Գլուխ 43
«Նա Աստծո Մարգարե էր». Ջոզեֆ Սմիթի ժամանակակիցները վկայում են նրա մարգարէական առաքելության մասին
«Ես ուզում եմ ալելո՜ւիա բացականչել ամեն անգամ, երբ մտածում եմ, որ երբևէ ճանաչել եմ Ջոզեֆ Սմիթ Մարգարեին»: (Բրիգամ Յանգ)
Ջոզեֆ Սմիթի կյանքից
Նավուում Սրբերը հաճախ էին հավաքվում միասին՝ լսելու իրենց ուղղված Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքը: Քանի որ Նավուում բավականաչափ ընդարձակ տեղ չկար բոլոր Սրբերին տեղավորելու համար, Մարգարեն հաճախ էր խոսում դրսում: Նա հաճախ խոսում էր մի պուրակում, որը գտնվում է հենց տաճարի արևմտյամ մասում, որտեղ կարող էին հավաքվել հազարավոր մարդիկ: Շարժական հարթակ էր կառուցվել Եկեղեցու առաջնորդների և խոսնակների համար և հավաքվածները նստում էին խոտի վրա կամ գերանների կամ էլ աղյուսների վրա: Մարգարեն խոսում էր նաև Նավուի այլ վայրերում, ներառյալ անավարտ տաճարում և սեփական առանձնատներում: 1843 թվականի սկզբին Նավուի մի այցելու հաղորդել էր, որ տեսել էր ժողովներ էին տեղի ունենում Տաճարի նկուղային հարկի կիսակառույց հատակին և այդ ժամանակ Մարգարեն հաճախ էր քարոզում»1: .
Երբ Մարգարեն խոսում էր դրսում, նա հաճախ էր սկսում իր ելույթները խնդրելով Սրբերին աղոթել քամու կամ անձրևի համար, որ հանդարտվեն մինչև որ վերջացնի խոսելը: 1843 թվականի ապրիլի 8-ին Նավուում կազմակերպված համաժողովի ժամանակ Մարգարեն սկսեց մի դիմումով՝ ասելով. «Ես երեք խնդրանք ունեմ հավաքվածներին. Առաջինն այն է, որ բոլոր նրանք, ովքեր հավատք ունեն, գործադրեն այն և աղոթեն Տիրոջը, որ քամին հանդարտեցնի, քանզի երբ այն փչում է այժմ, ես չեմ կարող երկար խոսել առանց լրջորեն առողջությունս վնասելու, հաջորդը, որպեսզի ես կարողանամ ունենալ ձեր աղոթքները, որ Տերը զորացնի թոքերս, որպեսզի ես կարողանամ բոլորիդ լսելի լինել և երրորդը, որ դուք աղոթեք Սուրբ Հոգին հանգչի ինձ վրա, որպեսզի ես հռչակեմ այն բաները, որոնք ճշմարիտ են»2:
Մարգարեի խոսելու վերաբերյալ պայմանավորվածությունները շատ կարևոր էին Եկեղեցու անդամների համար և նա երբեմն խոսում էր մի քանի հազար մարդուց բաղկացած հավաքույթների ժամանակ: «Լսողներից ոչ մեկը երբևէ չէր հոգնում նրա խոսքից»,– հիշում է Փարլի Փ. Պրատը: «Ես նույնիսկ գիտեմ, որ նա պատրաստակամ և լսելու բուռն ցանկություն ունեցող ունկնդիրներին միասին պահել է շատ ժամերի ընթացքում, ցրտին, թե արևին, անձրևին, թե քամուն, մինչ մի պահ ծիծաղում էին, իսկ հաջորդ պահին արտասվում»3: Ալվա Զ. Ալեքսանդրը, որը պատանի էր Նավուի տարիներին, հիշում է, որ «ոչ մի զվարճություն կամ խաղեր այնքան հետաքրքիր չէին ինձ համար, որքան նրա խոսքը լսելը»4:
Ամասա Փոթերը հիշում է, որ ներկա էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի մի հզոր քարոզին, որը քարոզվում էր Նավուի Սրբերի մի մեծ խմբի.
«Երբ [Մարգարեն] մոտ երեսուն րոպե խոսեց, սկսվեց ուժեղ քամի և փոթորիկ: Փոշին այնքան խիտ էր, որ մենք չէինք կարողանում տեսնել մեկս մյուսին որևէ տարածության վրա և որոշ մարդիկ սկսեցին հեռանալ, երբ Ջոզեֆը կանչեց նրանց կանգ առնել և իրենց աղոթքները բարձրացնել դեպի Ամենազոր Աստվածը, որ քամիները դադարեն փչել և անձրևը դադարի թափվել և դա այդպես էլ կլինի: Շատ քիչ րոպեների ընթացքում քամիներն ու անձրևը դադարեց և տարերքը հանդարտվեց, ինչպես ամառային մի առավոտ: Փոթորիկը բաժանվեց և շարունակվեց քաղաքի հարավային և հյուսիսային կողմում և մենք կարողանում էինք տեսնել տարածության վրա, թե ինչպես էին ծառերն ու թփերը քամուց ճոճվում, մինչդեռ, որտեղ որ մենք էինք, մեկ ժամ հանգիստ էր և այդ ժամանակահատվածում ամենահրաշալի քարոզներից մեկը, որ երբևէ խոսվել էր Մարգարեի շուրթերից քարոզվեց մահացածների նյութի վերաբերյալ»5:
Սրբերը, ովքեր լսեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքը, բերեցին հզոր և վառ վկայություններ նրա մարգարեական առաքելու թյան մասին: Նրանցից շատերն արձանագրեցին իրննց հիշողությունները՝ այն ելույթների մասին, որ նրանք լսել էին նրանից և փորձառությունների մասին, որ ունեցել էին նրա հետ, քանի որ նրանք ցանկանում էին, որ հաջորդ սերունդներն իմանան, ինչպես իրենք գիտեին, որ Ջոզեֆ Սմիթն իսկապես Աստծո մարգարեն էր:
Վկայություններ Ջոզեֆ Սմիթի մասին
Առաջին Սրբերի նման, մենք կարող ենք իմանալ, որ Ջոզեֆ Սմիթն այն մարգարեն էր, որի միջոցով Տերը վերականգնեց ավետարանի լրիվությունը:
Բրիգամ Յանգ’ Եկեղեցու երկրորդ Նախագահ. «Ես ուզում եմ ալելո՜ւիա բացականչել ամեն անգամ, երբ մտածում եմ, որ երբևէ ճանաչել եմ Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, որին Աստված բարձրացրեց և կարգեց և որին տվեց բանալիներ և զորություն՝ կառուցելու Աստծո արքայությունը երկրի վրա և հաստատելու այն: Այս բանալիները հանձնվել են այս ժողովրդին և մենք ունենք զորու թյուն շարունակելու այն աշխատանքը, որ Ջոզեֆն է սկսել»6:
Էլայզա Ռ. Սնոու՝ 1886-ից մինչև 1887թվականը Սփոփող Միու թյան գերագույն նախագահ. «ճշմարտության և արդարության ուղու ընթացքում, այն բոլոր բաներին, որոնք կօգնեին իր ընկերակից մարդուն, նրա հավատարմությունն այնպես հաստատուն էր ինչպես Երկնքի սյուները: Նա գիտեր, որ Աստված կանչել էր իրեն այդ աշխատանքին և երկրի և դժոխքի բոլոր միավորված զորությունները ձախողվեցին վախեցնել կամ շեղել նրան իր նպատակից: Աստծո և իր եղբայրների օգնությամբ նա դրեց մեծագույն աշխատանքի հիմքը, որ երբևէ հաստատվել էր մարդու կողմից՝ աշխատանք, որը տարածվում էր ոչ միայն ապրողների և գալիք սերունդների, այլ նաև մահացածների վրա:
Նա համարձակորեն և խիզախորեն դիմակայում էր կեղծ ավանդույթներին, սնահավատություններին, կրոններին, մոլե ռանդությանն ու աշխարհի տգիտությանը, ապացուցում իր հավատարմությունը երկնքից հայտնի դարձված յուրաքանչյուր սկզբունքին, հավատարիմ իր ընկերներին, հավատարիմ Աստծուն, այսպես կնքեց իր վկայությունը՝ իր արյամբ»7:
Բեթշերա Վ. Սմիթ՝ 1901-ից 1910 թվականներին Սփոփող Միության գերագույն նախագահ. «Ես գիտԵմ նրան, որ նա այն էր, ինչ հայտարարում էր, այսինքն՝ Աստծո ճշմարիտ մարգա րեն, և Տերը նրա միջոցով վերականգնեց հավիտենական ավետարանը և յուրաքանչյուր արարողություն և օժտում, որը կառաջնորդի մեզ դեպի սելեստիալ արքայություն»8:
Վիլֆորդ Վուդրուֆը՝ Եկեղեցու չորրորդ Նախագահ. «Ես զգացել եմ չափազանց ցնծություն այն բանի համար ինչ տեսել եմ Եղբայր Ջոզեֆից, քանզի իր հասարակական և անձնական գործնությունում նա իր հետ տանում էր Ամենազորի Հոգին, և նա դրսևորում էր հոգու մի մեծություն, որը ես երբեք չեմ տեսել որեԷ ուրիշ մարդու մեջ»9:
Դանիել Դ. Մակարթուր, Եկեղեցու վաղ անդամ, որը հետագայում առաջնորդեց աոաջին ձեռնասայլերի ընկերություններից մեկը դեպի Սոլթ Լեյք Սիթի. «Իմ վկայությունն է, որ նա կԵնդանի Աստծո ճշմարիտ Մարգարեն էր, և որքան ավեյի շատ էի լսում նրա ասածներն ու տեսնում նրա արածները, էլ ավելի էի համոզվում, որ նա իսկապես տեսել էր Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև Աստծո սուրբ հրեշտակներին… Ինձ միշտ թվացել է, որ եթե երբևէ մի բան եմ իմացել այս երկրի վրա, դա անկասկած այն էր, որ նա Մարգարե էր»10:
Ալեքսանդր Մակռեյ՝ Ջոզեֆ Սմիթի հետ Լիբերթիի բանտում բանտարկվածներից մեկը: «[Ջոզեֆ Սմիթի] հանդեպ որպես Մարգարեի մեր վստահությունն այնպիսին էր, որ երբ ասում էր «Այսպես է ասում Տերը», մենք վստահ էինք, որ կլինի այնպես, ինչպես նա ասաց, և որքան ավելի շատ էինք փորձում, այնքան ավելի շատ վստահություն էինք ունենում, քանի որ Երբեք նրա խոսքը չի ձախողվել մեկ իսկ անգամ»11:
Լայման Օ. Լիթլֆիլդ՝ Սիոնի ճամբարի անդամ. «Նրա հոգու ողջ էներգիան ներծծված էր վերջին օրերի փառահեղ աշխատանքով, որին նա կանչվել էր իր Աստվածային Տիրոջ կողմից»12:
Մերի էլիս Քենոն Լամբերտ՝ անգ լիացի նորադարձ, որը ներգաղթել էր Նավու 1843 թվականին. «Առաջին անգաւք տեսա Ջոզեֆ Սմիթին 1843 թվականի գարնանը: Երբ նավակը, որով մենք եկանք, նավահանգիստ հասավ Նավու, մի քանի առաջնոթդնհթ այն անգ էին՝ դիմավորելու Սրբերի խմբին, որոնք եկել էին: Այդ եղբայրների մեջ էր Ջոզնֆ Սմիթը: Ես ճանաչեցի հենց այն վայրկյանին, նրբ աչքս կանգ առավ նրա վրա և այդ պահին ստացա իմ վկայությունը, որ նա Աստծո Աարգարնն էր… Նրան ինձ մատնացույց չեն արել: Ես ճանաչեցի նրան բոլոր մյուս մարդկանց միջից, և լինելով երեխա (ընդամենը տասնչորս տարեկան), ես գիտեի, որ տեսա Աստծո Մարգարեին»13:
Անգուս Մ. Քենոն՝ Եկեղեցու անդամ, որն ապրում էր Նավուում երիտասարդ տարիներին և հետագայում դարձավ ցցի նախագահ Սոլթ Լեյք Սիթիում. «Եղբայր Ջոզեֆին հիշում եմ հատկապես մի առիթով, երբ նա դիմում էր սրբերի մի հավաթույթի 1844 թվականի գարնանը: Դա մի քանի կաղնու ծառերի տակ Տաճարի հարավային մասում գտնվող մի հովտում էր, Փարլի փողոցի մոտ: Նա խոսում էր այն փաստի մասին, որ Աստված հաստատելով Իր Եկեղեցին միայն մեկ մարդու էր լիազորել Աստծո կողմից հայտնություններ ստանալ, որոնր պետը է պարտադիր լինեին Եկեղեցու համար… Այդ նույն առիթով էր, որ ես լսեցի Մարգարեին հայտարարելիս, որ նա Մելքիսեդեկյան Քահանայություն էր ստացել Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի սպասավորման ներրո:
Իմ երիտասարդ մարի վրա թողված Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված խոսրերի տպավորությունն ուղեկցել է ինձ իմ հետագա ողջ կյան րում և երբ խավարը հակառակ դեպքում կմշուշեր ուղեղս, նրա վառ վկայությունը հայտնվել է իմ առջև, տալով ինձ ապացույց, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հաստատվել է և կառավարվում է Աստծո ցուցադրվող զորությամբ և իշխանությամբ»14:
Հայրում Սմիթ՝ Մարգարեի եղբայրը ե Եկեղեցու հայրապետը. «Նախկինում էլ են եղել մարգարեներ, բայց Ջոզեֆն ունի բոլոր մարգարեների հոգին և զորությունը»15:
Ջոզեֆ Սմիթն օրինակ էր, որին մենք կարող ենք հեաևել Քրիստոսանման բնավորություն զարգացնելու համար:
Փարլի Փ. Պրատ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից 1835-ից մինչև1857 թվական. « Նախագահ Զոզհֆ Սմիթն արտաքինով բարձրահասակ և բարեկազմ, ուժհղ և եռանդուն մարդ էր՝ բաց գույնի մաշկով, շեկ մազերով, կապույտ աչքերով, շատ քիչ մորուքով և իրեն յուրահատուկ դեմքի արտահայտությամբ… Նրա դեմքի արտահայտությունը միշտ մեղմ էր, սիրալիր, ճառագում էր խելք և բարություն, խառնված հետաքրքրասեր հայացքով և ինքնաբերական ժպիտով կամ կենսուրախությամբ և ամբողջապես զերծ էր ինքնամփոփությունից և ամեն արհեստական ծանրաբարոյությունից և կար ինչ-որ բան կապված նրա աչքերի խաղաղ և հաստատուն ներթափանցող հայացքի մեջ, կարծես նա ներթափանցում էր մարդկային սրտի ամենախորն անդունդը, հայացք դեպի հավերժություն, ներթափանցում երկինքները և հասկանում բոլոր աշխարհները: Նա ուներ շիտակ համարձակություն և բնավորության անկախություն, նրա պահվածքն անբռնազբոսիկ էր և մտերմական, նրա նախատինքը սոսկալի՝ ինչպես առյուծինը, նրա առատաձեռնությունն անսահման՝ ինչպես օվկիանոսը, նրա խելքը՝ բազմակողմանի16»:
Ջոն Նիդհամ, անգլիացի վաղ նորադարձ. «Ջոզեֆ Սմիթը մեծ մարդ է, սկզբունքի մարդ, ուղղամիտ մարդ, ոչ սրբանման երկարադեմ երիտասարդ, այլ ճիշտ հակառակը: Իսկապես, շատերն են սայթաքում, որովհետև նա այդքան ուղղամիտ, ճիշտը երեսին ասող, կենսուրախ մարդ է, բայց դա ստիպում է ինձ նրան ավելի շատ սիրել17:
էմմելին Բ. Ուելս՝ Սփոփող Միության գերագույն նախագահ 1910-ից մինչև 1921 թվական.» «Ես.… վկայում եմ, որ նա մեծագույն մարդն է և մեծագույն մարգարեն և մեծագույն անձնավորությունն այս սերնդում, մեծագույն՝ ես անկաշկանդ եմ զգում ասել դա, Փրկչի օրերից սկսած: Նրա արտաքին փառահեղությունը սքանչելի մի բան էր: Թվում էր, որ նա շատ ավելի բարձրահասակ էր և շատ ավելի խոշոր քան ինքը կար:Հավանաբար, ձեզանից շատերն են նկատել մարդկանց, ովքեր այդպիսի պահված ունեն, երբ նրանք վեր են կենում և քայլում: Այսպես էր Մարգարե Ջոզեֆ Սմիթը: Նրա նկարներից գոլություն չունեն, որքանով գիտեմ այնպիսիները, որ կարողանային համեմատվել նրա արտաքին գեղեցկության և վեհափառության հետ»18:
Մերի էլիս Քենոն Լամբերտ. «Սերը, որ սրբերն ունեին նրա հանդեպ, աննկարագրելի էր: Նրանք հոժարակամ վար կդնեին իրենց կյանքը նրա համար: Եթե նա պիտի խոսեր, ամեն հանճ նարարություն մի կողմ էր դրվում, որպեսզի նրանք կարողանային լսել նրա խոսքերը: Նա սովորական մարդ չէր: Սրբերն ու մեղավորները միանման զգում էին և ճանաչում ինչ-որ զորություն և ազդեցություն, որը նա կրում էր իր մեջ: Անենարին էր հանդիպել նրան և չտպավորվել նրա անհատականության ուժից և ազդեցությունից»19:
Ջոն Մ. երնհայսլ՝ բժիշկ, որն ապրում էբ Ջոզեֆի և էմմայի տանը Նավուում մի քանի ամիս 1843-ից 1844 թվականներին. «Ջոզեֆ Սմիթը բնականաբար ուժեղ մտավոր կարողությունների տեր մարդ է և ունի բնավորության մեծ էներգիա և վճռականություն, մեծ խորաթափանցություն, և մարդկային էության խորը գխոելիք: Նա հանգիստ դատողությամբ, լայն Եայացքների տեր անձնականություն է և հատկապես աչքի է ընկնում արդարության հանդեպ իր սիրով: Նա բարի է և պարտաճանաչ, առատաճեռն ու բարեսիրտ, շփվող և կենսուրախ և նրան յուրաեատուկ է հայեցողական ու խորամիտ մտածողության հատկանիշը: Նա ազնիվ է, շիտակ, անվախ և անկախ, և այնքան զերծ է կեղծավորությունից [ձևացումից], որ նրա նման մեկին հնարավոր չէ գտնել.… Որպես կրոնական ուսուցիչ, ինչպես նաև որպես մարդ, նա մեծապես սիրված է այս ժողովրդի կողմից»20:
ՋեսսիՆ. Սմիթ՝ Ջոզեֆ Սմիթի ազգական. «[Մարգարեն] անհա մեմատելիորեն ամենաաստվածանման մարդն էր, որ ես երբևէ տեսել եմ… ես գիտեմ, որ իր էության համաձայն նա անընդունակ էր ստելու և խաբեբայության, ունենալով մեծագույն բարություն և բնավորության ազնվություն: Նրա ներկայությամբ ես զգում էի, որ նա կարող էր կարդալ ինձ ծայրից ծայր: Ես գիտԵմ, նա այն ամենն էր, ինչ հավակնում էր լինել»21:
Վիլյամ Քլեյթոն՝ անգլիացի նորադարձ, որը ծաոայում էր որպես Ջոզեֆ Սմիթի գործավար. «Որքան ավելի շատ եմ լինում նրա հետ, այնքան ավելի շատ եմ սիրում նրան, որքան ավելի լավ եմ ճանաչում նրան, այնքան ավելի եմ վստահում նրան»22:
Ջոզեֆ Ֆ. Սմիթ՝ Եկեղեցու վեցերորդ Նախագահ. «Նա լցված էր ազնվագույն և լքւսքրագույն մարդկային էությամբ, որը հաճախ դրսևորվում էր անմեղ զվարճություններով՝ գնդակ խաղալով, ըմբշամարտելով իր եղբայրների հետ և կռիվ խաղալով նրանց հետ և բավականություն ստանալով: Նա չէր ձևացնում իրեն որպես լուրջ և խիստ մարդ, դեմքի այնպիսի լուրջ արտահայտությամբ, որ չէր կարող ժպտալ, որ ուրախություն չկար իր սրտում: Օ՜հ, նա լցված էր ուրախությամբ, նա լցված էր զվարթությամբ, նա լի էր սիրով, ամեն ազնիվ այլ հատկանիշով, որը դարձնում է մարդկանց մեծ և բարի, և միևնույն ժամանակ հասարակ և անմեղ, որպեսզի կարողանար իջնել ամենացածր վիճակին և նա ուներ զորություն Աստծո շնորհի միջոցով հասկանալ նաև Ամենազորի նպատակները: Այդպիսին էր Աարգարե Ջոզեֆ Սմիթի բնավորությունը»23:
Որպես մարգարե, որի միջոցով վերականգվեց ավետարանը, Ջոզեֆ Սմիթը սովորեցրեց Աստծո փրկության ծրագիրը հստակությամբ և զորությամբ
Բրիգամ Յանգ. «Եղբայր Ջոզեֆ Սմիթի բնավորության փառքի գերազանցությունը նրանում էր, որ նա կարողանում էր բացատրել երկնային բաները մահկանացուների հասկացողության համար: Երբ նա քարոզում էր մարդկանց՝ բացահայտում էր Աստծո բաները, Աստծո կամքը, փրկության ծրագիրը, Եհովայի նպատակները, հարաբերությունը որով մենք կանգնում ենք նրա առաջ և բոլոր երկնային բաները նա բացատրում էր իր ուսմունքները յուրաքանչյուր մարդու, կնոջ և երեխայի ընդունակության համաձայն, դարձնելով դրանք այնպես հստակ ինչպես լավ սահմանված մի ուղի: Սա պետք է համոզեր յուրաքանչյուր անձնավորության, որ երբևէ լսել էր նրան, նրա աստվածային իշխանության և զորության մասին, քանզի ուրիշ ոչ մի մարդ չէր կարող սովորեցնել այնպես, ինչպես նա էր կարողանում և ոչ մի մարդ չէր կարող բացահայտել Աստծո բաները, բացի Հիսուս Քրիստոսի հայտնությունների միջոցով»24:
Հովարդ Քորեյ՝ Ջոզեֆ Սմիթի գործավար. «Ես սովորել եմ Ավետարանն ինչպես բացահայտվել է Ջոզեֆ Սմիթի կողմից և զարմանում եմ, թե հնարավոր էր արդյոք որևէ մեկին առանց Աստծո Հոգու օգնության բացահայտել մարդու փրկության և վեհացման այդպիսի համակարգ: Իմ եզրակացությունը բացասական է: Ես շատ անգամ եմ լսել նրա քարոզները Նավուի ամբիոնից, երբ ես լիովին տարվել եմ նրա աննկարագրելի պերճախոսությամբ, արտաեայտման զորությամբ, նա այնպես էր խոսում, ինչպես ես երբեք չեմ լսել որևէ ուրիշ ոչ մի մարդու խոսելիս»25:
Ջոզեֆ Լ Ռոբինսոն՝ Նավուում եպիսկոպոսության խորհրդական. «Մենք երկար ժամանակ, քանի որ հավատացել ենք և իսկապես իմացել, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո ճշմարիտ և խոնարհ Մարգարեն է, բայց այժմ է մեր աչքերն իսկապես տեսնում նրան և մեր ականջները լսում նրա ձայնը, որը նման է Երկնքի զորավոր որոտներին, սակայն նրա խոսքը հեզ է և ուսուցանող, շատ զարգացնող: Բայց կա մի զորություն և վեհափառություն, որոնք ուղեկցում են նրա խոսքերին և քարոզներին, որը մենք երբեք չենք տեսել որևէ մարդու մեջ նախկինում, քանի որ նա հզոր Մարգարե է, Աստծո սուրբ մարդ: Նա իսկապես կրթվել էր Աստծո արքայությանը վերաբերող բաներով և ամբողջովին լցված էր Սուրբ Հոգով, որը մշտական ուղեկից էր»26:
Օրսոն Սպենսեր՝ Մկրտական քահանա, որը միացել էր Եկեղեցուն 1841 թվականին. «Վարդապետությունում պարոն Սմիթը գերազանցապես սուրբ գրքային է: Ես երբեք չեմ տեսել, որ նա մերժի կամ թերագնահատի Հին և Նոր Կտակարանների որևէ մեկ հատիկ ճշմարտության, բայց ես միշտ իմացել եմ, որ նա բացատրել և պաշտպանել է դրանք վարպետորեն: Լինելով օծված Աստծուց՝ եկեղեցուն սովորեցնելու և կատարելագործելու համար, անհրաժեշտ է, որ նա իմանա ինչպես կարգի դնել այն բաները, որոնք բացակայում են՝ առաջ բերելու նոր և հին բաները, որպես լավ ուսուցանված գրագիր: Այս պաշտոնն ու առաքյալությունը նա երևում է մեծարում է, նրա հպմամբ հնադարյան մարգարեները կյանք են ստանում և նրանց հայտնու թյունների գեղեցկությունն ու զորությունը ներկայացվում են հուզիչ հետաքրքրությավբ բոլոր նրանց, ովքեր լսում են»27:
Ջոնա Ռ. Բոլլ՝ Նավուում ապրող Եկեղեցու անդամ. «Գնացի ժողովի: Լսեցի Մարգարեին, որը քարոզում էր տաճարի տարածրում: Կային մի քանի հազար մարդ, ովքեր լսելու էին եկել նրան: Սխալ չկա: Այնպես ինչպես նա է բացատրում սուրբ գրություններն անվիճելի է կամ անժխտելի: Նրա տեքստն էր Բ Պետրոս գլուխ1: Նա բացատրեց դա այնպես պարզ, ինչպես [կեսօրվա] արևը»28:
Վիլյամ Քլեթոն. «Մենք հնարավորություն ունեցանք զրուցել Ջոզեֆ Սմիթ կրտ.-ի հետ և մենք հիացած ենք նրա ընկերակցությամբ.… Նա.… առողջ դատողության և մեծ խելքի տեր մարդ է և երբ լսում ես նրա խոսակցությանը դու ստանում ես խելամտություն, որը լայնացնում է միտրդ և սիրտդ ուրախացնում: Նա շատ մարդամոտ է և ուրախությամբ է սովորեցնում ագքատ սրբերին: Ես կարող եմ զրուցել նրա հետ այնպես հեշտորեն, ինչպես ձեզ հետ և ուսուցում տալու հոժարակամության վերաբերյալ նա ասում է. «Ես ստանում եմ այն անվճար և կտամ այն անվճար»: Նա պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, որ տալիս եմ նրան և գոհ է մնում, երբ իրեն հարցեր ենք տալիս: Նա չափազանց լավ գիտի սուրբ գրությունները և երբ զրուցում ենր որևէ թեմայի շուրջ, այնպիսի լույս և գեղեցկություն է հայտնվում, որ երբեք չեմ տեսել նախկինում: Եթե եկած լինեի Անգլիայից այն նպատակով, որ զրուցեի նիա հետ մի քանի օր ես կհամարեի իմ անհանգստության համար լավ վճարված»29:
Մերսի Ֆիլդինգ Թոմսոն՝ բրիտանացի նորադարձ, որի ամուսիեը Ռոբերտ Բ. Թոմսոնը, ծառայում էր որպես գործավար Ջոզեֆ Սմիթի մոտ. «Ես.… լսել եմ խորը և դժվար հարցերի նրա պարզ և հմուտ բացատրությունները: Նրա համար բոլոր բաները պարզ և հեշտ հասկանալի էին թվում և այսպիսով նա կարողանում էր դարձնել դրանք հստակ ուրիշների համար, ինչպես ուրիշ ոչ մի մարդ չէր կարող, որ երբևէ լսել եմ»30:
Վաղ Սրբերի նման մենք կարող ենք գանձել Ջոզեֆ Սմիթի խոսքերը և ապրել այն սկզբունքներով, որ նա է սովորեցրել:
Էմմելին Բ. Ուելս. «Մարագրե Ջոզեֆ Սմիթի մեջ ես հավատում էի, ես ընդունում էի մեծ հոգևոր ուժը, որն ուրախություն և հանգստություն էր բերում Սրբերին… Աստծո զորությունը հանգչում էր նրա վրա այն աստիճան, որ շատ դեպքերում նա կերպարանափոխված էր թվում: Նրա դեմքի արտահայտությունը մեղմ էր և գրեթե մանկական հանգիստ ժամանակ, իսկ երբ դիմում էր ժողովրդին, ովքեր սիրում էին նրան թվում էր պաշտելու աստիճան, նրա դեմքի արտահայտության փառրն աննկարագրելի էր: Այլ պահերի նրա պահվածքի մեծ զորությունը, ավելի քան նրա ձայնը (որն անթերիորեն պերճախոս էր), թվում էր ցնցում էր այն տեղը, որտեղ մենը կանգնած էինք և ներթափանցում իր ունկնդիրների հոգու ամենախորքը, և ես համոզված եմ, որ այդ ժամանակ նրանք վայր կդնեին իրենց կյանքը նրան պաշտպանելու համար: Ես միշտ հմայված էի լսում նրա յուրաքանչյուր խոսքը, ով Աստծո ընտրյալն էր այս վերջին տնտեսությունում»31:
Լորենցո Սնոու՝ Եկեղեցու հինգերորդ Նախագահ. «Առաջին անգամ, երբ ես տեսա Մարգարե Ջոզեֆին, պատանի էի [տասնյոթ տարեկան]: Նա խոսում էր մի փոքր խմբի հետ: Նա պատմում էր իրեն կատարած հրեշտակի այցելությունների մասին… Մարդիկ սիրում էին լսել նրան, որովհետև նա լցված էր հայտնությամբ… Տիրոջ խոստման համաձայն, նրանթ ովքեր ընդունում էին այն սկզբունքները, որոնք նա սովորեցնում էր, ստանում էին վկայություն Տիրոջից դրանց ճշմարտացիության մասին»:
էդվարդ Սթիվենսոն ’ 1844-ից 1897 թվականները Յոթանասունի անդամ. «Ես առաջին անգամ տեսա նրան Պոնտիակում [Միչիգան] և այն տպավորությունը, որ նա թողեց մաքիս վրա այն ժամանակ, ինձ մեծ բավականություն է պատճառում այժմ՝ նկարագրելով այն, նրա բազմաթիվ ընկերներին: Որպես Աստծո ճշմարիտ Մարգարեի նրա հանդեպ սերն անմոռաց տպավորվել է մտքումս և միշտ եղել է ինձ հետ այդ ժամանակից ի վեր, չնայած դրանից անցել է մոտավորապես վաթսուն տարի: Այդ նույն տարում, 1834 թվականին շատ մեծ հավաքույթների ժամանակ Մարգարեն մեծ զորությամբ վկայում էր Հոր և Որդու այցելության և նրանց հետ իր խոսակցության մասին: Երբեք նախկինում չէի զգացել այդպիսի զորություն ինչպես այն դրսևորվում էր այդ դեպքերում»33:
Մարի Էնն Սթիմզ Վիևքերս՝ Երեց Փարլի Փ. Պրատի խորթ դոուստրը. «Ես Մարգարեին մոտիկ էի կանգնած, երբ նա քարոզում էր հնդկացիներին Տաճարին մոտիկ պուրակում: Սուրբ Հոգին լուսավորեց նրա դեմքը, մինչև այն սկսեց փայլել լուսապսակի պես նրա շուրջը և նրա խոսքերը ներթափանցեցին բոլորի սրտերը, ովքեր լսում էին նրան…
Ես տեսա Եղբայր Ջոզեֆի և Հայրունի մահացած մարմինները, երբ նրանք պառկած էին Մենշն տանը՝ Քարթեջից նրանց բերելուց հետո և տեսա նաև նրանց կրած որոշ հագուստներ, որոնք նրանց արյան հետքերով էին պատված: Ես գիտեմ, որ նրանք Աստծո մարդիկ էին՝ Մարգարեն և Հայրապետը, ճշմարիտ և հավատարիմ: Թող որ մենք լինենք արժանի հանդիպելու նրանց գալիք աշխարհում»34:
Վիլֆորդ Վուդրուֆ, պատմելով 1837 թվականի ապրիլի 6-ի քարոզը. «Նախագահ Ջոզեֆ Սմիթ կրտսերը վեր կացավ և դիմեց հավաքվածներին երեք ժամվա ընթացքում, հագված զորությամբ, հոգով և Աստծո պատկերով: Նա իր մտքերն ու զգացմունքներն արտահայտեց իր ընկերների տանը: Նա ներկայացրեց մեծ կարևորություն ունեցող բազմաթիվ բաներ Իսրայելի երեցների մտքին: Օ, եթե դրանք կարողանային գրվել երկաթե գրչով մեր սրտերի վրա՝ մնալու հավերժ, որ մենք կարողանայինք կիրառել դրանք մեր կյանքում [տես Հոբ ԺԹ.23–24]: Լույսի, սկզբունքի և առաքինության այն աղբյուրը, որը դուրս էր գալիս Մարգարե Ջոզեֆի սրտից և բերանից, որի հոգին Ենովքի հոգու նման լցվեց ինչպես հավերժությունը, ես ասում եմ այսպիսի ապացույցները, որոնք ներկայացվում էին այդպիսի ուժեղ ձևով, պետք է վերացնեն ամեն անհավատություն և կասկածներ լսողների սրտից, քանզի այդպիսի լեզուն, զգացումները, սկզբունքները և հոգին չեն կարող հոսել խավարից: Ջոզեֆ Սմիթ կրտսերը Աստծո Մարգարեն է, որը բարձրացվել է Իսրայելի ազատման համար. սա այնպես ճշմարիտ է, ինչպես սիրտս այժմ վառվում է իմ ներսում»35:
Բրիգամ Յանգ. «Առաջին անգամվանից, երբ տեսա Մարգարե Ջոզեֆին ես երբեք չկորցրեցի նեկ իսկ խոսք, որ եկավ նրանից արքայության վերաբերյալ: Եվ սա է գիտելիքի բանալին, որ հիմա ես ունեմ, որ ես իսկապես լսեցի Ջոզեֆի խոսքերը և գանձեցի դրանք իմ սրտում, դրեցի դրանք հեռու՝ խնդրելով իմ հորը նրա Արդի Հիսուսի անունով, բերելու դրանք միտքս, երբ կարիք փնի: Ես գանձեցի Աստծո բաները և սա է բանալին, որ ես կրում եմ այսօր: Ես ձգտում էի սովորել Ջոզեֆից և Աստծո Հոգուց»36:
Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջԵրը:
-
Ընթերցեք վկայությունները Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին 525–527 էջերում: Ի՞նչն է տպավորություն գործում ձեզ վրա այս վկայություններում: Ի՞նչն է Ջոզեֆ Սմիթի մասին ձեր սեփական վկայության հիմքը: Ինչպե՞ս եք ձեռք բերել այս վկայությունը: Դուք միգուցե գրեք ձեր վկայությունը ձեր օրագրում կամ կիսվեք ձեր ընտանիքի հետ:
-
528–530 էջերը պարունակում են մտքեր նկարագրելով Ջոզեֆ Սմիթի արտաքինը, անձնավորությունը և բնավորությունը: Ինչպե՞ս են այս մտքերն ազդում Ջոզեֆ Սմիթի մասին ձեր զգացմունքների վրա: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք զարգացնել այդ նույն բնավորության գծերից մի քանիսը:
-
Ուսումնասիրեք վկայություններն այն մասին, թե ինչպես Մարգարե Ջոզեֆը սովորեցնում էր ավետարանը և բացատրում սուրբ գրությունները 530–532 էջերում: Ինչպե՞ս կարող են այս վկայություններն օգնել մեզ երբ մենք ուսումնասիրում ենք և ուսուցանում ավետարանը:
-
Վերընթերցեք այս գլխի վերջին բաժինը 533–535 էջերում: Ինչպե՞ս կարող եք հետևել Վիլֆորդ Դուդրուֆի և Բրիգամ Յանգի օրինակներին այս գրքի ուսումնասիրության ժամանակ: Ինչպե՞ս կարող եք հետևել նրանց օրինակներին, երբ ուսումնասիրում եք ապրող մարգարեների ուսմունքները: Ի՞նչ է նշանակում ձեր կարծիքով թույլ տալ, որ ճշմարտությունը «գրվի մեր սրտերի վրա կարծես երկաթն գրչով»:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. 2 Ննփի 3.6–19, ՎևՈՒ 24.1–9, 124:1