերիին, ով թերացել էր օգնել թարգմանել Մորմոնի Գիրքը, ես հարցրի, «Ո՞րն է պատմության բարոյախրատական իմաստը կամ նպատակը»: Մի ակնարկվող սկզբունք, որ միտքս եկավ, այն էր, որ Հայտնություն ստանալը և այն հասկանալը մեզանից ջանքեր է պահանջում»:
Ալմայի 17-18 գլուխներում ես կարդացի Ամմոնի մասին, ով ծառայում էր թագավոր Լամոնիին առանց հատուցման ակնկալիքի, և թագավոր Լամոնին տպավորված էր Ամմոնի հավատարմությամբ: Ես սկսեցի հետաքրքրվել. «Ինչո՞ւ է հեղինակն այս մանրամասներն ընդգրկել այս գլուխներում»: Ի պատասխան այս հարցին, իմ սուրբ գրություններում ես գրեցի հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավատարմորեն ծառայում ենք ուրիշներին, մենք կարող ենք օգնել նրանց պատրաստվել ստանալ ավետարանի ճշմարտությունները»:
-
-
Ներկայացնել ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները պարզ ու հստակ ձևով:
Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկն ուսուցանում է մեզ, որ «ակնարկվող [վարդապետության և] սկզբունքների ճանաչումը ներառում է սուրբ գրության պատմության մեջ լուսաբանվող ճշմարտությունների ճանաչումը և դրանց հստակ ու համառոտ ներկայացումը» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն, 27): Վարդապետության ու սկզբունքի հստակ և ամբողջական հայտարարությունների գրանցումն օգնում է մեզ միմյանց կապել մեր խոհերը և հավաքել սուրբ գրքի այն ուղերձը, որը Տերը ցանկանում է տալ մեզ:
Յոթանասունի Քվորումից Երեց Բ. Հ. Ռոբերտսն ուսուցանել է․
«Որպեսզի իմացվի, ճշմարտությունը պետք է հայտարարվի, և որքան պարզ ու ամբողջական է հայտարարությունը, Սուրբ Հոգին այնքան ավելի լավ հնարավորություն կունենա վկայելու մարդկանց հոգիներին, որ այս աշխատանքը ճշմարիտ է» (New Witnesses for God, 3 vols. [1909], 2:vii, quoted in James E. Faust, “What I Want My Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, May 1996, 41):
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) շեշտադրել է.
«Արժե մեծ ջանքեր գործադրել մեր հավաքած ճշմարտությունը սկզբունքի պարզ հայտարարությունների տեսքով ի մի բերելու համար» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 86).
Երբ դուք անեք այնպես, ինչպես Երեց Սքոթն է առաջարկում` «մեր հավաքած ճշմարտությունը սկզբունքի պարզ հայտարարությունների տեսքով ի մի բերելու համար», դուք կպարզեք, որ վարդապետության կամ սկզբունքի ամենաօգտակար հայտարարությունները ունեն հետևյալ բնութագրերը.
-
Դրանք ամբողջական արտահայտություններ են:
-
Դրանք պարզ, հստակ և համառոտ են:
-
Դրանց արտահայտած ճշմարտությունները հիմնական են, անփոփոխ և հավերժական:
-
Դրանք հաճախ առաջարկում են գործողություն, ինչպես նաև զուգորդվող հետևանքներ:
-
Դրանք անհատապես համապատասխանում են բոլորին:
Այս բնութագրերից ո՞ր մեկը կարող եք տեսնել վարդապետության կամ սկզբունքների հայտարարություններում:
-
Ես ինչքան շատ էի աղոթքով հաղորդակցություն փնտրում Տիրոջ հետ, Նա այնքան ավելի շատ էր ինձ բացահայտում մեծ բաներ:
-
Երբ ես ծոմ եմ պահում, աղոթում և հասկանում սուրբ գրությունները, ես կարող եմ ստանալ ավելի մեծ հոգևոր ուժ գայթակղությունը հաղթահարելու համար:
-
Հիսուս Քրիստոսը տառապեց իմ մեղքերի համար:
-
Հայտնություն ստանալը և այն հասկանալը մեզանից ջանքեր է պահանջում:
-
Երբ ես հավատարմորեն ծառայում եմ ուրիշներին, ես կարող եմ օգնել նրանց` պատրաստվել ստանալու ավետարանի ճշմարտությունները:
Դիտեք «Ճանաչել վարդապետությունը և սկզբունքները» (7:09) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում երեք ուսուցիչներ քննարկում են իրենց ջանքերը Ղուկասի 5.1-11 հատվածներում վարդապետությունը և սկզբունքները բացահայտելու գործում, օգտագործելով վերևում քննարկված երեք առաջարկները:
Գրանցեք երկու կամ երեք գաղափարներ, որոնք ձեզ համար ակներև էին այս տեսանյութում, ձեր ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Վարդապետության և սկզբունքների բացահայտման ներգործությունը
Ցուցադրեք «Ճանաչել վկայությունը և սկզբունքները. Ուսանողների վկայությունները» (2:39) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում սեմինարիայի և ինստիտուտի մի քանի ուսանողներ կիսվում են այն ներգործությունով, որ նրանք ունեցան, երբ սովորեցին ճանաչել վարդապետությունն ու սկզբունքները սուրբ գրություններն ուսումնասիրելիս: Երբ դիտում եք, անդրադարձեք այն ազդեցությանը, որ այս հմտությունները կարող են ունենալ սուրբ գրությունների ձեր ուսումնասիրման վրա և ուսուցման ու ուսումնասիրության վրա, որը տեղի կունենա դասարանում:
Ամփոփում և կիրառություն
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
-
Սուրբ գրությունների գլխավոր նպատակը Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետության և սկզբունքների ուսուցանումն է:
-
Վարդապետությունը կազմված է Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար, անփոփոխ ճշմարտություններից:
-
Սկզբունքը հավերժական ճշմարտություն կամ կանոն է, որով մարդիկ կարող են առաջնորդվել որոշումներ կայացնելիս:
-
Որոշ վարդապետություններ ու սկզբունքներ պարզ ու բացահայտ ձևակերպված են սուրբ գրության տեքստում, մինչ մյուսները միայն ակնարկվում են:
-
Ակնարկվող վարդապետության ու սկզբունքների բացահայտումը ներառում է դրանց ներկայացումը հստակ ու հակիրճ ձևով:
-
Սուրբ գրություններում գտնվող վարդապետության ու սկզբունքների բացահայտումը պահանջում է խոհուն ջանքեր և փորձ:
«Ոչ ոք չի կարող ազնվորեն ուսումնասիրել սուրբ գրություններն առանց սովորելու ավետարանի սկզբունքները, որովհետև սուրբ գրությունները գրվել են մեր օգտի համար սկզբունքները պահպանելու նպատակով» (Marion G. Romney, “The Message of the Old Testament” [Church Educational System symposium on the Old Testament, Aug. 17, 1979], 3, si.churchofjesuschrist.org).
«Ուրեմն ի՞նչ»:
Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: