Պատմական ամփոփագիր
Հետևյալ ժամանակագրությունը տալիս է Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կյանքի գլխավոր իրադարձությունների մի համառոտ ակնարկ:
23 հունիսի, 1910 թիվ |
Ծնվել է Բրյանթ Ս. Հինքլիի և Ադա Բիթներ Հինքլիի ընտանիքում Յուտայի նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում: |
1922 թիվ |
Մասնակցում է ցցի քահանայության ժողովին իր հոր հետ և ստանում է վկայություն Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման վերաբերյալ: |
1932 թիվ |
Ավարտում է Յուտայի Համալսարանը` սովորելով անգլերեն, ժուռնալիստի մասնագիտություն և հնադարյան լեզուներ: |
1933-ից մինչև 1935 թվականը |
Ծառայում է որպես լիաժամկետ միսիոներ Եվրոպական Միսիայում` ամբողջ ժամանակն անցկացնելով Անգլիայում: |
1935-ից մինչև 1943 թվականը |
Աշխատում է որպես Եկեղեցու Ռադիոյի, հասարակայնության և միսիոներական գրականության հանձնաժողովում: |
1937 թիվ |
Կանչվում է Կիրակնօրյա Դպրոցի գերագույն վարչություն: |
29 ապրիլի, 1937 թիվ |
Ամուսնանում է Մարջորի Փեյի հետ Սոլթ Լեյքի Տաճարում: |
1943-ից մինչև 1945 թվականը |
Աշխատում է որպես օգնական վերահսկիչ Դենվեր և Ռիո Գրանդե Երկաթուղում Սոլթ լեյք Սիթիում (Յուտա) և Դենվերում (Կոլորադո): |
1945-ից մինչև 1958 թվականը |
Վերադառնում է Եկեղեցական աշխատանքի, 1951 թվականին սկսում է ղեկավարել նոր ձևավորված Միսիոներական Բաժանմունքի ամենօրյա գործունեությունը: |
1953-ից մինչև 1955 թվականը |
Նախագահ Դեյվիդ Օ.ՄակՔեյի ղեկավարության ներքո ներկայացնում և վերահսկում է տաճարային օժտման վերաբերյալ կինոնկարի թողարկումը՝ համաձայնեցնելով բազմաթիվ լեզուների հետ: |
28 հոկտեմբերի, 1956 թիվ |
Կանչվում է ծառայելու որպես Իսթ Միլլ Քրիկ ցցի նախագահ: |
6 ապրիլի, 1958 թիվ |
Հաստատվում է Տասներկուսի Օգնական: |
5 հոկտեմբերի, 1961 թիվ |
Կարգվում է որպես Առաքյալ և ձեռնադրվում որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի կողմից: |
23 հուլիսի, 1981 թիվ |
Կանչվում է ծառայելու որպես Առաջին Նախագահության Խորհրդական՝ օգնելու Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին և Նախագահներ Մարիոն Գ. Ռոմնիին և Ն. Էլդոն Թաններին: |
2 դեկտեմբերի, 1982 թիվ |
Կանչվում է ծառայելու որպես Նախագահ Քիմբալի երկրորդ խորհրդական: |
10ոյեմբերի , 1985 թիվ |
Կանչվում է ծառայելու որպես Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի առաջին խորհրդական: |
5 հունիսի, 1994 թիվ |
Կանչվում է ծառայելու որպես Նախագահ Հովարդ Վ. Հանթերի առաջին խորհրդական: |
3 մարտի , 1995 թիվ |
Դառնում է ավագ Առաքյալ Նախագահ Հանթերի մահից հետո: |
12 մարտի, 1995 թիվ |
Ձեռնադրվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ: |
23 սեպտեմբեր, 1995 թիվ |
Հրապարակում է «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը Սփոփող Միության գերագույն ժողովի ընթացքում: |
Փետրվար 1996 թիվ |
Եկեղեցու անդամների թիվը Միացյալ Նահանգներից դուրս գերազանցում է Միացյալ Նահանգների ներսում Եկեղեցու անդամների թվին: |
7 ապրիլի, 1996 թիվ |
Ելույթ է ունենում Միացյալ Նահանգների «60 րոպե» հեռուստածրագրում: |
26 մայիսի, 1996 թիվ |
Նվիրագործում է Հոնգ Կոնգ Չինաստան Տաճարը, առաջինը այն 77 տաճարներից, որոնք նվիրագործվել էին իր նախագահության օրոք, որոնցից 63-ը նա ինքն էր նվիրագործել: |
5 ապրիլի, 1997 թիվ |
Կազմակերպում է Յոթանասունի երեք նոր քվորումներ: |
4 հոկտեմբերի, 1997 թիվ |
Հայտարարում է ողջ աշխարհում ավելի փոքր տաճարների կառուցման մասին: |
1 հունվարի, 2000 թիվ |
Առաջին Նախագահության իր ընկերակից Առաքյալների և Տասներկու Առաքյալների Քվորումի հետ հրատարակում է «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»: |
1 հոկտեմբերի, 2000 թիվ |
Նվիրագործում է Բոստոն Մասսաչուսեթս Տաճարը` 100-րդ գործող տաճարը: |
8 հոկտեմբերի, 2000 թիվ |
Նվիրագործում է Համաժողովների Կենտրոնը: |
31 մարտի, 2001թիվ |
Հայտարարում է Կրթության Մշտական Ֆոնդի ստեղծումը: |
8 փետրվար, 2002 թիվ |
Ողջունում է այցելուներին ամբողջ աշխարհից Սոլթ Լեյք Սիթիի Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ: |
27 հունիսի, 2002 թիվ |
Նվիրագործում է Նավու Իլլինոյս Տաճարը՝ ի հիշատակ Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության 158-րդ տարելիցի։ |
11 հունվարի, 2003 թիվ |
Նախագահում է ղեկավարների առաջին համաշխարհային ուսուցման հեռարձակումը: |
8 փետրվարի, 2003 թիվ |
Ելույթ է ունենում Երեխաների Միության մեկ միլիոն մանուկների համար արբանյակային հեռարձակման ժամանակ` Երեխաների Միության 125 -ամյակի կապակցությամբ: |
6 ապրիլի, 2004 թիվ |
Սգում է իր կնոջ՝ Մարջորիի մահը: |
23 հունիսի, 2004 թիվ |
Պարգևատրվում է Ազատության Նախագահական մեդալով՝ Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական պարգևով: |
26 հունիսի, 2007 թիվ |
Հայտարարում է, որ Եկեղեցու անդամների թիվը գերազանցել է 13 միլիոնը և Եկեղեցու կազմավորումից սկսած արդեն ծառայել է մեկ միլիոներորդ միսիոները: |
27 հունվարի, 2008 թիվ |
Մահանում է իր տանը` Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա): |