Դաս 15
Հավերժական ամուսնություն
Նախաբան
Հավերժական ամուսնությունը կարևոր է սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում վեհացվելու համար, իսկ դա ձեռք է բերվում միայն համապատասխան իշխանությամբ տաճարում կնքվելու և հետո ուխտերի համաձայն ապրելու միջոցով, որոնց մեջ մտել են այդ ժամանակ: Այս դասը կվերահաստատի ուսանողների համար, որ ամուսնանալը ճիշտ մարդու հետ, ճիշտ վայրում, ճիշտ իշխանությամբ ամենակարևոր որոշումն է, որ նրանք երբևէ կընդունեն:
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Ռասսել Մ. Նելսոն, «Սելեստիալ ամուսնություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 92-95:
-
«Պատվավոր, երջանիկ, հաջողակ ամուսնություն», գլուխ 18, Եկեղեցու Նախագահների Ուսմուքները. Սպենսեր Վ. Քիմբալ (2006), 189–201:
-
Cree-L Kofford, “Marriage in the Lord’s Way, Part One,” Ensign, June 1998, 7–12:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 132․1-24
Հավերժական ամուսնության վարդապետությունը
Բացատրեք, որ ամուսնության կարևորությունը ուսուցանվել է սկսած Եկեղեցու կազմավորման վաղ օրերից: Սակայն հավերժական ամուսնության վարդապետությունը լայնորեն չէր ուսուցանվում Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից մինչև Նավուի ժամանակաշրջանը: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Փարլի Պ․ Պրատի (1807–57) հետևյալ խոսքերը, որոնք նկարագրում են, թե ինչ է նա զգացել, երբ առաջին անգամ իմացել է, որ ամուսնությունը կարող է լինել հավերժ: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․
«[Ջոզեֆ Սմիթն] էր, որ ինձ ուսուցանեց, որ իմ կինը՝ իմ սրտակից ընկերը, կարող է լինել ինձ հետ ժամանակի և ողջ հավերժության ընթացքում։ … Նրանից էր, որ ես սովորեցի, որ մենք պետք է ձեռք բերենք այդ կապվածությունը և զարգանանք ու աճենք նույն կերպ ողջ հավերժության մեջ, մինչ մեր անվերջ միության արդյունքում կունենանք սերունդ՝ այնքան անթիվ, որքան երկնքի աստղերը կամ ծովի ավազը։ … Ես սիրել եմ նախկինում, սակայն չեմ իմացել, թե ինչու։ Բայց այժմ ես սիրում եմ անկեղծորեն՝ բարձրացնող և վեհացնող զգացումով» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 297–98)։
-
Ի՞նչ ազդեցություն ունեցավ Երեց Պրատի ամուսնության նոր ըմբռնումը իր կնոջ հանդեպ իր զգացմունքների վրա:
Բացատրեք, որ հավերժական ամուսնության վերաբերյալ Տիրոջ բազմաթիվ ուսմունքներ գտնվում են Վարդապեություն և Ուխտեր 132 բաժնում: Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132․19 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով, թե ինչ պայմաններ պետք է բավարարել, որպեսզի ամուսնությունը հավերժական լինի:
-
Ի՞նչ պայմաններ պետք է բավարարվեն, որպեսզի ամուսնությունը հավերժական լինի: (Ուսանողները պետք է հասկանան հետևյալը. Ամուսնությունը հավերժական է նրանց համար, ովքեր ամուսանցած են Աստծո խոսքով, ում ամուսնությունը կնքված է Խոստումի Սուրբ Հոգով, և ովքեր մնում են ուխտի մեջ:)
-
Ի՞նչ է նշանակում «մնալ ուխտի մեջ»: Պահել ամուսնության ուխտի կարգն ու պայմանները: (Երբ մի տղամարդ և կին մտնում են հավերժական ամուսնության մեջ, նրանք հանդիսավոր խոստումներ են տալիս միմյանց և Աստծուն: Կողակցին նրանք խոստանում են, որ իրենք անպայման կսիրեն ու կծառայեն նրան լիակատար հավատարմությամբ: Աստծուն նրանք հանդիսավորապես խոստանում են պահել տաճարում կապված ուխտերի կարգն ու պայմանները:)
-
Ի՞նչ է նշանակում, որ ամուսնությունը «կնքվում է խոստումի Սուրբ Հոգով»։ (Մտածեք մատնանշել, որ Խոստումի Սուրբ Հոգին Սուրբ Հոգու տիտղոսներից մեկն է: Սուրբ Հոգին ունի շատ տիտղոսներ, ներառյալ Մխիթարիչ կամ Հայտնող: Այս տիտղոսներից յուրաքանչյուրը վերաբերում է Նրա առանձնահատուկ պարտականություններին կամ գործառույթներին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Խոստումի Սուրբ Հոգի տիտղոսը, ցուցադրեք հետևյալ խոսքերը և խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
«Սուրբ Հոգին Խոստումի Սուրբ Հոգին է» (Գործք Բ.33): Նա հաստատում է մարդկանց արդար գործերի, արարողությունների և ուխտերի ընդունելի լինելն Աստծո կողմից։ Խոստումի Սուրբ Հոգին Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգի», scriptures.lds.org):
-
Ինչպե՞ս են այս խոսքերն օգնում բացատրել, թե ինչու է վեհացումը պահանջում ավելին, քան տաճարում կնքված լինելը: Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա: (Մենք պետք է նաև ապրենք արդար կյանքով և մնանք հավատարիմ բոլոր փրկարար արարողություններին, ներառյալ` մկրտությունը, հաղորդությունը, քահանայության արարողությունները և տաճարային արարողությունները: Միայն այն ժամանակ, երբ մենք մնում ենք հավատարիմ, Սուրբ Հոգին կվկայի Հորը, որ ուխտերը պահվել են:)
Օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հավերժական ամուսնությունը՝ համեմատելով և հակադրելով այն քաղաքացիական ամուսնության հետ՝ օգտագործելով հետևյալ սխեման: Սխեման արտագրեք գրատախտակին․
Դասարանը բաժանեք զույգերի: Զուգընկերներից մեկին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132.15-18-ը, իսկ մյուսին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132.19-24-ը։ Հրավիրեք ուսանողներին նշել խոսքերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են պայմանները, որոնք սպասում են նրանց, ովքեր ամուսնանում են քաղաքացիական ձևով և օրհնությունները նրանց, ովքեր ամուսնանում են հավերժության համար:
Բավարար ժամանակ տրամարդելուց հետո, խնդրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց գտած նյութերով։ Այնուհետև հարցրեք.
-
Մահից հետո, ինչպես են նրանց պայմանները, ովքեր ամուսնանում են քաղաքացիական ամուսնությամբ, տարբերվում նրանցից, ովքեր ամուսնանում են հավերժության համար: (Մինչ ուսանողները պատասխանում են, դուք կարող եք ավելացնել նրանց պատասխանները գրատախտակի սխեմային։ Գուցե կամենաք մատնանշել, որ 20–24 հատվածներում նկարագրված պայմանները նույնատիպ են այն օրհնություններին, որոնք խոստացվել էին Աբրահամյան ուխտում [տես Ծննդոց ԺԷ17.1–7, 22.17]:)
Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, մտածեք կիսվել Յոթանասունից Երեց Քրիի-Լ Կոֆֆորդի հետևյալ խոսքերով.
«Իշխանությունը սելեստիալ ամուսնության խոստումների համար գալիս է Աստծուց, և այդ խոստումները պատվելու ձեր ձախողման հետևանքները նույնպես կգան Աստծուց: Քաղաքացիական ամուսնությունում իշխանությունը հարսի ու փեսայի միջև խոստումների համար հավատարմությունն է երկու մարդկանց միջև: Այն չի բարձրանում ավելի, քան դա: Այն չի կարող: Դրա իշխանությունը գալիս է մարդուց և ոչ թե Աստծուց» (“Marriage in the Lord’s Way, Part One,” Ensign, June 1998, 9):
-
Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ համեմատում եք գրատախտակի վրայի գրված պայմանները:
-
Ի՞նչ օրհնություններ եք տեսել այն մարդկանց տներում, ովքեր ամուսնացել են տաճարում և ձգտում են ապրել հավատարիմ իրենց ուխտերին: Ի՞նչ եք տեսնում այդ զույգերին անելիս՝ իրենց ուխտերը պատվելու համար: (Որպես այդ քննարկման մաս, կարող եք կիսվել Յոթանասունից Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի ամուսնության վերաբերյալ այս հայտարարությամբ․ «Որևէ ձևի ոչ մի այլ փոխհարաբերություն չի կարող բերել այդչափ ուրախություն, առաջացնել այդքան բարիք, կամ առաջ բերել այդքան անձնական հղկվածություն» [«Ամուսնություն. Նայեք և սովորեք, Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 83]:)
Բացատրեք դասարանին, որ Վարդապետություն և Ուխտեր 132 բաժինը պարունակում է նաև Տիրոջ որոշ հրահանգները բազմակնության գործադրման վերաբերյալ: Տերը պատվիրել էր Սրբերին գործադրել բազմակնության օրենքը որպես բոլոր բաների վերականգման մի մաս (տես Գործք Գ.21, ՎևՈւ 132.45): Եկեղեցու անդամները գործադրեցին այդ օրենքը մինչև 1890 թվականը, երբ Տերը հայտնեց Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆին, որ այլևս Նա չէր պահանջում Եկեղեցու անդամներից այդ անել: Այսօր բազմակնության վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշումը պարզաբանելու համար, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910–2008) հետևյալ հայտարարությունը․
«Եթե մեր անդամներից մեկը կիրառում է բազմակնություն, նրան հեռացնում են Եկեղեցուց, որն ամենալուրջ պատիժն է, որ Եկեղեցին կարող է կիրառել։ … Ավելի քան մեկ դար առաջ Աստված հստակ հայտնեց Իր մարգարե Վիլֆորդ Վուդրուֆին, որ բազմակնության կիրառումը պետք է դադարեցվի, որը նշանակում է, որ այժմ այն դեմ է Աստծո օրենքին։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ քաղաքացիական կամ կրոնական օրենքը թույլ է տալիս բազմակնություն, Եկեղեցին ուսուցանում է, որ պետք է լինի մենամուսնություն և իր անդամության մեջ չի ներառում նրանց, ովքեր կիրառում են բազմակնությունը» (“What Are People Asking about Us?” Ensign, Nov. 1998, 71–72):
Եթե ուսանողները հարցեր ունենան բազմակնության վերաբերյալ, նրանց հանձնարարեք կարդալ հետևյալ նյութը Gospel Topics, “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,”(«Բազմակնությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում»), lds.org/topicsկայքում:
Վարդապետություն և Ուխտեր 131․1-4
Հավերժական ամուսնություն ընտրելու կարևորությունը
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 131․1-4 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին գտնել, թե ինչու է կարևոր մեզ համար ամուսնանալ այն ձևով, ինչպես Տերն է սահմանել:
-
Ի՞նչ օրհնություններ են սպասում նրանց, ովքեր ընտրում են մտնել ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են այս սկզբունքը. Երբ մենք մտնում ենք ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ, մենք կարող ենք վեհացվել սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում: Բացատրեք, որ այս ենթատեքստում նոր բառը նշանակում է, որ այս ուխտը նոր է վերականգնվել մեր տնտեսությունում։ Հավիտենական բառը նշանակում է, որ այս ուխտը կտևի հավերժության մեջ և որ դա սահմանված էր նախամահկանացու հոգևոր աշխարհում, որպես փրկության ծրագրի մաս: Դա եղել է Հիսուս Քրիստոսի ավետարանի մասը Ադամի ժամանակից ի վեր: Աճ բառի մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ նրանք, ովքեր ձեռք են բերել սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանը, «կշարունակեն աճել և կունենան երեխաներ սելեստիալ փառքում» [History of the Church, 5:391]:)
Ցուցադրեք Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
«[Փրկություն] նշանակում է փրկվել ֆիզիկական և հոգևոր մահից: … [Վեհացումը] վերաբերում է երջանկության բարձրագույն վիճակին և փառքին սելեստիւալ թագավորությունում» («Փրկություն և վեհացում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 8):
«Փրկությունը անձնական հարց է, մինչդեռ վեհացումը ընտանեկան հարց է: Միայն նրանք, ովքեր ամուսնացած են տաճարում և ում ամուսնությունը կնքված է Խոստումի Սուրբ Հոգով, կշարունակեն կողակիցներ լինել մահից հետո և կստանան սելեստիալ փառքի, կամ վեհացման բարձրագույն աստիճանը» («Սելեստիալ ամուսնություն» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 92):
-
Ինչո՞ւ է հավերժական ամուսնությունն այդքան կարևոր: (Երբ ուսանողները պատասխանեն և երբ ուղղորդվեք Հոգու կողմից, գուցե կամենաք շեշտել այսօրվա աշխարհի մարդկանց կործանարար միտումը, ովքեր ընտրում են չամուսնանալ, որովհետև նրանք ավելի են արժևորում այնպիսի բաներ, ինչպես օրինակ կարիերան, քան Աստծո ծրագրի կատարումը իրենց համար: Մերժելով ամուսնությունը, նրանք վտանգի տակ են դնում այն օրհնությունները, որոնք Աստված կկամենար շնորհել նրանց այժմ և հավերժության մեջ:)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ տաճարային ամուսնությունը զույգին տալիս է ավելի մեծ հնարավորություններ՝ երջանկության համար, քան քաղաքացիական ամուսնությունը, կամ միասին ապրելն առանց ամուսնանալու:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ բոլոր Սրբերն ի վերջո կստանան հավերժական ամուսնության օրհնությունը, քանի դեռ նրանք չեն փոխզիջում իրենց չափանիշները որևէ ձևով, խնդրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն Նախագահ Հովարդ Վ. Հանթերի (1907–95) հետևյալ խոսքերը.
«Ոչ մի օրհնություն, ներառյալ հավերժական ամուսնությունը և հավերժական ընտանիքը, չի մերժվի որևէ արժանավոր մարդու: Թեև այս օրհնությանը հասնելու համար ոմանք կարող են սպասել որոշ չափով ավելի երկար, երևի նույնիսկ այս մահկանացու կյանքից այն կողմ, այն չի մերժվի» (“The Church Is for All People,” Ensign, June 1989, 76):
-
Ձեզանից քանի՞սը գիտեն մարդկանց, ովքեր ցանկանում են ամուսնանալ տաճարում, սակայն չունեն այդ հնարավորությունը: Ինչպե՞ս կարող է այդ խոստումը Նախագահ Հանթերի խոսքերում օգնել այդ մարդկանց:
Ավարտեք՝ հրավիրելով ուսանողներին պատասխանել մեկ կամ հետևյալ հարցերից երկուսին էլ՝ գրելով.
-
Ի՞նչ որոշում եմ կայացնում ես, որն ինձ կտանի դեպի կնքումը տաճարում:
-
Իմ կյանքի ո՞ր ասպարեզներն են, որոնք պահանջում են փոփոխություն և աճ, որպեսզի ես պատրաստ լինեմ կնքվելու տաճարում:
Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են անում իրենք՝ տաճարային ամուսնության պատրաստվելու համար: Կիսվեք ձեր վկայությամբ, որ երբ ամուսինը և կինը պահում են ուխտերը, որոնք նրանք կապել են, երբ կնքվել են տաճարում, նրանք կմիավորվեն հավերժորեն: Կիսվեք, թե ինչպես է այս գիտելիքը օրհնություն եղել ձեր կյանքում:
Ուսանողի ընթերցարան
-
Ռասսել Մ. Նելսոն, «Սելեստիալ ամուսնություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 92-95: