Մեր ժամանակների ուսմունքները
Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության չորրորդ կիրակի օրվա դասերի վերաբերյալ այս հրահանգները փոխարինում են Տեղեկություն Քահանայության և Օժանդակ կազմակերպությունների ղեկավարների 2005-2008 ծրագրի մասին հրահանգներին:
Չորրորդ կիրակի օրվա Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության դասերը պետք է նվիրվեն «Մեր ժամանակների ուսմունքներին»: «Մեր ժամանակների ուսմունքների» բոլոր դասերը պետք է ուսուցանվեն, օգտագործելով գերագույն համաժողովին նվիրված Լիահոնայի ամենավերջին համարը: Այդ համարները տպագրվում են յուրաքանչյուր մայիս և նոյեմբեր ամիսներին: Ելույթները մատչելի են նաև (տարբեր լեզուներով) www.lds.org ինտերնետային կայքում:
Յուրաքանչյուր դաս կարելի է պատրաստել մեկ կամ մի քանի ելույթներից: Ցցերի և շրջանների նախագահները կարող են ընտրել, թե որ ելույթները պետք է օգտագործվեն, կամ նրանք կարող են հանձնարարել այդ պատասխանատվությունը եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին: Քահանայության այդ եղբայրները Մելքիսեդեկյան Քահանայության եղբայրներին և Սփոփող Միության քույրերին պետք է շեշտեն միևնույն ելույթները նույն կիրակի օրերին ուսումնասիրելու կարևորությունը: Որևէ հատուկ շեշտադրումի դեպքում ուսուցիչները պետք է խորհուրդ հարցնեն իրենց ղեկավարներից:
Նրանց, ովքեր հաճախում են չորրորդ կիրակի օրվա դասերին, խրախուսում ենք ուսումնասիրել և իրենց հետ դասարան բերել վերջին գերագույն համաժողովի ամսագիրը: Ծխի և ճյուղի ղեկավարները պետք է ապահովեն Եկեղեցու ամսագրերի մատչելիությունը բոլոր անդամներին:
Առաջարկություններ ելույթներից դաս պատրաստելու համար
-
Աղոթեք, որպեսզի Սուրբ Հոգին լինի ձեզ հետ, երբ ուսումնասիրում և ուսուցանում եք ելույթը (ելույթները): Հնարավոր է, որ դուք ցանկանաք մի կողմ դնել համաժողովի ելույթները և դասը պատրաստել, օգտագործելով այլ նյութեր: Սակայն համաժողովի ելույթները հաստատված են ծրագրով: Ձեր առաջադրանքն է օգնել մյուսներին սովորել և ապրել ավետարանով, ինչպես ուսուցանվում է Եկեղեցու վերջին գերագույն համաժողովում:
-
Վերանայեք ելույթները, գտնելու համար այն սկզբունքներն ու վարդապետությունները, որոնք համապատասխանում են դասարանի անդամների կարիքներին: Ինչպես նաև ելույթներից գտեք պատմություններ, սուրբ գրությունների հղումներ և սահմանումներ, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել սկզբունքները և վարդապետությունները:
-
Ծրագիր կազմեք, թե ինչպես կարող եք ուսուցանել սկզբունքներն ու վարդապետությունները: Ձեր ծրագիրը պետք է ընդգրկի հարցեր, որոնք կօգնեն դասարանի անդամներին.
-
Ձեր ուսուցանված ելույթներից գտնել սկզբունքներ և վարդապետություններ:
-
Խորհել սկզբունքների և վարդապետությունների իմաստի մասին:
-
Կիսվել սկզբունքների և վարդապետությունների վերաբերյալ իրենց հասկացողությամբ, մտքերով, փորձառությամբ և վկայություններով:
-
Կիրառել այդ սկզբունքներն ու վարդապետություններն իրենց կյանքում:
-
-
Վերընթերցեք Teaching, No Greater Call-ի 31–32 գլուխները:
«Ամենակարևորն այն է, որ անդամները զգան Հոգու ազդեցությունը, մեծացնեն ավետարանի իրենց հասկացողությունը, սովորեն կիրառել ավետարանի սկզբունքները իրենց կյանքում և ամրացնեն ըստ ավետարանի ապրելու իրենց պարտավորվածությունը» (Teaching Guidebook [2001], 12):
Խնդրում ենք, «Մեր ժամանակների ուսմունքների» վերաբերյալ նկատողությունները ուղարկել Ծրագրերի Պատրաստման բաժին, 50 East North Temple Street, Room 2420, Salt Lake City, UT 84150-0024, USA; է-հասցե. cur-development@lds church.org:
Ամիսներ |
Չորրորդ կիրակի օրվա դասերի նյութեր |
---|---|
2008թ. նոյեմբեր– 2009թ. ապրիլ |
2008թ. նոյեմբերի Լիահոնա-ում* տպագրված ելույթներ |
2009թ. մայիս– 2009թ. հոկտեմբեր |
2009թ. մայիսի Լիահոնա-ում* տպագրված ելույթներ |