Գլուխ 37
Գթություն՝ Քրիստոսի մաքուր սերը
«Սերը Աստվածության գլխավոր հատկանիշներից մեկն է, և պետք է դրսևորվի նրանց կողմից, ովքեր ջանում են լինել Աստծո որդիները»:
Ջոզեֆ Սմիթի կյանքից
1841 թվականին Ջոզեֆ Սմիթին արված մի հայտնության մեջ Տերն անվանեց Նավուի Ւլինոյս ցիցը «Սիոնի անկյունաքարը, որը նրբաճաշակորեն պիտի հղկվի պալատի նմանությամբ» (ՎևՈՒ 124.2): Մարգարեի ղեկավարությամբ Նավուն դարձավ առևտրի, կրթության և արհեստների ծաղկող կենտրոն: Բազմաթիվ մարդիկ աշխատում էին իրենց ագարակներում, մինչդեռ նրանք, ովքեր մի ակր հող ունեին քաղաքում աճեցնում էին մրգեր և բանջարեղեն տան պարտեզներում: Քաղաքում հայտնվեցին սղոցարաններ, աղյուսի գործարաններ, տպարաններ, ալրաղացներ և հացի գործարաններ, ինչպես նաև փայտամշակման արհեստանոցներ, բրուտագործական, թիթեղագործական, ոսկերչական արտադրամսեր, դարբնոցներ և կահույքագործական արհեստանոցներ: Նավուում Սրբերը կարող էին գնալ թատրոն, պարահանդեսներ և համերգներ: Ողջ համայնքից հարյուրավոր աշակերտներ հաճախում էին դպրոցներ և ծրագրեր էին կազմվում համալսարանի համար:
Քանի որ Նավուն բուռն աճ էր ապրում, աղյուսագործական գործարաններն արտադրում էին կարմիր աղյուս, որը Նավուին տվեց յուրահատուկ տեսք: Այդ շենքերից մեկը Մարգարեի Կարմիր աղյուսե վաճառատունն էր: Վաճառատունը կառուցվել էր՝ ծառայելու որպես Մարգարեի և Առաջին Նախագահության գրասենյակ, ինչպես նաև որպես առևտրական ձեռնարկություն՝ օգնելու Մարգարեին իր ընտանիքը պահելու համար: Մի դեպք, որը տեղի ունեցավ Կարմիր աղյուսե վաճառատանը, ցույց է տալիս նրա գթառատ էությունը, որը Մարգարեին այնքան սիրելի էր դարձրել:
Զեյմս Լիչն անգլիացի էր, որը եկել էր Նավու իր նորադարձ քրոջ և նրա ամուսնու՝ Ագնես և Հենրի Նայթինգելների հետ: Առանց հաջողության աշխատանք որոնելուց հետո Ջեյմսը և Հենրին որոշեցին խնդրել Մարգարեին օգնել իրենց: Ջեյմսը հիշում է.
Մենք.… գտանք [Մարգարեին] մի փոքրիկ խանութում մի տիկնոջ ինչ-որ ապրաքներ վաճառելին: Առաջին անգամն էր, որ են նրան հնարավորություն ունեցա տեննել մոտիկից և մի լավ նայել նրան: Են զգացի, որ բարձր հոգի կար նրանում: Նա տարբեր էր բոլոր մարդկանցից, որ են երբևէ տենել էի, և են ասացի սրտումս, նա իսկապես ամենաբարձրյալ Աստծո Մարգարեն է:
Քանի որ ես Եկեղեցու անդամ չէի, ես ուզեցի, որ Հենրին խնդրեր նրան աշխատանքի համար, բայց նա չարեց դա. այսպիսով, ես ստիպված հարցրեցի: Ես ասացի. «Պարոն Սմիթ, դուք կարո՞ղ է որևէ աշխատանք ունենաք, որ մեզ երկուսիս հանձնարարեիք անել, որի համար մթերքներ կարողանայինք ստանալ: Նա նայեց մեզ զվարթ դեմքով և բարության հատուկ զգացումով, ասաց. «Դե՜, տղաներ, ի՞նչ կարող եք անել»: Սենք ասացինք նրան, թե որն էր մեր աշխատանքը, նախքան մեր հայրենիքը թողնելը:
Նա ասաց. «Կարո՞ղ եք առու փորել»: «Մենք կարող ենք անել լավագույնը, ինչ կարող ենք»,– պատասխանեցինք մենք: «Եղավ տղաներ,– և վերցնելով մի չափոլորակ, նա ասաց,– Եկեք ինձ հետ»:
Նա մեզ տարավ խանութից մի քանի մետր հեռու, տվեց ինձ օղակը, որ բռնեմ և չափոլորակից դուրս ձգեց ամբողջ մետրը և նշեց մի գիծ մեզ համար, որով պիտի աշխատեինք: «Դե՜, տղաներ,– ասաց նա,– կարո՞ղ եք 0.9 մետր լայնությամբ և 0.76 մետր խորությամբ մի փոս փորել այս գծի ուղղությամբ»:
«Մենք ասացինք, որ կանենք մեր լավագույնը, ինչ կարող ենք, և նա հեռացավ: Մենք գնացինք աշխատելու, և երբ այն վերջացրինք, ես գնացի ու ասացի նրան, որ պատրաստ է: Նա եկավ և նայեց այն ու ասաց. Տղաներ, եթե ես ինքս անեի, չէի կարողանա ավելի լավ անել այն: Հապա եկեք ինձ հետ»:
Նա նույն ճանապարհով մեզ առաջնորդեց դեպի խանութ և ասաց մեզ, վերցնել ամենալավ ապխտած միսը կամ խոզապուխտը մեզ համար: Լինելով բավականին ամաչկոտ՝ ես ասացի, որ ավելի լավ կլիներ, որ ինքը մեզ տար: Այսպիսով, նա վերցրեց երկու մեծ և լավագույն կտոր մին և մի պարկ ալյուր մեզանից յուրաքանչյուրի համար և հարցրեց, թե դա բավական էր: Մենք անացինք, որ կուզեինք էլի աշխատանք կատարել դրա համար. «եթե դուք բավարարված եք, տղաներ, ամեն ինչ լավ է»:
Մենք շնորհակալություն հայտնեցինք բարությամբ և տուն գնացինք՝ ուրախանալով մեր Աստծո Մարգարեի բարեսրտությամբ:
Ջեյմս Լիչը մկրտվեց այդ նույն տարի և արձանագրեց, որ նա «հաճախ էր ունենում հնարավորություն՝ տեսնելու [Մարգարեի] ազնիվ դեմքը Հոգով և Աստծո զորությամբ լուսավորվելիս»:1
Ջոզեֆ Սմիթի ուսմունքները
Մարդը, որը լցված է Աստծո սիրով բուռն ցանկություն ունի օրհնել ուրիշներին:
«Սերն Աստվածության գլխավոր հատկանիշներից է և պետք է դրսևորվի նրանց կողմից, ովքեր ջանում են լինել Աստծո որդիները: Սարդը, որը լցված է Աստծո սիրով, չի մտածում միայն իր ընտանիքին օրհնել, այլ՝ ողջ աշխարհին, փափագելով օրհնել ողջ մարդկային ցեղը»:2
Լյուսի Մեզերվ Սմիթն արձանագրել է հետևյալը. «[Ջոզեֆ Սմիթն] ասաց. «Եղբայրներ և քույրեր, սիրեք միմյանց և ողորմած եղեք ձեր թշնամիների հանդեպ»: Նա կրկնեց այս խոսքերը խիստ արտահայտիչ տոնով, բարձր ձայնով ասելով, ամեն»:3
1839 թվականի հուլիսին Մարգարեն խոսեց մի խումբ Եկեղեցու առաջնորդների հետ. «Այնուհետև, ես դիմեցի նրանց և շատ հրահանգներ տվեցի նրանց. … կանգ առնելով բոլորի համար խիստ կարևոր և արժեքավոր թեմաների վրա, ովքեր կամենում են խոնարհությամբ քայլելՏիրոջ առաջ և հատկապես սովորեցնելով նրանց հետևել գթությանը, իմաստությանը և ընկերասիրությանը սիրով մեկը մյուսի հանդեպ բոլոր բաներումև բոլոր հանգամանքներում»:4
Մենք հատուկ պարտավորություն ունենք սիրել և հոգ տանել կարիքի մեջ գտնվողներին:
«Սա մի պարտավորություն է, որը յուրաքանչյուր Սուրբ պետք է ցույց տա իր եղբայրներին առատորեն՝ միշտ սիրելով նրանց և միշտ սատարելով նրանց: Աստծո առաջ արդարանալու համար մենք պետք է սիրենք միմյանց, մենք պետք է հաղթենք չարին, մենք պետք է այցելենք հայրազուրկներին և այրիներին իրենց չարչարանքների մեջ և մենք պետք է մեզ անարատ պահենք աշխարհից, քանզի այսպիսի արժանիքներ դուրս են հորդում անարատ կրոնասիրության սքանչելի աղբյուրից»: [տես Հակոբոս Ա.27]:5
«[Եկեղեցու անդամը] պետք է կերակրի սովածներին, հագցնի մերկերին, օգնի որբևայրի ներին, որբի արցունքները մաքրի, մխիթարի չարչարվածներին, լինի դա այս եկեղեցում կամ որևէ այլ, կամ էլ նրանց, ովքեր ոչ մի եկեղեցում էլ չեն, որտեղ էլ որ նրանք գտնվեն»:6
«Հարուստները չեն կարող փրկվել առանց գթության, տալով կերակուր աղքատներին, երբ և ինչպես Աստված կպահանջի»:7
«Հաշվի առեք չարչարվածների վիճակը և փորձեք թեթևացնել նրանց տառապանքները, թողեք, որ ձեր հացը կշտացնի սովածին և ձեր հագուստը ծածկի մերկին, թող ձեր առատաձեռնությունը չորացնի որբերի արցունքները և ուրախացնի անմխիթար որբևայրիներին, թող ձեր աղոթքները, և ներկայությունը, և բարությունը թեթևացնի տառապանքների մեջ գտնվողների ցավերը և ձեր առատաձեռնությունը հոգա նրանց կարիքները, բարիք արեք բոլոր մարդկանց, հատկապես հավատքի ընտանիներին, որ դուք անվնաս լինեք և անմեղ, Աստծրդիներ առանց նախատինքի: Պահեք Աստծո պատվիրանները, բոլորն ինչ տվել է, ինչ տալիս է կամ կտա և փառքի լուսապսակ կշողա ձեր ուղու շուրջ բոլորը, աղքատները վեր կբարձրանան և կկոչեն ձեզ օրհնյալ, ձեզ կպատվեն և կհարգվեք բոլոր լավ մարդկանց կողմից և ձեր ուղին կլինի արդարի ուղի, որը շողում է ավելի ու ավելի պայծառ մինչև որ կատարյալ օր է դառնում [տես Առակաց Դ.18]»:8
Սուրբ Հոգին.… դուրս կթափվի ձեր գլխին ամեն ժամանակ, երբ դուք կիրառեք արդարության այդ սկզբունքները, որոնք ընդունելի են Աստծո մտքին և համապատասխանաբար ազդում են մեկից դեպի մյուսը և ուշադիր եղեք բոլոր դեպքերում՝ հիշելու նրանց, ովքեր կախվածության և լծի տակ են և ծանր չարչարանքների մեջ հանուն ձեզ: Եվ եթե ձեր մեջ կան ոմանք, ովքեր ճգնում են իրենց իսկ բարձրացման համար և ձգտում են իրենց իսկ հարստացմանը, մինչդեռ նրանց եղբայրները հառաչում են աղքատության մեջ և ցավոտ փորձությունների և գայթակղությունների մեջ են, նրանք չեն կարող օգտվել Սուրբ Հոգու միջնորդությունից, որը բարեխոս է լինում մեզ համար օր ու գիշեր անբարբառ հառաչանքով [տես Հռովմայեցիս Ա.26]:
Սենք պարտավոր ենք ամեն ժամանակ, շատ ուշադիր լինել, որպեսզի այդպիսի մեծամտությունը երբեք տեղ չունենա մեր սրտերում, այլ որպեսզի իջնենք դեպի ցածր խավի մարդիկ և ողջ երկայնամտությամբ տանենք տկարների թուլությունները»:9
Գթությունը Երկայնամիտ է, ողորմած և բարի:
Էլայզա Ռ. Սնոուն հաղորդել է Մարգարեի կողմից արված մի Աշուղի. «Ապա նա սկսեց կարդալ [Ա Կորնթացիներից] 13-րդ գլուխը. «Եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սնր չունենամ, ես եղա ձայն հանող պղինձ կամ հնչեցնող ծնծղա», և ասաց՝ մի եղեք զուսպ ձեր մերձավորի արժանիքների վերաբերյալ ձեր կարծիքների մեջ, այլ զգուշացեք ինքնահավանությունից և զուսպ եղեք ձեր սեփական արժանիքները գնահատելիս և մի մտածեք, որ դուք ավելի արդար եք, քան մյուսները, դուք պետք է լայնացնեք ձեր հոգիները միմյանց հանդեպ, եթե դուք վարվեք Հիսուսի պես և ընկերակից արարածներ կտանեք Աբրահամի գիրկը: Նա ասաց, որ ինքը ցույց էր տվել երկայնամտություն, հանդուրժողականություն և համբերություն Եկեղեցու հանդեպ և նաև իր թշնամիների և մենք էլ պետք է տանենք մեկս մյուսի ձախողումները, ինչպես մեծահոգի ծնողն է տանում իր երեխայի թուլությունները:
….Երբ դուք աճեք անմեղության և առաքինության մեջ, երբ աճեք բարության մեջ, թող ձեր սրտերը լայնանան մյուսների հանդեպ, թող դրանք ընդարձակված լինեն դեպի ուրիշները, դուք պետք է երկայնամիտ լինեք և տանեք մարդկության հանցանքներն ու սխալները: Որքան թանկարժեք են մարդկանց հոգիները.…
…Մի նախանձեք պերճաշուք հագուստներին և մեղավորների վաղանցուկ ցուցադրումներին, քանզի նրանք թշվառ վիճակում են, այլ որքան որ դուք կարող եք, ողորմություն ունեցեք նրանց հանդեպ, քանի որ կարճ ժամանակաընթացքում Աստված կկործանի նրանց, եթե նրանք չապաշխարեն և դառնան դեպի Նա»:10
Իմաստուն մարդիկ պարտավոր են բավականաչափ հասկացողություն ունենալ մարդկանց բարությամբ հաղթելու համար: «Սեղմ պատասխանը կհանգստացնի բարկությունը»,– ասում է իմաստունը [Առակաց ԺԵ.1]: և Վերջին Օրերի Սրբերի պարտականությունն է ցույց տալ Աստծո սերը, այժմվանից բարությամբ վերաբերվել նրանց, ովքեր հնարավոր է անգիտակից մի պահի, սխալ են արել, քանզի ճիշտ է ասում Հիսուսը. Աղոթեք ձեր թշնամիների համար [տես Սատթեոս Ե.44]»:11
«Ես կանգ չեմ առնում ձեր մեղքերի վրա և դուք էլ չպիտի կանգ առնեք իմ մեղքերի վրա: Գթությունը, որը սեր է, ծածկում է բազմաթիվ մեղքեր [տես Ա Պետրոս Դ.8], և ես հաճախ ծածկել եմ բոլոր սխալները ձեր մեջ, բայց լավագույն բանն ընդհանրապես սխալներ չունենալն է: Սենք պետք է զարգացնենք հեզ, հանգիստ և խաղաղ հոգի»:12
Էլայզա Ռ. Սնոուն հաղորդել է Մարգարեի կողմից մեկ այլ ելույթ. «Երբ մարդիկ ցույց են տալիս նվազագույն բարություն և սեր իմ հանդեպ, Օ՚՚՜հ, ինչպիսի զորություն ունի այն մտքիս վրա, մինչդեռ հակառակ վերաբերմունքը միտում ունի տակնուվրա անել բոլոր անգութ զգացումները և ճնշել մարդկային միտքը:
Փաստ է, որ մարդիկ անծանոթ են աստվածավախության սկզբունքների հետ, որպիսզի տեսնեն քնքույշ զգացմունքների նվազեցումը և գթության բացակայությունն աշխարհում: Աստվածավախության զորությունն ու փառքն ընդարձակվում է հանդուրժողականության սկզբունքի վրա՛ գթության թիկնոցը տարածելու համար: Աստված չի նայում մեղքի վրա թողտվությամբ, բայց երբ մարդիկ մեղանչում են, նրանց համար պետք է թողտվություն արվի… Որքան ավելի շատ ենք մոտենում մեր Երկնային Հորը, այնքան ավելի ենք տրամադրվում կարեկցությամբ նայելու ոչնչացող հոգիների վրա, մենք ցանկություն ենք զգում վերցնել նրանց մեր ուսերին և գցել նանց մեղքերը մեր ետևը.…
… Որքան հաճախ են իմաստուն մարդիկ և կանայք ձգտում թելադրել Եղբայր Ջոզեֆին ասելով. «Օ, եթե ես լինեի Եղբայր Ջոզեֆի փոխարեն ես այսպես կանեի կամ այնպես, բայց եթե նրանք լինեին Եղբայր Ջոզեֆի կոշիկներում, նրանք կհասկանային, որ տղամարդկանց կամ կանանց չեն կարող հարկադրել մտնել Աստծո արքայությունը, այլ պետք է վերաբերվել երկայնամտությամբ և ի վերջո մենք կփրկենք նրանց: Բոլոր Սրբերին միասնական պահելու և աշխատանքն ընթացքի մեջ պահելու ուղին՝ ողջ երկայնամտությամբ սպասելն է, միչև Աստված այդպիսի մարդկանց կբերի դատաստանի: Չպետք է լինի թույլտվություն մեղքի համար, բայց ողորմությունը պիտի գնա ձեռք-ձեռքի կշտամբանքի հետ»:13
Մենք արտահայտում հեք գթություն ծառայության հասարակ գործերով ն բարությամբ:
«Ես ձեր ծառան եմ և միայն Սուրբ Հոգու միջոցով է, որ ես կարող եմ ձեզ բարիք անել.… Սենք մեզ չենք ներկայացնում ձեր առաջ որևէ բան, բացի ձեր խոնարհ ծառաները լինելուց, հոժար սպառելու և սպառվելու ձեր ծառայության մեջ»:14
էդվիե Հոշղեեը հիշում էր. «1838 թվականին Ջոզեֆը և մի քանի երիտասարդ տղամարդկանց հետ խաղում էին դրսի տարբեր խաղեր, որոնց շարքում էր գնդակով խաղը: Կամաց-կամաց նրանք սկսնցին հոգննլ: Նա նկատնց դա և նրանց հավաքելով՝ ասաց. «Եկեք գերանե տնակ կառուցենք»: Այսպիսով, նրանք դուրս եկան ու գնացին՝ Ջոզեֆն ու երիտասարդ տղամարդիկ, գերանե տնակ կառուցելու մի այրի կնոջ համար: Այդպիսին էր Ջոզեֆի բնավորությունը՝ միշտ օգնել, ինչով կարող էր»:15
Լյուսի Մակ Սմիթը՝ Ջոզեֆի մայրը պատմեչ է այն ժամանակի մասիհ, Արբ Սրբերն առաջին անգամ բնակեցնում էիհ Կոմերսը՝ Ւլինոյս, որն ավելի ուշ կոչվեց Նավու: «Երբ եղանակը փոխվեց եղբայրները, որոնք բնակվել էին այստեղ, սկսեցին զգալ իրենց դժվարությունների հետևանքները, որին միացավ անառողջ կլիման, որը նրանց անկողին գցեց մալարիայով և աղիքային տենդերով այն աստիճան, որ կային ամբողջ ընտանիքներ, որտեղ չկար մեկը, որ մյուսին մի բաժակ սառը ջուր տար կամ նույնիսկ իրենց հոգ տանեին: Հայրումի ընտանիքի մեծ մասը հիվանդ էր: Ւմ փոքր աղջիկը՝ Լյուսին նույնպես շատ հիվանդ էր և տեղի բնակիչներից քչերն էին, փաստորեն, որ լավ էին:
Ջոզեֆն ու էմման բերել էին հիվանդներին իրենց տուն և հոգ էին տանում նրանց մասին այնտեղ: Եվ նրանք շարունակում էին բերել նրանց շատ արագ, հենց որ նրանք անկողին էին ընկնում, մինչև որ նրանց տունը, որը բաղկացած էր չորս սենյակից, այնքան էր լցվել, որ նրանց անհրաժեշտ եղավ վրան բացել բակում, ընտանիքի այն մասին ընդունելու համար, ովքեր դեռ ոտքի վրա էին: Այս դժբախտության ժամանակաընթացքում Ջոզեֆն ու Էմման նվիրաբերում էին իրենց ողջ ժամանակն ու ուշադրությունը հիվանդների խնամքին»:16
Ջոե Լ. Սմիթը՝ Մարգարեի եղբոր որդին, հիշում էր հետևյալ դեպքը, որը պատահեց այս նույն ժամանակաընթացքում: «Մարգարե Ջոզեֆը և զարմիկ Հայրումը, նրա եղբայրն այցելեցին մեզ: Բացի մայրիկից մենք բոլորս հիվանդ էինք տենդով և մալարիայով, իսկ հայրիկը մեծմասամբ անգիտակից վիճակում զառանցում էր: Ջոզեֆը հանեց իր կոշիկները, երբ տեսավ մեր թշվառ վիճակը և հագցրեց հայրիկի ոտքերին, քանի որ նա ոտաբոբիկ էր և ինքն առանց կոշիկների տուն գնաց ձիով: Նա ուղարկեց և տարավ հայրիկին իր տուն և փրկեց նրա կյանքը և ապահովեց մեզ անհրաժեշտ շատ բաներով, այսպիսով մենք ապաքինվեցինք»:17
էլիզաբեթ էնն Ոփթնին հիշում էր. «1840 թվականի գարնանը մենք գնացինք Կոմերս՝ այդպես էր շարունակում կոչվել Նավու քաղաքի վերևի մասը: Մենք մի տուն վարձեցինք, որը Հայրամ Քիմբալին էր պատկանում.… Այստեղ մենք բոլորս հիվանդ էինք մալարիայով, դողերոցքով և տենդով և ուղղակի հազիվ էինք կարողանում դանդաղ շարժվել և միմյանց հոգ տանել: Այս փորձության պայմաններում ծնվեց իմ իններորդ երեխան: Ջոզեֆն այցելելով մեզ և տեսնելով մեր վիճակի փոփոխությունը պնդեց, որ անմիջապես գնանք և օգտվենք իր հարմարություններից: Մենք զգում էինք, որ կլիման, ջուրը և զրկանքները, որ մենք տանում էինք, հնարավոր չէր այլևս տանել, ուստի մենք օգտվեցինք այդ առաջարկից և գնացինք ապրելու Ջոզեֆի բակում՝ մի փոքրիկ տնակում, մեր առողջությունը շուտով լավացավ և երեխաները եկան իրենց նախկին տեսքին: Ամուսինս սկսեց աշխատել Ջոզեֆի կառուցած վաճառատանը և մատակարարեց վաճառատունն այնպիսի ապրանքներով, որոնց կարիքը մարդիկ իսկապես ունեին:
Մի օր, երբ տնից դուրս էի գալիս բակ, ինձ արված Ջոզեֆ Սմիթի մի մարգարեության մասին հիշողությունն առկայծեց մտքումս՝ էլեկտրական հարվածի պես, դա հետևյալն էր՝ որ ճիշտ այնպես, ինչպես մենք էինք արել նրան, բացելով մեր դռները նրա և իր ընտանիքի համար, երբ նա տուն չուներ, նույն ձևով էլ մենք կընդունվենք ապագայում իր կողմից իր տանը»:
Մոսիա Լ. Հենկոկը հաղորդել է հետևյալ փորձառության մասին, որը տեղի էր ունեցել Նավուում, երբ նա երիտասարդ էր. «Այս ամառ [1841] Ես առաջին անգամ գնդակ խաղացի Մարգարեի հետ: ՄԵնք հերթով հարվածում էինք և վազում գնդակի ետեից և երբ խաղն ավարտվեց Մարգարեն ասաց. «Եղբայրներ լծեք ձիերը», որը մենք արեցինք և մենք բոլորս քշեցինք մեր սայլերը դեպի անտառները: Ես քշում էի մեր մեկ ձիանոց սայլն առջեում կանգնած, իսկ Եղբայր Ջոզեֆն ու հայրս քշում էին ետվում: Խմբում կային 39 թիմ և մենք այնքան փայտ հավաքեցինք մինչև սայլերը լցվեցին: Երբ մեր սայլը բեռնեցինք, Եղբայր Ջոզեֆն առաջարկեց եղբայրներին փայտքաշուկ խաղալ իր հետ և նա բոլորին հաղթեց՝ ամեն անգամ վեր քաշելով մեկին, ով ցանկացավ մրցել նրա հետ:
Հետո Մարգարեն ուղարկեց սայլերը դեպի տարբեր վայրեր, որտեղ մարդիկ օգնության կարիք ունեին և նա ասաց նրանց, որ փայտը կտրեին Սրբերի համար, ովքեր կարիք կունենային: Բոլորը սիրով անում էին, ինչ Մարգարեն ասում էր և չնայած մենք հիվանդ էինք և մահն ամենուր մեր շրջապատում էր, մարդիկ ժպտում էին և փորձում միմյանց հույս տալ»:19
1842 թվականի հունվարի 5-ին Մարգարեն գրեց հետևյալը էդուարդ Հանրերին ուղղված մի նամակում, որն ապագայում ծառայեց որպես Նախագահող Եպիսկոպոս: «Մեր տեսականին [Կարմիր աղյուսե տնակում] բավականին լավն է, շատ լավը, հաշվի առնելով աարբեր գնումները, որոնք մենք արեցինք տարբեր ժամանակներում, տարբեր անձնավորությունների կողմից և այնպիսի հանգամանքներում, որոնք ինչ-որ չափով վերահսկում էին նրանց ընտրությունները, բայց ես ուրախ եմ, որ մեզ հնարավորություն տրվեց անել դա այնքան լավ որքան մենք արեցինք, քանզի աղքատ շատ եղբայրների և քույրերի սրտերը կուրախանան այն անհրաժեշտ բաների համար, որոնք այժմ նրանց համար մատչելի են:
Խանութն ամբողջովին լցված է, և ես վաճառասեղանի ետևում եմ կանգնած եղել ողջ օրը՝ վաճառելով ապրանքներ այնպես հմտորեն ինչպես ցանկացած վաճառող, որ երբևէ տեսել ես, օգնելու նրանց, ովքեր ստիպված էին գնալ առանց իրենց սովորական Սուրբ Ծննդյան կամ Նոր Տարվա ճաշերի, մի փոքր շաքարի, կերամաթի, չամիչի և այլ, և այլ բաների բացակայության պատճառով և ինձ ևս գոհացնելու համար, քանի որ ես սիրում եմ ծառայել Սրբերին և ծառա լինել բոլորին, հույս ունենալով, որ ես Տիրոջ հարմար ժամանակին կարողանամ բարձրացվել»20
Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:.
-
Երբ դուք վերընթերցեք 451–453 և 456–460 էջերը խորհեք ձեր զգացմունքները Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ: Ւ՞նչ են սովորեցնում այս պատմությունները նրա մասին: Ւ՞նչ եք կարծում ինչպես էին նրա գործողություններն ազդում իր շրջապատի մարդկանց վրա: Ւնչպե՞ս է ազդել ձեր կյանքի վրա ուրիշների բարությունը:
-
Վերընթերցեք առաջին երեք պարբերությունները 454 էջում: Ւ՞նչու եք կարծում, որ Աստծո սիրով լցված մարդը ցանկանում է օրհնել ողջ մարդկությանը: Ւնչպե՞ս կարող են սիրո և բարության մեր գործերն օգնել՝ օրհնելու բոլոր մարդկանց:
-
Ո՞րոնք են այն մի քանի պարտականությունները, որոնք մենք ունենք կարիքավորներին հոգ տանելու վերաբերյալ: (Սի քանի օրինակների համար տես 454–455 էջերը): Ւնչպե՞ս են դրանք կապված հոգևոր կարիքների հետ: Ւնչպիսի՞ օրինակներ եք տեսել մարդկանց, ովքեր հոգ են տարել նրանց, ովքեր կարիքի մեջ են:
-
Կարդացեք 455 էջի առաջին պարբերությունը: Ւ՞նչ կարող ենք անել, որպեսզի աճենք ուրիշների արժանիքները գնահատելու մեջ: Ւնչո՞ւ եք կարծում, մենք պետք է «զգուշանանք ինքնահավանությունից և սահմանափակվենք [մեր] սեփական արժանիքները գնահատելիս»:
-
Սարգարե Ջոզեֆը մտահոգություն արտահայտեց «աշխարհում քնքույշ զգացմունքների նվազման.…» վերաբերյալ 456 էջ: Հակառակը, նա ասաց, որ մենք պետք է «լայնացնենք [մեր] հոգիները միմյանց հանդեպ» (455–456 էջեր) և «թող մեր սրտերն ընդարձակվեն, թող դրանք լայնանան ուրիշների հանդեպ»: Ւ՞նչ եք կարծում, ինչ է նշանակում լայնացնել մեր սրտերը և հոգիները միմյանց հանդեպ:
-
Կարդացեք առաջին ամբողջական պարբերությունը 456 էջում: Ւնչպե՞ս կարող ենք կիրառել այս ուսմունքը, երբ մենք փոխհարաբերության մեջ ենք մտնում մեր ընտանիքի անդամների հետ:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. Կորնթացիս ԺԳ.1–13, Սոսիա 4.14–16, 26–27 Եթեր 12.33–34 Ա Կորնթացիս ԺԳ.1–13, Մոսիա 4.14–16, 26–27, Եթեր 12.33–34, Մորոնի 7.45–48, ՎևՈՒ 121.45–46