Գլուխ 17
Փրկության մեծ ծրագիրը
«Փրկության մեծ ծրագիրը մի թեմա է, որը պետք է լինի մեր անմիջական ուշադրության կենտրոնում և համարվի մարդկությանը տրված լավագույն երկնային պարգևներից մեկը»:
Ջոզեֆ Սմիթի կյանքից
1831 թվականի սեպտեմբերին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը տեղափոխվեցին Հայրամ Օհայո, Կիրթլենդից 30 մղոն դեպի հարավ-արևելք, որտեղ նրանք մոտ մեկ տարի ապրեցին Զոն և էլիս (նրան գիտէին նաև էլզա) Ջոնսոնների տանը: Այդ տանը Մարգարեն կատարեց իր աշխատանքների մեծ մասը Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության վրա:
Այդ կարևոր աշխատանքը, որը մարգարեն անվանում էր «իմ կոչման մի ճյուղը»1, մեծապես նպաստում է փրկության ծրագրի մեր հասկացմանը: Այդ աշխատանքը մարգարեն սկսեց 1830-ի հունիսին, երբ Տերը պատվիրեց նրան սկսել և Աստվածաշնչի Հակոբ թագավորի տարբերակի ոգեշնչված մի վերստուգում պատրաստել: Մարգարեն վաղուց իմացել էր, որ Աստվածաշունչը միշտ չէ, որ պարզ էր որոշ կարևոր հարցերի շուրջ: Նա նկատել էր, որ Մորոնին աստվածաշնչյան որոշ հատվածներ մեջբերում արեց «մի փոքր փոփոխված այն ձևից, որ կարդացվում է մեր Աստվածաշնչում» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.36): Մինչ թարգմանում էր 1 Նեփի 13.23–29, նա իմացավ, որ «շատ մասեր, որոնք պարզ ու ամենաարժեքավորն են» հանվել է Աստվածաշնչից, դրանց թվում նաև «Տիրոջ բազմաթիվ ուխտեր» (1 Նեփի 13.26):
Ավելի ուշ Մարգարեն ասել է. «ես հավատում եմ Աստվածաշնչին, ինչպես այն կարդացվել է բնագիրը գրողների գրչով գրված ժամանակ: Անիրազեկ թարգմանիչները, անփույթ արտագրողները կամ խաբուսիկ և ապականված քահանաները շատ սխալներ են թույլ տվել.… Տեսեք [եբրայեցիս Ջ. 1] հակասությունը –«Ուստի, Քրիստոսի վարդապետության սկզբունքները թողնելով՝ գնանք կատարելության»: եթե մարդ թողնի Քրիստոսի վարդապետության սկզբունքները, ինչպե՞ս կարող է սկզբունքներով փրկվել: Սա հակասություն է: ես չեմ հավատում սրան: ես կասեմ ձեզ, թե ինչպես պետք է լինի – «Ուստի, չթողնելով Քրիստոսի վարդապետության սկզբունքները՝ գնանք կատարելության»»2:
Առաջնորդվելով Հոգու կողմից՝ Ջոզեֆը մոտ երեք տարի ծախսեց, ստուգելով Աստվածաշունչը, հազարավոր ուղղումներ կատարելով տեսքստում և վերականգնելով կորսված տեղեկությունը: Այդ վերականգնված տեղեկությունը սքանչելի լույս է սփռում շատ վարդապետությունների վրա, որոնք Աստվածաշնչում այդքան պարզ չեն ներկայացված, որքան հայտնի է այսօր: Աստվածաշնչի տեքստի այդ ոգեշնչված ստուգումներն այժմ հայտնի են որպես Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Ջոզեֆ Սմիթի Թարգմանության հարյուրավոր հատվածներ այժմ ներառված են Աստվածաշնչի Հակոբ թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակության մեջ:
Աստվածաշնչի թարգմանությունը Մարգարեի կողմից նրա հոգևոր կրթության և ավետարանի ճշմարտությունների վերականգնվելու կարևոր մասն էր: Ստուգելով Հին և Նոր Կտակարանները՝ նա հաճախ հայտնություններ էր ստանում, որոնք պարզեցնում կամ բաց էին անում աստվածաշնչային հատվածները: Այս ձևով Մարգարեն շատ վարդապետություններ ստացավ Տիրոջից, այդ թվում նրանք, որոնք ընդգրկված են Վարդապետություն և Ուխտեր 74, 76, 77, 86 և 91 բաժիններում, և մասնակիորեն, Վարդապետություն և Ուխտերի շատ այլ բաժիններում:
երբ Մարգարեն սկսեց Աստվածաշնչի իր թարգմանությունը 1830թ. հունիսին, Տերը նրան մեծ հատված հայտնեց Մովսեսի գրվածներից: Այդ հատվածը դարձավ Մովսեսի գրքի 1-ին գլուխը Թանկագին Մարգարիտ գրքում: Այն մի տեսիլք է արձանագրում, որտեղ Մովսես տեսավ և խոսեց Աստծո հետ՝ այնքան ուշագրավ մի տեսիլք, որը Ջոզեֆ Սմիթն անվանեց «ընտիր խորտիկ» և «ուժի պաշար»3: Այդ տեսիլքում Աստված Մովսեսին ուսուցանեց փրկության ծրագրի հիմնական նպատակը:
«Եվ Տեր Աստված խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.… Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.37, 39):
Փրկության ծրագիրը կազմող վարդապետությունները, արարողությունները և խոստումները վերջին օրերում երկրի վրա հայտնի դարձան Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Որպես մեկը, ով պարզորոշ հասկանում էր այդ ծրագրի կարևորությունը, Մարգարեն հայտարարել է. «Փրկության մեծ ծրագիրը մի թեմա է, որը պետք է լինի մեր անմիջական ուշադրության կենտրոնում և համարվի մարդկությանը տրված լավագույն երկնային պարգևներից մեկը»4:
Ջոզեֆ Սմիթի ուսմունքները
Նախամահկանացու աշխարհում Հիսուս Քրիստոսն ընտրվեց՝ լինելու մեր Փրկիչը, և մենք ընտրություն կատարեցինք ընդունել փրկության ծրագիրը:
«Առաջին կազմակերպչական ժողովի ժամանակ մենք բոլորս ներկա էինք և տեսանք, թե ինչպես Փրկիչն ընտրվեց և նշանակվեց և ինչպես փրկության ծրագիրը կազմվեց, և մենք հավանություն տվեցինք դրան»5:
«Տերը քահանա է հավիտյան Մելքիսեդեկի կարգի պես, և Աստծո օծյալ Որդին աշխարհի հիմնադրումից առաջ [տես Սաղմոս ՃԺ.4]»6:
«Հիսուս Քրիստոսի փրկությունն իրագործվել է բոլոր մարդկանց համար՝ դևին հաղթելու նպատակով.… Բոլորը տառապանք կունենան, մինչև որ հնազանդվեն իրեն՝ Քրիստոսին:
երկնքում հակառակություն եղավ՝ Հիսուսն ասաց, որ կլինեն հոգիներ, որոնք չեն փրկվի, և դևն ասաց, որ նա բոլորին կփրկի, և իր ծրագրերը դրեց մեծ խորհրդի առաջ, որը քվեարկեց Հիսուս Քրիստոսի օգտին: Այնպես որ դևն ապսատամբության ելավ Աստծո դեմ և գցվեց ցած՝ բոլոր նրանց հետ, ովքեր միացան նրան»7:
Մենք հավերժական էակներ ենք. Աստծո օրենքներին հնազանդվելով՝ մենք կարող ենք զարգանալ մինչև վեհացում:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալ հայտնությունն է ստացել Տիրոջից 1833թ. մայիսին, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն և Ուխտեր 93.29-ում. «Մարդը նույնպես սկզբում Աստծո մոտ էր: Բանականությունը, կամ ճշմարտության լույսը, չի ստեղծվել կամ արարվել, ոչ էլ իրականում կարող է»: 1844թ. ապրիլին Մարգարեն ուսուցանել է. «Ես կցանկանայի կանգ առնել մեկ այլ թեմայի վրա, որը ենթադրում է մարդու վեհացումը.… Այն կապված է մեռելների հարության թեմայի հետ, այսինքն՝ հոգու՝ մարդու մտքի՝ անմահ ոգու հետ: Որտեղի՞ց է այն եկել: Բոլոր ուսյալ մարդիկ և աստվածաբանության գիտնականներն ասում են, որ Աստված սաեղծել է այն սկզբում. սակայն դա այդպես չէ. իմ կարծիքով այդ միտքը թերագնահատում է մարդուն: Ես չեմ հավատում այդ վարդապետությանը. ես գիտեմ ավելի լավը: Լսե՛ք այն, աշխարհի բոլոր ծայրեր. քանզի Աստված է ասել ինձ. և եթե դուք չհավատաք ինձ, դա չի փոխի ճշմարտությունը.…
Ես խոսում եմ մարդու ոգու անմահության մասին: Արդյոք տրամաբանակա՞ն է ասել, որ ոգու բանականությունն անմահ է, և միևնույն ժամանակ, որ այն ունի սկիզբ: Ոգիների բանականությունը չի ունեցել սկիզբ, ոչ էլ այն կունենա վերջ: Դա է լավ տրամաբանությունը: Այն, ինչ սկիզբ ունի, կարող է ունենալ նաև վերջ: Չի եղել երբեք ժամանակ, որ ոգիները գոյություն չեն ունեցել.…
.… Ես վերցնում եմ իմ մատի մատանին և այն նմանեցնում եմ մարդու մտքի հետ՝ անմահ մասնիկի հետ, քանի որ այն չի ունեցել սկիզբ: Պատկերացրեք, որ դուք այն կտրում եք երկու մասի. այդ ժամանակ այն ունի սկիզբ և վերջ. բայց միացրեք կրկին և այն պարփակվում է մեկ հավերժական շրջանի մեջ: Այդպես է նաև մարդու ոգու հետ: Ինչպես կենդանի է Տերը, եթե այն ունեցել է սկիզբ, այն կունենա վերջ: Ստեղծման սկզբից ի վեր, բոլոր անգետները, ուսյալները և իմաստուն մարդիկ, ովքեր ասում են, որ մարդու ոգին ունի սկիզբ, ապացուցում են, որ այն ունի վերջ, և եթե այդ վարդապետությունը ճշմարիտ է, ապա ոչնչացման վարդապետությունը պետք է որ ճիշտ լինի: Բայց եթե ես եմ ճիշտը, ապա համարձակությամբ ես կարող եմ կտուրների վրայից հայտարարել, որ Աստված երբեք զորություն չի ունեցել ստեղծելու մարդու ոգին ամենևին: Աստված ինքը չէր կարող ստեղծել իրեն:
Բանականությունը հավերժական է և գոյատևում է ինքնագոյակցության սկզբունքի հիման վրա: Դարեդար այն ոգի է և այն չի ստեղծվում: Բոլոր մտքերը և ոգիները, որոնք Աստված ուղարկել է երկիր, ենթակա են ընդարձակման:
Աարդու առաջնային սկզբունքներն ինքնագոյակցությունն է Աստծո հետ: Աստված ինքը, գտնվելով ոգիների և փառքի մեջ, քանի որ նա ավելի խելացի էր, պատշաճ համարեց օրենքներ սահմանել, որով մնացածը կկարողանային արտոնություն ունենալ իր նման զարգանալու: Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունը մեզ հնարավորություն է տալիս զարգանալ գիտելիքով: Նա զորություն ունի օրենքներ սահմանել, որպեսզի ուսուցանի ավելի թույլ բանականություններին, որպեսզի նրանք իր հետ միասին վեհացում ունենան, որպեսզի նրանք ձեռք բերեն փառք փառքի վրա, և ունենան այն բոլոր գիտելիքը, զորությունը, փառքը և բանականությունը, որն անհրաժեշտ է, որպեսզի փրկի նրանց հոգիների աշխարհում»8:
Սենք համարում ենք, որ Աստված մարդուն ստեղծել է ուղեղով, որը սովորելու կարողություն ունի, և ընդունակությամբ, որը կարող է ավելանալ այն ուշադրությանը և ջանասիրությանը համաչափ, որը տրվում է երկնքից բանականությանը հաղորդվող լույսին. և որ մարդ որքան մոտենում է կատարելությանը, այնքան մաքրվում են նրա հայացքները և այնքան մեծանում է նրա ուրախությունը, մինչև որ նա հաղթահարում է իր կյանքի չար բաները և կորցնում է մեղք գործելու ամեն ցանկություն, և հին սրբերի նման, հասնում է հավատքի այն աստիճանին, երբ նա պարուրվում է իր Արարչի զորությամբ ու փառքով և հափշտակվում է երկինք՝ նրա հետ բնակվելու: Այնուամենայնիվ, մենք համարում ենք, որ սա մի կայարան է, որին ոչ ոք չի հասել մեկ ակնթարթում»9:
Մենք եկել ենք երկիր, որպեսզի ստանանք մարմին, ձեռք բերենք գիտելիք և հաղթենք՝ հավատքի միջոցով:
«Բոլոր մարդիկ գիտեն, որ պետք է մահանան: Եվ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք հիմքերը և պատճառները, թե ինչու ենք մենք ենթարկվում կյանքի և մահվան անկայունություններին, և թե որոնք են աշխարհ գալու Աստծո ծրագրերն ու նպատակները մեր համար՝ այստեղի մեր տառապանքները և այստեղից մեր հեռանալը: Ո՞րն է մեր աշխարհ գալու, ապա մահանալու և այստեղից հեռանալու նպատակը: Բոլորովին տրամաբանական է ենթադրել, որ Աստված ինչ-որ բան հայտնի կդարձնի այս հարցի շուրջ, և դա մի թեմա է, որը մենք պետք է ուսումնասիրենք ավելի շատ, քան որևէ այլ թեմա: Մենք պետք է ուսումնասիրենք այն գիշեր-ցերեկ, քանի որ աշխարհն անտարբեր է իրենց իրական վիճակի և [Աստծո հետ] փոխհարաբերության հարցում»10:
Նախքան աշխարհի հիմնադրումը Աստծո նպատակն է եղել, որ մենք տաղավար [մարմին] ձեռք բերենք, որպեսզի հավատարմության միջոցով հաղթենք և այդպես հարություն ստանանք մեռելներից, և այդ ձևով ձեռք բերենք փառք, պատիվ, զորություն և տիրապետություն»11:
Մենք եկել ենք այս երկիր, որպեսզի մարմին ստանանք և այն մաքուր ներկայացնենք Աստծուն սելեստիալ արքայությունում: Երջանկության մեծ սկզբունքը մարմին ունենալն է: Դևը մարմին չունի, և դրանում է նրա դատապարտությունը: Նրան հաճելի է, երբ կարողանում է տիրապետել մարդկանց տաղավարին, և երբ Փրկիչը նրան դուրս հանեց, նա խնդրեց, որ գնա խոզերի նախրին, ցույց տալով, որ նախընտրում է խոզի մարմին ունենալ, քան մարմին չունենալ: Բոլոր մարդիկ, ովքեր մարմին ունեն, ավելի շատ զորություն ունեն, քան նրանք, ովքեր չունեն մարմին»12:
«Մարդու փրկությունը բոլոր իր թշնամիներից փրկվելն է, քանի որ մինչև մարդ չհաղթի մահը, նա փրկված չէ.…
Հավերժական կյանքի հոգիները նման են այս աշխարհի հոգիներին: Երբ նրանք գալիս են այս աշխարհ և տաղավար են ստանում, հետո մահանում են և կրկին բարձրանում և փառավոր մարմին ստանում, նրանք գերիշխանություն են ստանում հոգիների վրա, որոնք մարմին չեն ստացել կամ ինչպես դևը, չեն պահել իրենց առաջին վիճակը: Դևի պատիժն այն էր, որ նա բնակություն չէր ունենալու, ինչպես մարդը»13:
Գիտելիքի սկզբունքը փրկության սկզբունքն է: Այդ սկզբունքը կարող է ըմբռնելի լինել հավատարիմ և ջանասեր մարդկանց կողմից, և ամեն ոք, ով բավականաչափ գիտելիք ձեռք չի բերում փրկության համար, կդատապարտվի: Փրկության սկզբունքը մեզ տրվում է Հիսուս Քրիստոսի գիտության շնորհիվ:
Փրկությունը ոչ ավնլի, ոչ պակաս, հաղթանակն է բոլոր մեր թշնամիների նկատմամբ և նրանց մեր ոտքերի տակ դննլը: Եվ երբ մենթ ունենթ զորություն ոտքերի տակ ղնել այս աշխարհի բոլոր թշնամիներին, և գիտելիք՝ հաղթելու բոլոր չար հոգիներին գալիք աշխարհում, այն ժամանակ մենք փրկվում ենք, ինչպես Հիսուսի դեպքում, որը պետք է թագավորեր, մինչև որ բոլոր թշնամիներին իր ոտքի տակ դներ, և վերջին թշնամին մահն էր [տե´ս Ա Կորնթացիս ԺԵ.25–26]:
Հավանաբար, այստեղ սկզբունքներ կան, որոնց մասին քչերն են մտածել: Ոչ ոք չի կարող փրկվել, եթե տաղավար չունենա:
Արդ, այս աշխարհում մարդիկ բնությամբ եսասեր են, փառասեր և փորձում են գերազանցություն ունենալ մեկ մեկու հանդեպ. այնուամենայնիվ, կան ոմանք, ովքեր կամենում են շենացնել ուրիշներին, ինչպես որ իրենց: Այնպես որ մյուս աշխարհում կան տարբեր հոգիներ: Ոմանք ձգտում են գերազանցություն ունենալ: Եվ այդպես էր նաև Լյուցիֆերը, երբ նա ընկավ: Նա փնտրում էր այն բաները, որոնք օրինական չէին: Այնպես որ նա ցած ուղարկվեց, և ասվում է, որ նա շատերին տարավ իր ետևից, և նրա պատժի մեծությունը նրանում է, որ նա տաղավար չի ստանա: Սա է նրա պատիժը»14:
Աստված մեզ տվել է բարոյական ազատություն և բարին չարից ընտրելու զորություն:
«Որպեսզի մարդիկ փրկություն ստանան, նախքան այս երկրից հեռանալը, նրանք պետք է ենթարկվեն որոշակի կանոնների և սկզբունքների, որոնք անփոփոխ հրամանագրով ամրագրվել են աշխարհի ստեղծումից առաջ.… Հոգևոր ու երկնային աշխարհների և հոգևոր ու երկնային էակների կազմավորումը եղել է կատարյալ կարգի և ներդաշնակության համապատասխան. նրանց չափերն ու սահմաններն անվերապահորեն ամրագրվել են և կամավոր համաձայնեցվել են նրանց կողմից երկնային վիճակում, և դրան համաձայնություն են տվել նաև մեր առաջին ծնողները երկրի վրա: Այստեղից էլ գալիս է կարևորությունը, որ երկրի վրա ապրող բոլոր մարդիկ, ովքեր ձգտում են հավերժական կյանքի, պետք է ընդունեն և համաձայնվեն հավերժական ճշմարտությունների սկզբունքներին»15:
«Բոլոր մարդիկ կամքի ազատության իրավունք ունեն, քանի որ Աստված այդպես է կարգել այն: Նա մարդկանց տվել է բարոյական ազատություն և նրանց զորություն է տվել ընտրելու բարին կամ չարը. փնտրելու այն, ինչ բարի է, հետևելով սրբության ճանապարհին այս կյանքում, որը բերում է մտքի խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգու հետ այստեղ, և ուրախության և երջանկության լիություն Նրա աջ կողմում՝ ապագայում. կամ էլ հետևել չար ուղուն, շարունակելով մեղքի և ապստամբության մեջ Աստծո դեմ, այդպիսով դատապարտություն բերելով իրենց հոգիներին այս աշխարհում և հավերժական կորուստ գալիք աշխարհում»16:
«Սատանան չի կարող գայթակղել մեզ իր հրապուրանքներով, մինչև որ մենք մեր սրտում չզիջենք և չենթարկվենք: Սենք այնպես ենք կազմավորված, որ կարող ենք դիմակայել դևին. եթե մենք այդպես չլինեինք կազմավորված, մենք ազատ չէինք լինի ընտրելու»17:
«Դևը մեզ վրա զորություն չունի, եթե մենք թույլ չտանք. նույն պահին, երբ մենք վանում ենք այն, ինչ գալիս է Աստծուց, դևը զորություն է ստանում»18:
1841թ. մայիսի 16-ին Մարգարեն դիմել է Սրբերին. «Նախագահ Ջոզեֆ Սմիթը.… նկատել է, որ մեր գործած չարիքների համար հաճախ մեղադրում ենք Սատանային, սակայն եթե նա մեր բոլոր ամբարշտությունների պատճառը լիներ, մարդ չէր կարող դատապարտվել: Դևը չէր կարող ստիպել մարդկանց չարիք գործել. բոլորը դա անում են իրենց կամքով: Նրանք, ովքեր դիմադրում են Աստծո Հոգուն, հավանական է, որ տարվեն գայթակղության, և այն ժամանակ երկնքի հաղորդակցությունը կհեռացվի նրանցից, ովքեր մերժել են ճաշակել այդպիսի մեծ փառքից: Աստված պարտադրանքի ոչ մի ձև չի օգտագործի, և դևը չի կարող, և շատերի կողմից [այդ թեմայի շուրջ] արտահայտած մտքերն անհեթեթ են»19:
էլայզա Ռ. Սնոուն արձանագրել է. [Ջոզեֆ Սմիթն] ասել է, որ կարևոր չէ, թե ինչ արագությամբ ենք մենք ընթանում առաքինության արահետով: Դիմադրեք չարին, և վտանգի տակ չեք լինի. Աստված, մարդիկ և հրեշտակները չեն դատապարտի նրանց, ովքեր դիմադրում են ամեն չար բանի, ոչ էլ դևերն են կարող. նույն հաջողությամբ, ինչպես դևը կարող է փորձել գահազրկել Եհովային, նա կարող է փորձել անմեղ հոգուն, որը դիմադրում է ամեն չար բանի»20:
Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:
-
Որոնք են այն առանձնահատուկ ճշմարտությունները փրկության ծրագրի և կյանքի նպատակի մասին, որոնք մենք գիտենք Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությունների շնորհիվ: Ինչպե՞ս են այդ ճշմարտությունները օգնել ձեզ:
-
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ փրկության ծրագիրը «մի թեմա է, որը մենք պետք է ուսումնասիրենք ավելի շատ, քան որևէ այլ թեմա» (էջ 224) և «մի թեմա է, որը պետք է լինի մեր անմիջական ուշադրության կենտրոնում» (էջ 221): Ի՞նչ ձևերով կարող ենք մենք ուսումնասիրել փրկության ծրագիրը: Մեր ամենօրյա գործերով զբաղվելիս ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի փրկության ծրագիրը լինի մեր անմիջական ուշադրության կենտրոնում: Որոնք են այն մի քանի ձևերը, որով կարող ենք ուսուցանել փրկության ծրագիրն ուրիշներին:
-
Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի ուսմունքները երկնքի Խորհրդի մասին և մեր հավերժական էության մասին (222–224 էջեր): Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունների մասին իմանալը ձեր երկրային կյանքում օրհնություն լինել ձեզ համար:
-
Մարգարե Զոզեֆ Սմիթը վկայել է. «Բոլոր մտքերը և ոգիները, որոնք Աստված ուղարկել է երկիր, ենթակա են ընդարձակման» (էջ 223): Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում սա: Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք դիմակայում փորձություններին, թե ինչ զգացողություններ ունեք ձեր արժանավորության և կարողությունների մասին և այն մասին, թե ինչպես եք դուք վերաբերվում ուրիշների հետ:
-
Կարդացեք 224 էջի առաջին պարբերությունը: Խորհեք այն օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք «այն ուշադրությանը և ջանասիրությանը համաչափ, որը տրվում է երկնքից.… հաղորդվող լույսին»:
-
Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի ուսմունքները ֆիզիկական մարմին ունենալու կարևորության մասին (224–226 էջեր): Ինչպե՞ս կարող է այս գիտելիքն ազդել նրա վրա, թե ինչպես ենք վերաբերվում մեր մարմնին:
-
Կարդացեք 227 էջի երկրորդ և երրորդ պարբերությունները: Մտածեք, թե ինչ նշանակություն ունեն այդ ուսմունքները ձեզ համար, երբ դուք գործադրում եք ձեր կամքի ազատությունը: Որո՞նք են այն առանձնահատուկ բաները, որոնք կարող ենք անել, որպեսզի դիմակայենք Սատանայի ազդեցությանը:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. 2 Նեփի 2.25, 9.6–12, Ալմա 34.31–33, ՎևՈւ 76.25–32, 101.78, Աբրահամ 3.22–25