178-րդ Կիսամյա Համաժողովը եզրափակում է
Անցյալ ապրիլին, իր առաջին կիսամյա գերագույն համաժողովի հանդիսավոր հավաքին հաստատվելուց հետո, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց հինգ նոր տաճարների մասին, որ պետք է կառուցվեին աշխարհի տարբեր վայրերում:
2000 թվի ապրիլից ի վեր միաժամանակ այդքան մեծ թվով տաճարների մասին հայտարարություն չի արվել: (Լրացուցիչ տեղեկության համար տես ուղեկցող պատմությունը, էջ 126:)
Երեց Ըրլ Ս. Թինգին և Երեց Շելդոն Ֆ. Չայլդը ազատվեցին Յոթանասունականների Առաջին Քվորումից և նշանակվեցին պատվավոր Գերագույն Իշխանություններ, իսկ Երեց Ջերալդ Ն. Լանդը և Երեց Ռոբերտ Ռ. Սթյուերը ազատվեցին Յոթանասունականների Երկրորդ Քվորումից:
Յոթանասունականներից Երեց Ջեյ Է. Ջենսենը զբաղեցրեց Յոթանասունականների Նախագահության թափուր պաշտոնը, փոխարինելով Երեց Ըրլ Ս. Թինգիին: (Sես ուղեկցող կենսագրական տեղեկությունը, էջ 128:)
Նախագահ Մոնսոնը, որն օգոստոսի 21-ին տոնեց իր 81-ամյակը, նախագահեց համաժողովին և վարեց երեք նիստ: Նա և նրա կինը՝ Ֆրենսիսը, տոնեցին իրենց ամուսնության 60-ամյակը հոկտեմբերի 7-ին:
Եկեղեցու ամսագրերի համաժողովին նվիրված համարում հրատարակվելուց բացի, նյութերը մատչելի են նաև ինտերնետի LDS.org կայքում: Համաժողովի բոլոր նիստերի տեսագրությունները մատչելի են Ամերիկյան Նշանների Լեզվով, անգլերեն, պորտուգալերեն և իսպաներեն: Աուդիո-ֆայլերը ավելի քան 90 լեզուներով, իսկ տեքստը 30 լեզուներով, նույնպես տեղադրված են ինտերնետում: