Բաժին 131
Հրահանգներ՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից, Ռեյմուսում, Իլինոյս, 1843թ. մայիսի 16-ին և 17-ին (History of the Church, 5.392–393):
1–4՝ Սելեստիալ ամուսնությունն անհրաժեշտ պայման է ամենաբարձր երկնքում վեհացման համար. 5–6՝ Բացատրվում է, թե ինչպես են մարդիկ կնքվում հավերժական կյանքի համար. 7–8՝ Ոգին ամբողջությամբ նյութ է:
1 Սելեստիալ փառքի մեջ կա երեք երկինք կամ աստիճան.
2 Եվ ամենաբարձրին հասնելու համար մարդ պետք է մտնի քահանայության այս կարգի մեջ [որն է՝ ամուսնության նոր և հավիտենական ուխտը].
3 Եվ եթե նա չմտնի, չի կարող հասնել դրան:
4 Նա կարող է մտնել մեկ ուրիշը, բայց դա նրա թագավորության վերջն է. նրա աճը չի շարունակվի:
5 (1843թ. մայիսի 17) Մարգարեական ավելի հաստատ խոսքը նշանակում է՝ մարդը գիտի, որ ինքը կնքվել է հավերժական կյանքի համար՝ հայտնությամբ ու մարգարեության ոգով, Սուրբ Քահանայության զորությամբ:
6 Անհնար է, որ մարդ փրկվի անգիտության մեջ:
7 Չկա աննյութական նյութ: Ոգին ամբողջությամբ նյութ է, բայց ավելի նուրբ, կամ մաքուր, և կարող է զանազանվել միայն ավելի մաքուր աչքերով.
8 Մենք չենք կարողանում տեսնել այն. բայց երբ մեր մարմինները մաքրագործվեն, մենք կտեսնենք, որ այն ամբողջությամբ նյութ է: