Եկեք ուրախանանք
Սփոփող Միությանը մասնակից լինելը մեր փառահեղ ժառանգության և օրհնության մի մասն է Տիրոջ Եկեղեցում:
Սիրելի քույրեր, որքան օրհնված ենք մենք: Մենք ոչ միայն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ ենք, այլ նաև Սփոփող Միության` «կանանց համար Տիրոջ կազմակերպության անդամներ»:1 Սփոփող Միությունն Իր դուստրերի հանդեպ Աստծո սիրո ապացույցն է:
Մի՞թե ձեր սիրտը չի հրճվում վերհիշելով Սփոփող Միության պատմությունը և հիշելով մեր հուզիչ սկզբնավորումը: Սփոփող Միության առաջին ժողովում 1842 թվականի մարտի 17-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, որ «Քրիստոսի Եկեղեղեցու կազմակերպությունը երբեք կատարյալ չէր մինչև կանանց կազմակերպվելը»:2 Ապա նա կազմակերպեց քույրերին «քահանայության ներքո՝ ըստ քահանյության ձևի»:3 Այդ առաջին Սփոփող Միության ժողովում հավաքված կանանց փոքրիկ խումբը զանազան նվիրված կանանցից բաղկացած մի խումբ էր և նման էր այսօրվա Սփոփող Միության անդամներին: Կային երիտասարդ կանայք, մեծահասակ կանայք, կանայք, ովքեր ունեին կրթություն և կանայք, ովքեր կրթություն չունեին: Կային ամուսնացածներ, ովքեր մայրեր էին, ինչպես նաև չամուսնացած կանայք: Կային հարուստ կանայք և այնպիսիք, ովքեր շատ աղքատ էին: Նրանցից յուրաքանչյուրը սեր ուներ միմյանց հանդեպ, սեր Տիրոջ հանդեպ և նրանք ցանկանում էին ծառայել: Հիշելով, թե Սփոփող Միության քույրերը ինչ են արել անցյալում, մենք ավելի լավ կարող ենք հասկանալ և առաջնորդվել:
Սփոփող Միության առաջին ժողովում Մարգարե Ջոզեֆ Սմիթը խնդրեց քույրերին օգնել Եղբայրներին «հոգ տանել աղքատների կարիքները, որոնել գթության կարիք ունեցող մարդկանց և ծառայել բավարարելու նրանց պահանջները»:4 Հետագայում նա քույրերին հորդորեց գործել «համաձայն այն բարյացակամության, որն Աստված ցանել է ձեր սրտերում»:5
Քույրերը սրտանց վերցրեցին այդ պատասխանատվությունը և դարձան մի կազմակերպություն, որը նվիրված է աղքատների և կարիքավորների ծառայությանը: Քույր Էմմա Սմիթն ասել է. «Մենք պատրաստվում ենք ինչ-որ արտասովոր մի բան անել: Երբ բազմաթիվ Մորմոններով մակույկը խրվում է գետի սահանքներում, մենք պետք է դա համարենք սփոփանք խնդրող բարձր կանչ, մենք սպասում ենք արտասովոր առիթների և հրատապ կանչերի»:6
Եկեղեցու վաղ օրերին քույրերը սփոփանք էին հասցնում, երբ գնում էին տնից տուն: Անելով այն, ինչն այժմ մենք կոչում ենք այցելությամբ ուսուցում, քույրերը գնում էին ամենուր ծառայելով բոլորին, խնամք տանելով և հոգալով ուրիշների կարիքները և հավաստիանալով, որ մարդիկ ուտելիք, հագուստ, կահույք, աշխատանք, ծածկ ունենային և ապահովելով նրանց սփոփանքով, երբ կարիք էր լինում: Եթե որևէ քույր ինչ-որ բան ուներ տալու, նա այն տալիս էր այցելող քույրերին: Եթե կանանցից որևէ մեկը կարիքի մեջ էր, քույրերն ապահովում էին նրան: 7
Եկեք նվիրվենք Սփոփող միությանը ինչպես խորհուրդ է տվելՆախագահ Բոյդ Ք. Փաքերը. «Ծառայությունը Սփոփող Միությունում ուժեղացնում է և սրբագործում յուրաքանչյուր քրոջ… . Երբ դուք նվիրվում եք Սփոփող Միությանը և կազմակերպում այն և աշխատացնում այն և մասնակցում դրան, դուք աջակցում եք գործին, որը կօրհնի յուրաքանչյուր կնոջ, որը կանցնի նրա ազդեցության միջով»:8
Ճիշտ ինչպես Էմմա Սմիթը նկարագրեց գետի սահանքներում խրված մակույկը և օգնության կարիք ունեցող մարդկանց, մենք կարող ենք վերագրել դա մեր օրերին, երբ տեսնում ենք այնպիսի բաներ, ինչպես օրինակ հարևան, որը հիվանդ է, երեխա, որն ուսուցման կարիք ունի, պատանի, որն ընկերոջ կարիք ունի կամ մի ընտանիք, որը կորցրել է իր եկամուտը և օգնության կարիք ունի՝ ոտքի կանգնելու համար: Մենք լսում ենք ամենուրեք մեր քույրերի կյանքում աղետների, փոթորիկների կամ անձնական ողբերգությունների մասին: Մենք չպետք է նետվենք այս ու այն կողմ՝ փորձելով գտնել անելու բաներ կամ իրականացնելու նպատակներ:
Հիշեք, շատ հաճախ օգնության կարիք է լինում մեր սեփական տներում, շրջակա միջավայրում և համայնքներում: Քաջալերանքի մի բարի խոսքը, շնորհակալական երկտողը, հեռախոսային զանգը, սիրալիր ժպիտը, օգնության հասնելու գործը և հիշեցումը, որ Աստված ապրում է և սիրում է մեզ, հաճախ հենց այն է, ինչ ամենաշատն է անհրաժեշտ մեզ: Մենք կարող ենք հոգևոր վերելք ապրել և այնքան բազմազան միջոցներով օրհնել ուրիշներին:
Սփոփող Միությունն ուղղակի կիրակի օրվա մի դաս չէ: Այն ուղղակի մի վայր չէ, ուր մենք գնում ենք, եթե չենք ուսուցանում Երեխաների Միությունում կամ Երիտասարդ Կանանց կազմակերպություններում: Այն Տիրոջ կազմակերպությունն է կանանց համար: Սփոփող Միությանը մասնակից լինելը մեր փառահեղ ժառանգության և օրհնության մի մասն է Տիրոջ Եկեղեցում:
Սփոփող Միության այն առաջին ժողովներում Ջոզեֆ Սմիթը խորհուրդ տվեց քույրերին, որ նրանք ուսուցանեն միմյանց Հիսուս Քրիստոսի ավետարանը: «Միությունը ոչ միայն պետք է սփոփի աղքատներին, այլ փրկի հոգիներ»:9 Ապա նա ասաց.«Ես այժմ շրջում եմ բանալին դեպի ձեզ, Աստծո անունով, և այս Միությունը պիտի ցնծա և գիտելիքն ու բանականությունը վար կհոսեն այս ժամանակից սկսած»:10 O՜, ես սիրում եմ այս միտքը: Այն հիշեցնում է ինձ ցնծալ այն օրհնությամբ, որ Աստված տվել է այս Եկեղեցու կանանց:
Սփոփող Միության կանայք միշտ ձգտել են սովորել և աճել: Մենք գիտենք, որ «Աստծո փառքը բանականությունն է»:11
Մարգարե Ջոզեֆի միջոցով իր կնոջը` Էմմա Սմիթին, 1830 թվականին տրված մի հայտնության մեջ Տերը հայտարարել է, որ նա. պիտի «բացատրի սուրբ գրքերը և հորդորի եկեղեցին` համաձայն նրա, ինչ կտրվի քեզ իմ Հոգու կողմից»:12 Այս հրահանգը տրված էր ոչ միայն Էմմային, այլ, Ջոզեֆը պարզաբանեց, որ բոլոր քույրերը պետք է ձգտեն այս պարգևին: 13 Կանայք ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը և հետևում էին Փրկչին խոսքով և գործով: Քույրերը «սնուցում էին միմյանց Աստծո բարի խոսքով»:14
Որոշ կանայք ասում են, որ երկյուղալի է դաս տալ կամ խոսել խմբի առջև: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ գիտեմ իմ փորձառությունից, որ դա կարող է բավականին ահաբեկիչ լինել: Եկեք հիշենք, թե ինչ էր Էլիզա Սնոուն ասել իր զարմուհուն, որին կանչել էին խոսելու մի խմբի առջև: Երբ նա վեր կացավ և փորձեց խոսել, նա չկարողացավ ասել որևէ բան, որովհետև վախը նրան պարտության մատնեց: Վերջում նա ուղղակի նստեց: Էլիզան բարությամբ և նրբանկատորեն խորհուրդ տվեց նրան. «Մի ընկճվիր, բայց երբ քեզ կրկին խնդրեն խոսել, փորձիր և ինչ- որ բան ունեցիր ասելու»:15
Մենք կունենանք ասելու բան, երբ պատրաստվենք, ինչպես Աստված է հրահանգել: ՎևՈՒ 50.14 հատվածում Նա ասում է «քարոզեք իմ ավետարանը Հոգով» և «նա, ով քարոզում է, և նա, ով ստանում է, հասկանում են միմյանց, և երկուսն էլ շենանում են և միասին ցնծում»:16 Երբ ջերմեռանդորեն պատրաստվում ենք ուսումնասիրելով սուրբ գրությունները և Եկեղեցու հաստատված նյութերը և օգնություն խնդրում Տիրոջից, Նա կտա մեզ «Սուրբ Հոգու անասելի պարգևը»17 և մենք կիմանանք ինչ ասել, որպեսզի բոլորը շենանան:
Մի հրաշալի Սփոփող Միության ժողովում Էլիզա Ռ. Սնոուն ժողովի արձանագրություններում նշել է, «որ գրեթե բոլոր ներկաները կանգնեցին և խոսեցին և Տիրոջ հոգին մաքրագործող հոսանքի պես թարմացրեց յուրաքանչյուրի սիրտը»:18 Մենք հուսով ենք այսօր մեր քույրերը զգում են սնուցված, շենացած և հոգեպես բարձրացված յուրաքանչյուր անգամ, երբ նրանք հաճախում են կիրակնօրյա դասին, գնում են այցելությամբ ուսուցման, մասնակցում որևէ միջոցառման կամ կատարում որևէ ծառայություն:
Քույրեր, ավելի քան երբևիցե, մենք պատասխանատվություն կրող և ուժեղ կանանց կարիք ունենք:Մենք կարիք ունենք կանանց, ովքեր հրապարակում են ճշմարտությունը զորությամբ, հավատքով և համարձակությամբ: Մենք կարիք ունենք կանանց, ովքեր արդարակեցության օրինակ են հանդիսանում: Մենք կարիք ունենք կանանց, ովքեր ամբողջովին բարի գործով են զբաղված:19 Մենք կարիք ունենք այնպես ապրելու, որ մեր կյանքը վկայություն լինի, որ մենք սիրում ենք Երկնային Հորը և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և մենք կանենք այն, ինչ նրանք խնդրել են մեզ անել: Մենք պետք է «փրկենք այն բոլորը, ինչ լավագույնն է [մեր] ներքնաշխարհի խորքում»,20 որպեսզի որպես Աստծո դուստրեր մենք կարողանանք անել մեր մասը` կառուցելու Աստծո Արքայությունը: Մենք կունենանք օգնություն այս անելու համար: Ինչպես Ջոզեֆն է հայտարարել «եթե դուք ապրեք ձեր արտոնություններին արժանի կյանքով, հրեշտակներին հնարավոր չի լինի ետ պահել ձեր ընկերակիցները լինելուց»:21
Եկեք կրենք միմյանց բեռները, սգանք նրանց հետ ովքեր սգում են, մխիթարենք նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն, և այսպիսով պահենք մեր կապած ուխտերը:22
Մենք ամենաօրհնվածն ենք: Փրկիչը կանգնած է այս Եկեղեցու գլխին: Մենք առաջնորդվում ենք ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից: Մենք ունենք սուրբ գրություններ` կարդալու, ուսումնասիրելու և մեր ամենօրյա կյանքի համար պատասխաններ ստանալու համար: Մենք ունենք սուրբ տաճարներ ողջ աշխարհով մեկ, որտեղ մենք կարող ենք ստանալ արարողություններ, որոնք անհրաժեշտ են մեզ` օգնելու վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Եվ մենք ունենք մեկս մյուսին` միմյանց օգնելու համար:
Հրաշալի կանայք, ես տեսնում եմ Աստծո պատկերը քանդակված ձեր դեմքերին, երբ ճանապարհորդում եմ բազմաթիվ վայրերով աշխարհում:23 Ես լսում եմ ձեր բարի գործերի և զարմանալի նվիրվածության մասին: Ես տեսնում եմ ձեր աչքերում արտացոլվող Քրիստոսի լույսը:
Ես գիտեմ, որ ինչպես Էմման առաջարկեց, մենք կարող ենք անել արտասովոր մի բան այսօր և պատվել այն ազնիվ կանանց, ովքեր հեռացել են մեզանից առաջ: Մենք կարող ենք լինել կանանց մի արդար բանակ՝ զինված սիրով, կարեկցանքով, բարությամբ, ծառայությամբ և հավատքով: Մենք կարող ենք այս աշխարհում բարու համար հզոր ուժ լինել: Այդ դեպքում մենք կլինենք այն, ինչ Նախագահ Փաքերն է նկարագրել. «Սփոփող Միությունը կարելի է նմանեցնել մի ապաստանի՝ ապահովության և պաշտպանվածության մի վայրի… . Դուք ապահով կլինեք դրա ներսում: Այն պաշտպանական պատի պես օղակում է յուրաքանչյուր քրոջ»:24 Մենք պետք է ունենանք ապահովության և պաշտպանության այդ վայրը:
Միթե չեք հուզվում հենց միայն ՍփոփողՄիությանը պատկանելու համար: Երբ մենք հիշենք, թե այդ ազնիվ կանայք ինչ են արել անցյալում, մենք կառաջնորդվենք այսօր և ապագայում:
Ես վկայում եմ, որ Աստված՝ մեր Երկնային Հայրը, և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ապրում են և սիրում մեզ: Ես վկայում եմ, որ մենք առաջնորդվում ենք Աստծո Մարգարեի կողմից: Ես վկայում եմ, որ երբ մենք պահենք մեր ուխտերը մենք անչափ կօրհնվենք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: