Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 7․ Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից


Դաս 7

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից

Նախաբան

Երկնային Հայրը Եդեմի պարտեզում Ադամի և Եվայի հետ հաստատեց ամուսնության աստվածային օրինաչափությունը: Մեր օրերում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատեցին այս օրինաչափությունը` հայտարարելով, որ «Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից» («Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Չնայած մարդկային օրենքները կարող են փորձել վերափոխել այս սահմանումը, Աստծո օրենքները միշտ նույնն են մնում։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 49․15-17, Մովսես 3․21-24։

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից

Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը․ «Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից»։ Հարցրեք ուսանողներին, թե այս նախադասության մեջ ինչ է նշանակում հաստատել բառը։ (Հնարավոր պատասխաններ․ պատվիրել, հրամանագրել կամ նշանակել վերադասի կողմից։) Հարցրեք ուսանողներին, թե ինչպես է այս սահմանումն օգնում նրանց հասկանալ գրատախտակին գրված վարդապետությունը։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49․15-17 հատվածները, որպեսզի գտնեն այս վարդապետության աստվածաշնչյան լրացումները:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մովսես 3.21-24 հատվածները: Դասարանին հրավիրեք փնտրել, թե փրկության ծրագրի որ կարևոր քայլն է նկարագրված այս հատվածներում։ (Երբ ուսանողները պատասխանեն, բացատրեք, որ Ադամի կող արտահայտությունը խորհրդանշական է, Աստված իրականում կող չի հեռացրել Ադամից։ Կարող եք առաջարկել նաև, որ ուսանողները գրեն հարել բառի սահմանումը իրենց սուրբ գրությունների լուսանցքում․ «ստեղծել մտերիմ, հարատև և հաստատուն միություն»։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր Աստված ուզում ուսուցանել մեզ ՝ նման կերպով նկարագրելով Եվայի ֆիզիկական արարումը։ (Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Կողը, որպես կողքից վերցված մաս, կարծես թե ունի գործընկերության իմաստ։ Կողը նշանակում է ոչ թե իշխանություն կամ ստրկամտություն, այլ հավասար հարաբերություններ որպես գործընկերներ՝ աշխատելու և ապրելու կողք կողքի» [“Lessons from Eve,” Ensign, Nov. 1987, 87]։)

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել Մովսես 3․24-ից։ (Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է, որ Աստված «միավորեց [Ադամին ու Եվային] որպես ամուսին և կին: … Ոչ մենք, ոչ էլ որևէ մահկանացու էակ չի կարող վերափոխել ամուսնության այս աստվածային կարգը։ Դա մարդու կողմից հորինված կարգ չէ» [«Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 52]։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն։ Խնդրեք դասարանին փնտրել մտքեր, թե ինչու է Աստված կարգել, որ ամուսնությունը տեղի ունենա միայն տղամարդու և կնոջ միջև։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Երկրի ստեղծումից հետո Ադամը դրվեց Եդեմական Պարտեզում: Կարևոր էր, սակայն, որ Աստված ասաց․ «լավ չէ, որ մարդը մենակ լինի» (Մովսես 3․18, տես նաև Ծննդոց Բ․18), և Եվան դարձավ Ադամի կինը և օգնականը։ Անհրաժեշտ էր ինչպես արական, այնպես էլ իգական սեռի հոգևոր, ֆիզիկական, մտավոր և հուզական կարողությունների առանձնահատուկ միավորում՝ երջանկության ծրագիրը գործարկելու համար։ «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը» (Ա Կորնթացիս ԺԱ․11)։ Տղամարդն ու կինը նախատեսված են, որ միմյանցից սովորեն, զորացնեն, օրհնեն և լրացնեն միմյանց» (“We Believe in Being Chaste,” Ensign or Liahona, May 2013, 41-42)։

  • Ելնելով Երկնային Հոր երջանկության ծրագրի վերաբերյալ ձեր հասկացողությունից՝ ինչո՞ւ է տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել Նրա կողմից։

Մովսես 3․18, 5․1–5, 12, 16

Ամուսինն ու կինը հավասար զուգընկերներ են

  • Ի՞նչ իմաստ կարող է ունենալ օրինակին հետևելը, երբ օրինակ՝ հագուստ եք կարում։

  • Ի՞նչ իմաստ կարող է ունենալ ամուսնության կատարյալ օրինակն ուսումնասիրելը։

Բացատրեք, որ Ադամի և Եվայի ամուսնությունը ներկայացնում է Տիրոջ տված օրինակը, թե ինչպիսին պետք է լինի ամուսնությունը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մովսես 3.18 հատվածը:

  • Ինչպե՞ս եք հասկանում «օգնական» (help meet) եզրույթը։ («Help» բառը թարգմանվել է եբրայերեն երկու արմատների համակցումից, որոնցից մեկը նշանակում է ազատել կամ փրկել, իսկ մյուս նշանակությունն է՝ լինել ուժեղ։ «Meet» բառը թարգմանվել է եբրայերեն բառից, որը նշանակում է հարմար և հավասար։ Այսպիսով, «օգնական» (help meet) բառը նշանակում է հարմար և հավասար զուգընկեր, ով ունի փրկելու զորություն։ Առաջարկեք, որ ուսանողները գրեն այս սահմանումն իրենց սուրբ գրություններում՝ Մովսես 3․18 հատվածի կողքին։ Տես նաև Հովարդ Վ․ Հանթեր, “Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 51։)

  • Ըստ այս եզրույթի, ինչպիսի՞ հարաբերություններ պետք է գոյություն ունենան ամուսնու և կնոջ միջև: (Ամփոփեք ուսանողների պատասխանները՝ գրատախտակին գրելով հետևյալ վարդապետությունը. Երկնային Հայրը հաստատել է, որ ամուսինը և կինը պետք է լինեն հավասար գործընկերներ։)

  • Ձեր կարծիքով, ամուսնու և կնոջ համար ի՞նչ է նշանակում լինել հավասար գործընկերներ։

Դասարանը բաժանեք երեք կամ չորս ուսանողից բաղկացած փոքր խմբերի: Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Մովսես 5․1–5, 12 և 16 հատվածները՝ փնտրելով այն եղանակները, որոնցով Ադամն ու Եվան աշխատում էին միասին որպես հավասար գործընկերներ, և քննարկեն իրենց մտքերն իրենց խմբերում։

Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) և Սփոփող Միության գերագույն նախագահության խորհրդականներից Քույր Շերի Լ․ Դյուի հետևյալ խոսքերը։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք․

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Այս ոգեշնչված արձանագրությունից [Մովսես 5․1–2, 4, 12, 16] մենք տեսնում ենք, որ Ադամն ու Եվան տվեցին մեզ ամուսնության փոխհարաբերության ուխտի մի կատարյալ օրինակ: Նրանք աշխատում էին միասին, նրանք երեխաներ ունեցան միասին, նրանք աղոթում էին միասին և նրանք ուսուցանում էին իրենց երեխաներին ավետարանը միասին: Սա է այն օրինակը, որ Աստված կամենում է բոլոր արդար տղամարդիկ և կանայք ընդօրինակեն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն [2014], 219

Շերի Լ․ Դյու

«Խորհեք Ադամի և Եվայի սուրբ գրությունների հատվածների շուրջ և ուշադրություն դարձրեք, թե ինչ կուսուցանի ձեզ Տերը, որը կամրացնի ձեր ամուսնությունը և ձեր ընտանիքը։ … Մեր Հոր տված օրինակներն օգնում են մեզ խուսափել խաբեություններից։ Տղամարդու և կնոջ վերաբերյալ ձեր գաղափարների և կատարյալ օրինակի համար ձեր հայացքն ուղղեք դեպի Տերը, և ոչ թե դեպի աշխարհը» (Sheri L. Dew, “It Is Not Good for Man or Woman to Be Alone,” Ensign, Nov. 2001, 14)։

  • Ե՞րբ եք տեսել, որ ամուսինն ու կինը աշխատեն միասին որպես հավասար գործընկերներ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր ապագայի վրաամուսնության աստվածային օրինակի ըմբռնումը:

Երկու ցանկ կազմելու համար ուսանողներին տվեք մի քանի րոպե․ (1) հատկանիշներ, որոնք նրանք այժմ ունեն, որոնք կօգնեն նրանց հասնել Աստծո կողմից հաստատված ամուսնության, և (2) հատկանիշներ, որոնք նրանք միգուցե պետք է փոխեն, որպեսզի ավելի մոտենան այդ նպատակին։ Արտահայտեք ձեր վստահությունը, որ Տերը կօրհնի նրանց ջանքերը։

Մորմոն 9․9

Տիրոջ ուսմունքները միասեռ ամուսնությունների մասին

(Նշում․ Դյուրազգաց եղեք այն ուսանողների հանդեպ, ովքեր այս խնդրի շուրջ այլ կարծիք ունեն։ Դասարանի ուշադրությունը հրավիրեք Եկեղեցու Գերագույն Իշխանավորների հայտարարությունների վրա։)

  • Ի՞նչ փոփոխությունների ենթարկվեց Աստծո կողմից հաստատված ամուսնության օրինակը, երբ կառավարությունը օրենքներ տարածեց, որոնք օրինականացնում էին վարքագիծը, որը հակառակ է այս օրինակին։ (Երբ ուսանողները պատասխանեն, օգտագործեք Մորմոն 9․9 հատվածը, որպեսզի ցույց տաք, որ Աստված և Նրա օրենքներն անփոփոխ են։ Աստծո անփոփոխ էությունն օգնում է մեզ վստահություն և հավատք ունենալ Նրա հանդեպ։)

Յուրաքանչյուր ուսանողի տվեք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հետևյալ հայտարարության մեկական օրինակ և հրավիրեք ուսանողներին փնտրել այն պատճառները, թե ինչու են Եկեղեցու ղեկավարները խոսել միասեռ ամուսնությունների մասին․

«Բազմաթիվ երկրների իրավաբանական և օրենսդիր մարմինները քաղաքացիական համաձայնություն են տվել միասեռ ամուսնությունների հարաբերություններին, և միասեռ ամուսնությունների հարցը շարունակում է լայնորեն քննարկվել։ Մինչ մենք կդիմակայենք այս և այլ հարցերին, մենք խրախուսում ենք բոլորին իրենց մտքում պահել մեր Երկնային Հոր նպատակները, երբ նա ստեղծեց երկիրը և տեղ պատրաստեց մեր մահկանացու ծննդյան և այստեղ մեր փորձառությունների համար՝ որպես Իր զավակների [տես Ծննդոց Ա․27–28, Բ․24]։ … Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և առանցքային է Նրա ծրագրում՝ Իր զավակների և հասարակության բարեկեցության համար: Ամուր ընտանիքները, որոնք առաջնորդվում են սիրող մոր և հոր կողմից, հիմնարար հաստատություն են երեխաներին դաստիարակելու, հավատք սերմանելու և գալիք սերունդներին փոխանցելու բարոյական ուժն ու արժեքները, որոնք կարևոր են քաղաքակրթության համար և էական են հավերժական փրկության համար:

Քաղաքացիական օրենքում փոփոխությունները չեն փոխում, և չեն էլ կարող փոխել Աստծո սահմանած բարոյական օրենքը: Աստված ուզում է, որ մենք հետևենք նրա պատվիրաններին և պահենք դրանք`անկախ հասարակության մեջ տիրող տարամետ կարծիքներից կամ միտումներից։ Մաքրաբարոյության Նրա օրենքը պարզ է․ սեռական հարաբերությունները պատշաճ են միայն տղամարդու և կնոջ միջև, ովքեր քաղաքացիական և օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին» (Gospel Topics, “Same-Sex Marriage,” lds.org/topics

  • Աստծո ծրագրի և վարդապետության ըմբռնումն ինչպե՞ս է մեզ օգնում գիտակցել տղամարդու և կնոջ միջև ամուսնության կարևորությունը։

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք նաև հետևյալ հայտարարության մեկական օրինակ, որը վերցված է Եկեղեցու կողմից հրատարակված փաստաթղթից, որը կոչվում է «Ամուսնության աստվածային ինստիտուտը»։ Խնդրեք ուսանողներին փնտրել պատճառները, թե ինչու պետք է օրենքներում և քաղաքականությունում պահպանվի տղամարդու և կնոջ միջև ամուսնության սահմանումը․

«Ամուսնությունը հիմնականում անհատների միջև պայմանագիր չէ, որը վավերացնում է նրանց կապը և փոխադարձ պարտավորություններ ապահովում։ Փոխարենը, ամուսնությունը և ընտանիքը հանդիսանում են կարևոր գործիքներ երեխաներին մեծացնելու և ուսուցանելու համար, դարձնելով նրանց պատասխանատու չափահասներ։ Դարերի ընթացքում բոլոր տեսակի կառավարությունները ընդունել և հաստատել են ամուսնությունը որպես հիմնական ինստիտուտ, պահպանելու սոցիալական կայունությունը և հարատև դարձնելու կյանքը։ Անկախ նրանից, թե ամուսնությունը կատարվել է որպես կրոնական ծիսակարգ թե քաղաքացիական արարողություն, գրեթե ամեն մշակույթում ամուսնությունը պաշտպանվել և հաստատվել է կառավարության կողմից, հիմնականում պահպանելով և խթանելով հաստատությունը առավելագույնս կենտրոնանալով երեխաներին մեծացնելու և նրանց բարոյական արժեքներ ուսուցանելու վրա, որը նպաստել է քաղաքակրթությանը։ …

Հաշվի առնելով սերտ կապերը, որոնք վաղուց գոյություն են ունեցել ամուսնության, երեխաների ծնունդի, սեռի և ծնող լինելու միջև, միասեռ ամուսնությունը չի կարելի համարել պարզապես որպես նոր «իրավունքի» տրամադրում։ Այն իրենից ներկայացնում է ամուսնության հենց բուն էության հեռուն գնացող վերաիմաստավորում։ Այն հիմնարար փոփոխություն է մատնանշում ամուսնության ինստիտուտում այնպիսի եղանակներով, որոնք հակասում են Իր զավակների համար նախատեսված Աստծու նպատակներին, և ապագայում մեծ վնաս են սպառնում հասարակության շահերին»(“The Divine Institution of Marriage,” mormonnewsroom.org/article/the-divine-institution-of-marriage

  • Որո՞նք են այն պատճառները, որոնցից ելնելով հասարակությունները ավանդաբար հաստատել և պահպանել են տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը։

  • Ինչպե՞ս կարող է անհատը գիտակցել այս կարևոր հարցի շուրջ Եկեղեցու դիրքորոշման ճշմարտացիությունը։

Քաջալերեք ուսանողներին խորհել, թե ինչպես են իրենց կարծիքները համընկնում ամուսնության վերաբերյալ Աստծո ուսմունքների հետ, ինչպես ուսուցանվում են Եկեղեցու ղեկավարների կողմից։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ ամուսնության վերաբերյալ Աստծո տված օրինակին հավատալը և դրան աջակցելը հավերժական օրհնություններ կբերի։

Ուսանողի ընթերցարան