Նախագահների ուսմունքները
Գորդոն Բ. Հինքլիի կյանքն ու ծառայությունը


Գորդոն Բ. Հինքլիի կյանքն ու ծառայությունը

1998 թվականի փետրվարի 16-ին մոտ 6700 Վերջին Օրերի Սրբեր հավաքվեցին Գանայի Աքրա քաղաքի Անկախության հրապարակում: Նրանք եկել էին ողջունելու իրենց մարգարե Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին:1 Նա ժպտացող դեմքով կանգնեց նրանց առջև և հայտարարեց երկար սպասված նորությունը, որ նրանց հայրենիքում տաճար էր կառուցվելու: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասաց, որ երբ Նախագահ Հինքլին արեց այդ հայտարարությունը, մարդիկ «կանգնեցին և ծափահարեցին, արտասվեցին և պարեցին, գրկեցին միմյանց և լաց եղան»:2 Տարիներ անց, երբ տաճարը կառուցվեց և նվիրագործվեց, մի կին, ով ներկա էր եղել այդ օրը, վերհիշեց այդ ուրախության զգացումը և հայտնեց, թե տաճարն ինչպես էր օրհնել իր կյանքը.

«Ես դեռ մտքումս մի վառ հիշողություն ունեմ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի Գանա այցելության և մեր հայրենի հողի վրա տաճար կառուցելու հայտարարության մասին: Ես դեռևս հստակ հիշում եմ բոլորի դեմքի հուզմունքի, երջանկության արտահայտությունը և ուրախության բացականչությունները : …

Մեր երկրում կառուցված տաճարի շնորհիվ, ես այսօր ամուսնացել եմ և կնքվել իմ ամուսնու հետ ժամանակի և ողջ հավերժության համար: Իմ ընտանիքի հետ ապրելու օրհնությունը այս մահկանացու կյանքից հետո տալիս է ինձ մեծ հույս, երբ ես ձգտում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ, իմ ընտանիքի հետ հավերժ լինելու համար»:3

Ողջ աշխարհում Նախագահ Հինքլին օգնեց մարդկանց գտնել այս «մեծ հույսը», երբ նրանք ձգտում են ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ինչպես ցույց տվեց Գանայի իրադարձությունը, նա հաճախ միաժամանակ ծառայում էր հազարավոր մարդկանց: Նա նաև օգնության էր հասնում յուրաքանչյուրին` առանձին-առանձին: Յոթանասունից Երեց Ադնի Յ. Կամացուն պատմել է իր զգացումների մասին` որպես միսիայի նախագահ, երբ Նախագահ Հինքլին այցելել էր իր միսիա.

«Իմ ծառայության երեք տարիների ընթացքում ոչ մի անգամ նա չքննադատեց ինձ, չնայած իմ բոլոր թուլություններին: … Եվ դա ինձ առաջ էր մղում: … Ամեն անգամ, երբ նա դուրս էր գալիս ինքնաթիռից, բռնում էր ձեռքս, թափահարում, կարծես ջուր էր մղում ջրհորից մեծ խանդավառությամբ: «Դե , Նախագահ Կամացու, ինչպե՞ս են գործերը: … Դուք հիանալի գործ եք կատարում»: Նա այդպես էր ինձ քաջալերում … և երբ նա մեկնում էր, ես զգում էի, որ պետք է տայի 105 տոկոս, ոչ թե ուղղակի 100 տոկոս»:4

Մարդկանց քաջալերում էին Նախագահ Հինքլիի ոչ միայն ոգեշնչող խոսքերը , այլև նրա ապրելակերպը: Տասներկուսի Քվորումի Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերհիշում է.

«Երբ [Նախագահ և Քույր Հինքլին] ժողովատնից գնում էին օդանավակայան Կենտրոնական Ամերիկայում, նրանց մեքենան վթարի ենթարկվեց: Ես և Քույր Նելսոնը գնում էինք նրանց ետևից և տեսանք, թե ինչպես դա պատահեց: Մինչև գագաթը մետաղյա ձողերով ոչ ապահով [բարձված] մի բեռնատար մի խաչմերուկում մոտեցավ նրանց : Բախումից խուսափելու համար մեքենայի վարորդը հանկարծակի կանգնեցրեց բեռնատարը և այդ մետաղյա ձողերը սկսեցին թռչել նետերի նման՝ խոցելով Հինքլիների ավտոմեքենան: Պատուհանները փշրվեցին, թևերը և դռները ծռմռվեցին Վթարը կարող էր շատ ավելի լուրջ լինել: Մինչ փշրված ապակու բեկորները հեռացնում էին նրանց հագուստների և մաշկի վրայից, Նախագահ Հինքլին ասաց. «Շնորհակալություն Տիրոջը Նրա օրհնության համար, այժմ եկեք շարունակենք մեկ այլ մեքենայով»:5

Այս հայտարարությունը, որն ակամա արվեց վտանգավոր մի պահի, ներկայացնում է Նախագահ Հինքլիի կյանքը և ծառայությունը` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտի: Ինչպես Երեց Հոլլանդն է նկատել. «Նա միշտ հավատով էր լցված Աստծո և ապագայի հանդեպ»:6

Գորդոն Բ. Հինքլի

Ընտանեկան ժառանգություն՝ հավատքի և հաստատակամության հիմք

Գորդոն Բիթներ Հինքլին ծնվել է 1910 թվականի հունիսի 23-ին. նա իր մոր առաջին երեխան էր, բայց իրենից մեծ ութ եղբայրներ և քույրեր ողջունեցին նրան ընտանիքում: Գորդոնի հայրը՝ Բրյանթ Սթրինգհամ Հինքլին ամուսնացել էր Ադա Բիթների հետ, իր առաջին կնոջ՝ Քրիսթինի մահից հետո: Ադան և Բրյանթը ունեցան ևս չորս երեխաներ Գորդոնից հետո, և նրանք մեծացրեցին իրենց երեխաներին սիրով և առանց խտրականության` որպես կիսով չափ եղբայրներ և կիսով չափ քույրեր: Վաղ մանկությունից Գորդոնը սովորեց բարձր գնահատել իր ընտանիքը:

Գորդոնի ազգանունը և միջին անունը իր ազնիվ ժառանգության հիշեցումներն էին: Գորդոն Բ. Հինքլիի նախահայրերը այն երկրի առաջին ուխտավորներն էին, որը դառնալու էր Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ոմանք վտարվել էին այդ երկիրը 1600-ականներին իրենց քրիստոնեական համոզմունքների պատճառով: Մյուսները ուղևորներ էին Մեյֆլաուեր նավում, որը 1620 թվականին Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա ներգաղթողներ տեղափոխող առաջին նավերից էր: Ավելի քան երկու դար հետո Գորդոնի հայրական պապը՝ Իրա Նաթանիել Հինքլին, վաղ շրջանի Վերջին Օրերի Սուրբ ռահվիրաներից մեկն էր: 1843 թվականին 14-ամյա պատանի Իրան , ով նոր էր որբացել, Ջոզեֆ և Հայրում Սմիթի քարոզը լսելուց հետո միացավ Եկեղեցուն Նավուում (Իլլինոյս): Գորդոնի նախատատը` Աննա Բարր Մուսսեր Բիթներ Սթարրը, նույնպես ռահվիրաներից էր: Նրա որդին` Բրենեման Բարր Բիթները, Գորդոնի մայրական պապը, հետագայում վերհիշում է իրենց ճանապարհորդությունը դեպի Սոլթ Լեյքի հովիտ 1849 թվականին. «Ես [11 տարեկանում] վարում էի երկու զույգ եզ և մի ծանր բեռնված կառք՝ շոգի և ցրտի, անապատների, գետերի ու լեռների միջով, դեպի այս հովիտը»:7

Բրյանթ Հինքլին հաճախ հիշեցնում էր իր երեխաներին և թոռներին ու ծոռներին իրենց հարուստ ժառանգության մասին: Խոսելով Մեյֆլաուեր նավի վտանգավոր ճանապարհորդության և երկար դաժան ձմռան մասին, երբ նրանք հասան իրենց նշանակետին, նա մի անգամ ասել է. «Երբ Մեյֆլաուերը պատրաստ էր գարնանը վերադառնալ, [102-ից] միայն 49-ն էին կենդանի մնացել: Ոչ ոք չվերադարձավ [Անգլիա]: Այս ոգին` երբեք ետ չվերադառնալու ոգին, ծնվում է ձեր մեջ, ընկերներ»:8 Երբ Գորդոնը հավատարիմ մնաց այս սկզբունքին, նա այնպիսի հնարավորություններ ստացավ սովորելու, ծառայելու ու վկայելու, որը նա երբեք չէր կարող պատկերացնել:

Մանկություն՝ սովորել լինել լավատես, ջանասեր և հավատարիմ

Մանուկ հասակում Գորդոն Հինքլին այնքան եռանդուն ու աշխույժ չէր, որքան հետագա տարիներին, երբ մարդիկ սկսեցին ճանաչել նրան: Նա « վտիտ, փխրուն տղա էր»` զգայուն հիվանդությունների հանդեպ:9 Երբ երկու տարեկան Գորդոնը «հիվանդացավ սուր կապույտ հազով, … բժիշկն ասաց Ադային, որ միակ դեղամիջոցը գյուղի մաքուր օդն էր: Բրյանթը արձագանքեց՝ գնելով հինգ ակր հողով ագարակ … և կառուցեց մի փոքրիկ ամառային տնակ»:10 Ագարակը գտնվում էր Սոլթ Լեյքի հովտի մի տարածքում, որը կոչվում էր Իսթ Միլլ Քրիք և օրհնություն էր ողջ ընտանիքի համար, ապահովելով երեխաների համար մի տեղ՝ թափառելու, խաղալու ու սովորելու արժեքավոր դասեր, երբ նրանք աշխատում էին միասին:

Ադան և Բրյանթ Հինքլին լավատես, ջանասեր ծնողներ էին, ովքեր ստեղծեցին աճելու և հաջողության հասնելու հնարավորություններ իրենց երեխաների համար: Հենց որ ծրագիրը ներկայացվեց 1915 թվականին, նրանք անցկացնում էին ընտանեկան երեկոներ: Քնելուց առաջ նրանք կիսվում էին պատմություններով, հաճախ` սուրբ գրքերից: Նրանք մի սենյակ հատկացրեցին իրենց տանը գրադարանին, որտեղ երեխաները կարող էին կարդալ լավ գրքեր: Նրանք իրենց երեխաների մեջ կարգ ու կանոն սերմանեցին՝ խրախուսելով և նրանցից ակնկալելով լավագույնը:

Երբ Գորդոնը մեծացավ, նրա հավատը աճեց , սնուցվելով իր ծնողների հավատի մշտական ազդեցությամբ: Հետո նա ունեցավ մի փորձառություն, որն օգնեց հիմք ձևավորել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին իր վկայության համար:

«Երբ ես տասներկու տարեկան տղա էի, հայրս ինձ տարավ քահանայության մի ժողովի այն ցցում, որտեղ մենք ապրում էինք: Ես նստած էի ետևի շարքում, մինչ նա, որպես ցցի նախագահ, նստած էր բեմում: Ես առաջին անգամն էի մասնակցում այդպիսի ժողովի, որի բացման ժամանակ երեքից չորս հարյուր տղամարդ կանգնեցին: Նրանք տարբեր ծագումի և բազում մասնագիտությունների տեր մարդիկ էին, սակայն նրանցից յուրաքանչյուրն իր սրտում ուներ նույն համոզմունքը, որով միասին երգում էին այս հիանալի խոսքերը.

Գովք տանք մարդուն, որ տեսավ Եհովային

Հիսուսի ձեռքով օծվեց մարգարեն,

Որ մեզ հաղորդե Աստծո խոսքը վերին,

Պատվելու են նրան ազգերն ամեն:

«Իմ ներսում ինչ-որ բան կատարվեց, երբ ես լսում էի այդ հավատքով տղամարդկանց երգը: Իմ տղայական սիրտը մտավ մի գիտելիք, այնտեղ դրված Սուրբ Հոգու կողմից, որ Ջոզեֆ Սմիթն իսկապես Ամենազորի մարգարեն է»:11

young Gordon B. Hinckley

Գորդոն Բ. Հինքլին պատանեկան տարիքում

Շարունակել կրթությունը և փորձության ժամանակներ

Իր վաղ մանկության տարիներին Գորդոնը չէր սիրում դպրոցը` նախընտրելով մաքուր օդը դասարանի պատերից և գրասեղաններից: Սակայն, երբ նա հասունացավ, սովորեց նույնքան գնահատել գրքերը, դպրոցը և տան գրադարանը, որքան դաշտերը, որտեղ նա բոբիկ վազում էր, երբ փոքր տղա էր: Նա ավարտեց միջնակարգ դպրոցը 1928 թվականին և այդ նույն տարում սկսեց ուսումը Յուտայի համալսարանում:

Համալսարանում ուսման չորս տարիները իրենցից ներկայացնում էին գրեթե հսկայական մարտահրավերներ: 1929 թվականին Միացյալ Նահանգների ֆոնդային շուկան փլուզվեց, և Մեծ Դեպրեսիան տարածվեց ողջ երկրում և աշխարհում: Գործազրկությունը մոտավորապես 35 տոկոս էր կազմում Սոլթ Լեյք Սիթիում, բայց Գորդոնի բախտը բերել էր. նա սպասարկման ոլորտի աշխատող էր, որով վճարում էր ուսման վարձը և դպրոցական պարագաների համար: Բրյանթը, ով աշխատում էր որպես ղեկավար Եկեղեցու Դեզերեթի կենտրոնում, կրճատեց իր աշխատավարձը, որպեսզի մյուս աշխատողները կարողանային պահել իրենց աշխատատեղերը:12

Այս ֆինանսական խնդիրները ետին պլան մղվեցին, երբ հայտնաբերվեց, որ Գորդոնի մայրը քաղցկեղ ուներ: Նա մահացավ 1930 թվականին 50 տարեկանում, երբ Գորդոնը 20 տարեկան էր: Վերքերը, որոնք առաջացան նրա մոր մահվան պատճառով, «խորն էին և ցավոտ», - ասել է Գորդոնը:13 Այս անձնական փորձությունը, միավորվելով աշխարհիկ փիլիսոփայությունների ազդեցության և այդ ժամանակների ցինիզմի հետ, նրա մոտ դժվար հարցեր առաջացրին: «Դա սոսկալի հուսահատության ժամանակաշրջան էր», վերհիշում էր Գորդոնը և դա խիստ էր զգացվում համալսարանի տարածքում: Ես ինքս էլ զգում էի որոշ բան: Ես սկսեցի կասկածի տակ դնել որոշ բաներ, ներառյալ` իմ ծնողների հավատը որոշ չափով: Դա անսովոր չէր համալսարանի ուսանողների համար, բայց մթնոլորտը առանձնապես լարված էր այդ ժամանակ:14

Գորդոնի մոտ առաջացող հարցերը չնայած անհանգստացնող էին, բայց չխախտեցին նրա հավատը: « Իմ ներսում կար սիրո գերակշռող հիմք, որը գալիս էր հիանալի ծնողներից և լավ ընտանիքից, հիանալի եպիսկոպոսից, նվիրված և հավատարիմ ուսուցիչներից և սուրբ գրքերը ընթերցելուց և խորհելուց», վերհիշում է նա: Խոսելով իր և իր հասակակիցների համար այդ ժամանակների մարտահրավերների մասին, նա ասել է. «Չնայած մեր պատանեկության տարիներին մենք դժվարանում էինքշատ բաներ հասկանալ, սակայն մեր սրտերում կար Աստծո և Նրա մեծ աշխատանքի հանդեպ սիրո ինչ-որ զգացում, որը մեզ վեր էր պահում բոլոր կասկածներից և վախերից: Մենք սիրում էինք Տիրոջը և լավ ու պատվավոր ընկերներին: Այսպիսի սիրուց մենք մեծ ուժ էինք ստանում»:15

Միսիոներական ծառայություն և անձնական դարձ

Գորդոնն ավարտել է Յուտայի Համալսարանը 1932 թվականի հունիսին, գլխավոր մասնագիտությունը՝ անգլերեն լեզու , իսկ երկրորդականը՝ հնադարյան լեզուներ: Մի տարի անց նա հայտնվեց կյանքի խաչմերուկներում: Նա անհամբեր սպասում էր իր կրթությունը շարունակելուն, որպեսզի դառնար լրագրող: Նույնիսկ Դեպրեսիայի ժամանակ նա մի համեստ խնայողություն ուներ հաշվեհամարի վրա՝ վճարելու իր կրթության համար: Նա նաև մտածում էր ամուսնության մասին: Նա և օրիորդ Մարջորի Փեյը, ով ապրում էր փողոցի մյուս կողմում, աճող համակրանք էին զգում միմյանց հանդեպ:

Այնուհետև իր 23-րդ տարեդարձից առաջ Գորդոնը հանդիպեց իր եպիսկոպոսի՝ Ջոն Ք. Դունկանի հետ, ով հարցրեց, թե նա արդյոք մտածել էր միսիայում ծառայելու մասին: Սա Գորդոնի համար «ցնցող առաջարկ էր»,16 քանի որ Դեպրեսիայի տարիներին քիչ երիտասարդ տղամարդիկ էին կանչվում միսիա ծառայելու: Ընտանիքները պարզապես միջոցներ չունեին նրանց աջակցելու համար:

Գորդոնն ասաց Եպիսկոպոս Դունկանին, որ կցանկանար ծառայել, բայց անհանգստանում էր, որ իր ընտանիքը ֆինանսապես չէր հասցնի: Նրա մտահոգությունները մեծացան, երբ իմացավ, որ բանկը, որը պահում էր իր խնայողությունները, սնանկացել էր: «Այնուամենայնիվ,- ասել է նա,- հիշում եմ, որ հայրս ասաց.«Մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի հոգանք քո կարիքները »: Եվ նա ու եղբայրս պարտավորվեցին ինձ օժանդակել իմ միսիայի ընթացքում: Այդ ժամանակ մենք հայտնաբերեցինք խնայողությունների մի փոքր հաշիվ, որը մայրս էր թողել՝ մանրադրամ, որը նա խնայել էր մթերքի և այլ ապրանքների գնումներից: Պարզվեց, որ այդ լրացուցիչ փոքրիկ օգնությամբ ես կարող էի միսիա գնալ: Նա սրբազան էր համարում իր մոր կոպեկները: «Ես պատվով պահպանեցի դրանք», ասաց նա:17 Նա կանչվեց ծառայելու Եվրոպական Միսիայում:

Զգալով, որ իր որդին դեռ անհանգիստ էր զգում, Բրյանթ Հինքլին պատրաստեց մի հասարակ հիշեցում՝ ուժի իսկական աղբյուրի մասին: Հետագայում Գորդոնն ասել է. «Երբ ես միսիա մեկնեցի, իմ հիանալի հայրը ինձ տվեց մի քարտ, որի վրա գրված էին հինգ բառ … «Մի վախենար, բայց միայն հաւատա (Մարկոս 5.36)»:18 Այդ խոսքերը ոգեշնչելու էին Երեց Գորդոն Բ. Հինքլիին՝ հավատարիմ ու պատվավոր ծառայելու միսիայում, հատկապես, երբ մի քանի շաբաթ հետո դրանց միացան իր հոր գրչով գրված ևս վեց բառ:

Այդ լրացուցիչ վեցը բառերը եկան ուժեղ հուսահատության մի շրջանում, որը սկսվել էր 1933 թվականի հունիսի 29-ին, Երեց Հինքլիի Անգլիայի Պրեստոնում գտնվելու առաջին օրը: Երբ նա եկավ իր բնակարանը, նրա զուգընկերն ասաց նրան, որ այդ երեկո խոսելու էին քաղաքի հրապարակում: «Դուք սխալ մարդու եք ընտրել ձեզ հետ գնալու համար»,- պատասխանեց Երեց Հինքլին, ով ընդամենը մի քանի ժամ հետո՝ հայտնվելով բեմի վրա, երգեց և խոսեց պարապ հանդիսականների մի ամբոխի առջև:19

Երեց Հինքլին հայտնաբերեց, որ շատ մարդիկ չէին կամենում լսել վերականգնված ավետարանի ուղերձը: Աղքատությունը, որը ստեղծվել էր ողջ աշխարհում ֆինանսական դեպրեսիայի պատճառով, թվում էր ներթափանցել էր մարդկանց հոգիները, ովքեր հրմշտում էին նրան ավտոբուսներում, և նա քիչ բան էր գտնում նրանց մեջ, դեպի իրենց՝ նրան ձգելու համար: Բացի այդ նա իրեն ֆիզիկապես թշվառ էր զգում: Նա հիշում է. «Անգլիայում խոտը ծաղկում է և սերմ է դառնում հունիսի վերջին և հուլիսի սկզբին, որը ճիշտ այն ժամանակ էր, երբ ես ժամանեցի»20 Սա նրա մոտ ալերգիա առաջացրեց, որը նրա վիճակն ավելի վատթարացրեց : Նա կարոտում էր իր ընտանիքին: Նա կարոտում էր Մարջորիին: Նա կարոտում էր իր երկրի բարեկամական հարաբերություններին: Աշխատանքը հիասթափեցնող էր: Նա և նրա ընկեր միսիոներները շատ քիչ հնարավորություններ ունեցան ուսուցանելու ունկնդիրներին, չնայած ամեն կիրակի նրանք ուսուցանում էին և ելույթ ունենում փոքրիկ ճյուղերում:

Զգալով, որ վատնում էր իր ժամանակը և իր ընտանիքի փողերը, Երեց Հինքլին մի նամակ գրեց իր հորը՝ բացատրելով իր դժբախտ վիճակը: Բրյանթ Հինքլին պատասխանեց խորհրդով, որին նրա որդին հետևեց իր ողջ կյանքում: «Սիրելի Գորդոն, գրել է նա, ես ստացա քո վերջին նամակը: Ես միայն մի առաջարկ ունեմ»: Եվ այդ ժամանակ այդ վեց բառերը կշիռ ավելացրին այն հինգին, որոնք նա գրել էր ավելի վաղ. «Մոռացիր ինքդ քեզ և գնա աշխատիր»:21 Այս խորհուրդը դարձավ սուրբ գրության այն հատվածի արձագանքը, որը Երեց Հինքլին կարդացել էր իր զուգընկերոջ հետ այդ օրը վաղ առավոտյան: «Որովհետեւ, ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կապրեցնէ նորան» (Մարկոս 8.35):

Իր հոր նամակը ձեռքում երիտասարդ Երեց Հինքլին իջավ ծնկի և երդվեց, որ նա կնվիրաբերի իրեն Տիրոջը: Արդյունքն անմիջապես երևաց: «Ամբողջ աշխարհը փոխվեց»,- ասել է նա: Մառախուղը բարձրացավ: Արևը սկսեց փայլել իմ կյանքում: Ես նոր հետաքրքրություն ունեի: Ես տեսա այդ երկրի գեղեցկությունը: Ես տեսա այդ ժողովրդի մեծությունը: Ես սկսեցի զգալ տանը այդ սքանչելի երկրում»:22

Երեց Գորդոն Բ. Հինքլի

Երեց Գորդոն Բ. Հինքլին` որպես լիաժամկետ միսիոներ Անգլիայում, քարոզում է Լոնդոնի Հայդ Պարկում

Հիշելով այդ օրերը, Գորդոնը բացատրել է, որ նա օգնություն էր ստացել նաև իր մորից: Նա զգացել էր նրա մխիթարող ներկայությունը, հատկապես խավար և հուսահատեցնող ժամանակներում: «Ես փորձեցի այդ ժամանակ, ինչպես այդ ժամանակից ի վեր փորձել եմ, այնպես վարել իմ կյանքը և կատարել իմ պարտականությունը, որպեսզի պատիվ բերեմ նրա անունին», - ասաց նա: «Մորս ակնկալիքներից ցածր ապրելը ցավոտ է եղել, և հանդիսացել է մի սկզբունք, որը հակառակ դեպքում կարող էր բացակայել»:23

Նա դարձավ նպատակասլաց և եռանդուն միսիոներ: Առաջին ութ ամիսների նրա միսիայի արձանագրությունները ցույց են տալիս, որ չնայած նա չէր մկրտել որևէ մեկին, նա բաժանել էր 8785 գրքույկներ, անցկացրել ավելի քան 440 ժամ անդամների հետ, հաճախել 191 ժողովների, ունեցել ավետարանի 220 զրույցներ և հաստատել մեկ անդամի:24

1934 թվականի մարտին Երեց Հինքլին փոխադրվեց Պրեստոնից Լոնդոն` աշխատելու Տասներկու Առաքյալների Քվորումից որպես Ջոզեֆ Ֆ. Մերրիլի օգնական, ով նախագահում էր Բրիտանական և Եվրոպական միսիաներում:25 Նա իր միսիայի մնացած մասն անցկացրեց այնտեղ, աշխատելով գրասենյակում ցերեկով և ուսուցանելով ավետարանը երեկոյան: Նորադարձների մկրտությունները քիչ էին, բայց Բրյանթ և Ադա Հինքլիների որդու սրտում դարձի կայծը դարձավ հաստատուն բոց:

Նոր հնարավորություն ծառայելու Տիրոջը

Երբ Գորդոնը վերադարձավ միսիայից, նա ասաց. «Ես այլևս երբեք չէի ցանկանա ճանապարհորդել: Ես այնքան հեռու էի ճանապարհորդել, որ կրկին չէի կամենա ճանապարհորդել»:26 Նա և երկու միսիոներ զուգընկերները տունդարձի ճանապարհին ճանապարհորդել էին Եվրոպայով և Միացյալ Նահանգներով , որը սովորական փորձառություն էր այդ օրերին, և նա հոգնել էր: Երբ նրա ընտանիքը շուտով գնաց արձակուրդ իր վերադարձից հետո, նա մնաց տանը: Չնայած իր հոգնածությանը, նա մեծ բավականություն էր ստանում, երբ մտածում էր իր ճանապարհորդությունների մասին, նա զգում էր, որ տեսել էր իր հայրապետական օրհնության իրականացման մի մասը: Շատ տարիներ անց նա ասել է․

«Ես ստացա հայրապետական օրհնություն, երբ պատանի էի։ Այդ օրհնության մեջ ասվում էր, որ ես կբարձրացնեմ իմ ձայնը ճշմարտության վերաբերյալ վկայությամբ` երկրի ազգերի մեջ: Ես աշխատել էի Լոնդոնում երկար ժամանակ և շատ անգամներ էի տվել իմ վկայությունն այնտեղ: Մենք [գնացինք Ամստերդամ], և ես հնարավորություն ունեցա մի ժողովում ասել մի քանի խոսք և ներկայացնել իմ վկայությունը: Ապա մենք գնացինք Բեռլին, որտեղ ես ունեցա նմանատիպ հնարավորություն: Հետո մենք գնացինք Փարիզ, որտեղ ես ունեցա ևս մեկ հնարավորություն: Ապա մենք գնացինք Միացյալ Նահանգներ, Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան), և կիրակի օրը այնտեղ ես ունեցա նմանատիպ հնարավորություն: Երբ տուն եկա, ես հոգնած էի: … Ես ասացի, «… ես ավարտեցի իմ օրհնության [այդ] փուլը: Ես բարձրացրել եմ իմ ձայնը աշխարհի մեծ մայրաքաղաքներում: …» Եվ ես իսկապես այդպես էի զգում»:27

Նախքան Գորդոնն իր միսիան ավարտված կհամարեր, նա ստիպված էր կատարել ևս մեկ հանձնարարություն: Երեց Ջոզեֆ Ֆ. Մերրիլը խնդրել էր նրան պայմանավորվել Եկեղեցու Առաջին Նախագահության հետ` հաշվետվություն տալու Բրիտանական և Եվրոպական միսիաների կարիքների մասին: 1935 թվականի օգոստոսի 20-ի առավոտյան՝ տուն վերադառնալուց մեկ ամիս չանցած, Գորդոնին ուղեկցեցին Եկեղեցու Կառավարական շենքի խորհրդատվական սենյակ: Ձեռք սեղմելով Առաջին Նախագահության յուրաքանչյուր անդամի ՝ Նախագահ Հեբեր Ջ. Գրանթի, Ջ.Ռուբեն Քլարկ Կրտսերի և Դեյվիդ Օ. ՄակՔեյի հետ, նա հանկարծակի ճնշված զգաց այն հանձնարարությունից, որը նրան էր տրվել: Նախագահ Գրանթն ասաց.«Եղբայր Հինքլի, մենք կտանք ձեզ տասնհինգ րոպե ասելու մեզ, թե ինչ է Երեց Մերրիլը կամենում, որ մենք լսենք»:28

15 րոպեի ընթացքում վերջերս վերադարձած միսիոները ներկայացրեց Երեց Մերրիլի մտահոգությունը, որ միսիոներները կարիք ունեն ավելի լավ տպագրված նյութերի, որոնք կօգնեին նրանց իրենց աշխատանքում: Ի պատասխան` Նախագահ Գրանթը և նրա խորհրդականները տվեցին հարց հարցի ետևից, և հանդիպումը ձգվեց մեկ ժամից ավել, քան ծրագրված էր:

Ժողովից տունդարձի ճանապարհին Գորդոնը չէր կարող կռահել, թե այդ 75 րոպեն ինչպես էր ազդելու իր կյանքի վրա: Երկու օր հետո նա մի զանգ ստացավ Նախագահ ՄակՔեյի կողմից, ով նրան աշխատանք առաջարկեց` որպես նոր կազմավորված Եկեղեցու ռադիոյի, հրապարակայնության և միսիոներական գրականության հանձնաժողովի գործադիր քարտուղար: Այս հանձնաժողովը, որը բաղկացած էր Տասներկուսի Քվորումի վեց անդամներից, աշխատելու էր՝ բավարարել այն կարիքները, որոնք Գորդոնն էր ներկայացրել Առաջին Նախագահության հետ իր հանդիպման ընթացքում: 29

Գորդոն Բ. Հինքլի

Գորդոն Բ. Հինքլին` որպես Եկեղեցու ռադիոյի, հրապարակայնության և միսիոներկան գրականության հանձնաժողովի աշխատակից

Մեկ անգամ ևս Գորդոնը հետաձգեց բարձրագույն կրթության և լրագրողի կարիերայի իր պլանները: Նա գնաց աշխատելու՝ ստեղծելով սցենարներ ռադիո ծրագրերի և տեսաֆիլմերի համար, գրելով գրքույկներ միսիոներների համար, զարգացնելով մասնագիտական կապեր լրատվության ռահվիրաների հետ և հետազոտելով ու գրելով Եկեղեցու պատմության մասին: Նա ներդրում կատարեց Եկեղեցու անդամների հավատքը մեծացնելու նպատակով ուղերձներ հրապարակելու և Եկեղեցուց դուրս մարդկանց հետ կապեր հաստատելու գործում : Ընկերներից մեկը մի անգամ մի նամակ ուղարկեց` հաճոյախոսելով նրա ռադիոսցենարների մասին և հարցրեց, թե ինչպես էր նա զարգացրել գրելու և խոսելու այդպիսի պարգև:: Գորդոնը պատասխանեց.

«Եթե ես ունեմ խոսելու և գրելու տաղանդ, ես չափազանց երախտապարտ եմ իմ Երկնային Հորը: Ես չեմ կարծում, որ դա բնական ունակություն է, ավելի շուտ, ամեն զորություն, որ ես, հնարավոր է, ունենամ, եկել է այն հնարավորությունների միջոցով, որոնք բացվել են ինձ համար»:30

Հանձնաժողովի հետ Գորդոնի աշխատանքը հղկեց նրա հմտությունները որպես գրող: Այն նաև ընձեռեց արժեքավոր հնարավորություն սովորելու առաքյալներից և մարգարեներից: Երբ Գորդոնը տեսնում էր, թե Տասներկուսի վեց անդամներն ինչպես են որոշումներ կշռադատում և ուսուցանում միմյանց, նա ավելի լավ էր հասկանում այս տարբեր մարդկանց սուրբ կոչումը և հայտնության գործընթացը, որը տեղի էր ունենում, երբ նրանք միասին խորհրդակցում էին:

Երեց Սթիվեն Լ. Ռիչարդսը, ով հետագայում ծառայեց որպես Առաջին Նախագահության Առաջին խորհրդական, հանձնաժողովի նախագահն էր: Գորդոնը նկարագրել է նրան` որպես «լրջմիտ, կշռադատված, զգույշ և իմաստուն: Նա երբեք չէր շտապում սկսել գործը, այլ շրջահայացորեն զննում էր` մինչև սկսելը: Ես սովորեցի, որ ավելի լավ է զգուշորեն սկսել այս աշխատանքը, որովհետև ինչ որոշում էլ ընդունում եք, այն ունենում է հեռուն գնացող հետևանքներ և ազդեցություններ շատ մարդկանց ճակատագրերի վրա:31

Հանձնաժողովի մյուս հինգ անդամներն էին Երեց Մելվին Ջ. Բալլարդը, Ջոն Ա. Ուիդսոուն, Չարլզ Ա. Քելլիսը, Ալոնզո Ա. Հինքլին (Գորդոնի հորեղբայրը) և Ալբերտ Ի. Բովենը: Նրանց մասին Գորդոնն ասել է.

«Ես հիանալի հարաբերությունների մեջ էի այդ մեծ մարդկանց հետ, ովքեր շատ բարի էին իմ հանդեպ: Բայց ես սովորեցի, որ նրանք մարդիկ էին: Նրանք ունեին թուլություններ և խնդիրներ, բայց դա չէր անհանգստացնում ինձ: Փաստորեն դա ուժեղացնում էր իմ հարգանքը նրանց հանդեպ, որովհետև ես տեսա նրանց երկրային վիճակից վեր բարձրացող աստվածային կամ առնվազն նվիրագործման մի տարր այն վիթխարի գործին, որը նրանց կյանքում առաջնահերթ էր: Ես տեսա ոգեշնչումը, որը գործում էր նրանց կյանքում: Ես կասկած չունեի նրանց մարգարեական կոչումների կամ այն փաստի վերաբերյալ, որ Տերը խոսում և գործում էր նրանց միջոցով: Ես տեսնում էի նրանց մարդկային կողմերը և նրանց որոշ թուլությունները: Բայց ես տեսնում էի նաև Տիրոջ հանդեպ նրանց հավատի և սիրո գերիշխող ուժը և նրանց բացարձակ հավատարմությունը այն աշխատանքին և վստահությանը, որը դրված էր նրանց մեջ»:32

Ամուսնություն, ընտանիք և եկեղեցական ծառայություն

Իհարկե Գորդոնը միայն աշխատանքի մասին չէր մտածում: Նրա սիրավեպը Մարջորի Փեյի հետ շարունակվում էր, երբ նա վերադարձավ Անգլիայից: Նրա մեկնումը հավասարաչափ դժվար էր Մարջորիի և նրա համար : «Ես մտահոգված էի նրա` միսիայում ծառայելու համար,- ասել է Մարջորին հետագայում,- ես երբեք չեմ մոռանա դատարկության և մենակության զգացումը, որ ես զգացի, երբ այդ գնացքը դուրս եկավ կայարանից»:33

Գորդոնի Անգլիա մեկնելուց 4 տարի առաջ 1929 թվականի աշնանը Մարջորին գրանցվեց Յուտայի Համալասարանում դասերի հաճախելու համար, պարզելով, որ իր հայրը նոր էր կորցրել իր աշխատանքը Մեծ Դեպրեսիայի պատճառով: Նա անմիջապես թողեց իր դասերը և քարտուղարուհու աշխատանք գտավ, որ օգնի կերակրել իր ծնողներին և հինգ փոքր քույրերին և եղբայրներին: Նա այլևս երբեք հնարավորություն չունեցավ ձեռք բերել բարձրագույն կրթություն, բայց վճռել էր շարունակել ուսումը. նա զբաղվում էր ինքնակրթությամբ` կարդալով:

Մարջորիի զվարթ տրամադրվածությունը, աշխատանքի էթիկան և խորը նվիրվածությունը ավետարանին հարազատ էր դարձնում նրան Գորդոնի հետ, և նա տպավորված էր նրա բարությամբ և հավատով: «Երբ մոտենում էր ամուսնության օրը, ասել է նա,- ես լիովին վստահ էի, որ Գորդոնը սիրում էր ինձ: Բայց ես նաև գիտեի , որ ես երբեք նրա համար առաջինը չէի լինելու: Ես գիտեի, որ ես լինելու էի երկրորդը նրա կյանքում, իսկ առաջինը Տերն էր լինելու: Եվ դա այդպես պիտի լիներ»: Նա շարունակեց. «Ինձ թվում է, որ եթե դուք հասկանաք ավետարանը և մեր կյանքի նպատակն այստեղ, դուք կկամենաք ունենալ մի ամուսին, ով Տիրոջն առաջին տեղում է դնում: Ես ապահով է զգում՝ իմանալով, որ նա այդպիսի մարդ է»:34

Գորդոնը և Մարջորին ամուսնացան Սոլթ Լեյք Սիթիի Տաճարում 1937 թվականի ապրիլի 29-ին և փոխադրվեցին Հինքլիների ամառանոցը Իսթ Միլ Քրիքում: Նրանք տեղադրեցին մի վառարան, կատարեցին այլ բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ էին ողջ տարին այնտեղ ապրելու համար, խնամեցին պտղատու այգին և բանջարանոցը և սկսեցին կառուցել իրենց սեփական տունը հարևան հողակտորի վրա: Եվ այսպիսով գյուղական տարածքը, ուր Գորդոնը այնքան սիրել էր հանգստանալ իր մանկության տարիներին` ամռանը , դարձավ այն վայրը, որտեղ նա և Մարջորին ստեղծելու էին իրենց օջախը և մեծացնելու իրենց երեխաներին՝ Քեյթլինին, Ռիչարդին, Վիրջինիային, Քլարկին և Ջեյնին:

Marjorie Pay

Մարջորի Փեյ

Գորդոնը և Մարջերին հաստատեցին սիրո, փոխադարձ հարգանքի, տքնաջան աշխատանքի և ավետարանով ապրելու տուն: Ամենօրյա ընտանեկան աղոթքն ապահովում էր պատուհան երեխաների համար՝ տեսնելու իրենց ծնողների հավատքն ու սերը: Երբ ընտանիքն աղոթում էր միասին, երեխաները զգում էին նաև իրենց Երկնային Հոր մոտիկությունը:

Հինքլիների տունը քիչ կանոնների, բայց մեծ ակնկալիքների վայր էր: Մարջորին խոսում էր բաների մասին, որ ընտանիքում վեճ չառաջանար։ Նկարագրելով իր և ամուսնու ծնողական մոտեցումը, նա ասել է. «Ես սովորեցի, որ պետք է վստահեի իմ երեխաներին, այսպիսով ես փորձում էի երբեք չասել ոչ, եթե հնարավոր էր ասել այո: Երբ մենք մեծացնում էինք մեր երեխաներին, աշխատում էինք ամեն օր ամեն ինչ հասցնել և այդ ընթացքում էլ մի փոքր զվարճանալ: Երբ ես տեսա, որ ի վիճակի չէի ամեն դեպքում կայացնել իմ երեխաների բոլոր որոշումները, ես փորձեցի չանհանգստանալ ամեն փոքր բանի համար»:35 Որպես իրենց ծնողների վստահության արդյունք, երեխաներն իրենց զգացին հարգված և ձեռք բերեցին փորձառություն և վստահություն: Իսկ երբ պատասխանը ոչ էր, երեխաները հասկանում էին, որ դա կամայական սահմանափակում չէր:

Հինքլիների տունը լի էր նաև ծիծաղով: Մարջորին մի անգամ ասել է. «Կյանքի դժվարությունները հաղթահարելու միակ միջոցն այն է, որ այդ ուղին ծիծաղով անցնենք: Դուք կամ պետք է ծիծաղեք կամ լաց լինեք: Ես նախընտրում եմ ծիծաղել: Լաց լինելը ինձ մոտ գլխացավ է առաջացնում»:36 Այն ծնողների հետ, ովքեր կարողանում էին ծիծաղել իրենց վրա և հումոր գտնել ամենօրյա կյանքում, երեխաները իրենց տունը տեսնում էին որպես հիասքանչ ապաստան:

Եկեղեցու ծառայությունը միշտ Գորդոնի և Մարջորիի համար իրենց կյանքի մի մասն է կազմել: Գորդոնը ծառայում էր որպես ցցի կիրակնօրյա դպրոցի վերահսկիչ , իսկ հետո կանչվեց Կիրակնօրյա դպրոցի բարձրագույն խորհուրդ, որտեղ նա ծառայեց ինը տարի: Հետագայում նա ծառայեց որպես ցցի նախագահության խորհրդական և որպես ցցի նախագահ, մինչ Մարջորին ծառայում էր Երեխաների Միությունում, Երիտասարդ Կանանց մոտ կամ Սփոփող Միությունում: Նրանց երեխաները նայում էին եկեղեցական ծառայությանը որպես հաճելի արտոնության. դա մի օրինակ է, որին նրանցից յուրաքանչյուրը հետևելու էր իր հասուն տարիներին:

Նախապատրաստություն մասնագիտական ջանքերի միջոցով

Մարջորիի և Գորդոնի ամուսնության առաջին վեց տարիների ընթացքում Գորդոնը շարունակում էր աշխատել Եկեղեցու ռադիոյի, հասարակայնության և միսիոներական գրականության հանձնաժողովում: Նա նվիրված էր իր աշխատանքին. իր ունակությունների սահմաններում և դրանից էլ այն կողմ նա իրականացնում էր նախագծերը վերջնաժամկետների ջ։ Իր ընկերոջն ուղղված մի նամակում նա գրել է.

«Շատ բան կա անելու: Այս երկար անունով հանձնաժողովի աշխատանքը գնալով ընդարձակվում է և ավելի բարդանում և ավելի հետաքրքիր դառնում: …

«… Ռադիոն, կինոֆիլմերը և տարբեր տեսակի գրականությունը … ծառայում են` պահելով ինձ աղոթող, խոնարհ, մշտազբաղ և աշխատանքի մեջ երկար ժամերի ընթացքում: … Այս բոլորը նպաստել է, որ ես դառնամ ավելի կախված իմ ակնոցից, … մի քիչ ավելի կլորացած ուսերով, մի քիչ ավելի հավասարակշռված և մի քիչ ավելի զարմացած, թե դեպի ուր են այս ամենը տանում:37

1940-ականների սկզբին Համաշխարհային II պատերազմը փոփոխություն բերեց Գորդոնի աշխատանքի մեջ: Լիաժամկետ միսիոներական աշխատանքը փաստորեն կանգ առավ պատերազմի պատճառով, այսպիսով միսիոներական աշխատանքի համար նյութեր պատրաստելու նրա աշխատանքը դարձավ պակաս անհրաժեշտ : Զգալով պատասխանատվություն՝ ջանք էր գործադրում օգնելու պատերազմի մեջ գտնվող իր երկրին , որի համար նա դիմեց սպայական թեկնածուների դպրոց Միացյալ Նահանգների նավատորմում: Սակայն, ալերգիայի պատճառով նրան որակազրկեցին: «Մերժումը ընկճեց ինձ», հետագայում խոստովանեց նա: Պատերազմը շարունակվում էր և ամեն մեկն անում էր ինչ որ բան՝ օգնելու համար: Ես զգում էի, որ ես ինչ-որ ձևով պետք է մասնակցեի»:38 Այս ցանկությունը առաջնորդեց նրան աշխատանքի համար դիմել Դենվեր և Ռիո Գրանդ Ռեյլռոուդ ընկերությանը` որպես կառավարիչի օգնական: Քանի որ գնացքները կարևոր էին զորքեր և պատերազմի պաշարներ տեղափոխելու համար, Գորդոնը զգում էր, որ այս աշխատանքը կօգներ նրան ծառայել իր երկրին: Ընկերությունը վարձեց նրան 1943 թվականին և նա աշխատեց Սոլթ Լեյք Սիթիի դեպոյում, մինչև որ նրա ընտանիքը տեղափոխվեց Դենվեր, (Կոլորադո) 1944 թվականին:

Երկաթուղիների ղեկավարները տպավորած էին Գորդոնի աշխատանքով, և երբ 1945 թվին պատերազմն ավարտվեց, նրան առաջարկեցին մշտական պաշտոն` մասնագիտական պայծառ ապագայով: Այդ նույն ժամանակ Երեց Սթիվեն Լ. Ռիչարդսը կանչեց և խնդրեց Գորդոնին վերադառնալ լիաժամկետ Եկեղեցական աշխատանքի: Չնայած երկաթուղին կարող էր առաջարկել նշանակալիորեն ավելի բարձր աշխատավարձ, քան Եկեղեցին, Գորդոնը հետևեց իր սրտին և վերադարձավ Սոլթ Լեյք Սիթի:39

Գորդոն Բ. Հինքլի

Գորդոն Բ. Հինքլի

Գորդոնի աշխատանքը իր առաջվա պարտականությունների համեմատ Եկեղեցու վարչությունում շուտով շատացավ: 1951 թվականին նա նշանակվեց Եկեղեցու Գերագույն միսիոներական Հանձնաժողովի գործադիր քարտուղար և պատասխանատու էր նոր կազմավորված Միսիոներական բաժանմունքի առօրյա գործունեությունը վերահսկելու համար: Այս բաժինը ղեկավարում էր այն ամենը, ինչ կապված էր ավետարանը տարածելու հետ, ներառյալ տպագրությունը, թարգմանությունը և նյութերի բաշխումը, որոնք օգտագործվում էին միսիոներների կողմից, միսիոներների և միսիայի նախագահների ուսուցումը, և հասարակական կապերի լրատավությունը, որն օգտագործվում էր կամուրջներ կառուցելու և Եկեղեցու մասին առասպելները ցրելու համար:40

1953 թվականի աշնանը Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյը կանչեց Գորդոնին իր գրասենյակ և խնդրեց նրան մտածել մի հարցի վերաբերյալ, որն ուղղակիորեն կապված չէր Միսիոներական Բաժանմունքի պարտականությունների հետ: «Եղբայր Հինքլի,- սկսեց նա,- ինչպես գիտեք, մենք տաճար ենք կառուցում Շվեյցարիայում, և այն տարբեր կլինի մեր մյուս տաճարներից, այն պետք է ծառայի անդամներին, ովքեր խոսում են տարբեր լեզուներով: Ես կամենում եմ, որ դուք մի ուղի գտնեք ներկայացնելու տաճարային հրահանգը Եվրոպայի տարբեր լեզուներով, միևնույն ժամանակ օգտագործելով նվազագույն թվով տաճարային աշխատողներ»:41

Նախագահ ՄակՔեյը ապահովեց մի տեղ, որտեղ Գորդոնը կարող էր փնտրել ոգեշնչում և խուսափել Միսիոներական Բաժանմունքի իր աշխատանքի ծանրաբեռնվածության պահանջներից: Աշխատանքային օրերին երեկոյան, շաբաթ և որոշ կիրակի օրերը Գորդոնը աշխատում էր Սոլթ Լեյքի Տաճարի հինգերորդ հարկի մի փոքրիկ սենյակում: Շատ կիրակի առավոտներ Նախագահ ՄակՔեյը միանում էր նրան՝ կիսվելու գաղափարներով, մոտիկից նայելու օժտման ներկայացմանը և աղոթելու ուղղություն ստանալու համար:

Խորհելուց, աղոթելուց և հայտնություն ստանալուց հետո, Գորդոնը առաջարկեց, որ օժտման արարողության ներկայացումը պիտի ֆիլմի վերածվի հրահանգի այդ սրբազան խոսքերով [և] կրկնօրինակվի մի քանի լեզուներով: Նախագահ ՄակՔեյը և մյուսները հավանություն տվեցին նրա առաջարկին և հանձնարարեցին նրան նկարահանել կինոնկարը: Գորդոնը աշխատեց մի տաղանդավոր և հավատարիմ մասնագետների թիմի հետ, ովքեր ավարտեցին նախագիծը 1955 թվականի սեպտեմբերին: Այնուհետև նա անձնապես տարավ կինոնկարները Շվեյցարիայի Բեռնի Տաճարը և վերահսկեց տեխնիկական նախապատրաստությունները առաջին օժտման նիստերի համար:42

Գորդոնը հուզվեց՝ տեսնելով, թե իր աշխատանքը ինչպիսի ուրախություն բերեց Եվրոպայի Սրբերին. «Երբ ես տեսա տասը ազգերից հավաքված այդ մարդկանց, ովքեր մասնակցելու էին տաճարային արարողություններին, երբ ես տեսա տարեց մարդկանց Երկաթե Վարագույրի ետևից, ովքեր կորցրել էին իրենց ընտանիքիները պատերազմներում, որոնք թափվել էին նրանց գլխին և ականատես եղա ցնծության և ուրախության արցունքների, որոնք գալիս էին նրանց սրտերից, որպես արդյունք այն հնարավորությունների, որոնք տրվել էին նրանց, երբ տեսա երիտասարդ ամուսինների և կանանց իրենց ընտանիքների հետ, նրանց պայծառ և գեղեցիկ երեխաներին, և տեսա նրանց ընտանիքները միավորված հավերժական կապով, ես անկասկած իմացա, նույնիսկ ավելին, քան ես գիտեի նախկինում, որ [Նախագահ Մակքեյը] ոգեշնչվել էր և ուղղորդվել Տիրոջ կողմից՝ բերելու այս անգին օրհնությունները այն հավատավոր տղամարդկանց և կանանց կյանք, ովքեր հավաքվել էին Եվրոպայի ազգերից»:43

Քսան տարի էր անցել այն ժամանակից ի վեր, երբ Գորդոնը վերադարձել էր իր միսիայից և նա չէր իրագործել գիտական աստիճան ստանալու և լրագրող դառնալու իր երազանքը: Փոխարենը, նա սովորել էր օգտագործել նոր տեխնոլոգիա Աստծո խոսքը տարածելու համար, զարգացրել էր դրական կապեր այլ հավատքների մարդկանց հետ, ուսումնասիրել էր և գրել Եկեղեցու պատմության վերաբերյալ աշխատություններ և օգնել ուղի պատարաստելու հազարավոր Վերջին Օրերի Սրբերի համար` ստանալու տաճարային օրհնություններ: Այս փորձառությունները ծառայելու էին որպես հիմք այն ծառայության համար, որը նա մատուցելու էր իր կյանքի մնացած մասի ընթացքում:

Ծառայությունը որպես Տասներկուսի Օգնական

1958 թվականի ապրիլի 5-ին շաբաթ օրը Գորդոնի և Մարջորիի որդի Ռիչարդը պատասխանեց մի հեռախոսազանգի: Զանգողը չներկայացավ, բայց Ռիչարդը ճանաչեց Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյին և շտապեց տեղեկացնել իր հորը: Նախագահ ՄակՔեյի հետ կարճ զրույցից հետո, Գորդոնն արագ ցնցուղ ընդունեց, փոխեց հագուստները և վարեց մեքենան դեպի Եկեղեցու Նախագահի գրասենյակը: Քանի որ նա հանձնարարություն էր ստացել նախկինում, նա սպասում էր, որ իրեն կխնդրեին օգնել ինչ-որ բան պատրաստել հաջորդ օրվա գերագույն համաժողովի նիստի համար: Նա ապշած էր` պարզելով, որ Նախագահ ՄակՔեյը այլ բան ուներ իր մտքում: Ընկերական ողջույնից հետո Նախագահ ՄակՔեյը խնդրեց Գորդոնին ծառայել որպես Տասներկուսի Օգնական: Եղբայրները, ովքեր ծառայել էին այս պաշտոնում, որը դադարեցվել էր 1976 թվականին, Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորներ էին: Գորդոնը ծառայում էր որպես Իսթ Միլլ Քրիքի ցցի նախագահ, երբ Նախագահ ՄակՔեյը շնորհեց այս կոչումը:

Հաջորդ օրը, երեց Գորդոն Բ. Հինքլին ստացավ աջակցող ձայն գերագույն համաժողովում: Չնայած իր առաջին գերագույն համաժողվի ելույթի ժամանակ նա ընդունեց, որ «ճնշված էր զգում անհամապատասխանության զգացումից», նա գրկաբաց ընդունեց իր նոր պարտականությունը՝ իրեն բնորոշ հավատքով և կորովով:44

Գլխավոր պարտավորությունը, որը տրվեց Երեց Հինքլիին որպես Տասներկուսի օգնական` ողջ Ասիայում Եկեղեցու գործերը վերահսկումն էր: Նա քիչ բան գիտեր այնտեղի ժողովրդի մասին և նրանց լեզուներից ոչ մեկով չէր խոսում, բայց նա արագ սկսեց սիրել նրանց, իսկ նրանք էլ սիրեցին իրեն: Քենջայ Տանական՝ մի ճապոնացի Վերջին Օրերի Սուրբ, պատմել է Երեց Հինքլիի հետ Ճապոնիայում առաջին հանդիպման մասին։ «Երեց Հինքլիի հուզմունքը կարելի էր տեսնել նրա փայլող աչքերում: Մեզ ուղղված նրա առաջին բառն էր` Սուբարաշի՜: [Սքանչելի՜ է:] Այդ ժողովի մթնոլորտը նրա հանդեպ փոխվեց կոշտ և պաշտոնականից դեպի ընկերական և մտերիմ, և գերիշխեց մի ջերմ զգացում»:45

Այս զգացումով նա կիսվում էր ամենուրեք, ուր գնում էր Ասիայում: Նա օգնեց մարդկանց տեսնել, որ , նրանք կարող են իրականացնել մեծ բաներ և օգնել Եկեղեցուն աճել իրենց հայրենիքում` Տիրոջ հանդեպ մեծ հավատով: Նա նաև մտերիմ էր լիաժամկետ միսիոներների հետ, գիտենալով, որ նրանց ջանասիրությունը ուղղակիորեն կազդեր այն մարդկանց վրա, ում նրանք ծառայում էին:

Քրիստոսի անվան հատուկ վկա

1961 թվականի սեպտեմբերի 30-ին, շաբաթ օրը մեկ այլ զանգ փոխեց նրա կյանքը: Այս անգամ Նախագահ ՄակՔեյին պատասխանեց Մարջորին : Նորից Գորդոն Բ. Հինքլին շտապեց դեպի Եկեղեցու Նախագահի գրասենյակը: Նա կրկին զարմացած էր և ապշած, երբ իմացավ այցելության պատճառը: Երբ ժամանեց, Նախագահ ՄակՔեյն ասաց նրան. «Ես զգում եմ, որ պիտի ձեզ առաջադրեմ` զբաղեցնելու ազատ տեղը Տասներկու Առաքյալների Քվորումում, և մենք կկամենայինք հաստատել ձեզ այսօր համաժողովում»:46 Նորից Երեց Հինքլին առաջ շարժվեց հավատքով և խանդավառությամբ, չնայած անհամապատասխանության զգացումներին:

Որպես Առաքյալ, Երեց Հինքլին ստացավ լրացուցիչ պարտականություններ: Նա երբեմն հանդիպում էր կառավարության ղեկավարների և բարձրաստիճան մարդկանց հետ: Նրան հաճախ էին խնդրում հասարակության առջև խոսել Եկեղեցու համար՝ անդրադառնալով քննադատություններին և մշակութային հուզումներին Միացյալ Նահանգներում: Նա ամենաշատ ջանքերն էր գործադրում , որպեսզի ուժեղացնի Եկեղեցու հեռարձակման կարողությունները և օգտագործի տեխնոլոգիան` ավետարանը ողջ աշխարհով մեկ տարածելու համար: Նույնիսկ այդ ընդլայնվող պարտականություններով հանդերձ, նա երբեք աչքից բաց չէր թողնում անհատների և ընտանիքների հավատքը զորացնելու գործը: Անկախ նրանից, մեկ մարդու , թե տասը հազար մարդկանց հետ էր խոսում, նրա շփումը անձնական էր. սա դարձավ նրա ծառայության տարբերակիչ նշանը՝ մարդկանց մեկ առ մեկ բերել դեպի Քրիստոս:

Երեց Հինքլին շարունակեց ղեկավարել աշխատանքն Ասիայում հաջորդ յոթ տարիների ընթացքում, և նա ուրախանում էր՝ տեսնելով իր ընկերների աճն այնտեղ: Նա նկատել է. «Ոգեշնչող փորձառություն էր … ականատես լինել այն ուղուն, որով Տերը հյուսում էր Իր վիթխարի ծրագրի գոբելենը երկրագնդի այդ …մասերում»:47

Երբ հանձնարարությունները փոխվեցին Տասներկուսի Քվորումում, Երեց Հինքլին հնարավորություններ ստացավ ծառայելու աշխարհի մյուս մասերում: Ուր էլ որ նա գնար, նա մտահոգություն էր ցուցաբերում յուրաքանչյուրի նկատմամբ: 1970 թվականին, երբ ղեկավարում էր Եկեղեցու աշխատանքը Հարավային Ամերիկայում, նա ուղևորվորվեց Չիլի Պերուում մի ցցի համաժողովում նախագահելուց հետո: Չիլի ժամանելուց երկու օր հետո նա իմացավ, որ աղետալի երկրաշարժ էր տեղի ունեցել Պերուում, և չորս միսիոներ բացակայում էին: Նա անմիջապես Պերու վերադառնալու պլաններ կազմեց, չնայած դա կուշացներ նրա վերադարձը տուն: «Ես չեմ կարող հանգիստ խղճով տուն գնալ, երբ կան բացակայող միսիոներներ»,- ասաց նա:48

Հաջորդ առավոտ նա ժամանեց Պերուի մայրաքաղաք Լիմա: Երբ բացակայող միսիոներները գտան մի ռադիոսիրողի ռադիո, նրանք կարողացան զանգահարել Լիմա, և Երեց Հինքլին խոսեց նրանց հետ: Միսիոներները մի փոքրիկ սենյակում էին գտնվում, որը լցված էր փրկվածներով, և նրանց խոսակցությունները հեռարձակվում էին բարձրախոսի միջոցով: «Երբ բարձրախոսով Երեց Հինքլիի ձայնը լսվեց մարդկանցով լեփ-լեցուն սենյակում, ովքեր պահանջում էին ռադիոն, անմիջապես լռություն տիրեց: Չնայած նա անգլերեն էր խոսում, իսկ այդ բոլոր մարդիկ խոսում էին իսպաներեն, նրանք սկսեցին միմյանց հետ խոսել շշուկով և հարցնել.«Ո՞վ է այդ մարդը»: Նույնիսկ քաոսում կար զգացողություն, որ այդ ձայնը պատկանում էր ոչ սովորական մարդու»:49

Հարավային Ամերիկայում Եկեղեցու կառավարման իր առաջին երկու տարիների ընթացքում Երեց Հինքլին ճանապարհորդեց յուրաքանչյուր միսիա, ստեղծեց նոր միսիաներ Կոլումբիայում և Էկվադորում, օգնեց ստեղծել նոր ցցեր Լիմայում, Պերուում և Սան Պաուլոյում, (Բրազիլիա) և օգնեց լուծել վիզայի սահմանափակումները միսիոներների համար, ովքեր կանչվում էին ծառայելու Արգենտինայում: Նա ավելի շատ բան կաներ, բայց 1971 թվականի մայիսին նշանակվեց ղեկավարելու ութ միսիաներ Եվրոպայում:50

Երեց Հինքլին հաճախ էր հոգնում: իր անկանխատեսելի գրաֆիկի պատճառով: Նա միշտ երջանիկ էր, երբ վերադառնում էր տուն և ժամանակ անցկացնում Մարջորիի և երեխաների հետ: Սակայն Մարջորին ասում էր, որ երբ խիստ երկար էր հեռու մնում աշխատանքից, նա անհանգիստ էր դառնում: «Ողջ աշխարհում որպես Քրիստոսի անվան հատուկ վկա» Առաքյալի նրա կոչումը (ՎևՈւ 107.23) երբեք չէր հեռանում նրա մտքից:

Ծանր պարտականություններ` որպես Առաջին Նախագահության խորհրդական

1981 թվականի հուլիսի 15-ին Տասներկուսի Քվորումում մոտ 20 տարի ծառայելուց հետո Երեց Հինքլին ստացավ ևս մի զարմանալի կոչում: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, այն ժամանակ Եկեղեցու նախագահը, խնդրեց նրան ծառայել որպես Առաջին Նախագահության խորհրդական, ի հավելումն Նախագահ Ն. Էլդոն Թանների և Մարիոն Գ. Ռոմնիի: Սա ոչ սովորական, բայց ոչ աննախադեպ ելք էր երկու խորհրդականներ ունենալու գործելակերպից: Նախագահ Քիմբալը և նրա խորհրդականները առողջ չէին ֆիզիկապես և Նախագահությունում լրացուցիչ օգնության կարիք ունեին:51

Իր նոր պաշտոնում առաջին գերագույն համաժողովում, Նախագահ Հինքլին նշեց. «Իմ միակ ցանկությունն է ծառայել հավատարմությամբ, ուր էլ որ ես կանչվեմ: … Այս սրբազան կոչումը ինձ ստիպեց տեղեկանալ իմ թուլությունների մասին: Եթե ես վիրավորել եմ ինչ-որ ժամանակ, ես ներողություն եմ խնդրում և հուսով եմ, դուք կներեք ինձ: Արդյոք հանձնարարությունը երկար է թե կարճ, ես ներդնում եմ իմ լավագույն ջանքերը, մատուցելով սիրով և հավատքով:52

Նրա լավագույն ջանքերը պահանջվեցին, երբ Նախագահ Քիմբալի, Թանների և Ռոմնիի առողջությունը վատթարացավ: Առաջին Նախագահության ամենօրյա աշխատանքը ընկավ Նախագահ Հինքլիի ուսերին: Նա իր ուսերի վրա վերցրեց ավելի մեծ պարտականություններ, ինչպես օրինակ Ջորդան Ռիվեր Յուտա Տաճարի նվիրագործումը: Բացի այդ, նա դիմակայեց ինչպես անցյալ, այնպես էլ ներկա Եկեղեցու և նրա ղեկավարության հասցեին ուղղված որոշ հասարակական քննադատությանը: 1982 թվականի ապրիլի գերագույն համաժողովին նա ասել է.

«Մենք ապրում ենք մի հասարակությունում, որը սնվում է քննադատությամբ: … Ես հորդորում եմ ձեզ տեսնել ընդհանուր պատկերը և դադարել անհանգստանալ փոքրիկ թերություններից: … Սրանք ուղղակի պատահական են [Եկեղեցու ղեկավարների] ծառայության մեծության և նրանց ներդրումների մեծության համեմատ»:53

Նախագահ Թանները հեռացավ կյանքից 1982 թվականի նոյեմբերի 27-ին, և Նախագահներ Քիմբալի և Ռոմնիի առողջությունը վատթարացավ այն աստիճան, որ 1983 թվականի ապրիլյան համաժողովի ժամանակ Նախագահ Հինքլին, ով մինչ այդ կանչվել էր որպես Երկրորդ Խորհրդական, նստել էր բեմում դատարկ աթոռների կողքին: Նա անձնապես զգաց այն, ինչը կոչեց «ղեկավարման մենակություն»:54

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին գերագույն համաժողովում մի պահ Առաջին Նախագահության միակ անդամն էր, ով բավականաչափ առողջ էր մասնակցելու համար:

Նախագահ Հինքլին շարունակեց զգուշությամբ և աղոթքով, չկամենալով առաջ ընկնել մարգարեից: Նա կանչեց Տասներկուսի ավագ անդամներից, մասնավորապես քվորումի նախագահ Երեց Էզրա Թաֆթ Բենսոնին, օգնելու վարել Եկեղեցու ամենօրյա գործերը: Նախագահ Հինքլին ձեռք -ձեռքի տված աշխատում էր Տասներկուսի Քվորումի հետ, միշտ առաջնորդվելով Նախագահ Քիմբալի խորհրդով: Այնուամենայնիվ, նա մեծ ծանրություն էր զգում:

Չնայած ժամանակի մեծ մասը Նախագահ Հինքլիի պարտականություններն Առաջին Նախագահությունում նրան պահում էին Սոլթ Լեյք Սիթիում, նա երբեմն ճանապարհորդում էր ծառայելու անդամներին և միսիոներներին աշխարհի մյուս մասերում: 1984-ին նա վերադարձավ Ֆիլիպիններ: Տասնութ տարի առաջ նա այնտեղ նվիրագործել էր առաջին աղոթատունը, այժմ նա նվիրագործելու էր առաջին տաճարը: Նվիրագործման աղոթքում նա ասել է․

«Ֆիլիպինների այս ազգը բազմաթիվ կղզիների ազգ է, որի ժողովուրդը սիրում է ազատությունը և ճշմարտությունը, որոնց սրտերը զգայուն են Քո ծառաների վկայությանը, և ովքեր արձագանքում են հավերժական ավետարանի ուղերձին: Մենք շնորհակալ ենք Քեզ՝ նրանց հավատքի համար: Մենք շնորհակալ ենք Քեզ՝ զոհաբերության ոգու համար Մենք շնորհակալ ենք Քեզ՝ այս երկրում Քո աշխատանքի առաջընթացի համար»:55

Եկեղեցու շարունակվող առաջընթացն ակնհայտ էր 1984 թվականի հունիսին, երբ Առաջին Նախագահության կողմից Նախագահ Հինքլին հայտարարեց Տարածքային Նախագահություններ կանչելու մասին՝ Յոթանասունի անդամներ, ովքեր կապրեին ողջ աշխարհում և կղեկավարեին Եկեղեցու աշխատանքը նշանակված աշխարհագրական տարածքներում: Աշխատելով Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի ղեկավարության ներքո, այս եղբայրները կապահովեին ղեկավարում և ուսուցում, որն անհրաժեշտ էր իրենց տարածքներում: «Մենք չենք կարող ամեն որոշում ընդունել Սոլթ Լեյք Սիթիում»,-ասաց նա: «Մենք պետք է ինչ-որ բան անենք իշխանությունն ապակենտրոնացնելու համար»:56 Մոտ մեկ տարի անց, խոսելով ողջ աշխարհի Եկեղեցու առաջնորդների հետ, Նախագահ Հինքլին ասաց. «Ես վստահ եմ, որ սա ոգեշնչված և մեծ քայլ է դեպի առաջ, որ մենք կատարել ենք այս վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ես վստահ եմ, որ ձեր մեջ այս լավ տղամարդկանց հաճախակի ներկայությունը մեծ հավաստիացում կտա ձեզ: Այս եղբայրները փաստորեն կապում են Եկեղեցու ամբողջ մարմինը միմյանց հետ»:57

12 տարի Եկեղեցին դեպի նշանակալի աճ առաջնորդելուց հետո Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը մահացավ 1985 թվականի նոյեմբերի 5-ին: Ավագ Առաքյալ Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը կարգվեց որպես Եկեղեցու Նախագահ: Նա խնդրեց Գորդոն Բ. Հինքլիին ծառայել որպես Առաջին նախագահության Առաջին Խորհրդական և Թոմաս Ս. Մոնսոնին ծառայել որպես Երկրորդ Խորհրդական: Առաջին Նախագահության երեք առողջ անդամների հետ Նախագահ Հինքլին զգաց, որ իր բեռները թեթևացան և ունեցավ ավելի շատ հնարավորություններ այցելելու Սրբերին ողջ աշխարհում:

Առաջին Նախագահություն

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը (կենտրոնում) իր խորհրդականների՝ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (ձախից) և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (աջից), հետ գերագույն համաժողովում:

Մի քանի տարիների ընթացքում Նախագահ Բենսոնի առողջությունը սկսեց վատանալ, և Եկեղեցին ղեկավարելու ամենօրյա պարտականությունները կրկին ընկան Նախագահ Հինքլիի վրա: Այս անգամ, այնուամենայնիվ, նա մենակ չէր Առաջին Նախագահությունում: Կենսունակությամբ և եռանդով Նախագահներ Հինքլին և Մոնսոնը պահում էին Եկեղեցին հաստատուն ուղղությամբ, միշտ հարգելով Նախագահ Բենսոնի կոչումը որպես մարգարե, տեսանող և հայտնող: Նրանք զարգացրեցին ուժեղ, հարատև ընկերություն և գործընկերություն:

Նախագահ Բենսոնը մահացավ 1994 թվականի մայիսի 30-ին և Նախագահ Հովարդ Վ. Հանթերը դարձավ Եկեղեցու Նախագահ: Մեկ անգամ ևս Նախագահ Հինքլին և Մոնսոնը ծառայեցին որպես խորհրդականներ: Հունիսին Նախագահ և Քույր Հինքլին ուղեկցեցին Նախագահ Հանթերին և նրա կնոջը՝ Ինիսին և Երեց Մ. Ռասսել Բալլարդին և նրա կնոջը՝ Բարբարային դեպի Նավու (Իլլինոյս)՝ մասնակցելու Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության 150-ամյակի հիշատակին նվիրված արարողությանը: Սա միակ ճանապարհորդությունն էր, երբ Նախագահ Հանթերը և Նախագահ Հինքլին միասին կատարեցին: Նախագահ Հանթերը մաքառել էր առողջական խնդիրների հետ տարիներ շարունակ և նրա առողջությունը վատթարացավ այդ ճանապարհորդությունից հետո: 1995 թվականի փետրվարի 27-ին նա խնդրեց Նախագահ Հինքլիին քահանայության օրհնություն տալ: Օրհնության մեջ Նախագահ Հինքլին աղերսեց Նախագահ Հանթերի կյանքի համար, բայց նա նաև ասաց, որ նա Տիրոջ ձեռքերում էր:58 Մի քանի օր հետո 1995 թվականի մարտի 3-ին, Նախագահ Հանթերը հեռացավ կյանքից:

Տեսանող և Հայտնող ու Եկեղեցու Նախագահ

Չնայած Նախագահ Հանթերի մահը անսպասելի չէր, սակայն ծանր անդրադարձավ Հինքլիների վրա: Որպես ավագ Առաքյալ՝ Նախագահ Հինքլին հաջորդն էր հերթում՝ դառնալու Եկեղեցու Նախագահ: Քույր Հինքլին վերհիշել է այն պահը, երբ նրանք ստացան Նախագահ Հանթերի մահվան լուրը. «Նախագահ Հանթերը հեռացավ և մենք մնացել էինք, որպեսզի շարունակենք: Ես այնքան տխուր էի ու այնքան միայնակ: Գորդոնը նույնպես: Նա համրացած էր: Եվ նա շատ, շատ միայնակ էր զգում: Ոչ ոք չէր մնացել, ով կարող էր հասկանալ, թե ինչի միջով էր նա անցնում»:59

Նախագահ Հանթերի թաղման արարողությունից հետո Նախագահ Հինքլին մխիթարություն գտավ տաճարում: Սոլթ Լեյքի Տաճարում Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հանդիպման սենյակում նա մեն-մենակ խորհում էր սուրբ գրությունների վերաբերյալ և խորհրդածում իր կարդացածի մասին: Նա մտածում էր կյանքի, ծառայության և Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Ապա նա ուսումնասիրեց պատի դիմանկարները, որոնք պատկերում էին Եկեղեցու բոլոր Նախագահներին՝ Ջոզեֆ Սմիթից մինչև Հովարդ Վ. Հանթերը: Նա արձանագրել է այդ փորձառությունը իր օրագրում.

«Ես քայլեցի այդ դիմանկարների առջևով և նայեցի այնտեղ ներկայացված այդ տղամարդկանց աչքերին: Ես այնպիսի զգացողություն ունեցա, թե կարծես կարող էի խոսել նրանց հետ: Ես զգացի, կարծես, նրանք խոսում էին ինձ հետ և հավաստիացում էին տալիս ինձ: … Ես նստեցի աթոռին, որը ես զբաղեցրել էի որպես Նախագահի առաջին խորհրդական: Ես բավական երկար ժամանակ անցկացրի՝ նայելով այդ նկարներին: Յուրաքանչյուրը թվում էր գրեթե կենդանացած: Նրանց աչքերը կարծես ինձ վրա էին ուղղված: Ես զգում էի, որ նրանք ինձ խրախուսում էին և տալիս իրենց աջակցությունը: Նրանք, թվում է, ասում էին, որ իրենք խոսել էին ի օգուտ ինձ մի խորհրդում, որը տեղի էր ունեցել երկինքներում, որ ես կարիք չունեի վախենալու, որ ես կօրհնվեմ և կհաստատվեմ իմ ծառայությունում:

Ես ծնկի իջա և աղերսեցի Տիրոջը: Ես խոսեցի երկար աղոթքով: … Ես վստահ եմ, որ Սուրբ Հոգու զորությամբ ես լսեցի Տիրոջ խոսքը, ոչ թե բարձրաձայն, այլ որպես ջերմություն, որը զգացվեց իմ սրտում այն հարցի վերաբերյալ, որը ես էի բարձրացրել աղոթքով:60

Այս փորձառությունից հետո նա կրկին արձանագրել է իր մտքերը: «Ես ավելի լավ եմ զգում, և ես ունեմ շատ ավելի ամուր համոզմունք իմ սրտում, որ Տերը կատարում է Իր կամքը՝ կապված Իր աշխատանքի և արքայության հետ, որ ես կհաստատվեմ որպես Եկեղեցու Նախագահ և մարգարե, տեսանող և հայտնող և այսպիսով կծառայեմ այնպիսի ժամանակի համար, երբ Տերն է կամենում: Հոգու հաստատումով իմ սրտում ես այժմ պատրաստ եմ առաջ գնալու և անելու այն լավագույն աշխատանքը, որը ես գիտեմ, թե ինչպես անեմ: Ինձ համար դժվար է հավատալ, որ Տերը ինձ վրա է դնում այս ամենաբարձր և ամենասրբազան պարտականությունը: … Հուսով եմ, Տերն ուսուցանել է ինձ անել այն, ինչ Նա ակնկալում է ինձանից: Ես կցուցաբերեմ բացարձակ հավատարմություն Նրա հանդեպ, և ես անշուշտ կձգտեմ ուղղորդում ստանալ Նրանից:61

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին կարգվեց որպես Եկեղեցու Նախագահ 1995 թվականի մարտի 12-ին, իսկ հաջորդ օրը նա խոսեց մամլո ասուլիսում և պատասխանեց լրագրողների հարցերին: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հաղորդել է. որ «մի ջերմ, հաճախ սրամիտ, լայնածավալ ուղղվող հարցերի շարանի միշտ հաղթական փոխանակմամբ, այս մամլո ասուլիսի ավարտին Նախագահ Հինքլիին մի լրագրողի կողմից հարց ուղղվեց. «Ո՞րն է լինելու ձեր կիզակետը»: Ո՞րը կլինի ձեր վարչակազմի նշանաբանը։

«Բնազդաբար նա պատասխանեց.«Առաջ գնալ: Այո: Մեր նշանաբանը կլինի առաջ գնալ այն սքանչելի աշխատանքում, որն առաջ է տարվել մեր նախնիների կողմից»:62

Նախագահ Հինքլին հավատարիմ էր այդ երդմանը: Իրենից առաջ գնացած մարգարեների հանդեպ հարգանքով հանդերձ, նա առաջ գնաց նրանց բացած ճանապարհով: Եվ հավատքով առ Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը, նա հետևեց հայտնությանը՝ կատարելու այդ աշխատանքը նոր ձևով:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բեմում գերագույն համաժողովի ժամանակ

Եկեղեցին դուրս բերել «խավարից» (ՎևՈւ 1.30)

Նախագահ Հինքլիի ծառայության սկզբնական շրջանում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը նկատել է . Նախագահ Հինքլին օգնում է դուրս բերել Եկեղեցին խավարից: Եկեղեցին չի կարող առաջ շարժվել, ինչպես հարկն է, եթե մենք թաքնվենք գրվանի տակ: Ինչ որ մեկը պետք է քայլ անի և Նախագահ Հինքլին կամենում է այդպես անել: Նա պատմության և միաժամանակ արդիականության մարդ է և ունի սքանչելի պարգևներ դրանք արտահայտելու, որոնք հնարավոր են դարձնում նրա համար ներկայացնել մեր ուղերձը մի ձևով, որն ամենուրեք հասնում է մարդկանց»:63

Նախագահ Հինքլիի ծավալուն փորձը զանգվածային լրատվության միջոցներում և հեռարձակման մեջ օգնեց նրան պատրաստվել այս պարտականության համար: Որպես Եկեղեցու Նախագահ, նա հաճախ հարցազրույցներ էր տալիս լրագրողներին ողջ աշխարհում, պատասխանելով նրանց հարցերին Եկեղեցու վարդապետության և քաղաքականության վերաբերյալ և բերելով իր վկայությունը Փրկիչի և վերականգնված ավետարանի մասին: Ամեն անգամ ըմբռնումը մեծանում էր և ընկերակցությունները զարգանում:

Հատկապես ուշագրավ էր 1996 թվականի հարցազրույցը «60 րոպե» հեռուստատեսային ծրագրի վետերան լրագրող Մայք Ուոլլիսի հետ: Պր. Ուոլլիսը հայտնի էր որպես անողոք հաղորդավար, և Նախագահ Հինքլին ընդունեց որոշ սկզբնական վերապահումներ` նախքան Միացյալ Նահանգների ազգային հեռուստատեսությամբ ցուցադրումը եթեր դուրս կգար: «Եթե պարզվի, որ այն բարենպաստ է եղել, ես երախտապարտ կլինեմ»,- ասել է նա: «Հակառակ դեպքում, ես երդվում եմ` երբեք այլևս ոտքս չեմ դնի այդպիսի թակարդի մեջ»:64

Հարցազրույցը բարենպաստ էր, ցույց տալով Եկեղեցու շատ դրական կողմերը: Մեկ այլ արդյունքն էլ այն էր, որ Մայք Ուոլլիսը և Նախագահ Հինքլին դարձան ընկերներ:

2002 թվականին Սոլթ Լեյք Սիթին հյուրընկալեց Ձմեռային Օլիմպիական խաղերը, Եկեղեցին դնելով համաշխարհային հասարակայնության ուշադրության կենտրոնում: Նախագահ Հինքլիին և նրա խորհրդականներին խորհուրդ տրվեց պլանավորման մասի վերաբերյալ: «Մենք դիտավորյալ որոշեցինք, որ մենք չէինք օգտագործի դա որպես քարոզման ժամանակ և վայր,- ասել է նա,- բայց մենք համոզված ենք, որ այս նշանավոր իրադարձությունից մի հիանալի բան էր բխելու Եկեղեցու համար»:65 Նա ճիշտ էր: Տասնյակ հազարավոր մարդիկ այցելեցին Սոլթ Լեյքի հովիտ և նրանց ողջունեցին սիրալիր տանտերերը՝ Վերջին Օրերի Սրբերը, իսկ մյուսներն աշխատում էին միասին՝ ստեղծելու հաջողակ Օլիմպիական խաղեր: Այս այցելուները քայլեցին Տաճարային Հրապարակի շուրջը, լսեցին Թաբերնաքլի Երգչախմբին և այցելեցին Ընտանեկան Պատմության Գրադարանը: Միլիոնավոր մարդիկ տեսան Սոլթ Լեյքի Տաճարը հեռուստատեսությամբ և տեսան լրագրողների կողմից Եկեղեցու բարենպաստ ներկայացումը: Ինչպես Նախագահ Հինքլին է ասել. «Դա հիանալի բան էր Եկեղեցու համար»:

Բացի վաղուց հաստատված հաղորդակցության միջոցներն օտագործելուց, Նախագահ Հինքլին ընդունեց նորարարությունները: Օրինակ, նա համացանցը համարում էր որպես միջոց՝ Եկեղեցին ավելի մոտ բերելու անդամներին և կիսվելու վերականգնված ավետարանով նրանց հետ, ովքեր այլ հավատքներից էին: Նրա կառավարման ընթացքում Եկեղեցին սկսեց գործարկել LDS.org, FamilySearch.org, և Mormon.org կայքերը:

2004 թվականի հունիսի 23-ին, այն օրը, երբ Նախագահ Հինքլին դարձավ 94 տարեկան, պարգևատրվեց Ազատության Նախագահական Մեդալով, բարձրագույն քաղաքացիական պարգևը, որը տրվում է Միացյալ Նահանգներում: Ի պատասխան, նա ասաց. «Ես խորապես հարգված [եմ] զգում՝ ստանալով այս հեղինակավոր պարգևը Միացյալ Նահանգների Նախագահից: Ես խորապես երախտապարտ եմ: Ավելի մեծ իմաստով այն ճանաչում և պատիվ է Եկեղեցուն, որը տվել է ինձ այնքան շատ հնարավորություններ, և որի շահերին ես փորձել եմ ծառայել»:66 Նա տեսավ այդ պարգևատրությունը որպես Եկեղեցու դրական հեղինակության աճի խորհրդանիշ և ապացույց, որ այն իսկապես դուրս էր բերվում խավարից:

Վերջին Օրերի Սրբերի մեջ ճանապարհորդելը

Նախագահ Հինքլին չէր սիրում ճամփորդելու դժվարությունները, բայց Վերջին Օրերի Սրբերին ծառայելու նրա ցանկությունը շատ ավելի զորեղ էր, քան տանը մնալու նրա ցանկությունը: Նա ասաց, որ ուզում էր «դուրս գալ մեր ժողովրդի մեջ` տարածելու շնորհակալություն և խրախուսանք և բերելու վկայություն Տիրոջ աշխատանքի աստվածայնության մասին»:»67 Իր կառավարման սկզբում նա նշել էր. «Ես վճռել եմ, որ քանի դեռ ուժ ունեմ, ես դուրս կգամ ժողովրդի մեջ տանը և արտասահմանում: … Ես մտադիր եմ շարունակել շարժվել եռանդով` քանի դեռ ես կարող եմ: Ես ուզում եմ շփվել ժողովրդի հետ, ում ես սիրում եմ»:68

Իր ծառայության ընթացքում որպես Եկեղեցու Նախագահ, նա շատ էր ճամփորդում Միացյալ Նահանգների ներսում և կատարել է ավելի քան 90 այցելություններ Միացյալ Նահանգներից դուրս գտնվող երկրներում: Ընդհանուր առմամբ նա ճանապարհորդեց ավելի քան մեկ միլիոն մղոն (1.6 միլիոն կիլոմետր), երբ Եկեղեցու Նախագահն էր, հանդիպելով Սրբերի հետ աշխարհի բոլոր մասերում:69

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

Նախագահ Հինքլին սիրում էր «դուրս գալ ժողովրդի մեջ տանը և արտասահմանում»:

Որոշ տարածքներում մարդիկ ստիպված էին ավելի մեծ ջանքեր գործադրել նրան տեսնելու համար, քան նա էր գործադրում նրանց տեսնելու համար: Օրինակ, 1996 թվականին նա և Քույր Հինքլին այցելեցին Ֆիլիպիններ, որտեղ Եկեղեցու անդամակցությունն աճել էր ավելի քան 375000-ի: Նախագահ և Քույր Հինքլիները պլանավորել էին մի երեկո խոսել մի ժողովում Մանիլայի Արանետա Կոլիզեյում: Այդ օրը մինչև կեսօր կոլիզեյը «լեփ լեցուն էր: Հերթեր սկսեցին ձևավորվել առավոտյան 7:00 մի հանդիպման համար, որը պլանավորված չէր սկսել տասներկու ժամվա ընթացքում: Պաշտոնական հաշվարկները հետագայում ցույց տվեցին, որ մոտ 35000 անդամներ հավաքվել էին կոլիզեյի 25000 նստատեղերում, ինչպես նաև շարքերի միջև և գավիթներում: Շատ սրբեր ճանապարհորդել էին քսան ժամ նավով և ավտոբուսով՝ Մանիլա հասնելու համար: Ոմանց համար ուղևորության արժեքը հավասար էր մի քանի ամիսների աշխատավարձի: …

«Երբ լուրը հասավ Նախագահ Հինքլիին, որ կոլիզեյը լեփ-լեցուն էր, և որ կառույցի կառավարիչը ցանկանում էր իմանալ, թե արդյոք հնարավոր էր, որ նրանք վաղ սկսեին հանդիպումը, նա անմիջապես ասաց. «Եկեք գնանք»: Նա և Քույր Հինքլին մտան լայնարձակ արենան: … Մի մարդու նման հավաքվածները տարերայնորեն ոտքի կանգնեցին, ծափահարեցին, իսկ հետո սկսեցին երգել «Փառք Քեզ Տեր, Մարգարեի համար» հիմնի մի հուզումնալի թարգմանություն:70

Գիտենալով, որ եղբայրները չէին կարող գնալ ամեն տեղ, ուր իրենք ուզում էին գնալ, Նախագահ Հինքլին պաշտպանեց տեխնոլոգիայի օգտագործումը ղեկավարներին ողջ աշխարհում հրահանգելու համար: Օգտագործելով արբանյակային տեխնոլոգիան, նա նախագահում էր ղեկավարության համաշխարհային ուսուցումների հեռարձակումների ժամանակ, որոնցից առաջինը կազմակերպվեց 2003 թվականին:

Խթանել հոգևոր և աշխարհիկ ճշմարտությունների ուսուցման կարևորությունը

Նախագահ Հինքլին նշել է. «Մեզանից ոչ մեկը… բավականաչափ չգիտի: Կրթության գործընթացը անվերջ գործընթաց է: Մենք պետք է կարդանք, մենք պետք է զննենք, մենք պետք է յուրացնենք և մենք պետք է խորհրդածենք այն բաների մասին, որոնք մենք բացահայտում ենք մեր մտքերում»:71 Նա նաև ասել է. «Արդյունավետ ուսուցումը Եկեղեցու ղեկավարության բուն էությունն է: Հավերժական կյանքը կգա միայն այն ժամանակ երբ տղամարդիկ և կանայք ուսուցանվեն այնպիսի արդյունավետությամբ, որ նրանք փոխվեն և կարգավարժեն իրենց կյանքը: Նրանց չի կարող պարտադրվել արդարակեցությունը կամ երկինք մտնելը: Նրանք պետք է առաջնորդվեն, իսկ դա նշանակում է ուսուցանում»:72

Նախագահ Հինքլին ցանկանում էր ապահովել ավելի շատ հոգևոր սնուցում Վերջին Օրերի Սրբերի համար ողջ աշխարհում: 1995 թվականին նա խանդավառությամբ հավանություն տվեց գրքերի նոր շարքի հրատարակության ծրագրին, որը կապահովեր Եկեղեցու անդամներին ավետարանական գրականությամբ: Եկեղեցին շուտով սկսեց հրատարակել այս շարքը, որը կոչվում է Եկեղեցու Նախագահների Ուսմունքները, որի մասն է կազմում այս գիրքը:

Աշխարհիկ կրթությունը նույնպես կարևոր էր Նախագահ Հինքլիի համար: Նա մտահոգված էր Եկեղեցու այն անդամների համար, ովքեր ապրում էին աշխարհի ծայրահեղ աղքատ տարածքներում, ովքեր չէին կարող թույլ տալ իրենց բարձրագույն կրթություն կամ մասնագիտական պատրաստվածություն ստանալ: Առանց այդպիսի կրթության և ուսուցման, նրանց մեծ մասը կմնար աղքատության մեջ: 2001թվի ապրիլի գերագույն համաժողովի Քահանայության նիստում Նախագահ Հինքլին ասել է.

«Այս իրավիճակն ուղղելու համար մենք առաջարկում ենք մի ծրագիր՝ ծրագիր, որը համոզված ենք, ոգեշնչված է Տիրոջ կողմից: Եկեղեցին ստեղծել է է հիմնադրամ մեծ մասամբ հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի նվիրատվություններից, ովքեր նվիրաբերել են և կնվիրաբերեն այս նպատակի համար: Մենք խորապես երախտապարտ ենք նրանց համար: … Մենք կանվանենք այն Կրթության մշտական հիմնադրամ»:73

Նախագահ Հինքլին բացատրեց, որ նրանք, ովքեր կօգտվեն ծրագրից, կստանան փոխառություններ, որոնք կվերցվեն այն ֆոնդերից, որոնք նվիրաբերվել են Եկեղեցու անդամների կողմից համալսարանական կամ մասնագիտական կրթության համար: Իրենց կրթությունը կամ ուսուցումն ավարտելուց հետո ակնկալվում է, որ նրանք ետ կվճարեն իրենց փոխառությունները, որպեսզի ֆոնդերը կարողանան օգտագործվել ուրիշներին օգնելու համար: Նախագահ Հինքլին բացատրեց նաև, որ Կրթության մշտական հիմնադրամը «հիմնված կլինի նույնպիսի սկզբունքների վրա, ինչպիսին «Արտագաղթի մշտական հիմնադրամի» հիմունքներն էին, որը Եկեղեցին էր հիմնադրել 1800-ականներին` օգնելու կարիքավոր Սրբերին արտագաղթել Սիոն:74

Վեց ամիսների ընթացքում Վերջին Օրերի Սրբերը նվիրաբերել էին միլիոնավոր դոլլարներ Կրթության մշտական հիմնադրամին:75 Մեկ տարի ծրագիրը ներկայացնելուց հետո Նախագահ Հինքլին հայտարարեց. «Այս նախաձեռնությունն այժմ ամուր հիմքի վրա է: … Երիտասարդ տղամարդիկ և կանայք, ովքեր աշխարհի անապահով տարածքներում են, երիտասարդ կանայք և տղամարդիկ, ովքեր մեծամասամբ վերադարձած միսիոներներ են, հնարավորություն կունենան ստանալ լավ կրթություն, որը նրանց դուրս կհանի աղքատության ճահճուտից, որի մեջ նրանց նախնիները մաքառել են սերունդներով»:76 Այս ծրագիրը շարունակում է օրհնել Վերջին Օրերի Սրբերին, ինչպես ստացողներին, այնպես էլ տվողներին:

Վկայել ամուսնության և ընտանիքի սրբազանության մասին

Սփոփող Միության Գերագույն Ժողովի ժամանակ, որն անցկացվեց 1995 թվականի սեպտեմբերի 23-ին, Նախագահ Հինքլին ասել է.

«Այդքան մեծ չափերով մոլորեցնող փաստարկների հետ մեկտեղ, որոնք մատուցվել են որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեության, աշխարհի խավար կողմը բռնելու գրավչության և գայթակղության պայմաններում, մենք անհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախազգուշացնել։ Այս առիթով մենք՝ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, այսօր հրապարակում ենք հայտարարություն՝ ուղղված Եկեղեցուն և աշխարհին` որպես հռչակագիր և վերահաստատում ընտանիքին վերաբերող չափանիշները, վարդապետությունները և սովորույթները, որոնք պատմության ընթացքում շարունակ սահմանվել են մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից»:77

Այս նախաբանով Նախագահ Հինքլին առաջին անգամ հասարակության առջև կարդաց. «Ընտանիք՝ hայտարարություն աշխարհին» փաստաթղթից:

Հինքլիները թոռների հետ

«Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին և երեխաներին մեծագույն առաջնահերթություն տալ ընտանեկան աղոթքին, ընտանեկան երեկոներին, ավետարանի ուսումնասիրությանը և հրահանգներին ու ընտանեկան առողջ միջոցառումներին»։

Ամուսնության և ընտանիքի սրբազանությունը մշտական թեմա էր Նախագահ Հինքլիի ուսմունքերում: Նա դատապարտում էր ամեն տեսակի բռնությունը և խրախուսում ծնողներին համբերատար լինել միմյանց հանդեպ, սիրել միմյանց, ուսուցանել միմյանց և ծառայել մեկմեկու: Մի նամակում, որը թվագրված է 1999 թվական փետրվարի 11, նա և նրա խորհրդականները Առաջին Նախագահությունից ասել են.

«Մենք կոչ ենք անում ծնողներին իրենց լավագույն ջանքերը նվիրաբերել իրենց զավակներին ավետարանի սկզբունքներն ուսուցանելուն և ըստ այդ սկզբունքների նրանց դաստիարակելուն, որն էլ նրանց մոտ կպահի Եկեղեցուն: Տունը արդարակյաց կյանքի հիմքն է, և ոչ մի այլ միջոց չի կարող փոխարինել կամ կատարել նրա հիմնական դերը՝ առաջ տանելու Աստծո կողմից տրված այս պարտականությունը:

Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին և երեխաներին մեծագույն առաջնահերթություն համարել ընտանեկան աղոթքը, ընտանեկան երեկոն, ավետարանի ուսումնասիրությունը և ուսուցումը և ընտանեկան օգտակար միջոցառումները: Որքան էլ արժանի և պատշաճ լինեն այլ պահանջներն ու միջոցառումները, չպետք է թույլ տալ, որ դրանք փոխարինեն աստվածայնորեն նշանակված պարտականություններին, որոնք միայն ծնողները և ընտանիքները կարող են հավուր պատշաճի կատարել»։78

Հասնել բոլոր նորադարձներին

Նախագահ Հինքլին սիրում էր տեսնել, երբ մեծ թվով մարդիկ էին միանում Եկեղեցուն, բայց նա մտահոգվում էր այն անձանց համար, ովքեր ներկայացնում էին այդ թվերը: Իր կառավարման սկզբում նա ասել է.

Նորադարձների անընդհատ աճող թվերով, մենք պետք է գնալով ավելի հսկայական ջանքեր գործադրենք աջակցելու նրանց, երբ նրանք գտնեն իրենց ճանապարհը: Նրանցից ամեն մեկը կարիք ունի երեք բանի՝ ընկերոջ, պարտականության և «Աստծո բարի խոսքով» սնուցման» (Մոր. 6.4): Մեր պարտականությունը և հնարավորությունն է ապահովել այդ բաները»:79

Նորադարձներին զորացնելը Նախագահ Հինքլիի համար մշտական թեմա էր: Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը կիսվել է հետևյալ պատմությունով նրա մասին` շեշտադրելով այս թեման. « Կայծկլտող աչքերով և ձեռքը թխկացնելով իր առջևի սեղանին, նա վերջերս ասաց Տասներկուսին. «Եղբայրներ, երբ կյանքս վերջանա և վերջին արարողություններն արվեն, ես պատրաստվում եմ վեր կենալև երբ ձեր կողքով անցնեմ, նայեմ ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ ու հարցնեմ. «Ինչպե՞ս է մեզ մոտ ստացվում նորադարձների պահպանումը»:80

Տաճարների կառուցում

President Hinckley applies mortar

Նախքան Նավու Իլլինոյիսի Տաճարի նվիրագործումը 2002 թվին,Նախագահ Հինքլին օգտագործում է շինարարական լուծույթ ծածկաքարի ծիսակատարության ժամանակ:

1910 թվականին, երբ Գորդոն Բ. Հինքլին ծնվեց, 4 գործող տաճարներ կային աշխարհում, և դրանք բոլորը Յուտայում էին: Մինչև 1961 թվականը, երբ նա ձեռնադրվեց Առաքյալ, թիվն աճել էր մինչև 12: Այս առաջընթացը նշանակալից էր, բայց Երեց Հինքլին հաճախ մտահոգություն էր արտահայտում, որ շատ մարդիկ ողջ աշխարհում սահմանափակ մուտք ունեին դեպի տաճարային օրհնություններ: 1973 թվականին, երբ ծառայում էր որպես Եկեղեցու տաճարային հանձնաժողովի նախագահ, նա գրել է իր օրագրում. «Եկեղեցին կարող էր կառուցել [շատ ավելի փոքր] տաճարներ Վաշինգտոնի տաճարի գնով, որն [այդ ժամանակ կառուցվում էր]: Այն կտաներ տաճարները մարդկանց մոտ, փոխարենը մարդկանց ստիպելու կտրել մեծ տարածություններ դրանց հասնելու համար»:81

Երբ նա հաստատվեց Եկեղեցու Նախագահ 1995 թվականին, գործող տաճարների թիվը աճել էր մինչև 47, բայց ավելի շատ տաճարներ ունենալու նրա ցանկությունը դեռ ուժեղ էր: Նա ասել է. «Իմ ուժգին ցանկությունն է եղել տաճար ունենալ, որտեղ անհրաժեշտ է, որպեսզի մեր ժողովուրդը, որտեղ էլ լինի, կարողանա առանց մեծ զոհաբերության, գալ Տիրոջ Տունը իրենց սեփական արարողությունների համար և մահացածների համար փոխարինաբար աշխատանք կատարելու հնարավորության համար»:82

1997 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում Նախագահ Հինքլին կատարեց պատմական հայտարարություն՝ Եկեղեցին սկսելու էր կառուցել ավելի փոքր տաճարներ ողջ աշխարհում:83 Նա հետագայում ասաց. «Փոքր տաճարների տեսակետը եկավ, հավատացած եմ, որպես ուղիղ հայտնություն»:84 1988 թվականին նա հայտարարեց, որ 30 նոր ավելի փոքր տաճարներ, մյուս տաճարների հետ միասին, արդեն պլանավորված կամ շինարարության մեջ, կդառնան «ընդամենը 47 նոր տաճարներ` ի լրումն 51-ի, որոնք այժմ գործում են»: Ի ուրախություն բոլոր նրանց, ովքեր լսում էին, Նախագահ Հինքլին այնուհետև ավելացրեց. «Կարծում եմ, մենք ավելի լավ կանեինք, եթե ավելացնեինք ևս 2-ը՝ դարձնելու այն կլոր 100, մինչև այս դարի վերջը, լինելով 2000 տարի «մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմնում գալուց ի վեր» (ՎևՈւ 20.1)»: Այնուհետև նա խոստացավ. «Դեռ ավելի շատերն են գալու»:85

2000 թվականի հոկտեմբերի 1-ին, Նախագահ Հինքլին նվիրագործեց Բոստոն Մասսաչուսեթս Տաճարը՝ 100-րդ գործող տաճարը: Մինչև 2000 թվի ավարտը նա նվիրագործեց ևս երկու տաճար: Երբ նա մահացավ 2008 թվականին, Եկեղեցին ուներ 124 գործող տաճարներ, հայտարարված ունենալով ևս 13-ը: Նախագահ Հինքլին ներգրավված էր դրանց պլանավորման և կառուցման մեջ, և նա անձնապես նվիրագործել էր դրանիցից 85-ը և վերանվիրագործել 13-ը (վերանվիրագործվածներից 8-ը նա էր նախկինում նվիրագործել):

Համաժողովների կենտրոնը

Համաժողովների կենտրոն

Համաժողովների կենտրոնը, որը Նախագահ Հինքլին նվիրագործեց 2000 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում

1995 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում Նախագահ Հինքլին ակնարկեց մի գաղափարի մասին, որը նրա մտքում էր: Խոսելով Տաճարային Հրապարակի վրա գտնվող Թաբերնաքլից, նա ասել է. Այս մեծ Թաբերնաքլը, թվում է, փոքրանում է ամեն տարի: Մենք այժմ հավաքվում ենք շատ ավելի մեծ խմբերով մեկ հարկի տակ որոշ շրջանային համաժողովներում»:86 1996 թվականի ապրիլյան համաժողովում Նախագահ Հինքլին ասաց ավելի շատ բան այս գաղափարի մասին.

«Ես ափսոսում եմ, որ շատերը, ովքեր ցանկանում են հանդիպել մեզ հետ Թաբերնաքլում այս առավոտյան, չեն կարողանում ներս մտնել: Շատերը դրսում են` գետնին: Այս եզակի և նշանավոր դահլիճը, որը կառուցվել է մեր ռահվիրա նախնիների կողմից և նվիրաբերվել Տիրոջ երկրպագության համար, հարմարավետ տեղավորում է 6000 նստատեղ: Ձեզանից ոմանք, ովքեր նստած են այդ կոշտ նստարաններին երկու ժամ, կարող են կասկածի տակ դնել հարմարավետ բառը:

Սիրտս ցավում է նրանց համար, ովքեր ցանկանում են ներս մտնել և չեն կարողանում` տեղ չլինելու պատճառով: Մոտ մեկ տարի առաջ ես առաջարկեցի Եղբայրներին, որ գուցե եկել է ժամանակը, երբ մենք պետք է ուսումնասիրենք մեկ այլ շատ ավելի մեծ ծավալով երկրպագության տուն կառուցելու իրագործելիությունը, որը կտեղավորի երեք կամ չորս անգամ ավելի մեծ թվով մարդկանց, քան որ հիմա տեղավորվում է այս շենքում:87

1997 թվականի հուլիսի 24-ին Սոլթ Լեյքի հովիտ ռահվիրաների մուտքի 150-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցավ հողակտորի բացումը նոր շենքի համար, որը կոչվելու էր Համաժողովների Կենտրոն, Տաճարային Հրապարակից անմիջապես դեպի հյուսիս գտնվող թաղամասում: Երեք տարուց քիչ անց, 2000 թվականի ապրիլին, գերագույն համաժողովի առաջին նիստերը տեղի ունեցան այնտեղ, չնայած շենքի կառուցումը լիովին դեռ չէր ավարտվել: Նախագահ Հինքլին նվիրագործեց Համաժողովների Կենտրոնը 2000 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում: Նախքան նվիրագործման աղոթքն ասելը, նա կանգնեց ամբիոնում, որը սարքված էր սև ընկույզի ծառից, որը նա էր աճեցրել իր սեփական բակում և ասաց.

«Այսօր մենք պետք է նվիրագործենք այն՝ որպես Աստծուն` Հավերժական Հորը և Նրա Միածին Որդուն` Տեր Հիսուս Քրիստոսին երկրպագելու տուն: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ այս ամբիոնից Կենդանի Աստծո հանդեպ հավատի և մեր Քավիչի մեծ զոհաբերության համար երախտագիտության վկայության և վարդապետության հռչակագրեր շարունակեն առաջ գնալ աշխարհին»:88

Վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

2000 թվի հունվարի 1-ին Նախագահ Հինքլին, նրա խորհրդականները առաջին Նախագահությունում և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակեցին մի հռչակագիր, որը կոչվում էր.«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»: Փրկիչի մասին նրանք հայտարարեցին. «Ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են, և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա»:89

Եվ ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի կյանքի վրա։ Ավելի քան 46 տարի նա ծառայեց որպես Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկա։ Նա և իր եղբայրները «Կենդանի Քրիստոսը» հրատարակեցին, որից մի քանի ամիս անց Նախագահ Հինքլին կանգնեց Վերջին Օրերի Սրբերի առջև և ասաց. «Շատ բաների համար ես երախտապարտ եմ զգում այս առավոտ. դրանցից մեկը մշտապես կանգուն է: Դա Հիսուս Քրիստոսի՝ Ամենազոր Աստծո Որդու, Խաղաղության Իշխանի, Սուրբ Հոգու մասին կենդանի վկայությունն է»:90

Փորձություններ և հույս

2004 թվականի ապրիլի գերագույն համաժողովում Նախագահ Հինքլին ասել է. «Ես դժկամությամբ ցանկանում եմ, որպես անձնական արտոնություն, մի րոպե հատկացրեք լսելու ինձ: Ձեզանից ոմանք նկատեցին Քույր Հինքլիի բացակայությունը: Առաջին անգամ 46 տարիների ընթացքում, այն ժամանակից, ինչ ես դարձա Բարձրագույն Իշխանավոր, նա չի մասնակցում գերագույն համաժողովին: … Մենք տունդարձի ճանապարհին էինք [Աֆրիկայից հունվարին], երբ նա ուշագնաց եղավ հոգնածությունից: Այդ ժամանակից ի վեր նա վատ է զգում: … Կարծում եմ, ժամը մոտենում է ավարտին, և մենք չգիտենք, թե ինչպես այն ետ պտտենք:

Ինձ համար մռայլ ժամանակ է: Այս ամիս կլրանա մեր ամուսնության վաթսունյոթ տարին: Նա մեր հինգ տաղանդավոր և ունակ երեխաների մայրն է, 25 թոռների և աճող թվով ծոռնիկների տատիկը: Մենք կողք կողքի ենք քայլել բոլոր այս տարիների ընթացքում, [որպես] հավասարներ և զուգընկերներ փոթորիկի և ուրախության միջով: Նա ամենուրեք խոսել է վկայությամբ այս աշխատանքի մասին, ցուցաբերելով սեր, խրախուսանք և հավատք, ուր էլ որ գնացել է:91

Երկու օր անց, ապրիլի 6-ին Մարջորի Փեյ Հինքլին հեռացավ կյանքից: Միլիոնավոր մարդիկ, ովքեր սիրում էին նրան հոգատար սրտի, արագ մտքի և հաստատուն հավատքի համար, սգացին Նախագահ Հինքլիի հետ: Նա երախտապարտ էր աջակցող և սիրո նամակների համար, որոնք գալիս էին ողջ աշխարհից: Այդ արտահայտումները, -ասաց նա,- «սփոփանքի մթնոլորտ են ստեղծում մեր վշտի պահերին»:92 Շատ մարդիկ նվիրատվություններ կատարեցին Քույր Հինքլիի անունով՝ Կրթության մշտական ֆոնդին:

Որքան էլ Մարջորիի կորուստը դժվար էր նրա համար, Նախագահ Հինքլին շարունակեց աշխատանքը Եկեղեցում, չնայած նրա առողջությունը թեթևակի վատացավ: Նա սկսեց ձեռնափայտ կրել: Երբեմն նա օգտագործում էր այն՝ իրեն նեցուկ լինելու համար, բայց ավելի հաճախ նա օգտագործում էր ՝ թափահարելով այն Եկեղեցու անդամներին ողջունելու համար: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը վերհիշում էր մի զրույց Նախագահ Հինքլիի բժշկի հետ, ով անհանգստանում էր, թե ինչպես էր Նախագահ Հինքլին օգտագործում կամ չէր օգտագործում իր ձեռնափայտը: Բժիշկն ասել էր. «Վերջին բանը, որից մենք երկյուղում ենք նրա համար՝ ընկնելն է և կոնքազդրը կոտրելը կամ մի ավելի վատ բան: Փոխարենը նա թափահարում է այն և հետո չի օգտագործում , երբ քայլում է: Ասեք նրան, որ ձեռնափայտը նրան նշանակել է իր բժիշկը, և նա պետք է այն օգտագործի նրա համար, ինչի համար նշանակված է օգտագործել: Նախագահ Մոնսոնը պատասխանեց. «Բժիշկ, ես Նախագահ Հինքլիի խորհրդականն եմ: Դուք նրա բժիշկն եք: Դուք ասեք նրան»:93

2006 թվի սկզբին, 95 տարեկանում, Նախագահ Հինքլիի մոտ ախտորոշվեց քաղցկեղ: Այդ տարի հոկտեմբերի համաժողովում նա ասաց. «Տերն ինձ թույլ է տվել ապրել, ես չգիտեմ` թե որքան երկար: Բայց որքան ժամանակ էլ որ լինի, ես կշարունակեմ տրամադրել իմ լավագույնը տրված խնդրին: … Ես լավ եմ զգում, իմ առողջությունը բավականին լավ է: Բայց, երբ ժամանակը գա իրավահաջորդի համար, անցումը հարթ կլինի և համաձայն Նրա կամքի, ում Եկեղեցին է սա»:94

Մեկ տարի անց, 2007 թվի հոկտեմբերին Նախագահ Հինքլին ավարտեց իր վերջին գերագույն համաժողովը՝ ասելով. «Մենք անհամբեր կսպասենք տեսնելու ձեզ կրկին հաջորդ ապրիլին: Ես 97 տարեկան եմ, բայց հուսով եմ, ես լավ կլինեմ: Թող երկնքի օրհնություններն ուղեկցեն ձեզ այդ ընթացքում, որը մեր խոնարհ և անկեղծ աղոթքն է մեր Քավիչի, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»:95

Նախագահ և Քույր Հինքլիի դուստրը՝ Վիրջինիան, նկարագրել է չորս տարիները Քույր Հինքլիի մահից հետո, որպես «վճռորոշ տարիներ» Նախագահ Հինքլիի կյանքում: Այնուհետև նա խորհրդածում է մի աղոթքի մասին, որը նա ասել էր 2008 թվի հունվարի 20-ին, մեկ շաբաթ իր մահից առաջ, երբ նվիրագործում էր մի վերանորոգված ժողովատուն Սոլթ Լեյք Սիթիում.

«Այդ աղոթքում, մի շատ անսովոր ձևով, նա խնդրեց Տիրոջը իր համար` որպես մարգարե: Նա խոսեց երախտագիտությամբ, որ «Ջոզեֆ Սմիթի օրերից սկսած մինչև ներկա ժամանակը Դու ընտրել և նշանակել ես մարգարե այս ժողովրդին: Մենք շնորհակալ ենք Քեզ և աղերսում ենք Քեզ, որ Դու սփոփես և հաստատես նրան և օրհնես նրան ըստ իր կարիքների և Քո մեծ նպատակների»:96

Հինգշաբթի օրը, 2008 թվի հունվարի 24-ին, Նախագահ Հինքլին առաջին անգամ ի վիճակի չէր մասնակցելու իր եղբայրների հետ իրենց ամենշաբաթյա տաճարային ժողովին: Հաջորդ կիրակի հունվարի 27-ին նախագահ Մոնսոնը տվեց նրան քահանայության օրհնություն Նախագահներ Հենրի Բ. Այրինգի և Բոյդ Ք. Փաքերի մասնակցությամբ: Այդ օրվա վերջում Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հանգիստ հեռացավ կյանքից իր տանը՝ շրջապատված իր հինգ երեխաներով և նրանց կողակիցներով:

Մի քանի օր հետո հազարավորներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին, երբ անցնում էին նրա դագաղի կողքով հասարակության հրաժեշտի արարողության ժամանակ Համաժողովների Կենտրոնի Մարգարեների դահլիճում: Այլ եկեղեցիների առաջնորդներ և կառավարության ու բիզնեսի ղեկավարներ նույնպես ցավակցություններ ուղարկեցին՝ արտահայտելով երախտագիտություն Նախագահ Հինքլիի ազդեցության և ուսմունքների համար:

Հուղարկավորման ծառայությունները կատարվեցին Համաժողովների Կենտրոնում և հեռարձակվեցին Եկեղեցու շենքերում՝ ողջ աշխարհով մեկ: Թաբերնաքլի երգչախումբը երգեց մի նոր հիմն, որպես ժողովի մաս, որը կոչվում էր.«Ի՞նչ է այս բանը, որ մարդիկ կոչում են մահ»: Հիմնի բառերը գրվել էր Նախագահ Հինքլիի կողմից՝ նրա վերջին վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին իր ընկերներին, ովքեր նայում էին նրան` որպես մարգարե.

Ի՞նչ է այս բանը, որ մարդիկ կոչում են մահ,

Մի՞թե այս լուռ հեռանալը գիշերով:

Սա վախճան չէ, այլ ծնունդ,

Դեպ ավելի լավ աշխարհներ և ավելի լույսը մեծ:

Ով Աստված, դիպիր Դու իմ ցավող սրտին,

Եվ հանգստացրու երկյուղներս տագնապահար:

Թող հույսն ու հավատքը մշտագո, մաքուր,

Տան ուժ և անդորր իմ արցունքներից վեր:

Չկա ոչ մի մահ, այլ փոփոխություն

Շահած հաղթանակի փոխհատուցմամբ,

Պարգևը Նրա, ով սիրեց բոլոր մարդկանց,

Աստծո Որդին, Սուրբը Միակ:97

Հղումներ

  1. See Steve Fidel, “A Temple to Be Built in Ghana,” Church News, Feb. 21, 1998, 3.

  2. Jeffrey R. Holland, “Emerging with Faith in Africa,” mormonnewsroom.co.za/article/emerging-with-faith-in-africa; accessed Feb. 11, 2015.

  3. Esther Korantemaa Abuyeh, in “Accra Ghana Temple: Commemoration of the Tenth Anniversary,” africawest.lds.org/accra-ghana-temple-commemoration-of-the-tenth-anniversary; accessed Feb. 11, 2015.

  4. Adney Y. Komatsu, in Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 288.

  5. Russell M. Nelson, “Spiritual Capacity,” Ensign, Nov. 1997, 15–16.

  6. Jeffrey R. Holland, “President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” Ensign, June 1995, 4.

  7. In Benjamin F. Tibby, Biographical Sketch of Breneman Barr Bitner, Hinckley and Bitner family history collection, Church History Library, Salt Lake City; see also Silas Richards Company schedule and reports, Sept. 1849, Church History Library.

  8. Bryant S. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 193. Most estimates put the number of Mayflower survivors slightly higher than 49.

  9. Sheri L. Dew, Go Forward with Faith, 24.

  10. Sheri L. Dew, Go Forward with Faith, 25.

  11. Gordon B. Hinckley, “Joseph the Seer,” Ensign, May 1977, 66; quoting “Praise to the Man,” Hymns, no. 27.

  12. See Sheri L. Dew, Go Forward with Faith, 45.

  13. Teachings of Gordon B. Hinckley (1997), 388.

  14. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 46–47.

  15. Gordon B. Hinckley, “God Hath Not Given Us the Spirit of Fear,” Ensign, Oct. 1984, 4–5.

  16. Gordon B. Hinckley, “The Question of a Mission,” Ensign, May 1986, 40.

  17. Gordon B. Hinckley, in Jeffrey R. Holland, “President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” 7–8.

  18. Gordon B. Hinckley, “Be Not Afraid, Only Believe,” Ensign, Feb. 1996, 2.

  19. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 62.

  20. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 64.

  21. See Sheri L. Dew, Go Forward with Faith, 64.

  22. Gordon B. Hinckley, in “His Mission to England Was a Life-Changing Experience,” Deseret Morning News, Jan. 28, 2008, 11.

  23. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 75.

  24. Elders’ Labor Record of Liverpool Conference of the British Mission of The Church of Jesus Christ of Latter-day Saints, July 1933 to Feb. 1934; Church History Library, Salt Lake City.

  25. See Sheri L. Dew, Go Forward with Faith, 69.

  26. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1: 1995–1999 (2005), 348.

  27. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1, 348.

  28. Heber J. Grant, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 84.

  29. For additional details about this experience, see chapter 2 in this book.

  30. Gordon B. Hinckley, letter to Parley Giles, Dec. 7, 1936; Church History Library, Salt Lake City.

  31. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 151–52.

  32. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 104.

  33. Marjorie Pay Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 59.

  34. Marjorie Pay Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 114–15.

  35. Marjorie Pay Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 173–74.

  36. Marjorie Pay Hinckley, in Glimpses into the Life and Heart of Marjorie Pay Hinckley, ed. Virginia H. Pearce (1999), 107.

  37. Gordon B. Hinckley, letter to G. Homer Durham, Mar. 27, 1939; Church History Library, Salt Lake City.

  38. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 126.

  39. See Sheri L. Dew, Go Forward with Faith, 135–36.

  40. See Sheri L. Dew, Go Forward with Faith, 143–44.

  41. David O. McKay, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 176.

  42. See Sheri L. Dew, Go Forward with Faith, 177–81.

  43. Gordon B. Hinckley, in Conference Report, Apr. 1958, 123–24.

  44. Gordon B. Hinckley, in Conference Report, Apr. 1958, 123.

  45. Kenji Tanaka, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 220.

  46. David O. McKay, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 234.

  47. Gordon B. Hinckley, in Conference Report, Apr. 1962, 71.

  48. See Allen E Litster, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 313.

  49. Allen E Litster, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 314.

  50. See Sheri L. Dew, Go Forward with Faith, 315.

  51. During the last several years of his service as President of the Church, President David O. McKay also called additional counselors in the First Presidency to assist him.

  52. Gordon B. Hinckley, “Faith: The Essence of True Religion,” Ensign, Nov. 1981, 6.

  53. Gordon B. Hinckley, “Five Million Members—A Milestone and Not a Summit,” Ensign, May 1982, 46.

  54. Gordon B. Hinckley, “The Loneliness of Leadership” (Brigham Young University devotional, Nov. 4, 1969), speeches.byu.edu.

  55. Gordon B. Hinckley, in Francis M. Orquiola, “Temple Dedication Rewards Faith of Filipino Saints,” Ensign, Nov. 1984, 106.

  56. Gordon B. Hinckley, in “New Mission Presidents Receive Instruction from Church Leaders,” Ensign, Sept. 1984, 76.

  57. Gordon B. Hinckley, in “Leadership Meetings Focus on Missionary Work, Activation, and Strengthening Members,” Ensign, May 1985, 96.

  58. See Sheri L. Dew, Go Forward with Faith, 505.

  59. Marjorie Pay Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 505.

  60. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 508.

  61. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 508.

  62. Jeffrey R. Holland, “President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” 2.

  63. Neal A. Maxwell, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 536.

  64. Gordon B. Hinckley, “Remember … Thy Church, O Lord,” Ensign, May 1996, 83.

  65. Gordon B. Hinckley, “The Church Goes Forward,” Ensign, May 2002, 4.

  66. Gordon B. Hinckley, in “President Gordon B. Hinckley Awarded Presidential Medal of Freedom,” mormonnewsroom.org/article/president-gordon-b.-hinckley-awarded-presidential-medal-of-freedom; accessed Sept. 21, 2015.

  67. Gordon B. Hinckley, “Forgiveness,” Ensign or Liahona, Nov. 2005, 81.

  68. Gordon B. Hinckley, “This Glorious Easter Morn,” Ensign, May 1996, 65–66.

  69. See “Milestones in the Presidency of Gordon B. Hinckley,” In Memoriam: President Gordon B. Hinckley, 1910–2008 (supplement to the Ensign, Mar. 2008), 13.

  70. Sheri L. Dew, Go Forward with Faith, 553–54.

  71. Teachings of Gordon B. Hinckley, 298.

  72. Gordon B. Hinckley, in Jeffrey R. Holland, “A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26.

  73. Gordon B. Hinckley, “The Perpetual Education Fund,” Ensign, May 2001, 52.

  74. Gordon B. Hinckley, “The Perpetual Education Fund,” 52.

  75. See Gordon B. Hinckley, “Reaching Down to Lift Another,” Ensign, Nov. 2001, 52.

  76. Gordon B. Hinckley, “The Church Goes Forward,” 6.

  77. Gordon B. Hinckley, “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100.

  78. First Presidency letter, Feb. 11, 1999, in “Policies, Announcements, and Appointments,” Ensign, June 1999, 80. For more on this subject, see chapters 10 and 11.

  79. Gordon B. Hinckley, “Converts and Young Men,” Ensign, May 1997, 47. For more on this subject, see chapter 22.

  80. Jeffrey R. Holland, “Abide in Me,” Ensign or Liahona, May 2004, 31.

  81. Gordon B. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 325.

  82. Teachings of Gordon B. Hinckley, 629.

  83. See Gordon B. Hinckley, “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, Nov. 1997, 49–50.

  84. Gordon B. Hinckley, “The Quorum of the First Presidency,” Ensign, Dec. 2005, 50.

  85. Gordon B. Hinckley, “New Temples to Provide ‘Crowning Blessings’ of the Gospel,” Ensign, May 1998, 88. For more information about the inspiration to build smaller temples, see chapter 23.

  86. Gordon B. Hinckley, “As We Gather Together,” Ensign, Nov. 1995, 4.

  87. Gordon B. Hinckley, “This Glorious Easter Morn,” 65.

  88. Gordon B. Hinckley, “This Great Millennial Year,” Ensign, Nov. 2000, 68–69.

  89. «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը,» Ensign կամ Լիահոնա, 2000, 2:

  90. Gordon B. Hinckley, “My Testimony,” Ensign, May 2000, 69. For more on this subject, see chapters 8 and 24.

  91. Gordon B. Hinckley, “Concluding Remarks,” Ensign or Liahona, May 2004, 103–4.

  92. Gordon B. Hinckley, “The Women in Our Lives,” Ensign or Liahona, Nov. 2004, 82.

  93. Thomas S. Monson, “God Be with You Till We Meet Again,” In Memoriam: President Gordon B. Hinckley, 1910–2008, 30.

  94. Gordon B. Hinckley, “The Faith to Move Mountains,” Ensign or Liahona, Nov. 2006, 82.

  95. Գորդոն Բ. Հինքլի «Փակման խոսք» Ensign կամ Լիահոնա, Nov. 2007, 108.

  96. Virginia H. Pearce, “A Daughter’s Tribute,” In Memoriam: President Gordon B. Hinckley, 1910–2008, 18–19.

  97. Gordon B. Hinckley, “What Is This Thing That Men Call Death?” Ի հիշատակ Նախագահ Գորդոն Բ. Հինքլի, 1910–2008, 32: