2008
Սուրբ տաճարներ, սրբազան ուխտեր
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Սուրբ տաճարներ, սրբազան ուխտեր

տաճարները սրբազան ու սուրբ վայրեր են: Դրանք հոգևոր զորության և ամրության աղբյուր են: Դրանք հայտնության վայր են:

Silvia H. Allred

Իմ սիրտը լի է ուրախությամբ և երախտագիտությամբ, երբ ես մտածում եմ ամբողջ աշխարհում կանանց այս առանձնահատուկ հավաքի մասին: Ինչպիսի պատիվ է՝ լինել քույրերի այս մեծ խմբի մասը, միավորված լինելով մեր ցանկությամբ՝ ամրացնել Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը և կառուցել Նրա արքայությունը: Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք առաջնորդվել Սուրբ Հոգով, երբ ես կխոսեմ ձեզ հետ տաճարային երկրպագության այս սրբազան թեմայի շուրջ:

Երկրի վրա առավել սուրբ վայրերը տաճարներն են: Տաճարում Եկեղեցու արժանի անդամները մեծագույն օրհնություններ են ստանում, որոնք ցանկանում են, եթե պահում են Աստծո հետ սրբազան ուխտերը: Մենք նաև օգնում ենք, որ այդ նույն օրհնությունները մատչելի լինեն մեր նախնիներին, ովքեր մահացել են առանց փրկության անհրաժեշտ արարողությունները ստանալու:

Ես կխոսեմ տաճարներ կառուցելու մեծ կարևորության մասին, թե ինչու են տաճարներում կատարվող արարողությունները էական մեր փրկության համար, և թե ինչպես կարելի է պատրաստվել տաճար մտնելուն:

Ես ականատես եմ եղել և մեծապես տպավորվել եմ, տեսնելով թե ինչ զոհաբերությունների գնում շատ անդամներ տաճար գնալու համար: Թույլ տվեք կիսվել նման մի պատմությամբ:

1976թ. երբ մենք ապրում էինք Կոստա Րիկայում, միսիայի նախագահը խնդրեց ամուսնուս կազմակերպել միսիայից տաճար առաջին այցը: Կենտրոնական Ամերիկյան Միսիան այդ ժամանակ ընդգրկում էր Կոստա Րիկան, Պանաման, Նիկառագուան և Հոնդուրասը: Այդ ժամանակ ամենամոտ տաճարը Մեսա Արիզոնա Տաճարն էր: Ամեն ուղղությամբ պահանջվում էր ճանապարհորդել հինգ օր, հատելով վեց սահման: Մեկնողների մեծ մասի ֆինանսական զոհաբերությունը մեծ էր: Նրանք պետք է վաճառեին իրենց հեռուստացույցները, հեծանիվները, սքեյթերը և այն, ինչ կարող էին վաճարել: Մենք ճանապարհորդում էին երկու անհարմարավետ ավտոբուսներով՝ օր ու գիշեր: Անդամներից ոմանք ծախսեցին իրենց ողջ գումարը ավտոբուսի վարձի վրա և իրենց հետ ուտելու համար վերցրել էին միայն չորաբլիթներ և մարգարին:

Ինչո՞ւ են Եկեղեցու անդամները այդպես պատրաստակամ և երջանկությամբ նման մեծ զոհաբերություններ կատարում տաճար գնալու համար:

Ես երբեք չեմ մոռանում Հոգու այն մեծ դրսևորումը, որը մենք զգացինք այդ երեք օրերի ընթացքում, որ անցկացրեցինք Մեսա Տաճարում: Ես խորապես հուզված էի, երբ դիտում էի, թե ինչպես էին հավերժության համար կնքվելուց հետո ընտանիքի անդամները գրկախառնվում և արցունքները հոսում նրանց դեմքերով:

Քսանչորս տարի անց նվիրագործվեց Սան Հոսեի տաճարը Կոստա Րիկայում: Նստաշրջանին, որին ես ներկա էի, մասնակցում էին այն ընտանիքներից շատերը, որոնք կատարել էին տաճարի այդ առաջին այցելությունը: Նրանք հավատարմորեն և արժանիորեն սպասում էին այդ սուրբ պահին: Այժմ նրանք բոլորն էլ կարող են հաճախ տաճար հաճախել, քանի որ վերջերս Պանամայում տաճաr նվիրագործվեց, իսկ Հոնդուրասում՝ հայտարարվեց:

Տերը միշտ Իր ժողովրդին պատվիրել է տաճարներ կառուցել: Տերը Մովսեսին պատվիրեց. «Եվ ինձ համար մի սրբարան շինեն՝ որ իրանց մեջ բնակվեմ»:1 Շարժական տաղավարը, որ նրանք պատրաստեցին Իսրայելում երկրպագության կենտրոնական վայր էր հանդիսանում ավետյաց երկիր նրանց ուխտագնացության ժամանակ: Դրա ձևն ու կառուցվածը Տիրոջ կողմից տրվեց Մովսեսին: Դա պետք է լիներ Տիրոջ սուրբ տունը:

Ավելի ուշ, Սողոմոն թագավորը տաճար կառուցեց Երուսաղեմում, օգտագործելով առկա լավագույն շինարարական նյութերը:2

Իր երկրային ծառայության ժամանակ Տերը տաճարին վերաբերվում էր որպես սրվազան վայր և սովորեցնում էր, որ դրան պետք է պատկառանքով վերաբերվել:

Նեփիյցիները նույնպես տաճարներ կառուցեցին Տիրոջ համար Ամերիկայում: Նրանք հավաքված էին տաճարի շուրջ, երբ Քրիստոսը հայտնվեց նրանց Իր Հարությունից հետո:3

Շուտով, երբ Եկեղեցին վերականգնվեց այս տնտեսության մեջ, Տերը Սրբերին պատվիրեց տաճար կառուցել. «Կազմակերպվեք. նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. և հաստատեք մի տուն, այսինքն՝ աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն»:4

Ի պատասխան, ահռելի զոհաբերություններով Սրբերը կառուցեցին Կիրթլենդի Տաճարը: Այս սուրբ տաճարում վերականգնվեցին քահանայության կարևոր բանալիները և Ինքը Փրկիչը հայտնվեց: 5

Ներկայումս աշխարհում գործում են 128 տաճարներ և ավելին դեռ կառուցվում են:

Մենք հրահանգվել ենք կառուցել տաճարներ, որպեսզի սուրբ արարողությունները կատարվեն ապրողների և մահացածների համար: Այդ արարողությունները ներառում են լվացումը, օժտումները, ամուսնությունները, կնքումները, մահացածների համար մկրտությունները և ձեռնադրումները:

Լվացման արարողությունը մեզ որոշակի անմիջական և ապագա օրհնություններ է պարգևում:

Օժտումը մարմնավորում է սրբազան ուխտերը: Այն ընդգրկում է ուսուցում, զորություն երկնքից, և օրհնությունների խոստում մեր կապած ուխտերին հավատարիմ մնալու պայմանով:

Նախագահ Բրիգամ Յանգը հետևյալ ձևով է սահմանում օժտումը.

«Օժտումը ձեզ տալիս է Տիրոջ տան մեջ այն բոլոր արարողությունները, որոնք ձեզ անհրաժեշտ են Հոր ներկայությունը վերադառնալու և … . ձեր հավերժական վեհացումը ստանալու համար, երբ դուք հեռանաք այս կյանքից»:6

Կնքման արարողությունները, ինչպիսին է տաճարային ամուսնությունը, հավերժ միասին կապում են ընտանիքները:

Տաճարում մեր ստացած համապատասխան արարողության հետ կապված ուխտերը դառնում են մեր միավորները Աստծո ներկայություն մտնելու համար: Այս ուխտերը բարձրացնում են մեզ մեր սեփական ունակություններից և աշխարհհայացքից վեր: Մենք ուխտեր ենք կապում, որպեսզի ցույց տանք արքայությունը կառուցելու գործին մեր նվիրվածությունը: Երբ ուխտի մեջ ենք մտնում Աստծո հետ, մենք դառնում ենք ուխտի ժողովուրդ,: Բոլոր խոստացված օրհնությունները մերն են, եթե հավատարիմ լինենք այդ ուխտերին:

Տաճարը ուսման տուն է: Տաճարում կատարվող ուսուցման մեծ մասը խորհրդանշական է և յուրացվում է Հոգու միջոցով: Սա նշանակում է, որ մենք ուսուցանվում ենք վերևից: Տաճարի ուխտերը և արարողությունները Քրիստոսի և Նրա Քավության զորեղ խորհրդանիշներն են: Մենք բոլորս ստանում ենք նույն ուսուցումը, սակայն արարողությունների և ուխտերի իմաստը հասկանալու մեր ունակությունը կաճի, եթե մենք հաճախ վերադառնանք տաճար սովորելու և ուսուցանված հավերժական ճշմարտությունների շուրջ խորհելու ցանկությամբ:

Տաճարային երկրպագությունը հնարավորություն է ընձեռում ծառայելու մահացածներին՝ նրանց համար փառավոր արարողություններ կատարելու միջոցով: Ընտանիք պատմության հետազոտությունը կարող է կատարվել տաճարի պատերից դուրս, սակայն մեր մահացած նախնիների վեհացման համար անհրաժեշտ սուրբ արարողությունները կարող են սպասավորվել միայն տաճարում:

Տաճարը Տիրոջ տունն է: Նա է թելադրում այն պայմանները, որոնք այնտեղ կարող են կիրառվել, այն արարողությունները, որոնք պետք է սպասավորվեն, և որակի այն չափանիշները, որոնք մենք պետք է ունենանք տաճար մտնելու և տաճարային երկրպագությանը մասնակցելու համար:

Տերն ասել է Մովսեսին. «Կոշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետև այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է»:7 Սաղմոսում մենք կարդում ենք. «Ո՞վ վեր կգնայ Տիրոջ սարը, և ո՞վ կկանգնի նորա սրբության տեղումը:

«Նա, որ սուրբ է ձեռքով և անարատ սրտով. Որ իր անձը անիրավության չէ տալիս, և երդում չէ անում նենգությունով»:8 Նրա տունը սուրբ է, և ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել այնտեղ:9

Տերը նշանակել է եպիսկոպոսին և ցցի նախագահին որպես պատասխանատուներ, որոնք որոշում են մարդկանց արժանավորությունը Իր սուրբ տունը մտնելու երաշխավորագիր ստանալու համար: Մենք պետք է լիովին ազնիվ լինենք մեր եպիսկոպոսի և ցցի նախագահի հետ, երբ հարցազրույց ենք անցնում տաճարի երաշխավորագիր ստանալուց առաջ: Պարգևը, որը մենք դնում ենք խորանի վրա, մաքուր սիրտն ու ապաշխարող հոգին է: Անձնական արժանավորությունը տաճարի օրհնությունները վայելելու հիմնական պահանջն է:

Մենք պատրաստվում ենք, հնազանդվելով պատվիրաններին և փնտրելով Աստծո կամքը: Եթե դուք տաճար դեռ չեք գնացել, սկսեք պատրաստվել այժմ, որպեսզի երբ հնարավորությունը ի հայտ գա, պատրաստ և արժանի լինեք:

Երբ մենք գնում ենք տաճար, մենք մաքրում ենք մեր միտքը և սրտերը այն մտքերից և զգացմունքներից, որոնք կարող են ներդաշնակության մեջ չլինել տաճարի սուրբ փորձառությունների հետ: Մենք նաև հագնվում ենք համեստ, պատշաճ և արժանավեյլ ձևով: Մեր հագուստն ու սանրվածքը այդ սուրբ առիթով Տիրոջ ու Նրա սուրբ տան հանդեպ պատկառանքի ու հարգանքի նշան է: Տաճարի ներսում, մենք հագնում ենք սպիտակ հանդերձներ, ինչը խորհրդանշում է մաքրություն և անարատություն: Այդ ժամանակ մենք պատրաստ ենք լինում լուռ պատկառանքով մասնակցել տաճարային երկրպագությանը: Այս հավերժական օրհնությունը մատչելի է բոլորին, ովքեր արժանի են:

Ի՞նչ կարող են անել Եկեղեցու կանայք տաճարի օրհնություններին արժանի լինելու համար:

Իր մարգարեների միջոցով Տերը հրավիրում է նրանց, ովքեր դեռ չեն ստացել տաճարի օրհնությունները, անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի արժանի լինեն ստանալու դրանք: Նրանց, ովքեր արդեն ստացել են այդ օրհնությունները,Նա հրավիրում է վերադառնալ որքան որ հնարավոր է հաճախ՝ կրկին վայելելու այդ փորձառությունը՝ խորացնելու Նրա հավերժական ծրագրի մասին իրենց պատկերացումը և ըմբռնումը:

Թող որ մենք արժանի լինենք տաճարի գործող երաշխավորագրին: Թող որ մենք գնանք տաճար մեր ընտանիքների հետ հավերժ կնքվելու համար: Թող որ մենք վերադառնանք տաճար այնքան հաճախ, որքան մեր պայմանները թույլ կտան: Թող որ մենք մեր մահացած նախնիներին հնարավորություն տանք ստանալու վեհացման արարողությունները: Թող որ մենք վայելենք հոգևոր զորությունն ու հայտնությունը, որ ստանում ենք կանոնավոր կերպով տաճար այցելելիս: Թող որ մենք լինենք հավատարիմ և կապենք ու պահենք տաճարի ուխտերը, որ ստանանք Քավության ամբողջ օրհնությունները:

Ես վկայում եմ ձեզ, որ տաճարները սրբազան ու սուրբ վայրեր են: Դրանք հոգևոր զորության և ամրության աղբյուր են: Դրանք հայտնության վայր են: Դրանք Տիրոջ տունն են: Մեր Փրկիչ ու Քավիչ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Ելից ԻԵ.8:

  2. Sես Գ Թագավորաց Ե.5–18; Զ:

  3. Sես 3 Նեփի 11.1:

  4. ՎևՈւ 88.119:

  5. Sես ՎևՈւ 110:

  6. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe 1971, 416.

  7. Ելից Գ.5:

  8. Սաղմոս ԻԴ.3–4:

  9. Sես ՎևՈւ 109.20: