Նախագահների ուսմունքները
Գլուխ 8: Հավիտենական քահանայությունը


Գլուխ 8

Հավիտենական քահանայությունը

«Մելքիսեդեկյան Քահանայությունը.… այն անցոպին է, որի միջոցով բոթը գիտելիքը, վարդապետությունը, փրկության ծրագիրը և ամեն կարևոր հարց հայտնի է դառնամ երկնքից»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Ահարոնյան Քահանայությունը և մկրտության արարողությունը ստանալուց հետո Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին օրհնություններ ստացան, որոնք նախկինում չէին իմացել: Մարգարեն արձանագրել է. «Այժմ մեր մտքերը լուսավորված լինելով, մեր հասկացողությանը սկսեցին բացվել սուրբ գրությունները, և դրանց առավել խորհրդավոր հատվածների ճշմարիտ իմաստն ու նշանակությունը մեզ հայտնի դարձվեց այնպիսի ձևով, որը երբեք հասու չէր եղել մեզ, ոչ էլ երբևէ նախկինում անցել էր մեր մտքով» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.74): Այդ լրացուցիչ ներըմբռնումով նրանք առաջ մղվեցին Մորմոնի Գիրքը թարգմանելու իրենց աշխատանքում: Սակայն մարգարեն դեռ չէր ստացել կարևոր օրհնությունը՛ մի բան, որն անհրաժեշտ էր ունենալ, մինչ նա կարող էր կառուցել Եկեղեցին, հաստատել քահանայության պաշտոնները և քվորումները և շնորհել Սուրբ Հոգու պարգևը: Նա պետք է ստանար Մելքիսեդեկյան Քահանայությունը:

Ւնչպես խոստացվել էր Հովհաննես Մկրտչի կողմից, այդ օրհնությունը տրվեց Ջոզեֆ ին և Օլիվերին Ահարոնյան Քահանայությունը ստանալուց ոչ շատ անց: Հին Առաքյալները՛ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը հայտնվեցին նրանց Սասքուեհանա գետի մոտ մի մեկուսի վայրում և շնորհեցին նրանց Մելքիսեդեկյան Քահանայությունը: Ավելի ուշ Ջոզեֆը հայտարարեց, որ լսել է. «Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ձայնն անապատում Հարմոնիի, Սասքուեհանա գավառի և Քոլսվիլի՛ Բրում գավառի միջև՛ Սասքուեհանա գետի վրա, որոնք հայտարարեցին, որ կրում են արքայության և ժամանակների լրության տնտեսության բանալիները» (ՎևՈւ 128.20):

Հետևյալ տարիների ընթացքում, Ջոզեֆ Սմիթին այցելեցին ուրիշ շատ քահանայություն կրողներ հին ժամանակներից: Աստծո այս սուրհանդակները եկան, որպեսզի վերականգնեն քահանայության բանալիները, որոնք անհրաժեշա էին ավետարանի լիարժեք օրհնությունները Աստծո զավակներին վերականգնելու համար: Նրանք եկան նաև սովորեցնելու մարգարեին, որը պիտի կանգներ ժամանակների լրության տնտեսության գլխին:

Նախագահ Զոն Թեյլորը՝ Եկեղեցու երրորդ Նախագահը, բացատրել է. «Մովսեսը, Եղիան, Եղիասը և սուրբ գրություններում նշվող ուրիշ շատ դեմքեր, որոնք գործել էին տարբեր տնտեսությունների ժամանակ, եկան և Ջոզեֆին շնորհեցին տարբեր բանալիներ, զորություններ, իրավունքներ, արտոնություններ և [թույլտվություններ], որոնք նրանք վայելեցին իրենց ժամանակին.… Ինչպիսի գիտելիքներ, բանականություն, Քահանայություն, զորություններ, հայտնություններ որ շնորհված են եղել տարբեր դարաշրջանների մարդկանց, կրկին վերակագնվեցին երկրի վրա նրանց սպասավորմամբ և միջնորդությամբ, ովքեր կրում էին Աստծո սուրբ Քահանայությունը տարբեր տնտեսությունների ժամանակ, երբ որ նրանք ապրել են»1:

Նախագահ Թեյլորը նաև հայտարարել է. «Եթե դուք հարցնեիք Ջոզեֆին, ինչպիսի տեսքով մարդ էր Ադամը, նա միանգամից կասեր ձեզ. նա կասեր ձեզ նրա կազմվածքի և արտաքին տեսքի և նրա ամեն ինչի մասին: Դուք կարող եք հարցնել նրան, թե ինչպիսի մարդիկ էին Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, և նա կասեր ձեզ: Ինչո՞ւ: Որովհետև նա տեսել է նրանց»2:

1842թ. սեպտեմբերին Մարգարեն նամակ էր գրել Եկեղեցուն՝ արտահայտելով իր ուրախությունը, մինչ մտածում էր այն գիտելիքի և քահանայության բանալիների մասին, որոնք վերականգնվել էին երկրի վրա. «Եվ բացի այդ, ինչ ենք մենք լսում: Ավետիք ենք լսում Կումորայից: Երկնային հրեշտակ Մորոնիին, որը հայտարարում է մարգարեների մարգարեությունների իրականացումը,– գիրքը, որը պիտի հայտնվի.… Միքայել հրեշտակապետի ձայնը. Գաբրիելի ձայնը, և Ռաֆայելի, և տարբեր հրեշտակների, Միքայելից, կամ Ադամից ընդհուպ մինչև ներկա ժամանակները, երբ բոլորը հայտարարում էին իրենց տնտեսությունը, իրենց իրավունքները, իրենց բանալիները, իրենց պատիվը, իրենց վեհափառությունն ու փառքը և իրենց քահանայության զորությունը. տալով տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ. մխիթարելով մեզ, հրապարակելով այն, ինչը պիտի գա, ամրապնդելով մեր հոգսը» (ՎևՈւ 128.20–21):

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Քահանայությունը հավիտենական է հ մարգարեներն այն կրել են յուրաքանչյուր տնտեսության ժամանակ:

«Ադամից մինչև ներկա ժամանակն իշխանության և զորության շղթա է եղել»3:

«Քահանայությունն առաջինը տրվել է Ադամին. նրան տրվեց Առաջին Նախագահությունը և նա կրեց այն սերնդե-սերունդ: Նա այն ձեռք բերեց Ստեղծման ժամանակ, նախքան երկրի ձևավորումը, ինչպես Ծն. Ա. 26, 27, 28: Նրան տիրապետություն էր տրվել ամեն կենդանի արարածի վրա: Նա Միքայել Հրեշտակապետն էր, որի մասին խոսվել է Սուրբ գրություններում: Ապա Նոյին, որը Գաբրիելն է. նա Քահանայության իշխանությամբ կանգնած է Ադամի կողքին. նա կանչվել էր Աստծո կողմից այդ պաշտոնին և իր օրերին բոլոր կենդանիների հայրն էր և նրան տիրապետություն էր տրվել: Այդ մարդիկ նախ բանալիներ են կրել երկրի վրա և հետո, երկնքում:

Քահանայությունը հավիտենական սկզբունք է և գոյություն է ունեցել Աստծո հետ հավերժությունից և գոյություն կունենա հավերժության մեջ, առանց օրերի սկզբի և տարիների վերջի [տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 7.3]: Երբ որ Ավետարանն ուղարկվում է, բանալիները պետք է բերվեն երկնքից: Երբ դրանք հայտնվում են երկնքից, դա Ադամի իշխանությամբ է:

Իր յոթերորդ գլխում Դանիելը խոսում է Հինավուրցի մասին. նա նկատի ունի ամենատարեց մարդուն՝ մեր Հայր Ադամին՝ Միքայելին. նա մեկտեղ կհավաքի իր զավակներին և խորհուրդ կանցկացնի նրանց հետ, որպեսզի նրանց պատրաստի Սարդու Որդու գալստի համար [տես Դանիել է.9–14]: Նա (Ադամը) մարդկային ընտանիքի հայրն է և նախագահում է բոլոր մարդկանց հոգիների վրա, և բոլորն, ովքեր բանալիներ են ունեցել, պետք է կանգնեն նրա առաջ այդ մեծ խորհրդի ժամանակ.… Սարդու Որդին կանգնում է նրա առջև և նրան տրվում է փառք և տիրապետություն: Ադամն իր տնտեսությունը հանձնում է Քրիստոսին, այն, ինչը հանձնվել էր նրան որպես տիեզերքի բանալիներ կրող, բայց պահպանում է իր դիրքը որպես մարդկային ընտանիքի հայր:

.… Մարդկանց ստեղծելու ժամանակ Հայրը կանչեց բոլոր հոգիներին Իր առաջ և կազմակերպեց նրանց: Նա (Ադամը) գլուխն էր, որին ասվեց, որ բազմանա: Բանալիներն առաջինը տրվեցին նրան, և նրա միջոցով, ուրիշների: Նա պետք է հաշվետու լինի իր տնտեսության համար, իսկ մյուսները՝ նրան:

Քահանայությունը մշտնջենական է: Փրկիչը, Մովսեսը և Եղիան բանալիներ տվեցին Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին՝ սարի վրա, որտեղ նրանք կերպարանափոխվեցին նրա առաջ: Քահանայությունը հավիտենական է՝ առանց օրերի սկզբի կամ տարիների վերջի. առանց հոր, մոր և այլն: Եթե արարողությունները չեն փոխվում, քահանայությունն էլ չի փոխվում: Որտեղ որ սպասավորվում են Ավետարանի արարողությունները, այնտեղ կա Քահանայություն:

Ինչպե՞ս ենք մենք մոտեցել Քահանայությանը վերջին օրերում: Այն իջել է ներքև՝ մեզ մոտ, կանոնավոր հաջորդականությամբ: Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսն այն տվել են նրանց, և նրանք՝ ուրիշներին: Քրիստոսը մեծ Քահանայապետն է. հաջորդը Ադամն էր: Պողոսը խոսում է, այն մասին, որ Եկեղեցին մոտեցել է բյուրավոր հրեշտակներին, Աստծուն, որն ամենի դատավորն է, կատարյալ դարձած արդարների հոգիներին. Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին [տես Եբրայեցիս ԺԲ.22–244:

Մարգարեները, որոնք հնում կրել են քահանայության բանալիները, միացել են, որպեսզի իրագործեն վերջին տնտեսության աշխատանքը:

«Ես տեսա Ադամին Ադամ-օնդի-Ահման հովտում: Նա մեկտեղ հավաքեց իր զավակներին և օրհնեց նրանց հայրապետական օրհնությամբ: Տերը հայտնվեց նրանց մեջ, և նա (Ադամը) օրհնեց նրանց բոլորին և կանխապատմեց նրանց, թե ինչ կլինի նրանց հետ մինչև ամենավերջին սերունդը:

Ահա թե ինչու Ադամն օրհնեց իր ժառանգներին. նա ցանկանում էր նրանց բերել Աստծո ներկայության մեջ: Նրանք սպասում էին քաղաքի և այլն, [որի ճարտարապետն ու արարիչն Աստված է՝ Եբր. ԺԱ.10]: Մովսեսը ջանաց Իսրայելի զավակներին բերել Աստծո ներկայությունը, քահանայության զորության միջոցով, բայց չկարողացավ: Աշխարհի առաջին դարերից ի վեր նրանք փորձել են հաստատել միևնույն բանը. և Եղիասը բարձրացվեց, որը փորձեց վերականգնել հենց այդ փառքերը, բայց չստացավ դրանք. սակայն նրանք մարգարեացան մի օրվա մասին, երբ այդ փառքը հայտնի կդարձվի: Պողոսը խոսեց ժամակների լրության տնտեսության մասին, Երբ Աստված բոլոր բաները կհավաքի մեկում [տես Եփեսացիս Ա.10]. և ալն մարդիկ, ում արվել Են ալս բանալիները, այնտեղ պիտի լինեն. և առանց մեզ նրանք կատարյալ չեն դառնա:

Այս տղամարդիկ երկնքում են, իսկ նրանց զավակները՝ երկրի վրա: Նրանց սիրտը կարոտում է մեզ: Աստված այս նպատակով է տղամարդիկ ուղարկում երկրի վրա: Եվ Մարդու Որդին առաջ կուղարկի իր հրեշտակներին, և նրանք Իր թագավորությունից կհավաքեն բոլոր գայթակղող բաները և նրանց, որ անօրինություն են գործում [Մատթեոս ԺԳ.41]: Բոլոր այս իշխանավոր դեմքերը կիջնեն և ձեռք ձեռքի կտան, այս աշխատանքն իրագործելու համար:

«Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկին: Մանանեխի հատիկը փոքր է, բայց նրանից մեծ ծառ է աճում, և թռչունները հովանի են գտնում նրա ճյուղերի մեջ [տես Մարկոս Դ.30–32]: Թռչունները հրեշտակներն են: Այդպես հրեշտակներն իջնում են, հավաքվում են միասին, որ հավաքեն իրենց զավակներին Ե հավաքում են նրանց: Մենք չենք կարող կատարյալ դառնալ առանց նրանց, ոչ էլ նրանք՝ առանց մեզ. երբ այս բաներն արվեն, Մարդու Որդին կիջնի, Հինավուրցը կնստի. մենք հնարավոր է գանք բյուրավոր հրեշտակների հետ և հաղորդակցվենք նրանց հնտ և հրահանգներ ստանանք նրանցից»5:

Քահանայության արարողությունները հաստատված են եղել սկզբից և պետք է պահվեն Աստծո նշանակած ձևով:

Ադամը.… առաջին մարդն էր, որի մասին խոսվում է Դանիելի մեջ որպես «Հինավուրցը» [Դանիել t.9] կամ, այլ խոսքերով, առաջինը և ամենատարեցը, բարձրը, մեծ նահապետը, որի մասին մեկ այլ տեղ ասվում է, որ Միքայելն է, որովհետև առաջինն էր և բոլորի հայրը, ոչ միայն շառավղով, այլ առաջինը, որը պիտի կրեր հոգևոր օրհնությունները, որին հայտնի էր դարձվել արարողությունների ծրագիրն իր ժառանգների փրկության համար մինչև վերջ, և որին Քրիստոսն առաջինը հայտնվել էր, և որի միջոցով Քրիստոսը հայտնվել էր երկնքից, և կշարունակվի հայտնվել ապագայում: Ադամը կրում է ժամանակների լրության տնտեսության բանալիները. այսինքն՝ բոլոր ժամանակների տնտեսությունները հայտնվել են և պիտի հայտնվեն նրա միջոցով՝ սկզբից մինչև Քրիստոս, և Քրիստոսից հետո մինչև բոլոր տնտեսությունների վերջը, որոնք պիտի հայտնի դառնան.…

.… [Աստված] հաստատել է արարողությունները, որ լինեն նույնը՝ հավիտյանս հավիտենից, և դրել է Ադամին, որ հսկի նրանց վրա, որ դրանք երկնքից հայտնի դարձնի մարդուն կամ հրեշտակներ ուղարկի, որ հայտնեն դրանք: «Չէ՞ որ ամենը սպասավոր հոգիներ են՝ ուղարկված սպասավորություն անելու նրանց համար, որ փրկությունը պիտի ժառանգեն» [Եբրայեցիս Ա.14]:

Այդ հրեշտակները Միքայելի կամ Ադամի ղեկավարության ներքո են, որը գործում է Տիրոջ ղեկավարության ներքո: Վերոհիշյալ մեջբերումից մենք սովորում ենք, որ Պողոսը կատարելապես հասկանում էր Աստծո նպատակները՝ ինչ վերաբերում է մարդկանց հետ նրա կապին և այն փառավոր կարգին, որը նա հաստատել է իր համար, որի միջոցով նա Նա առաջ է ուղարկել զորություն, հայտնություններ և փառք:

Աստված չի ընդունի այն, ինչը չի կանչվել, կարգվել և ընտրվել Իր կողմից: Սկզբում Աստված կանչեց Ադամին Իր իսկ ձայնով: «Եվ Տերը կանչեց Ադամին և ասաց նրան. Ո՞ւր ես: Եվ նա ասաց. Քո ձայնը լսեցի պարտեզում և վախեցա, որովհետև մերկ էի և թաքնվեցի» [Ծննդոց Գ.9–10]: Ադամը պատվիրաններ և հրահանգներ ստացավ Աստծուց. սա էր կարգն ի սկզբանե:

Այն, որ նրանք սկզբում ստացան հայտնություններ, պատվիրաններ և արարողություններ, ակնհայտ է. հակառակ դեպքում, ինչպե՞ս նրանք սկսեցին զոհ մատուցել Աստծուն ընդունելի ձևով: Եվ եթե նրանք զոհաբերություններ էին մատուցում, նրանց պետք է լիազորություն ստացած լինեին կարգվելով: Ծննդոցում [Դ.4] մենք կարդում ենք, որ Աբելը մատուցեց իր ոչխարների անդրանիկներից և նրանց պարարտներից, և Տերը հարգեց Աբելին և նրա ընծան.…

Ուրեմն, սա է քահանայության էությունը. ամեն մարդ կրելով իր տնտեսության Նախագահությունը, և մեկ մարդ կրելով նրանց բոլորի նախագահությունը, այսինքն՝ Ադամը. և Ադամը, ստանում է իր Նախագահությունը և իշխանությունը Տիրոջ կողմից, բայց չի կարող ստանալ լրիվությունը, մինչև Քրիստոսը Հորը չներկայացնի թագավորությունը, որը կլինի վերջին տնտեսության վերջում:

Քահանայության զորությունը, փառքը և օրհնությունները չէին կարող շարունակվել նրանց հետ, ովքեր կարգում էին ստացել, եթե նրանց արդարությունը չի շարունակվել. քանի որ Կայենը, որը նույնպես լիազորություն ուներ զոհ մատուցելու, բայց չմատուցեց այն արդարությամբ, անիծվեց: Հետևաբար, սա նշանակում է, որ արարողությունները պետք է պահվեն այն նույն ձևով, որը նշանակել է Աստված. այլապես նրանց Քահանայությունն օրհնության փոխարեն անեծք կբերի»6:

Մելքիսեդեկյան Քահանայությունն անցուղի է, որի միջոցով Աստված հայտնի է դարձնում իրեն և իր նպատակները:

Սուրբ գրություններում խոսվում է երկու քահանայության մասին, դրանք են՝ Մելքիսեդեկյան և Ահարոնյան կամ Ղևտական: Չնայած կա երկու քահանայություն, այնուամենայնիվ, Մելքիսեդեկյան Քահանայությունն ընդգրկում է Ահարոնյան կամ Ղևտական քահանայությունը և մեծ գլուխն է ու կրում է բարձրագույն իշխանությունը, որը վերաբերում է քահանայությանը և Աստծո Արքայության բանալիներին աշխարհի բոլոր դարերում, մինչև երկրի ամենավերջին ժառանգությունը և այն անցուղին է, որի միջոցով բոլոր գիտելիքը, վարդապետությունը, փրկության ծրագիրը և ամեն կարևոր հարց հայտնվում է երկնքից:

Նրա հիմնումը եղավ նախքան «երկրի հիմքը դնելը կամ առավոտյան աստղերը միասին ցնծալը կամ Աստծո որդիների ուրախանալը» [տես Հոբ ԼՈ.4–7], և ամենաբարձր և ամենասուրբ Քահանայությունն է և ըստ Աստծո Որդու կարգի է, և բոլոր մյուս Քահանայությունները միայն մասերն են, ճյուղավորումները, զորությունները և օրհնությունները, որոնր պատկանում են նրան և պահվում, վերահսկվում և ղեկավարվում են նրա կողմից: Դա անցուղի է, որի միջոցով Ամենազորը սկսեց հայտնել Իր փառքն այս երկրի ստեղծման սկզբին, և որի միջոցով նա շարունակում է իրեն հայտնի դարձնել մարդկանց զավակներին մինչև ներկա ժամանակը, և որի միջոցով նա իր նպատակները հայտնի կդարձնի մինչև ժամանակների վերջը»7:

«Մելրիսեդեկյան քահանայության զորությունը «անվերջ կյան-րեր» ունենալու զորությունն է. քանի որ հավիտենական ուխտը չի կարող կոտրվել.… Ո՞րն էր Մելրիսեդեկի զորությունը: Դա Ահարոնի քահանայության զորությունը չէր, որը սպասավորում է արտաքին արարողությունները և զոհերի մատուցումը: Նրանք, ովքեր կրում են Մելրիսեդեկյան Քահանայության լիությունը, Բարձրյալ Աստծո թագավորներն ու քահանաներն են, կրելով զորությունների և օրհնությունների բանալիները: Փաստորեն, այդ քահանայությունն աստվածավարության կատարյալ օրենքն է, և որպես Աստված կանգնած է, որ օրենքներ տա մարդկանց՝ անվերջ կյանքերը սպասավորելով Ադամի որդիներին և դուստրերին.…

«Անհայր, անմայր, առանց ազգահամարի, որ ոչ օրերի սկիզբ ունի և ոչ կյանքի վերջ. այլ Աստծո Որդու նման եղած կենում մնում է քահանա մշտնջենավոր» [Եբրայեցիս է.3]: Մելքիսեդեկյան քահանայությունն իրավունք է կրում հավերժական Աստծուց, և ոչ հոր և մոր ժառանգությունից. և այդ քահանայությունը նույնքան հավերժական է, որքան Աստված ինքը, չունենալով ոչ օրերի սկիզբ, ոչ էլ կյանքի վերջ.…

.… Ղևտական [Ահարոնյան] քահանայությունը, որը բաղկացած է քահանաներից, արտարին արարողությունները սպասավորելու համար, [ստացվում է] առանց երդման. բայց Մելթիսեդեկի քահանայությունը՝ երդումով և ուխտով»8:

«Մելքիսեդեկի բարձրագույն քահանայությունը մեկ այլ բան չէ, ինչ Աստծո Որդու Քահանայություն.… կան որոշակի արարողություններ, որոնք պատկանում են քահանայությանը, որից որոշակի արդյունքներ են հոսում.… Քահանայության արտոնություններից մեկը Աստծո մտքի և կամքի հայտնություններ ստանալն է: Մելքիսեդեկյան Քահանայության արտոնությունն է նաև հանդիմանելը, կշտամբելը և հորդորելը, ինչպես որ հայտնություններ ստանալը»9:

Քահանայությունն ամբողջությամբ Մելքիսեդեկյան է. սակայն կան նրա տարբեր մասեր կամ աստիճաններ.… Բոլոր մարգարեներն ունեցել են Մելքիսեդեկյան քահանայություն»10:

«Ես բոլորին խորհուրդ եմ տալիս առաջ գնալ դեպի կատարելություն և ավելի ու ավելի խորն ուսումնասիրել Աստվածայնության խորհուրդները: Սարդ ոչինչ չի կարող անել իր համար, մինչն որ Աստված չառաջնորդի նրան ճիշտ ճանապարհով. և քահանայությունն այդ նպատակի համար է»11:

Մարդ պետք է լիազորված լինի Աստծո կողմից և կարգված քահանայության, որպնսզի սպասավորի փրկության արարողությունները:

Հավատո Հանգանակ 1.5: «Մենք հավատում ենք, որ Ավետարանը քարոզելու և նրա արարողությունները սպասավորելու համար, մարդ պետք է կանչված լինի Աստծո կողմից՝ մարգարեությամբ և իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ»12:

«Մենք հավատում ենք, որ ոչ մի մարդ չի կարող ավետարանի միջոցով փրկություն սպասավորել մարդկանց հոգիների, Հիսուս Քրիստոսի անունով, եթե նա լիազորված չլինի Աստծո կողմից, հայտնությամբ կամ կարգված լինելով մեկի կողմից, ում Աստված ուղարկել է հայտնությամբ, ինչպես որ գրված է Պողոսի կողմից Հռովմայեցիս ժ.14–ում. «Եվ ինչպե՞ս հավատան, որից չլսեցին, և ինչպե՞ս լսեն առանց քարոզողի: Եվ ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվեն»: Եվ ես կհարցնեմ ինչպե՞ս կարող են ուղարկվել առանց հայտնության կամ Աստծո հայտնության որհէ այլ տեսանելի արտահայտմամբ: Եվ բացի այդ, Եբրայեցիս Ե.4. «Եվ ոչ ոք այդ պատիվը չի վերցնում իր վրա, բացի նրանից, ով կանչված է Աստծուց, ինչպես Ահարոնը»,– և ես հարցնում եմ ինչպե՞ս էր կանչվել Ահարոնը, եթե ոչ հայտնությամբ»13:

«Հրեշտակը պատվիրեց բարի ծերունի Կոռնելիոսին, որ մարդ ուղարկի Պետրոսի հետհից, որպեսզի սովորի ինչպես փրկվել [տես Գործք ժ.21–22]: Պհտրոսը կարող էր մկրտհլ, իսկ հրհշտակնհրը՝ ոչ, այնթան ժամանակ, թանի դհռ օրինական պաշտոնյանհր կային մարմնում, որոնթ կրում էին արթայության բանալինհրը կամ թահանայության իշխանությունը: Այս հարցի շուրջ լրացուցիչ վկայության կա, և դա այն է, որ Հիսուսը, երբ հայտնվեց Պողոսին Դամասկոսի ճանապարհին, ինքն անձամբ չտեղեկացրեց նրան, թե ինչպես կարող է նա փրկվել: Նա դրել է իր եկեղեցում նախ՝ Առաքյալներին, հետո՝ մարգարեներին, պաշտոնի ծառայության, սրբերի կատարելության համար և այլն. [տես Եփեսացիս Դ.11–12]. և քանի որ երկնքի մեծ կանոնն է, որ երկրի վրա ոչինչ չպետք է արվի, առանց իր գաղտնիքներն իր ծառաներին՝ մարգարեներին հայտնելու, համաձայն Ամովս Գ.7-ի, հետևաբար, Պողոսը չէր կարող այնրան շատ սովորել Տիրոջից, որքան կարող էր Քրիստոսի դեսպաններից, որոնր կանչված էին Տիրոջ միևնույն երկնային կոչմամբ, և ի վերուստ օժտված էին միևնույն զորությամբ, այնպես որ ինչ որ նրանք արձակեին երկրի վրա, պիտի արձակվեր երկնքում. և ինչ, որ նրանր կնքեին երկրի վրա, պիտի կնքվեր երկնքում [տես Մատթևոս ԺԶ.1914:

Մեծ արտոնություն է քահանայության որևէ պաշտոն մեծարելը:

«Քահանայությունը.… կարելի է ցույց տալ մարդկային մարմնի տեսրով, որը տարբեր անդամներ ունի, որոնր տարբեր պաշ տոններ ունեն կատարելու. բոլորն իրենց տեղում անհրաժեշտ են, և առանց բոլոր անդամների մարմինն ամբողջական չէ.… Եթե քահանան հասկանում է իր պարտականությունը, իր կոչումն ու իր ծառայությունը, և ուսուցանում է Սուրբ Հոգով, նրա ուրախությունը նույնքան մեծ է, որքան եթե նա Նախագահությունից լիներ. և նրա ծառայությունը մարմնի համար նույնքան անհրաժեշտ է, որքան Ուսուցիչներինն ու Սարկավագներինը»15:

Էլայզա Ռ. Սևոուև զեկուցեւ է. [Ջոզեֆ Սմիթը] հրահանգներ տվեց տարբեր պաշտոնների վերաբերյալ, և անհրաժեշտության մասին, որ յուրաքանչյու անհատ գործի այն ոլորտում, որը հատկացված է իրեն և կատարի իրեն նշանակված տարբեր պաշտոնները: Նա խոսեց Եկեղեցու ցածր պաշտոնները ոչ պատվաբեր համարելու շատ մարդկանց հակման մասին, որոնք նախանձ աչքով նայում են նրանց դիրքին, ովքեր կանչվել են իրենց նախագահելու. այն, որ մարդկային սրտի հիմարությունն ու անմտությունն է տենչալ ուրիշների դիրքը, մերժելով զբաղեցնել այն, ինչի համար կանչվում է Աստծո կողմից. ավելի լավ է, որ ամեն անհատ մեծարի իր համապատասխան կոչումը.… Ամեն ոք պետք է տենչա միայն մեծարել իր պաշտոնն ու կոչումը»16

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii-xii էջերը:

  • Վերընթերցեք պատմությունը, երբ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Սելքիսեդեկյան քահանայություն շնորհեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին (էջ 109): Ինչպիսի՞ օրհնություններ եք ստացել դուք և ձեր ընտանիքը Սելքիսեդեկյան քահանայության վերականգնման շնորհիվ:

  • Այս գլխի բոլոր մասերում Ջոզեֆ Սմիթը վկայում է մարգարեների հերթականությամբ անցնող քահանայության իշխանության շղթայի մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ նա ուսուցաներ այդ վարդապետությունն իր օրերում: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հասկանանք այդ վարդապետությունն այսօր: Ինչպե՞ս է Ջոզեֆ ի նկարագրած իշխանության շդթան կապված տղամարդու քահանայության իշխանության գծի հետ:

  • Այս գլուխը կարդալիս նկատեք, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը օգտագործում հավիտենական, հավերժական և հավերժություն բառերը: Ի՞նչ Են ձեզ հուշում այս տերմինները քահանայության էության և կարևորության մասին:

  • Ջոզեֆ Սմիթն ուսուցանԵլ է, որ Աստված «հաստատել է արարողությունները, որ լինեն նույնը՝ հավիտյանս հավիտենից», և որ «արարողությունները պետք է պահվեն այն նույն ձևով որը նշանակել է Աստված» (114–115 էջեր): Ինչպե՞ս են այս ուսմունքները մեծացնում ավետարանի արարողությունների մասին ձեր հասկացողությունը:

  • Վերընթերցեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքները Մելքիսեդեկյան Քահանայության մասին (115–117 էջեր): Մտածեք, թե ինչպես է Մելքիսեդեկյան Քահանայությունն անհրաժեշտ ավետարանի բոլոր տեսակետներով: Որո՞նք են ձեր մտքերն ու զգացումները, երբ դուք այդ ձևով եք մտածում Մելքիսեդեկյան Քահանայության մասին:

  • Վերընթերցեք գլխի վերջին երկու պարբերությունները (118–119 էջեր): Ինչպե՞ս եք դուք նկատել, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ կարհոր դեր ունի Տիրոջ աշխատանքում: Ինչպիսի՞ն կարող է լինել արդյունքը, եթե մենք «նախանձոտ աչքերով նայենք նրանց, ովքեր կանչված են ծառայելու որպես Եկեղեցու ղեկավարներ: Մտածեք, թե ինչ կարող եք դուք անել, որպեսզի մեծարեք ձեր կոչումը:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Ալմա 13.1–12, ՎևՈւ 27.5–14, 84.33–44, 109–10. 107.6–20, 121.34–46

Հղումներ

  1. John Taylor, Deseret News: Semi-Weekly, Apr. 18, 1882, p. 1; paragraph divisions altered.

  2. John Taylor, Deseret News: Semi-Weekly, Mar. 20, 1877, p. 1.

  3. History of the Church, 4:425; from the minutes of a Church conference held on Oct. 3, 1841, in Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 15, 1841, p. 577.

  4. History of the Church, 3:385–88; punctuation modernized; from a discourse given by Joseph Smith about July 1839 in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  5. History of the Church, 3:388–89; first set of bracketed words in second paragraph in original; punctuation modernized; from a discourse given by Joseph Smith about July 1839 in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  6. History of the Church, 4:207–9; punctuation modernized; from a discourse prepared by Joseph Smith and read at a Church conference held on Oct. 5, 1840, in Nauvoo, Illinois.

  7. History of the Church, 4:207; spelling and punctuation modernized; from a discourse prepared by Joseph Smith and read at a Church conference held on Oct. 5, 1840, in Nauvoo, Illinois.

  8. History of the Church, 5:554–55; capitalization modernized; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Aug. 27, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and William Clayton; see also appendix, page 562, item 3.

  9. History of the Church, 2:477; punctuation modernized; from a discourse given by Joseph Smith on Apr. 6, 1837, in Kirtland, Ohio; reported by Messenger and Advocate, Apr. 1837, p. 487.

  10. Quoted by William Clayton, reporting a discourse given by Joseph Smith on Jan. 5, 1841, in Nauvoo, Illinois; in L. John Nuttall, “Extracts from William Clayton’s Private Book,” p. 5, Journals of L. John Nuttall, 1857–1904, L. Tom Perry Special Collections, Brigham Young University, Provo, Utah; copy in Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  11. History of the Church, 6:363; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  12. Հավատո Հանգանակ 1:5:

  13. Letter from Joseph Smith to Isaac Galland, Mar. 22, 1839, Liberty Jail, Liberty, Missouri, published in Times and Seasons, Feb. 1840, p. 54; punctuation and capitalization modernized.

  14. “Baptism,” an editorial published in Times and Seasons, Sept. 1, 1842, p. 905; grammar modernized; Joseph Smith was the editor of the periodical.

  15. History of the Church, 2:478; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 6, 1837, in Kirtland, Ohio; reported by Messenger and Advocate, Apr. 1837, p. 487.

  16. History of the Church, 4:603, 606; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 28, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow; see also appendix, page 562, item 3.

Melchizedek Priesthood being conferred

Հին Առաքյալները՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, Մելքիսեդեկան քահանայության շնորհեցին Ջոզեֆ Սմիթիս և Օլիվեր Քաուդերիին: «Երբ որ Ավետարանն ուղարկվում է, [քահանայության] բանալիները պետք է բերվեն երկնքից»:

Adam-ondi-Ahman

«Ես տեսա Ադամին Ադամ-օնդի-Ահման հովտում: Նա մեկտեղ հավաքեց իր զավակներին ն օրհնեց նրանց հայրապետական օրհնությամբ: Տերը հայտնվեց նրանց մեջ»:

setting apart

«Մենք հավատում ենք, որ Ավետարանը քարոզելու ն նրա արարողությունները սպասավորելու համար, մարդ պեաք է կանչված լինի Աստծո կողմից՝ մարգարեությամբ ն իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ»: