Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 17. Բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը


Դաս 17

Բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը

Նախաբան

Բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը Երկնային Հոր հավերժական ծրագրի կենսական մասն է և ուժի մեջ է մնում այսօր: Այս դասը կօգնի ուսանողներին տեսնել, որ իրենք կարող են առաջնորդվել երեխաներ աշխարհ բերելու իրենց որոշումներում, երբ նրանք ուսումնասիրեն ապրող մարգարեների խոսքերը և որոնեն Երկնային Հոր առաջնորդությունը աղոթքի միջոցով:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Ծննդոց Ա.27–28, Թ.1, ԼԵ.11

Երեխաներ ծնելու պատվիրանը մնում է ուժի մեջ

Նախքան դասը գրեք հետևյալ տողերը գրատախտակին «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» փաստաթղթից.

Առաջին պատվիրանը, որն Աստված տվեց Ադամին ու Եվային վերաբերվում էր որպես ամուսին և կին նրանց ծնող դառնալու հնարավորությանը: Մենք հայտարարում ենք, որ դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը»:

Դասը սկսեք հետևյալ հարցով․

  • Ինչպիսի՞ն են ձեր մտքերը, երբ մտածում եք այս երկու նախադասությունների մասին:

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Ծննդոց Ա.27–28, Ծննդոց Թ.1 և Ծննդոց ԼԵ.11 հատվածները, որոնելով այն անձանց անունները, ում Աստված պատվիրեց շատանալ և լցնել աշխարհը: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին` իրենց սուրբ գրություններում կապ ստեղծել այս հղումների միջև՝ դարձնելով սուրբ գրությունների մի շղթա: Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ այս պատվիրանը տրվել է ամեն ավետարանական տնտեսության ժամանակ:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Երեխաներ ունենալու հնարավորություն ունեցող ամուսնու և կնոջ մեծագույն արտոնությունն է մահկանացու մարմիններ ստեղծել Աստծո այս հոգեղեն զավակների համար: Մենք հավատում ենք ընտանիքներին, և մենք հավատում ենք երեխաներին:

Երբ երեխա է ծնվում որևէ ամուսնու և կնոջ համար, նրանք կատարում են երեխաներ աշխարհ բերելու մեր Երկնային Հոր ծրագրի մի մասը» («Երեխաներ», Ensign կամ Լիահոնա նոյ. 2011, 28):

Շեշտեք այս հայտարարության վերջին նախադասությունը՝ ներկայացնելով հետևյալ սկզբունքը. Երբ որևէ ամուսին և կին երեխա են բերում աշխարհ, նրանք կատարում են Երկնային Հոր երջանկության ծրագրի մի մասը: Ցույց տալով գրատախտակի վրայի նախադասությունները՝ հարցրեք հետևյալը․

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը Իր ժամանակակից մարգարեների միջոցով կրկնել «շատացեք և լցրեք երկիրը» պատվիրանը մեր ժամանակակից օրերում: (Որպես օրինակ, կարող եք ասել ուսանողներին, որ սկսած 1960թ., Ամերիկայի Միացյալ Նահանգների ամուսնացած մայրերի ծնելիության մակարդակը նվազել է 45 տոկոսով:)

  • Որո՞նք են հնարավոր պատճառները, թե ինչո՞ւ է առկա՝ ամուսնացած զույգերի համար ավելի քիչ երեխաներ ունենալու միտումը: (Պատասխանները կարող են ընդգրկել այնպիսի բաներ, ինչպիսիք են` ֆինանսների բացակայությունը, կրթությունն ավարտելը և սպասելը կարիերա սկսելուն:)

  • Ինչպե՞ս կարող է Իր զավակների համար Աստծո ծրագիրը հասկանալն օգնել որևէ ամուսնու և կնոջ, ովքեր որոշում են, երբ ունենալ երեխաներ և քանի երեխա ունենալ:

Բացատրեք, որ ամուսիններն ու կանայք կստանան օրհնություններ Աստծուց, որը հնարավորություն կտա նրանց պահել երեխաներ ծնելու պատվիրանը, նույնիսկ դժվարին պայմաններում: Կիսվեք հետևյալ փորձառությամբ Յոթանասունի Քվորումից Երեց Ջեյմս Օ. Մեյսոնի կյանքից, ինչպես պատմել է Երեց Նիլ Լ. Անդերսենը.

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Երեց Մեյսոնը մի փորձառություն էր ունեցել իր ամուսնությունից ընդամենը շաբաթներ անց, որն օգնեց նրան որոշել իր ընտանիքի պարտականությունների առաջնահերթությունը: Նա ասել է.

«Մարին և ես պատճառաբանում էինք, որ որպեսզի ես ավարտեմ բժշկական համալսարանը, անհրաժեշտ կլիներ, որ նա շարունակեր աշխատել: Չնայած սա այն չէր, ինչ մենք [ուզում էինք] անել, երեխաները ստիպված կլինեին ավելի ուշ գալ: [Երբ նայում էի Եկեղեցու ամսագրերից մեկը իմ ծնողների տանը,] ես նկատեցի Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Սպենսեր Վ. Քիմբալի կողմից գրված մի հոդված, որը [լուսաբանում էր] ամուսնության հետ կապված պարտականությունները: Ըստ Երեց Քիմբալի, սրբազան պարտականություններից մեկը՝ շատանալն ու երկիրը լցնելն էր: Իմ ծնողների տունը մոտիկ էր Եկեղեցու Վարչության շենքին: Ես անմիջապես գնացի գրասենյակ և նրա հոդվածը կարդալուց 30 րոպե հետո, ես ինձ գտա նստած Երեց Սպենսեր Վ. Քիմբալի գրասեղանի հակառակ կողմում: (Սա այնքան էլ հեշտ գործ չէր լինի այսօր:)

«Ես բացատրեցի, որ ես ուզում էի բժիշկ դառնալ: Չկար այլընտրանք բացի մեր երեխաներ ունենալը հետաձգելը: Երեց Քիմբալը համբերատարությամբ լսելուց հետո, պատասխանեց մեղմ ձայնով.«Եղբայր Մեյսոն, արդյոք Տերը կկամենա՞ր, որ խախտեիք իր կարևոր պատվիրաններից մեկը, որպեսզի դուք դառնայիք բժիշկ: Տիրոջ օգնությամբ, դուք կարող եք ունենալ ձեր ընտանիքը և միաժամանակ դառնալ բժիշկ: Ո՞ւր է ձեր հավատքը»:

Երեց Մեյսոնը շարունակեց. «Մեր առաջին երեխան ծնվեց մեկ տարին չլրացած: Մարին և ես տքնաջանորեն աշխատեցինք, և Տերը բացեց երկնքի պատուհանները»: Մեյսոններն օրհնվեցին ևս երկու երեխաներով, նախքան նա կավարտեր բժշկական համալսարանը չորս տարի անց» («Երեխաներ»,29):

  • Այդ փորձառության մեջ, ի՞նչը տպավորություն գործեց ձեր վրա։

Շեշտեք, որ ամուսնացած լինելը երեխաներ ծնելու կարևոր մասն է կազմում: Կարդացեք ընտանիքի վերաբերյալ հայտարարությունից հետևյալ հատվածը․

«Երեխաները պետք է ծնվեն ամուսնական կապի մեջ և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր հարգում են ամուսնական երդումները լիակատար հավատարմությամբ»:

  • Ի՞նչ արտոնություններ ունեն երեխաները, երբ նրանք ծնվում են «ամուսնական կապի մեջ»:

  • Ի՞նչ մտքեր և զգացողություններ ունեք այս աշխարհ երեխաներ բերելու միջոցով Իր ծրագիրն իրականացնելում Երկնային Հորն օգնելու վերաբերյալ։

1 Նեփի 15.11, Վարդապետություն և Ուխտեր 29.6

Որոնել Տիրոջ առաջնորդությունը

Ցուցադրեք Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերը և հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն.

Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Երբ ունենալ երեխա և քանի երեխա ունենալ անձնական որոշումներ են, որոնք պետք է ընդունվեն ամուսնու և կնոջ ու Տիրոջ միջև: Սրանք սրբազան որոշումներ են, որոշումներ, որոնք պետք է կայացվեն անկեղծ աղոթքով և գործի դրվեն մեծ հավատքով» («Երեխաներ» 28, շեղագիրն ավելացված է):

  • Ի՞նչ է նշանակում այս որոշումները պետք է «գործի դրվեն մեծ հավատքով»:

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել 1 Նեփի 15.11 և Վարևդապետություն և Ուխտեր 29.6 հատվածները, սովորելու որոշ սկզբունքներ, որոնք ամուսիններն ու կանայք կարող են օգտագործել, երբ նրանք պատասխաններ են որոնում հարցերին, որոնք առնչվում են երբ ունենալ երեխա և քանի երեխա ունենալուն:

  • Ի՞նչ սկազբունքներ գտաք այս հատվածներում, որոնք կարող են օգնել ամուսիններին և կանանց որոշել, թե երբ ունենալ երեխա և քանի երեխա ունենալ: (Շեշտեք հետևյալ սկզբունքը. Երբ ամուսիններն ու կանայք հավատք են գործադրում և որոնում Տիրոջը աղոթով, Նա առաջնորդում է նրանց իրենց երեխա ունենալու որոշումներում:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ամուսինների և կանաց համար խորհուրդ անել Տիրոջ հետ այս հարցերի կապակցությամբ:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Քանի՞ երեխա պետք է ունենա զույգը: Քանիսի համար որ կարող են հոգ տանել: Իհարկե, երեխաների մասին հոգ տանել` նշանակում է ավելին, քան պարզապես նրանց կյանք տալը: Երեխաները պետք է սեր ստանան, դաստիարակվեն, ուսուցանվեն, սնուցվեն, հագուստ ունենան, տնով ապահովվեն և իրենց կարողությունները լավ գործի դնեն, որպեսզի իրենք էլ լավ ծնողներ դառնան» (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 75):

  • Ինչպե՞ս կարող են Երեց Օուքսի ուսմունքներն օգնել զույգին որոշել, թե քանի երեխա ունենան:

Այս դասի ընթացքում զգայուն եղեք այն ուսանողների հանդեպ, ովքեր գուցե հնարավորություն չունենան ծնողներ լինել այս կյանքում: Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերը կարող են օգտակար լինել.

Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Երեխաներ բերելը կարող է … վշտալի թեմա լինել արդար զույգերի համար, ովքեր ամուսնանում են և պարզվում է, որ չեն կարող երեխաներ ունենալ, որոնց նրանք այնքան անհամբեր սպասել են, կամ ամուսնու և կնոջ համար, ովքեր ծրագրում են ունենալ մեծ ընտանիք, սակայն օրհնված են ավելի փոքր ընտանիքով:

Մենք չենք կարող միշտ բացատրել մեր մահկանացու կյանքի դժվարությունները: Երբեմն կյանքը թվում է շատ անարդար, հատկապես, երբ մեր մեծագույն ցանկությունը կատարելն է հենց այն, ինչ Տերն է պատվիրել: Որպես Տիրոջ ծառա, ես հավաստիացնում եմ ձեզ, որ այս խոստումը հաստատ է. Հավատարիմ անդամները, ում հանգամանքները թույլ չեն տալիս ստանալ հավերժական ամուսնության և ծնող լինելու օրհնություններն այս կյանքում, կստանան խոստացված բոլոր օրհնությունները հավերժություններում, եթե պահեն Աստծո հետ կապած իրենց ուխտերը[Ձեռնարկ 2. Սպասավորել Եկեղեցում (2010), 1.3.3]» («Երեխաներ», 30):

Սաղմոս ՃԻԷ.3, Վարդապետություն և Ուխտեր 59.6

Կյանքի սրբությունը

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Սաղմոս ՃԻԷ․3 հատվածը:

  • Ի՞նչ է նշանակում, որ «որդիքը Տիրոջ ժառանգությունն են»: (Երեխաները պարգև են Աստծուց:)

Կարդացեք հետևյալը ընտանիքի վերաբերյալ հայտարարությունից. «Մենք հաստատում ենք կյանքի սուրբ լինելը և նրա կարևորությունն Աստծո հավերժական ծրագրում»։ Վկայեք այս սկզբունքի մասին․ Երբ մենք հասկանում ենք, որ երեխաները պարգևներ են Աստծուց, մենք ավելի լավ ենք հասկանում նրանց կյանքի սրբությունը: Աշխարհի շատ մասերում արհեստական վիժեցումը համարվում է ընդունելի և միլիոնավոր վիժեցումներ են կատարվում ամեն տարի: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եկեղեցու քաղաքականությունը վիժեցման վերաբերյալ, կիսվեք հետևյալ հայտարարությամբ և խնդրեք ուսանողներին լսել այն հանգամանքերը, որոնց դեպքում վիժեցումը կարող է արդարացվել:

«Մարդկային կյանքը պարգև է Աստծուց: Ոչ պարտադրված վիժեցումը՝ անձնական և սոցիալական հարմարավետության համար, հակառակ է Աստծո կամքին և պատվիրաններին: … Վերջին օրերի մարգարեները մերժել են վիժեցումը, հիմնվելով Տիրոջ հայտարարության վրա.«Մի …. սպանիր, ոչ էլ նման որևէ բան գործիր» (ՎևՈւ 59.6): Նրանց խորհուրդը այդ հարցի վերաբերյալ պարզ է. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները չպետք է կատարեն, խրախուսեն, կամ կազմակերպեն վիժեցում, հաստատեն այն կամ վճարեն դրա համար: Եկեղեցու անդամները, ովքեր խրախուսում են որևէ ձևի վիժեցում, կարող է ենթարկվեն Եկեղեցու կարգապահական տույժերին:

Եկեղեցու ղեկավարներն ասել են, որ կան մի քանի բացառիկ դեպքեր, երբ վիժեցումը կարող է արդարացվել` դեպքեր, որոնք ներառում են հղիությունը արյունապղծության կամ բռնաբարության արդյունքում, երբ կնոջ կյանքն ու առողջությունը իրավասու բժշկական հեղինակություն ունեցողի կողմից համարվում է լուրջ վտանգի տակ, կամ երբ սաղմը իրավասու բժշկական մասնագետի կողմից համարվում է խիստ թերություններ ունեցող, որոնք թույլ չեն տա երեխային գոյատևել ծննդից հետո: Բայց նույնիսկ այս հանգամանքները ինքնաբերաբար չեն արդարացնում վիժեցումը: Նրանք, ովքեր դիմակայում են այդպիսի հանգամանքների, պետք է մտածեն վիժեցման մասին միայն Եկեղեցու տեղական ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո և լուրջ աղոթքի միջոցով հաստատում ստանալուց հետո» (Gospel Topics, “Abortion,” lds.org/topics):

  • Ի՞նչ բացառիկ հանգամանքներում կարող է վիժեցումը արդարացվել:

  • Եթե նույնիսկ այդ հանգամանքները առկա են, ի՞նչ խորհուրդ պետք է փնտրեն նրանք, ովքեր մտածում են վիժեցման մասին:

Կիսվեք հետևյալ հայտարարությամբ, օգնելու համար ուսանողներին հասկանալ, որ որդեգրումը մի անեսասեր այլընտրանք է վիժեցման համեմատ:

«Մենք … արտահայտում ենք մեր աջակցությունը չամուսնացած ծնողներին, ովքեր իրենց երեխաներին դնում են մայր և հայր ունեցող կայուն տներում որդեգրման համար: Մենք նաև արտահայտում ենք մեր աջակցությունը ամուսնացած մայրերին և հայրերին, ովքեր որդեգրում են այդ երեխաներին:

…Ապահով, դաստիարակող և հետևողական փոխհարաբերություն ունենալը ինչպես հոր, այնպես էլ մոր հետ, կարևոր է երեխայի բարօրության համար: Երբ ընտրում ենք որդեգրումը, չամուսնացած ծնողները շնորհում են իրենց երեխաներին այս ամենակարևոր օրհնությունը: Որդեգրումը անեսասեր, սիրո որոշում է, որն օրհնում է երեխային, ծնողներին և որդեգրող ծնողներին այս կյանքում և ողջ հավերժության մեջ» (First Presidency statement, Oct. 4, 2006, as cited in Ensign, Oct. 2008, 37):

Երբ ավարտեք դասը, կիսվեք ձեր վկայությամբ՝ այն ուրախության մասին, որ երեխաները բերել են ձեր կյանք: Խրախուսեք ուսանողներին արժանի ձևով պատրաստվել երեխաներին այս աշխարհ բերելու սրբազան հնարավորության համար:

Ուսանողի ընթերցարան