Երեց Ջեյ Է. Ջենսեն
Յոթանասունականների Նախագահությունից
Որպես Կոլումբիայի Կալի Միսիայի նախագահ մի քանի օր մի խնդրի վրա աշխատելուց հետո, Երեց Ջեյ Էդվին Ջենսենը, որը վերջերս կանչվեց Յոթանասունականների Նախագահություն, պատմում է այն մասին, ինչպես բացեց իր սուրբ գրությունները միսիայի տուն վերադառնալու թռիչքի ժամանակ:
Նրա ուշադրությունը գրավեց մի տող Վարդապետություն և Ուխտեր 3.5-ից. «Հիշիր նաև խոստումները, որոնք տրվել էին քեզ»:
«Կյանքի ընթացքում մենք դժվարություններ ենք ունենում, բայց Տերը կարծես միշտ հիշեցնում է մեզ, որ խոստումները միշտ ավելի մեծ են»,- ասում է Երեց Ջենսենը:
Երեց Ջենսենը առաջին անգամ սովորեց Տիրոջ խոստումների մասին իր ծնողներից՝ Ռուել Վայթինգ և Էթել Օտտե Ջենսեններից: Նա ծնվել է Մեյփլտոնում, Յուտա, ԱՄՆ, 1942թ. փետրվարի 5-ին և 10 երեխաներից 6-րդն էր ընտանիքում, որտեղ, ինչպես ինքն է ասում, «ավետարանով ապրում էին և այն ուսուցանում»:
1961-1963թթ. Իսպանական Ամերիկյան Միսիայում ծառայելուց հետո, նա 1963թ. նոյեմբերի 1-ին Մանտի Յուտա Տաճարում ամուսնացավ Լոնա Լի Չայլդի հետ: Նրանք ունեն վեց զավակ: Նա իր բակալավրի, մագիստրոսի և դոկտորի կոչումները ստացել է Բրիգամ Յանգ Համալսարանում:
Սեմինարիայում ուսուցանելուց հետո, նա աշխատել է որպես կրոնի սեմինարիաների և ինստիտուտների ուսումնական ծրագրերի տնօրեն, Միսիոներական Բաժանմունքի ուսուցման տնօրեն և Եկեղեցու Ուսումնական ծրագրերի բաժանմունքի սուրբ գրությունների համակարգման տնօրեն:
Երեց Ջենսենը ծառայել է որպես եպիսկոպոս, խորհրդական Պրովոյի ՄՊԿ-ի նախագահությունում, բարձրագույն քահանա, բարձրագույն քահանաների խմբի ղեկավար, Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ և միսիայի նախագահ: Նա կանչվել է Յոթանասունականների Երկրորդ Քվորում 1992թ. հունիսի 6-ին, և Յոթանասունականների Առաջին Քվորում՝ 1995թ. ապրիլի 1-ին:
Թե ինչ է նա սովորել կյանքի ընթացքում իր ծառայությունից, արտահայտում է որպես միսիայի նախագահ նրա այն վաղ փորձը, որը կապված է սուրբ գրությունների հետ: «Ուժ կա Աստծո խոսքի մեջ», – ասում է նա (տես Ալմա 31.5): Նա հույս ունի, ինչպես Մորմոնի Գրքում Գեդեոնը, որ իր խոսքերը «կծառայեն» Թագավորին և Նրա արքայության անդամներին (Մոսիա 22.4):