2008
Աստված սիրում և օգնում է Իր բոլոր զավակներին
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Աստված սիրում և օգնում է Իր բոլոր զավակներին

Մեզ անհրաժեշտ է Երկնային Հոր օգնությունը: Այս օգնության կարևոր միջոցներն են՝ մարդու ծառայությունն իր մերձավորին, աղոթքը և կենտրոնացումը Քրիստոսի վրա:

Keith B. McMullin

Վերականգնման հիմնական ճշմարտություններից է այն, որ Աստված սիրում և բնակվում է Իր երկնքում, որ Նա վեհացած մարդ է «մսից և ոսկորից»1 մարմնով, և որ Նա երեկ, այսօր և հավերժ նույն անփոփոխ Աստվածն է,2 ամեն առաքինության և ճշմարտության աղբյուրը:

Ադամն ու Եվան Նրա առաջին մահկանացու զավակներն էին երկրի վրա: Երկիր նրանց գալու մասին Նա ասել է. «Եվ ես` Աստվածս, ստեղծեցի մարդուն իմ պատկերով, իմ Միածնի պատկերով ստեղծեցի նրան. արու և էգ ստեղծեցի նրանց»:3

Այդ ճշմարտությունը բարձրացնում է մարդկային ընտանիքը: Տղամարդիկ և կանայք աստվածային հատկանիշներով օժտված զարմանահրաշ էակներ են: Արարման ժամանակ Աստված Ադամի և Եվայի մեջ դրեց գերագույն ունակություն` ունենալ իրենց նմանությամբ զավակներ: Հետևաբար, մենք բոլորս Նրա կերպարանքով ենք:

Սակայն մենք պայքարում ենք մահկանացու թուլությունների և վտանգների հետ: Հիվանդությունը, տարիքն ու մահն անխուսափելի են: Դժվարություններն ու սրտի ցավը կյանքի ճամփորդության մի մասն են: Անձնական խառնվածքը, ցանկություններն ու կրքերը պահանջում են հաճույք:

Այդ ամենի համար մեզ անհրաժեշտ է Երկնային Հոր օգնությունը: Այս օգնության կարևոր միջոց է հանդիսանում մարդու ծառայությունը իր մերձավորին:4 Պատվիրանն է` «սիրիր քո ընկերին ինչպես ինքդ քեզ»:5 Որովհետև մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք, մենք բոլորս «մերձավորներ» ենք, թեպետ հաճախ առանձնացած ենք` տարածությամբ, մշակույթով, կրոնով կամ ռասայով: Մարգարե Ջոզեֆն ասել է. «Աստծո սիրով լի մարդը չի բավարարվում օրհնելով միայն իր ընտանիքը, այլ շատերին ողջ աշխարհում, տոգորված ողջ մարդկային ցեղը օրհնելու ցանկությամբ»:6 Տերը օրինակ է հանդիսացել, քանզի. նա անում է մարդկանց զավակների մեջ այն, ինչը բարի է… . և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. և նա հիշում է Հեթանոսներին. և բոլորը նույնն են Աստծո համար»:7

Որպեսզի մյուսներին օգնենք Տիրոջ եղանակով, մենք ձգտում ենք հոգալ մեզ համար և զոհաբերել օգնելու կարիքավորներին: Աղքատները տքնում են այն ամենի համար, ինչ ստանում են և նաև ակնկալում բարելավում` մյուսների կողմից տրամադրվող:8 Այս օրինակը մեզ հետ է եղալ ի սկզբանե:9

Եկեղեցու բարօրության ծրագիրը մարմնավորում է այս աստվածային օրինակը, և Եկեղեցու հավատարիմ անդամները հետևում են դրան: Նրանց նվիրատվությունները օգնություն են այրու համար, հոգում են որբի համար և ապաստան տալիս տառապյալին:

Մի քանի տարի առաջ Չինաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա այցելեց Սոլթ Լեյք Սիթի, շրջագայեց Եկեղեցու շենքերով և խոսեց Բրիգամ Յանգի Համալսարանում: Տեղեկանալով Եկեղեցու բարօրության ծրագրի մասին, նա ասաց. «Եթե մենք բոլորս այսպես սիրեինք միմյանց, աշխարհն ավելի խաղաղ վայր կլիներ»:

Նրա ուշադրությունը գրավեց ծոմապահությունը և գումարը, որ մենք տրամադրում ենք, որպեսզի օգնենք աղքատներին: Բարօրության Հրապարակ կատարած իր այցելության վերջում նա տնօրենին հանձնեց այս փոքր, կարմիր ծրար` «կարմիր գրպանիկ»: Չինաստանում, «կարմիր գրպանիկը» տրվում է որպես սիրո, օրհնության և հաջողության նշան: «Այդտեղ շատ չկա,- ասաց այցելուն,- բայց այդտեղ իմ բաց թողած նախորդ երկու օրվա նախաճաշի գումարն է: Ես կուզենայի իմ ծոմի նվիրատվությունը հանձնել Եկեղեցու Բարօրության ծրագրին»:10

Եկեղեցու բարօրության ծրագիրը ոգեշնչված է Աստծո կողմից: Դրա ճշմարիտ վարդապետությունը կարևոր է մարդու փրկության համար:11 Դա ծառայության նշան է, վկայություն աշխարհին, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է: Դա երկնքի օգնությունն է` գործնականում: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Բարօրության սկզբունքները չեն փոփոխվում: Դրանք չեն փոխվի: Դրանք հայտնված ճշմարտություններ են»:12

Աստծո օգնությունը ստանալու մեկ այլ հիմնական եղանակ է` աղոթքը: Մեզ պատվիրվել է աղոթել Աստծուն, մեր Հորը, Հիսուս Քրիստոսի անունով: Հորդորն է` «Խնդրեցեք և կտրվի ձեզ. որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ»:13 Երկնային Հայրը պատասխանում է բոլոր անկեղծ աղոթքներին:

Ինչպես Տիրոջ մարգարե Նախագահ Մոնսոնն է խորհուրդ տալիս. «Երբեմն թվում է թունելի վերջում լույս չի երևում` գիշերվա խավարը ցրող` լուսաբաց … Մենք զգում ենք լքված, սիրտաբեկ, միայնակ: Եթե նման վիճակում եք հայտնվում, ես աղաչում եմ ձեզ, հավատով դիմեք մեր Երկնային Հորը: Նա կբարձրացնի և կառաջնորդի ձեզ: Նա միշտ չէ, որ ձեր չարչարանքը կվերցնի ձեզանից, սակայն Նա կսփոփի և սիրով կառաջնորդի ձեր դեմ ելած փոթորկի միջով»:14

Որոշ կարիքների դեպքում մենք դիմում ենք ստանալու այնպիսի աղոթք, որը մատչելի է միայն նրանց ձեռքերի ներքո, ովքեր լիազորված են ծառայելու Աստծուն: Հիսուս Քրիստոսը ման էր գալիս «բժշկելով հիվանդներին, հարություն տալով մահացածներին»15 և բարձրացնելով հուսահատված հոգիներին: Ավետարանի Վերականգնումով եկավ քահանայության զորությունը և Աստծո աշխատանքի այս մասը շարունակելու իշխանությունը:16

Երբ մեկը հիվանդ կամ շատ նեղված է, «թող եկեղեցու երեցներին կանչէ, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունովը. և հավատքով աղոթքը կփրկե այն հիվանդին, և Տերը վեր կկացնե նրան»:17 Հավատարիմ երեցները պարտավոր են կատարել այն, ինչ Տերը կաներ, եթե ներկա գտնվեր:18

Եթե պատասխանված աղոթքների գրառումները պահվեին, աշխարհը չէր կարող տեղավորել այդ հատորյակները: Պատվավոր Բարձրագույն իշխանավոր և սիրելի գործընկեր Երեց Գլեն Լ. Ռուդն այսպիսի արժեքավոր վկայություն է տվել.

«Ինձ զանգահարեցին հայտնելով, որ ընտանիքի անդամ Ջենիս անունով 12-ամյա ավագ աղջիկը ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: Նրա մայրը ցանկացել էր, որ նա քահանայության օրհնություն ստանա:

Երեց Քոուլին և ես գնացինք հիվանդանոց: Այնտեղ մենք իմացանք դեպքի մանրամասները: Քաղաքային ավտոբուստը վրաերթի էր ենթարկել Ջենիսին: Հետևի կողմի երկու ակերն անցել էին նրա գլխի և մարմի վրայով:

Երեց Քոուլին և ես մտանք այն սենյակ, որտեղ Ջենիսն էր պառկած: Նրա կոնքոսկրը կոտրված էր, ծանր վնասված էր ուսը, բազմակի կոտրվածքներ կային և նրա գլուխը ծանր վնասված էր, որը դժվար թե վերականգնվեր: Այնուամենայնիվ, մենք զգացինք, որ պետք է օրհնություն տանք նրան: Ես նրան օծեցի յուղով, իսկ Երեց Քոուլին կնքեց օծումը: Հաստատուն և վճռական ձևով նա օրհնեց նրան, որ առողջանա և կազդուրվի, և նորմալ կյանքով ապրի: Նա օրհնեց նրան, որ նա վերականգնվի առանց այդ բազմաթիվ վնասվածքներից որևէ տևական հետևանքների: Դա մի հրաշալի օրհնություն և իսկապես հրաշալի պահ էր:

Երեց Ռուդը շարունակում է. «Մեկ ամսից ավելի Ջենիսը մի մկան անգամ չէր շարժում: Մենք երբեք հավատը չէինք կորցնում: Օրհնության մեջ ասվել էր, որ նա կառողջանա և այդ ամենից ոչ մի հետևանք չի մնա»:

Երեց Ռուդը եզրափակում է. «Շատ տարիներ են անցել հիվանդանոց այցելելու այդ օրից: Վերջերս ես խոսել եմ Ջենիսի հետ: Նա այժմ 70 տարեկան է, 3 երեխաների մայր և 11 թոռների տատիկ: Մինչ օրս նա չի զգացել այդ վթարի որևէ հետևանք»: 19

«Դա բազմաթիվ բուժումներից մեկն է: Սակայն դրանցից ոչ մեկը չի հանդիսանում այնպիսի մեծ վկայություն, թե ինչպես է Երկնային Հայրն օգնում աղոթքի միջոցով, որքան այդ մեկը, որ տեղի ունեցավ հիվանդասենյակում, 12-ամյա Ջենիսի և Աստծո երկու խոնարհ ծառաների հետ, մոտ 58 տարի առաջ»:

Երկնային Հոր հիմնական օգնությունը գալիս է Նրա Որդու միջոցով, «որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր Միածին Որդին տվավ. որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»:20

Մեծ պատկառանքով և ակնածանքով ես բերում եմ իմ վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Դա անելիս ինձ հիշեցվում է, թե որքան զգույշ պետք է մենք լինենք Նրա անունը գործածելիս: Թեպետ Նրա ազդեցությունը, ուսմունքներն ու ազատումը սեր են ներշնչում Նրա հանդեպ, մենք չպետք է խոսենք Նրա մասին, ասես Նա հարևանությամբ ապրող ընկեր է:

Նա մեր Հոր հոգևոր զավակներից Aնդրանիկն է: Նա արել է այն ամենը, ինչ կարգվել է Իր համար, ուստի բոլոր բաները խոնարհվում են Նրան և վկայում Նրա մասին:21 Նա հին մարգարեներին ասել է, թե ինչ գրեն, և Իր կամքն է բացում այսօր Իր մարգարեներին, և Նա իրականացնում է յուրաքանչյուր խոսքը:22

Աստծո Միածինը ծնվել է կույս Մարիամից, հաղթել մահին, քավել աշխարհի մեղքերը և փրկություն բերել թե ապրողներին և թե մահացածներին: Որպես հարություն առած մեր Տեր, Նա Առաքյալների հետ կերավ ձուկ և մեղրամոմ, և երկու կիսագնդերի մարդկանց խմբերին հրավիրեց, որ շոշափեն Իր ձեռքերը, ոտքերը և կողը, որ բոլորն իմանան, որ Նա է Իսրայելի Աստվածը,- Նա է կենդանի Քրիստոսը:

Նա հայտարարել է բոլորին.

«Ես եմ հարությունը և կյանքը. ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի:

Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի»:23

Նա մեր Օրենսդիրն ու Դատավորն է, աշխարհի Քավիչը: Իր Երկրորդ Գալստյան ժամանակ «իշխանությունը կլինի նրա ուսին. և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդատու, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան»:24 Այս ամենի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի ամենասուրբ անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. ՎևՈւ 130.22:

  2. Տես ՎևՈՒ 20.17:

  3. Մովսես 2.27; տես նաև Ծննդոց Ա.27:

  4. Տես Մոսիա 2.17:

  5. Մատթեոս ԻԲ.39:

  6. History of the Church, 4:227.

  7. 2 Նեփի 26.33:

  8. Տես ՎևՈՒ56:16–18; 78:13–14; 104:13–18:

  9. Տես Ծննդոց Գ.19; Ելից ԻԳ.10–11; Ղևտացոց ԺԹ.9–10; Մատթեոս ԻԵ.40; Մոսիա 4.16–27; Մովսես 4.25; 5.1:

  10. In Neil K. Newell, “The Red Pocket” (unpublished manuscript, 1999), 1.

  11. Տես Մոսիա 4.16–27:

  12. Thomas S. Monson, “Guiding Principles of Personal and Family Welfare,” Tambuli, Feb. 1987, 2.

  13. Մատթեոս Է.7–8:

  14. Thomas S. Monson, “Looking Back and Moving Forward,” Liahona, May 2008, 90.

  15. Մոսիա 3.5:

  16. Տես ՎևՈւ 13; 27.12–13; 110.11–16; 128.20–21:

  17. Հակոբոս Ե.14–15:

  18. 18. See John 14:11–14; Articles of Faith 1:7; Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 345:

  19. Զրույց Գլեն Ռուդի հետ; տես նաև Glen L. Rudd, Treasured Experiences of Glen L. Rudd (self-published manuscript, 1995), Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, 270–72:

  20. Հովհաննես Գ.16:

  21. Տես Մովսես 6.63:

  22. Ամովս Գ.7; ՎևՈւ 1.38:

  23. Հովհաննես ԺԱ.25–26:

  24. 2 Նեփի 19.6; տես նաև Եսայիա Թ.6: