Նախագահների ուսմունքները
Գլուխ 16: Հայանությունը և ապրող Մարգարէն


Գլուխ 16

Հայանությունը և ապրող Մարգարէն

«Երկնքի մեծ կանոնն է այն, որ երկրի վրա ոչինչ երբեք չպետք է արկի առանց խորհուրդներն իր ծառաներին՝ մարգարեներին հայւոնելու»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

կիրթլենդում Օհայո, Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնություննէրի տարափ Եկավ, շատ կարևոր դարձնելով այդ ժամանակաշրջանը Եկեղեցու վարդապետությունը և կառավարումը հաստատելու համար: Երբ Մարգարէն ստանում էր այս հայտնությունները, հաճախ դա լինում էր Եկեղեցու մյուս ղէկավարնէրի նէրկայությամբ, և ինչ-որ մեկը գրի էր առնում նրա խոսքերը, երբ նա ստանում էր դրանք Տիրոջից: Հայտնություն նէրը հաճախ գալիս էին նրան ի պատասխան աղոթքի: Փարլի Փ. Պրատը, որը հետագայում դարձավ Տասներկուսի անդամ, ներկա էր, երբ Մարգարէն ստացավ այն հայտնությունը, որն այժմ Վարդապետություն և Ուխտեր 50-րդ. բաժինն է: Երեց Պրատը հիշում է.

«Միասին նրա թարգմանչական սենյակում աղոթելուց հետո, մեր ներկայությամբ նա թելադրեց հետևյալ հայտնությունը: Յուրաքանչյուր նախադասություն արտասանվում էր դանդաղ և շատ հստակ, բավականաչափ դադար տալով յուրաքանչյուրից հետո, որպեսզի հնարավոր լինի արձանագրել, սովորական գրողի կողմից, առանց կրճատումների.… Ոչ մի անգամ չեղավ երկմտանք, վերստուգում կամ վերընթերցում՝ նյութը շարունակելու համար»1:

Չանայած որոշ հայտնություններ անձնական օգտագործման համար արտագրվում էին ձեռագիր թղթերում, ընդհանուր առմամբ Եկեղեցու անդամները չունեին դրանք: Ջոզեֆ Սմիթը գիտեր, որ Աստծո հայտնություններն այնքան կարևոր էին, որ պետք է զգուշությամբ պահվէին և մատչելի դարձվեին աշխարհին: 1831 թվականի նոյեմբերին, Հայրամում՝ Օհայո, անցկացված հատուկ համաժողովին, Մարգարեն և Եկեղեցու մյուս ղեկավարները որոշեցին հրատարակել մինչև այդ ժամանակը ստացված Մարգարեի հայտնությունների ընտրանին: Այդ որոշումը ստանալուց հետո Մարգարեն աստվածային հաղորդակցություն ստացավ, որը Տերը կոչեց «իմ նախաբանն իմ պատվիրանների գրթի» (ՎևՈւ 1.6): Այս հայտնությունը, որն այժմ Վարդապետություն և Ուխտեր 1-ին բաժինն է, նշան եղավ, որ Տերը հավանություն է տալիս հայտնությունների հրատարակմանը և բացատրում է դրանթ տալու Իր նպատակները: Քննեք այս պատվիրանները,– հայտարարել է Տերը,– քանգի դրանթ ճշմարիտ են ու հավատարիմ, և մարգարեություններն ու խոստումները, որոնթ դրանց մեջ են, բոլորը պիտի կատարվեն» (ՎևՈւ 1.37): Համաժողովի երկրորդ օրը, երբ հայտնությունն ընթերցեցին նրա համար, Մարգարեն «ոտքի կանգնեց և արտահայտեց իր զգացմունքներն ու երախտագիտությունը» Տիրոջ հավանության այդ դրսևորման համար2:

Այդ համաժողովից հետո Մարգարեն հիշել է. «ես ժամանակս տրամադրել էի, որպեսզի մանրակրտորեն ստուգեմ պատվիրանները և նստեմ համաժողովի մոտ երկու շաբաթ. քանի որ նոյեմբերի մեկից մինչև տասներկուսը մենք չորս հատուկ համաժողով անցկացրեցինք: Վերջինի ժամանակ.… համաժողովը թվեարկեց, որ այս հայտնությունները գնահատում է ավելի արժեքավոր, քան հարստությունները ողջ երկրի»: Համաժողովը նաև հայտարարեց, որ հայտնությունները «Եկեղեցու հիմքն են վերջին օրերում, և աշխարհի օգտի համար են, ցույց տալով, որ մեր Տիրոջ թագավորության խորհուրդների բանալիները կրկին վստահված են մարդուն, և հավերժության հարստությունները նրանց շրջանակում է, ովթեր կամենում են ապրել Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով»3:

Հայտնությունների ձեռագիր օրինակները տարվեցին Միսսուրի՝ Վիլյամ Վ. Ֆելպսին, որին պատվիրան էր տրվել գնալ Միսսուրի և դառնալ տպագրիչ Եկեղեցու համար (տես ՎևՈւ 57.11), որը շուտով սկսեց գրքի տպագրման աշխատանքները: Սակայն 1833 թվականի հուլիսի 20-ին խաժամուժը քանդեց տպագրահաստոցը և ոչնչացրեց տպագրված էջերի մեծ մասը: Եկեղեցու անդամները կարողացան փրկել չամրացված, չկտրված էջերից մի թանիսը և ինքնուրույն կագմել դրանք, սակայն գիրքը պաշտոնապես երբեք չհրատարակվեց: 1835-ին Պատվիրանների գրքի համար նախատեսված հայտնությունները, գումարած լրացուցիչ շատ հայտնություններ, հրատարակվեցին Կիրթլենդում որպես Վարդապետություն և Ուխտեր: 1835-ին ավելացված լրացուցիչ հայտնություններով միասին, այս գիրքը կանգնած է որպես վկա, որ այսօր Աստված խոսում է իր ապրող մարգարեի՝ Եկեղեցու նախագահի միջոցով՝ Իր Եկեղեցու օրհնության և առաջնորդության համար:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Աստված իր ժողովրդին և իր Եկեղեցին միշտ առաջնորդել է հյտնության միջոցով:

Հավատո Հանգանակ 1:9: «Սենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ»4:

«Սենք երբեք չենք կարող ըմբռնել Աստծո և երկնքի բաները, եթե ոչ հայտնությամբ: Սենք կարող ենք խոսել հոգևոր բաներ և կարծիքներ արտահայտել ողջ հավերժությանը, սակայն դա իշխանություն չէ»5:

«Հայտնության վարդապետությունը մեծապես գերազանցում է հայտնություն չունենալու վարդապետությանը, քանի որ երկնքից հայտնված մեկ ճշմարտությունն ավելի մեծ արժեք ունի, քան բոլոր աղանդավոր գաղափարների ամբողջությունը միասին»6:

«Փրկությունը չի կարող գալ առանց հայտնության. առանց դրա ապարդյուն է սպասավորություն անել.… Աչ մի մարդ չի կարող լինել Հիսուս Քրիստոսի սպասավորը, եթե չունենա Հիսուսի վկայությունը, և սա է մարգարեության ոգին [տես Հայտնություն ԺԹ.10]: Ամեն անգամ, երբ փրկությունը սպասավորվել է, դա եղել է վկայությամբ: Ներկայումս, մարդիկ վկայում են երկնքի և դժոխքի մասին, սակայն երբեք չեն տեսել ոչ մեկը, և ես կասեմ, որ առանց հայտնության ոչ ոք չի իմանա այս բաները»7:

«Հիսուսն իր ուսմունքներում ասում է. «Այս վեմի վրա կկառուցեմ իմ Եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի այն» [Մատթեոս ԺԶ.18.] : Ի՞նչն է վեմը: Հայտնությունը»8:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հիմնադրվել է անմիջական հայտնության վրա, ինչպես որ միշտ եղել է Աստծո ճշմարիտ Եկեղեցին՝ համաձայն սուրբ գրությունների (Ամովս Գ.7 և Գործք Ա.2), և Աստծո կամքի և օրհնության միջոցով, ես գործիք եմ եղել, մինչ այժմ, որպեսզի առաջ տանեմ Սիոնի գործը»9:

Մարգարեն խոսել է 1834թ. ապրիլի Եկեղեցու համաժողովին. «Նախագահ Ջոզեֆ Սմիթ կրտսերը կարդաց Հովելի մարգարեու թյան Երկրորդ գլուխը, աղոթեց և դիմեց համաժողովին հետևյալ խոսքերով.… «Մենք ուրիշ պայմաններում ենք գտնվում, քան որևէ այլ ժողովուրդ, որը երբևէ ապրել է այս երկրի վրա. հետևաբար, նախկին հայտնությունները չեն կարող հարմարեցվել մեր պայմաններին. այնուամենայնիվ, վերջին օրերին Աստված պետք է կանչի այն մնացորդին, որոնց վրա փրկություն կգա, ինչպեսև Սիոնի և Երուսաղեմի վրա [տես Հովել Բ.32]: Արդ, եթե Աստված այլևս հայտնություններ չպետք է տա, որտե՞ղ կգտնենք Սիոնը և այն մնացորդին.…

Այնուհետև, նախագահը պատմեց Մորմոնի Գիրքը ձեռք բերելու և թարգմանելու մասին, Ահարոնի քահանայության հայտնության մասին, 1830թ. Եկեղեցու կազմավորման մասին, Բարձրագույն Քահանայության հայտնության մասին, և այն մասին, թե ինչպես է Սուրբ Հոգին թափվել Եկեղեցու վրա, և ասաց. «Հեռացրեք Մորմոնի Գիրքը և հայտնությունները և որտե՞ղ կլինի մեր կրոնը: Այն գոյություն չի ունենա»»10:

