Նախագահների ուսմունքները
Գլուխ 19: ԱՄուր կանգնեք կյանքի փոթորիկների միջով անցնելիս


Գլուխ 19

ԱՄուր կանգնեք կյանքի փոթորիկների միջով անցնելիս

«Ամուր կանգնեք, դո՛ւք, Աստծո Սրբեր, դիմացեք մի քիչ ես, և կյանքի փոթորիկը կանցնի, և դուք վարձք կստանաք այն Աստծուց, որի ծառաներն եք»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

1832թ. մարտի 24-ի գիշերը Ջոզեֆ Սմիթն արթուն մմաց իր 11-ամյա որդու՝ Ջոզեֆի մասին հոգալու, որը կարմրուկով հիվանդ էր: Սմիթների ընտանիքն այն ժամանակ ապրում էր Զոն Ջոնսոնի տանը՝ Հայրամում՝Օհայո: Մարգարեն վերջապես գնացել էր րնելու անվիկներով ցածր մահճակալի վրա, երբ տասներկու կամ ավելի շատ տղամարդկանց մի խաժամուժ, ալկոհոլի ազդեցության տակ, ներխուժեց իրենց տուն: Ավելի ուշ Մարգարեն նկարագրել է այդ սարսափելի գիշերվա իրադարձությունները.

«Խաժամուժը ներխուժեց դռնով և մի ակնթարթում շրջապատեց մահճակալս, և.… առաջին բանը, որը գիտակցեցի, ալն էր, որ գազազած ամբոխն ինձ տանում է դռնից դուրս: Ես հուսահատ ջանքեր գործադրեցի, որ ազատեմ ինձ, սակայն միայն մի ոտքս ազատվեց, որով հարվածեցի տղամարդկանցից մեկին, որը մուտքի աստիճաններից վայր ընկավ: Սակայն ինձ կրկին ամուր բռնեցին և երդվեցին, որ կսպանեն ինձ, եթե հանգիստ չմանամ, որից հետո չդիմադրեցի.…

Դրանից հետո նրանք բռնեցին իմ կոկորդից մինչև որ գիտակցությունս կորցրեցի: Երբ որ ետ եկա, երբ նրանք քայլում էին կողքիս, տանից մոտ 150 մետր հեռավորության վրա, ես տեսա երեց Ռիգդոնին գետնի վրա փռված, որտեղ նրան ոտքերից բռնած քարշ էին տալիս: Ես ենթադրեցի, որ նա մահացած է: Ես սկսեցի աղերսել նրանց՝ ասելով. «Հուսով եմ իմ հանդեպ ողորմած կլինեն և կխնայեք իմ կյանքը»: Որին նրանք պատասխանեցին. «.… Աղոթիր քո Աստծուն ողորմության համար. մենք քեզ չենք խնայի»:

Որոշ խոսակցությունից հետո խաժամուժը «որոշեց չսպանել ինձ»,– պատմել է Մարգարեն,– այլ ծեծեց և լավ ճանկռոտեց ինձ, պատռեց իմ շապիկն ու վարտիքը և թողեց ինձ մերկ.… Նրանք վազեցին և մի դույլ ձութ բերեցին և մեկը հանդիսավոր գոչեց. «Եկեք ձութով պատենք նրա բերանը», և նրանք փորձեցին ուժով ձութ լցնել իմ բերանը. ես պտտում էի իմ գլուխը, այնպես որ նրանք չէին կարողանում. ապա նրանք գոռացին. «.… Հանգիստ պահիր գլուխդ և թող քեզ մի քիչ ձութ ուտացնենք»: Ապա նրանք փորձեցին մի շիշ մտցնել բերանս և ջարդեցին ատամներս: Շորերս ամբողջովին պատվռել էին, բացի շապիկիս օձիքը և տղամարդկանցից մեկն ընկավ ինձ վրա և խելագար կատվի նման ճանկռեց մարմինս իր եղունգներով.…

Հետո նրանք թողեցին ինձ ու հեռացան, և ես փորձ արեցի բարձրանալ, սակայն կրկին վայր ընկա. ես հեռացրեցի ձութը շուրթերիցս, որպեսզի ավելի ազատ շնչեմ, և որոշ ժամանակ անց սկսեցի վերականգնվել և վեր կացա ու նշմարեցի երկու լույս: Ես քայլեցի դեպի նրանցից մեկը և նկատեցի, որ այն հայր Ջոնսոնի տունն էր: Երբ մոտեցա դռանը.… վրայիս ձութը կարծես արյուն լիներ, և երբ կինս տեսավ ինձ, նա մտածեց, որ մասերի եմ բաժանվել և գույնս գցել եմ.…

Գիշերվա ընթացքում ընկերներս մաքրում և հեռացնում էին ձութը մարմնիս վրայից և լվանում ու մաքրում մարմինս, որ առավոտյան կարողանամ շոր հագնել»:

Նույնիսկ այս ծանր փորձությունից հետո Մարգարեն ամուր մնաց, կրելով իր պարտականությունները Տիրոջ առաջ: Հաջորդ օրը Հանգստության օրն էր: «Մարդիկ հավաքվել էին ժողովի երկրպագության սովորական ժամին,– գրել է Մարգարեն,– և նրանց մեջ կային նաև այն խաժամուժի մարդկանցից.… Մարմինս ամբողջովին բծոտված և վնասված՝ ես քարոզեցի ժողովին ինչպես միշտ, և նույն օրվա ցերեկը մկրտեցի երեք անձավորության»1: Ջոզեֆի և էմմայի որդին՝ Ջոզեֆը, խաժամուժի հարձակումից հինգ օր անց մահացավ այն պատճառով, որ կարմրուկով հիվանդ մնացել էր ցուրտ գիշերվա սառը օդի տակ:

Վիլֆորդ Վուդրուֆը՝ Եկեղեցու չորրորդ Նախագահը, ասել է. «Տերը Ջոզեֆին ասել էր, որ կստուգի նրան, թե արդյոք նա կհնազանդվի Նրա ուխտին, թե ոչ, նույնիսկ մինչև մահ: Նա ստուգեց նրան, և չնայած ողջ աշխարհը կռվում էր [Ջոզեֆի] դեմ և կեղծ ընկերները դավաճանում էին նրան, չնայած նրա ողջ կյանքն անախորժությունների, անհանգստության և հոգսերի տեսարան էր, այնուամենայնիվ, անցնելով բոլոր չարչարանքների, բանտարկությունների, խաժամուժների հալածանքների և վատ վերաբերմունքի միջով, նա միշտ հավատարիմ մնաց իր Աստծուն»2:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Նրանք, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսին, կփորձվեն և պետք է ապացուցեն, որ հավատարիմ են Աստծուն:

«Չկա ապահովություն ոչ մի տեղ. միայն Եհովայի բազուկներում: Ուրիշ ոչ ոք չի կարող ազատել, և նա չի ազատում, մինչև մենք չապացուցենք, որ ամենադաժան փորձությունների ժամանակ հավատարիմ ենք նրան: Քանզի նա, ում հանդերձները լվացած է Գառի արյամբ, պետք է անցնի մեծ նեղության միջով [տես Հայտնություն է.13–14], նույնիսկ բոլոր չարչարանքներից ամենամեծի միջով»3:

«Բոլոր մարդկանց ճակատագրերն արդար Աստծո ձեռքում են, և նա անարդարություն չի գործի ոչ մեկի հանդեպ, և այս մեկ բանը հաստատ է, որ նրանք, ովքեր աստվածային կյանքով կապրեն Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն [տես Բ Տիմոթեոս Գ.12], և նախքան նրանց հանդերձները Գառի արյամբ լվանալ սպիտակեցնելը, պետք է ակնկալել, ըստ Հավհաննես Հայտնողի, որ նրանք կանցնեն մեծ նեղության միջով [տես Հայտնություն է.13–144:

«Մարդիկ պետք է տառապեն, որպեսզի բարձրանան Սիոնի լեռը և վեհացում ստանան երկինքներում»5:

Ջոզեֆ Սմիթը, 1838–1839թթ. ձմռանը Լիբերթիի բանտում բանտարկվելու ժամանակ մեծապես տառապելիս նամակ գրեց Եկեղեցու անդամներին. «Թանկագին եղբայրներ, մենք ասում ենք ձեզ՝ քանի որ Աստված ասել է, որ Նրա ժողովուրդը պետք է փորձվի, որ Նա ոսկու պես կզտի նրանց [տես Սաղաքիա Գ.3], այժմ մենք մտածում ենք, որ այս անգամ նա ընտրել է ծանր փորձությունը, որով մենք փորձվել ենք. և մենք կարծում ենք, որ եթե մենք ինչ-որ չափով ապահով անցնենք և պահած լինենք հավատքը, որ այն նշան կլինի այս սերնդին, ամբողջությամբ բավական, որպեսզի առանց արդարացման թողնի նրան. և մենք կարծում ենք նաև, որ մեր հավատքի փորձությունը հավասար կլինի Աբրահամի փորձությանը, և որ դատաստանի օրը նախնիները չեն պարծենա, որ իրենք կանչված են եղել ավելի մեծ չարչարանքներով անցնելու, որպեսզի մենք հավասար նժարների վրա լինենք նրանց հետ»6:

Փորձությունները միայն մեզ անհրաժեշտ գիտելիք կտան՝ հասկանալու նախնիների մտքերը: Ինչ վերաբերում է ինձ, կարծում եմ ես երբեք չէի զգա այն, ինչ զգում եմ հիմա, եթե տառապած չլինեի անարդարությունների պատճառով: Բոլոր բաները գործակից կլինեն դեպի բարին նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն [տես Հռովմայեցիս Ա.287:

Ջոն Թեյլորը՝ Եկեղեցու երրորդ նախագահը, ասել է. «Ես լսել եմ Մարգարե Ջոզեֆին մի առիթով Տասներկուսին ասելիս. «Դուք պետք է անցնեք բոլոր տեսակի փորձություններով: Եվ փորձվելը նույնքան կարևոր է ձեզ համար, որքան կարևոր էր Աբրահամի և Աստծո մյուս մարդկանց համար, և (ասաց նա) Աստված կփորձի ձեզ՝ Նա կբռնի ձեզ և կձգի հենց ձեր սրտի լարերը, և եթե դուք չկարողանաք դիմանալ՝ դուք արժանի չեք լինի ժառանգել ու Աստծո սելեստիալ արքայությունը.… Ջոզեֆ Սմիթը ճշմարտությունը ստանալուց հետո երբեք երկար ժամանակ խաղաղություն չունեցավ և, ի վերջո, սպանվեց Քարտեջի բանտում»8:

Աստված կաջակցի և կօրհնի նրանց, ովքեր փորձությունների ժամանակ ապավինում են Նրան:

«Ավետարանի զորությունը մեզ հնարավորություն կտա կանգնել և համբերությամբ տանել մեծ չարչարանքը, որը թափվում է մեր վրա բոլոր կողմերից.… Որքան ծանր են հալածանքները, այնքան մեծ են Աստծո պարգևներն իր եկեղեցու վրա: Այո, բոլոր բաները գործակից կլինեն դեպի բարին նրանց համար, ովքեր պատրաստակամ են իրենց կյանքը դնելու Քրիստոսի համար»9:

«Իմ միակ հույսը և վստահությունն այն Աստվածն է, որն ինձ գոյություն է պարգևել, որն ունի ողջ զորությունը, որն այժմ ներկա է իմ առաջ և իմ սիրտը շարունակ մերկացած է նրա աչքերի առաջ: Նա իմ մխիթարիչն է, և նա ինձ չի լքի»10:

«Ես գիտեմ, թե ով է իմ ապավենը. ես կանգնած եմ վեմի վրա. ջրհեղեղները չեն կարող, ո՛չ, նրանք չենք կարող խորտակել ինձ»11:

Նրանից հետո, երբ Մարգարեն ազատվել էր Լիբերթիի բանտի բանտարկությունից, նա ասաց հետևյալն իր փորձառության վերաբերյալ. «Շնորհակալ եմ Աստված. մենք ազատվեցինք: Եվ չնայած մեր եղբայրներից ոմանք ստիպված եղան կնքել իրենց վկայությունն իրենց արյամբ և նահատակվեցին որպես ճշմարտության մարտիրոսներ,–

«Կարճ, թեև սուր էր նրանց ցավը,

Հավիտենական է նրանց ուրախությունը:

եկեք այժմ չվշտանանք, ինչպես «նրանք, որոնք հույս չունեն» (տես Ա Թեսաղոնիկեցիս Դ.13). ժամանակը շուտով մոտենում է, երբ մենք կրկին կտեսնենք նրանց և միասին կցնծանք՝ չվախենալով ամբարիշտ մարդկանցից: Այո, նրանց, ովքեր ննջել են Քրիստոսում, Նա կբերի Իր հետ, երբ կգա, որպեսզի փառավորվի Իր Սրբերով և հիանա բոլոր նրանցով, ովքեր հավատում են, բայց վրեժ առնի Իր թշնամիներից, և բոլոր նրանցից, ովքեր չեն հնազանդվում Ավետարանին:

Այդ ժամանակ այրիների և հայրազուրկների սրտերը կմխիթարվեն, և ամեն արցունք պիտի մաքրվի նրանց աչքերից: Փորձությունները, որոնցով նրանք ստիպված են եղել անցնելու, գործակից կլինեն նրանց բարիքի համար և կպատրաստեն նրանց այն հասարակության համար, որոնք եկել են մեծ նեղությունից և իրենց հանդերձները լվացել՝ սպիտակեցրել են Գառի արյամբ: [Տես Հռովմայեցիս Ը.28, Հայտնություն է.13–14, 1712:

1842 թվականի սեպտեմբերի 1-իե, սրբերին ուղղված նամակամ, Մարգարեն գրել է հետևյալը, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն և Ուխտեր 127.2հատվածում. «Ինչ վերաբերում է վտանգներին, որոնց միջով ես կանչված եմ անցնելու, դրանք ինձ չնչին բան են թվում, քանզի մարդկանց նախանձն ու ցասումն իմ ամենօրյա բաժինն են եղել կյանքիս բոլոր օրերում.… խորը ջրերում լողալն ինձ համար սովորական է դարձել: Այդ ամենը դարձել է իմ երկրորդ էությունը. և ես ցանկանում եմ, ինչպես Պողոսը, նեղության մեջ փառք տալ. քանզի մինչև այս օրն իմ հայրերի Աստվածն ինձ այդ ամենից ազատել է և կազատի նաև սրանից հետո. քանզի ահա, և տես, ես կհաղթեմ իմ բոլոր թշնամիներին, քանզի Տեր Աստվածն է ասել դա»13:

Հավատարիմները չեն տրտնջում չարչարանքներից, այլ շնորհակալ են Աստծո բարության համար:

1833 թվականի դեկտեմբերի 5-ին, Մարգարեն գրել է Եկեղեցու ղեկավարներին, որոնք նախագահում էին Միսսուրիում հալածվող Սրբերի վրա. «Հիշեք, որ չտրտնջաք Աստծո գործերի վրա Իր արածների հանդեպ: Դուք դեռևս չեք հայտնվել այն փորձությունների մեջ, ինչպիսիք ունեին հին Մարգարեները և Առաքյալները: Հիշեք Դանիելին, երեք եբրայեցիներին [Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին], Երեմիային, Պողոսին, Ստեփանոսին և ուրիշ շատ շատերին, որոնց դժվար է թվարկել, որոնք քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվեցին, և որոնք ոչխարի մորթերով և այծի կաշիներով ման եկան. կարոտություն քաշելով, նեղված, չարչարված. որ աշխարքը նրանց արժանի չէր: Նրանք թափառեցին անապատներում ու սարերում և թաքնվեցին քարայրներում ու երկրի խորշերում. այնուամենայնիվ, նրանք բոլորը բարի վկայություն ստացան հավատքի շնորհիվ [տես Եբրայեցիս ԺԱ. 37–39]. և բոլոր չարչարանքների մեջ նրանք ուրախ էին, որ արժանի են համարվել հալածանքների ենթարկվելու Քրիստոսի համար:

Մենք չգիտենք, թե ինչի միջով կկանչվենք անցնելու նախքան Սիոնի փրկագնվելը և հաստատվելը, ուստի, մեծ կարիք ունենք մոտ ապրելու Աստծուն և միշտ խստորեն հնազանդ լինելու նրա բոլոր պատվիրաններին, որպեսզի մեր խիղջը մաքուր լինի Աստծո և մարդու առաջ.…

.…Աստված մեր ապավենն է, և մենք վճռական ենք, Նրա շնորհի աջակցությամբ, գործը պահպանելու և մինչև վերջ հավատարիմ մնալու, որպեսզի պսակվենք սելեստիալ փառքի պսակով և մտնենք այն հանգիստը, որը պատրաստվել է Աստծո զավակների համար»14:

Հինգ օր անց, Մարգարեն գրեց Եկեղեցու ղեկավարներին ու Սրբերին Միսսուրիում. «Եկեք երախտապարտ լինենք, որ մեզ հետ էլ է այդպես լինում և մենք դեռ ողջ են և, հավանաբար, Աստված այս սերնդում մեծ բարիք ունի մեզ համար պահպանած և կարող է շնորհել, որ մենք դեռ փառք տանք Նրա անվանը: Ես երախտապարտ եմ, որ այլևս չկա մեկը, որ ուրանա հավատքը. ես աղոթում եմ Աստծուն, Հիսուս Քրիստոսի անունով, որ դուք բոլորդ հավատքում մնաք մինչև վերջ»15:

Մարգարեի հուշատետրում, 1836թ. հունվարի 1-ին գրված է. «Սա լինելով նոր տարվա սկիզբը, իմ սիրտը լցված է երախտագիտությամբ առ Աստված, որ նա պահպանել է իմ կյանքը և իմ ընտանիքի կյանքը, մինչ այս մեկ տարի էլ է անցել: Մենք պահպանվել և աջակցվել ենք ամբարիշտ ու խոտորյալ սերնդի մեջ, չնայած որ չարչարանքների, գայթակղությունների և դժբախտությունների ենք ենթարկվել, որոնք բնորոշ են մարդկային կյանքին. սրա համար ես ցանկանում եմ խոնարհվել մինչև փոշին ու մոխիրը, ինչպես որ դա լիներ Տիրոջ առաջ»16:

1837թ. հունիսին, իր հիվանդությունից վերականգնվելու մասին, Մարգարեն ասել է. «Սա այն շատ օրինակներից մեկն է, երբ ես, հանկարծակի, առողջ վիճակից հասել եմ մահվան սահմաններին, և նմանապես, հանկարծակի, վերականգնվել եմ, որի համար սիրտս երախտագիտությամբ լցվում է իմ երկնային Հոր հանդեպ, և ես նորոգված եմ զգում՝ նվիրելու ինձ և իմ ողջ զորությունը նրա ծառայությանը»17:

Աստծո զորության, իմաստության և սիրո հանդեպ վստահությունը փորձությունների ժամանակ կօգնի մեզ խուսափել հուսահատությունից:

«Բոլոր դժվարությունները, որոնք հավանաբար և իրականում կհատեն մեր ճանապարհը, պետք է հաղթահարվեն: Հոգին կարող է փորձվել, սիրտը՝ նվաղել և ձեռքերը՝ թուլանալ, բայց մենք չպետք է ետ դառնանք մեր ճանապարհից. մեր բնավորությունը պետք է վճռական լինի»18:

«Վստահություն ունենալով Աստծո զորության, իմաստության և սիրո հանդեպ, Սրբերը կարողացել են առաջ գնալ ամենաանբարենպաստ պայմանների մեջ, և հաճախ, երբ մարդկային բոլոր տեսիլքներում միայն մահն է իրեն ցույց տվել, և թվացել է, թե կործանումն անխուսափելի է, Աստծո զորությունը դրսևորվել է, Նրա փառքը բացահայտվել է, և արդյունքն ազատումն է եղել, և Սրբերը, ինչպես Իսրայելի զավակները, որոնք Կարմիր ծովով դուրս եկան Եգիպտոսից, փառաբանման երգեր են երգել նրա սուրբ անվանը»19:

«Ես գիտեմ, որ ամպը կփայթի, Սատանայի թագավորությունն ավերակների կվերածվի իր բոլոր սև ծրագրերով, և որ Սրբերը դուրս կգան, ինչպես ոսկին՝ կրակի մեջ յոթ անգամ փորձված, կատարյալ դարձված տառապանքների և գայթակղությունների միջոցով, և որ երկնքի և երկրի օրհնությունները կբազմապատկվեն գլուխների վրա, որն Աստված կարող է պարգևել հանուն Քրիստոսի»20:

«Ամուր կանգնեք, Աստծո Սրբեր, մի քիչ երկար դիմացեք և կյանքի փոթորիկն անցած կլինի, և դուք հատուցում կունենաք այն Աստծո կողմից, որի ծառաներն եք դուք, և որը հավուր պատշաճ կգնահատի ձեր ջանքերն ու ձեր չարչարանքները հանուն Քրիստոսի և Ավետարանի: Ձեր անունները ժառանգներին կփոխանցվեն որպես Աստծո Սրբեր»21:

Ջորջ Ա. Սմիթը, որը ծառայել է որպես Բրիգամ Յանգի խորհրդական, մեծ փորձության ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթից ստացել է հետևյալ խորհուրդը. «Նա ասաց ինձ, որ երբեք չպետք է հուսահատվեմ, ինչպիսի դժվարություններ էլ որ շրջապատեն ինձ: Նույնիսկ եթե թաղվեմ Նովա Սքոտիայի հանքահորերից մեկում և Ռոքի լեռներն ամբողջությամբ թափվեն իմ գլխին՝ ես չպետք է վհատվեմ, այլ պետք է տոկամ, հավատք գործադրեմ և քաջություն պահպանեմ, և, ի վերջո, ես դուրս կգամ այդ հորից՝ հասնելով ժայռերի գագաթը»22:

Մարգարեի նահատակությունից մի քանի օր առաջ, այն պահին, երբ նրան և Սրբերին հայտնի էր դարձել որ նրա կյանքը վտանգի տակ է, Ջոզեֆը բռնեց Սբրահամ Ս. Հոջի ձեռքը և ասաց. «Այժմ, եղբայր Հոջ, թող ինչ էլ որ կամքը լինի, չուրանանք հավատքը և ամեն բան լավ կլինի»23:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Վերընթերցեք 243–245 էջերի պատմությունը: Ձեր կարծիքով ինչո՞ւ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ի վիճակի եղավ դիմանալու այն փորձություններին, որոնք նա տարավ: Ինչպիսի՞ մտքեր կամ զգացումներ եք ունենում, պատկերացնելով նրան «մարմինն ամբողջովին բծոտված և վնասված» ժողովին ուսուցանելիս:

  • Կարդացեք 245 էջի երրորդ պարբերությունը: Ձեր կարծիքով ինչպե՞ս են հալածանքները մեզ օգնում, որպեսզի պատրաստվենք վեհացմանը (Տես 245–246 էջերը որոշ օրինակների համար): Ի՞նչ եք դուք սովորում ձեր փորձություններից:

  • Այս գլխում երեք անգամ Ջոզեֆ Սմիթը հավաստիացնում է, որ «փորձությունները, որոնցով [մենք] ստիպված ենք եղել անցնելու, գործակից կլինեն [մեր] բարիքի համար» (էջ 247, տես նաև էջ 246): Ինչպե՞ս եք դուք տեսել այս հայտարարության ճշմարտացիությունը:

  • Կարդացեք 246 էջի չորրորդ և հինգերորդ ամբողջական պարբերությունները: Ինչպիսի՞ փորձառություններով կարող եք դուք կիսվել, երբ Տերը ձեզ մխիթարել է փորձությունների ժամանակ: Ձեզ համար ի՞նչ է նշանակում «կանգնած եմ վեմի վրա» արտահայտությունը:

  • Ջոզեֆ Սմիթը Սրբերին խորհուրդ էր տալիս չտրչնջալ ոչ էլ դժգոհել մեզ համար կատարվող Աստծո գործերի վրա (247–249 էջեր): Ինչպե՞ս կարող է տրտնջալն ազդել մեզ վրա: Թվարկեք մի քանի ձևեր, թե ինչպես կարող ենք արձագանքել փորձություններին (Որոշ օրինակների համար, տես 247–250 էջերը):

  • Ի՞նչ է նշանակում դժվարությունների հանդիպելիս ունենալ «վճռական բնավորություն» (էջ 249):

  • Կարդացեք Մարգարեի խորհուրդը Ջորջ Ա. Սմիթին (էջ 250): Ինչպե՞ս կարող է այս խորհուրդն օգնել ձեզ, երբ դուք հանդիպում եք փորձությունների:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Սաղմոս ԾԵ.22, Հովհաննես ժԶ.33, Ալմա 36.3, Հելաման 5.12, ՎևՈւ 58.2–4, 90.24, 122.5–9

Հղումներ

  1. History of the Church, 1:261–64; italics deleted; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 205–8, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Wilford Woodruff, Deseret News: Semi-Weekly, Oct. 18, 1881, p. 1; punctuation and capitalization modernized.

  3. Letter from Joseph Smith to William W. Phelps and others, Aug. 18, 1833, Kirtland, Ohio; Joseph Smith, Collection, Church Archives.

  4. History of the Church, 1:449; from a letter from Joseph Smith to Edward Partridge and others, Dec. 5, 1833, Kirtland, Ohio.

  5. History of the Church, 5:556; from a discourse given by Joseph Smith on Aug. 27, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and William Clayton.

  6. History of the Church, 3:294; from a letter from Joseph Smith and others to Edward Partridge and the Church, Mar. 20, 1839, Liberty Jail, Liberty, Missouri.

  7. History of the Church, 3:286; from a letter from Joseph Smith to Presendia Huntington Buell, Mar. 15, 1839, Liberty Jail, Liberty, Missouri; Sister Buell’s last name is incorrectly spelled “Bull” in History of the Church.

  8. John Taylor, Deseret News: Semi-Weekly, Aug. 21, 1883, p. 1.

  9. Letter from Joseph Smith to William W. Phelps and others, Aug. 18, 1833, Kirtland, Ohio; Joseph Smith, Collection, Church Archives.

  10. Letter from Joseph Smith to William W. Phelps, July 31, 1832, Hiram, Ohio; Joseph Smith, Collection, Church Archives.

  11. History of the Church, 2:343; from a letter from Joseph Smith to William Smith, Dec. 18, 1835, Kirtland, Ohio.

  12. History of the Church, 3:330–31; punctuation modernized; from “Extract, from the Private Journal of Joseph Smith Jr.,” Times and Seasons, Nov. 1839, p. 8.

  13. Doctrine and Covenants 127:2; a letter from Joseph Smith to the Saints, Sept. 1, 1842, Nauvoo, Illinois.

  14. History of the Church, 1:450; from a letter from Joseph Smith to Edward Partridge and others, Dec. 5, 1833, Kirtland, Ohio.

  15. History of the Church, 1:455; paragraph divisions altered; from a letter from Joseph Smith to Edward Partridge and others, Dec. 10, 1833, Kirtland, Ohio.

  16. History of the Church, 2:352; from a Joseph Smith journal entry, Jan. 1, 1836, Kirtland, Ohio.

  17. History of the Church, 2:493; from “History of the Church” (manuscript), book B-1, pp. 762–63, Church Archives.

  18. History of the Church, 4:570; from a discourse given by Joseph Smith on Mar. 30, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow.

  19. History of the Church, 4:185; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the Saints, Sept. 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 1840, p. 178.

  20. History of the Church, 2:353; from a Joseph Smith journal entry, Jan. 1, 1836, Kirtland, Ohio.

  21. History of the Church, 4:337; from a report from Joseph Smith and his counselors in the First Presidency, Apr. 7, 1841, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Apr. 15, 1841, p. 385.

  22. George A. Smith, “History of George Albert Smith by Himself,” p. 49, George Albert Smith, Papers, 1834–75, Church Archives.

  23. History of the Church, 6:546; punctuation modernized; from “History of the Church” (manuscript), book F-1, p. 147, Church Archives.

Joseph being tarred and feathered

1832թ. մարտի 24-ի գիշերը Հայրամում Օհայո, վայրագ մի խաժամուժ Ջոզեֆ Սմիթին դուրս հանեց տանից և նրա մարմինը պատտեց ձթով ու փետուրներով:

John Taylor

Ջոն Թեյլոր

family in hospital

«Աստված մեր ապավենն է, և մենք վճռական ենք, Նրա շնորհի աջակցությամբ, գործը պահպանելու և մինչև վերջ հավատարիմ մնալու»: