Նախագահների ուսմունքները
Գլուխ 29: Ապրել ուրիշների հեա խաղաղության և ներդաշնակության մեջ


Գլուխ 29

Ապրել ուրիշների հեա խաղաղության և ներդաշնակության մեջ

«Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ բոլոր մարդկանց հետ»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Վերջին Օրերի վաղ Սրբերի ցանկություններից մեկն էր, որ թույլ տային ուղղակի խաղաղությամբ ապրել իրենց կրոնով: Բայց ուր էլ նրանք տեղափոխվեցին, խաղաղությունը նրանցից փախչում էր: 1833 թվականին Սիսսուրիում հավաքատեղը նվիրագործելուց ուղիղ երկու տարի հետո, խաժամուժը ստիպեց Սրբերին թողնել Ջեկսոն գավառը՝ Սիսսուրիում (տես 281 էջը): Եկեղեցու անդամները ժամանակավոր ապաստան գտան Քլեյ գավառում՝ Սիսսուրի, իսկ հետո 1836 թվականին սկսեցին շարժվել դեպի հյուսիսային Սիսսուրի: Նրանց մեծամասնությունը տեղավորվեց Քոլդուել գավառում, պետական օրենսդրության կողմից նոր կազմավորված մի գավառ՝ Սրբերին ապաստան տալու համար: Ֆար Վեսթը, որը ծառայում էր որպես գավառի կենտրոն, շուտով դարձավ վերջին Օրերի Սրբերի ծաղկող բնակավայր:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը շարունակում էր ապրել Կիրթլենդում՝ Օհայո, բայց 1838 թվականին, նա ստիպված էր մեկնել, վախենալով իր կյանքի համար: Ւր ընտանիքի հետ նա 900 մղոն ճանապարհ կտրեց դեպի Ֆար Վեսթ, որտեղ նա միացավ այնտեղ ապրող Սրբերին: 1838 թվականին ավելի ուշ Կիրթլենդի Սրբերի մեծ մասը վաճառեցին կամ լքեցին իրենց տները և հետևեցին Մարգարեին դեպի Սիսսուրի: Այդ տարածաշրջանը հեղեղող Եկեղեցու անդամներին ապաստանով ապահովելու համար Սարգարեն նշանակեց Ֆար Վեսթին մոտիկ գտնվող տարածքները, որտեղ կարող էին բնակվել Սրբերը: 1838 թվականի հուլիսին նվիրագործվեցին անկյունաքարեր՝ Ֆար Վեսթում տաճար կառուցելու համար, Սրբերին հույս տալով, որ նրանք կկարողանային հիմնադրել մշտական բնակատեղ, որտեղ նրանք կկարողանային վայելել բարգավաճում և խաղաղություն: Դժբախտաբար, Ջեկսոն գավառում նրանց ուննցած լարումների նման, դրանք շուտով բաժանում առաջացրեցին նրանց և տեղաբնակների միջև և 1838 թվականի աշնանը, խառնամբոխը և զինված ոստիկանությունը մեկ անգամ ևս սկսեց անհանգստացնել և հարձակվել Վերջին Օրերի Սրբերի վրա:

Մի օր Մարգարեն ատելությամբ գտնվում էր իր ծնողների տանը Ֆար Վեսթում, երբ ևի խումբ զինված ոստիկաններ ներս մտան և հայտարարեցին, որ նրանք եկել էին նրան սպանելու՝ ինչ-որ հանցագործության կասկածի պատճառով: Լյուսի Մակ Սմիթը՝ Մարգարեի մայրը, նկարագրել է խաղաղություն հաստատելու նրա պարգևը:

«[Ջոզեֆը] նայեց նրանց շատ հաճելի ժպիտով և նրանց մոտենալով, տվեց իր ձեռքը նրանցից յուրաքանչյուրին՝ մի ձևով, որ համոզեց նրանց, որ նա ոչ մեղավոր հանցագործ էր, ոչ էլ, այնուամենայնիվ, վախկոտ կեղծավոր: Նրանք կանգ առան և ապշած նայեցին, ասես ուրվական էր կտրել նրանց ճանապարհը:

Ջոզեֆը նստեց և զրույցի բռնվեց նրանց հետ և բացատրեց նրանց Մորմոններ կոչվող ժողովրդի տեսակետներն ու զգացումները, և ինչպիսին էր եղել նրանց ուղին և նաև վերաբերմունքը, որ նրանք տեսել էին իրենց թշնամիների կողմից Եկեղեցու սկզբնավորումից ի վեր: Նա ասաց նրանց, որ չարությունն ու զրպարտությունը հետապնդել է նրանց այն ժամանակից ի վեր, ինչ նրանք մտել են Սիսսուրի, բայց նրանք մի ժողովուրդ են ովքեր երբեք չեն խախտել օրենքներ, որքան որ նա գիտեր: Բայց եթե նրանք խախտել են, նրանք պատրաստ դատվելու ըստ օրենքի…

Դրանից հետո, նա ոտքի կանգնեց և ասաց. «Մայրիկ, կարծում եմ տուն պիտի գնամ: Էմման սպասում է ինձ»: Այդ մարդկանցից երկուսը ոտքի ցատկեցին, ասելով. «Դուք չպետք է մենակ գնաք, քանի որ դա անվտանգ չէ: Սենք կգանք ձեզ հետ և կպաշտպանենք ձեզ»: Ջոզեֆը շնորհակալություն հայտնեց նրանց, և նրանք գնացին նրա հետ:

Մնացած զինվորականները կանգնած էին դռան մոտ, մինչ նրանք բացակայում էին և ես նրանց միջև լսեցի հետևյալ խոսակցությունը.

Առաջին ոստիկան. «Տարօրինակ չզգացի՞ր, երբ Սմիթը բռնեց ձեռքդ: Ես երբեք այդպես չէի զգացել իմ կյանքում»:

Երկրորդ ոստիկան. «Ես այնպիսի զգացում ունեցա կարծես չէի կարողանում տեղիցս շարժվել: Ես չէի կամենա վնասել այդ մարդու գլխի նույնիսկ մի մազին ողջ աշխարհի համար»:

Երրորդ ոստիկան. «Սա վերջին անգամ է դուք Երբևէ կստիպեք ինձ գալու Զո Սմիթին կամ որևէ Մորմոնի սպանելու».…

«Ալն մարդիկ, ովքեր գնացին որդուս հետ, խոստացան ցրել իրենց ենթակայության տակ գտնվող զինված ոստիկաննությունն ու գնալ տուն, և ասացին, որ եթե նա իրենց կարիքն ունենա, նրանք ետ կգան և կգնան նրա ետևից ուր էլ որ լինի»1:

Խոսելով ճշմարտությունը բարությամբ և շիտակորեն՝ Ջոզեֆ Սմիթը հաղթեց նախապաշարմունքն ու թշնամությունը և խաղաղություն հաստատեց նրանցից շատերի հետ, ովքեր իր թշնամիներն էհն:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Ձգտելով լինել խաղաղություն հաստատողներ, մենք կարող ենք ապրել ուրիշների հետ ավելի մեծ ներդաշնակության ն սիրո մեջ:

«Հիսուսն ասաց. «Երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիք կկոչվեն»: [Մատթեոս Ե.9]: Ուստի, եթե ազգը, որևէ մի պետություն, համայնք կամ ընտանիք պարտավոր է երախտապարտ լինել որևէ բանի համար, դա խաղաղությունն է:

Խաղաղություն, երկնքի դուրեկան զավակ՝ նույն հրաշալի ծնողից խաղաղություն լույսի նման, որն ուրախացնում է, կենդանացնում և երջանկացնում արդարներին և անարդարներին, և որը երջանկության էությունն է ներքևում և երանության մեջ վերևում:

Նա, ով չի պայքարում ողջ իր մարմնի զորությամբ և ողջ իր մտքի ազդեցությամբ տանն ու դրսում և ուրիշներին ևս դրդում անել այդպես՝ ձգտել խաղաղության և պահպանել այն իր իսկ օգտի և հարմարավետության և իր պետության, ազգի և երկրի պատվի համար, չունի իրավապահանջ մարդկանց գթասրտության [ողորմության] և ոչ էլ արժանի է կանանց ընկերությանն ու կառավարության պաշտպանությանը:

Նա պտղակեր որդ է, որն ուտում է իր իսկ կենսական օրգանները և գիշատիչ անգղ իր իսկ մարմնի համար և նա ինչ վերաբերում է իր սեփական հեռանկարներին և կյանքի բարգավաճմանը [կործանող] է իր իսկ կամքով:

Այդպիսի անձանց հասարակությունը հեռու չէ դժոխքից երկրի վրա և պետք է նրանց թողնել մենակ, որպես անարժան ազատների ժպիտներին կամ քաջերի գովասանքին:

Ւսկ խաղաղություն հաստատողը, oh, ականջ դրեք նրան, քանզի նրա բերանի խոսքերը և նրա վարդապետությունը կաթում է անձրևի պես և ցողում ինչպես շաղը: Նրանք նման Են խոտաբույսերի վրա նստած նուրբ մառախուղի և խոտի վրա տեղացող մեղմ անձրևի:

Աշխուժությունը, առաքինությունը, սերը, գոհությունը, մարդասիրությունը, բարեգործությունը, կարեկցանքը, մարդկայնությունն ու ընկերասիրությունը մղում են կյանքը դեպի երանություն, և մարդիկ, որոնք մի փոքր են ցած հրեշտակներից, գործի դնելով իրենց ուժերը, արտոնություններն ու գիտելիքն ըստ Հիսուս Քրիստոսի կողմից տրված հայտնության կարգի, կանոնների և օրենքների, երբ ապրում են իրար հետ միասնաբար, քաղցր հոտը, որը տարածվում է ուրախության և գոհության շնչով նրանց արդար ընկերակցությունից, նման է սրբագործված յուղից ստացված հրաշալի օծանելիքի, որը լցվեց Ահարոնի գլխին կամ բուրավետ անուշահոտության, որը բարձրանում է Արաբական համեմունքների ղաշտից: Այո, խաղաղություն հաստատողի ձայնը նման է ավելի շատ այս բաներին:

Այն եթերային երաժշտության պես,

Գերուժ է մեր հոգիները, Հանգստացնում մեր երկյուղները,

Դարձնում աշխարհը Դրախտավայր,

Ւսկ մարդկանց ինչպես թանկ գոհար»2:

Սիրելի եղբայրներ շարունակեք եղբայրական սիրով, քայլեք հեզությամբ, աչալուրջ եղեք դեպի աղոթքը, որ դուք չպարտվեք: Հետևեք խաղաղությանը, ինչպես ասել է մեր սիրելի եղբայր Պողոսը, որպիսզի լինեք Երկնային Հոր զավակները [տես Հռովմայեցիս ԺԴ.19]3:

«Մարդասիրությունը բոլորի հանդեպ, բանականությունն ու կատարելագործումը՝ առաքինությունն ուժեղացնելու համար և բարին գործելն ի պատասխան չարի.… նախատեսված են վերևից՝ բժշկելու հասարակության ավելի շատ անկարգություններ, քան զենքի դիմելը, կամ նույնիսկ վիճաբանությունը չհղկված ընկերության մեջ.… Ուրեմն, մեր նշաբանն t Խաղաղություն բոլորի հետ: Եթե մենք ուրախություն ունենք Աստծո սիրո մեջ, եկեք փորձենք բացատրություն տալ այդ ուրախության համար, որին ողջ աշխարհը չի կարող դեմ խոսել կամ դիմադրել»4:

«Մենք ուզում ենք բոլոր մարդկանց հետ խաղաղությամբ ապրել»5

Մենք կարող ենք զարգացնել խաղաղություն՝ պատվելով միմյանց ն հրաժարվելով կռվի առիթներ փնտրելուց:

«Մենք [հույս ունենք] մեր եղբայրներն ուշադիր կլինեն միմյանց զգացմունքների հանդեպ և կքայլեն սիրով, ավելի շատ պատվելով միմյանց, քան իրենք իրենց, ինչպես պահանջվում է Տիրոջ կողմից6:

Այն մարդը, որը լավ է գործում, մենք պետք է գովենք նրա արժանիքները և նրա հանցանքների մասին չպետք է խոսենք նրա հետևից»7:

Այսպիսով, այս աշխարհում, մարդկությունը բնականաբար եսասեր է, փառասեր և մարդիկ ձգտում են գերազանցել մեկը մյուսին, սակայն ոմանք կամենում են կայացնել ուրիշներին ևս՝ ինչպես իրենց»8:

Թող Տասներկուսը և բոլոր Սրբերը պատրաստակամ լինեն խոստովանել բոլոր իրենց մեղքերն առանց թաքցնելու դրանց մի մասը, և թող [նրանք] խոնարհ լինեն և չբարձրամտանան և զգու շացեք հպարտությունից և մի ձգանք գերազանցել մեկդ մյուսին, այլ գործեք մեկդ մյուսի բարիքի համար և աղոթեք միմյանց համար և եկեք պատվենք մեր եղբորը կամ հարգանքով նշենք նրա անունը և չվատաբանենք և չկործանենք մեր եղբորը»9:

Եթե դուք հեռացնեք ձեր միջից չարախոսելը, վատաբանելը և մանրախնդիր մտքերն ու զգացումները, խոնարհեցնեք ձեզ և մշակեք առաքինության և սիրո յուրաքանչյուր սկզբունք, այդ ժամանակ Եհովայի օրհնությունները կհանգչեն ձեզ վրա և դուք դեռ կտեսնեք բարի և փառահեղ օրեր, խաղաղություն կլինի ձեր դարպասների ներսում և բարգավաճում ձեր սահմաններում»10:

Մենք կարող ենք զարգացնել ներդաշնակություն մեր համայնքներում՝ հարգելով ըստ իրենց խղճի հավատալու բոլոր մարդկանց ազատությունը:

Հավատո Հանգանակ 1.11. «Սենք պահանջում ենք մեր սեփական խղճի թելադրանքով Ամենակարող Աստծուն երկրպագելու մեր բացառիկ իրավունքը: Նույնպիսի իրավունք մենք ընդունում ենք բոլոր մարդկանց համար: Թող մարդիկ երկրպագեն ում, ինչպես և որտեղ նրանք կամենան»11:

Սենք համարում ենք դա արդար սկզբունք և դա այնպիսի մի սկզբունք է, որի ուժին մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձնավորություն պարտավոր է համապատասխանաբար մտածել, որ բոլոր մարդիկ հավասար են ստեղծված և բոլորն արտոնություն ունեն իրենք մտածել իրենց խղճի հետ կապված բոլոր հարցերի մասին: Հետևաբար, եթե իշխանություն ունենանք, այդ դեպքում, մենք հակված չենք լինի, զրկել որևէ մեկին գործադրել այդ ազատ մտքի անկախությունը, որը երկինքն այնքան ողորմածաբար օժտել է մարդկության ընտանիքին՝ որպես ամենաընտիր պարգևներից մեկը12:

Ես ամենաազատամիտ վերաբերմունքն ու գթառատ զգացումներն ունեմ բոլոր աղանդների, խմբերի և դավանանքների հանդեպ և խղճի իրավունքներն ու ազատությունները ես համարում եմ ամենասրբազանն ու թանկագինը և ես չեմ արհամարհում որևէ մարդու, որը տարբերվում է ինձանից իր տեսակետով»13:

Սրբերը կարող են վկայել, թե արդյո՞ք ես պատրաստ եմ վայր դնել իմ կյանքը հանուն իմ եղբայրների: Եթե դա ապացուցվել է, որ ես պատրաստ եմ մեռնել որևէ «Մորմոնի» համար, ես համարձակություն ունեմ հայտարարել Երկնքի առջև, որ ես ճիշտ նույնպես պատրաստ եմ մեռնել՝ պաշտպանելով որևէ Երիցականի կամ Մկրտականի կամ որևէ ուրիշ դավանանքի մի լավ մարդու, քանի որ նույն սկզբունքը, որը ոտնակոխ կարող է աննլ Վերջին Օրերի Սրբերի իրավունքները, ոտնակոխ կանի նաև Հռոմեական Կաթոլիկների իրավունքները կամ որևէ այլ դավանանքի, որը կարող է ժողովրդականություն չվայելել և խիստ թույլ լինել իրենց պաշտպանելու համար:

Դա ազատության սերն է, որ ոգեշնչում է հոգիս՝ քաղաքացիական և կրոնական ազատությունը ողջ մարդկային ցեղի համար: Ազատության սերը ներծծվել է հոգուս մեջ իմ պապերի կողմից, երբ նրանք գուրգուրում էին ինձ իրենց ծնկների վրա.…

Եթե ես համարում եմ, որ մարդկությունը սխալի մեջ է, ես կնվաստացնե՞մ նրանց: Ոչ: Ես կբարձրացնեմ նրանց վեր, և հենց իրենց իսկ ուղով, եթե չկարողանամ համոզել նրանց, որ իմ ուղին ավելի լավն է, ես չեմ ձգտի հարկադրել որևէ մարդու հավատալ ինչպես ես եմ հավատում, միայն բանականության ուժով, քանի որ ճշմարտությունը կբացի իր սեփական ճանապարհը»14:

Սենք պարտավոր ենք միշտ զգուշանալ այն նախապաշարմունքներից, որոնք երբեմն այնքան տարօրինակորեն իրենց զգացնել են տալիս և այնքան վարակիչ են մարդկային բնութան համար, մեր ընկերների, հարևանների և աշխարհիկ եղբայրների հանդեպ, ովքեր ընտրում են տարբերվել մեզանից տեսակետով կամ հավատքի հետ կապված հարցերով: Սեր կրոնը մեր և մեր Աստծո միջև է: Նրանց կրոնը նրանց և իրենց Աստծո միջև է15:

Երբ մենք տեսնում ենք արժանավոր հատկանիշներ մարդկանց մեջ, մենք միշտ պետք է գնահատենք դրանք, ինչպիսին էլ որ լինի նրանց հասկացողությունը՝ կապված դավանանքի և վարդապետության հետ, քանի որ բոլոր մարդիկ պետք է կամ պարտավոր են ազատ լինել, ունենալով սահմանված իրավունքներ և բնության օրենքների բարձր և ազնիվ որակավորումներ և ինքնապահպանվածություն՝ մտածելու և գործելու ու ասելու ինչպես իրենք են կամենում, քանի դեռ նրանք պահպանում են համապատասխան հարգանք բոլոր մյուս արարածների իրավունքների և արտոնությունների հանդեպ, ոչ ոքի չվնասելով: Այս վարդապետությունը ես ստորագրում եմ ողջ սրտով և կիրառում այն»16:

«Բոլոր մարդկանց տրված է ազատ կամքի իրավունք, քանզի Աստված այդպես է նախասահմանել: Նա ստեղծել է մարդկությանը որպես բարոյական անհատներ և տվել նրանց զորություն՝ ընտրելու բարու և չարի միջև, ձգտելու նրան ինչը բարի է, այս կյանքում՝ սրբության ուղուն հետևելու միջոցով, որը բերում է մաքի խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգում այստնղ և ուրախության և երջանկության լիություն Նրա աջ կողմում՝ այս կյանքից հետո, կամ հետևել չարի ուղուն, առաջ գնալով մեղքի և Աստծո դնմ ապստամբության մեջ, դրանով դատապարտություն բերելով իրենց հոգիներին այս աշխարհում և հավերժական կորուստ եկող աշխարհում: Քանի որ երկնքի Աստվածն այս բաները թողել է ընտրել կամավոր յուրաքանչյուր անձնավորության համար, մենք չենք ուզում զրկել նրանց դրանից: Սենք միայն ուզում ենք գործել որպես հավատարիմ դետ՝ համաձայն մարգարե Եզեկիելին տրված Տիրոջ խոսքի (Եզեկիել գլուխ ԼԳ, հատվածներ 2, 3, 4, 5) և թողնել ուրիշներին անել այնպես, ինչպես իրենց է թվում բարի»17:

Սա իմ կյանքի առաջին սկզբունքներից մեկն է և ես զարգացրել եմ այն իմ մանկությունից, ուսուցանված լինելով հորս կողմից՝ թույլ տալ ամեն մեկին խղճի ազատություն.… Ւմ զգացմունքներով ես միշտ պատրաստ եմ մեռնել թույլերի ու ճնշվածների արդար իրավունքների պաշտպանության համար18:

Մի միջամտեք որևէ մարդու կրոնական գործերին, բոլոր կառավարությունները պարտավոր են թույլատրել ամեն մարդու անվտանգ վայելել իր կրոնը: Ոչ մի մարդ իրավունք չունի խլել ինչ-որ մեկի կյանքը կրոնի տարբերության պատճառով, որը բոլոր օրենքներն ու կառավարությունները պարտավոր են հանդուրժել և պաշտպանել՝ լինեն դրանք ճիշտ, թե սխալ»19:

Սենք.… կզարգացնենք խաղաղություն և ընկերասիրություն բոլորի հետ, կզբաղվենք մեր գործով և կլինենք հաջողակ, հարգված, որովհետև հարգելով ուրիշներին, մենք հարգում ենք ինքներս մեզ»20:

Չնայած ես երբեք չեմ ուզում հարկադրել իմ վարդապետությունը որևէ մարդու, ես հրճվում եմ տեսնելով, որ նախապաշարմունքները զիջում են իրենց տեղը ճշմարտությանը և մարդկանց ավանդույթներն անհետանում են Հիսուս Քրիստոսի ավետարանի մաքուր սկզբունքների միջոցով21:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii-xii էջերը:

  • Վերընթերցեք զինված ոստիկանության անդամների հետ խոսելու Ջոզեֆ Սմիթի պատմությունը (էջեր 361–364): Ւ՞նչ նթ կարծում ինչո՞ւ Մարգարեն կարողացավ անվրդով և խաղաղ մնալ այս իրավիճակում: Մտածեք այլ օրինակներ, որոնք դուք տեսել եք, երբ մարդիկ մնացել են անվրդով և խաղաղ դժվարին իրավիճակներում: Ւ՞նչ եղավ այս մարդկանց գործողությունների հետևանքով:

  • Վերընթերցեք 364–366 էջերը, որոնելով բառեր և արտահայտություններ, որոնք Մարգարեն օգտագործեց նկարագրելու խաղաղությունն ու խաղաղություն հաստատողներին: Ւ՞նչ յուրահատկություններ կարող են օգնել մեզ լինել խաղաղություն հաստատողներ մեր տներում և համայնքներում:

  • Կարդացե՛ք 366 էջի վեցերորդ պարբերությունը: Ւ՞նչ եք զգում, երբ հանցանքներ եք որոնում ուրիշների մեջ: Ւ՞նչ եք կարծում ինչպե՞ս են զգում ուրիշները, երբ դուք աշխատում եք գնահատել նրանց արժանավոր հատկանիշները:

  • Կարդացե՛ք յոթերորդ պարբերությունը 366 էջում: Ւ՞նչ ձևերով կարող ենք մենք կայացնել մեկս մյուսին: Ւ՞նչ են արել ուրիշ մարդիկ ձեզ կայացնելու համար: Ւնչպե՞ս են այս գործերը տանում դեպի խաղաղություն:

  • Վերընթերցեք 367–369 էջերը՝ որոնելով Մարգարեի ուսմունքներն այն մասին, թե ինչպես պետք է մենք վերաբերվենք մարդկանց, ում կրոնական համոզմունքները տարբերվում են մեր սեփական համոզմունքներից: Ւնչպիսի՞ ուղիներով մենք կարող ենք հարգել ուրիշների իրավունքները, որ. «երկրպագեն ում, ինչպես և որտեղ նրանք կամենան»

  • Կարդացե՛ք 369 էջի վերջին պարբերությունը: Ւնչպե՞ս կարող ենք կիսվել վերականգված ավետարանով ուրիշների հետ, միևնույն ժամանակ ցույց տալով հարգանք նրանց համոզմունքների հանդեպ:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Եփեսացիս Դ.31–32, Մոսիա 4.9–16, 4 Նեփի 1.15–16, ՎևՈՒ 134.2–4, 7

Հղումներ

  1. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 15, pp. 8–10, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. History of the Church, 6:245–46; punctuation and grammar modernized; from “A Friendly Hint to Missouri,” an article written under the direction of Joseph Smith, Mar. 8, 1844, Nauvoo, Illinois, published inTimes and Seasons, Mar. 15, 1844, p. 473.

  3. Letter from Joseph Smith and others to Church members in Thompson, Ohio, Feb. 6, 1833, Kirtland, Ohio; Letter Book 1, 1829–35, p. 26, Joseph Smith, Collection, Church Archives.

  4. History of the Church, 6:219–20; paragraph divisions altered; from “Pacific Innuendo,” an article written under the direction of Joseph Smith, Feb. 17, 1844, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Feb. 15, 1844, p. 443; this issue of the Times and Seasons was published late.

  5. History of the Church, 2:122; from a letter from Joseph Smith and others to John Lincoln and others, June 21, 1834, Clay County, Missouri, published in Evening and Morning Star, July 1834, p. 176.

  6. History of the Church, 1:368; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to William W. Phelps and the brethren in Missouri, June 25, 1833, Kirtland, Ohio.

  7. History of the Church, 1:444; from a Joseph Smith journal entry, Nov. 19, 1833, Kirtland, Ohio.

  8. History of the Church, 5:388; from a discourse given by Joseph Smith on May 14, 1843, in Yelrome, Illinois; reported by Wilford Woodruff.

  9. History of the Church, 3:383–84; from a discourse given by Joseph Smith on July 2, 1839, in Montrose, Iowa; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  10. History of the Church, 4:226; from a letter from Joseph Smith and Hyrum Smith to the Saints in Kirtland, Ohio, Oct. 19, 1840, Nauvoo, Illinois.

  11. Հավաաո Հանգանակ 1:11.

  12. History of the Church, 2:6–7; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Feb. 1834, p. 135.

  13. Letter from Joseph Smith to Isaac Galland, Mar. 22, 1839, Liberty Jail, Liberty, Missouri, published in Times and Seasons, Feb. 1840, pp. 55–56.

  14. History of the Church, 5:498–99; from a discourse given by Joseph Smith on July 9, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  15. History of the Church, 3:303–4; from a letter from Joseph Smith and others to Edward Partridge and the Church, Mar. 20, 1839, Liberty Jail, Liberty, Missouri.

  16. History of the Church, 5:156; punctuation modernized; paragraph divisions altered; from a letter from Joseph Smith to James Arlington Bennet, Sept. 8, 1842, Nauvoo, Illinois; James Bennet’s last name is incorrectly spelled “Bennett” in History of the Church.

  17. History of the Church, 4:45, footnote; punctuation and grammar modernized; from a letter from the First Presidency and high council to the Saints living west of Kirtland, Ohio, Dec. 8, 1839, Commerce, Illinois, published in Times and Seasons, Dec. 1839, p. 29.

  18. History of the Church, 6:56–57; from a discourse given by Joseph Smith on Oct. 15, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  19. History of the Church, 6:304; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton; see also appendix, page 562, item 3.

  20. History of the Church, 6:221; from a letter from Joseph Smith to the editor of the Nauvoo Neighbor, Feb. 10, 1844, Nauvoo, Illinois, published in Nauvoo Neighbor, Feb. 21, 1844; this letter is incorrectly dated Feb. 19, 1844, in History of the Church.

  21. History of the Church, 6:213; punctuation modernized; from a letter from Joseph Smith to Joseph L. Heywood, Feb. 13, 1844, Nauvoo, Illinois.

Joseph with militiamen

Ֆար Վեսթում Միսսուրի, երբ զինված մարդկանց մի խումբ եկավ ձերբակալելու Ջոզեֆ Սմիթին, նա «նայեց նրանց շատ հաճելի ժպիտով և նրանց մոտենալով, տվեց իր ձեռքը նրանցից յուրաքանչյուրին»:

Sermon on the Mount

Լեռան Քարոզում Փրկիչը սովորեցրեց. «Երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիք կկոչվեն»: