Բաժին 2
Մի հատված՝ հրեշտակ Մորոնիի՝ Ջոզեֆ Սմիթ Մարգարեին ասված խոսքերից, Մանչեստրում, Նյու Յորք, Մարգարեի հոր տանը, 1823թ. սեպտեմբերի 21-ի երեկոյան (History of the Church, 1.12): Մորոնին վերջինն էր պատմագիրների մեծ շարքում, ովքեր գրել էին այն հիշատակարանը, որն այժմ աշխարհի առջև է, որպես Մորմոնի Գիրքը: (Համեմատե՛ք Մաղաքիա Դ.5–6. նաև բաժիններ՝ 27.9, 110.13–16 և 128.18):
1 ՝Եղիան պետք է հայտնի քահանայությունը. 2–3՝ Հայրերի խոստումները սերմանվում են զավակների սրտերում:
1 Ահա, ես ձեզ կհայտնեմ Քահանայությունը, Եղիա մարգարեի ձեռքով, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա գալը:
2 Եվ զավակների սրտերում նա կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը:
3 Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ: