2008
Մինչև նոր հանդիպում
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Մինչև նոր հանդիպում

Թող որ մենք լինենք լավ քաղաքացիներ այն երկրներում, որտեղ ապրում ենք, և լավ հարևաններ մեր համայնքներում, օգնության հասնելով այլ հավատքի, ինչպես նաև մեր հավատքի մարդկանց:

Thomas S. Monson

Եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ դուք կհամաձայնվեք ինձ հետ նրանում, որ այս մեծապես ոգեշնչող համաժողով էր: Այս վերջին երկու օրերի ընթացքում մենք մեծ առատությամբ զգացինք Տիրոջ Հոգին, մինչ մեր սրտերը հուզվեցին և այս աստվածային աշխատանքի մասին մեր վկայություններն ամրացան: Ես համոզված եմ, որ ներկայացնում եմ ամենուրեք գտնվող Եկեղեցու անդամներին, արտահայտելով իմ երախտագիտությունը այն Եղբայրներին և քույրերին, որոնք դիմեցին մեզ իրենց խոսքով: Սա ինձ հիշեցնում է Մորմոնի Գրքում գտնվող Մորոնիի խոսքերը. «Եվ նրանց ժողովները ղեկավարվում էին եկեղեցու կողմից՝ համաձայն Հոգու ներգործումների ձևին, և Սուրբ Հոգու զորությամբ. քանզի, ինչպես որ Սուրբ Հոգու զորությունն առաջնորդոում էր նրանց՝ լիներ դա քարոզելը, թե հորդորելը, թե աղերսելը կամ երգելը, ճիշտ այդպես էլ արվում էր»:1

Թող որ մենք երկար հիշենք այն, ինչ լսեցինք այս Գերագույն Համաժողովին: Հղված ուղերձներից յուրաքանչյուրը կտպագրվի հաջորդ ամսվա Էնսայն և Լիահոնա ամսագրերում: Ես հորդորում եմ ձեզ ուսումնասիրել դրանք և խորհել դրանց ուսմունքների շուրջ:

Ձեզ՝ Եղբայրներ, որ այս Համաժողովին ազատվեցիք ձեր պաշտոններից, մենք արտահայտում ենք մեր խոր երախտագիտությունը երկար տարիների ձեր նվիրյալ աշխատանքի համար: Եկեղեցու ողջ անդամությունը օգուտ է քաղել ձեր անթիվ ներդրումներից:

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր Երկնային Հայրը մտածում է այն խնդիրների մասին, որոնց մենք հանդիպում ենք այսօր աշխարհում: Նա սիրում է մեզ բոլորիս և կօրհնի մեզ, եթե մենք աշխատենք պահել Նրա պատվիրանները և աղոթքով փնտրենք Նրան:

Մենք համաշխարհային եկեղեցի ենք, եղբայրներ և քույրեր: Մեր անդամությունը սփռված է ողջ աշխարհով: Թող որ մենք լինենք լավ քաղաքացիներ այն երկրներում, որտեղ ապրում ենք, և լավ հարևաններ մեր համայնքներում, օգնության հասնելով այլ հավատքի, ինչպես նաև մեր հավատքի մարդկանց: Թող որ մենք լինենք ազնվության և անաչառության տղամարդիկ և կանայք այն ամենում, ինչ անում ենք:

Աշխարհում կան սովածներ, կան աղքատներ: Միասին աշխատելով, մենք կարող ենք թեթևացնել կարիքի մեջ գտնվողների տառապանքը և ապահովել նրանց: Միմիանց համար հոգ տանելով ծառայություն մատուցելուց բացի, Եկեղեցու ֆոնդերին ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս գրեթե անմիջապես արձագանքել, երբ աշխարհում որևէ տեղ աղետ է պատահում: Մենք համարյա թե միշտ առաջինների շարքում ենք հասնում դեպքի վայր՝ տրամադրելու այն օգնությունը, որը կարող ենք: Մենք շնորհակալ առատաձեռնության համար:

Շատերի կյանքում կան այլ դժվարություններ: Հատկապես երիտասարդների մեջ կան այնպիսինները, որոնք դժբախտաբար ներքաշված են այնպիսի սովորույթների մեջ, ինչպիսին են՝ թմրանյութերը, անբարոյականությունը, ավազակախմբերը և դրանց հետ կապված բոլոր լուրջ խնդիրները: Բացի դա, կան միայնակներ, ներառյալ այրիներ և այրիացածներ, ովքեր կարոտ են ուրիշների կողմից ընկերակցությանն ու հոգատարությանը: Թող որ մենք միշտ մտածենք մեր շուրջը գտնվողների կարիքների մասին և պատրաստ լինենք օգնության ձեռք մեկնել և սիրող սիրտ տալ նրանց:

Եղբայրներ և քույրեր, որքան օրհնված ենք մենք, որ երկինքը իսկապես բաց է, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին այսօր երկրի վրա է, և որ Եկեղեցին հիմնված է հայտնության վեմի վրա: Մենք գիտենք, որ չընդհատվող հայտնությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի կենսունակ արյունն է:

Թող որ մեզանից յուրաքանչյուրն ապահով վերադառնա տուն: Թող որ մենք միասին ապրենք խաղաղության, ներդաշնակության և սիրո մեջ: Թող որ մենք ամեն օր ձգտենք հետևել Փրկչի օրինակին:

Թող Աստված օրհնի ձեզ, իմ եղբայրներ և քույրեր: Ես շնորհակալ եմ ձեզ՝ ձեր աղոթքների համար իմ և Բարձրագույն բոլոր Իշխանավորների կողմից: Մենք խորապես երախտապարտ ենք ձեզանից:

Քրիստոֆեր Մարլոյի պիեսներից մեկում, որի վերնագիրն է Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը, պատկերված է մի մարդ, Դոկտոր Ֆաուստ անունով, որը որոշեց անտեսել Աստծուն և հետևել Սատանայի ուղով: Իր ամբարիշտ կյանքի վերջում, կանգնելով կորցրաց հնարավորությունների վախի և անշուշտ հետևող պատժի դիմաց, նա դժգոհեց. «Ավելի շատ խորը ցավ [կա], քան [վառվող] կրակ՝ հավերժական հեռացում Աստծուց»:2

Իմ եղբայրներ և քույրեր, ինչպես Աստծուց առանձնացած լինելը մեր խորը վիշտն է, այնպես Աստծո ներկայության մեջ հավերժական կյանքը մեր առավել թանկագին նպատակն է:

Իմ ողջ սրտով և հոգով ես աղոթում եմ, որ մենք կարողանանք շարունակել դեպի այս առավել թանկ մրցանակը տանող ճանապարհը:

Ես ձեզ վկայում եմ, որ այս աշխատանքը ճշմարիտ է, որ մեր Փրկիչն ապրում է և որ Նա առաջնորդում և ղեկավարում է Իր Եկեղեցին այստեղ՝ երկրի վրա: Ես ձեզ հաջողություն եմ ասում, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մինչև որ վեց ամիս անց մենք կրկին հանդիպենք: Հիսուս Նազովրեցու, մեր Փրկչի, մեր Քավիչի, որին մենք ծառայում ենք, անունով, ամեն:

Աղբյուներ

  1. Մորոնի 6.9:

  2. Տես “Deviled Marlowe,” Time, Oct. 16, 1964, 77: