Նախագահների ուսմունքները
Գլուխ 23. Սուրբ Տաճարի օրհնությունները


Գլուխ 23

Սուրբ Տաճարի օրհնությունները

«Տաճարային արարողությունները դառնում են բարձրագույն օրհնությունները, որ Եկեղեցին կարող է առաջարկել»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

«Ես հավատում եմ, որ ոչ մի Եկեղեցու անդամ չի ստանա այն մեծագույնը, որն այս Եկեղեցին պիտի տա, մինչև նա չստանա իր տաճարային օրհնությունները Տիրոջ տանը»,-ասել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին 1997 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի քահանայության նիստում: Համապատասխանաբար մենք անում ենք այն ամենը, ինչ գիտենք, թե ինչպես անել, որ արագացնենք այս սրբազան շենքերի կառուցումը և ավելի մատչելի դարձնենք այն օրհնությունները, որոնք սովորաբար ստանում են այնտեղ»:1 Նա անվանեց մի քանի տաճարներ, որոնք կառուցման և ծրագրման տարբեր փուլերում էին, իսկ հետո մի հայտարարություն արեց, որ փոխելու էր մարդկանց կյանքը ողջ աշխարհում.

«Կան Եկեղեցու շատ տարածքներ, որոնք հեռու են, որտեղ անդամությունը փոքր է և հավանաբար շատ չի աճի մոտ ապագայում: Միթե՞ նրանց, ովքեր ապրում են այս վայրերում, պիտի հավիտյան մերժվեն տաճարային արարողությունների օրհնությունները: Երբ մի քանի ամիս առաջ այցելեցինք այդպիսի մի տարածք, մենք աղոթքով խորհրդածեցինք այս հարցի շուրջ: Պատասխանը, թվում է, եկավ պարզ ու հստակ:

«Մենք կկառուցենք փոքր տաճարներ այդ տարածքներից մի քանիսում: … Դրանք կկառուցվեն տաճարային չափանիշների համաձայն, որոնք շատ ավելի բարձր են, քան ժողովատների չափանիշները: Դրանք կիրականացնեն մկրտություններ մահացածների համար, օժտման ծառայություն, կնքումներ և մյուս բոլոր արարողությունները, որոնք պետք է արվեն Տիրոջ տանը, ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների համար»:2

Այս ծրագրի համար ոգեշնչումը սկսվել էր 20 տարի առաջ, երբ Նախագահ Հինքլին ծառայում էր որպես նախագահ Եկեղեցու Տաճարային Հանձնաժողովում: Մտահոգված լինելով, որ շատ Վերջին Օրերի Սրբերի համար հասանելի չէին տաճարային օրհնությունները, նա գրել էր իր օրագրում.«Վաշինգտոնի Տաճարի գնով, որն [այդ ժամանակ շինարարության մեջ էր],Եկեղեցին կարող էր կառուցել [ավելի փոքր շատ] տաճարներ: Դա տաճարները կտաներ դեպի մարդիկ, փոխարենը մարդկանց ստիպելու երկար ճանապարհորդել մեծ տարածություններ դրանց հասնելու համար»:3

1997 թվականին մի հայտնություն Տիրոջից այս գաղափարը կյանքի կոչեց: Նախագահ Հինքլին ինչ-որ բանով կիսվեց այդ հայտնության վերաբերյալ, երբ նա հղեց նվիրագործման աղոթքը՝ Մեքսիկայի Կոլոնիա Ջուարեզ Չիհուահուա Տաճարի համար: «Այստեղ` Մեքսիկայի հյուսիսային մասում էր,- աղոթեց նա -, որ Դու հայտնեցիր ավելի փոքր տաճարների վերաբերյալ գաղափարն ու ծրագիրը, ամբողջական ամեն անհրաժեշտ մանրամասնով, բայց հարմարեցված չափսերով Եկեղեցու անդամների կարիքներին և հանգամանքներին Քո այգու այս տարածքում: Այդ հայտնությունը եկել է Քո ժողովրդին, ովքեր եղել են ճշմարիտ և հավատարիմ այս գաղութներում՝ օգնելու ձգտումից և աղոթքից»:4

Ավելի փոքր տաճարներ կառուցելու հայտարարությունից վեց ամիս անց Նախագահ Հինքլին արեց ևս մեկ նշանավոր հայտարարություն.

«Մենք ճանապարհորդել ենք և հանդիպել տարբեր պայմաններում ապրող Եկեղեցու անդամների հետ: Ես հանդիպել եմ շատերի հետ, ովքեր քիչ են օգտվել այս աշխարհի բարիքներից: Բայց նրանք ունեն իրենց սրտերում մի մեծ վառվող հավատ վերջին օրերի այս աշխատանքի վերաբերյալ: Նրանք սիրում են Եկեղեցին: Նրանք սիրում են ավետարանը: Նրանք սիրում են Տիրոջը և կամենում են կատարել Նրա կամքը: Նրանք վճարում են իրենց տասանորդը, որքան էլ այն համեստ լինի: Նրանք վիթխարի զոհողություններ են կատարում տաճարներ այցելելու համար: Նրանք օրերով ճանապարհորդում են, երբեմն էժան ավտոբուսներով և հին նավակներով: Նրանք խնայում են իրենց փողը և մնում առանց փողի, այդ բոլորը հնարավոր դարձնելու համար:

«Նրանք կարիք ունեն մոտիկ գտնվող տաճարների՝ փոքրիկ, գեղեցիկ, ծառայողունակ տաճարների: Հետևաբար, օգտվելով առիթից ես հայտարարում եմ ողջ Եկեղեցուն մոտ 30 ավելի փոքր տաճարներ անմիջապես կառուցելու մի նախագծի մասին: …

«Սա կլինի վիթխարի նախաձեռնություն։ Դրա նման որևէ բան երբևէ չի փորձվել նախկինում: … Ընդամենը դառնում է 47 նոր տաճար՝ ի հավելումն 51 այժմ գործող տաճարների: Կարծում եմ, լավ կլինի ավելացնել ևս 2-ը, դարձնելով կլոր 100` մինչև այս դարի վերջը, որը կլինի 2000 տարի «մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմնի մեջ գալուստից» սկսած (ՎևՈւ 20.1): Այս ծրագրում մենք առաջ ենք շարժվում այնպիսի արագությամբ, որը երբեք չի եղել նախկինում»:5

2000 թվականի հոկտեմբերի 1-ին Նախագահ Հինքլին նվիրագործեց Բոստոն Մասսաչուսեթս Տաճարը՝ 100-րդ գործող տաճարը: Մինչև տարվա վերջ նա նվիրագործեց երկու տաճար Բրազիլիայում: Եվ երբ նա մահացավ 2008 թվականի հունվարի 27-ին, Եկեղեցին ուներ 124 գործող տաճար, հայտարարված ունենալով ևս 13-ը: Նախագահ Հինքլին մասնակցել էր 124 գործող տաճարներից մեծ մասի պլանավորմանն ու կառուցմանը և անձնապես նվիրագործել էր դրանցից 85-ը:

Նույնիսկ, երբ Նախագահ Հինքլին հայտարարեց մեծ թվով նոր տաճարների մասին և, նույնիսկ, երբ նա հիանում էր նրանց գեղեցկությամբ, նա հիշեցրեց Վերջին Օրերի Սրբերին այդ սրբազան շինությունների նպատակի մասին՝ օրհնել անձանց և ընտանիքներին մեկ առ մեկ: Խոսելով Սան Դիեգո Կալիֆորնիայի Տաճարի մասին, նա ասել է. «Ինչ ՜ հրաշակերտ գեղեցկությամբ կառույց է այն: Բայց իր ողջ գեղեցկությամբ հանդերձ, այդ կառույցը ընդամենը մի միջոց է նպատակին հասնելու համար, և ոչ թե ինքնանպատակ մի բան: Այդ շինությունը կառուցվել է և նվիրագործվել սրբազան արարողություններ կատարելու համար, որը Տերը հայտնել է այս ժամանակաշրջանում:6

Մեկ այլ առիթով նա ասել է. «Ոչ մի մարդ չունի ամբողջական ավետարանը, մինչև նա չկարողանա [ընդունել տաճարի օրհնությունները]: Իսկ պատասխանատվությունը մնում է մեզ վրա, որպեսզի մենք հոգ տանենք, որ շինությունները մատչելի լինեն: Ես չգիտեմ, թե որքան երկար ես կծառայեմ, բայց հուսով եմ ավարտել իմ օրերը Տիրոջ տաճարները կառուցելով, տանելով տաճարները ժողովրդին մոտ, որպեսզի նրանք ունենան սքանչելի օրհնությունները, որոնք պիտի ձեռք բերվեն այնտեղ»:7

Colonia Juárez Chihuahua Mexico Temple

Մեքսիկայի Քոլոնիա Ջուարեզ Չիհուահուա Տաճարը

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Տաճարները մեր վկայության արտահայտություններն են, և դրանք ներկայացնում են մեր երկրպագության գագաթնակետը:

Յուրաքանչյուր տաճար, որ կառուցվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, կանգնում է որպես այս ժողովրդի վկայության արտահայտություն, որ Աստված՝ մեր Երկնային Հայրը, ապրում է, որ Նա բոլոր սերունդների Իր որդիների և դուստրերի համար ծրագիր ունի, որ Նրա Սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ով ծնվել էր Հուդայի Բեթլեհեմում և խաչվել Գողգոթայի խաչի վրա, աշխարհի Փրկիչն է ու Քավիչը, որի քավող զոհաբերությունը հնարավոր է դարձնում այդ ծրագրի իրականացումը յուրաքանչյուրի հավերժական կյանքում, ով ընդունում է և ապրում ավետարանով:8

Այն ամենը, ինչ տեղի է ունենում տաճարում, իր տեսակի մեջ բարձրացնող և ազնվացնող է: Այն խոսում է կյանքի մասին այստեղ և կյանքի մասին` մահից հետո: Այն խոսում է անձնավորության կարևորության մասին, որպես Աստծո զավակ: Այն խոսում է ընտանիքի կարևորության մասին, որպես Ամենազորի ստեղծագործություն: Այն խոսում է ամուսնական հարաբերության հավերժության մասին: Այն խոսում է ավելի մեծ փառքի արժանանալու մասին: Այն լույսի վայր է, խաղաղության վայր, սիրո վայր, որտեղ մենք առնչվում ենք հավերժականի հետ:9

Ամեն տաճար … ի վերջո կանգնած է որպես մարդկային հոգու անմահության հանդեպ մեր հավատի հուշարձան, որ մահկանացու կյանքի այս փուլը, որի միջով մենք անցնում ենք, անընդհատ դեպի վեր մագլցելու մասն է և անկասկած, ինչպես որ այստեղ կյանք կա , կյանք կլինի նաև այնտեղ: Դա մեր ամուր համոզմունքն է: Այն գալիս է Փրկիչի Քավության միջոցով, և տաճարը դառնում է, ինչպես ես նշեցի, կամուրջ այս կյանքից դեպի հաջորդը: Տաճարը կապված է անմահության հետ:10

«Այս յուրահատուկ և սքանչելի շենքերը և այնտեղ կատարվող արարողությունները ներկայացնում են մեր երկրպագության գագաթնակետը: Այդ արարողությունները դառնում են մեր աստվածաբանության առավել խորը արտահայտություններ:11

Սուրբ բաներն արժանի են սուրբ վերաբերմունքի: … Երբ դուք հեռանում եք Տիրոջ տան դռներից, հավատարիմ եղեք սրբազան վստահությանը՝ չխոսելու այն մասին, ինչը սուրբ է և սրբագործված:

Տերն ասել է. «Հիշեք, որ այն ինչ գալիս է վերևից, սրբազան է և պետք է խոսվի զգուշությամբ, և Հոգու դրդումով» (ՎևՈւ 63․64)»։ Եվ կրկին. «Մի կատակիր սրբազան բաների հետ»: (ՎևՈւ 6.12:)12

2

Տաճարային արարողությունների միջոցով մենք ստանում ենք ավետարանի մեծագույն օրհնությունները:

Այս տաճարները, որոնք այժմ կետագծում են երկիրը, անհրաժեշտ են Փրկիչի Քավության ամբողջական իրականացման համար: Այստեղ, Սուրբ Քահանայության իշխանության ներքո, կսպասավորվեն այն արարողությունները, որոնք ոչ միայն տանում են դեպի փրկություն, այլ նաև հավերժական վեհացում:13

Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, տվեց Իր կյանքը Գողգոթայի խաչի վրա` որպես քավություն մարդկության մեղքերին: Նրանը փոխարինաբար զոհաբերություն էր մեզանից յուրաքանչյուրի համար: Այդ զոհաբերության միջոցով եկավ հարության խոստումը բոլորի համար: Սա եկավ Աստծո շնորհի միջոցով, առանց մարդկային որևէ ջանքի: Եվ բացի սրանից, սուրբ քահանայության բանալիների միջոցով, որոնք շնորհվել էին Տասներկուսին Տիրոջ կողմից, երբ Նա քայլում էր նրանց մեջ, այդ բանալիները, որոնք վերականգնվեցին այս տնտեսությունում նրանց կողմից, ովքեր հնում կրում էին դրանք, սրանց միջոցով եկան լրացուցիչ մեծ օրհնություններ, ներառյալ այն անզուգական և նշանակալի արարողությունները, որոնք սպասավորվում են Տիրոջ տանը: Միայն այդ արարողություններում է իրականացվում «քահանայության լրիվության» գործադրումը: (ՎևՈւ 124.28:)14

Տաճարային արարողությունները դառնում են բարձրագույն օրհնությունները, որ Եկեղեցին կարող է առաջարկել: 15

Տաճարային օրհնությունները, ինչպես տղամարդկանց այնպես էլ կանանց համար, ովքեր արժանի են մտնելու այնտեղ … ներառում են մեր լվացումները և օծումները, որպեսզի մենք կարողանանք մաքուր լինել Տիրոջ առջև: Դրանք ներառում են հրահանգման ծառայությունը, որում մեզ տրվում է պարտականությունների և օրհնությունների մի օժտում, որը դրդում է մեզ համահունչ վարվել ավետարանի սկզբունքների հետ: Դրանք ներառում են կնքող արարողությունները, որոնցով, այն ինչ կապվում է երկրի վրա, կապվում է երկնքում, ապահովելով ընտանիքի հարատևությունը:16

[Մի անգամ] ինձ կանչեցին հիվանդանոց մի մոր անկողնու մոտ, ով լուրջ հիվանդության վերջին փուլում էր : Նա կարճ ժամանակ անց կյանքից հեռացավ, թողնելով իր ամուսնուն և չորս երեխաներին, ներառյալ վեց տարեկան մի փոքրիկ տղայի: Առկա էր խորը և ցավագին ու ողբերգական վիշտ: Բայց արցունքների միջից փայլում էր մի հավատ՝ գեղեցիկ և անկասկած, որ այնպես հաստատ ինչպես այժմ ցավալի բաժանումն էր, մի օր լինելու էր ուրախ վերամիավորում, քանի որ ամուսնությունը սկսվել էր սուրբ քահանայության իշխանության ներքո ժամանակի և հավերժության համար Տիրոջ տանը կնքումով: …

Շատերն են ճանապարհորդել [մեծ տարածություններ]` ստանալու տաճարային ամուսնության օրհնությունները: Ես տեսել եմ մի խումբ Վերջին Օրերի Սրբերի Ճապոնիայից, ովքեր մինչև իրենց հայրենիքում տաճար կառուցվելը, իրենց զրկել էին ուտելիքից, որպեսզի հնարավոր դարձնեին երկար ճանապարհորդությունը դեպի Լայի Հավայի Տաճարը: Նախքան Յոհաննեսբուրգում տաճար ունենալը, մենք հանդիպեցինք նրանց, ովքեր զրկել էին իրենց առաջին անհրաժեշտության իրերից, որպեսզի կարողանային թռչել 7000 մղոն (11000-կմ) Հարավային Աֆրիկայից մինչև Անգլիայի Սուրրեյ Տաճարը: Նրանց աչքերում լույս կար և ժպիտ դեմքին, վկայություններ նրանց շուրթերից, որ այն արժեր անսահման ավելին, քան այն ինչ արժեցել էր:

Եվ ես հիշում եմ, թե ինչպես Նոր Զելանդիայում շատ տարիներ առաջ լսեցի մի մարդու վկայությունը Ավստրալիայի հեռավոր մասերից, ով նախկինում կնքվելով քաղաքացիական իշխանությամբ, իսկ Եկեղեցուն միանալուց հետո իր կնոջ և երեխաների հետ ճանապարհորդել էր այդ լայնարձակ մայրցամաքի ողջ լայնքով, այդ ժամանակ Տասմանի ծովով դեպի Օքլենդ և ներքև դեպի տաճար` Վայկատոյի գեղեցիկ հովտում: Ես հիշում եմ նրա խոսքերը. «Մենք մեզ չէինք կարող թույլ տալ գալ: Մենք ունեինք մի հին ավտոմեքենա , կահույք և ամանեղեն : Ես ասացի իմ ընտանիքին. «Մենք չենք կարող մեզ թույլ տալ գնալ» Այնուհետև ես նայեցի իմ գեղեցիկ կնոջ և գեղեցիկ երեխաների դեմքերին և ասացի. «Մենք մեզ չենք կարող թույլ տալ չգնալ: Եթե Տերը տա ինձ ուժ, ես կարող եմ աշխատել և բավականաչափ վաստակել մեկ ուրիշ մեքենայի, կահույքի ու ամանեղենի համար, բայց եթե ես կորցնեմ իմ այս սիրելիներին, ես իսկապես աղքատ կլինեմ` ինչպես կյանքում, այնպես էլ հավերժության մեջ»:17

Զարմանալի չէ, սիրելի եղբայրներ և քույրեր, որ տաճարների բացման հետ … ես տեսել եմ ուժեղ տղամարդկանց արցունքները, ովքեր գրկել են իրենց կանանց այս սրբազան տների զոհասեղանների մոտ: Ես տեսել եմ հայրերի և մայրերի արցունքները, երբ նրանք գրկել են իրենց զավակներին այդ նույն զոհասեղանների մոտ: Այստեղ գործող զորության միջոցով, նրանք սկսել են հասկանալ, որ ոչ ժամանակը, ոչ էլ մահը չեն կարող կործանել այն կապերը, որոնք նրանց կապում են միմյանց:18

3

Տաճարը ծառայության մի սրբավայր է, որտեղ մենք ստանում ենք փրկարար արարողություններ նրանց համար, ովքեր մահացել են առանց ավետարանը ստանալու:

Սակայն կան բազում միլիոնավոր մարդիկ, ովքեր ապրել են երկրի վրա և երբեք հնարավորություն չեն ունեցել լսելու ավետարանի մասին: Արդյո՞ք նրանց կմերժվի Եկեղեցու տաճարներում տրվող այդպիսի օրհնությունները:

Կենդանի փոխանորդների միջոցով, ովքեր կանգնում են մահացածների փոխարեն, այդ նույն արարողությունները մատչելի են նրանց, ովքեր հեռացել են մահկանացու կյանքից: Հոգևոր աշխարհում այդ նույն անհատները այլևս ազատ են ընդունելու կամ մերժելու իրենց համար կատարված այդ երկրային արարողությունները, որոնք են` մկրտությունը, ամուսնությունը և ընտանեկան հարաբերությունների կնքումը: Տիրոջ աշխատանքում հարկադրական ոչինչ չկա, սակայն հնարավորություն պետք է ընձեռվի:19

Սա ծառայության սրբավայր է: Այս սրբազան տանը աշխատանքի մեծ մասը կատարվում է փոխարինաբար նրանց համար, ովքեր անցել են մահվան վարագույրից այն կողմ: Չկա դրա հետ համեմատելի որևէ այլ աշխատանք։ Այն ավելի է մոտենում Աստծո Որդու փոխարինաբար զոհաբերությանը ողջ մարդկության համար, քան որևէ այլ աշխատանք, որին ես տեղյակ եմ: Չեն սպասվում շնորհակալություններ նրանցից, ովքեր հանդերձյալ աշխարհում դառնում են շահառուներ այս սրբագործված ծառայության համար: Սա ապրողների ծառայությունն է մահացածների համար: Սա ծառայություն է, որը անշահախնդրության բուն էությունն է ներկայացնում:20

Մեծ թվով տղաների ու աղջիկների … հիշեցվել է, որ այս տաճարները միայն իրենց ծնողների համար չեն, այլ նաև իրենց համար: Երբ նրանք 12 տարեկան են դառնում, նրանք կարող են մտնել Տիրոջ տունը և կանգնել որպես փոխանորդներ մկրտության ժամանակ նրանց համար, ովքեր մահվան վարագույրից այն կողմում են գտնվում: Ինչպիսի՜ սքանչելի և անշահախնդիր ծառայություն է սա: Ինչպիսի՜ սքանչելի բան է մեր երիտասարդների համար` ներգրավվել այս բացարձակապես անշահախնդիր գործում նրանց համար, ովքեր անզոր են իրենք իրենց օգնել:

Գնալով ձեռք- ձեռքի … ընդարձակվող տաճարային գործունեության հետ, ընտանեկան պատմության աշխատանքն էլ է ընդարձակվում: Համակարգիչը իր տարբեր ճյուղավորումներով արագացնում է աշխատանքը և մարդիկ օգտվում են նոր տեխնոլոգիաների միջոցով իրենց տրվող առիթներից: Ինչպե՞ս կարող է մարդ խուսափել այն եզրակացությունից, որ Տերն է բոլոր այս բաներում: Երբ համակարգչի հնարավորությունները բարելավվում են, տաճարների թիվն աճում է՝ հարմարեցնելու ընտանեկան պատմության արագացված աշխատանքը:21

Մենք պատասխանատու ենք օրհնության համար՝ հավերժական օրհնության, բոլոր նրանց համար, ովքեր ապրել են երկրի վրա, անհաշվելի, անթիվ տղամարդկանց և կանանց սերունդների համար, ովքեր ապրել են երկրի վրա և բոլոր նրանց համար, ովքեր դեռ կապրեն երկրի վրա: Որքա՜ն մեծ է մեր պատասխանատվությունը: Մենք պետք է կանգուն մնանք և մի քիչ ավելի տքնաջան աշխատենք այն իրականացնելու համար:22

Նրանք, ովքեր մյուս կողմում են, ովքեր մահացած չեն, այլ կենդանի են որպես հոգիներ, կցնծան և ուրախ կլինեն, երբ նրանց արթնացնեն և առաջ գնան իրենց ճանապարհով դեպի «անմահություն և հավերժական կյանք» (Մովսես 1.39):23

4

Մեծ օրհնություններ են սպասում մեզ, երբ մեզ արժանի ենք պահում և հաճախ ենք գնում տաճար:

Ես … կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին այսօր, կարգի բերել ձեր կյանքը, արժանի լինել գնալ Տիրոջ տունը և այնտեղ ճաշակել օրհնություններից, որոնք հատկապես ձերն են: … Մեծ են պահանջները, բայց էլ ավելի մեծ են օրհնությունները:24

Ես հորդորում եմ մարդկանց ամենուրեք, ողջ համոզմունքով, որին ունակ եմ, արժանի ապրել տաճարային երաշխավորագիր ունենալուն, ձեռք բերել և համարել այն թանկարժեք ունեցվածք և ավելի մեծ ջանք գործադրել Տիրոջ տունը գնալու և ճաշակելու հոգուց և օրհնություններից, որ կան այնտեղ:25

Անկախ նրանից, թե կարող եք հաճախակի [տաճար] գնալ թե ոչ, արժանի եղեք տաճարային երաշխավորագրին և պահեք ձեր երաշխավորագիրը ձեր գրպանում: Այն հիշեցում կլինի ձեզ, թե ինչ է ակնկալվում ձեզանից՝ որպես Վերջին Օրերի Սուրբ:26

Ես բավարարված եմ, որ յուրաքանչյուր տղամարդ կամ կին, ով գնում է տաճար անկեղծ հոգով և հավատքով, Տիրոջ տաճարից դուրս է գալիս ավելի լավ տղամարդ և կին դարձած: Մեր ամբողջ կյանքում մշտական բարելավման կարիք կա: Անհրաժեշտ է, որ երբեմն հեռանանք աշխարհի աղմուկից ու անհանգստությունից, և գտնվելով Աստծո սրբազան տան պատերի ներսում` սուրբ ու խաղաղ միջավայրում, զգանք Նրա Հոգին:27:

«Այս սրբազան շինությունը դառնում է Աստծո հաճելի և սուրբ բաների մասին հրահանգների դպրոց։ Այստեղ մենք ծանոթացել ենք սիրառատ Հոր ծրագրի հետ, որը վերաբերում է բոլոր սերունդների Նրա որդիներին և դուստրերին։ Այստեղ մենք ուրվագծել ենք մարդու հավերժական ճամփորդության ոդիսականը՝ նախաերկրային գոյությունից մինչև այս կյանքը և հաջորդ կյանքը։ Սկզբունքային և հիմնական մեծ ճշմարտություններ են ուսուցանվում պարզ ու հասարակ ձևով, որպեսզի լավ հասկացվեն բոլոր լսողների կողմից: …

Տաճարը նաև անձնական ոգեշնչման և հայտնության վայր է: Անթիվ բազմություն են կազմում նրանք, ովքեր ընկճված պահերին, բարդ որոշումներ կայացնելու և խառնաշփոթ խնդիրները լուծելու պահերին, տաճար են եկել ծոմի և աղոթքի ոգով՝ աստվածային առաջնորդություն փնտրելու համար։ Շատերն են վկայել, որ չնայած չեն լսվել հայտնության ձայներ, զգացել են ոգեշնչող առաջնորդություն այդ պահին կամ ավելի ուշ, որոնք դարձել են նրանց աղոթքների պատասխանները։

Նախագահ Հինքլին տաճարի անկյունաքարի մոտ:

«Գնացեք Տիրոջ տունը և այնտեղ զգացեք Նրա Հոգին, հաղորդակցվեք Նրա հետ և դուք կզգաք խաղաղություն, որը ոչ մի այլ տեղ չեք գտնի»:

Տաճարը հավերժական ճշմարտության աղբյուր է: «Ով որ խմէ այն ջրիցը, որ ես կտամ նրան, նա հաւիտեան չի ծարաւիլ» (Հովհաննես 4.14:) Այստեղ ուսուցանվում են այն ճշմարտությունները, որոնք աստվածային են իրենց բովանդակությամբ և հավերժական` իրենց հետևանքներով:

Նրանց համար, ովքեր մտնում են այս պատերից ներս, այս տունը դառնում է ուխտերի տուն: Այստեղ մենք հանդիսավոր և սուրբ խոստում ենք տալիս՝ ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով՝ դրա լավագույն արտահայտմամբ: Մենք ուխտ ենք կապում մեր Հավերժական Հոր հետ ապրել այդ սկզբունքներով, որոնք բոլոր ճշմարիտ կրոնների հիմնաքարն են:28

Արդյո՞ք կյանքը ձեզ համար լցված է հոգսերով: Արդյո՞ք դուք ունեք խնդիրներ, մտահոգություններ ու հոգսեր: Կամենո՞ւմ եք արդյոք ձեր սրտին խաղաղություն և հնարավորություն` Տիրոջ հետ հաղորդակցվելու և նրա ուղու վերաբերյալ խորհրդածելու: Գնացեք Տիրոջ տունը, այնտեղ զգացեք Նրա Հոգին, հաղորդակցվեք Նրա հետ և դուք կիմանաք խաղաղությունը, որը դուք ոչ մի այլ տեղ չեք գտնի:29

Խավարի ժամանակներում փորձեք հասնել Տիրոջ տուն և այդտեղ մեկուսացեք աշխարհից: Ստացեք Նրա սուրբ արարողությունները և տարածեք դրանք դեպի ձեր նախնիները: Տաճարում նիստի ավարտին, հանգիստ նստեք սելեստիալ սենյակում և խորհեք այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք ձեզ համար կամ որոնք դուք տարածել եք նրանց վրա, ովքեր հեռացել են կյանքից: Ձեր սրտերը կուռչի երախտագիտությունից, և Տիրոջ երջանկության սքանչելի ծրագրի հավերժական իրողությունների վերաբերյալ մտքերը կներթափանցեն ձեր հոգին:30

Այս աղմկոտ, գործունյա, մրցունակ աշխարհում ինչ մեծ առանձնաշնորհ է ունենալ մի սուրբ տուն, որտեղ մենք կարող ենք զգալ Տիրոջ Հոգու սրբագործող ազդեցությունը: Մեզ անընդհատ պարուրում է եսասիրության տարրը: Մենք պետք է հաղթահարենք այն, և չկա ավելի լավ միջոց, քան գնալ Տիրոջ տունը և այնտեղ ծառայել փոխարինող հարաբերությամբ՝ հօգուտ նրանց, ովքեր մահվան վարագույրի այն կողմում են: …

… Ես խրախուսում եմ ձեզ ավելի շատ օգտվել այս օրհնյալ առանձնաշնորհի առիթից: Այն կզտի ձեր էությունը: Այն կհեռացնի եսասիրության կեղևը, որում մեզանից շատերն են ապրում: Այն տառացիորեն կբերի սրբագործող տարր ձեր կյանքում և կդարձնի մեզ ավելի լավ տղամարդիկ և ավելի լավ կանայք:31

Ես գիտեմ, ձեր կյանքը մշտազբաղ է: Գիտեմ, որ շատ բան ունեք անելու: Բայց ես խոստանում եմ, որ եթե դուք գնաք Տիրոջ տուն, դուք կօրհնվեք, կյանքն ավելի լավ կլինի ձեզ համար: Արդ, խնդրում եմ, խնդրում եմ իմ սիրելի եղբայրներ և քույրեր, օգտվեք Տիրոջ տունը գնալու մեծ հնարավորությունից և դրա միջոցով ճաշակելու բոլոր հրաշալի օրհնություններից, որոնք ձերն են՝ այնտեղ ստանալու համար:32

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Նախագահ Հինքլին ասել է, որ տաճարային արարողությունները «ամենախորը արտահայտություններն են մեր աստվածաբանության» (բաժին 1) և «մեծագույն օրհնությունները, որոնք Եկեղեցին կարող է առաջարկել» (բաժին 2): Որո՞նք են այն օրհնությունները, որոնք դուք ստացել եք այս արարողությունների միջոցով։

  • Նախագահ Հինքլին խոսել է տղամարդկանց և կանանց մասին, ովքեր ուրախության արցունքներ են հեղել տաճարներում (տես բաժին 2): Ձեր փորձառությունից ելնելով, ինչո՞ւ են տաճարային արարողություններն այդպիսի խորը զգացումներ առաջացնում:

  • Մահացածների փրկագնման մասին Նախագահ Հինքլին ասել է. «Ինչ սքանչելի է, որ մեր երիտասարդները ներգրավված են այդ լիովին անշահախնդիր գործի մեջ» (բաժին 3): Ի՞նչ կարող են ծնողներն ու երիտասարդներն անել այս ծառայությունում՝ միասին աշխատելու համար:

  • Ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի ժամանակ ստեղծենք տաճարում ծառայելու և երկրպագելու համար: Տաճարում մեր ծառայությունը ինչպես կարող է ազդել տաճարից դուրս մեր կյանքի վրա։ (Մի քանի օրինակների համար տես բաժին 4-ը:) Ինչպե՞ս է տաճար գնալն օրհնել ձեզ:

Առնչվող սուրբ գրություններ

Ելից 25.8, Գ Թագավորաց 6.11–13, ՎևՈւ 88.119–20, 109.12–13, 24–28, 110.1–10, 128.22–24

Օգնություն ուսումնասիրողին

«Կիսվեք նրանով, ինչ սովորում եք: Երբ դա անեք, ձեր մտքերն ավելի հստակ կդառնան և հիշողության մեջ պահելու ձեր ուժը կմեծանա» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 17):

Հղումներ

  1. “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, Nov. 1997, 49.

  2. “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” 49.

  3. In Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 325.

  4. “This Is a Day Long Looked Forward To” (text of the dedicatory prayer for the Colonia Juárez Chihuahua Mexico Temple, Mar. 6, 1999), Church News, Mar. 13, 1999, 7.

  5. “New Temples to Provide ‘Crowning Blessings’ of the Gospel,” Ensign, May 1998, 87–88.

  6. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1: 1995–1999 (2005), 311–12.

  7. Teachings of Gordon B. Hinckley (1997), 641.

  8. “This Peaceful House of God,” Ensign, May 1993, 74.

  9. Teachings of Gordon B. Hinckley, 623–24.

  10. “Inspirational Thoughts,” Ensign, Apr. 2002, 4.

  11. “Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, Nov. 1995, 53.

  12. “Keeping the Temple Holy,” Ensign, May 1990, 52.

  13. “Shining Star in a World Oppressed with Darkness” (text of the dedicatory prayer for the Manhattan New York Temple, June 13, 2004), Church News, June 19, 2004, 5.

  14. “Rejoice in This Great Era of Temple Building,” Ensign, Nov. 1985, 59.

  15. “New Temples to Provide ‘Crowning Blessings’ of the Gospel,” 88.

  16. “Temples and Temple Work,” Ensign, Feb. 1982, 3.

  17. “The Marriage That Endures,” Ensign, July 2003, 4–6.

  18. “Rejoice in This Great Era of Temple Building,” 60.

  19. “Why These Temples?” Ensign, Aug. 1974, 40.

  20. “The Salt Lake Temple,” Ensign, Mar. 1993, 5.

  21. “Welcome to Conference,” Ensign, Nov. 1999, 4–5.

  22. Teachings of Gordon B. Hinckley, 640.

  23. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1, 154.

  24. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1, 362.

  25. “Of Missions, Temples, and Stewardship,” 53.

  26. “Inspirational Thoughts,” 4.

  27. “Of Missions, Temples, and Stewardship,” 52.

  28. “The Salt Lake Temple,” 5–6.

  29. “Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, Apr. 1996, 72.

  30. One Bright Shining Hope: Messages for Women from Gordon B. Hinckley (2006), 103.

  31. “Closing Remarks,” Ensign or Liahona, Nov. 2004, 104–5.

  32. Teachings of Gordon B. Hinckley, 624.