Նյութերի ուղեցույցները համաժողովի ամսագրերում այլևս չեն ընդգրկվի
Ահարոնյան Քահանության և Երիտասարդ Կանանց նյութերի ուղեցույցները ուսուցիչների համար, որոնք նախկինում ընդգրկվում էին գերագույն համաժողովի Լիահոնայի և Ensign-ի համարներում, այժմ կտպագրվեն առանձին և անմիջապես կուղարկվեն ծխերին և ճյուղերին:
«Ուղեցույցները լրացնում և ամրացնում են Ահարոնյան Քահանայության և Երիտասարդ Կանանց ձեռնարկները, տրամադրելով ուսուցիչներին Եկեղեցու ղեկավարների ամենաթարմ խոսքերը դասի թեմայով», – ասել է Մայքլ Գ. Մադսենը Եկեղեցու Ուսումնական ծրագրերի բաժանմունքից:
Ուղեցույցները լրացուցիչ նյութ են տրամադրում կանոնավոր դասագրքի յուրաքանչյուր դասի համար, հղումներ կատարելով Եկեղեցու ներկա ղեկավարների վերջին պատմություններին և ելույթներին և Եկեղեցու այլ ամսագրերի հոդվածներին: Նոր ուղեցույցներում ավելացել են հարցերի, մեջբերումների և ուսուցման հուշումների բաժինները, որոնք ուսուցիչներին ավելի մեծ ծավալի նյութեր են տրամադրում օգտագործման համար: Նոր ուղեցույցները պետք է լրացնեն և թարմացնեն ներկա դասագրքերում պարունակվող նյութը, և ոչ թե փոխարինեն այդ դասագրքերը:
Նյութերի ուղեցույցները այժմ առանձին կհրատարակվեն տարին մեկ անգամ: Նոր ուղեցույցները պարունակում չորս բաղադրիչներ. Հարցեր, լրացուցիչ նյութեր, փորձառություններ և ուսուցման հուշումներ:
Նոր ուղեցույցները կտպագրվեն 27 լեզուներով և կառաջարկեն ինչպես Կիրակնօրյա դասերի նյութեր, այնպես էլ առաջարկություններ երիտասարդների շաբաթվա օրերի միջոցառումների համար: Շաբաթվա ընթացքում անցկացվող միջոցառումները համընկնում են Կիրակնօրյա դասերի հետ, տալով երիտասարդներին հնարավորություն զգալ և կիրառել իրենց սովորածը: Շատ միջոցառումներ կօգնեն կատարել Պարտականություն Աստծո հանդեպ և Անձնական Զարգացման նպատակների պահանջները:
«Մենք աշխատում ենք այնպես անել, որ Կիրակի օրը սովորելու և շաբաթվա ընթացքում երեկոյան միջոցառումներին մասնակցելու արդյունքում, ավետարանը հասնի նրանց սրտերին»,- ասել է Եղբայր Մադսենը:
Երիտասարդ Տղամարդիկ և Երիտասարդ Կանայք խրախուսվում են օգտագործել նոր ուղեցույցները իրենց ուսուցման նյութերի հետ մեկտեղ: Ուղեցույցները ներառում են ուսուցման 11 որոշակի հուշումներ, որոնք օգնում են ուսուցիչներին ավելի արդյունավետ պլանավորել և ներկայացնել դասերը:
«Եթե ուսուցիչները հետևեն այդ հուշումներին, ապա մեծապես կլավացնեն իրենց ուսուցանումը», – ասել է Եղբայր Մադսենը:
2009 թվի նոր ուղեցույցները Բաշխման Ծառայություններում մատչելի են 2008 թվի սեպտեմբերի 2-ից: