Նախագահների ուսմունքները
Գլուխ 3: Հիսուս Քրիստոսը՝ հավերժական Քավիչն աշխարհի


Գլուխ 3

Հիսուս Քրիստոսը՝ հավերժական Քավիչն աշխարհի

«Առանց Հիսուս Քրիստոսի միջնորդության՝ փրկություն չէր կարող գալ աշխարհին»

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Տարիներ առաջ նախքան Ջոզեֆ Սմիթի ծնվելը, նրա պապը ոգեշնչվել էր ասելու, որ իր ընտանիքում ինչ-որ մի բան կկատարվի, որը «կհեղափոխի աշխարհը»1: Ջոզեֆ Սմիթի պատմությունն արձանագրում է. «Ւմ պապը՝ Ազայել Սմիթը, տարիներ առաջ կանխագուշակել էր, որ իր ընտանիքից մի մարգարե է բարձրանալու, և իմ պապը բավարարված էր զգում, որ ինձանում դա իրականացել էր: Պապս՝ Ազայելը, մահացավ Նյու Յորք նահանգի Սենտ Լորենս գավառի Ւստ Ստոկհոլմ բանավանում, Մորմոնի Գիրքը ստանալուց և գրեթե ամբողջությամբ կարդալուց հետո. և նա հայտարարել էր, որ ես հենց այն Մարգարեն եմ, որի մասին նա վաղուց գիտեր, որը պիտի գա իր ընտանիք2»:

Որպես Վերականգնման Մարգարե՝ Ջոզեֆ Սմիթի ամենակարևոր դերերից մեկը Հիսուս Քրիստոսի մասին վկայելն էր: Նա օրհնվել էր՝ վայելելու Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին անձնական գիտելիքը և հասկանալու նրա դերը՝ որպես աշխարհի Քավիչ: Այդ գիտելիքը սկսեց Առաջին Տեսիլքից, որի ժամանակ երիտասարդ Ջոզեֆը տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, և լսեց Հոր ձայնը. «Սա է Ւմ Սիրելի Որդին. Լսի՛ր Նրան» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.17): Այս սրբազան փորձառության ժամանակ Ջոզեֆն արտոնություն ունեցավ ուսուցանվելու աշխարհի Փրկչի կողմից:

Մոտ տասներկու տարի անց, 1832 թվականի փետրվարի 16-ին, Մարգարեն իր դպիրի՝ Սիդնի Ռիգդոնի հետ թարգմանում էր Աստվածաշունչը Զոն Զոնսոնի տանը՝ Հայրամում Օհայո: Այն բանից հետո, երբ Մարգարեն թարգմանեց Հովհաննես Ե.29, որը նկարագրում է բարիների և չարերի հարությունը, մի տեսիլք բացվեց Ջոզեֆի և Սիդնիի համար, և նրանք տեսան և հաղորդակցվեցին Փրկչի հետ.

«Հոգու զորությամբ մեր աչքերը բացվեցին և մեր հասկացողությունը լուսավորվեց, այնպես որ մենք կարողացանք տեսնել ու հասկանալ Աստծո բաները,– նույնիսկ այն բաները, որոնք եղել են ի սկզբանե՝ աշխարհի լինելուց առաջ, որոնք կարգվել էին Հոր կողմից, նրա Սիածին Որդու միջոցով, որը Հոր ծոցում էր, նույնիսկ ի սկզբանե. որի մասին մենք վկայություն ենք բերում. և վկայությունը, որը մենք բերում ենք, ավետարանի լրիվությունն է Հիսուս Քրիստոսի, որը Որդին է, որին մենք տեսանք, և որի հետ մենք խոսեցինք երկնային տեսիլքում.…

Եվ մենք տեսանք փառքը Որդու, Հոր աջ կողմում, և ստացանք նրա լիությունից. Եվ տեսանք սուրբ հրեշտակներին, և նրանց, ովքեր սրբագործված են նրա գահի առաջ, որ երկրպագում էին Աստծուն, և Գառին, ովքեր երկրպագում են նրան հավիտյանս հավիտենից:

Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրո՛ւմ է:

Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր Սիածինն է,– որ նրանով, նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո»: (ՎևՈւ 76.12–14, 20–24):

1836թ. ապրիլի 3-ին Ջոզեֆ Սմիթը կրկին տեսավ Փրկչին: Սարգարեն Օլիվեր Քաուդերիի հետ առանձնացել էր Կիրթլենդի Տաճարի արևմտյան ամբիոնի մոտ: Նրանք խոնարհվեցին հանդիսավոր աղոթքում, որից հետո Փրկիչը հայտնվեց նրանց: Սարգարեն հայտարարել է.

«Վարագույրը հեռացվեց մեր մտքերից, և մեր հասկացողության աչքերը բացվեցին: Սենք տեսանք Տիրոջը, ամբիոնի բազրիքի վրա կանգնած, մեր առաջ. և նրա ոտքերի տակ աղյուսապատ սաթագույն հատակ էր մաքուր ոսկուց: Նրա աչքերը կարծես կրակի բոցեր լինեին. նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը. նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ. և նրա ձայնն ասես շառաչյուն մեծ ջրերի հնչում լիներ, այսինքն՝ Եհովայի ձայնը, ասելով. Ես եմ առաջինը և վեր ջինը. ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ» (ՎևՈւ 110.1–4):

Նմանատիպ փորձառություններից Մարգարեն առաջին աղբյուրներից գիտելիք ստացավ և դարձավ Փրկչի աստվածայնության հատուկ վկան:

Չոզեֆ Սմիթի ուսմունքները

Բոլոր տնտեսությունների ժամանակ Աստծո ժողովուրդն իրենց մեղքերի թողության համար ապավինել է Քրիստոսի քավությանը:

«Առանց Հիսուս Քրիստոսի միջնորդության՝ փրկություն չէր կարող գալ աշխարհին»3:

«Աստված.… պատրաստել է զոհաբերություն Իր իսկ Որդու պարգևով, որը պիտի ուղարկվեր ժամանակին, որպեսզի ճանապարհ պատրաստեր կամ դուռ բացեր, որի միջով մարդ կարող էր մտնել Տիրոջ ներկայությունը, որտեղից նա դուրս էր գցվել անհնազանդության պատճառով: ժամանակ առ ժամանակ այդ ուրախ ավետիթը լսվել է մարդկանց ականջներում աշխարհի տարբեր դարաշրջաններում՝ ընդհուպ մինչն Մեսիայի գալուստը:

Հավատալով այդ քավությանը կամ փրկագնման ծրագրին, Աբելն ընդունելի ընծա մատուցեց Աստծուն, այսինթն՝ իր հոտերի առաջնեկներին: Կայենը հողի բարիթներից ընծա մատուցեց, որը չընդունվեց, որովհետև հավատքով չարեց այն. նա չէր կարող հավատք ունենալ, կամ չէր կարող երկնքի ծրագրին հակառակ հավատք գործադրել: Միածնի արյուն թափելով է, որ քավություն է գալիս մարդուն, քանի որ դա էր փրկագնման ծրագիրը, և առանց արյուն թափելու թողություն չկար: Եվ քանի որ զոհաբերությունը հաստատվել էր որպես օրինակ, որով մարդ պետք է նկատեր այն մեծ Զոհաբերությունը, որն Աստված պատրաստել էր, դրան հակառակ զոհաբերություն անելը չէր կարող հավատքի գործադրում լինել, որովհետն դրանով հնարավոր չէր փրկագին վճարել, ոչ էլ քավությունը կարող էր ուժ ձեռք բերել այդ կարգով. հետնաբար, ԿայԵնը չէր կարող հավատք ունենալ. իսկ այն, ինչ հավատքից չէ, մեղք է: Ւսկ Աբելն ընդունելի ընծա մատուցեց, որով վկայություն ստացավ, թե արդար է, երբ որ Աստված ինքը նրա ընծաների մասին վկայեց [տես Եբրայեցիս ժԱ.4]:

Անկասկած, կենդանու արյուն թափելը մարդուն չէր կարող օգնել, եթե դա չլիներ նմանությունը կամ խորհրդանիշը կամ բացատրությունն այն բանի, որը որպես նվեր պիտի մատուց վեր անձամբ Աստծո կողմից, և այդ բանը պնտք է արվեր հավատքի աչքով՝ աչքի առաջ ունենալով մեծ Զոհաբերության զորությունը՝ մեղքերի թողության համար.…

.… Սենք չենք կարող հավատալ, որ նախկինում սրբերը բոլոր դարաշրջաններում այդքան անտարբեր են եղել երկնային համակարգի վերաբերյալ, ինչպես ենթադրում են շատերը, քանի որ բոլորը, ովքեր երբևէ փրկվել են, փրկվել են փրկագնման այս մեծ ծրագրի զորությամբ՝ որքան Քրիստոսի գալուց առաջ, այնքան էլ դրանից հետո. եթե այդպես չէ, ապա Աստված ուրիշ ծրագրեր է գործի դրել (եթե կարող ենք այդպես արտահայտվել), որպեսզի մարդկանց ետ բերի իր մոտ բնակվելու: Բայց այդ բանին մենք չենք կարող հավատալ, քանի որ մարդու սահմանադրության մեջ նրա անկումից ի վեր որևէ փոփոխություն չի կատարվել. և զոհաբերությամբ արյուն թափելու արարողությունը կամ սահմանումը նախատեսված էր կատարելու միայն մինչև Քրիստոսը զոհ եղավ և թափեց իր արյունը, ինչպես մինչ այդ ասվեց, որպեսզի մարդ հավատքով ակնկալի այդ ժամանակը.…

Հետևությունը, որ զոհ մատուցելը նախատեսված էր միայն միտքը դեպի Քրիստոսն ուղղելու համար, գալիս է հրեաներին ուղղված Հիսուսի հետևյալ խոսքերից. «Աբրահամը՝ ձեր հայրը, ցնծաց, որ իմ օրը տեսնի. և նա տեսավ և ուրախացավ» [Հովհաննես Ը.56]: Այսպիսով, ուրեմն, որովհետև հնում սրբերը զոհ էին մատուցում, դա նրանց չէր խանգարում լսել Ավետարանը. այլ ծառայում էր, ինչպես ասացինք, նրանց աչքերը բացելու և հնարավորություն տալու, որ առաջ նայեն դեպի Փրկչի գալստյան ժամանակները և ուրախանան նրա փրկագնմամբ.… Սենք եզրակացնում ենք, որ երբևէ որ Տերը հնում իրեն հայտնի է դարձրել մարդկանց և պատվիրել է նրանց զոհ մատուցել Ւրեն, դա արվել է որպեսզի նրանք հավատքով առաջ նայեն դեպի Ւր գալուստը և մեղքերի թողության համար ապավինեն այդ քավության զորությանը: Եվ նրանք արել են դա՝ հազար-հազարները, որոնք քայլել են մեզանից առաջ, որոնց հանդերձներն անբիծ են, և որոնք, ինչպես Հոբը՝ նույն համոզվածությամբ սպասում են, որ ետին օրերում կտեսնեն Նրան երկրի վրա՝ նույնիսկ իրենց մարմնում [տես Հոբ ԺԹ.25–26]:

Եզրափակելով, կարող ենք ասել, որ չնայած տարբեր տնտեսություններին, որ եղել են, բոլոր բաները, որոնցով Աստված հաղորդակցվել է իր ժողովրդի հետ, ենթադրված են եղել նրանց միտքն ուղղելու դեպի այդ մեծ նպատակը, և նրանց ուսուցանելու, որ միայն Աստծուն ապավինեն որպես իրենց փրկության հեղինակ, ինչպես գրված է նրա օրենքում»4:

Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ողջ մարդկությունը հարություն կառնի:

Սեր կրոնի հիմնական սկզբունքներն Առաքյալների և Մարգարեների վկայություններն են Հիսուս Քրիստոսի մասին՝ որ նա մահացել է, թաղվել է և կրկին, երրորդ օրը, հարություն է առել և համբարձվել է երկինք. բոլոր մյուս բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին, միայն դրա հավելումներն են: Սակայն, ի լրումն դրան, մենք հավատում ենք Սուրբ Հոգու պարգևին, հավատքի զորությանը, Աստծո կամքի համաձայն հոգևոր պարգևները վայելելու, Ւսրայելի տան հավաքմանը և ճշմարտության վերջնական հաղթանակին»5:

Ւնչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կենդանանում են». բոլորը պետք է հարություն առնեն մեռելներից [Ա Կորնթացիս ԺԵ.22]: Աստծո Գառն իրագործել է հարությունը, որպեսզի բոլորը հարություն առնեն մեռելներից»6:

Աստված օր է նշանակել, երբ նա կդատի աշխարհը, և նա երաշխավորել է դա՝ մեռելներից հարություն տալով Ւր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, այն կետը, որի վրա հիմնված է բոլոր նրանց հույսը, ովքեր հավատում են ոգեշնչված գրություններին՝ իրենց ապագա երջանկության և վերելքի համար. որովհետև «Եթե Քրիստոսը հարություն չի առել,– ասել է Պողոսը Կորնթացիներին,– ունայն է ձեր հավատքը. և դուք դեռ ձեր մեղքերի մեջ եք: Այդ ժամանակ նրանք էլ, որ Քրիստոսումը ննջեցին, կորան»: [Ա Կորնթացիս ԺԵ.17–18].…

Քրիստոսն Ւնքը հարություն է առել մեռելներից. և եթե նա մեռելներից հարություն է առել, Նա, Իր զորությամբ, բոլոր մարդկանց կբերի, որպեսզի կանգնեն Ւր առաջ. քանի որ եթե նա հարություն է առել մեռելներից, ժամանակավոր մահվան կապանքները քանդվել են, այնպես որ գերեզմանն այլևս հաղթանակ չունի: Ուրեմն եթե գերեզմանը հաղթանակ չունի, ապա նրանք, ովքեր պահում են Հիսուսի խոսքերը և հնազանդվում են նրա ուսմունքներին, ունեն ոչ միայն մեռելներից հարություն առնելու խոստումը, այլ նաև երաշխիք, որ թույլ կտրվեն մտնելու նրա փառահեղ թագավորությունը. քանի որ Նա անձամբ ասել է. «Որտեղ ես եմ, այնտեղ նաև իմ ծառաները կլինեն» [Հովհաննես ԺԲ.26]7:

Նրանք, ովքեր մահացել են Հիսուս Քրիստոսում, կարող են ակնկալել, որ երբ նրանք կենդանանան, նրանք կվայելեն իրականացումն այն ուրախության, որը նրանք ունեցել կամ ակնկալել են այստեղ.… Ես ուրախ եմ, որ արտոնություն ունեմ խոսելու ձեզ հետ որոշ բաների Սասին, որոնք, եթե ամուր բռնվեք, կօգնեն ձեզ, երբ երկրաշարժները մռնչան, ամպերը կուտակվեն, կայծակները փայլեն և փոթորիկները պատրաստ լինեն պոռթկալ ձեզ վրա, ինչպես ամպրոպի որոտները: Կառչեք այս բաներից և թող ոչ ձեր ծնկները, ոչ էլ ձեր հոդերը չդողան, ոչ էլ ձեր սրտերը նվաղեն. և այն ժամանակ ի՞նչ կարող են անել երկրաշարժները, պատերազմները և փոթորիկները: Ոչի՛նչ: Բոլոր ձեր վնասները կվերականգնվեն ձեզ՝ հարության ժամանակ, եթե դուք շարունակեք հավատարիմ: Ամենազորի տեսիլքով ես տեսել եմ դա.…

Աստված երկնքից հայտնել է Ւր Որդուն և նաև հարության վարդապետությունը. և մենք գիտելիք ունենք, որ նրանք, ում մենք թաղում ենք այստեղ, Աստված կրկին առաջ կբերի մեծ Աստծո Հոգով կենդանացված և հանդերձավորված. և ի՞նչ նշանակություն կունենա, երբ մենք դնում ենք նրանց հողում կամ ինքներս ենք գնում հողը՝ նրանց հետ, եթե մենք այլևս չէնք կարող պահել նրանց: Թող որ այս ճշմարտությունները մտնեն ձեր սրտի խորքը, որպեսզի մենք այստեղ իսկ սկսենք վայելել այն, ինչը լիարժեք կլինի ապագայում8:

Քրիստոսի քավության և ավետարանին հնազանդվելու միջոցով, մենք կարող ենք ժառանգակիցներ դառնալ Հիսուս Քրիստոսի հետ

«Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի Աստվածայնությանը, և որ Նա մահացել է բոլոր մարդկանց մեղքերի համար, որոնք Ադամով ընկել են»9:

Հավատո Հանզանակ 1.3. «Սենp հավատում ենք, որ Քրիստոսի քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով ավետարանի օրենքներին և արարողություններին»10:

«Նրանից հետո, երբ Աստված ստեղծեց երկինքներն ու երկիրը, նա իջավ և վեցերորդ օրն ասաց. «Եկեք մարդ ստեղծենք մեր պատկերով: Ո՞ւմ պատկերով: Աստվածների պատկերով նրանք ստեղծեցին նրանց, տղամարդ և կին, անմեղ, անչարիք և անբիծ, կրելով միևնույն բնութագիրը և միևնույն պատկերը, ինչպես Աստվածները [տե՛ս Ծննդոց Ա.26–27]: Եվ երբ մարդն ընկավ, նա չկորցրեց իր պատկերը և դեռևս պահպանեց իր Արարչի՝ Քրիստոսի պատկերը, որը մարդու պատկերն է, ինչպես նաև Հոր էության բուն պատկերը [տես Եբրայեցիս Ա.3].… Քրիստոսի քավության և հարության միջոցով և ավետարանին հնազանդվելու միջոցով մենք կրկին կերպարանակից կլինենք նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի պատկերին [տես Հռովմայեցիս Ը.29]. այն ժամանակ մենք ձեռք կբերենք Աստծո պատկերը, փառքը և բնութագիրը»11:

Սեր հոգիների Հայրը Ւր ստեղծած հոգիների համար [ապահովեց] զոհաբերություն, փրկագնման ծրագիր, քավության զորություն, փրկության նախագիծ, որպես իր նպատակ ունենալով մարդկանց ետ բերել երկնքի Թագավորի մոտ, պսակելով նրանց սելեստիալ փառքով և անեղծ, անարատ և անթառամ ժառանգությամբ ժառանգորդներ դարձնելով նրանց Որդու հետ12:

Սուրբ գրություններն ասում են, որ նրանք, ովքեր հնազանդվում են պատվիրաններին, կլինեն Աստծո ժառանգները և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները.… «Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո զավակներն ենք, և եթե զավակներ, ապա Աստծո ժառանգներ և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցներ, այնպես որ եթե նրան չարչարանքներին կցորդ ենք, ապա նրա փառքին էլ մասնակից լինենք» [տես Հռովմայեցիս Ը.16–17].13:

«Ւնչպիսի՜ սփոփանք է սգացողների համար, երբ նրանք կանչվումեն բաժանվելու ամուսնուց, կնոջից, հորից, մորից, երեխայից կամ շատ թանկագին հարազատից, իմանալ, որ չնայած այս երկրային տաղավարը պառկելու է և քայքայվելու, այն կրկին բարձրանալու է, որպեսզի բնակվի հավիտենական բոցերում անմահության փառքի մեջ, ոչ թե ցավ ու տառապանք ապրելու և չմահանալու, այլ լինելու Աստծո ժառանգները և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները»14:

Հիսուս Քրիստոսը կատարյալ է, մաքուր և սուրբ, և նա մեզ կանչել է Ւր նման լինելու:

Այս վերջին օրերին բոլոր Սրբերի միջից ո՞վ կարող է իրեն լավը համարել, ինչպես Տերը: Ո՞վ է նույնքան կատարյալ: Ո՞վ է նույնքան մաքուր: Ո՞վ է այնքան սուրբ, որքան նա էր: Այդպիսիք կա՞ն արդյոք: Նա երբեք չօրինազանցեց և չխախտեց մի պատվիրան կամ երկնքի մի օրենք՝ նրա բերանում չկար խաբեություն, ոչ էլ նենգություն կար նրա սրտում.… Որտե՞ղ կա Քրիստոսի նման մեկը: Չկա նման մեկը երկրի վրա»15:

«Ստեղծվածները հնազանդվեցին ունայնությանը, ոչ կամավոր, այլ Քրիստոսը հնազանդեցրեց նրանց հույսով [տես Հռովմայեցիս Ը.20] – բոլորն էլ հնազադվում են ունայնությանը մինչ ճամփորդում են ծուռ շավիղներով և դժվարություններով, որոնք շրջապատում են նրանց: Որտե՞ղ է այն մարդը, որն ազատված է ունայնությունից: Ոչ ոք երբևէ կատարյալ չի եղել, բացի Հիսուսից. և ինչո՞ւ էր նա կատարյալ: Որովհետև Աստծո Որդին էր և ուներ Հոգու լրիվությունը և ավելի մեծ զորություն, քան որևէ մարդ»16:

Դեռ պատանեկան տարիքում [Հիսուս Քրիստոսը] ուներ անհրաժեշտ ողջ բանականությունը, որպեսզի ղեկավարեր և կառավարեր հրեաների թագավորությունը, և կարող էր տրամաբանել ամենաիմաստուն և ամենախելացի օրինագետների և աստվածաբանների հետ և նրանց տեսություններն ու սովորություններն իր ունեցած իմաստության համեմատ անմիտ դարձնել17:

Հուսով ենք, որ մեր Տիրոջ պատվիրանները հաստատուն ձևով պտտվում են ձեր մտքում, ուսուցանում են ձեզ՝ ոչ միայն Նրա կամքի մասին, Ւր ավետարանը հռչակելիս, այլ նաև Նրա հեզության և բոլորի առաջ կատարյալ վարքի մասին, նույնիսկ այն դաժան հալածանքների և նախատինքի ժամանակ, որոնք կուտակվել էին Նրա շուրջ՛ ամբարիշտ և շնացող սերնդի կողմից: Հիշե՛ք, եղբայրներ, որ Նա ձեզ կանչել է սրբության. և կարիք կա՞ ասելու մաքրության՝ Նրա պես լինելու: Ուրեմն որքա՜ ն իմաստուն, որքա՜ն սուրբ. որքան մաքրաբարո և որքան կատարյալ պետք է դուք վարվեք նրա առաջ. և հիշեք նաև, որ Նրա աչքերը շարունակ ձեր վրա են18:

Երբ խորհում ենք մեր մեծ Վարդապետի սրբության և կատարելությունների մասին, որը ճանապարհ է բացել, որով կարող ենք վերադառնալ Նրա մոտ, նույնիսկ իրեն զոհաբերելով, մեր սրտերը հալվում են մեր ներսում նրա բարեհաճությունից: Եվ Երբ մտածում ենք նաև, որ նա մեզ կանչել է, որ բոլոր բաներում կատարյալ լինենք, որ մենք պատրաստ լինենք խաղաղությամբ դիմավորելու նրան, երբ նա կգա իր փառքով, բոլոր սուրբ հրեշտակների հետ, մենք ցանկություն ենք զգում համարձակությամբ հորդորելու մեր եղբայրներին, որ լինեն խոնարհ և աղոթող, որ իսկապես քայլեն լույսի և ցերեկվա որդիների պես, որպեսզի նրանք շնորհ ունենան՝ Տեր Հիսուս Քրիստոսի արժանի անվամբ դիմակայելու ամեն գայթակղություն և հաղթահարելու ամեն չարիք: Քանի որ վստահ եղեք, եղբայրներ, որ մոտ է օրը, որ տան Տերը վեր կկենա և կփակի դուռը և հարսանիքի հանդերձներ ունեցողներից բացի, ոչ ոք ներս չի թողնվի վայելելու իր տեղը հարսանեկան ընթրիքին» [տես Մատթևոս ՒԲ.1–14.]19:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii Էջերը:

  • Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի պատմությունները Փրկչի տեսիլքների մասին (49–51 էջեր): Ւնչպիսի մտքեր և զգացումներ ունեք, երբ խորհում եք այդ փորձառությունների մասին:

  • Հնում, կենդանիների զոհաբերությունները Տիրոջ ժողովրդին օգնում էին՝ «նրանց աչքերը բացելու և հնարավորություն տալու, որ առաջ նայեն դեպի Փրկչի գալստյան ժամանակները և ուրախանան նրա փրկագնմամբ» (էջ 53): Որո՞նք են այն բաներից մի քանիսը, որոնք այսօր ձեզ օգնում են նայելու դեպի Փրկիչը:

  • Կարդացեք 54 էջի առաջին պարբերությունը: Նկատեք, որ այդ հայտարարության մեջ հավելվածը մի բան է, որը կապված է ավելի մեծ կարնորություն ունեցող բանի հետ, ինչպես որ ճյուղը կապված է ծառի բնի հետ: Ւնչ եք կարծում, ինչո՞ւ են Փրկչի Քավության և Հարության մասին առաքյալների և մարգարեների վկայությունները «մեր կրոնի հիմնարար սկզբունքները» համարվում: Եթե դուք հիշեք, որ մյուս բոլոր բաներն այդ սկզբունքների հավելվածներ են, ինչպե՞ս կմոտենաք տան և Եկեղեցու ձեր ծառայությանը:

  • Վերընթերցեք Մարգարե Ջոզեֆի ուսմունքները հարության մասին (54–55 էջերում): Ւ՞նչ մխիթարություն եք ստանում այն գիտելիքից, որ «բոլոր ձեր վնասները կվերականգնվեն ձեզ հարության ժամանակ, եթե դուք շարունակեք հավատարիմ» մնալ: Ւ՞նչ ձևերով կարող է հարության մասին գիտելիքը օգնել մեզ, որ «սկսենք վայելել այն, ինչը լիարժեք կլինի ապագայում»:

  • Կարդալով 56–57 էջերը, մտածեք, թե ինչ է արել Փրկիչը, որպեսզի մենք նրա հետ ժառանգակիցներ դառնանք: Մտածեք այն ուղիների մասին, որոնցով կարող եք ձեր երախտագիտությունը ցույց տալ Նրա քավիչ զոհաբերության համար:

  • 57–59 էջերում Մարգարե Ջոզեֆ Սմիթը նշում է Փրկչի հատկանիշներից շատերը: Երբ խորհում եք Փրկչի կյանքի և առաքելության մասին, ուրիշ ի՞նչ հատկանիշներ եք դուք հիշում: Մտածեք որևէ բանի մասին, որ կարող եք անել, որպեսզի ավելի շատ նմանվեք Նրան:

Թեմային աոեչվող սուրբ գրություններ. Եսայիա ԾԳ.1–12, 2 Նեփի 9:5–26, ՎևՈւ 20:21–29

Հղումներ

  1. Reported by George A. Smith, Deseret News, Aug. 12, 1857, p. 183.

  2. History of the Church, 2:443; from “History of the Church” (manuscript), book B-1, addenda, p. 5, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  3. History of the Church, 5:555; from a discourse given by Joseph Smith on Aug. 27, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and William Clayton.

  4. History of the Church, 2:15–17; punctuation modernized; paragraph divisions altered; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Mar. 1834, p. 143.

  5. History of the Church, 3:30; from an editorial published in Elders’ Journal, July 1838, p. 44; Joseph Smith was the editor of the periodical.

  6. History of the Church, 6:366; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  7. History of the Church, 2:18–19; paragraph divisions altered; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Mar. 1834, p. 144.

  8. History of the Church, 5:361–62; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 16, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  9. History of the Church, 4:78; from a letter from Matthew L. Davis to Mary Davis, Feb. 6, 1840, Washington, D.C., reporting a discourse given by Joseph Smith on Feb. 5, 1840, in Washington, D.C.

  10. Հավատո Հանգանակ 1.3:

  11. Quoted by James Burgess, in compilation of excerpts from Joseph Smith’s discourses; James Burgess, Journals, 1841–48, vol. 2, Church Archives.

  12. History of the Church, 2:5; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Feb. 1834, p. 135.

  13. Quoted by George Laub, in compilation of excerpts from Joseph Smith’s discourses, ca. 1845; George Laub, Reminiscences and Journal Jan. 1845–Apr. 1857, p. 31, Church Archives.

  14. History of the Church, 6:306; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton.

  15. History of the Church, 2:23; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Apr. 1834, p. 152.

  16. History of the Church, 4:358; from a discourse given by Joseph Smith on May 16, 1841, in Nauvoo, Illinois; reported in Times and Seasons, June 1, 1841, pp. 429–30.

  17. History of the Church, 6:608; from instructions given by Joseph Smith on June 27, 1844, in Carthage Jail, Carthage, Illinois; reported by Cyrus H. Wheelock.

  18. History of the Church, 2:13; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Mar. 1834, p. 142.

  19. Letter from Joseph Smith and high priests to the brethren in Geneseo, New York, Nov. 23, 1833, Kirtland, Ohio, Church Archives.

Jospeh and Oliver

Փրկիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի տաճարում: «Վարագույրը հեոացվեց մեր մտքերից,– ասել է Զոգեֆը, –և մեր հասկացողության աչքերը բացվեցին: Մենք տեսանք Տիրոջը, ամբիոնի բազրիքի վրա կանգնած»

resurrected Lord

«Աստծո Գաոն իրականացրեց հարաթյունը, այնպես որ բոլորը հարություն կաոնեն մեոելներից»:

Christ with children

«Երբ խորհում ենք մեր մեծ Վարդապետի կատարելությոմմերի մասիև.… մեր սրաերը մեր մերսում հալվում եմ մրա բարեհաճությունից»: