2022
Միացեք
Սեպտեմբեր 2022 թ․


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ. 2022 թ.։

Միացեք

Լինդսի Բ․

15 տարեկան, Կենտուկի (ԱՄՆ)

երիտասարդ կին

Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի

Ես 15 տարեկան եմ և ավագ դպրոցի 10-րդ դասարանում եմ: Ես երեք սպորտաձևով եմ զբաղվում՝ բասկետբոլ, վոլեյբոլ և սոֆթբոլ։ Իմ ամբողջ կյանքը հիմնականում զբաղեցնում են սպորտը և ընտանիքը:

Covid-ի ժամանակ՝ ուսումնական տարվա անորոշության պայմաններում, ես պետք է վստահ լինեի, որ Տերը գիտի, թե որն է լավագույնը բոլորի համար: Իրականում իմ դպրոցը պետք է վերադառնա առկա ուսուցմանը, որն ինձ համար լավագույն տարբերակն էր, քանի որ ես հեռավար կարգով լավ սովորող չեմ:

Իմ դպրոցում Եկեղեցու ընդամենը երեք անդամ կա: Մի քիչ դժվար է, որ նրանք նույնիսկ իմ տարեկիցը կամ համադասարանցին չեն: Բայց, եթե իմ ընկերներից շատերը Վերջին Օրերի Սրբեր չեն, ես կարող եմ գտնել ուրիշներին, ովքեր լավ չափանիշներ ունեն։ Դա ինձ օգնում է լինել մարդկանց կողքին, ովքեր ինձ չեն հիասթափեցնի:

Որպեսզի հետևեմ «Լսիր Նրան» կոչին, ես սիրում եմ առանձին ժամանակ անցկացնել և աղոթել ու փնտրել սուրբ գրությունների հատվածներ իմ խնդիրների մասին: Դա ինձ օգնում է իմանալ, թե Տերն ինչ է ուզում, որ ես անեմ տվյալ իրավիճակում, և մտածել, թե Նա ինչպես կարձագանքի: