Սելեստիալ ամուսնություն
Ընտանիքի մասին այդ հայտարարությունը մեզ օգնում է գիտակցել, որ սելեստիալ ամուսնությունը ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում երջանկության համար, քան մարդկային որևէ այլ հարաբերություն
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր. ես մեծապես երախտապարտ եմ ձեզանից յուրաքանչյուրի համար: Բոլորս լիակատար երախտագիտություն ենք զգում Հիսուս Քրիստոս ավետարանի համար: Թշվառությամբ լի այս աշխարհում մենք իրապես շնորհակալ ենք Աստծո «երջանկության մեծ ծրագրի համար»:1 Նրա ծրագիրը հայտարարում է, որ տղամարդիկ և կանայք կան, «որպեսզի ունենան ուրախություն»:2 Այդ ուրախությունը վայելում ենք, երբ ընտրում ենք ներդաշնակ ապրելու Աստծո հավերժական ծրագրի հետ:
Ընտրության կարևորությունը կարելի է համեմատել մի հասարակ գաղափարի հետ, որն իմ մտքին եկավ մի օր մի մեծ խանութում գնումներ կատարելիս: Ես այն կոչում եմ «գնորդների համաչափություն»: Քանի որ գնումներ կատարելը մեր առօրյա կյանքի մասն է, այս համաչափությունը կարող է ծանոթ լինել:
Իմաստուն գնորդները նախքան ընտրություն կատարելը մանրակրկիտ ուսումնասիրում են ընտրության տարբերակները: Նրանք կենտրոնանում են առաջին հերթին ապրանքի որակի և դիմացկունության վրա: Նրանք ցանկանում են ամենալավը: Ի տարբերություն դրա, որոշ գնորդներ փնտրում են էժանագին ապրանքներ, իսկ մյուսները շռայլորեն ծախսում են, հետագայում հայտնաբերելով, վհատությամբ, որ նրանց ընտրությունը երկար չծառայեց: Վերջապես, ի տխրություն մեզ, կան եզակի գնորդներ, որոնք մի կողմ են դնում անձնական արժանապատվությունը և գողանում են իրենց ուզած ապրանքը: Մենք նրանց կոչում ենք «ապրանքագողեր»:
Գնորդների համաչափությունը կարելի է համեմատել ամուսնության հետ: Զույգը, որ սիրահարված է, կարող է ընտրել ամենաբարձր որակի ամուսնությունը կամ ավելի ցածր տեսակի, որը չի հարատևում: Կամ կարող է դրանցից ոչ մեկը չընտրեն, այլ անամոթաբար գողանան իրենց ուզածը որպես «ամուսնական ապրանքագողեր»:
Ամուսնության թեման շատ է քննարկվում աշխարհով մեկ, որտեղ գոյություն ունեն համատեղ կյանքի տարբեր տեսակներ: Խոսելով այս թեմայի մասին՝ իմ ելույթի նպատակն է հայտարարել, որպես Տիրոջ Առաքյալ,3 որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև սուրբ է՝ այն կարգված է Աստծո կողմից:4 Ես նաև հաստատում եմ տաճարային ամուսնության առաքինությունը: Դա ամուսնության ամենաբարձր և ամենահարատև տարբերակն է, որը մեր Արարիչը կարող է առաջարկել իր զավակներին:
Փրկությունը անձնական հարց է, մինչդեռ վեհացումը ընտանեկան հարց է:5 Միայն նրանք, ովքեր ամուսնացած են տաճարում, և որոնց ամուսնությունը կնքված է Խոստումի Սուրբ Հոգով, մահից6 հետո կմնան որպես ամուսիններ և կժառանգեն սելեստիալ փառքի ամենաբարձր աստիճանը կամ վեհացումը: Տաճարային ամուսնությունը կոչվում է նաև սելեստիալ ամուսնություն: Սելեստիալ փառքի մեջ կա երեք աստիճան: Ամենաբարձրին հասնելու համար՝ ամուսինը և կինը պետք է կնքվեն ժամանակի և ողջ հավերժության համար և պահեն սուրբ տաճարում կապած իրենց ուխտերը:7
Մարդկային սրտի ամենանվիրական ցանկությունն է այն, որ ամուսնությունը շարունակվի մահից հետո: Տաճարային ամուսնության հավատարմությունը հասանելի է դարձնում այն: Այն հնարավորություն է տալիս, որ ընտանիքները հավերժ միասին լինեն:
Դա փառահեղ նպատակ է: Եկեղեցու բոլոր միջոցառումները, առաջադիմությունները, քվորումները և դասարանները,– բոլորը միջոցներ են ընտանիքի վեհացման համար:8
Այդ նպատակը հնարավոր դարձնելու համար, մեր Երկնային Հայրը վերականգնել է քահանայության բանալիներն արդի տնտեսության ժամանակ, որպեսզի իր ծրագրի կարևոր արարողությունները հնարավոր լինի կատարել պատշաճ իշխանությամբ: Երկնային սուրհանդակները, այդ թվում՝ Հովհաննես Մկրտիչը,9 Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը,10 Մովսեսը, Եղիասը և Եղիան,11 մասնակցել են այդ վերականգնմանը:12
Այս հայտնի դարձված ճշմարտության գիտելիքը տարածվում է երկրի վրա13: Մենք՝ որպես Տիրոջ մարգարեներ և առաքյլաներ, կրկին հռչակում ենք աշխարհին, որ «ընտանիքն առանցքային դեր ունի իր զավակների հավիտենական ճակատագրին նվիրաված Արարչի ծրագրում»:14
Բացի այդ մենք հայտարարում ենք, որ «Մարդ արարածները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարված են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կան դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուրն ունի աստվածային բնույթ և ճակատագիր: Սեռը անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավիտենական կյանքի և նպատակի:
Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն, որպես իրենց Հավիտենական Հորը և ընդունում էին Նրա ծրագիրն, ըստ որի պետք է ձեռք բերեին ֆիզիկական մարմիններ և աշխարհիկ փորձ ունենային դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավիտենական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար: Երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների համար վերադարձը Աստծո ներկայություն, իսկ ընտանիքների համար՝ հավերժորեն միանալը»:15
Ընտանիքի մասին այդ հայտարարությունը մեզ օգնում է գիտակցել, որ սելեստիալ ամուսնությունը ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում երջանկության համար, քան մարդկային որևէ այլ հարաբերություն:16 Երկիրը ստեղծվել է և այս Եկեղեցին վերականգնվել է, որպեսզի ընտանիքները ձևավորվեն, կնքվեն և հավերժորեն վեհացում ստանան:17
Սուրբ գրությունները հայտարարում են, որ «օրինական է, որ [տղամարդ] ունենա մեկ կին, և նրանք երկուսով կլինեն մեկ մարմին, և այս բոլորը, որպեսզի երկիրը կատարի իր ստեղծման նպատակը»:18 Մեկ ուրիշ սուրբ գրություն հաստատում է. «Տիրոջ մոտ ոչ մարդն է առանց կնոջ, ոչ էլ կինն առանց մարդու»:19 Այսպիսով, ամուսնությունը ոչ միայն ավետարանի վեհացնող սկզբունք է, այլ նաև աստվածային պատվիրան:
Մեր Երկնային Հայրը հայտարարել է. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:20 Նրա սիրելի Որդու Քավության միջոցով այդ երկու նպատակները հնարավոր է դարձել: Քավության շնորհիվ, անմահությունը և մահացածներից հարությունը իրական է դարձել բոլորի համար:21 Եվ քավության շնորհիվ հավերժական կյանքը, որը հավերժ Աստծո ներկայության մեջ ապրելն է՝ «Աստծո պարգևներից ամենամեծը»,22 հնարավոր է դարձել: Հավերաժական կյանքին արժանանանալու համար մենք պետք է հավերժական և հավիտենական ուխտ կապենք մեր Երկնային Հոր հետ:23 Սա նշանակում է, որ տաճարային ամուսնությունը ոչ միայն ամուսնու և կնոջ միջև է. այն ընդգրկում է նաև Աստծո հետ ընկերակցությունը:24
Ընտանիքի մասին հայտարարությունը մեզ հիշեցնում է նաև, որ «ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց համար:25 Երեխաները, որոնք ծնվում են այդ միությունից, «Տիրոջ ժառանգությունն են»:26 Երբ ընտանիքը կնքվում է տաճարում, այդ ընտանիքը կարող է դառնալ նույնքան հավերժական, որքան ինքը՝ Աստծո արքայությունը:27
Նման պարգևը պահանջում է ավելին, քան հուսով լի ցանկություն: Մի առիթով, լրագրերից մեկում գրված մահախոսականում ես կարդացի մի ակնկալիք, որ մահը այդ մարդուն միացրել է մահացած ամուսնու հետ, երբ, իրականում, նրանք չէին ընտրել հավերժական տարբերակը: Փոխարենը, նրանք ընտրել էին այն ամուսնությունը, որն ուժ ուներ միայն այնքան ժամանակ, որքան նրանք պետք է ապրեին: Երկնային Հայրը նրանց առաջարկել էր գերագույն պարգևը, սակայն նրանք մերժել էին այն: Եվ մերժելով պարգևը, նրանք մերժել էին Պարգևատուին:28
Սուրբ գրությունների մի զորեղ հատված հստակորեն տարբերակում է հուսով լի ցանկությունը և հավերժական ճշմարտությունը. «Բոլոր ուխտերը, պայմանագրերը… . պարտավորությունները, երդումները, խոստումները… . կամ ակնկալիքները, որոնք չեն կապվել և հաստատվել ու կնքվել խոստումի Սուրբ Հոգով, նրա կողմից, ում ես օծել եմ, և՛ ժամանակի, և՛ ողջ հավերժության համար… . չունեն ազդեցություն, զորություն կամ ուժ մեռելների հարության ժամանակ և հետո. քանզի բոլոր պայմանագրերը, որոնք չեն կնքվել այդ վախճանի համար, վերջանում են մարդկանց մահվան հետ»:29
Սա բացարձակ ճշմարտություն է: Այս Եկեղեցու անդամները հրավիրում են բոլոր մարդկանց սովորել այդ բաները և պատրաստվել հավերժական կյանքին:30 Մենք հրավիրում ենք բոլորին ձեռք բերել հավատք առ Աստված՝ Հավերժական Հայրը, և առ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը. ապաշխարել. ստանալ Սուրբ Հոգին. ստանալ տաճարի օրհնությունները. կապել և պահել սրբազան ուխտեր. և համբերել մինչև վերջ:
Բարեգթորեն, երջանկության Աստծո մեծ ծրագիրը և դրա հավերժական օրհնությունները հնարավոր է հասցնել նրանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել լսելու ավետարանը մահկանացու կյանքում: Նրանց համար, փոխարինաբար, հնարավոր է կատարել տաճարային արարողություններ:31
Բայց ի՞նչ կլինի Եկեղեցու այն բազմաթիվ անդամների հետ, որոնք ամուսնացած չեն: Անձամբ մեղավոր չլինելով, նրանք կյանքի փորձությունները հաղթահարում են միայնակ: Ես հիշեցնում եմ բոլորիս, որ Տիրոջ հարմար ձևով և ժամանակին, ոչ մի օրհնություն ետ չի պահվի Նրա հավատարիմ Սրբերից:32 Տերը կդատի և կհատուցի յուրաքանչյուր անձի ինչպես ըստ գործերի, այնպես էլ ըստ սրտաբուխ ցանկությունների:33
Միևնույն ժամանակ մահկանացու թյուրիմացությունները կարող են վնաս հասցնել ամուսնությանը: Իրականում յուրաքանչյուր ամուսնություն սկսում է երկու թերի մարդկանցով: Երջանկությունը կարող է գալ նրանց միայն լուրջ ջանքերի շնորհիվ: Ճիշտ ինչպես նվագախմբի ներդաշնակությունը կախված է միայն նրա անդամների համաձայնեցված ջանքերից, այդպես էլ ամուսնության մեջ ներդաշնակությունը պահանջում է համաձայնեցված ջանքեր: Այդ ջանքերը հաջողություն կունենան, եթե զուգընկերներին յուրաքանչյուրը նվազագույնի կհասցնի անձնական պահանջները և առավելագույնի կհասցնի անձնուրաց սիրո գործերը:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Իրական երջանկություն գտնելու համար, մենք պետք է փնտրենք այն և կենտրոնանանք մեզանից դուրս: Ոչ ոք չի հասկացել կյանքի իմաստը, մինչև որ իր եսը չի հանձնել մերձավորի ծառայությանը: Ուրիշներին ծառայելը բարեկամ է պարտավորության հետ, որի կատարումը բերում է իրական ուրախություն»:34
Ամուսնության մեջ ներդաշնակությունը գալիս է միայն երբ մարդ իր կողակցի բարօրությունը դնում է ամենաբարձր նախապատվությունների տեղում: Երբ դա իրականում տեղի է ունենում, սելեստիալ ամուսնությունը դառնում է իրականություն, ուրախություն բերելով այս կյանքում և գալիք կյանքում:
Երջանկության Աստծո ծրագիրը մեզ ընտություն կատարելու հնարավորություն է տալիս: Ինչպես գնորդի օրինակում՝ մենք կարող ենք ընտրել կա՛մ սելետիալ ամուսնությունը կա՛մ ավելի ցածր տարբերակները:35 Ամուսնության որոշ տարբերակներ շատ էժանագին են. մի քանիսն էլ չափառանց թանկ արժեն. իսկ ոմանք էլ խորամանկորեն ծպտված են ոսոխի կողմից: Զգուշացեք այդ տարբերակներից. դրանք միշտ սնում են թշվառություն:36
Լավագույն ընտրությունը սելեստիալ ամուսնությունն է: Բարեբախտաբար, եթե նախկինում ավելի ցածր ընտրություն է կատարվել, դեռևս հնարավորություն կա ավելի բարձր տարբերակին անցնել: Դա պահանջում է սրտի զորեղ փոփոխություն37 և նոր տարբերակի մշտական թարմացում:38 Այդպես ստացված օրհնությունները արժանի են բոլոր ներդրած ջանքերին:39
Տաճարային ամուսնության լիակատար իրականացումը գրեթե մեր մահկանացու ըմբռնումից վեր է: Նման ամուսնությունը կշարունակի աճել սելեստիալ թագավորության մեջ: Այնտեղ մենք կատարյալ կդառնանք:40 Ինչպես Հիսուսը վերջ ի վերջո ստացավ Հոր փառքի լիությունը,41 այնպես էլ մենք «կարող ենք գալ Հոր մոտ… . և ժամանակին ստանալ նրա լիությունից»:42
Սելեստիալ ամուսնությունը հավերժական կյանքին նախապատրաստվելու առանցքային կետն է: Այն պահանջում է, որ մարդ ամուսնանա ճիշտ մարդու հետ, ճիշտ վայրում, ճիշտ իշխանությամբ, և հավատարմորեն հնազանդվի այդ սրբազան ուխտին:43 Այն ժամանակ մարդ կարող է համոզված լինել Աստծո արքայության մեջ վեհացում ձեռք բերելու հարցում: Սա իմ վկայությունն է Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: