Գլուխ 9
Հոգու պարգևները
«Եթե դուք ազնիվ սրտով հնազանդվեք Ավետարանին, ես խոստանում եմ ձեզ, Տիրոջ անունով, որ պարգևները, ինչպես խոստացվել են Փրկչի կողմից, կհետևեն ձեզ»:
Ջոզեֆ Սմիթի կյանքից
Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը բացատրում է, թե սուրբ գրությունների այդ ականավոր գիրքն ինչպես մատչելի կդառնա աշխարհին: Հին ժամանակներում ոսկե թիթեղները «գրված և կնքված և պահ [էին] տրված Տիրոջը, որպեսզի [չոչնչացվեն]»: Վերջին օրերին դրանք պետք է «ի հայտ [գային] Աստծո զորությամբ ու պարգևով» և թարգմանվեին «Աստծո պարգևով»: Ւ կատարումն այդ մարգարեությունների` Աստված ընտրեց Ջոզեֆ Սմիթին, որպեսզի թարգմանի սրբազան հիշատակարանները: Ակնհայտ է, որ Ջոզեֆի հնադարյան գրությունները թարգմանելու կարողությունը չէր եկել կրթության միջոցով. նրա գիտելիքները սահմանափակվում էին դպրոցի տարրական դասարանների կարդալու, գրելու և թվաբանության գիտելիքներով: Նրա կարողությունը` թարգմանելու հիշատակարաններ, որոնք գրվել էին դարեր առաջ, մի լեզվով, որի մասին նա գիտելիք չուներ, եկել էր որպես պարգև հենց Ւրենից` Աստծուց:
էմմա Սմիթը` իր ամուսնու աշխատանքի առաջին դպիրներից մեկը, վկայել է նրա աստվածային պարգևի մասին. «Ոչ ոք չէր կարող թելադրել ձեռագրերի գրերը, եթե ոգեշնչված չլիներ. քանի որ երբ [ես] գործում էի որպես նրա դպիր, [Ջոզեֆը] թելադրում էր ինձ, ժամ ժամի ետևից. և երբ ճաշելուց հետո կամ ընդհատումներից հետո վերադառնում էր, նա միանգամից սկսում էր այնտեղից, որտեղ վերջացրել էր, առանց ձեռագիր էջերին նայելու կամ կարդալու, որ հիշի թե որտեղ էր կանգ առել»1:
Տերը Մարգարեին անհրաժեշտ նյութական օգնություն էր տվել, որը նրան թույլ էր տվել առաջ գնալ թարգմանության աշխատանքում: Ջոզեֆ Նայթ ավագը` Մարգարեի ընկերը, Ջոզեֆին գումար և սննդամթերք էր հատկացրել մի քանի առիթներով: Հուսահատության պահերից մեկի ժամանակ եղբայր Նայթը եկել էր Մարգարեի տուն, որպեսզի Ջոզեֆին և Օլիվերին «մեկ տակառ ձկնեղեն տա և տողերով գրելու թուղթ», ինչպես նաև «ինը կամ տաս պարկ ցորեն և հինգ վեց պարկ կարտոֆիլ»: «Ջոզեֆն ու Օլիվերը.… տուն վերադարձան և տեսան ինձ այդրան մթերքների հետ: Նրանք շատ ուրախացան, քանի որ ամեն ինչ վերջացել էր»2:
1829թ. ապրիլի և մայիսի ընթացքում հետապնդումը մեծապես խոչընդոտում էր Մարգարեի թարգմանության աշխատանքին իր տանը` Հարմոնիում` Պենսիլվանիա նահանգում: Օլիվեր Քաուդերին գրեց իր ընկերոջը` Դեյվիդ Ուիթմերին, պատմելով նրան այն սրբազան աշխատանքի մասին և խնդրելով նրան թույլ տալ, որ աշխատանքները շարունակեն Ուիթմերների տանը` Ֆայեթում Նյու Յորք նահանգում: 1829թ. մայիսի վերջին կամ հունիսի սկզբին Մարգարեն և Օլիվերը Դեյվիդ Ուիթմերի հետ նրա մեկ ձիանի սայլակառքով գնացին Դեյվիդի հոր` Պիտեր Ուիթմեր ավագի ագարակի տունը: Հունիս ամսվա ընթացքում Ուիթմերների տան վերնահարկում թարգմանության աշխատանքն ավարտվեց Աստծո պարգևով և զորությամբ:
Օլիվեր Քաուդերին նկարագրել է որպես Մարգարեի դպիր ծառայելու սքանչելի փորձառությունը. «Դրանք անմոռանալի օրեր էին. նստել երկնքից ոգեշնչված ձայնի թելադրման ներքո, որը կրծքումդ խորը երախտագիտություն է արթնացնում: Օրը-օրին ես շարունակում էի անդադար գրել նրա բերանից, մինչ նա Ուրիմով ու Թումիմով.… թարգմանում էր «Մորմոնի Գիրքը» կոչվող պատմությունը կամ հիշատակարանը»»3:
Այդ ժամանակ Ջոզեֆ Սմիթը հասկացավ, որ աստվածային պարգևն իր հետ էր լինում միայն երբ նա արժանի էր առաջնորդվելու Հոգու կողմից: Դեյվիդ Ուիթմերը պատմել է. «Մի առավոտ, երբ [Ջոզեֆ Սմիթը] պատրաստվում էր շարունակել թարգմանությունը, տանն ինչ-որ բան էր կատարվել, որը բարկացրել էր նրան: էմման` նրա կինը, ինչ-որ բան այն չէր արել: Ես և Օլիվերը վեր բարձրացանք աստիճաններով, և շուտով Ջոզեֆը եկավ թարգմանելու, սակայն նա ոչինչ չէր կարողանում անել: Նա չէր կարողանում թարգմանել նույնիսկ մի վանկ: Նա ցած իջավ աստիճաններով, դուրս գնաց այգի և աղոթեց Տիրոջը. նա բացակայեց մոտ մեկ ժամ. ապա վերադարձավ տուն, ներողություն խնդրեց էմմայից, և հետո աստիճաններով բարձրացավ մեզ մոտ և թարգմանությունը շատ լավ շարունակվեց: Նա ոչինչ չէր կարող անել, եթե խորնարհ չէր և հավատարիմ»4:
Խոնարհաբար և հավատարմորեն օգտագործելով իրեն տրված Աստծո պարգևը, Երիտասարդ Մարգարեն իրագործեց ըստ երևույթին անհնարին թվացող խնդիրը` ամբողջությամբ թարգմանելով Մորմոնի Գիրքը 1829 ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը:
Ջոզեֆ Սմիթի ուսմունքները
Մեզանից յուրաքանչյուրին արված են Հոգու պարգևներ. ամեն անձի պարգևն անհրաժեշտ է Եկեղեցում:
Հավատո Հանգանակ 1.7. «Մենք հավատում ենք լեզուների, մարգարեության, հայտնության, տեսիլքների, բժշկության, լեզուների թարգմանության և այլ պարգևների»5:
«Մենք.… հավատում ենք մարգարություններին, լեզուներին, տեսիլքներին և հայտնություններին, պարգևներին և բժշկումներին. և որ այս բաները հնարավոր չէ վայելել առանց Սուրբ Հոգու պարգևի»6:
Ամասա Պոտերը հիշում է. «Հիշում եմ Մարգարեին վեր կենալիս, որ քարոզի մեծ բազմությանը Նավուի Տաճարի արևմուտքում գտնվող մի պուրակում: Նա հայտարարեց, որ քարոզը կլինի հոգևոր պարգևների մասին.… Ջոզեֆը հիշեցրեց, որ յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պարգև ունի, և ապրելով արդար կյանքով և խնդրելով, Սուրբ Հոգին հայտնի կդարձնի այն»7:
«Պողոսն ասում է. «Մեկին Հոգուց տրված է լեզուների պարգևը, մյուսին` մարգարեության պարգևը, և մեկ ուրիշին` բժշկության պարգևը». և բացի այդ. «մի՞թե բոլորը մարգարեանում են, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե ամենը թարգմանում են», ակնհայտնորեն ցույց տալով, որ բոլորը չունեին այս զանազան պարգևները. այլ որ մեկը ստանում է մի պարգև, և մյուսը ստանում է մեկ այլ պարգև. բոլորը չեն մարգարեանում, բոլորը լեզուներով չեն խոսում, բոլորը հրաշքներ չեն գործում. սակայն բոլորը ստացել են Սուրբ Հոգու պարգևը. Առաքյալների օրոք երբեմն նրանք խոսում էին լեզուներով և մարգարեանում, իսկ երբեմն ոչ.…
Եկեղեցին սերտ մարմին է, տարբեր անդամներից բաղկացած, և ճշգրիտ նման է մարդկային համակարգին, և Պողոսը, խոսելով տարբեր պարգևների մասին, ասում է. «Արդ, դութ Քրիստոսի մարմինն եք և մեկ մեկ նրա անդամները. և ոմանց դրեց Աստված եկեղեցում, առաջ` Առաքյալներին, երկրորդ` մարգարեներին, երրորդ` վարդապետներին, հետո` հրաշքներ, հետո` բժշկությունների պարգևներ, օգնություններ, կառավարություններ, այլ և այլ լեզուներ: Սի՞թե բոլորը վարդապետներ են. մի՞թե ամենը զորություններ անող են: Սի՞թե ամենը լեզուներով են խոսում. մի՞թե ամենը թարգմանում են»: Ակնհայտ է որ` ոչ. սակայն նրանք բոլորը մարմնի անդամներ են: Բնական մարմնի բոլոր անդամներն աչք չեն, ոչ էլ ականջ, գլուխ կամ ճեռք. այնուամենայնիվ, աչքը չի կարող ասել ականջին ինձ պետը չես, ոչ էլ գլուխը ոտքերին` ես քո կարիքը չունեմ. նրանք բոլորը կատարյալ մեքենայի` մարմնի բաղկացուցիչ մասերն են. և եթե մեկ անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են. և եթե մեկ անդամ փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են [տես Ա Կորնթացիս ԺԲ.9–10, 18–21, 26–30]:
Ուրեմն, այս բոլորը պարգևներ են. դրանք գալիս են Աստծո մոտից. դրանք Աստծուց են. դրանք բոլորը Սուրբ Հոգու պարգևներն են»8:
Մենք ստանում ենք Հոգու պարգևները հնազանդության և հավատքի միջոցով:
«Քանի որ հավատըը պակասում է, պտուղներն էլ են պակասում: Աշխարհի սկզբից ի վեր ոչ ոը չի եղել, որ հավատք ունենա և դրա հետ ոչինչ չունենա: Հին սրբերը կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից պրծան, կանայք իրենց մեռելներին ընդունեցին և այլն: Հավատքով աշխարհները հաստատվեցին [տես Եբրայեցիս ԺԱ.3, 34–35]: Սարդը, որ չունի պարգևներից ոչ մեկը, հավատք չունի. և նա խաբում է իրեն, եթե ենթադրում է, թե ունի: Հավատքը պակասում է, ոչ միայն հեթանոսների մոտ, այլ նաև Քրիստոնեություն դավանողների մոտ, այնպես որ լեզուները, բժշկությունները, մարգարեությունները և մարգարեներն ու առաքյալները և բոլոր պարգևներն ու օրհնությունները պակասում են»9:
«Այս ճմեռ [1832–1833] ես անցկացրեցի սուրբ գրությունները թարգմանելով. Մարգարեների դպրոցում. և համաժողովներում նստելով: Ես թարմանալու շատ փառավոր պահեր ունեցա: Պարգևները, որոնք հետևում են նրանց, ովքեր հավատում են և հնազանդվում Ավետարանին, որպես նշաններ, որ Տերը միշտ նույնն է ճշմարտության խոնարհ սիրողների և հետևորդների հետ իր գործերում, սկսեցին դուրս թափվել մեզ վրա, ինչպես հին օրերում»10:
էդվարդ Սթիվենսոնը ներկա էր, երբ Ջոզեֆ Սմիթը քարոզում էր Պոնտիակում, Միչիգան, 1834-իմ: Նա հիշում է Մարգարեի հետևյալ խոսքերը. «Եթե դուք ազնիվ սրտով հնազանդվեք Ավետարանին, ես խոստանում եմ ձեզ, Տիրոջ անունով, որ պարգևները, որոնք խոստացվել Են մեր Փրկչի կողմից, կհետևեն ձեզ, և դրանով դուք կհամոզվեք, որ ես Աստծո ճշմարիտ ծառան եմ»11:
Հոգու պարգևները սովորաբար ստացվում են խաղաղ և առանձին ձևով, առանց արտաքին դրսևորումների:
«Զանազան և հակասական են մարդկանց կարծիքները Սուրբ Հոգու վերաբերյալ: Որոշ մարդիկ սովորություն ունեն յուրաքանչյուր գերբնական դրսևորում կոչել Աստծո Հոգու ազդեցություն, մինչդեռ մյուսները կարծում են, որ դրա հետ կապված ոչ մի դրսևորում չկա. և որ դա պարզապես մտքի ներքին մղում է կամ ներքին զգացում, տպավորություն կամ գաղտնի վկայություն կամ ապացույց, որը մարդ ձեռք է բերել, և որ չկա նման բան, ինչպիսին է արտաքին դրսևորումը:
Զարմանալի չէ, որ մարդիկ մեծապես անտեղյակ են փրկության սկզբունքերից, և հատկապես, Սուրբ Հոգու պարգևի էության, պաշտոնի, զորության, ազդեցության, պարգևների և օրհնությունների վերաբերյալ գաղափարներից, երբ մենք համարում ենք, որ մարդկային ընտանիքն անցյալում թանձր խավարի և տգիտության ծածկոցի մեջ է եղել շատ դարերի ընթացքում, առանց հայտնության կամ որևէ արդար դատաչափի, որով կարող էր գիտություն ձեռք բերել Աստծո բաների մասին, որոնք կարող են իմացվել միայն Աստծո Հոգու միջոցով: Հետևաբար, հաճախ է պատահում, որ երբ այս Եկեղեցու Երեցները քարոզում են աշխարհի բնակիչներին, որ եթե նրանք հնազանդվեն Ավետարանին, նրանք կստանան Սուրբ Հոգու պարգևը, որ մարդիկ սպասում են, որ տեսնեն զարմանալի դրսևորումներ, զորության մեծ դրսևորում կամ ինչ-որ արտասովոր հրաշքի իրականացում.…
Մարդկային ընտանիքը կրոնական հարցերում մեծապես հակված է ծայրահեղությունների, և այդ պատճառով մարդիկ ընդհանուր առմամբ կա մ ցանկանում են հրաշքի դրսևորում, կամ ընդհանրապես չեն հավատում Սուրբ Հոգու պարգևին: Երբ մի Երեց իր ձեռքերը դնում է մի մարդու վրա, շատերը մտածում են, որ անձը պետք է անմիջապես վեր կենա և լեզուներով խոսա և մարգարեանա. այս տպավորությունը մնացել է այն իրադարձությունց, երբ Պողոսը ձեռնադրեց մի քանի մարդկանց, որոնք նախկինում (ինչպես ասված է) մկրտվել էին Հովհաննեսի մկրտությամբ. և երբ նա արեց դա, նրանք «լեզուներ էին խոսում և մարգարեանում» [տես Գործք ԺԹ.1–6].…
Սենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին տրվում է իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ, և որ լեզուների պարգևը, ինչպես նաև մարգարեության պարգևը Հոգու պարգևներն են և ձեռք են բերվում այդ միջոցով. բայց եթե ասենք, որ ձեռնադրումից հետո մարդիկ միշտ մարգարեացել և լեզուներ են խոսացել, կլինի հայտարարել մի բան, որը ճիշտ չէ և չի համապատասխանում Առաքյալների սովորություններին և համաձայն չէ սուրբ գրությունների հետ.…
.… Հոգու բոլոր պարգևները նկատելի չեն բնական աչքերին կամ մարդու հասկացողությանը. իրականում, դրանցից շատ քչերն են.… Դրանցից քչերն են ճանաչելի մարդկանց մեծամասնության կողմից: Պետրոսը և Հովհաննեսը Առաքյալներ էին, այնուամենայնիվ, հրեաների ատյանը խարազանեց նրանց` որպես խաբեբաների: Պողոսը Առաքյալ և Մարգարե էր, սակայն նրան քարկոծեցին և բանտ գցեցին: Մարդիկ ոչինչ չգիտեին դրա մասին, չնայած որ նա ուներ Սուրբ Հոգու պարգևը: Սեր Փրկիչն օծված էր «ուրախության յուղով ավելի քան [իր] ընկերները» [Եբրայեցիս Ա.9], այնուամենայնիվ, մարդիկ այնքան հեռու էին նրան ճանաչելուց, որ ասում էին, որ նա Բեեղզեբուղն է և խաչեցին նրան` որպես խաբեբայի: Ոչ ոք արտաքինից չի կարող ցույց տալ Հովվին, Վարդապետին կամ Ավետարանչին, այնուամենայնիվ, նրանք ունեն Սուրբ Հոգու պարգևը:
Բայց գալով Եկեղեցու մյուս անդամներին և քննելով պարգևները, ինչպես ասվում է Պողոսի կողմից, մենք կգտնենք, որ աշխարհը հիմնականում ոչինչ չի կարող իմանալ նրանց մասին, և եթե նրանց բոլորի վրա ձեռնադրումից հետո անմիջապես օրհնություններ թափվեին, ապա կլինի մեկը կամ երկուսը, որոնց կարելի է անմիջապես ճանաչել: [Ա Կորնթացիս ԺԲ.4–11], Պողոսն ասում է. «Պարգևները զանազան են, բայց Հոգին նույն է: Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է: Եվ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենն ամենքի մեջ ներգործում է: Բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունը օգտի համար: Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք. և ուրիշին գիտության խոսք` նույն Հոգու չափով. մյուսին հավատք նույն Հոգով. ուրիշին` բժշկության պարգևներ նույն Հոգով. ուրիշին զորությունների ներգործություններ. և ուրիշին մարգարեություն. ուրիշին հոգիների ընտրություն. ուրիշին այլ և այլ լեզուներ. ուրիշին լեզուների թարգմանություն: Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում, ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է»:
Այստեղ զանազան պարգևներ են նշվում, այնուամենայնիվ, դրանցից որը կարող է ճանաչվել ձեռնադրման ժամանակ: Ւմաստության խոսքը և գիտության խոսքը նույնպիսի պարգևներ են, ինչպիսիք մյուսներն են, այնուամենայնիվ, եթե մարդ ունենա այդ երկու պարգևները կամ ստանա դրանք ձեռնադրմամբ, ո՞վ կիմանա այդ: Սեկ ուրիշը կարող է ստանալ հավատքի պարգևը և դրա մասին նույնպես չի իմացվի: Կամ պատկերացրեք մի մարդ, որն ունի բժշկության պարգևը կամ հրաշքներ գործելու պարգևը, որն այդ ժամանակ չի իմացվի. ժամանակ և հանգամանքներ կպահանջվեն, որպեսզի այդ պարգևները գործի դրվեն: Կամ ենթադրենք մի մարդ ունի հոգիները զանազանելու պարգևը, ո՞վ կարող է նկատել այն: Կամ եթե նա ունենար լեզուների թարգմանությունը, մինչև որ մեկը չխոսեր անծանոթ լեզվով, նա, իհարկե, պետք է լուռ մնա. միայն երկու պարգև կա, որոնք կարող են տեսանելի լինել` լեզուների պարգևը և մարգարեության պարգևը: Սրանք են այն բաները, որոնց մասին շատ է խոսվում, այնուամենայնիվ, եթե մեկը խոսի անծանոթ լեզվով, ըստ Պողոսի վկայության, նա ներկաներին օտար կթվա [տես Ա Կորնթացիս ԺԴ.11]: Նրանք կասեն, թե դա անհեթեթություն էր. և եթե նա մարգարեանա, նրանք անմտություն կհամարեն դա: Լեզուների պարգևը, հավանաբար, բոլորից ամենափոքր պարգևն է, այնուամենայնիվ, ամենաշատը դա են փափագում:
Այնպես որ ըստ սուրբ գրության վկայության և հին օրերի Հոգու դրսևորումների, շատ քիչ բան կարելի է իմանալ դրա մասին շրջապատող ամբոխից, բացառությամբ արտասովոր դեպքի, ինչպես Պենտեկոստեի օրերում: Ամենամեծ, ամենալավ և ամե նաօգտակար պարգևների մասին ոչինչ չի իմացվի դիտորդի կողմից.…
Սուրբ Հոգու պարգևի դրսևորումները` հրեշտակների սպասավորումը կամ Աստծո զորության, վեհափառության կամ փառքի դրսևորումը շատ հազվադեպ են բացահայտվել հրապարակավ, և այն էլ հիմնականում Աստծո ժողովրդին, ինչպես Ւսրայելացիներին. սակայն մեծամասամբ, երբ հրեշտակները եկել են կամ Աստված իրեն հայտնի է դարձրել, դա եղել է անհատներին, մասնավոր ձևով` իրենց սենյակներում. անապատում կամ դաշտում, և դա, հիմնականում, առանց աղմուկի կամ իրարանցման: Հրեշտակը Պետրոսին բանտից հանեց մեռյալ գիշերվա ընթացքում. եկավ Պողոսի մոտ անձնակազմի անդամների համար աննկատելի. հայտնվեց Սարյամին և Եղիսաբեթին առանց ուրիշների գիտության. խոսեց Հովհաննես Մկրտչի հետ, երբ շրջապատի մարդիկ անտեղյակ էին:
Երբ Եղիսեն տեսավ Ւսրայելի կառքերը և ձիերը, դա աննկատ էր ուրիշների համար: Երբ Տերը հայտնվեց Աբրահամին, դա նրա վրանի դռան մոտ էր. երբ հրեշտակները գնացին Ղովտի մոտ, ոչ ոք նրանց չճանաչեց, բացի նրանից, որը ճիշտ էր նաե Աբրահամի և իր կնոջ դեպքում. երբ որ Տերը հայտնվեց Մովսեսին, նա վառվող թփի մեջ էր, խորանում կամ սարի վրա. երբ Եղիան վերցվեց հրեղեն կառքով, աշխարհը չտեսավ դա. և երբ նա քարայրում էր` երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր. և հետո մի մեղմ ու բարակ ճայն, որը Տիրոջ ձայնն էր ասելով. «Այստեղ ի՞նչ ունես, Եղիա» [տես Գ Թագավորաց ժԹ.11–13]:
Տերը միշտ չէ ճանաչվում իր ձայնի որոտից, իր փառքի ցուցադրմամբ կամ իր զորության արտահայտմամբ. և նրանք, ովքեր շատ թախանձախնդիր են այդ բաները տեսնելու, ամենաքիչն են նախապատրաստված` տեսնելու դրանք, և եթե Տերը նրանց ցույց տա իր զորությունը, ինչպես նա արեց Ւսրայելի զավակների հետ, այդպիսի մարդիկ առաջինը կլինեն, ովքեր կասեն. «Աստված թող չխոսե մեզ հետ, որ չմեռնենք» [տես Ելից Ւ.19]12:
Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե´ գլուխն ուսումնասիրելու և թե´ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե´ս vii–xii էջերը:
-
Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին պարգև տվեց, որ կարողանա թարգամնել ոսկե թիթեղները (123–124 էջեր): Ե՞րբ է Տերը ձեզ պարգևներ տվել, օգնելու համար, որ մասնակցեք նրա աշխատանքին:
-
Ւ՞նչ կարող ենք մենք սովորել 124 էջի Դեյվիդ Ուիթմերի պատմած պատմությունից: Ւ՞նչ փորձություններ են ձեր կյանքում սովորեցրել, որ դուք պետք է արժանի լինեք, որպեսզի օգտագործեք ձեր հոգևոր պարգևները:
-
Վերընթերցեք 125 էջում սկսվող հատվածը: Ւ՞նչ ձևերով է Եկեղեցին օգտվում ունենալով Հոգու տարբեր պարգևներով անդամներ: Ւնչպե՞ս եք դուք օգտվել ուրիշների հոգևոր պարգևներից: Տեսե՞լ եք դուք, երբ տարբեր պարգևներով անդամներ միասին աշխատել են, որպեսզի օգնեն մեկմեկու:
-
Ուսումնասիրեք 126 էջում սկսվող հատվածը: Մտածեք որոշ հոգևոր պարգևների մասին, որոնք ձեզ ուժ կտան անհատապես կամ կօգնեն ձեզ` ծառայելու Տիրոջը և ուրիշների: Որոշեք, թե դուք ինչ կանեք, որպեսզի «հետամուտ [լինեք] լավագույն պարգևներին» (ՎևՈւ 46.8):
-
Վերընթերցեք 127 էջում սկսվող պարբերությունը: Մտածեք և քննարկեք հատուկ խորհուրդն այն մասին, թե ինչպես են դրսևորվում հոգևոր պարգևները: Ւնչո՞ւ է կարևոր հիշել, որ հոգևոր պարգևները «շատ հազվադեպ են դրսևորվում հրապարակայնորեն» (էջ 129): Ւնչ եք կարծում, ինչո՞ւ են շատ հոգևոր պարգևներ գալիս խաղաղ և մասնավոր ձևով: Ւնչո՞ւ է կարևոր հիշել, որ «ժամանակ և հանգամանքներ կպահանջվեն, որպեսզի այդ պարգևները գործի դրվեն» (էջ 129):
-
Այս գլուխը կարդալուց հետո, ըստ ճեգ, որոնք Են հոգևոր պարգևների նպատակներից Սի քանիսը:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. Ա Կորնթացիս ԺԲ.1–31, 3 Նեփի 29.6, Մորոնի 10.6–23, ՎևՈւ 46.8–33