Եկեղեցու Նախագահը նշանակված է, որպեսզի հայտնություն ստանա Աստծուց Եկեղեցու համար. անհատ անձինքն կարող են հայտնություն ստանալ իրենց իսկ պարտականությունների համար:

«Հիսուսը.… եկեղեցում դրեց նախ՝ Առաքյալներին, ապա մարգարեներին՝ ծառայության գործի համար, սրբերի կատարելության համար և այլն.… երկնքի մեծագույն օրենքն [է] այն, որ երկրի վրա երբեք ոչինչ չպետք է արվի առանց իր խորհուրդներն իր ծառաներին՝ մարգարեներին հայտնելու՝ համաձայն Ամովս Գ.7 սուրբ գրության»11:

1830 թվականին Ջոզեֆը ն էմման տեղափոխվեցին Հարմոնիից՝ Պենսիլվանիա, դեպի Ֆայեթ՝ Նյու Յորք: Երբ նրանք ժամանեցին, նրանք հայտնաբերեցին, որ որոշ Սրբեր խաբվել են կեղծ հայտնությունների պնդումներով. «Ի մեծ ցավս մեզ.… շուտով մենք հայտնաբերեցինք, որ Սատանան դարան է մտել մոլորեցնելու և փնտրելու, թե ում կարող է կուլ տալ: Եղբայր Հայրամ Փեյջն ինչ-որ քար ուներ և դրա օգնությամբ «հայտնություններ» էր ստանում՝ Սիոնի կառուցման, Եկեղեցու կարգի և այլ բաների վերաբերյալ, որոնք բոլորն ամբողջովին անհամաձայնության մեջ էին Տիրոջ տան կարգի հետ, ինչպես սահմանված էր Նոր Կտակարանում, ինչպեսև մեր վերջին հայտնություններում: Քանի որ համաժողով էր նշանակվել սեպտեմբերի 26-ի օրը, ես մտածեցի, որ իմաստուն կլինի նախքան համաժողովի հավաք վելն ավելին չանել, քան եղբայրների հետ զրուցել այդ թեմայի շուրջ: Սակայն, հայտնաբերելով, որ շատերը, հատկապես Ուիթմերների ընտանիքը և Օլիվեր Քաուդերին, հավատում են այս քարի կողմից հաստատված բաներին, մենք մտածեցինք, որ լավագույն բանը կլինի հարցնել Տիրոջն այդ կարևոր հարցի վերաբերյալ, և մինչև համաժողով, մենք ստացանք հետևյալը.

Հայտնություն.… Օլիվեր Քաուդերիին, Ֆայեթում Նյու Յորք, 1830 սեպտեմբերին:

«.… ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ այս եկեղեցում ոչ ոք չի նշանակվի՝ ստանալու պատվիրաններ ու հայտնություններ, բացի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերից, քանզի նա ստանում է դրանք, ճիշտ ինչպես Մովսեսը: Եվ դու պետք է հնազանդ լինես այն բաներին, որոնք ես կտամ նրան.…

Եվ դու չպետք է հրամայես նրան, ով քո գլխին է և եկեղեցու գլխին. քանզի ես նրան եմ տվել բանալիները խորհուրդների և հայտնությունների, որոնք կնքված են, մինչև որ նրանց համար մեկ ուրիշին նշանակեմ նրա տեղը.…

Եվ բացի այդ, դու պետք է վերցնես քո եղբորը, Հայրամ Փեյջին, միայն քո և իր միջև, և ասես նրան, որ այն բաները, որոնք նա գրել է այդ քարից, ինձանից չեն, և որ Սատանան խաբում է նրան. Քանզի, ահա, այդ բաները նշանակված չեն նրան, ոչ էլ որևէ մեկին այս եկեղեցում որևէ բան կնշանակվի՝ եկեղեցու ուխտերին հակառակ:

Քանզի բոլոր բաները եկեղեցում պետք է կատարվեն կարգով, ընդհանուր համաձայնությամբ՝ հավատքի աղոթքով»: [ՎևՈւ 28:2–3, 6–7, 11–13].…

Վերջապես մեր համաժողովը հավաքվեց: Քննարկվեց հիշատակված թեման, և երկար քննությունից հետո, եղբայր Փեյջը, ինչպես նաև ողջ Եկեղեցին, որը ներկա էր, հրաժարվեց նշված քարից և դրա հետ կապված բոլոր բաներից՝ բոլորը զգալով բավարարված և երջանիկ»12:

«Նախագահները կամ [Առաջին] Նախագահությունը դրված են Եկեղեցու վրա, և Աստծո մտքի և կամքի վերաբերյալ հայտնությունները Եկեղեցու համար պետք է գան Նախագահության միջոցով: Սա երկնքի կարգն է և [Մելքիսեդեկյան] քահանայության զորությունն ու արտոնությունը: Եկեղեցու յուրաքանչյուր ծառայող նմանապես արտոնություն ունի հայտնություններ ստանալ այն բաների վերաբերյալ, որոնք վերաբերում են իր որոշակի կոչմանն ու պարտականությանը»13:

«Մենք չենք կարծում, որ պարտավորված ենք հայտնություն ստանալու որևէ տղամարդուց կամ կնոջից, եթե նա օրինական ձևով չի հաստատվել և կարգվել այդ իշխանության, և որի մասին բավարար վկայություն կա:

Աստվածային համակարգին հակառակ է այն, որ Եկեղեցու որևէ անդամ կամ ոչ անդամ հրահանգներ ստանա նրանց համար, ովքեր իրենցից բարձր իշխանություն ունեն. հետևաբար, դուք կնկատեք, որ պատշաճ չէ դրանց ուշք դարձնելը. բայց եթե որևէ մարդ տեսիլք կամ այցելություն է ունենում երկնային սուրհանդակի կողմից, դա պետք է որ իր անձնական օգտի և հրահանգի համար լինի: Քանի որ Եկեղեցու հիմնարար սկզբունքները, կառավարությունը և վարդապետությունը պարփակված են արքայության բանալիներով»14:

Եկեղեցու նախագահը Աստծո խոսքը մեզ է փոխանցում մեր օրերի և սերնդի համար:

Հեբեր Չ. Քիմբալը, ծառայելով Նախագահ Բրիգամ Յանգի խորհրդակաե, հաղորդել է. «Եղբայր Ջոզեֆ Սմիթը շատ անգամ ասել է եղբայր Բրիգամին և ինձ, ինչպես և ուրիշների, որ նա Աստծո ներկայացուցիչն է մեզ համար, որպեսզի ուսուցանի և ղեկավարի մեզ և հանդիմանի սխալ գործողներին»15

Վիլֆորդ Վուդրուֆը՝ Եկեղեցու չորրորդ նախագահը, հաղորդել է. «Ես հիշում եմ մի ժողով, որին այցելել էի Կիրթ|ենդ քաղաքում իմ մաղ տարիներին: Այդ ժողովին որոշ խոսքեր ասվեցին.… Աստծո կենդանի պատգամների և գրավոր խոսքի մասին.… Եկեղեցու մի առաջնորդ կանգնեց, և խոսելով թեմայի մասին, ասաց. «Դուք ունեք ձեր առաջ Աստծո խոսքը Աստվածաշնչում, Մորմոնի Գրքում և Վարդապետություն և Ուխտերում. դուք ունեք Աստծո գրավոր խոսքը, և դուք, որ հայտնություններ եք ասում, պետք է ասեք դրանք համաձայն այդ գրքերի, քանի որ այդ գրքերում գրվածն Աստծո խոսքն է: Մենք պետք է չանցնենք դրանց սահմաններից:

Երբ նա ավարտեց, եղբայր Ջոզեֆը շրջվեց դեպի Բրիգամ Յանգը, և ասաց. «Եղբյար Բրիգամ, ես ցանկանում եմ, որ դու մոտենաս ամբիոնին և ասես մեզ քո հայացքները Աստծո կենդանի պատգամների և գրված խոսքի մասին»: Եղբայր Բրիգամը մոտեցավ ամբիոնին. ապա նա վերցրեց Աստվածաշունչը և ցած դրնց. նա վերցրեց Մորմոնի Գիրքը և ցած դրեց. և նա վերցրեց Վարդապետություն և Ուխտեր գիրքը և ցած դրեց իր առաջ և ասաց. «Այստեղ Աստծո գրված խոսքն է մեր առաջ Աստծո գործերի մասին աշխարհի սկզբից ի վեր, գրեթե մինչև մեր օրնրը: Եվ արդ,– ասաց նա,– եթե համեմատենք [կենդանի] պատգամների հետ, այս գրքերը ոչինչ են ինձ համար. այս գրքերն այսօր չեն հաղորդում Աստծո խոսքն անմիջապես մեզ այնպես, ինչպես Մարգարեի խոսքերը կամ մեր օրերի Սուրբ Քահանայությունը կրող մարդու խոսքերը, որը մեր սերնդից է: Ավելի լավ ես ունե նամ կենդանի պատգամները, քան գրքերի բոլոր գրվածները»: Եվ նա շարունակեց այդ ոգով: Երբ նա ավարտեց, եղբայր Ջոզեֆն ասաց ժողովին. «Եղբայր Բրիգամը Տիրոջ խոսքն ասաց ձեզ, և նա ասաց ճշմարտությունը»»16:

Բրիգամ Յանգը՝ Եկեղեցու երկրորդ Նախագահը, հիշել է. «Տարիներ առաջ Մարգարե Ջոզեֆը նկատել է, որ եթե մարդիկ ստանային հայտնությունները, որոնք ուներ նա, և իմաստուն ձևով գործեին ըստ դրանց, ինչպես որ Տերը կթելադրեր նրանց, իրենց հասկացողության և գործերի մեջ նրանք շատ տարիներ ավելի առաջ կլինեին, քան այդ ժամանակ էին»17:

Մենք աջակցում ենք Եկեղեցու Նախագահին և Եկեղեցու մյուս ղեկավարներին՝ աղոթելով նրանց համար և լսելով նրանց խորհուրդը:

Ջոզեֆ Սմիթն արձանագրել է, որ 1836թ. մարտի 27-իե հետևյալ բանն է տեղի ունեցել Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ. «Այնուհետև, ես կարճ ելույթ ունեցա և տարբեր քվորումներին ու Սրբերի ողջ ժողովին առաջարկեցի հաստատել [Առաջին] Նախագահությանը որպես Մարգարեներ և Տեսանողներ, և աղոթքներով սատար կանգնել նրանց: Բարձրանալով՝ նրանք բոլորն ուխտ արեցին անել դա:

Դրանից հետո քվորումներին և Սրբերի ժողովին ես առաջարկեցի հաստատել Տասներկու Առաքյալներին, որոնք ներկա էին, որպես Մարգարեներ, Տեսանողներ, Հայտնողներ և հատուկ վկաներ երկրի բոլոր ազգերի համար, կրելու արքայության բանալիները, բացելու դռները կամ այնպես անելու, որ դրանք բացվեն, և առաջարկեցի աջակցել նրանց իրենց աղոթքներով, որին նրանք հավանություն տվեցին՝ բարձրանալով:

Դրանից հետո քվորումներին և Սրբերի ժողովին ես առաջարկեցի հաստատել Յոթանասունի նախագահությունը.… և աջակցել նրանց իրենց աղոթքներով, որին նրանք հավանություն տվեցին՝ բարձրանալով.…

Բոլոր դեպքերում քվեարկումը եղավ միաձայն և ես մարգարեացա բոլորի համար, որ քանի դեռ նրանք կաջակցեն այս տղամարդկանց իրենց տարբեր տեղերում.… Տերը կօրհնի նրանց, այո, Քրիստոսի անունով երկնքի օրհնություններն իրենցը կլինեն»18:

«Ինչպես նրանք, ովքեր բարձր պահեցին Մովսեսի ձեռքերը [տես Ելից ժէ.8-13], այնպես էլ եկեք բարձր պահենք նրանց ձեռքերը, ովքեր նշանակված են ղեկավարելու Արքայության գործերը, որպեսզի նրանք ամրանան և կարողանան կատարել իրենց մեծ ծրագրերը և գործիք լինել վերջին օրերի մեծ աշխատանքն իրականացնելիս»19:

«Արդ, երբ մարդիկ գործ են անում միայն այն պատճառով, որ իրենց ասվել է անել, և սակայն, շարունակ տրտնջում են, որ իրենք գործ են անում, ամենևին օգտակար չէ. նրանք կարող են չանել դա: Կան այդպիսիք, ովքեր դավանում են, որ Սրբեր են, որոնք չափից շատ հակված են տրտնջալու և սխալներ գտնելու, ամեն անգամ, երբ խորհուրդ են ստանում, որը դեմ է իրենց զգացումներին, նույնիսկ երբ անձամբ իրենք են խորհուրդ խնդրում. և ավելի վատ են վերաբերվում, երբ տրված խորհրդի համար խնդրած չեն լինում, և այն չի համապատասխանում իրենց տեսակետին. սակայն եղբայրներ, ձեզանից շատերից մենք ավելի շատ սպասելիքներ ունենք. մենք հույս ունենք, որ դուք ցանկանում եք խորհուրդ ստանալ, ժամանակ առ ժամանակ, և որ դուք ուրախությամբ կհամաձայնվեք դրա հետ, ամեն անգամ, երբ այն կտրվի ձեզ պատշաճ աղբյուրից»20:

Էլայզա Ռ. Սհոուն արձահազրել է. «[Զոզեֆ Սմիթն] ասել է՝ եթե Աստված նրան նշանակել և ընտրել է որպես գործիք, որպեսզի առաջնորդի Եկեղեցին, ինչո՞ւ թույլ չտանք, որպեսզի նա անի դա մինչև վերջ: Ինչո՞ւ կանգնենք նրա ճանապարհին, երբ նա դեռ նշանակված է գործին: Ո՞վ գիտի Աստծո միտքը: Արդյոք նա չի՞ տալիս մեր սպասելիքներին չհամապատասխանող հայտնություններ: [Մարգարեն] նշել է, որ նա շարունակ բարձրանում էր, չնայած որ շատ բաներ ցածրացնում էին իրեն, կանգնում նրա ճանապարհին և ընդդիմանում. չնայած այդ բոլոր ընդդիմություններին, վերջում նա միշտ ճիշտ է դուրս գալիս.…

Նա հանդիմանում էր նրանց, ովքեր հակված էին սխալներ գտնել Եկեղեցու գործերի ղեկավարման մեջ, ասելով որ Աստված իրեն է կանչել առաջնորդելու Եկեղեցին, և որ նա այն ճիշտ կառաջնորդի. նրանք ովքեր փորձում Են միջամտԵլ, ամոթ կզգան, Երբ նրանց անմտությունը հայտնի կդառնա»21:

Նրանք, ովքեր մերժում են կենդանի մարգարեին, առաջադիմություն չեն ունենա և Աստծո դատաստանները կբերեն իրենց գլխին:

«Չնայնած նրան, որ, բառացիորեն ասած, ոդջ գիտելիքը գալիս է Աստծուց, այնուամենայնիվ, երբ այն հայտնի է դարձվել, այդ ժամանակ բոլոր մարդիկ չեն հավատացել, որ դա հայտնություն է…

Նոյը կատարյալ մարդ էր և նրա գիտելիքը կամ հայտնությունն այն մասին, թԵ ինչ է տեդի ունենալու երկրի վրա, նրան զորություն տվեց՝ պատրաստվելու և փրկելու իրեն և իր ընտանիքը ջրհեղեդի կործանումից: Երկրի բնակիչները չհավատացին.… այդ գիտելիքին կամ հայտնությանը: Նրանք գիտԵին, որ Ադամն առաջին մարդն էր, Աստծո պատկերով արարված, որ նա լավ մարդ էր, որ Ենովքը քայլել էր Աստծո հետ երեք հարյուր և վաթսունեինգ տարի և փոխակերպվել էր՝ առանց մահ տեսնելու հափշտակվել երկինք: Սակայն նրանք չհանդուրժեցին նոր հայտնությունը: Եվ ջրհեղեղը քշԵց նրանց.…

Սիևնույն սկզբունքը.… նկատելիորեն արտաեայտվեց հրեաների մեջ, երբ Փրկիչը եկավ մարմնում: Նրանք պարծենում էին հին հայտնություններով, զարդարում էին գերեզմանները, վճարում էին անանուխի և սամիթի տասանորդը, երկար ձևական աղոթքներ էին ասում և ծովով ու ցամաքով ճամփա էին անցնում՝ նորադարձներ ձԵռք բերելու համար, այնուամենայնիվ, երբ մեծ Ես Եմ-ի բԵրանից նոր և թարմ հայտնություն եկավ, նրանք չընդունեցին այն՝ դա շատ էր իրենց համար: Այն ցույց էր տալիս այդ սերնդի, ինչպես նաև նախորդ սերունդների ապականությունները, և նրանք բացականչեցին՝ վե՛ր առ, խաչիր դորան.…

Կրկին անգամ, միևնույն ընթացքը և լեզուն օգտագործվեց, երբ Սորմոնի Գիրքը եկավ այս սերնդին: Հին հայտնությունները, հին հայրապետները, հին ուխտագնացները և առաքյալնԵրը օրհնած են: Սենք հավատում ենք նրանց, սակայն նորերին չենք կարող ընդունել»22:

«Աշխարհը միշտ շփոթել է կեղծ մարգարեներին ճշմարիտ մարգարեների հետ, իսկ Աստծո կողմից ուղարկվածներին համարել են կԵղծ մարգարեներ, և ուստի, սպանել են, քարկոծել, պատժել և բանտարկել Են ճշմարիտ մարգարեներին, և նրանք ստիպված են եղել թաքնվելու «անապատներում, այրերում ու անձավներում երկրի» [տես Եբրայեցիս ԺԱ.38], և չնայած երկրի ամենապատվավոր մարդիկ էին, նրանց տարագրում էին հասարակությունից, որպես խաբեբաներ, մինչդեռ փայփայում, պատվում և աջակցում էին սրիկա, խաբեբա, կեղծավոր, ինքնակոչ և ստոր մարդկանց»23:

«Ես մի փոքր անգամ չեմ կասկածում եթե Քրիստոսը երկիր գար և քարոզեր այնպիսի ծանր բաներ, ինչպիսիք քարոզում էր հրեաներին, այս սերունդը կմերժեր Նրան ծանր բաների համար.… Շատ մարդիկ ասում են. «Ես երբեք չեմ լքի քեզ, այլ քո կոդքին կլինեմ ամեն ժամանակ»: Սակայն հենց որ սկսես ուսուցանել նրանց Աստծո արքայության խորհուրդներից մի քանիսը, որոնք պահված են եղել երկնքում, որպեսզի հայտնի դարճվեն մարդկանց զավակներին, երբ նրանք պատրաստ են դրանց համար, նրանք առաջինը կլինեն, որ կքարկոծեն և մահվան կդատապարտեն քեզ: Այդ նույն պատճառն էր, որ խաչեց Տեր Հիսուս Քրիստոսին, և այնպես կանի, որ մարդիկ սպանեն այս սերնդի մարգարեներին:

Վերջին օրերում շատ բաներ [անսպասելի] են մարդկանց զավակների համար. օրինակ՝ ալն, որ Աստված պետք է բարձրացնի մեռելներին, [նրանք մոռանում են], որ բաներ կան, որոնք թաքնված են եղել աշխարհի հիմնադրումից ի վեր, որոնք պետք է հայտնի դարձվեն մանուկներին վերջին օրերում:

Սեզանում նույնպես շատ են իմաստուն տղամարդիկ և կանայք, որոնք չափից ավելի իմաստուն են, որպեսզի ուսուցնավեն. հետևաբար, նրանք պետք է մահանան անգիտության մեջ, և հարության ժամանակ նրանք կտեսնեն իրենց սխալը: Շատերն են փակում երկնքի դուռը՝ ասելով. Սինչև այստեղ Աստված կարող է ինձ հայտնի դարձնել, և ես կհավատամ.…

Սիշտ այդպես է եղել, որ երբ Աստված մարդ է ուղարկել քահանայությամբ և նա սկսել է ուսուցանել ավետարանի լրիվությունը, նա դուրս է գցվել իր ընկերների կողմից, որոնք պատրաստ են եղել սպանել նրան, եթե նա այնպիսի բան ուսուցանի, որն ըստ նրանց պատկերացման սխալ է, և Հիսուսը խաչվեց այդ նույն սկզբունքով»24:

«Վա՛յ, վա՛յ լինի այն մարդուն կամ մարդկանց, ովքեր ձեռք են բարձրացնում Աստծո և վերջին օրերի նրա վկայության դեմ. քանի որ նրանք կմոլորեցնեն գրեթե ամենաընտրյալներին:

Երբ մարդ շրջում է մարգարեանալով և մարդկանց պատվիրում է հնազանդվել իր ուսմունքներին, նա պետք է որ լինի կա՜մ ճշմարիտ, կա՛մ կեղծ մարգարե: Կեղծ մարգարեները միշտ բարձրանում են ճշմարիտ մարգարեների դեմ, և նրանք մարգարեանում են այնքան մոտ ճշմարտությանը, որ կմոլորեցնեն գրեթե ամենաընտրյալներին»25:

Հիսուս Քրիստոսի Ավետարանը և Աստծո ուղարկած մարգարեներին մերժելու հետևանքով Աստծո դատաստանները հանգչել են մարդկանց, քաղաքների և ազգերի վրա աշխարհի տարբեր դարաշրջաններում, ինչպես որ Սոդոմ և Գոմոր քաղաքների դեպքում, որոնք կործանվեցին Սարգարեներին մերժելու պատճառով»26:

Վիլյամ Պ. Մակինթայրը հաղորդել է. «[Զոզեֆ Սմիթը] մարգարեացել է, որ նրանք, ովքեր աննշան են համարում տրված հայտնությունները, և իրեն և նրա խոսքերը, շատ չանցած կբացականչեն և կողբան.… ասելով. Ա՜խ, երանի թե մենք լսեինք Աստծո խոսքերին և տրված հայտնություններին»27:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ ս vii–xii էջերը:

  • Վերընթերցեք 295–206 էջերի պատմությունը, նկատելով, թե ինչ զգացումներ ունեին Եկեղեցու վաղ անդամները Զոզեֆ Սմիթի միջոցով ստացված հայտնությունների մասին: Ի՞նչ զգացումներ ունեք ձեզ Վարդապետություն և Ուխտերի մասին:

  • Կարդեցեք 207 էջի չորրորդ պարբերությունը: Ինչ եք կարծում, ինչո՞ւ «փրկությունը չի կարող գալ առանց հայտնության»:

  • Վերընթերցեք 208–209 էջերը: Ինչ եք կարծում ինչո՞ւ են մարդիկ երբեմն թույլ տալիս, որ իրենց խաբեն, ինչպես որ Հայրամ Փեյջի պատմության մեջ է: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խուսափենք կեղծ մարգարեներով կամ կեղծ ուսմունքներով խաբվելուց:

  • Վերընթերցեք 210 էջի վերջին երկու պարբերությունները: Ինչպե՞ս ենք մենք օգտվում նրանից, որ մեկ մարդ է հայտնություններ ստանում ողջ Եկեղեցու համար: Ինչպիսի՞ փորձառությամբ կարող եք կիսվել, երբ Տերը ձեզ առաջնորդել է ձեր հատուկ պատասխանատվությունը կատարելիս:

  • 210–211 էջերում կարդացեք, թե ինչպես արձագանքեցին Զոզեֆ Սմիթը և Բրիգամ Յանգը, երբ մի մարդ ասաց, որ մենք պետք է սահմանափակվենք սուրբ գրություններում գրված հայտնությունների սահմաններում: Ի՞նչը կբացակայեր ձեր կյանքում, եթե դուք ձեզ սահմանափակեիք կանոնական գրքերով՝ առանց ապրող մարգարեի խոսքը լսելու: Ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի հետևենք Բրիգամ Յանգի խորհրդի ոգուն:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի նեցուկ լինենք Եկեղեցու Նախագահին և Եկեղեցու մյուս ղեկավարներին (որոշ օրինակների համար, տես 211–212 էջերը): Ի՞նչպիսի խորհուրդ է տվել Եկեղեցու Նախագահը վերջին գերագույն համաժողովին: Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ հետևել եք մարգարեին և Եկեղեցու մյուս ղեկավարներին:

  • Որո՞նք են ճանապարհներից մի քանիսը, որով մարդիկ մերժում են Աստծո մարգարեներին (որոշ օրինակների համա, տես 213–215 էջերը): Որո՞նք են հնարավոր հետևանքները, եթե մենք ընտրենք չհետևել նրանց խորհրդին, ում Տերն ընարհլ է Իր Եկեղեցին առաջնորդելու համար:

Թեմային աոնչվող սուրբ գրություններ. Առակաց ԻԹ.18, Հակոբ 4.8, 3 Նեփի 28.34, Մորմոն 9.7–9, ՎևՈւ 21.1–6

Հղումներ

  1. Parley P. Pratt, Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1938), p. 62; punctuation modernized; paragraph divisions altered.

  2. “The Conference Minutes and Record Book of Christ’s Church of Latter Day Saints 1838–39; 1844,” entry for Nov. 2, 1831, p. 16, reported by John Whitmer, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah. This record book contains records from 1830 to 1844.

  3. History of the Church, 1:235; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 172–73, Church Archives.

  4. Articles of Faith 1:9.

  5. History of the Church, 5:344; from a discourse given by Joseph Smith on Apr. 8, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and William Clayton.

  6. History of the Church, 6:252; from a discourse given by Joseph Smith on Mar. 10, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  7. History of the Church, 3:389–90; from a discourse given by Joseph Smith about July 1839 in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  8. History of the Church, 5:258; from a discourse given by Joseph Smith on Jan. 22, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  9. History of the Church, 6:9; from Joseph Smith, “Latter Day Saints,” in I. Daniel Rupp, comp., He Pasa Ekklesia [The Whole Church]: An Original History of the Religious Denominations at Present Existing in the United States (1844), p. 404.

  10. History of the Church, 2:52; punctuation modernized; paragraph divisions altered; from the minutes of a Church conference held on Apr. 21, 1834, in Norton, Ohio; reported by Oliver Cowdery.

  11. “Baptism,” an editorial published in Times and Seasons, Sept. 1, 1842, p. 905; grammar modernized; Joseph Smith was the editor of the periodical.

  12. History of the Church, 1:109–11, 115; paragraph divisions altered; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 53–55, 58, Church Archives; the date of Joseph and Emma’s arrival in Fayette is incorrectly given as August 1830 in History of the Church.

  13. History of the Church, 2:477; from a discourse given by Joseph Smith on Apr. 6, 1837, in Kirtland, Ohio; reported by Messenger and Advocate, Apr. 1837, p. 487.

  14. History of the Church, 1:338; from a letter from Joseph Smith and Frederick G. Williams to John S. Carter, Apr. 13, 1833, Kirtland, Ohio.

  15. Heber C. Kimball, Deseret News, Nov. 5, 1856, p. 274.

  16. Wilford Woodruff, in Conference Report, Oct. 1897, pp. 22–23; punctuation modernized; paragraph divisions altered.

  17. Brigham Young, Deseret News, Dec. 9, 1857, p. 316.

  18. History of the Church, 2:417–18; from a Joseph Smith journal entry, Mar. 27, 1836, Kirtland, Ohio; see also Messenger and Advocate, Mar. 1836, p. 277.

  19. History of the Church, 4:186; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the Saints, Sept. 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 1840, p. 178.

  20. History of the Church, 4:45, footnote; from a letter from the First Presidency and high council to the Saints living west of Kirtland, Ohio, Dec. 8, 1839, Commerce, Illinois, published in Times and Seasons, Dec. 1839, p. 29.

  21. History of the Church, 4:603–4; from a discourse given by Joseph Smith on Apr. 28, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow; see also appendix, page 562, item 3.

  22. “Knowledge Is Power,” an editorial published in Times and Seasons, Aug. 15, 1842, pp. 889–90; spelling, punctuation, and grammar modernized; italics deleted; Joseph Smith was the editor of the periodical.

  23. History of the Church, 4:574; punctuation modernized; from “Try the Spirits,” an editorial published in Times and Seasons, Apr. 1, 1842, p. 744; Joseph Smith was the editor of the periodical.

  24. History of the Church, 5:423–25; punctuation modernized; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on June 11, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  25. History of the Church, 6:364; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  26. History of the Church, 5:256–57; from a discourse given by Joseph Smith on Jan. 22, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  27. William P. McIntire, reporting a discourse given by Joseph Smith in early 1841 in Nauvoo, Illinois; William Patterson McIntire, Notebook 1840–45, Church Archives.

Joseph receiving revelation

Երբ Մարգարեն սանում էր այս հայտնությունները, հաճախ դա լինում էր Եկեղեցու մյուս ղեկավարների ներկայությամբ, և ինչ-որ մեկը գրի էր աոնում նրա խոսթերը, երբ նա սւոանում էր դրանք Տիրոջից:

Heber C. Kimball

Հեբեր Չ. Քիմբալ

Noah preaching

«Նոյը կատարյալ մարդ էր և նրա գիտելիքին կամ հայտնությանն այն մասին, թե ինչ է տեղի ունենալու երկրի վրա.… Երկրի բմակիչերը չհավատացին: