Նախագահների ուսմունքները
Գլուխ 10: Աղոթք և անձնական հայտնություն


Գլուխ 10

Աղոթք և անձնական հայտնություն

«Աստծո զավակների արտոնությունն է` մոտենալ Աստծուն և հայտնություն ստանալ»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Մինչև 1829 թվականն ավետարանի վերականգնման կարևոր շատ իրադարձություններ արդեն կատարվել էին: Երկինքները բացվել էին Առաջին Տեսիլքի ժամանակ և Աստված կրկին խոսել էր մարդկանց հետ երկրի վրա: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել էր Մորմոնի Գրքի թիթեղները և թարգմանում էր դրանց սրբազան ուղերձը: Վերականգնվել էր սուրբ քահանայությունը և մկրտության արարողությունը հայտնի էր դարձվել Աստծո զավակներին: Այս իրադարձություններից յուրաքանչյուրը տեղի էր ունեցել ի պատասխան աղոթքի, երբ Մարգարեն առաջնորդություն էր փնտրել Տիրոջից:

Մինչ թարգմանության աշխատանքը մոտենում էր ավարտին, Մարգարեն ևս մեկ անգամ ուղղություն փնտրեց Տիրոջից: Քանի որ Մորոնին Ջոզեֆին ասել էր, որ ոչ ոքի ցույց չտա թիթեղները, մինչև որ իրեն չպատվիրվի, Ջոզեֆը շատ միայնակ և ծանրաբեռնված էր զգում իր պատասխանատվությունից, մինչ թարգմանում էր թիթեղները: Ւնչևէ, նա հայտնաբերեց հենց թիթեղներից, որ Տերը երեք հատուկ վկաներ կապահովի, որոնք կվկայեն աշխարհին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է (տես 2 Նեփի 11.3, Եթեր 5.2–4):

«Գրեթե անմիջապես, այս հայտնաբերումից հետո,– հիշում է Ջոզեֆ Սմիթը,– Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և.… Մարտին Հարրիսը (որոնք եկել էին իմանալու աշխատանքի առաջընթացի մասին) ցանկություն հայտնեցին, որ ես հարցնեմ Տիրջը, որպեսզի իմանամ, թե արդյոք նրանց չի տրվի այդ հատուկ վկաները լինելու արտոնությունը»1: Մարգարեն աղոթեց, որ առաջնորդություն ստանա, և հայտնություն ստացավ, որը հայտարարում էր, որ երեք տղամարդկանց թույլ կտրվի տեսնել թիթեղները, ինչպես նաև Լաբանի սուրը, Ուրիմն ու Թումիմը և Լիահոնան (տես ՎևՈւ 17):

Սի քանի օր անց, Մարգարեն և երեք տղամարդիկ գնացին անտառ Ուիթմերների տան մոտ, Ֆայեթում՝ Նյու Յորք, և սկսեցին աղոթել, որ այդ մեծ արտոնությունը տրվի իրենց: Մարտինը ետ քաշվեց` անարժան զգալով: Ապա Մարգարեն գրել է, թե ինչ պատահեց. «Անցել էր մի քանի րոպե, որ մենք.… աղոթում էինք, երբ մենք մեծ պայծառության մի լույս տեսանք մեր վերևում` օդի մեջ. և ահա, [Մորոնի] հրեշտակը կանգնեց մեր առաջ: Նա ձեռքերում պահել էր թիթեղները, որոնց համար աղոթում էինք, որ տեսիլք ունենանք: Նա սկսեց թերթել թերթերը մեկ առ մեկ, այնպես որ մենք կարող էինք տեսնել դրանք և պարզորոշ նկատել դրա վրայի փորագրությունները»2: Տղամարդիկ լսեցին նաև Աստծո ձայնը, որը վկայում էր թարգմանության ճշմարիտ լինելու մասին և պատվիրում նրանց, որ վկայություն բերեն այն մասին, ինչ տեսան և լսեցին: Ապա Ջոզեֆը գնաց Մարտինին գտնելու, որն աղոթում էր մեկ այլ տեղ անտառում: Նրանք աղոթեցին միասին և տեսան միևնույն տեսիլքը և լսեցին միևնույն ձայնը:

Ջոզեֆ Սմիթի մայրը, որն այդ ժամանակ Մարգարեի մոտ էր Ֆայեթում, հիշում է իր որդու ուրախությունն ու հանգստությունն այս հայտնությունից հետո: «Երբ Ջոզեֆը ներս մտավ [Ուիթմերների տուն], նա ընկավ իմ կողքին: «Հայրի՛կ, մայրի կ,– ասաց նա,– դուք չգիտեք, թե որքան երջանիկ եմ ես: Տերն այնպես արեց, որ ևս երեք հոգի տեսան թիթեղները, որոնք նույնպես տեսան հրեշտակին և պետք է վկայեն իմ խոսքերի ճշմարտության մասին, քանի որ անձնապես գիտեն, որ ես չեմ խաբում մարդկանց: Եվ ես ազատված եմ զգում այն սարսափելի բեռից, որը կարծես չափից ծանր էր ինձ համար: Այժմ մի մասը նրանք կկրեն, և հոգիս ուրախանում է, որ ես այլևս ամբողջովին մենակ չեմ աշխարհում»3:

Ւր ողջ կյանքի ընթացքում Ջոզեֆ Սմիթն աղոթքով դառնում էր դեպի Աստված, որպեսզի օգնություն և առաջնորդություն խնդրի: Եկեղեցու մի անդամ հիշում է նրա աղոթքը Կիրթլենդում` Օհայո, երբ նա անձնական դժվարություններ ուներ. «Մինչ այդ երբեք ես չէի տեսել որևէ մարդու իր Արարչին այդպես աղոթելիս, կարծես նա ներկա էր և լսում էր, ինչպես որ բարեգութ հայրը կլսեր պարտականություններով բեռնված իր զավակին.… Չկար կեղծիք, ոչ էլ խանդավառությունից ձայնի բարձրացում, այլ անկեղծ խոսակցական տոն, ինչպես որ մարդ կզրուցի ներկա գտնվող ընկերոջ հետ: Ինձ թվում էր, կարծես, եթե վարագույրը վերցվեր, ես կտեսնեի Տիրոջը կանգնած, նայելով իր ամենախոնարհ ծառային, որին երբևէ տեսել էի»4:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Աստված կլսի մեր աղոթքները և կխոսի մեզ հետ այսօր, ճիշտ ինչպես խոսել է հին Սրբերի հետ:

«Տեսնելով, որ նախկինում Տերը երբեք աշխարհին հասկացողություն չի տվել բացահայտված բաների վերաբերյալ, որ նա երբեք չի դադարել խոսել իր արարչագործությունների հետ, երբ նրանք պատշաճ ձևով փնտրել են նրան, ինչու է անհավանական թվում այն, որ այս վերջին օրերին նա բարեհաճել է կրկին խոսել աշխարհի փրկության համար:

Հավանաբար, ձեզ զարմացնում է այս հայտարարությունը, որ ես ասում եմ իր արարչագործությունների փրկության համար վերջին օրերում, քանի որ մենք մեր ձեռքում արդեն նրա խոսքի հսկայական մի հատոր ունենք, որը նա տվել է նախկինում: Սակայն դուք կընդունեք, որ Նոյին ասված խոսքերը բավական չեն եղել Աբրահամի համար, կամ Աբրահամին չէր ասվել, որ թողնի իր հայրենի հողը և ժառանգություն փնտրի օտար երկրում ըստ Նոյին ասված խոսքերի, այլ նա ինքն իր համար խոստումներ ձեռք բերեց Տիրոջ ձեռքից և քայլեց կատարելության մեջ, այնպես որ կոչվեց Աստծո բարեկամ: Ւսահակը` խոստացված ժառանգը, ստիպված չէր իր հույսը դնելու իր հորը` Աբրահամին տրված խոստումների վրա, այլ Տիրոջ անմիջական ձայնով երկնքի առաջ հաստատում ստանալու համոզվածություն ձեռք բերեց:

Եթե մարդ կարող է ապրել ուրիշին տրված հայտնության հիման վրա, կարո՞ղ եմ ես հարցնել, թե այդ դեպքում ինչ անհրաժեշտություն կար, որ Տերը խոսեր Ւսահակի հետ, ինչպես նա արել է Ծննդոցի ՒԶ գլխում: Քանի որ այնտեղ Տերը կրկնում է կամ կրկին խոստում է տալիս կատարել այն երդումը, որով նախկինում երդվել էր Աբրահամին: Ւնչո՞ւ է անհրաժեշտ այդ կրկնությունը Ւսահակին: Ւնչո՞ւ չէր այդ խոստումը նույնքան հաստատ Ւսահակի համար, որքան Աբրահամի համար էր: Սի՞թե Ւսահակն Աբրահամի որդին չէր: Եվ չէ՞ր կարող նա կատարյալ վստահություն ունենալ իր հոր խոսքի վրա` որպես Աստծո մարդու: Հնարավոր է ասեք, որ նա շատ առանձնահատուկ մարդ էր և շատ տարբեր էր այս վերջին օրերի մադկանցից. հետևաբար, Տերը նրան շնորհ արեց յուրահատուկ և զանազան օրհնություններով, քանի որ նա տարբեր էր այս դարաշրջանի մարդկանից: Ես ընդունում եմ, որ նա առանձնահատուկ մարդ էր, և օրհնվել էր ոչ միայն յուրահատուկ ձևով, այլ մեծապես էր օրհնվել: Սակայն միակ առանձնահատկությունը, որը ես տեսնում եմ մարդու մեջ, կամ միակ տարբերությունը նրա մեջ և այս դարաշրջանի տղամարդկանց մեջ այն է, որ նա ավելի սուրբ և ավելի կատարյալ էր Աստծո առաջ, և ավելի մաքուր սրտով և ավելի մեծ հավատքով մոտեցավ նրան, քան այս դարաշրջանի մարդիկ:

Նույն բանը կարելի է ասել Հակոբի պատմության վերաբերյալ: Ւնչո՞ւ Տերը խոսեց նրա հետ նույն խոստումի մասին նրանից հետո, երբ նա մեկ անգամ խոսել էր Աբրահամի հետ և կրկին թարմացրել Ւսահակի հետ: Ւնչո՞ւ չէր կարող Հակոբը բավարարվել իր հայրերին տրված խոստումով:

Երբ Ւսրայելի զավակներին Եգիպտոսի երկրից ազատելու խոստումի ժամանակը մոտեցավ, ինչո՞ւ էր անհրաժեշտ, որպեսզի նա կրկին խոսի նրանց հետ: Աբրահամին տրված խոստումը կամ խոսքն այն էր, որ նրա ժառանգները պիտի ծառայեն գերության մեջ և չարչարանքներ ունենան չորս հարյուր տարի, և դրանից հետո նրանք կազատվեն մեծ ստացվածք ունենալով: Ւնչո՞ւ նրանք չապավինեցին խոստմանը, և երբ Եգիպտոսի գերության չորս հարյուր տարին լրացավ, դուրս չեկան առանց լրացուցիչ հայտնությունների սպասելու, և չգործեցին Աբրահամին տրված խոստումի համաձայն, որ նրանք պետք է դուրս գան.…

Ես կարող եմ հավատալ, որ Ենովքը քայլեց Աստծո հետ: Ես կարող եմ խոսել, որ Աբրահամը հաղորդակցվեց Աստծո հետ և խոսեց հրեշտակների հետ: Ես կարող եմ հավատալ, որ Տիրոջ անմիջական խոսքով Ւսահակը կրկին ձեռք բերեց Աբրահամին խոստացված ուխտը: Ես կարող եմ հավատալ, որ Հակոբը հաղորդակցվեց սուրբ հրեշտակների հետ և լսեց իր Արարչի ձայնը, որ նա գոտեմարտեց հրեշտակի հետ, մինչհ որ հաղթեց և օրհնություն ստացավ: Ես կարող եմ հավատալ, որ Եղիան երկինք վերցվեց հրեղեն կառքով և հրեղեն ձիերով: Ես կարող եմ հավատալ, որ սրբերը տեսան Տիրոջը և խոսեցին նրա հետ դեմ առ դեմ նրա հարությունից հետո: Ես կարող եմ հավատալ, որ եբրայեցիների եկեղեցին եկավ Սիոն լեռան վրա և կենդանի Աստծո քաղաքը` երկնային Երուսաղեմը և հրեշտակների անհամար բազմությունը: Ես կարող եմ հավատալ, որ նրանք նայեցին հավերժության մեջ և տեսան բոլորի Դատավորին և Հիսուսին` նոր ուխտի Միջնորդին:

Բայց արդյոք այս բոլորն ինձ համար հավաստիացում կգնի՞ կամ թե կբերի՞ ինձ մինչհ հավերժական կյանքի օրերն անբիծ, մաքուր և սպիտակ հանդերձով: Կամ պե՞տք չէ, որ Ես ինքս` իմ հավատքով և Տիրոջ պատվիրանները պահելու իմ ջանասիրությամբ փրկության հավաստիացում ձեռք բերեմ ինձ համար: Եվ չունե՞մ ես արդյոք հավասար արտոնություններ հին սրբերի հետ: Եվ արդյոք Տերը չի՞ լսում իմ աղոթքները և ականջ չի՞ դնում իմ կանչին նույնքան շուտ, որքան նրանց, եթե ես գալիս եմ նրա մոտ նույն ձևով, ինչպես նրանք»5:

Մենք կարող ենք աղոթել բոլոր մեր ձեռնարկումների համար:

Սառա Գրենջեր Քիմբայը պատմել է. «Մարգարեների դպրոցում.… երբ Ջոզեֆ Սմիթը հրահանգներ էր տալիս եղբայրներին, նա նրանց պատվիրեց աղոթել իրենց բոլոր ձեռնարկումների համար»6:

«Աղոթեք ձեր սենյակներում, որ ճանաչեք Աստծուն, կանչեք նրան դաշտում: Հետևեք Մորմոնի Գրքի հրահանգներին, և աղոթեք ձեր ընտանիքների հետ և նրանց համար, ձեր արչառների, ձեր հոտերի, ձեր նախիրների, ձեր եգիպտացորենի և բոլոր ձեր ունեցվածքի համար [տես Ալմա 34.18–27]. Աստծո օրհնությունը խնդրեք ձեր բոլոր գործերի համար և ամեն բանի համար, որ դուք անում եք»7:

«Մի խուսափեք ընտանեկան ձեր պարտականություններից, այլ կանչեք առ Աստված իր օրհնությունների համար ձեզ համար, ձեր ընտանիքի համար, ձեր հոտերի և նախիրների համար, և ամեն բանի համար, որ ունեք, որպեսզի խաղաղություն և բարգավաճում ունենաք, և մինչ դուք անում եք այս, «աղոթեք Սիոնի խաղաղության համար, քանի որ նրան սիրողները կբարգավաճեն» [տես Սաղմոս ՃՒԲ.68:

1842թ. օգոստոսին արձանագրված Մարգարեի աղոթքը ցույց է տալիս Աստծո իմաստություն ստանալու նրա ցանկությունը. «Ո՜վ Աստված, որ տեսնում ես և գիտես բոլոր մարդկանց սրտերը.… նայիր ներքև` քո ծառա Ջոզեֆի վրա. և թող հավատքը քո որդու` Հիսուս Քրիստոսի հանդեպ շնորհվի նրան ավելի մեծ չափով, քան քո ծառան մինչ այդ վայելել է, նույնիսկ Եղիայի հավատքի չափ. և թող հավերժական կյանքի լապտերը վառվի նրա սրտում, այնպես որ այլևս չհանգչի. և թող հավերժական կյանքի խոսքերը թափվեն քո ծառայի վրա, որպեսզի նա իմանա քո կամքը, քո կանոնները և քո պատվիրանները և քո դատաստանները, որպեսզի կատարի դրանք: Թող քո աստվածային շնորհը, փառքը և պատիվը Քո ողորմության առատությանը թափվհն քո ծառայի վրա, ինչպես ցողը Հերմոն սարի վրա»9:

Երբ մենք աղոթում ենք հավատքով և պարզությամբ, մենք ստանում ենք օրհնություններ, որոնք Աստված հարմար է գտնում շնորհել մեզ:

«Խնդրեք շնորհի գահի առաջ, որ Տիրոջ Հոգին կարողանա միշտ հանգչել ձեզ վրա: Հիշեք, որ առանց խնդրելու մենք չենք կարող ոչինչ ընդունել. հետևաբար, հարցրեք հավատքով և դուք կստանաք այնպիսի օրհնություններ, որոնք Աստված հարմար է գտնում շնորհել ձեզ: Մի աղոթհք ագահ սրտով, որպեսզի վատնեք ճեր ցանկությունների վրա, այլ աղոթեք լրջորեն լավագույն պարգևների համար [տես ՎևՈւ 46.8–910:

«Առաքինությունն ամենաաչքի ընկնող սկզբունքներից մեկն է, որը մեզ հնարավորություն է տալիս վստահություն ունենալ մոտենալու մեր Հորը, որ երկնքում է, որպեսզի իմաստություն խնդրենք նրանից: Հետևաբար, եթե դուք փայփայեք այդ սկզբունքը ճեր սրտում, դուք կարող եք խնդրել ողջ վստահությամբ նրա առաջ և այն կթափվի ձեզ վրա [տես ՎևՈւ 121.45–4611:

«Թող Սրբերի աղոթքները հայտնվեն Երկնքում, որպեսզի դրանք հասնեն Սաբաովթի Տիրոջ ականջներին, քանի որ արդարների զորավոր աղոթքները շատ շահավետ են [տես Հակոբոս Ե.1612:

Հենրի Վ. Բիգլերը հիշում է. «Խոսելով մեր երկնային Հորն աղոթելու մասին, ես մի անգամ լսեցի Ջոզեֆ Սմիթի դիտողությունները. «Եղեք պարզ և հասարակ և խնդրեք ինչ ցանկանում եք, ինչպես որ կգնայիք և ձեր հարևանի մոտ և կասեիք. «Ես կցանկանայի խնդրել ձեր ձին` ջրաղաց գնալու համար»»13:

Մենք կարող ենք անձնական հայտնություն ստանալ Սուրբ Հոգու միջոցով:

«Աստծո զավակների արտոնությունն է` մոտենալ Աստծուն և հայտնություն ստանալ.… Աստված անաչառ է. մենք բոլորս ունենք միևնույն արտոնությունը»14:

«Սենք հավատում ենք, որ իրավունք ունենք հայտնություններ, տեսիլքներ և երազներ ունենալ Աստծուց` մեր Երկնային Հորից. և լույս ու բանականություն, Սուրբ Հոգու պարգևի միջոցով, Հիսուս Քրիստոսի անունով, մեր հոգևոր բարօրությանը վերաբերող բոլոր հարցերի մասին. եթե այնպես լինի, որ մենք պահենք նրա պատվիրանները, այնպես որ մեզ արժանի պահենք նրա աչքի առաջ»15:

«Սարդ կարող է օգտվել` նկատելով հայտնության ոգու առաջին նշույլները. օրինակ, երբ զգում ես, թե ինչպես է մաքուր բանականություն իջնում քո վրա, որը կարող է քեզ մտքերի հանկարծակի բռնկում տալ, այնպես որ նկատելով այն, դու կարող է տեսնես, որ այն իրականանում է նույն օրը կամ շուտով. այլ խոսքերով ասած, այն բաները, որոնք ձեր մտքին են ներկայացվել Աստծո Հոգով, կիրականանան. և այդպիսով, սովորելով Աստծո Հոգին և հասկանալով այն, դուք կարող եք աճել հայտնության սկզբունքի մեջ, մինչև որ կատարյալ դառնաք Հիսուս Քրիստոսում»16:

«Ես ունեմ Նոր Կտակարանի հին հրատարակություն լատիներեն, եբրայերեն, գերմաներեն և հունարեն լեզուներով.… շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ այդ գիրքը. բայց ավելի շատ շնորհակալ եմ Սուրբ Հոգու պարգևի համար: Ես ունեմ աշխարհի ամենահին գրքերից մեկը. բայց ամենահին գիրքն իմ սրտում է, այսինքն` Սուրբ Հոգու պարգևը.… Սուրբ Հոգին իմ մեջ է և ըմբռնում է ավելի շատ, քան ողջ աշխարհը. և ես կհաղորդակցվեմ նրա հետ»17:

«Ոչ ոք չի կարող ստանալ Սուրբ Հոգին առանց ստանալու հայտնություններ: Սուրբ Հոգին հայտնողն է»18:

Զոն Թեյլորը, երբ ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Նախագահ, պատմել է. «Ես լավ հիշում եմ խոսքերը, որոնք Ջոզեֆ Սմիթն ինձ ասաց քառասուն տարի առաջ: Նա ասաց. «Երեց Թեյլոր, դու մկրտվել ես, քո գլխին ձեռքեր են դրել Սուրբ Հոգին ստանալու համար, և դու կարգվել ես սուրբ քահանայության: Եթե դու շարունակես հետևել այդ հոգու առաջնորդությանը, այն քեզ միշտ ճիշտ ճանապարհով կտանի: Երբեմն դա կարող է քո դատողությանը հակառակ լինել. մի մտահոգվիր այդ մասին` հետևիր նրա թելադրանքներին. և եթե դու հավատարիմ լինես նրա հուշումներին, ժամանակի ընթացքում այն քո մեջ կդառնա հայտնության սկզբունք, այնպես որ դու կիմանաս բոլոր բաները»»19:

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն` տե՛ս vii–xii էջերը:

  • Նկատեք աղոթքի կարևորությունը Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի Երեք Վկաների փորձառության մեջ: (133–135 էջերը). Ւ՞նչ դեր է ունեցել աղոթքը Մորմոնի Գրքի ձեր անձնական փորձառության մեջ: Ձեր կյանքի ուրիշ հարցերում աղոթքն ի՞նչ ազդեցություն է ունեցել:

  • Ւ՞նչ մտքեր են առաջանում, երբ կարդում եք 135 էջի վերջին պարբերությունը: Երբ խորհում եք այս հայտարարության մասին, մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի Արարչին ուղղված ձեր աղոթքն ավելի լավը դաձնեք:

  • Ւնչո՞ւ չենք կարող ապավինել միայն անցյալի հայտնություններին: (Որոշ օրինակների համար, տես 136–137 էջերը): Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ շարունակական, անձնական հայտնություն ստանալը:

  • Վերընթերցեք 138 էջում սկսվող հատվածը: Գտեք Մարգարեի ուսմունքներն այն մասին, թե երբ պետք է մենք աղոթենք, և ինչի մասին մենք պետք է աղոթենք: Ւնչպե՞ս կարող են այդ ուսմունքները ձեզ օգնել ձեր աղոթքների հարցում: Ինչպե՞ս կարող են դրանք օգնել ընտանիքներին ընտանեկան աղոթքների հարցում:

  • Ուսումնասիրեք Մարգարեի ուսմունքները 139–140 էջերում այն մասին, թե ինչպես պետք է մենք աղոթենք: Ո՞րն է «պարզ և հասարակ» լեզու օգտագործելու արժեքը: Ինչպե՞ս է արդար ապրելակերպը մեզ վստահություն տալիս աղոթքով մեր Երկնային Հորը մոտենալիս: Ւ՞նչն է ձեզ օգնել վկայություն ձեռք բերել, որ Աստված լսում և պատասխանում է աղոթքներին:

  • Կարդացեք 140 էջի հինգերորդ լրիվ պարբերությունը: Ե՞րբ եք դուք օգտվել` նկատելով Հոգու դրդումների «առաջին նշույլները»: Ւնչպե՞ս կարող ենք սովորել անմիջապես ճանաչել Հոգու հուշումները, երբ դրանք գալիս են:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Գ Թագավորաց ԺԹ.11–12, Հակոբոս Ա.5–6, Հելաման 5.30, 3 Նեփի 18.18–21, ՎևՈւ 6.22–23, 8.2–3, 88.63–65

Հղումներ

  1. History of the Church, 1:52–53; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 23, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. History of the Church, 1:54; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 24–25, Church Archives.

  3. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 8, p. 11, Church Archives.

  4. Daniel Tyler, in “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, Feb. 15, 1892, p. 127.

  5. Letter from Joseph Smith to his uncle Silas Smith, Sept. 26, 1833, Kirtland, Ohio; in Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1845 manuscript, pp. 229–32, Church Archives.

  6. Sarah Granger Kimball, in “R. S. Report,” Woman’s Exponent, Aug. 15, 1892, p. 30.

  7. History of the Church, 5:31; from “Gift of the Holy Ghost,” an editorial published in Times and Seasons, June 15, 1842, p. 825; Joseph Smith was the editor of the periodical.

  8. “To the Saints of God,” an editorial published in Times and Seasons, Oct. 15, 1842, p. 952; punctuation modernized; Joseph Smith was the editor of the periodical.

  9. History of the Church, 5:127–28; paragraph divisions altered; from a Joseph Smith journal entry, Aug. 23, 1842, near Nauvoo, Illinois; this entry is incorrectly dated Aug. 22, 1842, in History of the Church.

  10. Letter from Joseph Smith and John Whitmer to the Saints in Colesville, New York, Aug. 20, 1830, Harmony, Pennsylvania; in Newel Knight, Autobiography and Journal, ca. 1846–47, p. 129, Church Archives.

  11. Statement written by Joseph Smith in Feb. 1840 in Philadelphia, Pennsylvania; original in private possession.

  12. History of the Church, 6:303; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton.

  13. Henry W. Bigler, in “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, Mar. 1, 1892, pp. 151–52.

  14. Discourse given by Joseph Smith about July 1839 in Commerce, Illinois; reported by Willard Richards, in Willard Richards, Pocket Companion, pp. 75, 78–79, Church Archives.

  15. Letter from Joseph Smith to Isaac Galland, Mar. 22, 1839, Liberty Jail, Liberty, Missouri, published in Times and Seasons, Feb. 1840, p. 54.

  16. History of the Church, 3:381; from a discourse given by Joseph Smith on June 27, 1839, in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  17. History of the Church, 6:307–8; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton.

  18. History of the Church, 6:58; from a discourse given by Joseph Smith on Oct. 15, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  19. John Taylor, Deseret News: Semi-Weekly, Jan. 15, 1878, p. 1.

Moroni

1829 հունիսին Օլիվեր Քաուդերին., Դեյվիդ Ոփթմերը ն Ջոզեֆ Սմիթն արտոնություն ունեցան տեսնելու Մորոնիին ն ոսկե թիթեղները: Ոչ շաա անց, նույն օրը, Մարտին Հարրիսը ևս տեսավ հրեշտակին և թիթեղները:

family praying

«Մի խուսափեի ընտանեկան ձեր պարտականություններից, այլ կանչեք աո Աստված իր օրհնությունների համար ձեզ համար, ձեր ընտանիքի համար»: