Նախագահների ուսմունքները
Գլուխ 20․ Ընկերանալ նրանց հետ, ովքեր մեր հավատքից չեն


Գլուխ 20

Ընկերանալ նրանց հետ, ովքեր մեր հավատքից չեն

«Եկեք օգնության հասնենք բարի կամքով տղամարդկանց և կանանց, ինչպիսին էլ լինեն նրանց կրոնական համոզմունքերը, և որտեղ էլ նրանք ապրեն»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

1994 թվականի նոյեմբերի կրոնական առաջնորդների համաժողովում ելույթ ունենալով` Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասաց.

«Մենք տարբեր վարդապետական համոզմուքներ ունենք: Չնայած մենք ընդունում ենք մեր աստվածաբանական տարբերությունները, ես կարծում եմ, մենք մտքով մեկ ենք մեր իրազեկությամբ աշխարհի չարիքների և խնդիրների և հասարակության վերաբերյալ, որում մենք ապրում ենք, և այն մեծ պատասխանատվության և հնարավորության վերաբերյալ, որով պետք է կանգնենք միասնական այն հատկանիշների համար հասարակության մեջ և անձնական կյանքում, որոնք խոսում են առաքինության և բարոյականության, բոլոր տղամարդկանց և կանանց հանդեպ հարգանքի մասին` որպես Աստծո զավակների, մեր փոխհարաբերություններում բարյացակամության և քաղաքավարության մասին և ընտանիքի պահպանման մասին` որպես աստվածայնորեն կարգված հասարակության հիմնական միավոր:

… Մենք բոլորս մեր սրտերում կրում ենք մի ցանկություն` օգնել աղքատին, բարձրացնել չարչարվածին, տալ մխիթարություն, հույս և օգնել բոլորին, ովքեր դժբախտության և ցավի մեջ են, ինչ պատճառով էլ դա լինի:

Մենք ընդունում ենք հասարակության վերքերը բժշկելու և մեր ժամանակների հոռետեսությունը լավատեսությամբ ու հավատքով փոխարինելու կարիքը : Մենք պետք է ընդունենք, որ կարիք չկա միմյանց մեղադրելու կամ քննադատելու : Մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը՝ հանդարտեցնելու բարկացած և վրեժխնդիր փաստարկները:

…Մեր ուժը կայանում է մեր ընտրելու ազատության մեջ: Նույնիսկ ուժ կա մեր բազմազանության մեջ: Բայց ավելի մեծ ուժ կա Աստծո կողմից մեզանից յուրաքանչյուրին տրված մանդատի մեջ, որով մենք պիտի աշխատենք Նրա որդիներին ու դուստրերին բարձրացնելու և օրհնելու համար , անկախ նրանց էթնիկական կամ ազգային ծագումից և այլ տարբերություններից: …

Թող որ Աստված օրհնի մեզ աշխատել միասնաբար՝ վերացնելու մեր սրտերից և հեռացնելու մեր հասարակությունից ատելության, մոլեռանդության, ռասիսզմի և այլ պառակտող խոսքերի ու գործողությունների բոլոր տարրերը: Թունոտ դիտողությունները, ռասայական թունավոր ակնարկները, ատելությամբ լեցուն մակդիրները, չարամիտ բամբասանքը և ստոր ու արատավոր լուրերի տարածումը չպիտի տեղ ունենան մեզանում:

Թող Աստված օրհնի մեզ բոլորիս այն խաղաղությամբ, որ գալիս է Նրանից: Թող Նա օրհնի մեզ երախտապարտ սրտերով և միմյանց հետ հարգանքով շփվելու կամքով, միավորելու մեր ջանքերը՝ ի օրհնություն համայնքների, որտեղ մեզ վիճակված է ապրել»:1

Այս ուղերձը հաղորդելուց մեկ տարի անց Նախագահ Հինքլին խոսեց աշխարհիկ առաջնորդների մի խմբի հետ: Դա մի փոքր խումբ էր, ընդամենը 30, բայց ազդեցիկ մարդկանցից բաղկացած, խումբ՝ նախագահներ, գլխավոր խմբագիրներ, արտադրողներ և լրագրողներ, ովքեր ներկայացնում էին գլխավոր նորությունների թողարկումները Միացյալ Նահանգներում: «Բարեհաճ և երբեմն հումորի զգացումով», նա ներկայացրեց «մի ակնարկ Եկեղեցու միջազգային մասշտաբի մասին, անդրադարձավ նրա միսիոներական, մարդասիրական և կրթական ձգտումներին , իսկ հետո առաջարկեց պատասխանել հարցերին: … Նա յուրաքանչյուր հարցին պատասխանեց անկեղծորեն և առանց տատանվելու կամ որևէ անհարմարության ակնարկի»: Մասնակիցներն արտահայտեցին որոշ զարմանք նրա անկեղծության վերաբերյալ, որին նա պատասխանեց, որ միակ բանը, որ ինքը չէր քննարկի, սրբազան տաճարային արարողությունների մանրամասներն էին: «Դուռը լայն բաց է ամեն ինչի առջև»,-ասաց նա:

Հարց ու պատասխանի նիստի ինչ-որ պահի Մայք Ուոլլիսը՝ «60 րոպե» հեռուստաշոուի գլխավոր լրագրողն ասաց, որ կամենում էր հատուկ հաղորդում պատրաստել Նախագահ Հինքլիի մասին: Նախագահ Հինքլին մի պահ կանգ առավ և հետո պատասխանեց. «Շնորհակալություն, ես կօգտագործեմ այդ հնարավորությունը»:2

Նախագահ Հինքլին հետագայում ընդունեց, որ նա ինչ-որ նախազգացում ունեցավ Մայք Ուոլլիսի հետ հարցազրույց ունենալու առթիվ, ով կոպիտ լրագրողի համբավ ուներ: Նա բացատրեց, թե ինչու ինքը համաձայնվեց հարցազրույցին՝ չնայած այդ նախազգացմանը.

«Ես զգացի, որ այն հնարավորություն էր տալիս ներկայացնել մեր մշակույթի և ուղերձի դրական կողմերը միլիոնավոր մարդկանց համար: Ես եզրակացրի, որ ավելի լավ էր ընդառաջ գնալ հնարավորության ուժեղ քամուն, քան պարզապես ետ քաշվել և ոչինչ չանել»:3

Ծավալուն հարցազրույցն ընդգրկում էր հետևալ երկխոսությունը.

Պ-ն Ուոլլիս. «Ինչպե՞ս եք նայում ոչ-մորմոններին»:

Նախագահ Հինքլի. «Սիրով և հարգանքով: Ես ունեմ շատ ոչ-մորմոն ընկերներ: Ես հարգում եմ նրանց: Ես հիանում եմ նրանցով»:

Պ-ն Ուոլլիս. «Չնայած այն փաստին, որ նրանք իրականում դեռ չե՞ն տեսել լույսը։

Նախագահ Հինքլի. «Այո: Ամենքին, ովքեր այս Եկեղեցուց չեն, ես ասում եմ, որ մենք ընդունում ենք բոլոր արժանիքները և բարին, որ դուք ունեք: Բերեք այն ձեզ հետ և տեսեք, թե մենք արդյոք կարո՞ղ ենք ավելացնել դրա վրա»:4

Նախքան հարցազրույցի ավարտը Նախագահ Հինքլին և Մայք Ուոլլիսը դարձան ընկերներ: Պ-ն Ուոլլիսը Նախագահ Հինքլիին նկարագրել է որպես «ջերմ, լրջամիտ, օրինավոր ու լավատես առաջնորդ», ով «լիովին արժանի է այն համընդհանուր հիացմունքին, որը նա վայելում է»:5

missionaries serving

Նախագահ Հինքլին խրախուսում էր մեզ միանալ նրանց, ովքեր մեր հավատքից չէին «հասարակական բարի գործերում»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Երբ մենք հիշում ենք, որ բոլոր մարդիկ Աստծո զավակներն են, մենք ավելի շատ ենք օգնության հասնում` բարձրացնելու և օգնելու նրանց մեր շարքերում:

Մենք չպիտի մոռանանք, որ մենք ապրում ենք մեծ բազմազանության մի աշխարհում: Երկրագնդի բոլոր մարդիկ մեր Հոր զավակներն են և ունեն բազմաթիվ ու տարբեր կրոնական համոզմուքներ: Մենք պետք է մշակենք հանդուրժողականություն, գնահատանք ու հարգանք միմյանց հանդեպ:6

Կարիք չկա, որ որևէ երկրում որևէ տեսակի կոնֆլիկտ լինի տարբեր խմբերի միջև: Թող որ մարդկանց տներում ուսուցանվի, որ մենք բոլորս Աստծո՝ մեր Երկնային Հոր զավակներն ենք, և անկասկած,, որտեղ կա հայրություն, կարող է և պիտի լինի եղբայրություն:7

Եթե մենք մեր առջևում մշտապես պահենք աստվածային ժառանգության այդ պատկերը՝ Աստծո հայրությունը և մարդու եղբայրությունը՝ որպես իրականություն, մենք մի քիչ ավելի հանդուրժողական կլինենք, մի փոքր ավելի բարի, մի քիչ ավելի հասնող, բարձրացնող, օգնող ու աջակցող նրանց, ովքեր մեր մեջ են: Մենք ավելի քիչ հակված կլինենք խոնարհվելու այն բաների առջև, որոնք հստակորեն ոչ սազական են մեզ: Մենք Աստծո զավակներն ենք և մենք սիրում ենք Նրան: Մի քիչ ավելի շատ գործեք այդ ձևով:8

2

Մենք պետք է ապրենք հարգանքով, գնահատանքով և ընկերասիրությամբ այն մարդկանց հանդեպ, ովքեր մեր հավատքից չեն:

«Մենք պահանջում ենք մեր խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպե՛ս, որտե՛ղ կամ ինչին կամենում են» (Հավատո Հանգանակ 1.11):

Որքա՜ն շատ է կարևոր, որ մինչ մենք հավատում ենք Աստծուն երկրպագելուն ըստ մեր վարդապետության, չդառնանք գոռոզ, ինքնահավան կամ հպարտ, այլ արտոնություն տանք ուրիշներին՝ երկրպագել ըստ իրենց ցանկությունների: Աղետների մեծ մասը աշխարհում ծագում է կրոնների միջև առաջացող կոնֆլիկտներից: Ես երջանիկ եմ, որ կարող եմ ասել, որ կարող եմ նստել իմ Կաթոլիկ ընկերների հետ և խոսել նրանց հետ, որ ես կարող եմ նստել իմ Բողոքական ընկերների հետ և խոսել նրանց հետ: Ես կկանգնեմ ի պաշտպանություն նրանց, ինչպես այս Եկեղեցին է արել և կշարունակեմ անել` պաշտպանելով նրանց այս աշխարհում:9

Ես աղերսում եմ մեր մարդկանց` ամենուրեք ապրել հարգանքով և գնահատանքով նրանց հանդեպ, ովքեր մեր հավատքից չեն: Այնքան մեծ կարիք կա քաղաքավարության և փոխադարձ հարգանքի նրանց միջև, ովքեր տարբեր հավատներից և փիլիսոփայություններից են: Մենք չպիտի լինենք որևէ էթնիկական գերազանցության վարդապետության համախոհներ: Մենք ապրում ենք բազմազանության աշխարհում: Մենք կարող ենք և պետք է հարգալիր լինենք նրանց հանդեպ , ում ուսմունքերի հետ մենք գուցեև համաձայն չենք: Մենք պետք է պատրաստակամ լինենք պաշտպանելու ուրիշների իրավունքը, ովքեր գուցե զոհեր են դարձել մոլեռանդության:

Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս ցնցող խոսքերի վրա, որոնք Ջոզեֆ Սմիթը ասել է 1843 թվականին:

«Եթե ես ակնարկեցի, որ կկամենամ մահանալ ցանկացած «մորմոնի» համար, ես համարձակություն ունեմ հայտարարել երկնքի առջև, որ ես պատրաստ եմ իմ կյանքը տալ, պաշտպանելով ցանկացած երիցականի կամ մկրտականի կամ որևէ այլ դավանանքի պատկանող լավ մարդու, քանի որ նույն սկզբունքը, որը ոտնակոխ կարող է անել Վերջին Օրերի Սրբերի իրավունքները, ոտնակոխ կանի նաև հռոմեական կաթոլիկների իրավունքները կամ որևէ այլ դավանանքի, որը կարող է ժողովրդականություն չվայելել և խիստ թույլ լինել իրեն պաշտպանելու համար» (History of the Church, 5:498):10

Մենք չպիտի լինենք կլանային: Մենք չպիտի երբեք որդեգրենք «ավելի սուրբ ենք, քան դուք» վարվելակերպը: Մենք չպիտի լինենք ինքնահավան: Մենք պետք է լինենք վեհանձն, անկեղծ ու ընկերական: Մենք կարող ենք պահել մեր հավատքը: Մենք կարող ենք կիրառել մեր կրոնը: Մենք կարող ենք պահպանել երկրպագության մեր ձևը, առանց վիրավորելու ուրիշներին: Ես օգտագործում եմ այս առիթը աղերսելու հանդուրժողականության, բարի դրացիական, ընկերության և սիրո ոգու համար նրանց հանդեպ, ովքեր այլ հավատքներից են:11

Մենք չպիտի դառնանք անհանդուրժողական , երբ խոսում ենք վարդապետական տարբերությունների մասին: Տեղ չկա թունոտության համար: Բայց մենք չենք կարող անձնատուր լինել կամ փոխզիջման գնալ այն գիտելիքով, որը եկել է մեզ հայտնության միջոցով և ուղղակի շնորհվել է բանալիների և Նրանց ձեռքերի իշխանության ներքո, ովքեր կրում էին դրանք հին ժամանակներում: Եկեք երբեք չմոռանանք, որ այս վերականգնումն է նրա, ինչը հաստատվել է աշխարհի Փրկիչի կողմից: …

Մենք կարող ենք հարգել մյուս կրոնները, և պետք է այդպես անենք: Մենք պետք է ճանաչենք մեծ բարիքը, որ նրանք են իրականացնում: Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին հանդուրժող և ընկերական լինել նրանց հանդեպ, ովքեր մեր հավատքից չեն:12

Մենք չպիտիվնասենք մյուս եկեղեցիներին: Մենք չպիտի վիրավորենք մյուս եկեղեցիներին: Մենք չենք վիճում մյուս եկեղեցիների հետ: Մենք չենք բանավիճում մյուս եկեղեցիների հետ: Մենք պարզապես ասում ենք նրանց, ովքեր գուցե ուրիշ հավատքներից են կամ ոչ մի հավատքից. «Դուք բերեք ձեզ հետ այն ճշմարտությունը, ինչ դուք ունեք և եկեք տեսնենք, թե մենք արդյոք կարո՞ղ ենք ավելացնել դրա վրա»:13

3

Մենք կարող ենք աշխատել ուրիշների հետ՝ բարի գործեր կատարելով, առանց փոխզիջման գնալու մեր վարդապետության հարցերում:

Մենք կարող ենք և իսկապես աշխատում ենք այլ կրոնների հետ տարբեր ձեռնարկումներում՝ մշտապես պայքարելով սոցիալական չարիքների դեմ, որոնք սպառնում են նվիրական արժեքներին, որոնք այնքան կարևոր են մեզ բոլորիս համար: Այդ մարդիկ մեր հավատքից չեն, բայց նրանք մեր ընկերներն են, հարևանները և գործընկերները մի շարք պատճառներով: Մենք գոհ ենք, որ կարող ենք մեր ուժը տրամադրել նրանց ջանքերին:

Բայց բոլոր այս բաներում չկա փոխզիջում վարդապետության հարցում : Կարիք չկա, որ լինի և չպիտի լինի մեր կողմից: Բայց կա ընկերակցության ինչ-որ աստիճան, երբ մենք աշխատում ենք միասին:14

Եկեք չմոռանանք, որ մենք հավատում ենք բարեգործ լինելուն և բոլոր մարդկանց բարիք անելուն: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ուսուցանել մեր երեխաներին բավական արյունավետ, որ մենք չպիտի վախենանք, որ նրանք կկորցնեն իրենց հավատքը, երբ ընկերական լինեն և հոգատար նրանց հանդեպ, ովքեր չեն համաձայնվում այս Եկեղեցու վարդապետության հետ: … Եկեք ներգրավվենք համայնքի բարի գործերում: Կարող են լինել իրավիճակներ, երբ լուրջ բարոյական հարցեր են ներքաշվում, մենք չենք կարող զիջել սկզբունքային հարցերում: Բայց այդպիսի դեպքերում, լինելով բարեհամբույր, մենք կարող ենք քաղաքավարի ձևով չհամաձայնվել: Մենք կարող ենք ընդունել նրանց անկեղծությունը, ում դիրքորոշումները մենք չենք կարող ընդունել: Մենք կարող ենք խոսել ավելի շուտ սկզբունքների մասին, քան անձնավորությունների:

Այն հարցերում, որոնք ուժեղացնում են հասարակական միջավայրը, և որոնք նախատեսված են նրա քաղաքացիների օրհնության համար, եկեք քայլ կատարենք առաջ և լինենք օգտակար: …

… Ուսուցանեք նրանց, ում համար դուք պատասխանատու եք քաղաքացիական լավ վարվելակերպի կարևորության հարցում: Խրախուսեք նրանց մասնակցել՝ հիշելով, որ հասարակական քննարկումներում հիմնավորված փաստարկներով հանդարտ ձայնը ավելի համոզիչ է, քան բողոքի աղմկոտ ճչացող ձայնը: Ընդունելով այդպիսի պարտականություններ, մեր ժողովուրդը կօրհնի իրենց համայնքները, իրենց ընտանիքները և Եկեղեցին:15

women hugging

«Մեր բարությունը կարող է լինել ամենահամոզիչ փաստը նրա համար, ինչին մենք հավատում ենք:

Մենք երբեք չպիտի անձնատուր լինենք չարի ուժերին: Մենք կարող ենք և պետք է պահպանենք չափանիշները, որոնց համար այս Եկեղեցին կազմավորվել է: Կա ավելի լավ ուղի, քան աշխարհի ուղին: Եթե դա նշանակում է միայնակ կանգնել, մենք պետք է անենք այդ:

Բայց մենք միայնակ չենք լինի։ Ես վստահ եմ, որ կան միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում, ովքեր սգում են չարիքի համար, որ իրենք տեսնում են իրենց մեջ: Նրանք սիրում են առաքինին, բարին և վեհացնողը: Նրանք ևս կբարձրացնեն իրենց ձայները և կտան իրենց ուժը՝ այն արժեքների պահպանման համար, որոնք արժանի են օգտագործման և զարգացման համար:16

Եկեք աղոթենք բարու ուժերի համար: Եկեք օգնության հասնենք բարի կամքով տղամարդկանց և կանանց, ինչպիսին էլ որ լինեն նրանց կրոնական համոզմուքները և որտեղ էլ որ նրանք ապրեն»: Եկեք ամուր կանգնենք չարի դեմ, ինչպես տանը, այնպես էլ ամենուրեք: … Այս աշխարհում մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել ազդեցություն բարու համար:17

4

Երբ մենք վերաբերվում ենք ուրիշներին սիրով, հարգանքով և բարությամբ, մենք ցույց ենք տալիս, որ մենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք:

Երբ մենք առաջ ենք տանում մեր որոշակի առաքելությունը, մենք աշխատում ենք հարություն առած Տիրոջ կողմից մեզ տրված մանդատի ներքո, ով խոսել է այս վերջին և եզրափակիչ տնտեսությունում: Սա է Նրա եզակի և սքանչելի գործը: «Մենք բերում ենք վկայություն և ապացույց Նրա մասին: Բայց մենք չպիտի անենք դա գոռոզությամբ կամ ինքնագոհությամբ:

Ինչպես Պետրոսն արտահատեց դա, մենք «ընտիր ազգ, թագավորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ» ենք: Ինչո՞ւ: Որպեսզի մենք կարողանանք «քարոզել նորա առաքինութիւնները, որ [մեզ] խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մեջ» (1 Պետ. 2.9): …

… Եկեք լինենք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ, պահելով Ոսկե Կանոնը, անելով մյուսների համար այն, ինչ մենք կկամենայինք, որ նրանք անեն մեզ համար: Եկեք զորացնենք մեր սեփական հավատքը և մեր երեխաների հավատքը, լինելով ողորմած նրանց հանդեպ, ովքեր մեր հավատքից չեն: Սերն ու հարգանքը կհաղթահարի թշնամության ամեն տարր: Մեր բարությունը կարող է լինել ամենահամոզիչ փաստը նրա վերաբերյալ, ինչին մենք հավատում ենք:18

Ես ցանկանում եմ առաջարկել, որ մենք զարգացնենք օգնության հասնելու վերաբերմունք՝ օգնելու նրանց, ովքեր մեզանից չեն, խրախուսել նրանց, առաջնորդել նրանց ողորմածությամբ և բարությամբ դեպի այն ընկերակցությունները, որոնք կարող են նրանց բացահայտել Եկեղեցու հրաշալի ծրագրերը:

Ես մտածում եմ Էդվին Մարքհամի բանաստեղծության մասին.

Նա գծեց շրջան, որն ինձ դուրս թողեց.

Հերետիկոս, ապստամբ, ծաղրի առարկա:

Բայց Սեր ունեի ես և խելք հաղթելու.

Մենք գծեցինք շրջան, որը նրան իր մեջ ընդգրկեց:19

Մենք իհարկե չպիտի պարծենանք [մեր կրոնով] կամ գոռոզ լինենք որևէ ձևով: Այդպիսին դառնում է նա, ով մերժում է Քրիստոսի Հոգին, ում մենք պարտավոր ենք ընդօրինակել: Այդ Հոգին արտահայտություն է գտնում սրտում և հոգում, մեր խաղաղ ու համեստ կյանքում:

Մենք բոլորս տեսել ենք մարդկանց, ում երևի նախանձում ենք, որովհետև նրանք զարգացրել են մի խոսելաձև, որն առանց նույնիսկ նշելու դա, խոսում է ավետարանի գեղեցկության մասին, որը նրանք միավորել են իրենց վարվելաձևի մեջ:

Մենք կարող ենք ցածրացնել մեր ձայնը մի քանի աստիճանով: Մենք կարող ենք բարությամբ պատասխանել չարին: Մենք կարող ենք ժպտալ, որտեղ բարկանալը շատ ավելի հեշտ կլիներ: Մենք կարող ենք գործադրել ինքնավերահսկողություն և ինքնակարգավարժում և վանել մեզ վնասելու ամեն մի փորձ:20

Արդյոք մենք հասկանո՞ւմ ենք, արդյոք մենք ըմբռնո՞ւմ ենք վիթխարի նշանակությունը նրա, ինչը մենք ունենք: Սա մարդկային սերունդների ամփոփումն է, մարդկային փորձառության ողջ համայնապատկերի եզրափակիչ գլուխը:

Բայց դա մեզ չի դնում գերազանցության դիրքում: Այն ավելի շուտ պետք է խոնարհեցնի մեզ: Դա դնում է մեզ վրա անողոք պատասխանատվություն. օգնության հասնել մտահոգությամբ բոլոր մյուսներին Տիրոջ Հոգով, ով ուսուցանել է.«սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 19.19): Մենք պետք է վանենք մեզանից ինքնագոհությունը և վեր բարձրանանք մանրախնդիր անձնական շահերից: …

Այս սերնդից մենք վերջին բերքահավաքն ենք բոլոր նրանցից, ովքեր հեռացել են նախկինում: Բավական չէ պարզապես ճանաչվել որպես այս Եկեղեցու անդամ: Մեր վրա է դրված մի լուրջ պարտականություն: Եկեք ճշմարտության դեմքին նայենք և աշխատենք այդ ուղղությամբ:

Մենք պետք է ապրենք որպես Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ, բոլորի հանդեպ գթությամբ, վերադարձնելով բարիք` չարիքի փոխարեն, օրինակով ուսուցանելով Տիրոջ ուղիները, և իրականացնելով այն վիթխարի ծառայությունը, որը Նա ուրվագծել է մեզ համար:21

Սոլթ Լեյք Սիթի Յուտա Համաժողովների Կենտրոնի նվիրագործման աղոթքից. Թող մենք, որ Քո Եկեղեցուց ենք, լինենք հյուրասեր և ողորմած: Թող որ մենք պահպանենք չափանիշները և գործառույթները, որոնց համար մենք ճանաչված ենք և վերապահենք արտոնություն ուրիշներին երկրպագելու ում, «որտե՛ղ կամ ինչ-որ կամենում են» [Հավատո Հանգանակ 1.11]: Օրհնիր մեզ օգնության հասնել որպես լավ հարևաններ և օգտակար լինել բոլորին: Թող որ մենք բարձրացնենք ընկած ձեռքերը և ամրացնենք տկար ծնկներն ամեն մեկի, ով դժբախտության մեջ է [տես ՎևՈւ 81.5]: Թող մենք ապրենք բոլորս միասին խաղաղության մեջ՝ արժեվորելով և հարգանքով մեկս մյուսի հանդեպ:22

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ուրիշների հետ մեր փոխհարաբերություններում, ինչո՞ւ է օգտակար հիշել, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք: (Տես բաժին 1:) Ինչպե՞ս կարող ենք զարգացնել ավելի մեծ արժևորում և հարգանք ուրիշների հանդեպ: Ինչպե՞ս կարող են չափահասներն ուսուցանել երեխաներին, որպեսզի նրանք արժևորեն և հարգեն ուրիշներին:

  • Ուրիշ մարդկանց հետ, ովքեր մեր հավատքից չեն, վերանայեք Նախագահ Հինքլիի խորհուրդը մեր փոխհարաբերությունների վերաբերյալ (տես բաժին 2): Ինչպե՞ս կարող ենք ճանաչել, թե մենք արդյոք ցույց տալի՞ս ենք գոռոզամտություն կամ ինքնագոհություն այս փոխհարաբերություններում: Ինչպե՞ս մենք կարող ենք ցույց տալ ավելի մեծ ընկերություն և սեր նրանց հանդեպ, ովքեր ունեն այլ համոզմունքներ:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Եկեղեցու անդամները աշխատեն միասին ուրիշ մարդկանց հետ բարի գործեր անելիս: (Տես բաժին 3:) Որո՞նք են այդպիսի ջանքերի որոշ օրինակներ: Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ազդեցություն ունենալ ի բարին մեր համայնքում:

  • Ի՞նչ կարող ենք սովորել աշակերտության վերաբերյալ Նախագահ Հինքլիի ուսմունքներից բաժին 4-ում: Տեսե՞լ եք, թե սերն ու հարգանքը ինչպե՞ս են հաղթում թշնամությանը: Ինչո՞ւ է մեր վարվելակերպը ուրիշների հանդեպ «ամենահամոզիչ փաստարկը նրա վերաբերյալ, ինչին մենք հավատում ենք»: Մտածեք առանձնահատուկ ուղիներ, որոնցով դուք կարող եք օգնության հասնել ուրիշներին:

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս 7.12, Ղուկաս 9.49–50, Հովհաննես 13.34–35, 1 Հովհաննես 4.7–8, ՎևՈւ 1.30, 123.12–14, Հավատո Հանգանակ 1.13

Օգնություն ուսուցչին

«Երբ զգաք ուրախությունը, որը գալիս է ավետարանը հասկանալուց, դուք կկամենաք կիրառել, ինչ սովորում եք: Ձգտեք ապրել ներդաշնակության մեջ ձեր հասկացողության հետ: Այդպես վարվելը կզորացնի ձեր հավատքը, գիտելիքը և վկայությունը» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 19):

Հղումներ

  1. Teachings of Gordon B. Hinckley (1997), 663–64.

  2. In Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 537–38.

  3. “Remember … Thy Church, O Lord,” Ensign, May 1996, 83.

  4. “This Thing Was Not Done in a Corner,” Ensign, Nov. 1996, 51.

  5. Mike Wallace, in Gordon B. Hinckley, Standing for Something: Ten Neglected Virtues That Will Heal Our Hearts and Homes (2000), viii.

  6. “The Work Moves Forward,” Ensign, May 1999, 5.

  7. “Four Simple Things to Help Our Families and Our Nations,” Ensign, Sept. 1996, 7.

  8. «Ոգեշնչված ուղերձներ Նախագահ Հինքլիից», Church News, հոկտ. 5, 1996, 2:

  9. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 417.

  10. “This Is the Work of the Master,” Ensign, May 1995, 71; see also Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 345.

  11. “Remarks at Pioneer Day Commemoration Concert,” Ensign, Oct. 2001, 70.

  12. “We Bear Witness of Him,” Ensign, May 1998, 4.

  13. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2, 350.

  14. “We Bear Witness of Him,” 4–5.

  15. Teachings of Gordon B. Hinckley, 131.

  16. Գորդոն Բ. Հինքլի, «Կանգնենք ամուր ու անսասան», Ղեկավարների համաշխարհային ուսուցում, հունվ. 10, 2004, 20:

  17. “The Times in Which We Live,” Ensign, Nov. 2001, 74.

  18. “We Bear Witness of Him,” 5.

  19. “Four B’s for Boys,” Ensign, Nov. 1981, 41; quoting Edwin Markham, “Outwitted,” in The Best Loved Poems of the American People, sel. Hazel Felleman (1936), 67.

  20. “Each a Better Person,” Ensign or Liahona, Nov. 2002, 100.

  21. “The Dawning of a Brighter Day,” Ensign or Liahona, May 2004, 83–84.

  22. Dedicatory prayer for the Conference Center, in “This Great Millennial Year,” Ensign, Nov. 2000, 71.