Նախագահների ուսմունքները
Նախաբան


Նախաբան

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատել են Եկեղեցու Նախագահների Ուսմունքները շարքը՝ օգնելու ձեզ ավելի մոտենալ ձեր Երկնային Հորը և խորացնել ձեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի վերաբերյալ: Եկեղեցու կողմից այս շարքին հատորներ ավելացնելուն զուգահեռ դուք կկարողանաք ստեղծել ավետարանական հղումների հավաքածու ձեր տան համար: Այս գրքերը նախատեսված են օգտագործելու անձնական ուսումնասիրության և կիրակնօրյա ուսուցման համար: Դրանք կարող են նաև օգնել ձեզ` պատրաստել այլ դասեր կամ ելույթներ և պատասխանել Եկեղեցու վարդապետությանը վերաբերող հարցերին:

Այս գիրքը նկարագրում է Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները, ով ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ 1995 թվականի մարտի 12-ից մինչև 2008 թվականի հունվարի 27-ը:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի
ստորագորւթյուն

Անհատական ուսումնասիրություն

Երբ ուսուցանեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները, աղոթքով ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց: Յուրաքանչյուր գլխի վերջում տրված հարցերը կօգնեն ձեզ խորհել, հասկանալ և կիրառել Նախագահ Հինքլիի ուսմունքները: Հետևյալ գաղափարները կարող են նույնպես օգտակար լինել.

  • Գրի առեք այն մտքերն ու զգացումները, որոնք գալիս են ձեզ Սուրբ Հոգուց, երբ դուք ուսումնասիրում եք:

  • Ընդգծեք այն հատվածները, որոնք կամենում եք հիշել: Մտածեք այդ հատվածներն անգիր սովորելու մասին կամ նշելու դրանք ձեր սուրբ գրություններում` դրանց վերաբերող հատվածների կողքին:

  • Կարդացեք որևէ գլուխ կամ հատված ավելի քան մեկ անգամ, որպեսզի կարողանաք ավելի խորը հասկանալ այն:

  • Ինքներդ ձեզ հարցեր ուղղեք՝ ինչպես օրինակ. «Ինչպե՞ս են Նախագահ Հինքլիի ուսմունքները մեծացնում իմ հասկացողությունն ավետարանի սկզբունքերի վերաբերյալ» կամ «Ի՞նչ է կամենում Տերը, որ ես սովորեմ այս ուսմունքներից»: Ի՞նչ է ցանկանում Տերը, որ ես անեմ:

  • Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես կարող են այս գրքի ուսմուքներն օգնել ձեզ անձնական մարտահրավերների և մտահոգությունների դեպքում:

  • Ձեր սովորածով կիսվեք ընտանիքի անդամների և ընկերների հետ:

Ուսուցանել այս գրքից

Հետևյալ ուղենիշները կարող են օգնել ձեզ ուսուցանել այս գրքից` լինի տանը, թե եկեղեցում:

Պատրաստվեք ուսուցանել

Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ պատարստվեք ուսուցանել: Աղոթքով ուսումնասիրեք գլուխը՝ վստահ լինելու Նախագահ Հինքլիի ուսմունքների ձեր ըմբռնման մեջ և աղոթքով ընտրեք ուսմունքները, որոնք, ըստ ձեզ, կլինեն ամենաօգտակարը:

Խրախուսեք նրանց, ում դուք ուսուցանում եք, ինքնուրույն ուսումնասիրել գլուխը և հատուկ ուշադրություն դարձնել «Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար» բաժնին, որը գտնվում է յուրաքանչյուր գլխի վերջում:

Խրախուսեք քննարկումներ Նախագահ Հինքլիի ուսմունքների մասին

Երբ ուսուցանեք այս գիրքը, հրավիրեք մյուսներին` կիսվել իրենց մտքերով, հարցեր ուղղել, վկայել և ուսուցանել միմյանց: Երբ նրանք ակտիվորեն մասնակցեն, ավելի լավ պատրաստված կլինեն սովորելու և ստանալու անձնական հայտնություն:

Թույլ տվեք լավ քննարկումներ ծավալվեն ավելի շատ, քան փորձեք ներառել բոլոր ուսմունքները: Ուղղորդեք քննարկումները` օգնելու մասնակիցներին կարդալ Նախագահ Հինքլիի ուսմունքները և ուղիներ գտնել այդ ուսմունքներն իրենց կյանքում կիրառելու համար:

Հարցերը, որ տրված են յուրաքանչյուր գլխի վերջում, արժեքավոր աղբյուր են քննարկումը խրախուսելու համար: Դուք կարող եք նաև մշակել ձեր սեփական հարցերը, որոնք հատկապես նրանց համար են, ում դուք ուսուցանում եք: Քննարկում խրախուսելու մի քանի այլ գաղափարներ տրված են ստորև.

  • Խնդրեք մասնակիցներին կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորել են այդ գլխի իրենց անհատական ուսումնասիրությունից:

  • Հանձնարարեք գլխի վերջում ընտրված հարցերը անհատների կամ փոքր խմբերի: Խնդրեք մասնակիցներին` տվյալ գլխի մեջ գտնել այն ուսմունքները, որոնք վերաբերում են հարցերին: Ապա հրավիրեք նրանց` կիսվել իրենց մտքերով կամ գաղափարներով:

  • Միասին կարդացեք Նախագահ Հինքլիի ուսմունքներից, որոնք տրված են տվյալ գլխում: Խնդրեք մասնակիցներին կիսվել օրինակներով սուրբ գրություններից և իրենց իսկ փորձառությունից, որոնք վերաբերում են այդ ուսմունքներին:

  • Խնդրեք մասնակիցներին ընտրել մեկ բաժին և մտքում կարդալ այն: Հանձնարարեք նրանց, ովքեր ընտրել են նույն բաժինը, հավաքվել երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերով և քննարկել այն, ինչ սովորել են:

Խրախուսեք, որ նրանք կիրառեն և կիսվեն

Նախագահ Հինքլիի ուսմունքներն առավելագույնս իմաստալից կլինեն, երբ մարդիկ կիրառեն դրանք իրենց կյանքում և կիսվեն դրանցով ուրիշների հետ: Գուցե կամենաք օգտագործել հետևյալ գաղափարներից մեկը կամ ավելին.

  • Հարցրեք մասնակիցներին, թե ինչպե՞ս կարող են նրանք կիրառել Նախագահ Հինքլիի ուսմունքները` տանը, Եկեղեցում և այլ ոլորտներում ունեցած իրենց պարտականությունները կատարելիս:

  • Խնդրեք մասնակիցներին կիսվել իրենց փորձառություններով, որոնք ունեցել են Նախագահ Հինքլիի խորհրդին հետևելիս։

  • Խրախուսեք մասնակիցներին` Նախագահ Հինքլիի ուսմունքներով կիսվել ընտանիքի անդամների և ընկերների հետ:

Եզրափակեք քննարկումը

Համառոտ ամփոփեք դասը կամ խնդրեք որևէ մեկին կամ երկու ուրիշների անել այդ: Վկայեք ձեր քննարկած ուսմունքների մասին և խրախուսեք մասնակիցներին կիրառել իրենց սովորածը: Գուցե կամենաք առաջարկել մյուսներին` կիսվել իրենց վկայություններով:

Տեղեկություն նյութերի աղբյուրների մասին

Այս գրքի ուսմունքները ուղիղ մեջբերումներ են Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի քարոզներից, ձեռագրերից ու հարցազրույցներից: Հրատարակված աղբյուրներից մեջբերումները պահպանել են կետադրությունը, ուղղագրությունը, մեծատառերը և բնօրինակ աղբյուրների պարբերությունները, եթե խմբագրական կամ տպագրական փոփոխություններն անհրաժեշտ են եղել բարելավելու դյուրընթեռնելիությունը: Քանի որ մեջբերումները պահպանում են հավատարմությունը հրատարակված աղբյուրներին, գուցե տեքստում նկատեք փոքրիկ ոճական անհամապատասխանություններ: Օրինակ, դերանունները, որոնք վերաբերում են Աստվածությանը, փոքրատառերով են որոշ մեջբերումներում, իսկ մյուսներում մեծատառերով:

Նախագահ Հինքլին հաճախ է օգտագործել մարդիկ, մարդ, և մարդկություն բառերը` դիմելով բոլոր մարդկանց` ինչպես արական այնպես էլ իգական սեռերին: Նա նաև հաճախ է օգտագործել դերանունները նա, նրա և նրան նկատի ունենալով երկու սեռերին էլ: Այս լեզվական պայմանականությունները սովորական էին նրա ժամանակաշրջանում: