Նախագահների ուսմունքները
Գլուխ 18. Առաքինություն՝ անկյունաքար, որի վրա պիտի կառուցենք մեր կյանքը


Գլուխ 18

Առաքինություն՝ անկյունաքար, որի վրա պիտի կառուցենք մեր կյանքը

«Դուք` ձեզանից յուրաքանչյուրդ, Երկնային Հոր աստվածային զավակն եք: Դուք ստեղծվել եք Նրա նախագծով ձեր Արարիչի պատկերով: Ձեր մարմինը սրբազան է: Այն ձեր ոգու տաճարն է: Մի պղծեք այն մեղքով:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին 2007 թվականին խոսելով Բրիգամ Յանգի Համալսարանի ուսանողների հետ ասել է.

«Օրերս ես մի շատ հետաքրքիր բան նկատեցի: Սոլթ Լեյք Սիթիում շաբաթ վաղ առավոտյան , Քի Բանկի շենքը տապալվեց գետնին մի շարք լավ տեղադրված պայթեցումներից: Այդ բոլորը տեղի ունեցավ երեք կամ չորս վայրկյանում, փոշու մի մեծ ամպով, որը գլորվեց դեպի հյուսիս արևմուտք: Այդ գործընթացը կոչվում է ներպայթեցում` ի տարբերություն պայթեցումի:

«Շենքը կառուցվել էր մոտ 30 տարի առաջ: Կարծում եմ, շինարարությունը տևել էր առնավազն մեկ-երկու տարի: Այժմ այն վերացավ վայրկյանների ընթացքում:

Իմ ընկերներ, դա այնքան շատերի կյանքի պատմությունն է: Մենք այնքան զգույշ ենք նրանց դաստիարակում տարիների ընթացքում: Ապա մենք հայտնվում ենք շատ լարված հանգամանքներում: Սխալներ են գործվում: Մաքրաբարոյությունը վտանգված է: Ներպայթեցում է տեղի ունենում և մի գունդ փոշին այն ամենն է, ինչ մնում է:

Ես հիշեցի այդ մասին, երբ մտաբերեցի մի երիտասարդ տղամարդու և կնոջ, ովքեր եկան իմ գրասենյակ: Նա գեղեցիկ տղա էր, իսկ նա` սքանչելի աղջիկ: Նրանք համալսարանի ուսանողներ էին: Նրանց ապագան թվում էր պայծառ և հիանալի: Բայց նրանք տեղի տվեցին գայթակղությանը: •

Նրանց աչքերը լցվեցին արցունքներով, երբ խոսում էին ինձ հետ: Բայց չկար փախուստ այն իրականությունից, որին նրանք դիմակայում էին: Նրանց կյանքը ենթարկվել էր ներպայթեցման և երազանքների մի աշտարակ վայր էր գլորվել:

Մի թույլ տվեք, որ դա պատահի ձեզ հետ: Ձեզ էժան մի ծախեք` վտանգելով բարոյականության հանդեպ ձեր պարտավորությունը: Դուք, ձեզանից յուրաքանչյուրդ, աստվածային Երկնային Հոր զավակներն եք: Դուք ստեղծվել եք Նրա նախագծով ձեր Արարիչի պատկերով: Ձեր մարմինը սրբազան է: Այն ձեր ոգու տաճարն է: Մի պղծեք այն մեղքով:

«Այսպիսով, ականջ դնելով փլված աշտարակի վերաբերյալ օրինակին, ես հիշեցնում եմ ձեզ, որ դրա տեղում կկառուցվի մի նոր և գեղեցիկ շենք: Նմանապես, նրանք, ովքեր մեղանչել են, կարող են դառնալ դեպի իրենց Քավիչը, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավության զորությամբ մաքրվել և նորացվել»:1

Նախագահ Հինքլին ամբիոնի մոտ

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խորհուրդ է տվել. «Թող առաքինությունը անկյունաքար լինի, որի վրա դուք պիտի կառուցեք ձեր կյանքը»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Առաքինի ապրելակերպը բերում է սքանչելի և հոյակապ օրհնություններ:

Ողջ աշխարհում չկա ոչ մի բան, որ լինի այնքան վսեմ, որքան առաքինությունը: Այն փայլում է առանց աղոտանալու: Այն թանկարժեք է և գեղեցիկ: Այն գին չունի: Այն չի կարող գնվել կամ վաճառվել: Այն ինքնատիրապետման պտուղն է:

… Տերը տվել է հիանալի հանձնագիր: Նա ասել է.«Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար» (ՎևՈւ 121.45): Սա դառնում է պատվիրան, որը պետք է պահվի ջանասիրությամբ և կարգ ու կանոնով: Եվ դրան կցված է սքանչելի և հոյակապ օրհնություններով խոստում: Նա ասել է նրանց, ովքեր ապրում են առաքինությամբ.

«Այդ ժամանակ ձեր վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ: …

Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից» (ՎևՈւ 121.45–46):

Արդյոք կարո՞ղ է լինել ավելի մեծ և գեղեցիկ խոստում, քան սա:2

Կա արդյոք գործող օրինակ առաքինության համար: Դա զղջումից միակ ուղին է դեպի ազատություն: Խղճի խաղաղությունը, որը հորդում է դրանից, միակ անձնական խաղաղությունն է, որը կեղծված չէ:

Եվ բացի այդ բոլորից, Աստծո անխափան խոստումն է նրանց, ովքեր քայլում են առաքինությամբ: Նազարեթցի Հիսուսը հայտարարել է, խոսելով լեռան վրա. «Երանելի են բոլոր սրտով մաքուրները, քանզի նրանք կտեսնեն Աստծուն» (Մատ. 5.8): Սա ուխտ է, որը կապվել է Նրա կողմից, ով իշխանություն ունի այն կատարելու:3

Դուք պիտի ընդունեք, դուք պետք է ընդունեք, որ ինչպես փորձառությունը, այնպես էլ աստվածային իմաստությունն է թելադրում, որ առաքինությունն ու բարոյական մաքրությունն է այն ուղին, որն առաջնորդում է դեպի բնավորության ուժի, սրտի խաղաղության և կյանքի երջանկության:4

Թող առաքինությունը անկյունաքար լինի, որի վրա դուք պիտի կառուցեք ձեր կյանքը:5

2

Երբ մենք բարձրանում ենք աշխարհի կեղտից և անբարոյականությունից վեր, մենք վայելում ենք ավելի մեծ երջանկություն, անվտանգություն և մտքի խաղաղություն:

Երբ մենք նայում ենք աշխարհին, թվում է, թե բարոյականությունը մի կողմ է գցված: Հին չափանիշների խախտումը դարձել է սովորական: Ուսումնասիրությունները մեկը մյուսի ետևից ցույց են տալիս, որ տեղի է ունեցել ժամանակով ստուգված սկզբունքներից հրաժարում: Ինքնակարգապահությւոնը մոռացված է և սեռական անմաքուր կյանքի հանդեպ ամենաթողությունը դարձել է լայնատարած:

Բայց իմ սիրելի ընկերներ, մենք չենք կարող ընդունել այն, ինչ սովորական է դարձել աշխարհում: Ձերը, որպես այս Եկեղեցու անդամներ, ավելի բարձր չափանիշ է և ավելի պահանջկոտ: Այն հայտարարում է որպես ձայն Սինայից, որ դուք չպիտի անձնատուր լինեք: Դուք պետք է վերահսկեք ձեր ցանկությունները:6

Կորնթացիներին ուղղված Պողոսի խոսքերն այսօր նույնքան կիրառելի են մեզ համար, որքան դրանք նրանց համար էին, ում նա գրել էր: Նա ասել է.

«Չգիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում:

«Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կապականէ, որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք եք» (Ա Կորնթացիս 3.16–17):7

Կրկին Պողոսի խորհուրդը Տիմոթեոսին. «Քո անձը սուրբ պահիր» (Ա Տիմ. 5.22):

Դրանք պարզ խոսքեր են: Բայց դրանք միշտ այնքան կարևոր են: Պողոսն ասում է ի դեպ, հեռու մնացեք այն բաներից, որոնք կքայքայեն ձեզ և կկործանեն ձեզ հոգեպես: Հեռու մնացեք հեռուստահաղորդումներից, որոնք տանում են ձեզ դեպի անմաքուր մտքեր և անմաքուր խոսքեր: Հեռու մնացեք տեսաֆիլմերից, որոնք կտանեն ձեզ դեպի չար մտքեր: Դրանք չեն օգնի ձեզ: Դրանք միայն ցավ կպատճառեն ձեզ։ Հեռու մնացեք գրքերից և ամսագրերից, որոնք զզվելի են և կեղտոտ այն ամենում, ինչ նրանք ասում են և նկարագրում: Սուրբ պահեք ձեր անձը:8

man and woman

Մաքրաբարոյությունը «երջանիկ ապրելու ուղին է»:

Ամուսնությունը կարգված է Աստծուց՝ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև: Դա այն հաստատությունն է, որտեղ, ըստ Նրա ծրագրի, զավակներ պիտի աշխարհ գան: Սեռական հարաբերությունները այլ հանգամանքներում դառնում են օրինազանցություն և միանգամայն անհամատեղելի են Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսմունքների հետ:9

Մենք հավատում ենք մաքրաբարոյությանը՝ մինչև ամուսնությունը և լիակատար հավատարմությանը՝ ամուսնությունից հետո: Այն ամփոփում է արդյունքները: Դա է ապրելու երջանկության ուղին: Դա է բավարարվածության ուղին: Այն բերում է խաղաղություն սրտին և խաղաղություն տանը:10

Ոչ մի ընտանիք չի կարող ունենալ խաղաղություն, ոչ մի կյանք չի կարող ազատ լինել ձախորդության փոթորիկներից, մինչև այդ ընտանիքը և այդ տունը չկառուցվեն բարոյականության, հավատարմության և փոխադարձ հարգանքի հիմքի վրա: Չի կարող խաղաղություն լինել այնտեղ, որտեղ չկա վստահություն, չի կարող ազատություն լինել այնտեղ, որտեղ չկա նվիրվածություն: Սիրո ջերմ արևալույսը չի բարձրանա անբարոյականության ճահճից:11

Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր երեխայի օրհնությունը պիտի լինի ծնվել մի տանը, որտեղ այդ երեխային ողջունում են, դաստիարակում, սիրում, և նա օրհնվում է ծնողներով՝ հորով և մորով, ովքեր ապրում են հավատարմությամբ միմյանց և իրենց երեխաների հետ: … Ամուր կանգնեք աշխարհի խաբեությունների դեմ: Մեր զվարճությունները հնարողները, մեր գրականությունը մատակարարողների մեծ մասը կկամենային հավատացնել ձեզ հակառակը: Դարերով կուտակված իմաստությունը հայտարարում է հստակ և անկասկած , որ ավելի մեծ երջանկությունը, ապահովությունը, մտքի խաղաղությունը, սիրո խորը աղբյուրները զգացվում են միայն նրանց կողմից, ովքեր քայլում են ըստ ժամանակով ստուգված առաքինության չափանիշների ամուսնությունից առաջ և լիակատար հավատարմությամբ ամուսնության մեջ:12

Մենք ապրում ենք անպարկեշտ, անբարոյական ու աղետալի մի աշխարհում: Բարձրացեք դրանից վեր, ուղիղ կանգնեք, աշխարհը թողեք ձեր ետևում և քայլեք, ինչպես Տերը կկամենար, որ դուք քայլեք:13

3

Պոռնոգրաֆիան կախվածություն առաջացնող է և կործանարար, բայց մենք կարող ենք բարձրանալ դրանից վեր:

Ես բավական դժկամությամբ եմ խոսում մի թեմայի վերաբերյալ, որի հետ առնչվել եմ նախկինում: Ես անում եմ դա Ալմայի խոսքերի ոգով, ով ասել է. «Սա է իմ հրճվանքը, որ գուցե կարողանամ Աստծո ձեռքում գործիք լինել, որ ինչ-որ մի հոգու ապաշխարության բերեմ» (Ալմա 29.9):

… Ես խոսում եմ պոռնոգրաֆիայի մասին իր բոլոր դրսևորումներով: … Այն դիվական է: Այն բացարձակապես անհամատեղելի է ավետարանի ոգու հետ, Աստծո բաների վերաբերյալ անձնական վկայության հետ: …

… Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են, դառնում են զոհեր: Երեխաները շահագործվում են և նրանց կյանքը դաժանորեն վնասվում է: Երիտասարդների մտքերը պարուրվում կեղծ տեսակետներով: Շարունակվող ներգործությունը տանում է դեպի կախվածության, որը գրեթե անհնար է վերացնել: … Այնքան շատերն են … գտնում, որ իրենք չեն կարող այն թողնել: Նրանց էներգիան և նրանց հետաքրքրությունները սպառվում են իրենց այս անփորձ և անմաքուր զբաղմունքի փակուղում:

Բերվում է պատճառաբանություն, որ դժվար է խուսափելը, որ այն ընդամենը մեր մատների ծայրերի հպումով է և որ չկա փախուստ:

Պատկերացրեք, որ փոթորիկը մոլեգնում է, հողմերը շառաչում և ձյունը մրրկում է ձեր շուրջը: Դուք անկարող եք զգում այն դադարեցնել: Բայց դուք կարող եք համապատասխանաբար հագնվել,ապաստան որոնել և փոթորիկը ձեր վրա ոչ մի ազդեցություն չի ունենա:

Նմանապես, չնայած համացանցը հագեցած է անմաքուր նյութերով, դուք չպիտի նայեք դրանք: Դուք կարող եք նահանջել դեպի ավետարանի ապաստանը, դրա մաքրությունը, առաքինությունն ու կյանքի անարատությունը:

Ես գիտեմ, որ խոսում եմ ուղղակի և հստակ: Ես այդպես եմ անում, որովհետև համացանցում պոռնոգրաֆիան ավելի մատչելի է դարձել՝ ավելացնելով այն, ինչ մատչելի է DVD-ներում և տեսաֆիլմերում, հեռուստացույցով և ամսագրերի կրպակներում: Այն տանում է երևակայությունների, որոնք կործանարար են ձեր ինքնահարգանքի համար: Այն տանում է ապօրինի հարաբերությունների, հաճախ հիվանդության և հանցագործ բռնարարքների:14

Դուք ապրում եք սոսկալի գայթակղությունների մի աշխարհում: Պոռնոգրաֆիան իր նողկալի կեղտով թափ է վերցրել երկրի վրա , ամենակուլ սարսափելի ալիքի նման: Այն թույն է: Մի դիտեք կամ կարդացեք այն: Այն կկործանի ձեզ, եթե դուք դա անեք: Այն կվերացնի ձեր ինքնահարգանքը: Այն կխլի ձեզանից կյանքի գեղեցկությունների զգացումը: Այն ձեզ կտապալի և կտանի ձեզ չար մտքերի հոսանքով և, հնարավոր է, չար գործողությունների մղի: Հեռու մնացեք դրանից: Խուսափեք դրանից, ինչպես վտանգավոր հիվանդությունից, քանի որ այն ճիշտ նույնչափ մահացու է: Եղեք առաքինի մտքով և գործով:15

Այնքան շատ կեղտոտություն, ագահություն և պոռնոգրաֆիա կա այս աշխարհում: Մենք, որպես Վերջին Օրերի Սրբեր, պետք է վեր լինենք դրանից և բարձր կանգնենք դրա դեմ: Դուք չեք կարող զբաղվել դրանով: Դուք ուղղակի չեք կարող զբաղվել դրանով: Դուք պետք է այն դուրս պահեք ձեր սրտից: Ծխախոտի նման այն կախվածություն է առաջացնում և այն կկործանի նրանց, ովքեր զբաղվում են դրանով: «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար»[ՎևՈւ 121.45]:16

4

Կարգապահությամբ և ջանասիրությամբ մենք կարող ենք վերահսկել մեր մտքերն ու գործողությունները:

Եղեք մտքով մաքուր, և այդ դեպքում դուք կունենաք ավելի մեծ վերահսկողություն ձեր մարմնի վրա: Հնում ասվել է.« Քանի որ ինչպես որ [մարդ] մտածում է իր սրտում, նա հենց այդպիսին է »(Առակ. 23.7): Անմաքուր մտքերը տանում են անմաքուր գործերի17

Երբ գայթակղվում ենք, մենք կարող ենք փոխարինել չար մտքերը [մեր Փրկիչի] մտքերով և Նրա ուսմունքներով: Նա ասել է. «Եվ եթե ձեր աչքն ուղղված լինի միայն իմ փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, և ձեր մեջ չի լինի խավար. և այն մարմինը, որը լցված է լույսով, ըմբռնում է բոլոր բաները:

Հետևաբար, սրբագործեք ձեզ, որ ձեր միտքն ուղղված լինի միայն առ Աստված, և օրերը կգան, որ դուք կտեսնեք նրան. քանզի նա ձեզ համար բաց կանի իր երեսի քողը» (ՎևՈւ 88.67–68):18

Հիսուսը պատվիրան տվեց վերահսկել մեր մտքերը, ինչպես նաև մեր արարաքները: Նա ասել է.«Ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթեոս 5.28): …

Մտավոր վերահսկողությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան ֆիզիկական ախորժակը կամ մարմնական ցանկությունները: Երբ մտքերը բերվեն լիակատար ներդաշնակության բացահայտված ճշմարտության հետ, այդ դեպքում գործողությունները կդառնան պատշաճ: …Մեզանից յուրաքանչյուրը կարգապահությամբ և ջանասիրությամբ կարողություն ունի վերահսկելու իր մտքերը և գործողությունները: Սա հոգևոր, ֆիզիկական և էմոցիոնալ հասունություն զարգացնելու գործընթացի մասն է կազմում: …

Մենք աղերսում ենք մարդկանց ամենուրեք ապրել Արարիչի ուսմունքների համաձայն և բարձրանալ մարմնական հրապուրանքներից, որոնք հաճախ առաջացնում են ողբերգություններ, որոնց հաջորդում են բարոյական օրինազանցություններ:19

5

Նրանք, ովքեր ներգրավված են եղել անբարոյական վարքագծի մեջ, կարող են ներվել և բարձրանալ անցյալից վեր:

Ես չեմ ուզում հոռետես լինել: Ես բնույթով լավատես եմ: Բայց ինչ վերաբերում է [պոռնորգրաֆիային և անբարոյականությանը], ես իրատես եմ: Եթե մենք ներքաշված ենք այդպիսի վարքագծի մեջ, հիմա է ժամանակը փոխվելու: Թող սա լինի մեր վճռի ժամը: Եկեք շրջվենք դեպի ավելի լավ ուղի:20

Եթե ձեզ գտնում եք հանգամանքների ճնշման տակ սայթաքելիս, կարգավարժեք ձեզ: Կանգ առեք`քանի շատ ուշ չէ: Դուք հավիտյանս երախտապարտ կլինեք, որ այդպես վարվեցիք:

Հավատարիմ եղեք ինքերդ ձեզ և այն լավագույնին, որ դուք ունեք ձեր մեջ:21

Թույլ տվեք … հավաստիացնել ձեզ, որ եթե դուք սխալ եք գործել, եթե ներքաշվել եք անբարոյական վարքագծի մեջ, ամեն ինչ կորած չէ: Այդ սխալի հիշողությունը հավանաբար կմնա, բայց արարքը կարող է մոռացվել, և դուք կկարողանաք բարձրանալ անցյալից վեր` Տիրոջ համար լիովին ընդունելի կյանքով ապրելու, երբ տեղի է ունեցել ապաշխարություն: Նա խոստացել է, որ Նա կների ձեր մեղքերը և այլևս ձեր դեմ չի հիշի (տես ՎևՈւ 58.42):

… Եկեղեցու առաջնորդները [կարող են] աջակցել ձեզ՝ ձեր դժվարին պահերին: Դուք կարող եք ձեր ետևում թողնել ամեն չարիք, որին դուք առնչվել եք: Դուք կարող եք առաջ գնալ նորոգված հույսով և ընդունելությամբ` դեպի կյանքի ավելի լավ ուղի:22

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Նախագահ Հինքլին ուսուցանել է, որ կա «իրական դեպք առաքինության համար» (բաժին 1): Ինչպե՞ս դուք կպատասխանեք մեկին, ով վիճում է, որ չկա «գործող օրինակ առաքինության համար»:

  • Ինչո՞ւ է մաքրաբարոյությունը «ապրելու երջանիկ ուղի»: Ինչո՞ւ է մաքրաբարոյությունը «խաղաղություն բերում սրտին և տանը»: (Տես բաժին 1 և 2:)

  • Նախագահ Հինքլին ասել է. «Մենք, որպես Վերջին Օրերի Սրբեր, պետք է վեր բարձրանանք [պոռնոգրաֆիայից] և բարձր կանգնենք դրա դեմ » (բաժին 3): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դրանից վեր բարձրանանք։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին դրանից վեր բարձրանալ: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում բարձր կանգնելդրա դեմ:

  • Երբ կարդում եք Նախագահ Հինքլիի խորհուրդը բաժին 4-ում, ի՞նչ եք դրանից սովորում ձեր մտքերը վերահսկելու մասին: Ի՞նչ կարող ենք անել մեր մտքերն առաքինի պահելու համար։

Առնչվող սուրբ գրություններ

Սաղմոս 24.3–4, Մատթեոս 5.27–28, Փիլիպպեցիս 4.6–8, Հակոբ 3.2, ՎևՈւ 46.31–33, 59.6, Հավատո Հանգանակ 1.13

Օգնություն ուսումնասիրողին

Երբ կարդաք, «ընդգծեք և նշեք խոսքերն ու արտահայտությունները, որպեսզի առանձնացնեք գաղափարները մեկ [հատվածում]: … Լուսանցքներում գրեք սուրբ գրության հղումները, որոնք հստակեցնում են ձեր ուսումնասիրած հատվածները» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 23):

Հղումներ

  1. “True to the Faith” (Brigham Young University devotional, Sept. 18, 2007), 2–3, speeches.byu.edu.

  2. “How Can I Become the Woman of Whom I Dream?” Ensign, May 2001, 95.

  3. “Words of the Prophet: Blessed Are the Pure in Heart,” New Era, July 1999, 4.

  4. “Reverence and Morality,” Ensign, May 1987, 48.

  5. In Conference Report, Oct. 1964, 118.

  6. “Stay on the High Road,” Ensign or Liahona, May 2004, 114.

  7. “In These Three I Believe,” Ensign, July 2006, 4.

  8. “Converts and Young Men,” Ensign, May 1997, 49.

  9. “True to the Faith,” Ensign, June 1996, 5.

  10. “This Thing Was Not Done in a Corner,” Ensign, Nov. 1996, 49.

  11. “In Search of Peace and Freedom,” Ensign, Aug. 1989, 5.

  12. “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 99.

  13. “Inspirational Thoughts,” Ensign, Feb. 2007, 7.

  14. “A Tragic Evil among Us,” Ensign or Liahona, Nov. 2004, 59–62.

  15. “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, Nov. 1997, 51.

  16. “Inspirational Thoughts,” Ensign, Aug. 1997, 6–7.

  17. “Be Ye Clean,” Ensign, May 1996, 48.

  18. “A Tragic Evil among Us,” 62.

  19. “Reverence and Morality,” 47.

  20. “A Tragic Evil among Us,” 62.

  21. “Stand True and Faithful,” Ensign, May 1996, 92.

  22. “How Can I Become the Woman of Whom I Dream?” 95.