Գլուխ 21
Երկրորդ գալուստր և Հազարամյակը
«Մենք.… լավ կանենք, որ տարբերենք ժամանակների նշանները մինչ մեր կյանքն անցնում է, որպեսզի Տիրոջ օրը «վրա չհասնի մեզ, ինչպես գողը գիշերով»»:
Ջոզեֆ Սմիթի կյանքից
1832թ. սեպտեմբերին Ջոզեֆ և էմմա Սմիթները և նրանց տասնվեց ամսեկան դուստրը՝ Ջուլիան, Օհայոյի Հայրամում գտնվող Զոնսոնների ագարակից տեղափոխվեցին և վերադարձան Կիրթլենդ: Այնտեղ նրանք տեղավորվեցին Նյուել Ք. Ուիթնիի վաճառատանր, որտեղ պիտի ապրեին ավելի քան մեկ տարի: Սմիթների ընտանիքը բնակվում էր վաճառատան երկրորդ հարկում և առաջին հարկի մի մասում, որը չէր օգտագործվում առևտրի համար: Ջոզեֆի և էմմայի որդին՝ Ջոզեֆ Սմիթ Գ, ծնվեց այն ժամանակ, երբ ընտանիքն ապրում էր այդ վաճառատանր: Այդտեղ Մարգարեն շատ հայտնություններ ստացավ:
Այդ հայտնություններից մեկր եկավ 1832թ. Սուրբ ծննդյան օրը: Մարգարեն այդ օրվա մի մասն անցկացրեց տանը, խորապես մտորելով լուրջ հիմնախնդիրների մասին, որոնց դիմակայում էին աշխարհի ազգերն այդ ժամանակ: «Ազգերի մեջ եղած անախորժություններն այս ժամանակաշրջանում ավելի ակնհայտ էին դարձել, քան նախկինում, այն ժամանակից ի վեր, երբ եկեղեցին սկսել էր իր դուրս գալ անապատից», ասել է Մարգարեն1: Միացյալ Նահանգներում իրադարձությունները տանում էին դեպի քաղաքացիական պատերազմ, և ողջ աշխարհով մեկ բռնկվել էին մահացու համաճարակներ: «Լրջորեն աղոթելով այդ հարցի շուրջ»2 Մարգարեն ստացավ հայտնություն, որն այժմ գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնում: Տերը հայտնեց Ջոզեֆ Սմիթին, որ նախքան երկրորդ գալուստը պատերազմներ կթավեն բոլոր ազգերի վրա և բնական աղետները կխրատեն ժողովուրդներին:
«Սրով և արյունահեղությամբ երկրի բնակիչները կսգան. և սովով, և պատուհասով, և երկրաշարժով, և երկնքի որոտով, և նաև կատաղի ու վառ կայծակով պիտի զգան երկրի բնակիչները ցասումը, և զայրույթը, և խրատող ձեռքն Ամենազոր Աստծո, մինչև որ որոշված ավերումը լիովին վերջ տա բոլոր ազգերին.… Ուստի, կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք, մինչև որ Տիրոջ օրը գա. քանզի ահա, այն արագ մոտենում է, ասում է Տերը» (ՎևՈւ 87.6, 8):
Երկու օր անց, դեկտեմբերի 27-ին, Մարգարեն ստացավ ևս մեկ հայտնություն, որը շատ տեղեկություն էր պարունակում Երկորդ գալստի մասին: Այդ օրը քահանայապետերի համաժողով էր հավաքվել Մարգարեի «թարգմանության սենյակում», Ուիթնիի վաճառատան մի սենյակում, որտեղ Ջոզեֆը կատարել էր Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն իր աշխատանքի մեծ մասը: Համաժողովի արձանագրության մեջ ասվում է. «Եղբայր Ջոզեֆը բարձրացավ և ասաց. որպեսզի ստանանք հայտնություն և երկնքի օրհնությունները, անհրաժեշտ է մեր մտքերն ուղղենք առ Աստված և հավատք գործադրենք և դառնանք մեկ սրտի և մեկ մտքի: Ուստի, նա առաջարկեց բոլոր ներկաներին առանձին և բարձրաձայն աղոթել Տիրոջը, որպեսզի [Նա] Իր կամքը հայտնի մեզ Սիոնի կառուցման և Սրբերի օգտի համար»:
Քահանայապետերից յուրաքանչյուրը «խոնարհվեց Տիրոջ առաջ» և ապա արտահայտեց իր զգացումները և մտադրությունը՝ պահելու Աստծո պատվիրանները3 Կարճ ժամանակ անց Մարգարեն սկսեց հայտնություն ստանալ Աստծուց, որը հետագայում պիտի դառնար Վարդապետություն և Ուխտերի 88 բաժինը: Այս հայտնությունը պարունակում է սուրբ գրությունների ամենամանրամասն մարգարեություններից մի քանիսը Տիրոջ գալստի մասին և հազարամյա խաղաղության ժամանակաշրջանի հաստատման մասին (տես ՎևՈւ 88.86–116):
Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը շատ մարգարեություններ է հայտնել Երկրորդ գալստի մասին, Հազարամյակի մասին և անհանգիստ ժամանակների մասին, որոնք կնախորդեն այդ իրադարձություններին: Հայտնությունների այդ հեղեղը ճշմարիտ վկայություն է, որ Ջոզեֆ Սմիթն իսկապես Աստծո կողմից բարձրացված տեսանող էր: Ինչպես վկայում է Մորմոնի Գիրքը՝ «Տեսանողը կարող է իմանալ բաների մասին, որոնք անցյալ են և նաև բաների մասին, որոնք պետք է գան, և [նրա] միջոցով բոլոր բաները պետք է բացահայտվեն, կամ, ավելի շուտ, գաղտնի բաներ պիտի հայտնի դարձվեն, և թաքնված բաներ պետք է ի լույս գան, և բաներ, որոնք չեն իմացվել, պիտի իմացվեն» (Մոսիա 8.17):
Ջոզեֆ Սմիթի ուսմունքները
Փրկչի գալստյան նշաններն իրականանում են. հավատարիմները կճանաչեն այդ նշանները և խաղաղություն կունենան չար ժամանակներում:
Մենք.… լավ կանենք, որ տարբերենք ժամանակների նշանները մինչ մեր կյանքն անցնում է, որպեսզի Տիրոջ օրը «վրա չհասնի մեզ, ինչպես գողը գիշերով» [Տես ՎևՈւ 106.4–5]4:
«Ես կմարգարեանամ, որ Մարդու Որդու գալստի նշանները սկսել են իրականանալ: Ամայացնող պատուհասները կհաջորդեն մեկմեկու: Պատերազմներ և արյունահեղություններ կլինեն շուտով: Լուսինն արյուն կդառնա: Ես վկայում եմ այս բաների մասին, և որ Մարդու Որդու գալուստը մոտ է, նույնիսկ ձեր դռների մոտ: Եթե մեր հոգիները և մեր մարմինները չեն ակնկալում Մարդու Որդու գալուստը. և մեր մահից հետո, եթե հույս չունենք, ապա կլինենք նրանց թվում, ովքեր երանի են տալիս, որ քարերն ընկնեն իրենց վրա [տես Հայտնություն Զ.15–17]5»:
«Թանկագին և սիրելի եղբայրներ. տեսնում ենք, որ չար ժամանակներ են եկել, որոնց մասին վկայություն է տրվել [տես Բ Տիմոթեոս Գ.1]: Մենք կարող ենք տեսնել, այն ժամանակ, ամենայն համոզվածությամբ, այն բաների իրականացումը, որոնց մասին գրվել է, և ավելի մեծ համոզմամբ, քան նախկինում, բարձրացնել մեր աչքերը դեպի ցերեկվա լուսատուն ու ասել մեր սրտում. Շուտով դու կքողարկես քո շիկացած դեմքը: Նա, ով ասաց «Թող լինի լույս» և լույս եղավ [տես Ծննդոց Ա.3], ասել է այս խոսքը: Եվ նաև՝ Դու, լուսին, դու աղոտ լույս, որ գիշերվա լուսատուն ես, արյուն պիտի դառնաս:
Մենք տեսնում ենք, որ ամեն բան իրականանում է, և որ ժամանակը շուտով գալիս է, երբ Մարդու Որդին կգա երկնքի ամպերի մեջ»6:
Երկրի վրա շուտով բերքահավաք կլինի, այսինքն՝ ամբարիշտները շուտով կոչնչացվեն երկրի երեսից, քանի որ Տերն է ասել դա, և ով կարող է ետ պահել Տիրոջ ձեռքը կամ ով է այնտեղ, որ կարողանա ուժ չափել Ամենազորի հետ, քանզի նրա հրամանով երկինքները և երկիրը պետք է անցնեն: Օրը շուտով մոտենում է, երբ բոլոր բաների վերականգնումը կիրականանա, որոնց մասին մարգարեացել են բոլոր մարգարեները, նույնիսկ Իսրայելի տան հավաքումը: Այն ժամանակ կլինի, որ առյուծը կպառկի գառան մոտ և այլն:
Սակայն, եղբայրներ, մի վհատվեք, երբ ասում ենք ձեզ չար ժամանակների մասին, որ դրանք մոտենում են, որ շուտով գալիս են սուրը, սովը և պատուհասները: Սեծ ավերածություններ կլինեն այս երկրի երեսին, քանի որ դուք կարիք չունեք ենթադրելու, որ սուրբ մարգարեների մարգարեությունների որևէ մեկ կետ կամ գիծ կխափանվի, և դեռ շատերը կան, որ դեռ նոր պետք է իրականանան: Տերն ասել է, որ նա կկարճացնի գործը, և որ արդարները կփրկվեն, եթե անգամ կրակով լինի [տես Հռովմայեցիս Թ.28, 1 Նեփի 22.17]»7:
«Սուրբ գրությունները պատրաստ են իրականանալու, երբ մեծ պատերազմներ, սովեր, պատուհասներ, մեծ աղետներ, դատաստաններ և այլն պատրաստ են երկրի բնակիչների վրա թափվելու»8:
«Մենք տեսնում ենք, որ իրականում չար ժամանակները եկել են, և բաները, որոնք այդքան երկար սպասել ենք, վերջապես սկսել են իրականանալ. բայց երբ տեսնում եք թզենու տերևները դուրս գալիս, իմանում եք, որ ամառը մոտ է՝ ձեռքի տակ [տես Սատթեոս ԻԴ.32–33]: Կարճ աշխատանք կլինի երկրի վրա: Այժմ այն սկսել է: Ենթադրում եմ, որ շուտով շփոթություն կլինի ողջ երկրով մեկ: Թույլ չտանք, որ մեր սիրտը նվաղի, երբ այդ բաները գան մեր վրա, քանի որ դրանք պետք է գան, այլապես խոսքը չի իրականանա»9:
«Ես հարցրել եմ Տիրոջը Նրա գալստի մասին. և Տիրոջը հարցնելու ժամանա նա նշան տվեց և ասաց. «Նոյի օրերում ես ծիածանը դրեցի երկնքում որպես նշան կամ խորհրդանիշ, որ ամեն տարի, երբ ծիածանը երևա, Տերը չի գա, այլ կլինի ցանելու և հնձելու տարի. բայց երբ տեսնեք, որ ծիածանը հեռացել է, այն նշան կլինի, որ ազգերի մեջ լինելու է սով, պատուհաս և մեծ վիշտ, և որ Սեսիայի գալուստը հեռու հեռվում չէ»»10:
«Հուդան պիտի վերադաձնա, Երուսաղեմը և տաճարը պիտի կառուցվեն, և ջուր պիտի դուրս գա տաճարի տակից և Սեռյալ ծովի ջրերը կբժշկվեն [տես Եզեկիել ԽԷ.1–9]: Որոշ ժամանակ կպահանջվի քաղաքի պարիսպները և տաճարը կառուցելու համար և այլն. և այդ բոլորը պիտի կատարվի նախքան Սարդու Որդին իրեն հայտնի դարձնելը: Կլինեն պատերազմներ և պատերազմի համբավներ, նշաններ վերևում՝ երկինքներում և ներքևում երկրի վրա, արևը՝ խավարած, լուսինը՝ արյուն դարձած, երկրաշարժեր տարբեր վայրերում, ծովերն իրենց սահմաններից դուրս եկած. այդ ժամանակ երկնքում կհայտնվի Մարդու Որդու մի մեծ նշան: Բայց ի՞նչ կանի աշխարհը: Նրանք կասեն՝ դա մի մոլորակ է, մի գիսաստղ և այլն: Բայց Մարդու Որդին կգա ինչպես Մարդու Որդու գալստյան նշանը, որը կլինի ինչպես առավոտյան լույսը դուրս է գալիս արևելքից [տես Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1:26]»11:
«[Ես] բացատրեցի Մարդու Որդու գալստի վերաբերյալ, նույնպես որ դա կեղծ միտք է, որ Սրբերը կխուսափեն բոլոր դատաստաններից, մինչ ամբարիշտները տառապում են, քանի որ ողջ մարմինը պետք է տառապի և «արդարները դժվարությամբ խույս կտան» [տես ՎևՈւ 63.34]. սակայն, Սրբերից շատերը կազատվեն, քանի որ արդարները կապրեն հավատքով [տես Սմբակում Բ.4]. այնուամենայնիվ, արդարներից շատերը մարմնի թուլությամբ պատճառով զոհ կդառնան հիվանդություններին, պատուհասներին և այլն, սակայն կփրկվեն Աստծո արքայությունում: Այնպես որ, անսուրբ սկզբունք է ասելը, թե այս մարդը կամ այն մարդը մեղք է գործել, որովհետև հիվանդության կամ մահվան զոհ է դարձել, քանի որ ողջ մարմինը ենթակա է մահվան, և Փրկիչն ասել է. «Մի դատեք, որ չդատվեք» [տես Մատթեոս է.1]»12:
Տերը չի գա մինչև բոլոր բաները չիրականանան՝ ի նախապատրաստություն Նրա գալստին:
«Մարդու Որդու գալուստը երբեք չի լինի՝ երբեք չի լինի, մինչև այս ժամանակների համար խոսված դատաստանները չթափվեն. դատաստաններ, որոնք սկսել են: Պողոսն ասում է. «Դուք լույսի որդիներ եք, ոչ թե խավարի, որ այն օրը գողի պես գիշերով ձեզ հասնի» [տես Ա Թեսաղոնիկեցիս Ե.4–5]: Ամենազորի մտադրությունը չէ, որ գա երկիր և փշրի այն ու աղա՝ փոշի դարձնի, այլ նա հայտնի կդարձնի այն իր ծառաներին՝ մարգարեներին [տես Ամովս Գ.7]»13:
«Հիսուս Քրիստոսը երբեք ոչ մի մարդու հայտնի չի դարձրել Իր գալստի ճշգրիտ ժամանակը [տես Մատթեոս ԻԴ.36, ՎևՈւ 49.7]: Գնացեք և կարդացեք Սուրբ գրությունները, և դուք չեք գտնի որևէ բան, որը նշում է Նրա գալստի ճիշտ ժամը, և բոլորը, ովքեր ասում եմ դա, կեղծ ուսուցիչներ են»14:
Մի մարդու վերաբերյալ, որը հայտարարում էր, որ տեսել է Մարդու Որդու գալստի նշանը, Մարգարեն ասել է. «Ոչ նա, ոչ էլ մեկ ուրիշ մարդ չի տեսել, ոչ էլ կտեսնի Մարդու Որդու նշանը, ինչպես կանխավ ասել է Հիսուսը, մինչև արևը չխավարի և լուսինը չլողա արյան մեջ, քանի որ Տերն ինձ ցույց չի տվել որևէ նման նշան, և ինչպես ասում է մարգարեն, այդպես էլ պիտի լինի. «Անկասկած Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի իր խորհուրդներն իր ծառաներին՝ մարգարեներին (տես Ամովս Գ.7): Ուստի, լսիր սա, ով երկիր: Տերը չի գա այս աշխարհի արդարների վրա թագավորելու այս՝ 1843 թվականին, ոչ էլ մինչև ամեն բան պատրաստ չլինի Փեսայի համար»15:
Նրանք, ովքեր իմաստուն են և հավատարիմ, պատրաստ կլինեն, երբ Տերը կգա կրկին:
«Երբ մտածում եմ, թե ինչ արագությամբ է առաջ գնում Մարդու Որդու գալստյան մեծ և փառավոր օրը, երբ Նա կգա ընդունելու Իր Սրբերին իր մոտ, երբ նրանք կբնակվեն Նրա ներկայության մեջ և կպսակվեն փառքով ու անմահությամբ. երբ մտածում եմ, որ շուտով երկինքները կցնցվեն և երկիրը կդողա ու կերերա այս ու այն կողմ, և որ երկինքները կբացվեն ինչպես մագաղաթ, երբ այն գալարվի, և որ ամեն սար և կղզի պետք է փախչեն, ես աղաղակում եմ իմ սրտում. Ի՞նչպիսի անձինք պետք է լինենք մենք ողջ սուրբ վարքով և աստվածայնությամբ (տես Բ Պետրոս Գ.11)»16:
Երկիրը հառաչում է ապականության, ճնշման, բռնակալության և արյունահեղության ներքո, և Աստված դուրս է գալիս իր թաքնված տեղից, ինչպես ասել է, որ կանի, որպեսզի խռովեցնի երկրի ազգերը: Դանիելն իր տեսիլքում տեսավ ցնցում ցնցումի ետևից. նա տեսավ «մինչև որ աթոռներ դրվեցան և Հինավուրցը նստեց». և մեկը բերվեց նրա առաջ ինչպես Մարդու Որդին. և բոլոր ազգերը, ցեղերը, լեզուները և ժողովուրդները ծառայեցին և հնազանդվեցին Նրան [տես Դանիել է.9–14]: Արդար լինելը մեզ համար է, որպեսզի մենք իմաստուն լինենք և հասկանանք, քանի որ ամբարիշտներից ոչ ոք չի հասկանա, բայց իմաստունները կհասկանան, և նրանք, ովքեր շատերին արդարության կառաջնորդեն, կփայլեն աստղերի պես հավիտյանս հավիտենից [տես Դանիել ԺԲ.3]»17:
Թող հարուստը և ուսյալը, իմաստունը և ազնվականը, աղքատը և կարիքավորը, գերին և ազատը, սևը և սպիտակը, ուշք դարձնեն իրենց ճանապարհներին և հարեն Աստծո գիտությանը և արդարություն և դատաստան գործադրեն երկրի վրա արդարությամբ և պատրաստեն հանդիպելու կենդանիների և մահացածների դատավորին, քանի որ Նրա գալուստի ժամը մոտ է»18:
Եկեք իմաստուն լինենք բոլոր բաներում և պահենք Աստծո բոլոր պատվիրանները, որպեսզի մեր փրկությունը հաստատուն լինի: Սեր սպառազինությունը կազմ ու պատրաստ ունենանք այն նշանակված ժամանակի համար և մեր վրա ունենանք արդարության ողջ սպառազինությունը, մենք կկարողանանք դիմակայել այն փորձության օրը [տես Եփեսացիս Զ.13]»19:
1830թ. դեկտեմբերին Մարգարե Ջոզեֆ Սմիթը Նյու Յորք նահանգի Քոլսվիլի եկեղեցու անդամներին գրված նամակում ասել է հետևյալը. «Թող որ դուք հավատարիմ լինեք և սպասեք Տիրոջ ժամանակին, քանի որ նրա գալուստը մոտ է՝ առ ձեռն:
«Բայց այն ժամերի և ժամանակների համար, եղբայրներ, պետք չունեք, որ գրեմ ձեզ. որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, թե Տիրոջ օրն ինչպես գիշերվա գող՝ այնպես կհասնի. քանզի երբ որ կասեն խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը, ինչպես ցավը հղիի վրա. և նրանք չեն պրծնի:
Իսկ դուք, եղբայրներ, խավարում չեք.… Ապա ուրեմն չքնենք ուրիշների պես, բայց արթուն ու զարթուն լինենք: Որովհետև նրանք, որ քնում են, գիշերն են քնում, և նրանք, որ արբում են, գիշերն են արբում:
Իսկ մենք ցերեկվանը լինելով, արթուն լինենք, հավատքի և սիրո զրահը հագած՝ փրկության հույսը որպես սաղավարտ: Որովհետև Աստված մեզ չի նշանակել բարկության համար, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով» [Ա Թեսաղոնիկեցիս Ե.1–4, 6–9]:
Ուստի, մխիթարեք միմյանց, նույնիսկ ինչպես դուք անում եք, քանի որ չար ժամանակներ են մոտենում.… Խաղաղությունը մասամբ վերցված է երկրի վրայից և շուտով ամբողջովին կվերցվի. այո ավերածությունները դռան առաջ են, և շուտով կլինեն ամբարիշտների և նրանց տներում, ովքեր չեն ճանաչում Աստծուն:
Այո, բարձրացրեք ձեր գլուխները և ուրախացեք, քանի որ ձեր փրկագնումը մոտենում է: Սենք ամենամեծ շնորհ գտած ժողովուրդն ենք, որը երբևէ եղել է աշխարհի հիմնադրումից առաջ, եթե մնանք հավատարիմ Աստծո պատվիրանները պահելիս: Այո, նույնիսկ Ենովքը, Ադամից յոթերորդը, տեսավ մեր օրը և ուրախացավ [տես Սովսես 7.65–67], և այդ օրվանից հետո մարգարեները մարգարեացել են մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստի վերաբերյալ և ուրախացել են Սրբերի հանգստի օրվա համար. այո, և մեր Փրկչի Առաքյալը նույնպես ուրախացավ ամպի մեջ երկնքի զորքերի հետ նրա հայտնությամբ՝ երկրի վրա հազար տարի մարդու հետ բնակվելու համար [տես Հայտնություն Ա.7]: Ուստի, մենք պատճառ ունենք ուրախանլու:
Ահա Մորմոնի Գրքի մարգարեություններն իրականում են այնքան արագ, որքան ժամանակը կարող է թույլ տալ: Կենդանի Աստծո Հոգին ինձ վրա է, ուստի ով կասի, որ ես չպետք է մարգարեանամ: ժամանակը շուտով մոտենում է, երբ մենք ապահով լինելու համար պետք է փախչենք այնտեղ, որտեղ կամենում է Տերը: Մի վախեցեք նրանցից, ովքեր ձեզ հանցավոր են դարձնում մի խոսքի համար [տես Եսայիա ԻԹ.20–21], այլ հավատարիմ եղեք այս ծուռ և խոտորյալ սերնդին վկայելիս, որ մեր Տիրոջ և Փրկչի գալու օրը մոտ է: Այո, պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արեք նրա շավիղները [տես Մատթեոս Գ.3]:
«Ով կընկրկի գայթակղությունների պատճառով. քանզի գայթակղությունները պիտի գան, բայց վայ նրանց, ում ձեռքով դրանք կգան, քանզի քարը պիտի ընկնի նրանց վրա և փոշի դարձնի նրանց [տես Մատթեոս ԺԸ.7, ԻԱ.43–44]: Քանի որ հեթանոսների լրիվությունը գալիս է և վայ պիտի լինի նրանց, եթե նրանք չեն ապաշխարում և մկրտվում մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, իրենց մեղրերի թողության համար, և չեն մտնում ուղիղ դռնով և համարվում Իսրայելի տան թվում: Քանզի Աստված միշտ չի ծաղրվի ու չթափի իր բարկությունը նրանց վրա, ովքեր հայհոյում են նրա սուրբ անունը, որովհետև սուրը, սովը և ավերածությունները շուտով կհասնեն նրանց իրենց վայրենի գործերի համար, քանզի Աստված կհատուցի և դուրս կթափի իր բարկության սկավառակները և կփրկի իր ընտրյալներին [տես Հայտնություն ԺԶ.1].
Եվ բոլորը, ովքեր կհնազանդվեն նրա պատվիրաններին, նրա ընտրյալներն են, և նա շուտով կհավաքի նրանց երկրի չորս հողմերից, երկրի մի մասից մյուսը [տես Մատթեոս ԻԴ.31], այնտեղ, որտեղ նա կկամենա. ուստի համբերության մեջ տիրապետեք ձեր հոգիներին [տես Ղուկաս ԻԱ.19]»20:
Հազարամյակը կլինի խաղաղության ժամանակ, երբ Փրկիչը կթագավորի երկրի վրա:
Հավատո Հանգանակ 1.10. «Մենք հավատում ենք.… որ Քրիստոսն անձամբ կթագավորի երկրի վրա. և որ երկիրը կնորանա և կընդունի իր դրախտային փառքը»21:
Աստծո նպատակները.… եղել են.… խաղաղություն և բարի կամք հաստատել մարդկան մեջ, բարձրացնել հավերժական ճշմարտության սկզբունքները, իրականացնել բաներ, որոնք կմիաբանեն մարդուն իր մերձավորի հետ, այնպես անել, որ աշխարհը «ձուլի իրենց սրերը խոփերի և իրենց նիզակները՝ հոտոցների» [Եսայիա Բ.4], որ երկրի ազգերը բնակվեն խաղաղության մեջ և իրականացնեն հազարամյա փառքը, երբ «երկիրը կտա իր բերքը, վերստին կստանա իր [դրախտային] փառքը և կդառնա Տիրոջ այգու պես».…
«Եհովայի նպատակն է եղել, աշխարհի սկզբից ի վեր, և Նրա նպատակն է հիմա, կարգավորել աշխարհի գործերն ուրույն ժամանակին, կանգնել որպես տիեզերքի գլուխ և իր ձեռքը վերցնել կառավարության իշխանությունը: Երբ որ դա իրականանա, դատաստան կարվի արդարությամբ, անիշխանությունն ու խառնաշփոթությունը կվերանա և ազգերն «այլևս պատերզմի չեն վարժվի» [Տես Եսայիա Բ.4].…
.… Մովսեսը ստացավ Տիրոջ խոսքն անձամբ Աստծուց. նա Աստծո շուրթերն էր Ահարոնի համար, իսկ Ահարոնն ուսուցանում էր ժողովրդին և՛ քաղաքացիական և՛ հոգևոր գործերում. նրանք Երկուսով մեկ էին՝ չկար տարբերություն և այդպես կլինի այն ժամանակ, երբ Աստծո նպատակներն իրականան. երբ «Տերը Թագավոր կլինի բոլոր երկրի վրա», իսկ «Երուսաղեմը՝ Նրա գահը»: «Օրենքը դուրս կգա Սիոն, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից»: [Տես Զաքարիա ԺԴ.9, Երեմիա Գ.17, Սիքիա Դ2]:
«.… Նա, ում իրավունքն է դա, կտիրապետի թագավորությանը և կթագավորի, մինչև ամեն բան դնի Իր ոտքի տակ» [տես Եզեկիել ԻԱ.27, Ա Կորնթացիս ժԵ.27]. անօրինությունը կթաքցնի իր ալեհեր գլուխը. Սատանան կկապվի և խավարի գործերը կվերանան. արդարությունը չափ կդառնա և դատաստանը՝ կշիռ, և միայն «նա, ով վախենում է Տիրոջից, կբարձրանա այն օրը»: [տես Եսայիա Բ.11, ԻԱ.17]»22
«Հիսուսի հազար [տարի] երկրի վրա Սրբերի հետ լինելը ոչ թե մշտական բնակությունն է, այլ այն, որ նա կթագավորի Սրբերի վրա և կիջնի և կհրահանգի նրանց, ինչպես նա արեց հինգ հարյուր եղբայրներին [տես Ա Կորնթացիս ԺԵ.6] և նրանք, ովքեր նրա հետ կլինեն առաջին հարության ժամանակ, նույնպես կթագավորեն նրա հետ Սրբերի վրա»23:
Հազարամյակից հետո երկիրը կփոխվի սրբագործված, սելեստիալ վիճակի:
«ճաշի ժամանակ ես նշեցի իմ ընտանիքին և ներկա ընկերներին, որ երբ երկիրը սրբագործվի և դառնա ապակե ծով, այն կլինի մեծ ուրիմ ու թումիմ և Սրբերը կկարողանան նայել նրա մեջ և տեսնել, ինչպես իրենք են տեսնվում»24:
«Այս երկիրը ետ կգլորվի մինչև Աստծո ներկայությունը և կպսակվի սելեստիալ փառքով»25:
«Երբ որ [Սատանայի վերջին ապստամբության] փոքր ժամանակն անցնի և երկիրը ենթարկվի վերջին փոփոխությանը և փառավորվի, այն ժամանակ բոլոր հեզերը կժառանգեն երկիրը, որտեղ կբնակվեն բոլոր արդարները»26:
1843թ. ապրիլի 2-ին Մարգարեն ուսուցանել է հետևյալը, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն և Ուխտեր 130.9–ում. «Այս երկիրը, իր սրբագործված ու անմահ վիճակում, կդառնա բյուրեղի նման և մի Ուրիմ ու Թումիմ կլինի նրա բնակիչների համար, որով ստորադաս արքայությանը կամ ավելի ցածր կարգի բոլոր արքայություններին վերաբերող բաները հայտնի կդարձվեն նրա վրա ապրողներին. և այս երկիրը կլինի Քրիստոսինը»27:
Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տես vii–xii էջերը:
-
Կարդացեք 266 էջի երկրորդ և երրորդ պարբերությունները և նկատեք, թե ինչպես էին նախապատրաստվում քահանայապետերը ստանալու հայտնություն, որն այժմ Վարդապետություն և Ուխտերի 88 բաժինն է: Մտածեք, թե ինչպես է այս պատմությունը վերաբերում ձեզ, երբ ջանում եք հասկանալ Երկրորդ գալստի մասին մարգարեությունները:
-
Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մարգարեությունները չար ժամանակների մասին նախքան Տիրոջ գալուստը (տես 267–269 էջերը): Ինչպե՞ս կարող ենք խաղաղ մնալ անգամ այդպիսի փորձությունների ժամանակ: Ձեր կարծիքով ինչո՞ւ պետք է մենք ճանաչենք և հասկանանք Երկրորդ գալստի նշանները: Երկրորդ գալստի ի՞նչ նշաններ են կատարվել կամ կատարվում:
-
Կարդացեք 269 էջի և 271 էջի երկրորդ ամբողջական պարբերությունը: Ի՞նչ է սովորեցնում «ինչպես գողը գիշերով» արտահայտությունը Տիրոջ գալստի մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տիրոջ օրը լույսի զավակներին վրա չի հասնի ինչպես գողը գիշերով:
-
Ինչպե՞ս կարող ենք մենք նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին (Օրինակ՝ տես 270–272 էջերը): Մտածեք, թե ինչպես կզգայիք, որ տեսնեիք Փրկչին, եթե պատրաստ լինեիք նրա գալստին: Մինչ մենք պատրաստվում ենք Երկրորդ գալստին, ինչպե՞ս կարող ենք խուսափել վախի կամ տագնապի զգացումից:
-
Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի մարգարեությունները Հազարմյակի վերաբերյալ (272–274 էջեր): Ի՞նչ մտքեր և զգացումներ եք ունենում, երբ մտածում եք այդ ժամանակաշրջանի մասին:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. Միքիա Դ.1–7, ՎևՈւ 29.9–25, 45.36–71; 88, 95–98, 110–15, Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1.21–55