Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 15


Բաժին 15

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ջոն Ուիթմերին, Ֆայեթում, Նյու Յորք, 1829թ. հունիսին (History of the Church, 1.50): (Տե՛ս 14-րդ բաժնի նախադրությունը): Ուղերձը մտերմիկ և խիստ անձնական է, որովհետև Տերն ասում է այն բաների մասին, որոնք հայտնի էին միայն իրեն և Ջոն Ուիթմերին: Հետագայում Ջոն Ուիթմերը դարձավ Մորմոնի Գրքի Ութ Վկաներից մեկը:

1–2՝ Տիրոջ բազուկը ողջ երկրի վրա է. 3–6՝ Ավետարանը քարոզելն ու հոգիներին փրկելն ամենաարժեքավոր բանն է:

1 Ականջ դիր, իմ ծառա՛ Ջոն, և լսիր Հիսուս Քրիստոսի՝ քո Տիրոջ և քո Քավչի խոսքերը:

2 Քանզի ահա, ես խոսում եմ քեզ հետ խստությամբ ու զորությամբ, քանզի իմ բազուկը ողջ երկրի վրա է:

3 Եվ ես կասեմ քեզ այն, ինչը ոչ մի մարդ չգիտի, բացի միայն ինձանից և քեզանից,

4 Քանզի դու բազմիցս փափագել ես ինձանից իմանալ այն, ինչն ամենաարժեքավորը կլիներ քեզ համար:

5 Ահա, օրհնված ես դու այդ բանի համար և իմ պատվիրանների համաձայն՝ իմ խոսքերը խոսելու համար, որոնք տվել եմ քեզ:

6 Եվ արդ, ահա, ես ասում եմ քեզ, որ այն, ինչն ամենաարժեքավորը կլինի քեզ համար, այս ժողովրդին ապաշխարություն հայտարարելն է, որ կարողանաս հոգիներ բերել ինձ մոտ, որ կարողանաս նրանց հետ հանգստանալ իմ Հոր արքայությունում: Ամեն: