«Երկընտրանք՝ կապված տեղափոխության հետ», Երիտասարդներին զորացնելու համար, ապրիլ 2022։
Ամուր հիմքեր
Վերջին Օրերի Սրբերի երիտասարդները կառուցում են իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա (տես Հելաման 5.12):
Երկընտրանք՝ կապված տեղափոխության հետ
Տարիների ընթացքում իմ ընտանիքը շատ էր տեղափոխվում մի վայրից մյուսը։ Նոր վայրերին հարմարվելը դժվար էր, բայց ավագ դպրոցի 9-րդ դասարանում ես սիրում էի այն վայրը, որտեղ մենք ապրում էինք: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ պապիկս մահացավ, և ծնողներս որոշեցին ավելի մոտ բնակվել տատիկիս։ Ես վախենում էի նոր տեղափոխությունից։ Ես շատ էի աշխատում դպրոցում հարմարվելու և ընկերներ ձեռք բերելու համար:
Ես նեղացա և վիճեցի ծնողներիս հետ՝ տեղափոխվելու պատճառով: Ծնողներս խրախուսեցին ինձ աղոթել դրա մասին: Փորձեցի, բայց ոչ մի պատասխան չստացա. Չնայած իմ հիասթափությանը, ես որոշեցի ևս մեկ անգամ աղոթել: Մինչ աղոթքս սկսելը, մտքումս հստակ ձայն լսեցի, որն ասում էր. «Ռեյչել, դու պատասխան չես ստանում, որովհետև չես ուզում»: Ես ապշած էի։ Մեկ ակնկարթ անց ես սկսեցի այլ կերպ աղոթել: Ես բացեցի իմ սիրտը Երկնային Հոր առաջ և հարցրի, թե Նա ինչ է ուզում, որ ես անեմ։
Զգացումը, որ ես ստացա, այն էր, որ իմ ընտանիքը պետք է տեղափոխվի: Ինձ խոնարհեցնելուց և Երկնային Հոր կամքն ընդունելուց հետո ես խաղաղություն զգացի: Միշտ չէ, որ հեշտ էր, բայց ես գիտեի, որ մենք այնտեղ ենք, որտեղ, ըստ Տիրոջ, պետք է լինեինք: Այս փորձառությունն օգնեց ինձ ավելի մոտենալ իմ Փրկչին և ավելի շատ նմանվել այն մարդուն, որն, ըստ Նրա, պետք է լինեմ:
Ռեյչել Հ., Վաշինգտոն (ԱՄՆ)